Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ...

 

 

310.0610.310797

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 1997 թ. թիվ 610

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման 3-րդ կետի բ) ենթակետի.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:

 

             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ            ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

        «14» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.                  «14» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

          ԹԻՎ 236 ՀՐԱՄԱՆՈՎ                      ԹԻՎ 610 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը հաստատված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման 3-րդ կետի բ) ենթակետի և կանոնակարգում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի թիվ 178 որոշմամբ սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի (այսուհետ` ենթաակցիզային ապրանքներ) Հայաստանի Հանրապետությունում իրացումը:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա են հետևյալ ապրանքները.

 

.___________________________________________________________________.

|     Արտադրանքի ծածկագիրն ըստ արտաքին   |   Ապրանքախմբի անվանումը  |

|    տնտեսական գործունեության ապրանքային |                          |

|               անվանացանկի              |                          |

|________________________________________|__________________________|

|   22.03                                |   գարեջուր               |

|________________________________________|__________________________|

|   22.04, 22.05, 22.06                  |   խաղողի և  այլ գինիներ, |

|                                        |   գինենյութ              |

|________________________________________|__________________________|

|   22.08                                |   սպիրտային խմիչքներ     |

|________________________________________|__________________________|

|   24.02                                |   ծխախոտի արտադրանք      |

|                                        |   (սիգարներ, սիգարելաներ |

|                                        |   և  սիգարետներ` ծխախոտով|

|                                        |   կամ դրա փոխարինողներով)|

.___________________________________________________________________.

 

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

1. Ենթաակցիզային ապրանքներ արտադրողները ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնում (այսուհետ` հարկային մարմին), մինչև այդ ապրանքների բացթողումը:

2. Ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 2 դրամ:

3. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարումն իրականացվում է դրամով կամ արտարժույթով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքից:

 

III. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ վճարված գումարը հանդիսանում է ենթաակցիզային ապրանքներ արտադրողի համար ակցիզային հարկի կանխավճար:

2. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման օրվանից երկամսյա կամ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից երկարաձգված ժամկետում չօգտագործված և (կամ) վնասված դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության կիրառման նպատակով նախատեսված հաշվառմանը (գրանցմանը) վերաբերող փաստաթղթերի կոպիտ խախտումով վարում, և այդ դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի անուղղակի եղանակով հաշվառման ձևեր:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված Հայաստանի Հանրապետությունում արտադրված ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` որը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմնին ներկայացնում է ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի պատճենները և դրոշմանիշերի ձեռքբերման վերաբերյալ դիմում, և վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը` այն ներառում է շրջանառության ծախքերի կազմում: Ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում հաշիվ-ապրանքագիրը (հարկային հաշիվը), որում նշված են հարկ վճարողների հերթական համարները (ՀՎՀՀ): Դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ, որպես ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ կարող են հանդիսանալ նաև սահմանված կարգով ֆիզիկական անձանց հետ կապված գնման ակտերը:

2. Սույն բաժնի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը հարկային մարմիններին ներկայացնում են իրենց տրամադրության տակ առկա Հայաստանի Հանրապետությունում արտադրված չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների տեսակների և քանակների վերաբերյալ տեղեկություններ սույն հրահանգին կից ձևով (հավելված 1): Մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը տեղեկություններ ներկայացնողներին դրոշմանիշերի տրամադրումը իրականացվում է 1997 թ. սեպտեմբերի 1-ից: 1997 թ. սեպտեմբերի 1-ից հետո, դրանց ձեռքբերման օրվանից երկու ամսվա ընթացքում վերոհիշյալ ձեռքբերողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին ներկայացնել դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որտեղ նշվում են օգտագործված, չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերի քանակը: Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը վերադարձվում են հաշվետվության հետ միասին:

3. Դրոշմավորման ժամանակ վնասված դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնելուց և դրանց ձեռքբերման համար վճարված գումարի 50 տոկոսի վերադարձումից հետո դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի չփոխհատուցված մասը միացվում է արտադրության և շրջանառության ծախքերին:

4. Դրոշմավորման ժամանակ դրոշմանիշերի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում այդ դրոշմանիշերը համարվում են չվերադարձված և դրանց համապատասխան հարկերը հաշվարկում և գանձվում են սույն հրահանգի 3-րդ բաժնի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

_______________________ՏՀՏ

 

«____» _____________ 1997 Թ.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԻՆՉԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԵՎ ՉԻՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Ապրանքի   |ապրանքախմբի|ապրանքախմբի  |չափման |մնացորդային|ապրանքների  |

|   |ծածկագիրն | անվանումը |լրիվ         |միավորը|քանակը     |ձեռքբերումը |

|   |ըստ ԱՏԳ ԱԱ|           |անվանումը,   |       |դիմում     |հաստատող    |

|   |          |           |տարողությունը|       |տալու օրվա |փաստաթղթերի |

|   |          |           |և  այլն      |       |դրությամբ  |համարները   |

|   |          |           |             |       |           |և  ամսաթիվը1|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

| 1 |    2     |    3      |    4        |  5    |   6       |    7       |

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

._________________________________________________________________________.

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

    (ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ)             ՄՈՒՏՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ __________

                                        ԱՄՍԱԹԻՎԸ ________________________

 

    ՂԵԿԱՎԱՐ                Կ.Տ.

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

_______________________

1  7-րդ սյունակում նշված փաստաթղթերի պատճենները կցվում են

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970041

 

 

pin
Հարկային տեսչություն
14.07.1997
N 610
Հրաման