Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱ ...

13.04.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2005  -ից մինչեւ   13.04.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.06 թիվ 24-Ն հրաման)

i

115.0018.290605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505235

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ             ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

           ՆԱԽԱՐԱՐ                                  ՆԱԽԱՐԱՐ

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

10 փետրվարի 2005 թվականի N 19-Ն          21 փետրվարի 2005 թվականի N 185-Ն

                                                                               

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման» հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված N 1

 

ՀՀ աշխատանքի և  սոցիալական                  ՀՀ ֆինանսների և  

հարցերի նախարար                             էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի                       2005 թ. փետրվարի 21-ի

N 19-Ն հրամանի                              N 185-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտանիքների անապահովությունը գնահատելիս, որպես ընտանիք դիտարկվում է համատեղ բնակվող, ազգակցական, ամուսնական կամ բարեկամական կապերով կապված անձանց ընդհանրությունը, որոնք վարում են ընդհանուր տնտեսություն:

2. Սույն հրահանգով սահմանվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում օգտագործվող ցուցանիշները` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների և գործակիցների մեծությունները, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը:

3. Յուրաքանչյուր ընտանիքի անապահովության գնահատման հիմքը ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների մասին սոցիալական անձնագրում ամրագրված տվյալներն են:

 

2. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ ցուցանիշները.

ա) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը.

բ) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.

գ) բնակավայրը.

դ) ընտանիքի բնակարանային պայմանները.

ե) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը.

զ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` (այսուհետ` ՍՊԸ) կամ լիակատար տնտեսական ընկերակցության (այսուհետ` ԼՏԸ) կամ բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԲԲԸ) կամ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ՓԲԸ) մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու կամ կոոպերատիվի փայատեր կամ ավանդատու լինելը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

է) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը.

ը) միջքաղաքային հեռախոսակապի համար ընտանիքի միջին ամսական վճարումները.

թ) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքսային վճարումներ կատարելը.

ժ) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.

ժա) ընտանիքի եկամուտը.

ժբ) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ մարզպետարանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կամ Երևանի թաղապետարանի ենթակայության սոցիալական ծառայության տարածքային մարմնի (այսուհետ` գործակալություն), ինչպես նաև դրանց սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը:

5. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը և դրա թվային արժեքի մեծությունը.

Սոցիալական խմբերի անվանումները, դրանց համապատասխան ծածկագրերը և անապահովության միավորները (Pi, i = 16) բերված են N 2 հավելվածում:

Ընտանիքի «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում է 20 միավոր: Ընտանիքի «հարգելի բացակա» հաշվառված անդամն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի անդամ չի դիտարկվում:

Ընտանիքի «բացակա» անդամը, ընտանիքների անապահովության գնահատման կենտրոնական տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) ծննդյան թվի առկայության դեպքում, Pմիջ գործակիցը հաշվելիս, համարվում է ընտանիքի անդամ իր տարիքային խմբին համապատասխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (16 տարեկանից 63 տարեկան, իսկ կանանց համար տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունքի սանդղակով):

Միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբի անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իսկ երրորդը և չորրորդը` 0,1 ճշգրտման գործակիցներով

կամ Pq = P1 + 0,3P2 + 0,1 (P3 + P4), որտեղ Pq-ն ընտանիքի i-րդ անդամի անապահովության ամբողջական միավորն է,

իսկ P1 > P2 > P3 > P4-ը ընտանիքի i-րդ անդամի սոցիալական խմբերի միավորներն են:

Ընդ որում, կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու (Կ 88, Կ 86) սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն դիտարկվում:

Օրինակ 1. 14 տարեկան երկկողմանի ծնողազուրկ երեխան միաժամանակ պատկանում է երկու սոցիալական խմբերի` Ե 56 և Ա 66: Նրա անապահովության ամբողջական միավորը կկազմի`

