Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ Հ ...

 

 

115.0120.220905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505381

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ        ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

        ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ            ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

    8 սեպտեմբերի 2005 թվականի      8 սեպտեմբերի 2005 թվականի

           թիվ 120-Ն                        թիվ 93-Ն

                                                                               

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԴԻՄՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՂՎԱԾՔ, ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ, ԱՄՓՈՓԱԹԵՐԹ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին»

թիվ 938-Ն որոշման 5-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

Հաստատել`

1. Անհատական հաշիվ բացելու հայտի և անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2. Անհատական հաշիվ բացելու մասին որոշման ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3. Հաշվառումը մերժելու մասին որոշման ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.

4. Տվյալները ճշտելու վերաբերյալ հարցման ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի.

5. Ապահովագրված անձանց` մինչև պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգում հաշվառվելն ընկած ժամանակահատվածում ձեռք բերած ապահովագրական (աշխատանքային) ստաժի հաշվարկման ձևաթղթի ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 5 հավելվածի.

6. Անհատական հաշվից քաղվածքի տրամադրման մասին ապահովագրված անձի դիմումի ձևը` համաձայն թիվ 6 հավելվածի.

7. Ապահովագրված անձի անհատական հաշվից քաղվածքի ձևը, այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 7 հավելվածի.

8. Անհատական հաշիվ բացելու հայտերի տիտղոսաթերթի ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 8 հավելվածի.

9. Անհատական հաշվետվության տիտղոսաթերթի ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 9 հավելվածի.

10. Անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու մասին որոշումները, տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները ապահովադրին հանձնելու ամփոփաթերթի ձևը և այն լրացնելու կարգը` համաձայն թիվ 10 հավելվածի:

 

Հավելված N 1

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում (այսուհետ` հիմնադրամ) անհատական հաշիվ բացելու և անհատական հաշվետվություն ներկայացնելու կանոնները:

i

2. Ապահովագրված անձի անհատական հաշիվ բացելու հայտի (այսուհետ` հայտ)` ձև Ֆ1, և անհատական հաշվետվության` ձև Ֆ10, ձևաթղթերը լրացվում են հայերեն (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի սերիայի), ձեռագիր և ընթեռնելի կամ համակարգչի միջոցով:

Մինչև 100 աշխատող ունեցող գործատուները հայտը և անհատական հաշվետվությունը ներկայացնում են փաստաթղթային տարբերակով, հնարավորության դեպքում` նաև էլեկտրոնային տարբերակով (մագնիսական կրիչով), իսկ 100 և ավելի աշխատող ունեցող գործատուները` փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով` միաժամանակ:

Անհատական հաշվետվությունները ներկայացվում են ըստ տարիների և ըստ տեսակների` առանձին խմբաքանակներով (թղթապանակներով): Հայտերի կամ անհատական հաշվետվությունների խմբաքանակների տիտղոսաթերթերը համարակալվում են աճողական կարգով:

Ապահովադիրներն աշխատող անձանց անհատական տվյալները հիմնադրամի տարածքային կենտրոն են ներկայացնում` ըստ իրենց պետական գրանցման վայրի:

Իրավաբանական անձն իր մասնաճյուղերի աշխատողների անհատական տվյալները ներկայացնում է կենտրոնացված կարգով` բոլոր մասնաճյուղերի համար, կամ լիազորում է նրանց այդ տվյալները հիմնադրամի տարածքային կենտրոն ներկայացնել ինքնուրույն` ըստ իրենց պետական գրանցման վայրի: Նշված դեպքերում իրավաբանական անձը հիմնադրամին գրավոր տեղեկացնում է աշխատողների անհատական տվյալները կենտրոնացված կամ մասնաճյուղերի կողմից ինքնուրույն ներկայացնելու մասին` նշելով մասնաճյուղերի անվանումը, պետական գրանցման, հարկ վճարողի հաշվառման և ապահովադրի հաշվառման համարները:

(2-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

i

2.1. Գործատուն իր աշխատողի համար յուրաքանչյուր ամսվա սոցիալական վճարը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամուտների (աշխատողի հետ կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերին համապատասխան) հանրագումարից` ԱՎՈՒՄ-ից, և ներկայացնում է մեկ անհատական հաշվետվություն` ներառելով եկամուտների հանրագումարի և սոցիալական վճարների գումարների չափերը` ըստ ամիսների:

(2.1-րդ կետը լրաց. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼԸ

 

Հայտի ձևի`

3. «Ազգանունը» տողում լրացվում է ապահովագրված անձի ազգանունը, «Անունը» տողում` անունը, «Հայրանունը» տողում` հայրանունը` ըստ անձը հաստատող փաստաթղթի (անձը հաստատող փաստաթղթերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ):

