Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԿՆԻ, ԴԱՇՏԱԴԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԿՆԻ, ԴԱՇՏԱԴԵՄԻ ԵՎ ԶՈՎԱՍԱՐ ...

 

 

040.0931.130705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2005 թվականի N 931-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԿՆԻ, ԴԱՇՏԱԴԵՄԻ ԵՎ ԶՈՎԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների:

գ) (1-ին կետի գ ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)

2. Սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսակնի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 378.5 հեկտար գյուղատնտեսական նշանակության (քաղաքացիների սեփականության 39.22 հեկտար վարելահող և պետական սեփականության 339.28 հեկտար, որից` 318.78 հեկտար արոտ, 20.5 հեկտար այլ հողեր), 2.06 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, 7.65 հեկտար ջրային հողերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի վարչական սահմաններում.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 102.08 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսակնի, Դաշտադեմի և Զովասարի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսակնի, Դաշտադեմի և Զովասարի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

_________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

(1 և 1.1, 3 և 3.3 հավելվածներնն ուժը կորցրել են 14.10.10 թիվ 1359-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2005
N 931-Ն
Որոշում