Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 20 ...

 

 

040.0766.240605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2005 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման`

i

ա) վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից, 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «ծառայության» բառը.

i

բ) վերնագրում, 1-ին կետի «բ» ենթակետում, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «գտնվելու» բառը փոխարինել «գրանցելու» բառով.

գ) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի`

i

ա) 2-րդ կետի «բ» ենթակետում «ռազմական դրության» բառերը փոխարինել «պատերազմի» բառով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.

«ե) Հայաստանի Հանրապետության պետական այլ լիազոր մարմնից տեղափոխված ծառայողը` մինչև սահմանված կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը:

զ) կադրերի ռեզերվում ներառված կադրերի գործող ռեզերվում գրանցվում են 6 ամսվանից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ծառայողները».

i

բ) 4-րդ կետում «ենթակետում» բառը փոխարինել «և «զ» ենթակետերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2005
N 766-Ն
Որոշում