Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍ ...

 

 

040.1285.290805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2005 թվականի N 1285-Ն

 

i

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 18-ի

N 1285-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգը, որի նպատակը մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է, նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, առողջ ապրելակերպի ձևավորումը, ֆիզիկական կարողությունների բարելավումը և ընդհանուր մարզական պատրաստության մակարդակի բարձրացումը, հայրենասիրության ոգով դաստիարակումն ու հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստումը:

2. Մանուկների և պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումներն իրականացվում են մանկապատանեկան մարզադպրոցների խմբերում, մարզական կազմակերպությունների հավաքական թիմերում և մարզաձևերի սեկցիաներում ուսումնամարզական պարապմունքների միջոցով, ընդ որում`

ա) ուսումնամարզական պարապմունքները ղեկավարում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները.

բ) ուսումնամարզական պարապմունքներին կարող են մասնակցել բժշկի մասնագիտական եզրակացություն և ծնողի կամ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ, հոգաբարձու) գրավոր համաձայնություն ունեցող մանուկներն ու պատանիները.

գ) ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունը և ծանրաբեռնվածությունը կախված են մանուկների ու պատանիների տարիքից, ընտրած մարզաձևի առանձնահատկություններից.

դ) ամռան ամիսներին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ուսումնամարզական ճամբարներում` մեկ կամ երկամսյա տևողությամբ, որոնց հաջորդում են օրգանիզմի վերականգնման ու ամրապնդման միջոցառումները.

ե) հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում, մարզական կազմակերպությունների` ըստ մարզաձևերի` սեկցիաներում ընդգրկված մանուկների և պատանիների ուսումնամարզական պարապմունքներն ու այլ մարզական միջոցառումները կազմակերպվում են մարզակառույցներում` ըստ բնակության վայրի, իսկ ամռան ամիսներին` բակային ճամբարներում:

3. Հանրապետության տարբեր մարզաձևերի պատանեկան հավաքական թիմերի (այսուհետ` հավաքական թիմեր), մարզական կազմակերպությունների և մարզադպրոցների պատանեկան հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների կազմակերպումը նախատեսում է`

ա) հավաքական թիմերի հավաքների կազմակերպում` ըստ նախօրոք հաստատված ծրագրերի` 12-24 օր տևողությամբ.

բ) հավաքական թիմերի հավաքների ժամանակ կազմակերպվող, առաջադրանքներով պայմանավորված ուսումնամարզական պարապմունքների որոշակի քանակ (շաբաթական 6-9 անգամ, յուրաքանչյուրը` 1,5-2,5 ժամ տևողությամբ, չհաշված ամենօրյա առավոտյան լիցքային վարժությունները և կրոսավազքերը).

գ) ուսումնամարզական հավաքների կազմակերպում` հավաքական թիմերի մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, որոնք ընտրվում են մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի կողմից` փորձառու և վաստակաշատ մարզիչ-մանկավարժների կազմից:

4. Մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական պարապմունքների և հավաքների իրականացման ու առաջադրված խնդիրների ամբողջական լուծման անհրաժեշտ պայմաններն են`

ա) մանուկների ու պատանիների առաջիկա մրցումներին նախապատրաստելու և հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով նախամրցակցային ժամանակահատվածում մրցումային, մրցակցային գործընթացին ուսումնամարզական միջոցառումների մոտեցումը,

բ) հաշվի առնելով պատանի մարզիկների ֆիզիկական կարողությունների կատարելագործման, նրանց տեխնիկատակտիկական և հատկապես հոգեբանական պատրաստականության բարելավման կարևորությունը` հավաքական թիմի` մարզչական խորհրդի կողմից մշակված ծրագրով ուսումնամարզական հավաքների կազմակերպումը,

գ) գործնական պարապմունքներին հաջորդող` ըստ մշակված ծրագրերի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնական դերին ու նշանակությանը, մարզաձևի մրցումների անցկացման կանոնակարգերին և մրցավարությանը, առողջ ապրելակերպի, սննդի ու քնի, հիգիենայի, հակադոպինգային հսկողության նպատակներին և խնդիրներին վերաբերող տեսական պարապմունքները, որոնք ուղեկցվում են տեսաժապավենների ցուցադրմամբ, անվանի մարզիկների, մարզիչների, մարզական գործիչների և գիտնականների հետ հանդիպումներով, համաշխարհային սպորտի նվաճումների մասին տեղեկատվությամբ և այլ միջոցառումներով,

դ) մանուկների և պատանիների համար նախատեսված ժամանակակից մարզագույքով ու սարքավորումներով, հարմարավետ հանդերձարաններով, սանհանգույցներով ու լոգարաններով հագեցված, ջեռուցվող մարզակառույցների առկայությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2005
N 1285-Ն
Որոշում