Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ Կ ...

17.11.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.1997  -ից մինչեւ   17.11.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 17.11.99 թիվ 186 որոշում)

i

050.0207.300797

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 1997 թվականի թիվ 207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով, որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. 15-րդ կանոնի 15.1 կետի զ) ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ փաստաթղթերը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր»:

1.2. 19-րդ կանոնի 19.2. կետի վերջում դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը. «բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:

1.3. Արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայի ձևում (հավելված թիվ 5), նախավերջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.07.1997
N 207
Որոշում