Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ Ա ...

07.08.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.08.2005  -ից մինչեւ   07.08.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 822-Ն որոշում)

i

040.0992.270705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 992-Ն

 

i

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման ցանկերը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգը և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին» N 463 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 25-ի

N 992-Ն որոշման

 

ՑԱՆԿԵՐ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում արտահանման վերահսկողության ենթակա

արտադրանքի ցուցակ

 

Ցուցակում օգտագործվող տերմինների սահմանումը

 

Փակագծերում նշված են Ցուցակում ընդգրկված այն կատեգորիաները, որտեղ օգտագործվում են տվյալ տերմինները:

 

«Թիրախի ավտոմատ ուղեկցում» (6) - մշակման մեթոդ, որը ավտոմատ կերպով որոշում և որպես ելքային ազդանշան` ապահովում է թիրախի առավել հավանական դիրքի արտարկված նշանակությունը ժամանակի իրական մասշտաբում:

 

«Հարմարվողական կառավարում» (2) - կառավարման համակարգ, որը պատասխանը հարմարեցնում է համակարգի գործողության ժամանակ չափված պարամետրերին (պայմաններին) համապատասխան (աղբյուրը` ISO 2806-1980):

 

«Թռիչքի կառավարման ակտիվ համակարգեր» (7) - համակարգեր, որոնք գործում են «թռչող ապարատների» և հրթիռների անցանկալի շեղումների ու կառուցվածքային բեռնվածության կանխարգելման համար, ինչը կատարվում է ավտոմատ կառավարման իրականացման նպատակով մի քանի չափողական տվիչների ելքային ազդանշանների ինքնավար մշակման և անհրաժեշտ նախազգուշական հրամանների արձակման միջոցով:

 

«Ակտիվ պիկսել» (6 8) - պինդ մարմնի վանդակի նվազագույն (միավոր) տարր, որն օժտված է ֆոտոէլեկտրական փոխանցման ֆունկցիայով լուսային (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցության ժամանակ:

 

«Հիմնական տրամաբանական տարրի հապաղման ժամանակ» (3) - ազդանշանի հապաղման ժամանակը, որը համապատասխանում է «միասնական ինտեգրալային սխեմաների» «ընտանիքում» օգտագործվող հիմնական տրամաբանական տարրի միջով անցման ժամանակին: Այն տվյալ «ընտանիքի» համար կարող է որոշվել տիպական տրամաբանական տարրի միջով ազդանշանի անցման հապաղման ժամանակի կամ տրամաբանական տարրի անցման հապաղման տիպական ժամանակի միջոցով:

 

Հատուկ ծանոթագրություն. «Հիմնական տրամաբանական տարրի հապաղման ժամանակը» չպետք է շփոթել բարդ «միասնական ինտեգրալային սխեմայի» ելքային ու մուտքային ազդանշանների հապաղման ժամանակի հետ:

 

«Գլոբալ ընդհատման թաքնվածության ժամանակ» (4) - այն ժամանակը, որի ընթացքում համակարգչային համակարգը ճանաչում է որևէ իրադարձության հետևանքով առաջացած ընդհատումը, սպասարկում է այդ ընդհատումը և կատարում է անցում այլ առաջադրանքի մշակմանը, որը հիշողության մեջ գտնվում է ռեզիդենտային վիճակում` սպասելով ընդհատման:

 

«Հաճախականության փոխարկման ժամանակ» (3 5) - այն առավելագույն ժամանակը (օրինակ` հապաղման), որը պահանջվում է, որպեսզի ելքային ազդանշանը փոխարկվի մի հաճախականությունից մյուսին` հետևյալ բնութագրերից որևէ մեկին հասնելու համար.

 

ա. հաճախականության սահմանային արժեքից 100 Հց սահմաններում.

 

բ. սահմանային արժեքից 1 դԲ սահմաններում գտնվող մակարդակին:

 

«Որոշման ժամանակ» (3) - այն ժամանակը, որը պահանջվում է, որպեսզի ելքային ազդանշանը հասնի իր սահմանային արժեքից կես բիտի սահմաններում գտնվող մակարդակին` փոխարկիչի ցանկացած երկու մակարդակների միջև փոխարկում կատարելու ժամանակ:

 

«Հաշվողական տարր» (4) - թվաբանական կամ տրամաբանական գործողություններ կատարող նվազագույն հաշվողական միավորը:

 

«ՀՏ» - «հաշվողական տարր»

 

«Գազային փոշիացում» (1) - բարձր ճնշման գազային շիթում հալված վիճակում գտնվող մետաղական համաձուլվածքի փոշիացման պրոցեսը 500 մկմ (միկրոմիլիմետր) կամ ավելի փոքր տրամագծով կաթիլների:

 

«Հիբրիդային ինտեգրալային սխեմա» (3) - ինտեգրալային սխեմաների, «սխեմայի տարրերով» կամ «դիսկրետ բաղադրիչներով» ինտեգրալային սխեմայի կամայական համադրություն, որոնք միացված են որոշակի ֆունկցիաների կատարման համար և օժտված են բոլոր հետևյալ բնութագրերով.

 

ա. Պարունակում են առնվազն մեկ անպատյան սարք.

 

բ. Բաղադրիչները մեկը մյուսին են միացվում ինտեգրալային սխեմաների արտադրության տիպական մեթոդների օգտագործմամբ.

 

գ. Փոխարինվում է դրանց միասնական ամբողջությունը, և

 

դ. Նորմալ վիճակում տարանջատման ենթակա չէ:

 

Հատուկ ծանոթագրություն.

1. Սխեմայի տարրը էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մաս է` այնպիսին, ինչպիսին են մեկ դիոդը, տրանզիստորը, ռեզիստորը, կոնդենսատորը և այլն:

2. «Դիսկրետ բաղադրիչը» «սխեմայի տարր» է` ելուստներ ունեցող առանձին պատյանով:

 

«Հիբրիդային ԷՀՄ» (4) - սարքավորում, որը նախատեսված է բոլոր հետևյալ ֆունկցիաները կատարելու համար.

 

ա. տվյալների ընդունում.

բ. տվյալների մշակում ինչպես անալոգային, այնպես էլ թվային ներկայացմամբ.

գ. տվյալների դուրսբերման ապահովում:

 

«Տիեզերքում կիրառման համար պիտանի» (3, 6) - սարքավորումներ, որոնք նախագծվել, պատրաստվել և անցել են էլեկտրական ու մեխանիկական հատուկ պահանջների կամ գործելու պայմանների համար սահմանված պահանջների հետ համապատասխանության փորձարկում` 100 կմ կամ ավելի մեծ բարձրությունների վրա գործող արբանյակների կամ բարձր թռչող ապարատների արձակման և ծավալման ժամանակ կիրառելու համար.

 

«Տաք իզոստատիկ ձևափոխում» (2) - Ձուլվող կաղապարների մամլման պրոցես ավելի քան 375 K ջերմաստիճանի պայմաններում (102 օC` հերմետիկ ծավալում տարբեր միջավայրերի (գազային, հեղուկ, պինդ մասնիկներ և այլն) միջով)` բոլոր ուղղություններով հավասար ուժեր առաջացնելու համար` ձուլվող կաղապարների մեջ ներքին խոռոչները նվազեցնելու կամ վերացնելու նպատակով:

 

«Մասնակից պետություն» (7, 9) - Վասսենարյան համաձայնության մասնակից հանդիսացող պետություն:

 

«Քաղաքացիական նշանակության թռչող ապարատներ» (1, 7, 9) - Թռիչքային պիտանության «թռչող ապարատներ», որոնք թվարկված են հրատարակված ցուցակներում պարունակվող նշանակություններին համապատասխան` ներքին և արտաքին քաղաքացիական նշանակության առևտրային ավիաուղիներով թռիչքների կատարման, քաղաքացիական նպատակներով օրինականացված մասնավոր օգտագործման կամ գործարար նպատակներով օգտագործման համար.

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «թռչող ապարատներ»:

 

«Թռիչքի կառավարման համակարգի օպտիկական տվիչների խումբ» (7) - «Լազերի» ճառագայթներ օգտագործող տեղաբաշխված օպտիկական տվիչների ցանց, որն ապահովում է թռիչքի կառավարման տվյալները իրական ժամանակում` թռչող ապարատի վրա մշակելու համար:

 

«Ճնշման տվիչ» (2) - ճնշման չափումները էլեկտրական ազդանշանի փոխակերպելու համար նախատեսված սարք:

 

«Դեֆորմացվող հայելիներ» (6) (հայտնի են նաև որպես հարմարվողական օպտիկական հայելիներ) - հայելիներ, որոնք ունեն.

 

ա. Մեկ չընդհատվող օպտիկական արտացոլող մակերես, որը դինամիկ կերպով դեֆորմացվում է առանձին ուժերի կամ ոլորող մոմենտների կիրառման միջոցով` հայելու վրա ընկնող օպտիկական ազդանշանի աղավաղումը համակշռելու համար.