P = 50 + 0,3 x 33 = 50 + 9,9 = 59,9:

Օրինակ 2. 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամ (Մ 23, Ա 66, Հ 44 սոցիալական խմբեր)

P = 45 + 0,3 x 43 + 0,1 x 33 = 61,2:

Օրինակ 3. 68 տարեկան երկրորդ խմբի հաշմանդամ (Հ 22 և Կ 88 սոցիալական խմբեր): Այս դեպքում չի դիտարկվում Կ 88 սոցիալական խումբը և տվյալ անձի անապահովության միավորը` P = 39:

Այնուհետև որոշվում է ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ), որի համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թվի վրա`

Pմիջ = (1/n) x (P1 + P2 +.....+ Pn), որտեղ n-ը ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է:

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 7 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող երկու անձ (P = 20), որոնցից մեկը «բացակա», երկրորդ խմբի մեկ հաշմանդամ (Հ 22 = 39), 8 և 10 տարեկան երկու երեխաներ (Ա 66 = 33, Ա 66 = 33) և երկու կենսաթոշակառուներ, որոնցից մեկը 81 տարեկան է (Կ 88 = 34, Կ 86 = 39):

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը`

Pմիջ = (20 + 20 + 39 + 33 + 33 + 34 + 39) / 7 = 31,14:

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 3 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P1 = 20), 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ հաշմանդամ (Մ 23, Ա 66, Հ 44 - P2 = 45 + 0,3 x 43 + 0,1 x 33 = 61,2) և 13 տարեկան միակողմանի ծնողազուրկ երեխա

(Մ 23, Ա 66 - P3= 43+ 0,3 x 33 = 52,9)

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը`

Pմիջ = (20 + 61.2 + 52,9) / 3 = 44.7:

6. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.

Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`

Kընտ = 1,00 + 0,02 m,

որտեղ m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է:

Անաշխատունակ են համարվում մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ երեխաները կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք ըստ տարիքային սանդղակի` համաձայն հավելված

N 3-ի:

Ընտանիքի «բացակա» անդամին, անապահովության գնահատման տեղեկատվական բազայում ծննդյան թվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիս նրա անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատասխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (16 տարեկանից 63 տարեկան, իսկ կանանց համար տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունքի սանդղակով):

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 1 անաշխատունակ անդամից:

Այս դեպքում Kընտ = 1,00 + 0,02 x 1 = 1,02

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 11 անդամից, որից 3-ը անաշխատունակ են: Այս դեպքում Kընտ = 1,00 + 0,02 x 3 = 1,06:

7. Բնակավայրը.

Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըստ Kտ գործակցի արժեքների բերված է հավելված N 4-ում:

8. Ընտանիքի բնակարանային պայմանները.

Բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով, որի արժեքները բերված են հավելված N 5-ում:

9. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը.

1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետական համարանիշ ստանալու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

Kավ գործակցի 0-ական արժեքը պահպանվում է ավտոմեքենա ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ հավասարվում է 1.0-ի:

10. Ընտանիքի որևէ անդամի ՍՊԸ մասնակից կամ ԼՏԸ մասնակից կամ ԼՊԸ մասնակից կամ ԲԲԸ մասնակից (բաժնետեր) կամ ՓԲԸ մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելը կամ ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելը.

Ընտանիքի որևէ անդամի ՍՊԸ մասնակից կամ ԼՏԸ մասնակից կամ ԼՊԸ մասնակից կամ ԲԲԸ մասնակից (բաժնետեր) կամ ՓԲԸ մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելու կամ ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ հավասարվում է 1.0-ի:

11. Անշարժ գույքի հետ կապված գործարքների կատարումը.

Ընտանիքի կողմից անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը, որն իր հետ բերում է կենցաղային պայմանների բարելավում, ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ հավասարվում է 1.0-ի:

12. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելը.

