Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

 

 

041.0376.110897

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 1997 թ. թիվ 376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման հավելվածում «ՀՀ էներգետիկայի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

    «ՀՀ էներգետիկայի նախարարություն         105       4       1»:

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 35 որոշման 1-ին և 2-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի թիվ 38 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 326 որոշման 1-ին կետը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

11-Ի ԹԻՎ 376 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված է իրականացնելու էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը:

Նախարարությունն ապահովում է հանրապետության հուսալի էներգամատակարարումը և էներգետիկական անվտանգությունը:

Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի հուսալի, անվտանգ և արդյունավետ արտադրության, հաղորդման (փոխադրման) և բաշխման, ինչպես նաև բնական գազի արդյունահանման, փոխադրման և բաշխման ապահովումը.

բ) անցումային շրջանում էներգետիկայի բնագավառի անհրաժեշտ կառուցվածքային և այլ բարեփոխումների համալիր միջոցառումների իրականացումը.

գ) մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

դ) իր ենթակայության պետական ձեռնարկությունների գործունեության տնտեսական արդյունավետության և դրանց հեռանկարային զարգացմանը նպատակամղված սեփականաշնորհման ու ապապետականացման խթանումը.

i

ե) իր իրավասության սահմաններում էներգետիկայի բնագավառի և էներգասպառող սարքավորումների անվտանգության, շահագործման ու տեխնիկական սպասարկման, ինչպես նաև էներգախնայողության ասպարեզի գերատեսչական նորմատիվ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը.

(2-րդ կետի ե ենթակետը խմբ. 19.07.99 թիվ 429 որոշում)

զ) բնագավառի զարգացման և տարատեսակ էներգետիկ պաշարների ներկրման ու օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տեղական էներգետիկ պաշարների առաջնահերթ ներգրավման ապահովումը.

է) կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակային զարգացման ծրագրերի մշակման ու համապատասխան ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը.

ը) բնագավառում ներդրումների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.

թ) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզավորման իրականացումը.

ժա) էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման ապահովումը.

ժբ) բնագավառի գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը և նոր տեխնոլոգիաների ներդրման խրախուսումը.

ժգ) արտակարգ իրավիճակներում բնագավառի գործունեության ռազմավարության մշակումն ու իրականացումը.

ժդ) իր իրավասության սահմաններում էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բնական գազի փոխադրման, դրանց բաշխման և սպառման նկատմամբ տեխնիկական վերահսկողության իրականացումը.

ժե) բնագավառի աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.

ժզ) իր իրավասության սահմաններում բնագավառի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանն ու կնքմանը մասնակցությունը.

ժէ) այլ պետությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացմանն ուղղված միջոցառումների սահմանված կարգով իրականացումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունն էներգետիկայի բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում, չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը, իրականացնում է մյուս նախարարությունների հետ գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է բնագավառի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները, ապահովում համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

բ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

գ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հրամաններն ու հրահանգները.

դ) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր իրավասության սահմաններում արձակում հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

ե) բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով.

զ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ` բնագավառում սակագների և լիցենզավորման հարցերում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում դրանց` պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման գործընթացը.

ը) թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օգտագործման կամ այն վարձակալության տալու համար.

ժա) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության` ներառյալ հիմնադիր փաստաթղթերի, կնքված պայմանագրերի օրինականության վերահսկողությունը.

ժբ) լրատվական ծառայության միջոցով լուսաբանում է նախարարության գործունեությունը.

ժգ) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

7. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների պետերի ու նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հաստատում է նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների կանոնակարգերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հետ:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության և համակարգի ղեկավար այլ աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերն ու նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում համակարգի ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկման, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականության իրականացման, տնտեսավարման շուկայական ձևերի արմատավորման վերաբերյալ հանձնարարությունների մշակման նպատակով նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհուրդը խորհրդատվական մարմին է, որի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

11-Ի ԹԻՎ 376 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

1. Ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչություն

 

2. Տեխնիկական քաղաքականության գլխավոր վարչություն

 

3. Զարգացման և արտաքին կապերի գլխավոր վարչություն

 

4. Ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչություն

 

5. Նախարարի աշխատակազմ, վերահսկողության տեսչություն`

 

- գործերի կառավարչություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.08.1997
N 376
Որոշում