 

բ. Բազմատարր օպտիկական արտացոլիչներ, որոնց դիրքը առանձին ու անկախորեն փոփոխվում է որոշակի ուժերի կամ ոլորող մոմենտների կիրառման միջոցով` հայելու վրա ընկնող օպտիկական ազդանշանի աղավաղումը համակշռելու համար:

 

«Դինամիկ հարմարվողական ուղենշում» (5) - հաղորդումների փոխանցման երթուղու ավտոմատ փոփոխություն` ցանցի աշխատանքի ընթացիկ պայմանների չափման և վերլուծության հիման վրա:

 

Հատուկ ծանոթագրություն. Այստեղ չեն ընդգրկվում նախապես առկա ինֆորմացիայի հիման վրա հաղորդումների փոխանցման երթուղու փոփոխության մասին որոշումների դեպքերը:

 

«Ազդանշանի դինամիկ վերլուծիչներ» (6) - «ազդանշանի վերլուծիչներ», որոնք օգտագործում են ազդանշանի թվային ընտրանքը և դրա փոխակերպման մեթոդը` տվյալ ազդանշանի ֆուրյեի սպեկտրը ստանալու համար, ներառյալ դրա լայնույթի և ֆազի մասին տեղեկությունները:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «ազդանշանի վերլուծիչներ»:

 

«Դիֆուզային եռակցում» (1, 2, 9) - առնվազն երկու մետաղների պինդմարմնային մոլեկուլային միացում մեկ միասնական ամբողջության, որի ընդհանուր ուժը հավասարազոր է ավելի թույլ նյութի կապի ուժին:

 

«Իմպուլսի տևողություն» (6) - Լազերի ուսումնասիրության իմպուլսի տևողություն, որը չափված է իմպուլսի ամբողջական տևողության կեսով:

 

«Նախաշինվածքներ» (6) - համաձույլ զանգվածներ, որոնց չափերը բավարարում են այնպիսի օպտիկական տարրերի պատրաստման համար, ինչպիսիք են հայելիները կամ օպտիկական թափանցիկությամբ պատուհանները:

 

«Ինֆորմացիայի պաշտպանություն» (4, 5) - բոլոր միջոցները և գործողությունները, որոնք ապահովում են ինֆորմացիայի կամ կապի մատչելիությունը, գաղտնիությունը կամ ամբողջականությունը, բացի անսարքությունից նախապաշտպանող միջոցներից և գործառույթներից: Ինֆորմացիայի պաշտպանությունը ներառում է «գաղտնագրությունը», «գաղտնավերլուծությունը», պաշտպանությունը սեփական ճառագայթումից և համակարգչի պաշտպանությունը:

 

Հատուկ ծանոթագրություն. «Գաղտնավերլուծությունը» գաղտնագրային համակարգի կամ դրա ելքային ու մուտքային ազդանշանների վերլուծությունն է` գաղտնի պարամետրերի կամ զգայուն տեղեկությունների, ներառյալ` բաց տեքստի վերծանման նպատակով:

 

«Սինքրոնային թվային փոխանցման ստորակարգություն» (5) - թվային փոխանցման ստորակարգություն, որը միջոցներ է ապահովում թվային թրաֆիքի բազմաթիվ ձևերի կառավարման, սեղմման և մատչելիության ապահովման համար` կիրառելով սինքրոնային փոխանցման ֆորմատը` ըստ տարբեր միջավայրերի: Ֆորմատը հիմնված է սինքրոնային փոխանցման տրանսպորտային մոդուլի վրա, որը սահմանված է MKKTT G.703, G.707, G.708, G 709 հրահանգներով և դեռևս լույս չտեսած այլ հրահանգներով: Սինքրոնային թվային փոխանցման ստորակարգության մեջ առաջին մակարդակը հավասար է 155,52 Մբիտ/վրկ.:

 

«Մանրացում» (1) - աղացման կամ մաղման միջոցով նյութի մանրացման պրոցեսը:

 

«Կենդանի կուլտուրաների մեկուսացում» (1) - ներառում է ոչ ակտիվ ձևում գտնվող, ինչպես նաև չոր պատրաստուկների տեսքով հանդես եկող կենդանի կուլտուրաները:

 

«Մեկուսացում» (9) - կիրառվում է հրթիռի շարժիչի բաղադրամասերի (իրանները, ծայրափողակները, մուտքային անցքերը, իրանների կափարիչները) նկատմամբ և ընդգրկում է ջերմամշակված կամ կիսաջերմամշակված կաուչուկային թերթանյութ: Այն կարող ընդգրկել նաև ամորտիզացիոն միջադիրները կամ հետգցովի փեղկերը:

 

«Իզոստատիկ մամլիչներ» (2) - սարքավորում, որն ունակ է մամլել հերմետիկ ծավալում տարբեր միջավայրերի (գազային, հեղուկ, պինդ մասնիկների և այլն)` այդ հերմետիկ ծավալի ներսում նախաշինվածքի կամ նյութի վրա բոլոր ուղղություններով հավասարաչափ ճնշում առաջացնելու համար:

 

«Իմունոտոքսիններ» (1) - միաբջիջ մոնոկլոկալ հակամարմինների և «տոքսինների» կամ «ենթատոքսինների» զուգակցիչ, որն ընտրովի ներգործում է հիվանդ բջիջների վրա:

 

«Գործիքային հեռվություն» (6) - ռադարի ներգործության միանշանակ որոշվող հեռվությունը:

 

«Եռաչափ վեկտորների ինտենսիվություն» (4) - վայրկյանում առաջացող վեկտորների քանակը, որոնք պատկանում են 10 պիկսելից բաղկացած պոլիվեկտորների կարգին, որոնց սահմանափակվածությունը ստուգված է և որոնք ունեն պատահական կողմնորոշում` X, Y, Z կոորդինատների նշանակություններով` արտահայտված ամբողջական փոփոխականներով կամ սահող կետեր ունեցող փոփոխականներով (որոնք էլ որ համապատասխանելու լինեն առավելագույն ինտենսիվությանը):

 

«ՍԹՓՍ» - Սինքրոնային թվային փոխանցման ստորակարգություն:

 

«ՀՀՇ» (Հավասար հավանականության շրջան) (7) - ճշգրտությունը չափող մեծություն. թիրախի շրջանի շառավիղը, որի վրա որոշակի հեռավորությունից ներգործում է օգտակար ծանրաբեռնվածության 50%-ը:

 

«Կոմուտացնող սարք» (5) - այնպիսի սարքավորում և դրա հետ կապված ծրագրային ապահովում, որը հնարավոր է դարձնում հաղորդումների փոխանցման ժամանակ իրական կամ վիրտուալ միացումը` կոմուտացնող ծանրաբեռնվածության հաղորդման համար:

 

«Բաղադրանյութ» (1, 2, 6, 8, 9) - «մատրից», լրացուցիչ ֆազ կամ լրացուցիչ ֆազեր, որոնք կազմված են որոշակի նպատակի կամ նպատակների համար նախատեսված մասնիկներից, ամրանավորող լցավորիչներից, մանրաթելերից կամ դրանց ցանկացած համադրությունից:

 

«Ցանցի մուտքի հսկիչ» (4, 5) - բաշխված կոմուտացիոն ցանցի ֆիզիկական ինտերֆեյս: Այն օգտագործում է ընդհանուր միջավայր, որը գործում է թվային փոխանցման միատեսակ արագություններով` կատարելով փոխանցումների կարգավորում (օրինակ` կրողի հսկողությունը կամ հայտնաբերումը): Անկախ ցանկացած այլ հաղորդումներից, այն ընտրում է իրեն հասցեագրված տվյալների փաթեթը կամ տվյալների խումբը (օրինակ` IEE 802): Այն համակարգ մուտք գործելն ապահովող բլոկ է, որը կարող է ներկառուցվել համակարգչում կամ հեռահաղորդակցության սարքավորման մեջ:

 

«Կապուղու կարգավորիչ» (5) - սինքրոնային կամ ասինքրոնային թվային տեղեկության հոսքը կառավարող ֆիզիկական ինտերֆեյս: Այն հանդիսանում է համակարգ մուտք գործելն ապահովող բլոկ, որը կարող է ներկառուցվել համակարգչում կամ հեռահաղորդակցության սարքավորման մեջ:

 

«Եզրագծային կառավարում» (2) - Շարժում «թվային կառավարում» ունեցող երկու կամ ավելի առանցքներով, որն իրականացվում է այն հրահանգներին համապատասխան, որոնցով որոշվում է հաջորդական պահանջվող դիրքը և դեպի այդ դիրքը մատուցման պահանջվող արագությունները: Այդ մատուցման արագությունները փոփոխվում են միմյանց հետ փոխգործողության մեջ, ինչը և ստեղծում է որոնվող եզրագիծը (ISO/DIS 2806-1980):

 

«Տիեզերական ապարատներ» (7, 9) - ակտիվ և պասիվ արբանյակներ և զոնդեր:

 

«Գաղտնագրություն» - Առարկա, որն ընդգրկում է ինֆորմացիայի փոխակերպման սկզբունքներ, միջոցներ և եղանակներ` ինֆորմացիայի բովանդակությունը թաքցնելու և ինֆորմացիայի ձևափոխումը կամ չլիազորված օգտագործումը կանխարգելելու նպատակով: Գաղտնագրությունը սահմանափակված է ինֆորմացիայի փոխակերպմամբ` մեկ կամ ավելի «գաղտնի պարամետրերի» (օրինակ` գաղտնագրային փոփոխականների) օգտագործման կամ գաղտնաբանալու համապատասխան կառավարման միջոցով:

 

Հատուկ ծանոթագրություն. «Գաղտնի պարամետր» - միայն որոշակի խմբի անձանց հայտնի և մյուս անձանցից թաքցվող հաստատուն մեծություն կամ գաղտնաբանալի:

 

«Կրիտիկական ջերմաստիճան» (1, 3, 6) - (երբեմն կոչվում է անցումային ջերմաստիճան) - որոշակի «գերհաղորդիչ» նյութի ջերմաստիճանը, որի դեպքում նյութը կորցնում է դիմադրողականությունը անցնող էլեկտրական հոսանքի նկատմամբ:

 

«Բռունցքային էֆեկտ» (էքսցենտրիսիտետ) (2) - Հիմնական իլի առանցքային շեղումը մեկ պտույտի արդյունքում, որը չափված է իլի տափակապիչին ուղղահայաց հարթության վրա` իլի պտտման մակերեսի վրա չափված կետում (տե՛ս ISO 230/1-1986, կետ 5.63):

 

«Լազեր» (0, 2, 3, 5, 6, 7, 8, 9) - բաղադրատարրերի ամբողջություն, որը ստեղծում է ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ կոհերենտ լուսային ճառագայթում, որը ուժեղացվում է ճառագայթման խթանված էմիսիայի միջոցով:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «Քիմիական լազեր», «Բարորակության մոդուլյացիա ունեցող լազեր», «Գերբարձր հզորության լազեր», «Վերալարելի լազեր»:

