Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ ( ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2006  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 27.10.09 թիվ 28-Ն որոշում)

i

603.0003.140605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 03-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2005 թ. մայիսի 25-ի

թիվ 03-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (Տեղեկատվական

տեխնոլոգիա) (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն հրահանգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

. իրացում,

. սեփական կարիքների համար օգտագործում,

. բնաիրային եղանակով փոխանակում և/կամ աշխատավարձի դիմաց վճարում,

. պատրաստի արտադրանքի և անավարտ արտադրության պաշարների

փոփոխություն: Ընդ որում, անավարտ արտադրության ծավալները որոշվում են

հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության

աստիճանի գնահատման հիման վրա,

. անհատույց փոխանցում և այլն

(սյունակներ 1 և 2, 10 - 20 տողերի համար):

2. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները.

. ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում

(72.2) *,

 

_____________________________

* Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրն ըստ . Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ) (ընդունված ՀՀ

վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001 թ. թիվ 58 որոշմամբ և

հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001 թ. թիվ 19

տեղեկագրում): . Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ

վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ 09-Ն որոշմամբ,

հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ

6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի

11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով):

 

. տվյալների մշակում (72.3) *,

. խորհրդատվություններ հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների

վերաբերյալ (72.1) *,

. տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեություն

(72.4) *,

. այլ ծառայություններ (72.5, 72.6) *,

. տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրություն (22.33) *:

3. Արտահանում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

4. Ներմուծում (սյունակ 4). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը) որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, (մեկ տարուց ավելի կամ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

1. Սույն հաշվետվությունում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա առանց ավելացված արժեքի հարկի հաշվեգրման սկզբունքով:

(1-ին կետը փոփ. 07.02.06 թիվ 01-Ն, 14.04.06 թիվ 05-Ն որոշումներ)

2. Տող 10-ը ներառում է հաշվետվության 10.1-10.5 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

3. Տող 10.1. ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.

. շահագործմանը պատրաստ տեղեկատվական համակարգերի վերլուծություն,

նախագծում և ծրագրավորում` սպառողների տեղեկատվական պահանջմունքների

և պրոբլեմների վերլուծության և առավել հարմարեցված լուծումների

առաջարկում,

. կոնկրետ սպառողի պատվերների համաձայն անհատական ծրագրերի նախագծում,

մշակում, մատակարարում, աշխատանքային փաստաթղթերի պատրաստում,

. ընդհանուր օգտագործման պատրաստի ծրագրային ապահովման նախագծում,

մշակում,

. մատակարարում, աշխատանքային փաստաթղթերի պատրաստում,

. ծրագրերում փոփոխությունների կատարում սպառողների պահանջներին

համապատասխան,

. ծրագրային ապահովման վերաբերյալ սպասարկման (ներառյալ խորհրդատվական)

ծառայությունները:

Ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.

. խորհրդատվություններ ծրագրային ապահովման բնագավառում տեխնիկական

ապահովման վերաբերյալ,

. ծրագրային ապահովման մանրածախ վաճառքի ծառայություններ,

. ծրագրերի և տվյալների պատճենահանում (հաշվառվում է 20-րդ տողում):

4. Տող 10.2. տվյալների մշակման ծառայությունները ներառում են.

. տվյալների մշակում սպառողի ծրագրային ապահովման և սեփական ծրագրային

ապահովման կիրառմամբ` տվյալների լրիվ մշակում, նախապատրաստում և

մուտքագրում,

. ուրիշ կազմակերպություններին պատկանող տվյալների մշակման համար

սարքավորանքի երկարաժամկետ շահագործում,

. տվյալների օպտիկական ընթերցման (տեսագրման) ծառայություններ,

. ինտերնետ կապով տրամադրվող ծառայություններ:

5. Տող 10.3. հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.

. տեխնիկական միջոցների տիպի և կազմի, համապատասխան ծրագրային

ապահովման օգտագործման վերաբերյալ խորհրդատվություններ` սպառողների

տեղեկատվական պահանջմունքների վերլուծություն և այդ պահանջմունքներին

առավել հարմարեցված լուծումների պատրաստում,

. տեղեկատվական անվտանգության (պաշտպանության) հարցերով

խորհրդատվություն,

. համակարգիչների հետ կապված կազմակերպությունների գործառնությունների

վերստուգում:

Հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.

. համակարգիչների արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող

կազմակերպությունների կողմից տեխնիկական ապահովման կազմի և

փոխդասավորության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունները:

6. Տող 10.4. տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեությունը ներառում է.

. տվյալների հիմնապահեստների ստեղծում` տվյալների հավաքում մեկ կամ մի

քանի աղբյուրներից, տվյալների պահպանում` տեղեկատվության համակարգչային

գրառման նախապատրաստում, տրված ֆորմատի համաձայն,

. ինտերնետում որոնման համակարգի ստեղծման, գովազդի տեղադրման համար

տեղի վաճառքի ծառայություններ:

7. Տող 10.5. այլ ծառայությունները ներառում են.

