Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻ ...

 

 

041.0357.040897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1997 թ. թիվ 357

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 120 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 60-Մ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չի ընդունվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի 1992 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական ուսումնական հաստատությունների արտոնագրման (գործունեության թույլտվության) մասին» թիվ 120 որոշումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի նոյեմբերի 23-ի «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» թիվ 60-Մ հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի մասին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.1997
N 357
Որոշում