 

«Բարորակության մոդուլյացիա ունեցող լազեր» (6) - լազեր, որում էներգիան կուտակվում է բնակեցվածության ինվերսիայի մեջ կամ օպտիկական ռեզոնատորում, այնուհետև ճառագայթվում է իմպուլսային ռեժիմում:

 

«Գերբարձր հզորության լազեր» (6) - լազեր, որն ընդունակ է 50 միլիվայրկյանի ընթացքում ճառագայթել ավելի քան 1 կջ էներգիա (ընդհանուր կամ մասնակի), կամ որն ունի ավելի քան 20 կՎտ հզորություն:

 

«Ժապավեն» (1) - նյութ, որը բաղկացած է իրար հերթագայող կամ միակողմանի ուղղորդված «միաթելքերից», «փնջերից», «հաստաթելերից», «ճոպաններից», «մանվածքներից» և այլն, որոնք նախապես ներծծված են խեժով:

 

«Թռչող ապարատ» (1, 7, 9) - օդային թռիչքների համար նախատեսված միջոց` հաստատուն կամ փոփոխական երկրաչափություն ունեցող թևերով, պտտվող թևով (ուղղաթիռ), դարձովի տանող պտուտակով կամ տանող թևով:

 

Հատուկ ծանոթագրություն. Տե՛ս նաև «Քաղաքացիական նշանակության թռչող ապարատներ»:

 

«Գծայնություն» (2) (սովորաբար չափվում է ոչ գծային պարամետրերի միջոցով) (2) - իրական բնութագրի (սանդղակի վերին և ստորին ցուցմունքների միջինը) առավելագույն (դրական կամ բացասական) շեղումը ուղիղ գծից, որն ունի այնպիսի տեղակայություն, որպեսզի հավասարեցվի և նվազագույնին հասցվի առավելագույն շեղումը:

«Լոկալ ցանց» (4) - տվյալների փոխանցման համակարգ, որն օժտված է բոլոր հետևյալ բնութագրերով.

 

ա. թույլ է տալիս, որ կամայական թվով անկախ «տեղեկատվական սարքերը» անմիջականորեն կապվեն մեկը մյուսի հետ, և

 

բ. սահմանափակված է միջին չափերի աշխարհագրական գոտիով (օրինակ` ծառայողական շենքի, գործարանի, մի խումբ մասնաշենքերի կամ պահեստային շինությունների սահմաններով):

 

Հատուկ ծանոթագրություն. «Տեղեկատվական սարք» նշանակում է թվային տվյալների հաջորդականությունների փոխանցման կամ ընդունման ունակությամբ օժտված սարքավորում:

 

«ԳԲՀԼ» - «Գերբարձր հզորության լազեր»:

 

«Մագնիսական գրադիենտաչափեր» (6) - սարքեր, որոնք նախատեսված են տվյալ սարքի նկատմամբ արտաքին հանդիսացող աղբյուրների մագնիսական դաշտերի տարածական փոփոխությունների չափման համար: Դրանք կազմված են բազմաթիվ «մագնիսաչափերից» և համապատասխան էլեկտրոնային բլոկից, որի ելքի մոտ չափվում է մագնիսական դաշտի գրադիենտը:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «ներքին մագնիսական գրադիենտաչափեր»:

 

«Մագնիսաչափեր» (6) - սարքեր, որոնք նախատեսված են տվյալ սարքի նկատմամբ արտաքին հանդիսացող աղբյուրների մագնիսական դաշտերը չափելու համար: Դրանք կազմված են մագնիսական դաշտի առանձին չափողական տարրից և դրա հետ կապված էլեկտրոնային բլոկից, որի ելքի մոտ չափվում է մագնիսական դաշտը:

 

«Մասշտաբային գործակից» (7) (հոլակի կամ արագացումաչափի) - ելքային ազդանշանի և չափվող մուտքային ազդանշանի փոփոխությունների հարաբերակցությունը: Մասշտաբային գործակիցը սովորաբար գնահատվում է որպես ուղիղ գծի թեքվածք, որը կարող է կառուցվել փոքրագույն քառակուսիների մեթոդով` այն տվյալներին համապատասխան, որոնք ստացվել են տրված սահմաններում տեղի ունեցած մուտքային ազդանշանի փոփոխությունների չափման ժամանակ:

 

«UF6-ի նկատմամբ կոռոզիակայուն նյութեր» (0) - կարող են լինել` պղինձը, չժանգոտվող պողպատը, ալյումինը, ալյումինի օքսիդը, ալյումինային համաձուլվածքները, նիկելի կամ նիկելի 60% կամ ավելի պարունակություն ունեցող (ըստ քաշի) համաձուլվածքը և UF6-ի նկատմամբ կայուն ֆտորացված ածխաջրածնային պոլիմերները, որոնք համապատասխանում են բաժանման պրոցեսի տեսակին:

 

«Մատրից» (1, 2, 8, 9) - մասնիկներով, թելանման բյուրեղներով կամ մանրաթելերով լցված ամուր, հոծ նյութ:

 

«Հաճախականությունների շերտի ակնթարթային լայնություն» (3, 5, 9) - թողանցման շերտ, որում ելքային ազդանշանի ուժգնության մակարդակը մնում է հաստատուն 3 դեցիբելի սահմաններում` առանց հիմնական աշխատանքային պարամետրերի ենթալարման:

 

«Մեխանիկական լեգիրում» (1) - լեգիրումի պրոցես, որը ծագում է փոշիների և լիգատուրի մամլման, տրոհման և մեխանիկական ներգործությամբ նոր միացության առաջացման միջոցով:

 

«Միկրոօրգանիզմներ» (1) - մանրէներ, վիրուսներ, միկրոպլազմաներ, ռիկեցիաներ, խլամիդներ կամ սունկեր, որոնք ունեն բնական ծագում կամ փոփոխվել են «մեկուսացված կուլտուրաների» ձևերի կամ հանդիսանում են որպես նյութ, ներառյալ սնուցող միջավայրը, որը կանխամտածված կերպով վարակվել կամ աղտոտվել է նշված կուլտուրաներով:

 

«Միկրոպրոցեսորի միկրոսխեմա» (3) - թվաբանական-տրամաբանական սարք (ԹՏՍ) պարունակող «միասնական ինտեգրալային սխեմա» կամ «բազմաբյուրեղային ինտեգրալային սխեմա», որն ընդունակ է արտաքին հիշողության մեջ կատարել ընդհանուր նշանակության հրամանների հաջորդականությունները:

 

Հատուկ ծանոթագրություն. 1. «Միկրոպրոցեսորի միկրոսխեմաները» սովորաբար չեն պարունակում օգտագործողի համար մատչելի օպերատիվ հիշողություն, չնայած տրամաբանական գործառույթների կատարման ժամանակ կարող է օգտագործվել միկրոսխեմայի հիշողությունը:

 

2. Այս սահմանումն ընդգրկում է ինտեգրալային միկրոսխեմաների այն տեղադրումները, որոնք նախատեսված են միկրոպրոցեսորի միկրոսխեմաների գործողության համար:

 

«Միկրոհամակարգչի միկրոսխեմա» (3) - թվաբանական-տրամաբանական սարք (ԹՏՍ) պարունակող «միասնական ինտեգրալային սխեմա» կամ «բազմաբյուրեղային ինտեգրալային սխեմա», որն ընդունակ է կատարել ներքին հիշող սարքի ընդհանուր նշանակության հրամանները, որոնք կիրառելի են ներքին հիշողության մեջ պարունակվող տվյալների նկատմամբ:

 

Հատուկ ծանոթագրություն. Ներքին հիշողությունը կարող է ընդլայնվել արտաքին հիշողության հաշվին:

 

«Բազմաբյուրեղային ինտեգրալային սխեմա» (3) - ընդհանուր «տակդիրի» վրա գտնվող մեկ կամ ավելի «միասնական ինտեգրալային սխեմաներ»:

 

«Բազմահոսքային մշակում» (4) - «միկրոծրագիր» կամ սարքավորման կարգավորված մեթոդներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ իրականացնել տվյալների երկու կամ ավելի հաջորդականությունների մշակում` հրամանների մեկ կամ ավելի հաջորդականությունների կառավարման ներքո` այնպիսի մեթոդների միջոցով, ինչպիսիք են.

 

ա. կարգավորված տվյալների հոսքի կենտրոնացված կառավարումը (SIMD).

 

բ. կարգավորված տվյալների հոսքի զուգահեռ-կենտրոնացված կառավարումը (MSIMD).

 

գ. կարգավորված տվյալների հոսքի ապակենտրոնացված կառավարումը (MIMD), ներառյալ սերտ կապված, մոտ կապված կամ թույլ կապված տվյալները, կամ

 

դ. մշակման տարրերի զանգվածների կառուցվածքավորումը, ներառյալ սիստոլիկ զանգվածները:

 

Հատուկ ծանոթագրություն. «Միկրոծրագիր» նշանակում է հատուկ հիշողության մեջ պարունակվող տարրական հրամանների հաջորդականություն, որոնց կատարմանը սկիզբ է դրվում հրամանների ռեգիստրում հրաման մուտքագրելու միջոցով:

 

«Բազմաստիճան պաշտպանություն» (5) - տարբեր աստիճանի զգայունություն ունեցող տեղեկություններ պարունակող համակարգերի դաս, որի մուտքը բաց է միայն տեղեկություններից օգտվելու տարբեր իրավունքներ և տարբեր կարիքներ ունեցող օգտագործողների համար, սակայն արգելված է մուտքի իրավունք չունեցող օգտագործողների խմբերի համար:

 

Հատուկ ծանոթագրություն. «Բազմաստիճան պաշտպանությունը» համակարգչի պաշտպանությունն է, այլ ոչ թե դրա հուսալիությունը, որը վերաբերում է սարքավորման անսարքության կամ օպերատորի սխալների կանխմանը:

 

«Միաթելք» (1) կամ մանրաթելի նվազագույն բաղադրիչը հանդիսացող թելիկ, որի տրամագիծը սովորաբար կազմում է մի քանի միկրոմետր:

 

«Մոնոլիտ ինտեգրալային սխեմա» (3) - պասիվ կամ ակտիվ «սխեմայի տարրերի» համադրություն, որը`

 

ա. ստեղծված է դիֆուզիոն պրոցեսների միջոցով, կիսահաղորդիչ նյութի առանձին կտորի, այսպես կոչված` միկրոբյուրեղի ներսում կամ մակերեսի վրա իմպլանտացիայի կամ նստեցման պրոցեսների միջոցով.

