Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0436.060705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2005 թվականի N 245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1 Կանոնակարգ 10-ի 7-րդ կետի «բ» ենթակետի «զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով» բառերից հետո լրացնել «և չի բավարարում Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին» բառերը:

i

1.2 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.1-րդ և 13.2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13.1. Առանձնացված լինի հարակից տարածքներից (բացառությամբ հյուրանոցների տարածքներում գտնվող լիցենզավորվող անձանց): Ընդ որում, լիցենզավորվող անձանց գործունեության տարածքի հեռավորությունը ցանկացած ուղղությամբ արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ իրականացնելու թույլտվություն ունեցող այլ անձանց, այդ թվում` բանկերի, վարկային կազմակերպությունների և նրանց մասնաճյուղերի տարածքից պետք է լինի առնվազն 50 մետր:

13.2. Օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար (բացառությամբ հյուրանոցների և օդանավակայանների տարածքներում գտնվող լիցենզավորվող անձանց):

Օդանավակայանների տարածքներում գտնվող փոխանակման կետերն արտարժույթի առք ու վաճառքից բացի կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման:»:

i

1.3 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.1 ենթակետից հետո լրացնել նոր կետով հետևյալ խմբագրությամբ.

«13.1.1 գտնվի սույն կետում թվարկված վայրերից մեկում`

ա) առնվազն 100 քառակուսի մետր մակերեսով առևտրի (սպասարկման) սրահ ունեցող խանութներում.

բ) առնվազն 2000 քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, սպառողական ապրանքների շուկաներում.

գ) առնվազն 1000 քառակուսի մետր տարածքով հյուրանոցներում.

դ) օդանավակայանների տարածքներում.

ե) երկաթուղային կայարանների տարածքներում:»:

i

1.4 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 2-ից 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դրամարկղային հանգույցի մեջ մտնում են հետևյալ ենթատարածքները.

ա) Հաճախորդի սպասարկման սրահ,

բ) Գործառնական դրամարկղ,

գ) Դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ:

Հաճախորդների սպասարկման սրահ: Հաճախորդի սպասարկման սրահը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հաճախորդի սպասարկման սրահի առկայությունը պարտադիր չէ սույն կանոնակարգի 13.11 կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նշված տարածքներում գործող լիցենզավորվող անձանց համար:»:

1.5 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործառնական դրամարկղ (այսուհետև` դրամարկղ): Դրամարկղը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի քարե, մետաղյա կամ այլ շինանյութից ու ապակուց կառուցված պատերով:»:

1.6 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 5-րդ պարբերության «և այլ շինանյութից» բառերը փոխարինել «կամ այլ շինանյութից» բառերով:

1.7 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ: Դրամապահոցը (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակը պետք է`

ա) առանձնացված լինի հարակից տարածքներից,

բ) արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված,

գ) ունենան մեկ կողպվող դուռ, ընդ որում դրամապահոցը պետք է ունենա մեկ չհրկիզվող դուռ, և

դ) մուտքը լինի միայն դրամարկղից:»:

1.8 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 8-րդ պարբերության 1-ին նախադասության «ներքին պահակային ծառայություն ունեցող առևտրի կամ սպասարկման սրահներում» բառերը փոխարինել «ներքին պահակային (անվտանգության) ծառայություն ունեցող խանութներում, առևտրի կենտրոններում, օդանավակայաններում կամ երկաթուղային կայաններում:» բառերով:

1.9 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 8-րդ պարբերության 2-րդ նախադասության «առևտրի կամ սպասարկման սրահի» բառերը փոխարինել «խանութների, առևտրի կենտրոնների, օդանավակայանների կամ երկաթուղային կայանների» բառերով:

1.10 ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 9-րդ և 12-րդ պարբերությունները:

1.11 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 13-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոխանակման կետը պետք է ունենա անվտանգության ազդարարման գործող համակարգ, որի էլեկտրասնուցումը դադարելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դադարեցնել գործունեությունը` մինչև էլեկտրասնուցման վերականգնումը:»:

1.12 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 14-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Դրամարկղի հաճախորդ սպասարկող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի ազդարարման ուղիղ կապի «ոտնակ», որը պետք է միացված լինի անվտանգության ազդարարման համակարգին:»:

1.13 ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետի 15-րդ պարբերությունը:

1.14 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետի 13.3-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե արտարժույթի փոխանակման կետը գտնվում է շուրջօրյա ներքին պահակային ծառայություն ունեցող ոչ բացօթյա տարածքներում, ապա անվտանգության ազդարարման համակարգը և ոտնակը կարող են միացված լինել տվյալ օբյեկտի ներքին պահակային (անվտանգության) ծառայության հետ:»:

1.15 Հանել Կանոնակարգ 10-ի 31-րդ կետի վերջին նախադասությունը:

i

1.16 Կանոնակարգ 10-ի հավելված 3-ի ենթահավելված 3.2-ի 3-րդ, 3.1-րդ և 3.2-րդ կետերից հանել «նշանակալից» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից այն անձինք, ովքեր արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ ստացել են, կամ լիցենզիաներին կից ներդիրներում ընդգրկվել են առանց մասնագիտական որակավորման վկայականի առկայության, մինչև 2008 թվականի մարտի 25-ը պարտավոր են անցնել մասնագիտական որակավորման ստուգում և ստանալ համապատասխան վկայական:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.05.2005
N 245-Ն
Որոշում