Ընտանիքի որևէ անդամի` ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքս հավասարվում է 1.0-ի:

13. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը.

Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է ընտանիքի սպառած Էլեկտրաէներգիայի միջին ամսական սահմանային չափաքանակները` համաձայն հավելված N 6-ի:

Ընտանիքի սպառած Էլեկտրաէներգիայի միջին ամսական սահմանային չափաքանակները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

w = 1,3 x (80 կվտ/ժամ + 40 x n) որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ հավասարվում է 1.0-ի:

14. Միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները.

Ընտանիքի` տվյալ տարվա ցանկացած հերթական երեք ամիսների ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական երեք ամիսների ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամուտի 50 % և ավելին է, բայց ոչ պակաս, քան 1000 դրամ, ինչպես նաև 5000 դրամ և ավելի վճարելու դեպքում:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ հավասարվում է 1.0-ի:

15. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության եզրակացությունը.

Գործակալությունը տարածքը սպասարկող մասնագետի կամ նրա և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառում է Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք:

Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kբ հավասարվում է 1.0-ի:

16. Ընտանիքի եկամուտը.

Ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

__

                                           \

                                           /_ Sj

                                           j=1

                       Kեկ = 1,2 - 0,04 x ________

                                            nxM

 

որտեղ` M-ը Հայաստանի Հանրապետությունում որպես հաշվարկային հիմք (1000 դրամ) սահմանված նվազագույն աշխատավարձն է:

d-ն - սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի մշտական կամ ժամանակավոր հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է,

Sj-ն - ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարի),

n-ը - սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ ընտանիքում անդամների թիվն է առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի:

Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված հաշվարկված միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունիսի 8-ի ««Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկի», կրթաթոշակը, ինչպես նաև գործազրկության նպաստը:

Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 12 ամիսների միջին ամսական կենսաթոշակի չափով:

Օրինակ` Ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որից 3-ն անչափահաս երեխաներ են:

Հոր աշխատավարձը կազմում է 12.000 դրամ, մոր աշխատավարձը` 8.000 դրամ:

Այս ընտանիքի համար եկամտի գործակիցը`

Kեկ = 1,2 - 0,04 x (12000+8000) / (5 x 1000) = 1,04:

Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկումը կատարվում է համաձայն հավելված N 7-ի:

17. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը.

Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն հրահանգի 5 - 16 կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է, այսինքն`

P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kավ x Kձ x Kագ x Kհռ x Kէ x Kեկ x Kմաքս x Kբ,

որտեղ P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է:

Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի

N 19-Ն հրամանի,

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 21-ի

N 185-Ն հրամանի

 

Սոցիալական խմբերի անվանումները, դրանց համապատասխան ծածկագրերը և

անապահովության միավորները

 

._________________________________________________________________________.

|     Սոցիալական խմբի անվանումը          |Սոցիալական խմբի |Սոցիալական խմբի|

|                                        |   ծածկագիրը    |անապահովության |

|                                        |                | միավորը (Pi)  |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ I խումբ                       |       Հ11      |      48       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ II խումբ                      |       Հ22      |      39       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ III խումբ                     |       Հ33      |      28       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ երեխա                         |       Հ44      |      45       |