բ. կարող է համարվել անխախտորեն միացված, և

գ. կարող է կատարել սխեմայի գործառույթներ:

 

Հատուկ ծանոթագրություն. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մաս է, այնպիսին, ինչպիսին է մեկ դիոդը, տրանզիստորը, ռեզիստորը, կոնդենսատորը և այլն:

 

«Պատկերների միասպեկտր տվիչներ» (6) - տվիչներ, որոնք ընդունակ են պատկերի մասին ինֆորմացիա ստանալ մեկ դիսկրետ սպեկտրային ընդգրկույթից:

 

«Պատկերների բազմասպեկտր տվիչներ» (6) - տվիչներ, որոնք ընդունակ են իրականացնել տեսատվյալների միաժամանակյա կամ հաջորդական հավաքագրում երկու կամ ավելի դիսկրետ սպեկտրային ընդգրկույթներից: Ավելի քան քսան դիսկրետ սպեկտրային ընդգրկույթներ ունեցող տվիչները հայտնի են որպես պատկերների հիպերսպեկտրային տվիչներ:

 

«Թեքվող իլ» (2) - գործիքը պահող իլ, որը մշակման ընթացքում փոխում է իր հիմնական առանցքի անկյունային դիրքը մյուս առանցքների նկատմամբ:

 

«Նեյրոնային ԷՀՄ» (4) - հաշվողական սարք, որը նախագծված կամ ձևափոխված է նեյրոնների կամ նեյրոնների ամբողջության վարքը նմանակելու համար, օրինակ հաշվողական սարք, որը բնութագրվում է ապարատի ընդունակությամբ` նախորդ տեղեկության հիման վրա մոդուլացնելու բազմաթիվ հաշվողական բաղադրիչների կշիռը և փոխադարձ կապերի քանակը:

 

«Անմիջական հիդրավլիկ մամլում» (2) - դեֆորմացիայի պրոցես, որում կիրառվում է նախաշինվածքի հետ անմիջական շփման մեջ գտնվող` հեղուկով լցված ճկուն խցիկ:

 

«Աղքատացված ուրան» (0) - ուրան, որի մեջ 235 իզոտոպի պարունակությունն ավելի ցածր է, քան բնական ուրանի մեջ:

 

«Տերմինալ ինտերֆեյսի սարքավորում» (4) - սարքավորում, որի միջոցով ինֆորմացիան մտնում է հեռահաղորդակցության համակարգ կամ դուրս է գալիս համակարգից, ինչպես օրինակ` հեռախոսը, ԷՀՄ տեղեկատվական սարքը, ֆաքսիմիլային ապարատը:

 

«Մշակում ժամանակի իրական մասշտաբում» (2, 4, 6, 7) - տվյալների մշակում համակարգչային համակարգով, որը համակարգի արձագանքի երաշխավորված ժամանակի ընթացքում ապահովում է սպասարկման անհրաժեշտ մակարդակը` որպես առկա ռեսուրսների գործառույթ, անկախ ծանրաբեռնվածության աստիճանից` արտաքին իրադարձության ազդեցությամբ համակարգի խթանման պայմաններում:

 

«Ազդանշանի մշակում» (3, 4, 6, 7) - արտաքին ազդանշանների մշակում ալգորիթմների միջոցով, ինչպիսիք են օրինակ` սեղմումը ժամանակի մեջ, ֆիլտրումը, պարամետրերի գնահատումը, ընտրումը, հարաբերակցումը, կրճատումը կամ փոխակերպումը ներկայացման մի ոլորտից մյուսին (օրինակ` Ֆուրիեյի արագ փոխակերպումը կամ Վոլշի փոխակերպումը):

 

«Թվային փոխանցման ընդհանուր արագություն» (5) - բիտերի քանակը (ներառյալ կապուղու կոդավորումը, ավելցուկայնությունը և այլն) ժամանակի միավորում, որոնք փոխանցվում են համապատասխան սարքավորումների միջև` թվային փոխանցման համակարգում:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «թվային փոխանցման արագություն»:

 

«Թռիչքի ընդհանուր կառավարում» (5) - Թռչող ապարատի փոփոխական պարամետրերի և դրա թռիչքի հետագծի ավտոմատ կառավարում` տրված առաջադրված խնդրի կատարման նպատակով` ժամանակի իրական մասշտաբում առաջադրանքների, վնասվածքների կամ այլ թռչող ապարատների վերաբերյալ տվյալների տեղի ունեցած փոփոխությանը համապատասխան:

 

«Օբյեկտային կոդ» (9) - իրականացման ենթակա` մեկ կամ ավելի պրոցեսների համապատասխան ներկայացման ձև (ծրագրի տեքստը կամ ծրագրի լեզուն), որը փոխակերպված է ծրագրավորող համակարգի կողմից:

 

«Օպերատիվ հիշողություն» (4) - տվյալների կամ հրամանների պահպանման հիմնական տեղը` կենտրոնական պրոցեսորի կողմից դրանցից արագ օգտվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Բաղկացած է «թվային համակարգչի» ներքին հիշողությունից և դրա ստորակարգային ընդլայնման ցանկացած միջոցներից, ինչպիսիք են քեշ-հիշողությունը կամ զուգահեռ մուտքի ընդլայնված հիշողությունը:

 

«Թռիչքի հետագծի օպտիմալացում» (4) - պահանջվող քառաչափ (տարածության և ժամանակի մեջ) հետագծից շեղումները նվազագույնին հասցնելու ընթացակարգ` բնութագրերը առավելագույնին հասցնելու կամ առաջադրանքների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հիման վրա:

 

«Օպտիկական ինտեգրալային սխեմա» (4) - միասնական ինտեգրալային սխեմա կամ հիբրիդային ինտեգրալային սխեմա, որը պարունակում է մեկ կամ ավելի մասեր` նախատեսված որպես ֆոտոընդունիչ կամ ֆոտոկատոդ` օպտիկական և էլեկտրաօպտիկական գործառույթներ կատարելու համար:

 

«Օպտիկական կոմուտացում» (5) - օպտիկական ձև ունեցող ազդանշանների ուղենշում կամ կոմուտացում` առանց փոխակերպելու էլեկտրական ազդանշանների:

 

«Օպտիկական ԷՀՄ» (4) - սարքավորում, որը նախագծված կամ ձևափոխված է տվյալների ներկայացման նպատակով լույսի օգտագործման համար, հաշվողական տրամաբանության տարրեր, որոնք հիմնված են անմիջականորեն կապված օպտիկական սարքերի վրա:

 

«Օպտիկական ուժեղացում» (5) (օպտիկական կապի մեջ) - առանձին օպտիկական աղբյուրով միացած օպտիկական ազդանշանների ուժեղացման մեթոդ` առանց փոխակերպելու էլեկտրական ազդանշանների` օգտագործելով կիսահաղորդչային օպտիկական ուժեղացուցիչներ, մանրաթելային-օպտիկական լյումինէսցենտային ուժեղացուցիչներ:

 

«Հիմնական տարր»- տարրը հիմնական միայն այն դեպքում, երբ այն փոխարինելու արժեքը կազմում է այն համակարգի ընդհանուր գնի 35%-ը, որին վերաբերում է տվյալ տարրը: Տարրի գինը համարվում է այն գինը, որը դրա դիմաց վճարվում է համակարգը արտադրողի կամ արտադրանքը հավաքողի կողմից: Ընդհանուր գինը արտադրության կամ առաքումների կոմպելկտավորման վայրում գործող միջազգային գինն է:

 

«Խափանման նկատմամբ դիմակայունություն» (4) - համակարգչային համակարգի հատկությունը` իր ապարատային բաղադրիչում կամ «ծրագրային ապահովման» մեջ որևէ անսարքություն առաջանալուց հետո շարունակելու աշխատանքը` առանց մարդու միջամտության, ապահովելու աշխատանքի անընդհատություն տվյալների ամբողջականություն և աշխատանքի վերականգնում ժամանակի տրված միջակայքի ընթացքում:

 

«Անկյունային դիրքի թեքում» (2) - անկյունային դիրքի և փաստացի դիրքի միջև առավելագույն տարբերությունը` ըստ անկյան, որը չափվում է շատ բարձր ճշգրտությամբ այն բանից հետո, երբ մշակումից հետո ամրացված մասը թեքված է ելակետային դիրքի նկատմամբ (տե՛ս VDI/VDE2617, Աշխատանքային տարբերակ. «Կոորդինատների չափման մեխանիզմներից թեքումների կախվածության աղյուսակ»):

 

«Փոխանցում ընդհանուր կապուղիով» (4) - փոխանցման մեթոդ, որի դեպքում մի կապուղիով, նշված հաղորդումների միջոցով, կայանների միջև փոխանցվում է ինֆորմացիա կապուղիների կամ կանչերի քանակի վերաբերյալ կամ ցանցի կառավարման համար օգտագործվող այլ ինֆորմացիա:

 

«Վերալարելի լազեր» (6) - լազեր, որն ընդունակ է ճառագայթում առաջացնել լազերի մի քանի անցումների ընդգրկույթի բոլոր ալիքների երկարությամբ: Որոշակի գծի ընտրությամբ լազերը առաջացնում է դիսկրետ երկար ալիքների ճառագայթում լազերի մեկ անցման սահմաններում և չի համարվում վերալարելի:

 

