Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1320.080905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1320-Ա

 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության շրջանառու միջոցների համալրման համար 2006 թվականի մարտի 6-ին Միջպետական բանկից 6,0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով, մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով և տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով, վարկ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, որպես Միջպետական բանկի հետ վարկային պայմանագրով նախատեսված` «Պետպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների վճարման ապահովման միջոց, գրավադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1637-ԱԳ որոշմամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը լիազոր կառավարման հանձնված «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 120435 հասարակ բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, ընդհանուր արժեքը` 1204,35 մլն դրամ` գնահատելով գրավադրվող բաժնետոմսերն անվանական արժեքի 50 տոկոսով:

(որոշումը փոփ. 01.12.05 թիվ 2070-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2005
N 1320-Ա
Որոշում