Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 131 ...

 

 

040.0279.160797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 1997 թ. թիվ 279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 131 ՈՐՈՇՄԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ոսկու և հազվագյուտ մետաղների արդյունահանման զարգացման նպատակով կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 131 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանձնաժողովի կազմից հանել Վ. Ավանեսյանին.

բ) հանձնաժողովի կազմում Գ. Շահբազյանի, Լ. Բարխուդարյանի և Ա. Սաֆարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանին և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանին:

գ) «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.1997
N 279
Որոշում