|________________________________________|________________|_______________|

|Անչափահաս երեխա մինչև  2 տարեկան        |       Ա55      |      35       |

|________________________________________|________________|_______________|

|Անչափահաս երեխա 2 տ. մինչև  18 տ.       |       Ա66      |      33       |

|________________________________________|________________|_______________|

|Միակողմանի ծնողազուրկ երեխա             |       Մ23      |      43       |

|________________________________________|________________|_______________|

|Միայնակ մոր երեխա                       |       Մ45      |      26       |

|________________________________________|________________|_______________|

|Ամուսնալուծված անձի երեխա               |       Ա34      |      26       |

|________________________________________|________________|_______________|

|Երկկողմանի ծնողազուրկ երեխա             |       Ե56      |      50       |

|________________________________________|________________|_______________|

|ՈՒսանող (մինչև  23 տ. պետական պատվեր)   |       Ս12      |      22       |

|________________________________________|________________|_______________|

|Հղի կին (20 շաբաթական և  ավելի ժամկետով)|       Հ00      |      30       |

|________________________________________|________________|_______________|

|Գործազուրկ                              |       Գ99      |      22       |

|________________________________________|________________|_______________|

|Կենսաթոշակառու                          |       Կ88      |      34       |

|________________________________________|________________|_______________|

|Միայնակ չաշխատող կենսաթոշակառու         |       Կ87      |      36       |

|________________________________________|________________|_______________|

|Տարեց կենսաթոշակառու                    |       Կ86      |      39       |

|(75 տարեկան և  բարձր)                   |                |               |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի

N 19-Ն հրամանի,

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 21-ի

N 185-Ն հրամանի

 

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձանց

անաշխատունակ համարելու տարիքային սանդղակ

 

._________________________________________________________________________.

|      Ծննդյան տարեթիվը     |     Տարիքը      |Կենսաթոշակի անցման տարեթիվը|

|___________________________|_________________|___________________________|

|01.07.1944-31.12.1944      |       59        |01.07.2003-31.12.2003      |

|___________________________|_________________|___________________________|

|01.01.1945-30.06.1945      |      59.5       |01.07.2004-31.12.2004      |

|___________________________|_________________|___________________________|

|01.07.1945-31.12.1945      |       60        |01.07.2005-31.12.2005      |

|___________________________|_________________|___________________________|

|01.01.1946-30.06.1946      |      60.5       |01.07.2006-31.12.2006      |

|___________________________|_________________|___________________________|

|01.07.1946-31.12.1946      |       61        |01.07.2007-31.12.2007      |

|___________________________|_________________|___________________________|

|01.01.1947-30.06.1947      |      61.5       |01.07.2008-31.12.2008      |

|___________________________|_________________|___________________________|

|01.07.1947-31.12.1947      |       62        |01.07.2009-31.12.2009      |

|___________________________|_________________|___________________________|

|01.01.1948-30.06.1948      |      62.5       |01.07.2010-31.12.2010      |

|___________________________|_________________|___________________________|

|01.07.1948-31.12.1948      |       63        |01.07.2011-31.12.2011      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի

N 19-Ն հրամանի,

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 21-ի

N 185-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, ըստ Kտ գործակցի արժեքների

 

._________________________________________________________________________.

|      Մարզը      |             Բնակավայրը             |Kտ գործակցի արժեքը|

|_________________|____________________________________|__________________|

|Արագածոտն        |քաղ. Թալին                          |1,03              |

|                 |քաղ. Ապարան                         |-»-              |

|                 |Ծաղկահովիտ                          |                  |

|_________________|____________________________________|__________________|

|Արարատ           |Զանգակատուն                         |1,05              |

|                 |Երասխ                               |-»-              |

|                 |Սևակավան                            |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Արմավիր          |Բագարան                             |                  |

|                 |Երվանդաշատ                          |-»-              |

|                 |Լեռնագոգ                            |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Գեղարքունիք      |քաղ. Գավառ                          |1,03              |

|                 |քաղ. Ճամբարակ                       |-»-              |

|                 |քաղ. Մարտունի                       |-»-              |

|                 |քաղ. Սևան                           |-»-              |

|                 |քաղ. Վարդենիս                       |-»-              |

|                 |Արտանիշ                             |1,05              |

|                 |Թթուջուր                            |-»-              |

|                 |Ջիլ                                 |-»-              |

|                 |Վահան                               |-»-              |

|                 |Գագարին                             |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Լոռի             |քաղ. Վանաձոր                        |1,03              |