«Անցումային լազեր» (6) - լազեր, որում գեներացիայի միջավայրը հարուցվում է չգրգռված ատոմի կամ մոլեկուլի հետ գրգռված ատոմի կամ մոլեկուլի բախումների ժամանակ էներգիայի անցման միջոցով:

 

«Ներկառուցված ԷՀՄ-ով անձնական քարտ» (5) - անձնական քարտ, որը պարունակում է ISO/1EC 7818 ստանդարտին համապատասխանող ներկառուցված միկրոսխեմա, որը ծրագրավորվել է արտադրողի կողմից և չի կարող վերածրագրավորվել սպառողի կողմից:

 

«Գագաթնակետային հզորություն» (6) - ջոուլներով արտահայտված էներգիայի իմպուլսը` բաժանած վայրկյաններով արտահայտված իմպուլսի տևողության վրա:

 

«Չափման սխալանք» (2) - բնորոշ պարամետր, որը որոշում է, թե չափված նշանակությունից ինչպիսի ընդգրկույթում է գտնվում փաստացի նշանակությունը, որը չափվում է 95% հավանականությամբ: Այդ մեծությունը ընդգրկում է չհամակշռված կանոնավոր շեղումները, չհամակշռված խաղացքը և պատահական շեղումները (տե՛ս ISO 10360-2 կամ VDI/VDE 2617):

 

«Թաղանթային ինտեգրալային սխեմաներ»(6) - «սխեմայի տարրերի» կամ մետաղական միացությունների հավաքակազմ, որը ձևավորվում է մեկուսացնող «միջադիրի» մակերեսը հաստ կամ բարակ թաղանթով պատելու միջոցով:

 

Հատուկ ծանոթագրություն. «Սխեմայի տարրը» իրենից էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մաս է, այնպիսին, ինչպիսին է մեկ դիոդը, տրանզիստորը, ռեզիստորը, կոնդենսատորը և այլն:

 

«Միջադիր» (3) - միացությունների կառուցվածք ունեցող կամ չունեցող հիմնական նյութի թիթեղ, որի վրա կամ որի ներսում կարող են տեղադրվել դիսկրետային բաղադրիչներ կամ ինտեգրալային սխեմաներ, կամ երկուսը միասին:

 

Հատուկ ծանոթագրություն. 1. «Դիսկրետ բաղադրիչը» «սխեմայի տարր» է` ելուստներ ունեցող առանձին պատյանով:

 

2. «Սխեմայի տարրը» էլեկտրոնային սխեմայի առանձին ակտիվ կամ պասիվ մաս է, այնպիսին, ինչպիսին է մեկ դիոդը, տրանզիստորը, ռեզիստորը, կոնդենսատորը և այլն:

 

«Շարժիչի լիովին ինքնավար էլեկտրոնային-թվային կարգավորիչ» (7, 9) - տուրբինային շարժիչների կամ համակցված ցիկլով շարժիչների կառավարման էլեկտրոնային համակարգ` փոփոխական պարամետրերի կառավարման համար թվային ԷՀՄ-ի օգտագործմամբ, որը շարժիչի աշխատանքային պայմանների ընդգրկույթում կարգավորում է շարժիչի քարշուժը կամ լիսեռի վրա առաջացած ելքային հզորության մակարդակը` վառելիքի ծախսի կարգավորման սկզբից մինչև դրա մատակարարման ավարտը:

 

«Հաճախականությունների տիրույթ ժամանակի իրական մասշտաբում» (3) (ազդանշանի դինամիկ վերլուծիչների համար) - ազդանշանի հաճախականությունների առավել լայն ընդգրկույթը, որը վերլուծիչը կարող է արձակել անդրադարձվող կամ հիշող սարքի վրա` առանց խախտելու մուտքային ինֆորմացիայի վերլուծության անընդհատությունը: Բազմակապուղի վերլուծիչների համար, ժամանակի իրական մասշտաբում հաճախականությունների տիրույթի գնահատման ժամանակ պետք է օգտագործվի կապուղու այն փոխդասավորությունում, որն ունի տվյալ պարամետրի ամենամեծ արժեքը:

 

«Ժամանակի հաստատուն» (6) - այն ժամանակը, որը պահանջվում է, որպեսզի լուսային ազդակը, հոսանքի ավելացման դեպքում, հասնի սահմանային արժեքի 63%-ը կազմող մակարդակին (այսինքն` 1-1/e):

 

«Նախնական անջատում» (1) - ցանկացած պրոցեսի կիրառում` հսկվող իզոտոպի խտությունը մեծացնելու համար:

 

«Օպտիկական մանրաթելերի նախաձևեր /պրեֆորմաներ/» (5) - ապակուց, պլաստմասսայից կամ այլ նյութերից կազմված թիթեղներ, ձուլակտորներ կամ գլանիկներ, որոնք հատուկ մշակման են ենթարկվել` օպտիկական մանրաթելերի պատրաստման ժամանակ կիրառելու համար: Նախաձևերի բնութագրերը որոշում են դրա ձգման հետևանքով ստացված օպտիկական մանրաթելերի հիմնական պարամետրերը:

 

«Կիրառում» (Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, բոլոր կատեգորիաները) - շահագործում, մոնտաժային աշխատանքներ (ներառյալ տեղադրումը), տեխնիկական սպասարկում, վերանորոգում, կապիտալ վերանորոգում, վերականգնում:

 

«Բնական ուրան» (0) - բնական պայմաններում հանդիպող ուրանի իզոտոպեր պարունակող խառնուրդ:

 

«Ռազմական կիրառության համար հարմարեցված» (1) - ենթարկված ցանկացած ձևափոխությունների կամ ընտրության` ըստ որոշակի հատկանիշների (օրինակ ընտրության` ըստ խառնուկների քանակի, պահեստավորման համար պիտանիության ժամկետի, վարակունակության, հատկանիշների փոխանցման, ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ դիմակայունության)` մարդկանց և կենդանիների վրա ազդեցության արդյունավետությունը բարձրացնելու կամ սարքավորումների, հողի պտղաբերության կամ շրջակա միջավայրի բնութագրերը վատթարացնելու նպատակով:

 

«Ծրագիր» (2, 6) - հրամանների հաջորդականություն` համակարգչի կողմից ուղղակիորեն կատարման համար կամ համակարգչի կողմից կատարման ենթակա համապատասխան ձևին փոխակերպելու համար:

 

«Ծրագրավորելիություն օգտագործողի կողմից» (6) - այնպիսի սարքավորման առկայությունը, որն օգտագործողին հնարավորություն է տալիս ներդնել և փոփոխել ծրագրերը կամ դրանք փոխարինել այլ միջոցներով, ինչպիսիք են.

ա. միացումների կամ բաշխումների ֆիզիկական փոփոխությունը,

բ. գործառույթների նկատմամբ հսկողության սահմանումը, ներառյալ մուտքագրվող պարամետրերի հսկողությունը:

 

«Ծրագրային ապահովում» (ամբողջ Ցուցակը) - ցանկացած տեսակի կրիչի վրա գրանցված մեկ կամ ավելի «ծրագրերի» կամ «միկրոծրագրերի» հավաքակազմ:

 

Հատուկ ծանոթագրություն. «Միկրոծրագիր» նշանակում է հատուկ հիշողության մեջ պարունակվող տարրական հրամանների հաջորդականություն, որոնց կատարմանը սկիզբ է դրվում հրամանների ռեգիստրում հրաման մուտքագրելու միջոցով:

 

«Արտադրական սարքավորում» (9) - գործիքային միջոցների, նմուշների, սեղմիչ հարմարանքների, կալակների, լիսեռիկների, արտապարուրակիչների, ամրանների, կարգավորման մեխանիզմների, փորձարկման սարքավորումների, այլ սարքավորման և դրա բաղադրիչների հավաքակազմ, որոնք հատուկ մշակված են կամ ձևափոխված են այնպես, որպեսզի «մշակման» ենթարկվեն «արտադրության» մեկ կամ մի քանի փուլերում:

 

«Արտադրական տեղակայանքներ» - սարքավորում և դրա համար հատուկ մշակված ծրագրային ապահովում, որը տեղադրվում է «արտադրության» մեկ կամ մի քանի փուլերում «մշակման» համար նախատեսված սարքավորման մոնտաժման գործընթացում:

 

«Արտադրություն» (ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, կատեգորիա 7) - ներառում է բոլոր փուլերը` կառուցվածքային նախագծումը, պատրաստումը, հավաքումը (տեղադրումը), ստուգումը, փորձարկումը, որակի ապահովումը:

 

«Տարածականորեն տեղաբաշխված» (6) - այն օբյեկտի դիրքը, որը ցանկացած այլ օբյեկտի դիրքից ցանկացած ուղղությամբ հեռացած է ավելի քան 1,5 մ: Շարժական տվիչները միշտ համարվում են տարածականորեն տեղաբաշխված:

 

«Թռիչքի ուղղակի կառավարում» (7) - թռչող ապարատի կայունացում կամ ուժի աղբյուրների (իմպուլսի) մանևրում` հարթությունների աերոդինամիկ կառավարման կամ քարշուժի վեկտորի փոփոխման միջոցով:

 

«Մանվածք» - ոլորված փնջերի խուրձ (կատեգորիա 1):

 

Հատուկ ծանոթագրություն. «Փունջ» - մոտավորապես զուգահեռ դիրքում գտնվող միաթելքերի (սովորաբար 200-ից ավելի) խուրձ:

 

«Աշխատանքային օրգաններ» (2) - բռնիչներ, «ակտիվ գործիքային հանգույցներ» և ցանկացած այլ գործիքներ, որոնք ամրացվում են հենավանդակի վրա` «ռոբոտի» ձեռքի մանիպուլյատորի ծայրին:

 

Հատուկ ծանոթագրություն. «Ակտիվ գործիքային հանգույցներ» - սարքեր` չափող տվիչների նախաշինվածքին (դետալին) կցելու կամ վերջինիս տեղափոխման կամ մշակման նպատակով էներգիա հաղորդելու համար:

 

