Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏԻ ԳՈ ...

 

 

041.0671.310805

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2005 թվականի N 671-Ն

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՄԱՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 76-Ն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել`

ա) արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատման, բացասական հետևանքների հնարավորինս արագ վերացման, ժամկետների սահմանման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերման նպատակով ստեղծվող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի,

բ) արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատման, բացասական հետևանքների հնարավորինս արագ վերացման, ժամկետների սահմանման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերման նպատակով ստեղծվող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2005 թվականի օգոստոսի 31-ի

N 671-Ն որոշման

 

ԿԱԶՄ

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՄԱՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Գաբրիելյան    -  ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                        արտակարգ իրավիճակների վարչության պետի

                        տեղակալ, գնդապետ (հանձնաժողովի նախագահ)

    Լ. Նազարյան      -  ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                        արտակարգ իրավիճակների վարչության բնակչության

                        և տարածքների պաշտպանության վարչության

                        տեխնածին վթարների հակաքիմիական և

                        հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ

                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Գ. Պետրոսյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Հ. Մաթիլյան      -  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Կ. Գևորգյան      -  ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Վ. Դավիդյանց     -  ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Հ. Մուսայելյան   -  ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Մ. Գասպարյան     -  ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                        աշխատակազմի հողերի օգտագործման և

                        մելիորացիայի վարչության պետ

    Ս. Գրիգորյան     -  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                        ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

                        ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ

    Ս. Սրապյան       -  ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                        բնակարանային և կոմունալ քաղաքականության

                        վարչության կոմունալ բաժնի պետ

    Ս. Ավագյան       -  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        պետական հիգիենիկ և հակահամաճարակային

                        տեսչության կոմունալ հիգիենայի բաժնի պետ

Հ. Հարությունյան -  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի

պետի տեղակալ

    Ն. Բակունց       -  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        պետական հիգիենիկ և հակահամաճարակային

                        տեսչության կոմունալ հիգիենայի բաժնի գլխավոր

                        մասնագետ

    Գ. Մկրտչյան      -  «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ» փակ

                        բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ

    Վ. Անանյան       -  «Երևանի  ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                        ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ

Գ. Բաղդասարյան   -  «Միջազգային էներգետիկական կորպորացիա» փակ

բաժնետիրական ընկերության արտադրության

կառավարման տնօրինության տնօրեն

    Ա. Թարվերդյան    -  «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական

                        ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալ

    Ա. Սանագյան      -  «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական

                        ընկերության նախագծի գլխավոր ճարտարագետ

    Լ. Ալիխանյան     -  «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                        ընկերության տեխնիկական հետազոտությունների

                        բաժնի պետ

Ա. Մանուչարյան   -  «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական

ընկերության ոռոգման բաժնի վարիչ

    Գ. Գևորգյան      -  «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական

                        ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների

                        բաժնի վարիչ

    Ա. Մելքումով     -  «Ոռոգումջրառ» փակ բաժնետիրական ընկերության

                        ջրամբարների բաժնի պետի տեղակալ

 

(կազմը փոփ. 19.04.13 թիվ 298-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2005 թվականի օգոստոսի 31-ի

N 671-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՄԱՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատման, բացասական հետևանքների արագ վերացման, ժամկետների սահմանման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերման նպատակով ստեղծվող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Աղետի գոտում միջգերատեսչական հանձնաժողովի նպատակներն ու խնդիրներն են`

ա) ջրօգտագործման բոլոր թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների պայմանների վերանայման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների վերացման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման համար.

բ) ջրային ռեսուրսների վիճակի գնահատումը.

գ) բացասական հետևանքների արագ վերացման միջոցառումների մշակումը, դրանց կատարման ժամկետների սահմանումը.

դ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերումն ու վերացումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հրահանգների իրականացումը:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովն իր նպատակների և խնդիրների իրականացման համար արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) արտակարգ իրավիճակներում ջրօգտագործման բոլոր թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների պայմանների վերանայման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների վերացման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման համար.

բ) ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի վիճակի և դրանց պատճառած վնասի գնահատում` այդ աշխատանքներում ընդգրկելով ջրերի որակի ստուգման իրավասություն ունեցող, հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաներ և իրավասու այլ կազմակերպություններ.

գ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերում.

դ) ջրային ռեսուրսի վրա բացասական ազդեցության հետևանքների արագ վերացման միջոցառումների մշակում և վերահսկում` հետագայում կատարված ծախսերը պատասխանատուի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցելու պայմանով.

ե) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի մշակում.

զ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում:

 

IV. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը կազմակերպում են հանձնաժողովի նախագահը և տեղակալը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

ա) պատասխանատու է հանձնաժողովին առաջադրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

գ) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեությանը համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) առանձին հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծում է փորձագիտական խմբեր.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները` հանձնաժողովին վերապահված իրավասությունների սահմաններում.

բ) հանձնաժողովի նպատակներին ու խնդիրներին համապատասխան սահմանում է հանձնաժողովի անդամներին տրված հանձնարարականներն ու առաջադրանքները և իրականացնում է դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

գ) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է հանձնաժողովում քննարկվելիք հարցերը.

դ) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.08.2005
N 671-Ն
Որոշում