Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0716.230905

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2005 թվականի N 716-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «գ» ենթակետի`

i

1. 2005 թվականի սեպտեմբերի 25-30-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայանալիք առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Պեկին և Շանհայ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Ա. Թումանյան           - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

                             (համաձայնությամբ)

    Ա. Բայբուրդյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Դ. Ավետիսյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Կ. Մինասյան            - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                             (համաձայնությամբ)

    Գ. Ղալաչյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                             Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ

    Գ. Քոչարյան            - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                             նախարարության աշխատակազմի առևտրի և

                             ծառայությունների վարչության պետ

    Ա. Հովսեփյան           - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ

(1-ին կետը փոփ. 15.12.05 թիվ 990-Ա որոշում)

2. Ա. Թումանյանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման համար նախատեսված միջոցների, Դ. Ավետիսյանինը և Գ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Բայբուրդյանինը և Գ. Ղալաչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների, իսկ Ա. Հովսեփյանինը` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Պեկին մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2005
N 716-Ա
Որոշում