Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

12.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.10.1994  -ից մինչեւ   12.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.99թ` 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» սեպտեմբերի 1994թ. Հ.Ն-1100-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Օրենսգրքի 82 հոդվածի չորրորդ մասում «ՍՍՀՄ գլխավոր դատախազին, գլխավոր զինվորական դատախազին, Հայաստանի Հանրապետության դատախազին և նրանց տեղակալներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և նրա տեղակալներին» բառերով:

2. Օրենսգրքի 83 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գործը քննելիս կալանքի տակ պահելը երկու ամսից ավելի շարունակվել չի կարող: Միայն գործի առանձին բարդության հետևանքով այդ ժամկետը կարող են երկարացնել շրջանային, քաղաքային դատախազները, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազները մինչև երեք ամիս, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը մինչև վեց ամիս` հաշված կալանավորման օրից, իսկ բացառիկ դեպքերում` լրացուցիչ կերպով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` երեք ամսից ոչ ավելի ժամկետով»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 27.10.1994
N ՀՕ-118 օրենք