Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.2005  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0177.031005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-225, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում`

ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.».

բ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

i

ա) «բ», «ե» և «ժգ» ենթակետերում «մարզում» բառը փոխարինել «ընտրատարածքում» բառով.

բ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) քննարկում է հանրաքվեի` ստորադաս հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.».

գ) «դ», «է» և «ժբ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

դ) «թ» ենթակետում «համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

i

ա) 1-ին կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարում են հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց 7 օր հետո:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածում 2-րդ կետի երկրորդ նախադասության «հանձնաժողովներում» բառը հանել, իսկ «ներկայացուցիչներին» բառից հետո ավելացնել «, դիտորդներին» բառը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկումը, ընտրատարածքային հանձնաժողովում տեղամասային հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ կետի «կենտրոնական հանձնաժողովին» բառերը փոխարինել ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հանրաքվեի անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 20-րդ հոդվածում`

i

ա) 1-ին կետի «միավորումները» բառը փոխարինել «կազմակերպությունները» բառով.

բ) 3-րդ կետի «հանրաքվեի նշանակման օրվանից» բառերը փոխարինել «հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից» բառերով.

գ) 5-րդ կետի «ա» ենթակետի «աշխատակիցներն իրենց» բառերը փոխարինել «աշխատակիցները, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, իրենց» բառերով.

դ) 5-րդ կետի «բ» ենթակետի «ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով.

ե) 8-րդ կետի «հանրաքվեի նշանակումից» բառերը փոխարինել «հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 25-րդ հոդվածում`

i

ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ`

«3.1. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:

Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում քվեարկության մասնակիցների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:».

բ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովի կնիքը վերադարձվում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով տեղամասային հանձնաժողովների կնիքները վերադարձնում է կենտրոնական հանձնաժողով:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 26. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

2. Տեղամասային կենտրոնում պետք է լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:

3. Քվեարկության խցիկը (սենյակը) պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 28. ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին:

Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

4. Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Անվավեր են համարվում «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված և չստորագրված քվեաթերթիկները:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 31-34-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 31. ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային հանձնաժողովը`

ա) հաշվարկում է չօգտագործված, քվեարկության մասնակիցների կողմից ոչ ճիշտ լրացված և վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում փաթեթը.

բ) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.

գ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

դ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-»դ» ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չսահմանված կամ սահմանված նմուշի, սահմանված նմուշի դեպքում` վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատասխանաբար անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:

4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:

5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով`

ա) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.

բ) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.

գ) տեղամասային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

ժ) անճշտությունների չափը:

2. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

5. Քվեարկության ավարտից հետո` մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Արձանագրության մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, փաթեթը կնքվում և դրվում է պարկում: Հանձնաժողովի անդամները և (կամ) դիտորդները կարող են ստորագրել փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամասային հանձնաժողովի նախագահը, սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարկի մեջ դրված հանրաքվեի փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:

10. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

 

ՀՈԴՎԱԾ 32.1. ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`

ա) համադրվում է տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ1) և անվավեր (դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.

բ) համադրվում է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից կամ հավասար է դրան (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

գ) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.

դ) գումարվում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-»դ» ենթակետերում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:

 

ՀՈԴՎԱԾ 33. ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:

2. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային հանձնաժողովն ամփոփում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

4. Ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`

ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.

բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.

գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.

զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) անճշտությունների չափը:

Ընտրատարածքում անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:

5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

8. Դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքային հանձնաժողովի ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների մասին արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի կազմում, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված գործառույթները:

10. Ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

11. Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովում կազմվող արձանագրության ձևը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում:

2. Մինչև հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կենտրոնական հանձնաժողովն ամփոփում է հանրաքվեի արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

4. Կենտրոնական հանձնաժողովի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`

ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.

բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.

գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.

ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.

զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.

է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

թ) անճշտությունների չափը:

5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական հանձնաժողովն ընդունում է որոշում` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

9. Մինչև հանրաքվեի արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:

10. Դիտորդի պահանջով նրան տրվում է կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:»:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 37-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

Հանրաքվեի փաստաթղթերը պահպանվում են առնվազն տասը տարի:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

3 հոկտեմբերի 2005 թվականի

ՀՕ-177-Ն

 

 

pin
ՀՀ 28.09.2005
N ՀՕ-177-Ն օրենք