Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...

 

 

040.1469.190905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1660-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության (քաղ. Դիլիջան, Գետափնյա, 3) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գևորգ Յազերյանին (այսուհետ` գնորդ) (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Կալուգա, գ. Սեկիոտովո, Զելյոնայա փող., տուն 60, անձնագիր` 29.00. N 093221)` անվանափոխելով «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 58660 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 14665 հազ. դրամ:

1.3. «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունիսի 14-ի դրությամբ կազմել են 11216,0 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 8940 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 812 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1343 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 121 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.4. «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 383172 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի ներդրումներ և ապահովել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 6 մլն դրամ, ապահովել 144 մարդ/տարի,

II տարում` 10 մլն դրամ, ապահովել 180 մարդ/տարի,

III տարում` 14 մլն դրամ, ապահովել 240 մարդ/տարի.

գ) եռամսյա ժամկետում մարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության պարտավորությունները:

1.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

1.7. Առաջարկել «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կադաստրային արժեքով գնել ընկերության կողմից զբաղեցված 2,6 հեկտար հողատարածքը:

2.1. «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության (քաղ. Երևան, Ծարավ Աղբյուրի 55ա) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել`

ա) «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 56433 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 19752 հազ. դրամ:

2.3. «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել են 17543 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 11498 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 521 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2159 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)` 2148 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1271 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Պրոթեզաօրթոպեդիկ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեցած շահութաբաժինների գծով պարտավորությունը 2005 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմում է 1148.2 հազ. դրամ (ձևավորվել է 2004 թվականի տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով):

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 455424 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) մասնավորեցումից հետո 3 տարվա ընթացքում ստեղծել 20 նոր աշխատատեղ և կատարել 70 մլն դրամի ներդրումներ` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 20 մլն դրամ,

II տարում` 30 մլն դրամ,

III տարում` 20 մլն դրամ:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

2.7. Գաղտնի:

i

3.1.-3.6. (3.1-3.6-րդ կետերը ճանաչվել են չեղյալ 26.04.07 թիվ 557-Ն որոշում)

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Արաբկիր թաղային համայնքի Շիրվանզադեի 33/19 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 50 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) օտարել հոլանդական աճուրդով:

4.2. Սահմանել`

ա) գույքի` անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված շուկայական արժեքը` 1637 հազ. դրամ,

բ) հոլանդական աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 1637 հազ. դրամ` նվազագույն շեմ սահմանելով 450 հազ. դրամը:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 57403 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1660-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 5.1-5.9-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1469-Ն
Որոշում