«Մշակում» (ամբողջ Ցուցակը) - աշխատանքի բոլոր փուլերը, ընդհուպ մինչև սերիական արտադրությունը. այսպես` նախագծումը, նախագծային հետազոտությունները, նախագծային տարբերակների վերլուծությունը, նախագծման հայեցակարգի մշակումը, նախատիպերի (փորձարարական նմուշների) հավաքում և փորձարկում, փորձնական արտադրության սխեմայի ստեղծում և տեխնիկական փաստաթղթերի մշակում, տեխնիկական փաստաթղթերն արտադրություն փոխանցելու գործընթացը, ենթակառուցվածքային նախագծում, մակետավորումը:

 

«Թողատվություն» (2) - չափող սարքի ցուցմունքների ամենափոքր աճը. թվային սարքերում` փոքրագույն նշանակալի բիտը (աղբյուրը` AMSB-89.1.12):

 

«Հրթիռ» (1, 3, 5, 6, 7, 9) - բարդ հրթիռային համակարգեր կամ անօդաչու տիեզերական ապարատներ, որոնք ընդունակ են առնվազն 500 կգ կշիռ ունեցող բեռը հասցնելու առնվազն 300 կմ տարածության վրա:

 

«Սպեկտրի ընդլայնում» (5) - մեթոդ, որի միջոցով էներգիան համեմատաբար նեղ տիրույթ ունեցող կապուղում ընդլայնվում է զգալիորեն լայն էներգետիկ սպեկտրով:

 

«ՌԳԿ սպեկտրի ընդլայնում» (6) - մոդուլացման ցանկացած մեթոդ` հաճախականությունների հարաբերականորեն նեղ տիրույթում կենտրոնացած ազդանշանի էներգիան հաճախականությունների ավելի լայն տիրույթում տեղաբաշխելու համար` կիրառելով պատահական կամ պսևդո-պատահական կոդավորման մեթոդներ:

 

«Կիզակետային հարթության վանդակ» (6) - գծային կամ երկչափ հարթության /պլանարային/ վանդակ կամ պլանարային շերտերի, ընթերցող էլեկտրոնիկա ունեցող կամ չունեցող առանձին տվիչների համադրություն, որն աշխատում է կիզակետային հարթության մեջ:

 

Հատուկ ծանոթագրություն. Այս սահմանումը չի ընդգրկում առանձին դետեկտորների կամ ցանկացած երկ-, եռա- կամ քառատարր տվիչների հավաքակազմը, եթե բացակայում են այդ տարրերի մեջ ժամանակավոր հապաղում ներմուծելու կամ ինտեգրման գործողությունները:

 

«ՌԳԿ` սպեկտրի ընդլայնմամբ «- տես «ՌԳԿ սպեկտրի ընդլայնում»:

 

«Վերալարելի հաճախականությամբ ՌԳԿ» - ցանկացած մեթոդ, որը պսևդո-պատահական հաջորդականությամբ փոփոխում է ՌԳՍ հաղորդիչի կրող հաճախականությունը իմպուլսների կամ իմպուլսների խմբերի միջև` այն մեծության չափով, որը հավասար է կամ գերազանցում է իմպուլսի հաճախականությունների տիրույթի լայնությունը:

 

«Ռոբոտ» (2, 8) - մանիպուլյատոր, որը կարող է գործողություններ կատարել անընդհատ կերպով կամ երկու որոշակի կետերի միջև, ունենալ չափող տվիչներ և օժտված լինել բոլոր հետևյալ բնութագրերով.

ա. Բազմաֆունկցիոնալություն.

բ. Նյութը, մասերը, գործիքները կամ հատուկ սարքերը որոշակի դիրքում տեղակայելու կամ վերալարելի շարժումների միջոցով դրանք եռաչափ տարածության մեջ կողմնորոշելու ունակություն.

գ. Կարող է կառավարել փակ կամ բաց հաղորդաշղթայով երեք կամ ավելի օժանդակ շարժաբեռներ, այդ թվում` քայլային շարժիչներ, և

դ. ՈՒնի «օգտագործողի համար մատչելի ծրագրավորման հնարավորություն»` մտապահելու կամ համակարգչի օգտագործման հաշվին ուսուցման մեթոդ կիրառելու միջոցով, որի դեպքում համակարգիչը կարող է հանդես գալ որպես ծրագրավորվող տրամաբանական կարգավորիչ, այսինքն` գործել առանց մեխանիկական միջամտության:

Հատուկ ծանոթագրություն.

Վերը նկարագրված սահմանումը չի կիրառվում հետևյալ սարքերի նկատմամբ.

 

1. Միայն ձեռքով կամ հեռակարգավորման օպերատորի կողմից կառավարվող մանիպուլյատորներ.

 

2. Գործողությունների անփոփոխ հաջորդականություն ունեցող մանիպուլյատորներ, որոնց շարքին են դասվում ավտոմատացված շարժվող սարքերը, որոնք գործում են շարժումների` մեխանիկորեն ֆիքսվող ծրագրավորելի տեսակներին համապատասխան: Ծրագիրը մեխանիկորեն սահմանափակված է սևեռակներով, ինչպիսիք են բույթերը կամ բռունցքները: Շարժումների հաջորդականությունը և հետագծերի կամ անկյունների ընտրությունը չեն կարող փոփոխվել կամ փոխարինվել մեխանիկական, էլեկտրոնային կամ էլեկտրական միջոցներով:

 

3.Գործողությունների փոփոխական հաջորդականություն ունեցող` մեխանիկորեն կառավարելի մանիպուլյատորներ, որոնց շարքին են դասվում ավտոմատացված շարժվող սարքերը, որոնք գործում են շարժումների` մեխանիկորեն ֆիքսվող ծրագրավորելի տեսակներին համապատասխան: Ծրագիրը մեխանիկորեն սահմանափակված է ֆիքսված, բայց վերասարքավորելի հարմարանքներով, ինչպիսիք են բույթերը կամ բռունցքները: Շարժումների հաջորդականությունը և հետագծերի կամ անկյունների ընտրությունը հանդիսանում է փոփոխական` ծրագրի սահմանված կառուցվածքի շրջանակներում: Ծրագրի կառուցվածքի փոփոխումը կամ ձևափոխումը (օրինակ` բույթերի փոփոխությունը կամ բռունցքների փոխարինումը)` մեկ կամ մի քանի կոորդինատներով կատարվող շարժման նկատմամբ, իրականացվում է միայն մեխանիկական գործողությունների միջոցով:

 

4. Գործողությունների փոփոխական հաջորդականություն ունեցող` ոչ օժանդակ կառավարելի մանիպուլյատորներ, որոնք դասվում են ավտոմատացված շարժվող սարքերի շարքին, որոնք գործում են շարժումների` մեխանիկորեն ֆիքսվող ծրագրավորելի տեսակներին համապատասխան: Ծրագիրը ենթակա է փոփոխության, սակայն գործողությունների հաջորդականությունը փոխվում է միայն մեխանիկորեն ֆիքսված էլեկտրական սարքերից կամ վերասարքավորելի սևեռակներից դուրս եկող երկուական ազդանշանի օգնությամբ:

 

5. Ծակոտաքարտերի ընդունիչ ունեցող վերհան սարքերը, որոնք դասվում են դեկարտյան կոորդինատներում գործող մանիպուլյատորների շարքին, որոնք պատրաստված են որպես նյութերի պահպանման բունկերների անբաժանելի մասեր և նախատեսված են այդ բունկերների պարունակությունը մատչելի դարձնելու համար` դրանց բեռնման կամ բեռնաթափման նպատակով:

 

«Հաստաթել» (1) մոտավորապես զուգահեռ դիրքերում գտնվող միաթելքերի (սովորաբար 1-120) խուրձ:

 

«Գերպլաստիկ ձևավորում» (1, 2) - դեֆորմացման պրոցես` այնպիսի մետաղների տաքացման միջոցով, որոնք սենյակային ջերմաստիճանի պայմաններում կատարվող ամրության սովորական փորձարկումների ժամանակ խզման կետում բնութագրվում են երկարացման գործակցի ցածր նշանակություններով (20%-ից պակաս): Մետաղների տաքացման միջոցով գերպլաստիկ ձևավորման պրոցեսը նպատակաուղղված է այնպիսի երկարությունների հասնելու համար, որը առնվազն երկու անգամ գերազանցում է վերոհիշյալ նշանակությունները:

 

«Գերհաղորդական» (1, 3, 6, 8) (գերհաղորդականության էֆեկտի հիման վրա) - տերմինը վերաբերում է այնպիսի նյութերին (օրինակ` մետաղներին, համաձուլվածքներին կամ միացություններին), որոնք կարող են լիովին կորցնել էլեկտրական դիմադրողականությունը, ունենալ անսահման բարձր էլեկտրահաղորդականություն և իրենց միջով անցկացնել մեծ էլեկտրական հոսանքներ` առանց ջոուլյան տաքացման:

 

Հատուկ ծանոթագրություն.

Նյութի գերհաղորդական վիճակը անհատականորեն բնութագրվում է կրիտիկական ջերմաստիճանով, կրիտիկական մագնիսական դաշտով, (որը ջերմաստիճանային ֆունկցիա է), և հոսանքի կրիտիկական խտությամբ, որը ինչպես մագնիսական դաշտի, այնպես էլ ջերմաստիճանային ֆունկցիա է:

 

«Կապակցված» (1) - ջերմապլաստիկ մանրաթելերի փաթաթվածքների կցորդում և մանրաթելերի ամրացում ունեցող` ընդհանուր մանրաթելային ձևով, մանրաթելերով ամրանավորված մատրիցի համակցություն ստանալու նպատակով:

 

«Ընտանիք» (3) - միկրոպրոցեսորներից կամ միկրոհամակարգչային միկրոսխեմաներից կազմված տարրերի խումբ, որն ունի բոլոր հետևյալ բաղադրիչները.