|                 |քաղ. Ալավերդի                       |-»-              |

|                 |քաղ. Ախթալա                         |-»-              |

|                 |քաղ. Թումանյան                      |-»-              |

|                 |քաղ. Շամլուղ                        |-»-              |

|                 |քաղ. Տաշիր                          |-»-              |

|                 |քաղ. Սպիտակ                         |-»-              |

|                 |քաղ. Ստեփանավան                     |-»-              |

|                 |Բազում                              |1,05              |

|                 |Գուգարք                             |-»-              |

|                 |Եղեգնուտ                            |-»-              |

|                 |Լեռնապատ                            |-»-              |

|                 |Գեղասար                             |-»-              |

|                 |Սարահարթ                            |-»-              |

|                 |Շենավան                             |-»-              |

|                 |Ջիլիզա                              |-»-              |

|                 |Պաղաղբյուր                          |-»-              |

|                 |Ապավեն                              |-»-              |

|                 |Սարալանջ                            |-»-              |

|                 |Խնկոյան                             |-»-              |

|                 |Նոր Խաչակապ                         |-»-              |

|                 |Ջրաշեն                              |-»-              |

|                 |Լեռնավան                            |-»-              |

|                 |Ղուրսալ                             |-»-              |

|                 |Կաթնաջուր                           |-»-              |

|                 |Քարաձոր                             |-»-              |

|                 |Սարամեջ                             |-»-              |

|                 |Լեռնանցք                            |-»-              |

|                 |Արևաշող                             |-»-              |

|                 |Գոգավան                             |-»-              |

|                 |Գոգարան                             |-»-              |

|                 |Հարթագյուղ                          |-»-              |

|                 |Լուսաղբյուր                         |-»-              |

|                 |Մեծ Պառնի                           |-»-              |

|                 |Ծաղկաբեր                            |-»-              |

|                 |Շիրակամուտ                          |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Կոտայք           |քաղ. Հրազդան                        |1,03              |

|                 |քաղ. Բյուրեղավան                    |-»-              |

|                 |քաղ. Եղվարդ                         |-»-              |

|                 |քաղ. Նոր Հաճն                       |-»-              |

|                 |քաղ. Չարենցավան                     |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Շիրակ            |քաղ. Գյումրի                        |1,03              |

|                 |քաղ. Մարալիկ                        |-»-              |

|                 |քաղ. Արթիկ                          |-»-              |

|                 |Պեմզաշեն                            |-»-              |

|                 |Ախուրյան                            |1,05              |

|                 |Ջաջուռ                              |-»-              |

|                 |Անիպեմզա                            |-»-              |

|                 |Անի կայարան                         |-»-              |

|                 |Ամասիա                              |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Սյունիք          |քաղ. Մեղրի                          |1,05              |

