Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵ ...

13.04.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2005  -ից մինչեւ   13.04.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.06 թիվ 24-Ն հրաման)

i

115.0016.290605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505232

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ             ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

           ՆԱԽԱՐԱՐ                                  ՆԱԽԱՐԱՐ

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

10 փետրվարի 2005 թվականի N 16-Ն          21 փետրվարի 2005 թվականի N 182-Ն

                                                                               

i

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության փոփոխությունների կատարման և միմյանց փոխանցելու» հրահանգը համաձայն հավելված 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված N 1

 

ՀՀ աշխատանքի և  սոցիալական                  ՀՀ ֆինանսների և  

հարցերի նախարար                             էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի                       2005 թ. փետրվարի 21-ի

N 16-Ն հրամանի                              N 182-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` գնահատման համակարգ) անհատական տվյալները մշակվում են այդ համակարգում հաշվառված ընտանիքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սոցիալական օգնություն տրամադրելու որոշում կայացնելու նպատակով:

2. Ընտանիքի սոցիալական տվյալների տեղեկատվական բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված` ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերող սոցիալական տվյալների մուտքագրման միջոցով:

3. Անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան բաղկացած է սոցիալական ծառայության 55 տարածքային գործակալությունների (այսուհետ` գործակալություն) տեղական տեղեկատվական բազաներից:

4. Տեղական տեղեկատվական բազան կազմված է գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների և նրանց անդամների սոցիալական տվյալների բազաներից:

5. Գնահատման համակարգի անհատական տվյալները պաշտպանվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Գնահատման համակարգի կենտրոնական և տեղական տեղեկատվական բազաներ մուտքի թույլտվություն ունի այն շահագործող անձնակազմը:

7. Գործակալության աշխատակիցը (այսուհետ` աշխատակից), ինչպես նաև կենտրոնական տեղեկատվական բազայի աշխատակիցը (գնահատման համակարգի հետ աշխատող) գնահատման համակարգի տեղեկատվական բազայի հետ աշխատանքի համար ունի իր ծածկագիրը նշանաբանը և կարգը, որոնցով որոշվում են մասնագետի կամ աշխատակցի տեղեկատվական բազա մուտքի, անհատական տվյալների պաշտպանության և տեղեկատվական բազայի շահագործման համար լիազորությունների շրջանակները:

8. Յուրաքանչյուր աշխատակից գործակալության պետի կարգադրությամբ կատարում է իրեն ամրակցված սպասարկման որոշակի տարածքի ընտանիքների հաշվառումը և նրանց տվյալների տեղեկատվական բազայի սպասարկումը, նրանց անհատական տվյալների, դրանց փոփոխությունների, նպաստի հատկացման համար դիմումի մուտքագրումը տեղեկատվական բազա, նպաստի իրավունքի որոշումը:

Աշխատակիցը իր ծածկագրով և նշանաբանով մուտք ունի իր սպասարկման տարածքի տեղեկատվական բազա:

Աշխատակցի ծածկագիրը և նշանաբանը գնահատման համակարգի տեղեկատվական բազայում լրացնում է ամբողջ տեղական տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատակիցը (այսուհետ` ադմինիստրատոր), ապահովելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից ծածկագրի գաղտնի մուտքագրումը:

9. Ադմինիստրատորի պարտականություններն ամրացվում են գործակալության աշխատակիցներից մեկին` գործակալության պետի կարգադրությամբ:

Ադմինիստրատորը պահպանում է տվյալների տեղեկատվական բազայի ամբողջականությունը, իրականացնում տեղեկատվական բազայի սպասարկման բոլոր ֆունկցիաները` բազայի սպասարկում, բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալ տեղական տեղեկատվական բազայում կրկնակի հաշվառման հայտնաբերում, տեղափոխված սոցիալական անձնագրի համարի մուտքագրում, վճարող մարմնի աշխատակցի երթուղիների մուտքագրում, ցուցակի հերթականության ընտրություն, ժամկետանց սոցիալական խմբերի հեռացում, ընտանիքի անապահովության միավորի հաշվարկ, նպաստի գործառույթներ, ռեեստորի մուտքագրում, միանվագ դրամական օգնության վճարման ռեեստորների մուտքագրում, հաշվետվություն:

Ադմինիստրատորը ապահովում է գործակալության և կենտրոնական տեղեկատվական բազայի միջև տվյալների փոխանակումը:

10. Ադմինիստրատորի բացակայության դեպքում նրան փոխարինում է համապատասխան մեկ այլ աշխատակից, որի վրա ադմինիստրատորի լիազորությունները դրվում են գործակալության պետի կարգադրությամբ: Փոխարինող ադմինիստրատորը տեղեկատվական բազայում աշխատում է հիմնական ադմինիստրատորի նշանաբանով, սակայն իր ծածկագրով: Ծածկագրի գաղտնի փոփոխությունն ապահովում է հիմնական ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը, տեղեկատվական բազայի և փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որը ստորագրում են ադմինիստրատորը և նրան փոխարինող համապատասխան աշխատակիցը:

Ադմինիստրատորի անսպասելի բացակայության դեպքում փոխարինող ադմինիստրատորի տեղեկատվական բազա մուտքի թույլտվությունն ապահովում է կենտրոնական տեղեկատվական բազան:

Ադմինիստրատորի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 11 կետում նշված կարգով:

11. Գործակալության աշխատակիցներից մեկի բացակայության ընթացքում նրան փոխարինում է այլ աշխատակից, որին այդ լիազորությունները փոխանցվում են գործակալության պետի կարգադրությամբ: Փոխարինող աշխատակիցն աշխատում է տեղեկատվական բազայում հիմնական աշխատակցի նշանաբանով, սակայն իր ծածկագրով, որի գաղտնի մուտքագրումը տեղեկատվական բազա ապահովում է ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը և տեղեկատվական բազայի, համապատասխան փաստաթղթերի հանձնում-ընդունումը արձանագրվում է, որը ստորագրում են երկու աշխատակիցները: Աշխատակցի անսպասելի բացակայության դեպքում արձանագրությունը ստորագրում են ադմինիստրատորն ու փոխարինող աշխատակիցը:

Գործակալության աշխատակցի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 11 կետում նշված կարգով:

12. Գնահատման համակարգի տեղեկատվական բազայի անվտանգ շահագործումն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

13. Գնահատման համակարգի տեղեկատվական բազայի անվտանգության մաթեմատիկական ծրագրային ապահովումն իրականացնում է կենտրոնական տեղեկատվական բազան:

 

2. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

14. Տեղական տեղեկատվական բազայում ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` 1-օրյա ժամկետում:

15. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում տվյալ սոցիալական խմբի, դրանով պայմանավորված եկամտի չափի հանումը և սոցիալական խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում համակարգչային ծրագրային եղանակով:

16. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից երեք ամսվա ընթացքում, ապա անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած, իսկ եկամուտը ներկայացված փաստաթղթում ամրագրված տվյալին համապատասխան:

17. Հանրապետական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, գործակալությունների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

18. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են.

ա) համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում.

բ) տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից, անկախ կազմակերպական-իրավական ձևից, ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում և համադրում:

19. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական օգնության ծրագրերում ընդգրկվում են տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներ և անապահովության սահմանային միավոր ունեցող ընտանիքները:

20. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում չեն ընդգրկվում (անկախ 19-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելուց).

ա) կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները` մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը.

բ) ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքները:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

21. Գործակալությունը տեղեկատվական բազայի փոփոխությունները` արդիականացված տվյալները, ֆայլերի միջոցով ուղարկում է կենտրոնական տեղեկատվական բազա մոդեմային (հեռախոսային) կապով կամ մագնիսական կրիչների միջոցով:

22. Գործակալության պետը կամ ադմինիստրատորը տվյալ ամսվա փոփոխությունները (մինչև հաջորդ ամսի 10-ը ներառյալ)` արդիականացված տեղեկատվությունը ներկայացնում է տեղեկատվական բազա համապատասխան արձանագրությամբ:

23. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են արդիականացված տվյալները կենտրոնական տեղեկատվական բազա փոխանցելուց հետո:

24. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 5-օրյա ժամկետում փոխանցվում են գործակալություններին մագնիսական կրիչով:

25. Հարակից բազաներից ստացված տվյալները կենտրոնական տեղեկատվական բազայի կողմից մշակվում և փոխանցվում են գործակալություններին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով` ցուցակների ձևով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
10.02.2005
N 16-Ն
Հրաման