ա. միևնույն կառուցվածքը,

բ. հիմնական հրամանների միևնույն լրակազմը և

գ. միևնույն բազային տեխնոլոգիան (այսինքն միայն H-MOՊ (NMOS) կամ H-MOՊ (CMOS)):

 

«Իմպուլսի սեղմում» (6) -Երկար տևողությամբ ՌԳԿ ազդանշանի կոդավորումը և մշակումը, որոնց միջոցով այն փոխակերպվում է կարճ տևողությամբ ազդանշանի` պահպանելով իմպուլսի բարձր էներգիայի առավելությունները:

 

«Հաճախականությունների սինթեզատոր» (3) - ազդանշանի ցանկացած տեսակի գեներատոր կամ հաճախականությունների աղբյուր, որը, անկախ գեներացիայի օգտագործվող մեթոդից, ապահովում է միաժամանակ կամ փոփոխակի կերպով առաջացող մեկ կամ մի քանի ազդանշանների լրակազմ, որոնք նպատակաուղղված կերպով կորզվում կամ սինքրոնացվում են հաճախականությունների ստանդարտների ավելի փոքր քանակության միջոցով:

 

«Սինքրոնային օպտիկական ցանց» (5) - ցանց, որն ապահովում է կառավարման, խտացման և թվային գրաֆիկի տարբեր ձևերի մատչելիության միջոցներ` կիրառելով օպտիկական մանրաթելերով սինքրոնային փոխանցման ֆորմատը: Տվյալ ֆորմատը հանդիսանում է ՍԹՓՍ-ի (Սինքրոնային թվային փոխանցման ստորակարգություն) հյուսիսամերիկյան տարբերակն է, ինչպես նաև օգտագործում է սինքրոնային փոխանցման տրանսպորտային մոդուլը: Սակայն այն սինքրոնային տրանսպորտային ազդանշանն օգտագործում է որպես հիմնական (բազային) մոդուլ` առաջին մակարդակի 51, 81 Մբիտ/վրկ արագությամբ (ՍՕՑ ստանդարտները ընդգրկված են ՍԹՓՍ ստանդարտներում):

 

«ՈՒղղորդման համակարգեր» (7) - համակարգեր, որոնք տրանսպորտային միջոցի դիրքի ու արագության չափման և հաշվարկման գործընթացը (նավիգացիա, օդանավագնացություն) միավորում են հրամանների հաշվարկման և դեպի թռիչքի կառավարման համակարգերն ուղարկման գործընթացի հետ` տրանսպորտային միջոցի հետագծի ուղղման նպատակով:

 

«Հսկվող հոսքի միջոցով ուղղության կամ հակապտույտի հսկման համակարգ» (7) - հսկման համակարգ, որն օգտագործում է աերոդինամիկ մակերեսների վրա ազդող օդային հոսքերը` այդ մակերեսներից ծագող ուժերի ուժեղացման կամ հսկման համար:

 

«Հաճախականության թռիչքաձև վերալարք» (5) - «սպեկտրի ընդլայնման» ձև, որի դեպքում առանձին կապուղու փոխանցման հաճախականությունը վերալարվում է դիսկրետ թռիչքների պատահական կամ պսևդո պատահական հաջորդականության միջոցով:

 

«Դրեյֆի արագություն» (գիրոսկոպի) (5) - ածանցյալ` ըստ պահանջվող ելքային ազդանշանից շեղման ժամանակի: Կազմված է պատահական և կանոնավոր բաղադրիչներից և արտահայտվում է որպես ժամանակի միավորում տեղի ունեցած համարժեք մուտքային անկյունային շեղում իներցիալ տարածության նկատմամբ:

 

«Տվյալների փոխանցման արագություն» (5) - արագություն, որի որոշման ժամանակ` ըստ Կապի միջազգային միության (ԿՄՄ) 53-36 Հրահանգների, հաշվի է առնվում, որ ոչ կրկնակի մոդուլացման դեպքում, մեկ վայրկյանում փոխանցման արագությունները` արտահայտված բոդերով և բիտերով, մեկը մյուսին հավասար չեն: Պետք է հաշվի առնվեն կոդավորման, ստուգման և սինքրոնիզացման բիթերը:

 

Հատուկ ծանոթագրություն.

 

1. «Տվյալների փոխանցման արագությունների» որոշման ժամանակ ծառայողական և վարչական կապուղիները պետք է բացառվեն:

 

2. Դա մեկ ուղղությամբ փոխանցման առավելագույն արագությունն է, այսինքն` կամ ընդունման, կամ փոխանցման առավելագույն արագությունը:

 

«Թվային փոխանցման արագություն» (5) - ինֆորմացիայի փոխանցման ընդհանուր արագությունը` բիթերով, որն ուղղակիորեն փոխանցվում է ցանկացած տեսակի միջավայրով:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես նաև «Թվային փոխանցման ընդհանուր արագություն»:

 

«Տեղաշարժ» (7) - ելքային ազդանշանը` գործադրվող արագացման բացակայության դեպքում:

 

«Միասնական տեսական արտադրողականություն» («ՄՏԱ») (3, 4) - հաշվարկների արտադրողականության չափ` արտահայտված տեսական գործողությունների միլիոններով` վայրկյանում (Մտգ/վրկ), որը ստացվել է «հաշվողական տարրերի» (ՀՏ) ագրեգացման արդյունքում:

 

Հատուկ ծանոթագրություն. Տես Կատեգորիա 4-ին կից տեխնիկական ծանոթագրությունը:

 

«ՍՕՑ» - «սինքրոնային օպտիկական ցանց»:

 

«Տոքսինի բաղադրիչ մաս» (1) - ամբողջական «տոքսինի»` կառուցվածքայնորեն և ֆունկցիոնալ կերպով առանձնացված բաղադրիչ:

 

«Բաղադրիչ պտտվող սեղան» (2) - սեղան, որը թույլ է տալիս դետալը պտտել և թեքել երկու ոչ զուգահեռ առանցքների շուրջը, որոնցով կառավարումը կարող է կոորդինացվել եզրագծային կառավարման համար:

 

«Սպեկտրային արդյունավետություն» (5) - պարամետր, որով բնութագրում է այն համակարգի արդյունավետությունը, որում օգտագործվում են մոդուլացման բարդ մեթոդներ, ինչպիսիք են` KAM-ը, վանդակային կոդավորումը, Q-ական FM-ը, և այլն: Որոշվում է ըստ հետևյալ բանաձևի.

 

թվային փոխանցման արագություն (բիտ/վրկ) սպեկտրային արդյունավետություն = ------------------------------------------

սպեկտրի լայնություն ըստ մինուս 6 դԲ

մակարդակի (Հց)

 

«Հատուկ ճեղքվող նյութ» (0) - դրանք են պլուտոնիում - 239, «235 կամ 233 իզոտոպերով հարստացված ուրանը» կամ վերը նշվածը պարունակող ցանկացած այլ նյութ:

 

«Հալույթի սպիննինգ» - սառեցվող սկավառակի վրա թափվող հալված մետաղի հոսքի «արագ պնդացման» պրոցես, որի արդյունքում ստացվում է մետաղալարի, ժապավենի, թեփուկաձև կամ փաթիլաձև մասնիկների տեսք ունեցող արտադրանք (Կատեգորիա 1):

 

Հատուկ ծանոթագրություն.

 

«Արագ պնդացում» - պրոցես, որի ժամանակ տեղի է ունենում նյութի հալույթի պնդացում` 1000 Կ/վրկ գերազանցող սառեցման արագությունների պայմաններում:

 

«Կայունություն» (7) - որոշակի պարամետրի ստանդարտ շեղումը (1 սիգմա) դրա` ստանդարտ ջերմաստիճանային պայմաններում որոշված չափաբերված նշանակությունից: Արտահայտվում է որպես ժամանակի ֆունկցիա:

 

«ՄՏԱ» - «միասնական տեսական արտադրողականություն»:

 

«Հոսանքի գումարային խտություն» (3) - փաթույթների ընդհանուր քանակը սոլենոիդում (այսինքն` փաթույթների թվի գումարը բազմապատկած յուրաքանչյուր փաթույթի առավելագույն հոսանքով)` բաժանած սոլենոիդի լայնական հատույթի ընդհանուր մակերեսի վրա (ներառյալ գերհաղորդական փաթույթները, մետաղական մատրիցը, որում ընդգրկված են գերհաղորդական փաթույթները, թաղանթանյութը, սառեցման փողը և այլն):

 

«Գերհամաձուլվածքներ» (2, 9) - նիկելի, կոբալտի կամ երկաթի հիմքով համաձուլվածքներ, որոնց ամրությունը ավելի քան 922K (649 օC) ջերմաստիճանում և աշխատանքի ու շրջակա միջավայրի լարված պայմաններում գերազանցում է A151 300 սերիայի ցանկացած համաձուլվածքի ամրությանը:

 

«Ծրագրի տեքստը» (4-7, 9) (կամ ելակետային լեզուն) մեկ կամ ավելի գործընթացների համապատասխան ներկայացում, որոնք ծրագրավորող համակարգի միջոցով կարող են փոխակերպվել սարքավորման կողմից իրականացման համար համապատասխան ձևի (օբյեկտային կոդ կամ օբյեկտային լեզու):

 

«Տեխնոլոգիա» (Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն, ամբողջ Ցուցակը) - հատուկ տեղեկությունների ամբողջություն, որը պահանջվում է սարքավորման մշակման, արտադրության կամ կիրառման համար: Տեղեկությունը կարող է ստանալ տեխնիկական տվյալների կամ տեխնիկական օգնության ձև:

 

Հատուկ ծանոթագրություն.