. գրասենյակային մեքենաների և հաշվողական տեխնիկայի տեխնիկական

սպասարկման և նորոգման ծառայություններ:

. ուրիշ կարգերում չներառված համակարգչային տեխնիկայի հետ կապված այլ

ծառայություններ:

8. Տող 20. ծրագրերի և տվյալների պատճենահանումը ներառում են.

. բնօրինակից (օրիգինալ մատրիցից) ծրագրերի և տվյալների պատճենահանում

սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:

Պատճենահանված ծրագրերի և տվյալների սպասարկման ծառայությունները հաշվառվում են 10.1-րդ տողում:

i

9. Տող 30. հաշվետվությունը ներառում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.

. տրանսպորտի, կապի, հյուրանոցների և ռեստորանների, զբոսաշրջության,

սոցիալական, անհատական ծառայությունները, կենցաղային արտադրատեսակների

և անձնական օգտագործման իրերի նորոգման, մանրածախ և մեծածախ առևտրի,

ֆինանսական, անշարժ գույքի հետ գործառնությունների, մեքենաների և

սարքավորանքի վարձակալման, կենցաղային արտադրատեսակների և անձնական

օգտագործման իրերի վարձույթի, կրթության, առողջապահության և այլ

տեսակի ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն

30.1-30.4 տողերում:

(9-րդ կետը փոփ. 07.02.06 թիվ 01-Ն որոշում)

10. Տող 40. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են` կազմակերպություններում միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|          ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ            |

|                        ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ                          |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|1. Ազգային վիճակագրական |իրավաբանական անձինք,       |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |հիմնարկները, անհատ         |ժամանակաշրջանին     |

|2. Ազգային վիճակագրական |ձեռնարկատերերը             |հաջորդող ամսվա 5-ը  |

|ծառայության մարզային    |                           |                    |

|գործակալություն         |                           |                    |

|(տարածքային բաժին)      |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |        1-ՏՏ        |

|                           (անվանումը)              |   (Տեղեկատվական    |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |    տեխնոլոգիա)     |

|                                                    |     (ամսական)      |

|___________________________________________________ |                    |

|                                                    |   «Հաստատված է»    |

|Գտնվելու վայրը ____________________________________ |     Հայաստանի      |

|                                                    |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ |  25 մայիսի 2005թ.  |

|                                                    | թիվ 03-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

հունվար - ______________________ 200 __ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

._________________________________________________________________________.

|                              |տողի|  Ծավալը (ապրանքների  |   Հաշվետու   |

|                              |հա- |  և  ծառայություների) |   ժամանակա-  |

|                              |մարը|                      |   շրջանում   |

|                              |    |______________________|______________|

|                              |    |հաշվետու |նախորդ տարվա|արտա- |ներմու-|

|                              |    |ժամանակա-|համապատասխան|հանում|ծում   |

|                              |    |շրջանում |ժամանակա-   |      |       |

|                              |    |         |շրջանում    |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|                Ա             |  Բ |    1    |      2     |   3  |   4   |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|Ընդամենը, առանց    ԱԱՀ        | 10 |         |            |      |       |

|(տող10=տող10.1+10.2+տող10.3+  |    |         |            |      |       |

|տող10.4+տող10.5)              |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|այդ թվում`                    |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|ծրագրերի ապահովման մշակում և  |10.1|         |            |      |       |

|խորհրդատվություններ այդ       |    |         |            |      |       |

|բնագավառում                   |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|տվյալների մշակում             |10.2|         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|խորհրդատվություններ հաշվողական|10.3|         |            |      |       |

|տեխնիկայի ապարատային միջոցների|    |         |            |      |       |

|վերաբերյալ                    |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|տվյալների հիմնապահեստների     |10.4|         |            |      |       |

|ստեղծում                      |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|այլ ծառայություններ           |10.5|         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|Ընդամենը ծրագրերի և  տվյալների| 20 |         |            |      |       |

|պատճենահանում, առանց ԱԱՀ      |    |         |            |      |       |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ընդամենը տեղեկատվական         | 30 |         |            |      |       |

|տեխնոլոգիաներին չվերաբերող այլ|    |         |            |      |       |

|ծառայություններ, առանց    ԱԱՀ |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|որից` (նշել ծառայության       |    |         |            |      |       |

|տեսակը)                       |    |         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|                              |30.1|         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|                              |30.2|         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|                              |30.3|         |            |      |       |

|______________________________|____|_________|____________|______|_______|

|                              |30.4|         |            |      |       |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Աշխատողների միջին ցուցակային  | 40 |         |            |      |       |

|թվաքանակը (մարդ)              |    |         |            |      |       |

._________________________________________________________________________.

 

Ղեկավար                _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր       _____________________     ________________________

հաշվապահ կամ այլ         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

լիազորված անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (Լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

(ձևը փոփ. 07.02.06 թիվ 01-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.05.2005
N 03-Ն
Որոշում