|                 |քաղ. Ագարակ                         |-»-              |

|                 |քաղ. Կապան                          |1,03              |

|                 |քաղ. Գորիս                          |-»-              |

|                 |քաղ. Դաստակերտ                      |-»-              |

|                 |քաղ. Սիսիան                         |-»-              |

|                 |քաղ. Քաջարան                        |-»-              |

|                 |Ճաղատ                               |1,05              |

|                 |Մուցք                               |-»-              |

|                 |Ագարակ                              |-»-              |

|                 |Նյուվադի                            |-»-              |

|                 |Շվանիձոր                            |-»-              |

|                 |Ալդարա                              |-»-              |

|                 |Կարճևան                             |-»-              |

|                 |Կուրիս                              |-»-              |

|                 |Գուդեմնիս                           |-»-              |

|                 |Լեհվազ                              |-»-              |

|                 |Վարդանիձոր                          |-»-              |

|                 |Լիճք                                |-»-              |

|                 |Տաշտուն                             |-»-              |

|                 |Վահրավար                            |-»-              |

|                 |Բարձրավան                           |-»-              |

|                 |Խնածախ                              |-»-              |

|                 |Խնձորեսկ                            |-»-              |

|                 |Խոզնավար                            |-»-              |

|                 |Կոռնիձոր                            |-»-              |

|                 |Հարթաշեն                            |-»-              |

|                 |Վաղատուր                            |-»-              |

|                 |Ներքին Խնձորեսկ                     |1,05              |

|                 |Տեղ                                 |-»-              |

|                 |Շուռնուխ                            |-»-              |

|                 |Արավուս                             |-»-              |

|                 |Քարահունջ                           |-»-              |

|                 |Քարաշեն                             |-»-              |

|                 |Որոտան (Գորիսի շրջ)                 |-»-              |

|                 |Կաղնուտ                             |-»-              |

|                 |ՈՒժանիս                             |-»-              |

|                 |Եղվարդ                              |-»-              |

|                 |Ագարակ                              |-»-              |

|                 |Սյունիք                             |-»-              |

|                 |Վերին Խոտանան                       |-»-              |

|                 |Շիշկերտ                             |-»-              |

|                 |Դիզմայր                             |-»-              |

|                 |Ներքին Գյոդակլու                    |-»-              |

|                 |Խորձոր                              |-»-              |

|                 |Արզական (Սզնուտ)                    |-»-              |

|                 |Գեղանուշ                            |-»-              |

|                 |Ճակատեն                             |-»-              |

|                 |Սրաշեն                              |-»-              |

|                 |Արծվանիկ                            |-»-              |

|                 |Վերին Գյոդակլու                     |-»-              |

|                 |Շիկահող                             |-»-              |

|                 |Ծավ                                 |-»-              |

|                 |Ներքին Հանդ                         |-»-              |

|                 |Խդրանց                              |-»-              |

|                 |Տանձավեր                            |-»-              |

|                 |Աղվանի                              |-»-              |

|                 |Դավիթ Բեկ                           |-»-              |

|                 |Առաջաձոր                            |-»-              |

|                 |գ. Քաջարան                          |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Վայոց ձոր        |քաղ. Եղեգնաձոր                      |1,03              |