 

1. Տեխնիկական օգնությունը կարող է ստանալ այնպիսի ձևեր, ինչպիսիք են` հրահանգումը, հմտությունների ձեռքբերման օժանդակությունը, ուսուցումը, արտադրական գիտելիքների հաղորդումը, խորհրդատվական ծառայությունների տրամադրումը: Տեխնիկական օգնությունը կարող է ներառել տեխնիկական տվյալների փոխանցում:

 

2. Տեխնիկական տվյալները կարող են ստանալ այնպիսի ձևեր, ինչպիսիք են լուսապատճենները, ծրագրերը, դիագրամները, մոդելները, բանաձևերը, աղյուսակները, տեխնիկական նախագծերը և հատկորոշումները, օգտագործողի համար նախատեսված ձեռնարկները և հրահանգները` ձեռագիր տեսքով կամ գրանցված այլ տեսակի կրիչների վրա, ինչպիսիք են սկավառակները, ժապավենները, ՄՀՍ-ները (Մշտական հիշող սարքերը):

 

«Տոքսիններ» - սրանք կանխամտածված կերպով մեկուսացված պրեպարատների կամ խառնուրդների ձև ունեցող տոքսիններն են` անկախ այն բանից, թե ինչպես են դրանք արտադրվել, ի տարբերություն այն տոքսինների, որոնք, որպես աղտոտող նյութեր, առկա են օրինակ` պաթոլոգիկ նմուշներում, հատիկային մշակաբույսերում, սննդամթերքներում կամ «միկրոօրգանիզմների» սերմնային հիմնապաշարում (Կատեգորիաներ 1, 2):

 

«Ճշգրտություն» (2, 6) - մեծություն, որը սովորաբար չափվում է սխալանքի միջոցով, որը նշանակում է տվյալ մեծության առավելագույն շեղումը ընդունված ստանդարտից կամ ճիշտ նշանակությունից` լինի դա դրական, թե բացասական:

 

«Համակարգերի հետագիծ» (6) - թռիչքի մեջ գտնվող օդանավի դիրքի վերաբերյալ մշակված, հարաբերակցված (նպատակակետի վերաբերյալ ՌԳԿ տվյալների սինթեզը` թռիչքային առաջադրանքի տեսանկյունից) և թարմացված տվյալները (հաշվետվությունները), որոնք ներկայացվում են օդային երթևեկության կառավարման կենտրոնի կարգավարներին:

 

«Պահանջվող» (1-9) (Ընդհանուր տեխնոլոգիական ծանոթագրություն) - տեխնոլոգիայի կամ ծրագրային ապահովման առնչությամբ կիրառելիս նշանակում է տեխնոլոգիայի կամ ծրագրային ապահովման միայն այն մասը, որը թույլ է տալիս հասնել բնութագրերի կամ գործառույթների հսկվող մակարդակին կամ գերազանցել այն: Պահանջվող նման տեխնոլոգիան կամ ծրագրային ապահովումը կարող է ընդգրկված լինել տարբեր սարքավորումների արտադրության տեխնոլոգիաներում:

 

«Ձգման նկատմամբ տեսակարար ամրություն» (0, 1) - սա սահմանային ամրությունն է ձգման նկատմամբ` արտահայտված Պասկալներով (այն է` Ն/քառ. մ), բաժանած Ն/խոր. մ-ով արտահայտված տեսակարար կշռի վրա, որը չափվել է շրջակա միջավայրի (296 +/- 2) K ((23 +/- 2)oC) ջերմաստիճանի և (50 +/- 5) % հարաբերական խոնավության պայմաններում:

 

«Առաձգականության տեսակարար մոդուլ» (0, 1) - սա Յունգի մոդուլն է` արտահայտված Պասկալներով (այն է` Ն/քառ. մ), բաժանած Ն/խոր. մ-ով արտահայտված տեսակարար կշռի վրա, որը չափվել է շրջակա միջավայրի (296 +/- 2 K ((23 +/- 2)oC) ջերմաստիճանի և (50 +/- 5) % հարաբերական խոնավության պայմաններում:

 

«Որակի բարելավում» (4) - ինֆորմացիա կրող պատկերների մշակում այնպիսի ալգորիթմների միջոցով, ինչպիսիք են օրինակ` սեղմումը ժամանակի մեջ, ֆիլտրումը, պարամետրերի գնահատումը, ընտրանքը, հարաբերակցումը, կրճատումը կամ փոխակերպումը ներկայացման մի ոլորտից մյուսին (օրինակ` Ֆուրիեյի կամ Վոլշի արագ փոխակերպումը): Այդպիսի մշակումը չի ընդգրկում այն ալգորիթմները, որոնք օգտագործում են միայն գծային փոխակերպում կամ առանձին պատկերի պտտում, ինչպիսիք են, օրինակ` տեղաշարժը, հատկանիշների կլանումը, գրանցումը կամ սխալ գունաներկումը:

 

«Հզորության կառավարում» (7) - բարձրաչափի կողմից փոխանցվող ազդանշանի հզորության չափումը` այնպես, որ ընդունված ազդանշանի հզորությունը թռչող ապարատի բարձրության վրա միշտ պահպանվի որոշակի բարձրության համար պահանջվող նվազագույն մակարդակի վրա:

 

«Ներկառուցված ծրագրի կառավարում» (2, 3, 5) - էլեկտրոնային հիշողության մեջ ներկառուցված հրամաններ օգտագործող կառավարման մեթոդ, որոնք պրոցեսորը կարող է իրականացնել տրված ցանկացած գործառույթների կառավարման համար:

 

Հատուկ ծանոթագրություն.

 

Սարքավորումը կարող է կառավարելի լինել ներկառուցված ծրագրով` անկախ այն բանից, արդյոք էլեկտրոնային հիշողությունը տեղադրված է տվյալ սարքավորման դրսում, թե ներսում:

 

«235 կամ 233 իզոտոպներով հարստացված ուրան» (0) - ուրան, որը պարունակում է 235 կամ 233 իզոտոպներ կամ երկուսը միասին` այնպիսի քանակությամբ, որ նշված երկու իզոտոպների գումարի հարաբերակցությունը 238 իզոտոպին գերազանցի բնական ուրանի մեջ 235 իզոտոպի հարաբերակցությանը 238 իզոտոպին (0.72% իզոտոպային հարաբերակցություն):

 

«Աղմուկի մակարդակ» (6) - էլեկտրական ազդանշան` արտահայտված աղմուկի սպեկտրային խտության պարամետրերի միջոցով: Աղմուկի մակարդակի և գագաթնակետային մակարդակների միջև հարաբերակցությունը արտահայտվում է

 

S2 pp = 8 N օ (f2 - f1) բանաձևով, որտեղ S2 pp - ն ազդանշանի գագաթնակետային մակարդակն է (արտահայտված, օրինակ նանոտեսլաներով), N օ-ն հզորության սպեկտրային խտությունն է (արտահայտված, օրինակ, (նանոտեսլա) 2/Հց), իսկ (f2 - f1)-ը հաճախականությունների տիրույթն է:

 

«Միջավայրի մուտքն ապահովող սարք» (5) - սարքավորում, որը պարունակում է կապի մեկ կամ ավելի ինտերֆեյս («ցանցի մուտքի կոնտրոլեր», «կապուղու կոնտրոլեր», մոդեմ կամ համակարգչային հաղորդաթիթեղ)` տերմինալ սարքավորումը ցանցին միացնելու համար:

 

«ՖԱԴԵԿ» -»շարժիչի լիովին ինքնավար էլեկտրոնային-թվային հսկիչ»:

 

«Ֆազավորված անտենային վանդակ` ճառագայթի էլեկտրոնային տեսածրումով» (5, 6) - անտենա, որը ճառագայթը ձևավորում է ֆազային հարաբերակցության ընտրության միջոցով, այսինքն` ճառագայթի ուղղությունը կառավարվում է ճառագայթող տարրերի գրգռման կոմպլեքսային գործակիցների ընտրությամբ, և այդ ճառագայթի ուղղությունը կարող է փոխվել ըստ ազիմուտի անկյան և տեղի անկյան, կամ երկուսը միասին` ինչպես ընդունման, այնպես էլ փոխանցման ժամանակ էլեկտրական ազդանշանի գործադրման միջոցով:

 

«Ֆիքսված» - նշանակում է, որ կոդավորման կամ սեղմման ալգորիթմը չի կարող փոխել ներսից տրվող պարամետրերը (օրինակ` գաղտնագրային պարամետրերը կամ գաղտնաբանալու պարամետրերը) և չի կարող ձևափոխվել օգտագործողի կողմից:

 

«Արմատական գիտական հետազոտություններ» (ամբողջ Ցուցակը) - փորձարարական կամ տեսական աշխատանքներ, որոնք գլխավորապես կատարվում են հիմնական սկզբունքների կամ դիտարկված փաստերի վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով և անմիջականորեն ուղղված չեն կոնկրետ գործնական նպատակի նվաճմանը կամ կոնկրետ առաջադրանքի լուծմանը:

 

«Քիմիական լազեր» (6) - լազեր, որում գրգռվող միջավայրը ձևավորվում է քիմիական ռեակցիայի առաջացրած էներգիայի հաշվին:

 

«Կենտրոնախույս ուժերով փոշիացում» (1) - հալված մետաղի հոսքի կամ վաննայում գտնվող հալված մետաղի փոշիացումը 500 մկմ կամ ավելի փոքր տրամագծով կաթիլների` կենտրոնախույս ուժերի գործադրման միջոցով:

 

«Ինտեգրալ սպասարկման թվային ցանց» (ԻՍԹՑ) (5) - լիովին միասնականացված թվային ցանց, որում հաղորդման բոլոր տեսակներից (օրինակ` հեռախոսային հաղորդումներ, տեքստ, տեղեկություն, անշարժ և շարժական պատկերներ) ստացված տվյալները մի հարակցիչից (տերմինալ) փոխանցվում են մուտքի կոմուտացվող հաղորդակցության գիծ` բաժանորդին կամ բաժանորդից:

 

«Թվային ԷՀՄ» (4, 5) - սարքավորում, որը կարող է մեկ կամ մի քանի դիսկրետային փոփոխականների ձևով կատարել բոլոր հետևյալ գործառույթները.

ա. ընդունել մուտքագրվող տվյալներ,

բ. տվյալները կամ հրամանները պահել մշտական կամ փոփոխվող (վերագրանցող) պահպանող սարքերի վրա,

գ. ապահովել տվյալների ելք:

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2005
N 992-Ն
Որոշում