|                 |քաղ. Ջերմուկ                        |-»-              |

|                 |քաղ. Վայք                           |-»-              |

|                 |Խաչիկ                               |1,05              |

|                 |Բարձրունի                           |-»-              |

|                 |Խնձորուտ                            |-»-              |

|                 |Նոր Ազնաբերդ                        |-»-              |

|                 |Սերս                                |-»-              |

|                 |Ելփին                               |-»-              |

|                 |Չիվա                                |-»-              |

|_________________|____________________________________|__________________|

|Տավուշ           |քաղ. Բերդ                           |1,03              |

|                 |քաղ. Իջևան                          |-»-              |

|                 |քաղ. Դիլիջան                        |-»-              |

|                 |քաղ. Նոյեմբերյան                    |-»-              |

|                 |Վերին Կարմիր աղբյուր                |1,05              |

|                 |Չինչին                              |-»-              |

|                 |Վարագավան                           |-»-              |

|                 |Պառավաքար                           |-»-              |

|                 |Չինարի                              |-»-              |

|                 |Ներքին Կարմիր աղբյուր               |-»-              |

|                 |Նորաշեն                             |-»-              |

|                 |Մոսեսգեղ                            |-»-              |

|                 |Նավուր                              |-»-              |

|                 |Ծաղկավան                            |-»-              |

|                 |Թովուզ                              |-»-              |

|                 |Իծաքար                              |-»-              |

|                 |Արծվաբերդ                           |-»-              |

|                 |Այգեպար                             |-»-              |

|                 |Այգեձոր                             |-»-              |

|                 |Չորաթան                             |-»-              |

|                 |Բերդավան                            |-»-              |

|                 |Կողբ                                |-»-              |

|                 |Բարեկամավան                         |-»-              |

|                 |Կոթի                                |-»-              |

|                 |Բաղանիս                             |-»-              |

|                 |Ոսկեպար                             |-»-              |

|                 |Ոսկեվան                             |-»-              |

|                 |Կայան                               |-»-              |

|                 |Կիրանց                              |-»-              |

|                 |Այգեհովիտ                           |-»-              |

|                 |Ծաղկավան                            |-»-              |

|                 |Բերքաբեր                            |-»-              |

|                 |Աչաջուր                             |-»-              |

|                 |Վազաշեն                             |-»-              |

|                 |Դիտավան                             |-»-              |

|                 |Սարիգյուղ                           |-»-              |

|                 |Սևքար                               |-»-              |

|                 |Արծվաբերդ                           |-»-              |

|                 |Ջուջևան                             |-»-              |

|                 |Դեղձավան                            |-»-              |

|                 |Աճարկուտ                            |-»-              |

|                 |Ակնաղբյուր                          |-»-              |

|                 |Լուսաձոր                            |-»-              |

|                 |Խաշթառակ                            |-»-              |

|                 |Ազատամուտ                           |-»-              |

|                 |Լուսահովիտ                          |-»-              |

._________________________________________________________________________.

Հանրապետության մյուս բնակավայրերում 1,0

 

Հավելված N 5

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի

N 19-Ն հրամանի,

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 21-ի

N 185-Ն հրամանի

 

Բնակարանային պայմանների ազդեցության գործակիցներ

 

._________________________________________________________________________.

|             ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ                  |    Kբն   |Ծածկագիր|

|_____________________________________________________|__________|________|

|Աղետի հետևանքով  տրամադրված տնակ                     |    1,2   |   04   |

|_____________________________________________________|__________|________|

|Անօթևան  (մշտական կամ ժամանակավոր հաշվառում և        |   1,07   |   07   |

|հիմնական բնակության վայր չունեցող)                   |          |        |

|_____________________________________________________|__________|________|

|Ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ           |   1,06   |   05   |

|_____________________________________________________|__________|________|

|Վթարային (3-րդ, 4-րդ աստիճանի) բնակարան              |   1,05   |   03   |

|_____________________________________________________|__________|________|

|Հանրակացարանի չսեփականաշնորհված սենյակ (բնակարան)    |   1,03   |   02   |

|_____________________________________________________|__________|________|

|Այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա         |   1,02   |   06   |

|ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, |          |        |

|առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան,      |          |        |

|մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և  այլն)         |          |        |

|_____________________________________________________|__________|________|

|Սեփական առանձնատուն                                  |   1,00   |   01   |

|_____________________________________________________|__________|________|

|Բնակարան բազմաբնակարանային շենքում                   |   1,00   |   00   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2005 թ. փետրվարի 10-ի

N 19-Ն հրամանի,

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

2005 թ. փետրվարի 21-ի

N 185-Ն հրամանի

 

Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի

միջին ամսական սահմանային չափաքանակներ

 

.___________________________________________________________.

|    Ընտանիքի անդամների թիվը     | Էլեկտրաէներգիայի սպառման |

|                                |    նորմացույց (կվտ/ժ)    |

|________________________________|__________________________|

|                1               |           156            |

|________________________________|__________________________|

|                2               |           208            |

|________________________________|__________________________|

|                3               |           260            |

|________________________________|__________________________|

|                4               |           312            |

|________________________________|__________________________|

|                5               |           364            |

|________________________________|__________________________|

|                6               |           416            |

|________________________________|__________________________|

|                7               |           468            |

|________________________________|__________________________|

|                8               |           520            |

|________________________________|__________________________|

|                9               |           572            |

|________________________________|__________________________|

|               10               |           624            |

|________________________________|__________________________|

|               11               |           676            |

|________________________________|__________________________|

|               12               |           728            |

|________________________________|__________________________|

|               13               |           780            |

|________________________________|__________________________|

|               14               |           832            |

|________________________________|__________________________|

|               15               |           884            |

.___________________________________________________________.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
10.02.2005
N 19-Ն
Հրաման