4. «Աշխատանքի ընդունման հրամանի համարը» տողում լրացվում է ապահովագրված անձի` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունվելու հրամանի համարը (տվյալ գործատուի մոտ մեկից ավելի անգամ աշխատանքի ընդունված լինելու դեպքում լրացվում է վերջին հրամանի համարը, իսկ կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների դեպքում, եթե փոխվել է անձի պաշտոնը կամ պաշտոնի անվանումը կամ կազմակերպության անվանումը, լրացվում է մինչ այդ տրված` աշխատանքի ընդունման հրամանի (աշխատանքային պայմանագրի) համարը), իսկ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) լրացնում է պետական գրանցման համարը:

i

5. «Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողի վանդակներում լրացվում են պայմանագրով (հրամանով) նախատեսված աշխատանքն սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (տվյալ գործատուի մոտ մեկից ավելի անգամ աշխատանքի ընդունված լինելու դեպքում լրացվում են վերջին պայմանագրով (հրամանով) նախատեսված աշխատանքն սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների դեպքում, եթե փոխվել է անձի պաշտոնը կամ պաշտոնի անվանումը, կամ կազմակերպության անվանումը, լրացվում են մինչ այդ տրված` աշխատանքային պայմանագրով (հրամանով) նախատեսված աշխատանքն սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը), իսկ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) լրացնում է պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

(5-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

6. «Սոցիալական քարտի համարը» տողի վանդակներում լրացվում է սոցիալական ապահովության քարտի համարը:

7. «Սեռը» տողի վանդակներից մեկում, ապահովագրված անձի սեռին համապատասխան, դրվում է «X» նշանը:

8. «Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողի վանդակներում լրացվում են ապահովագրված անձի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:

9. «Հաշվառման վայրը» բաժնի «Պետությունը» տողում`

ա) եթե հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, «ՀՀ» բառին կից վանդակում դրվում է «X» նշանը,

բ) եթե հաշվառման վայրը այլ պետություն է, լրացվում է համապատասխան պետության անվանումը:

10. «Մարզը» տողում լրացվում է մարզի անվանումը:

11. «Համայնքը» տողում լրացվում է համայնքի անվանումը:

12. «Քաղաքը, ավանը, գյուղը» տողում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը:

13. «Փողոցը, տունը, շենքը, բնակարանը» տողում լրացվում են փողոցի անվանումը, տան համարը, շենքի համարը, բնակարանի համարը` դրանք տարանջատելով ստորակետերով, իսկ եթե բնակավայրում չկա փողոցի անվանում, տան, շենքի, բնակարանի համար, ապա տողում դրվում է «X» նշանը:

14. «Մարզը», «Համայնքը», «Քաղաքը, ավանը, գյուղը», «Փողոցը, տունը, շենքը, բնակարանը» տողերը լրացվում են, եթե հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետությունն է:

15. «Բնակության վայրը (նույնն է հաշվառման վայրի հետ)» բաժնում.

ա) եթե ապահովագրված անձի հաշվառման և բնակության վայրը նույնն է, «Բնակության վայրը (նույնն է հաշվառման վայրի հետ)» բաժնի անվանմանը կից վանդակում դրվում է «X» նշանը,

բ) եթե ապահովագրված անձի հաշվառման և բնակության վայրերը տարբեր են, բաժնի «Պետությունը», «Մարզը», «Համայնքը», «Քաղաքը, ավանը, գյուղը», «Փողոցը, տունը, շենքը, բնակարանը» տողերը լրացվում են սույն կարգի 9-14-րդ կետերով սահմանված կարգով:

16. «Հեռախոսահամարը» տողում առանձին նշվում են ապահովագրված անձի աշխատավայրի և բնակարանի հեռախոսների համարները` դրանց առկայության դեպքում:

17. «Քաղաքացիությունը» տողում.

ա) եթե ապահովագրված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, «ՀՀ» բառին կից վանդակում դրվում է «X» նշանը,

բ) եթե ապահովագրված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, «այլ» տողում լրացվում է այն պետության լրիվ անվանումը, որի քաղաքացին է,

գ) եթե ապահովագրված անձը քաղաքացիություն չունի, դիմացի «այլ» տողում լրացվում են «քաղաքացիություն չունի» բառերը, իսկ եթե ապահովագրված անձը փախստականի կարգավիճակ ունի, դիմացի «այլ» տողում լրացվում է «փախստական» բառը:

18. «Փաստաթուղթ» տողում.

ա) եթե ապահովագրված անձը ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, «ՀՀ անձնագիր» բառերին կից վանդակում դրվում է «X» նշանը,

բ) եթե ապահովագրված անձը չունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն ունի անձը հաստատող այլ փաստաթուղթ, դիմացի «այլ» տողում լրացվում է փաստաթղթի լրիվ անվանումը:

19. «ՀՀ անձնագրի համարը» տողի վանդակներում լրացվում է անձնագրի սերիան և համարը:

20. «Այլ փաստաթղթի համարը» տողի վանդակներում լրացվում է անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը:

21. «Տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողի վանդակներում լրացվում է անձը հաստատող փաստաթուղթը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

22. «ՈՒմ կողմից է տրվել» տողի վանդակներում լրացվում է անձը հաստատող փաստաթուղթը տված մարմնի անվանումը: Եթե անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության անձնագիրն է, լրացվում է անձնագիրը տված մարմնի ծածկագիրը:

23. «Ապահովադրի անվանումը» տողում լրացվում են կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) ազգանունը, անունը, հայրանունը:

24. «Պետական գրանցման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված հաշվառման համարը:

25. «ՀՎՀՀ» տողի վանդակներում լրացվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) տված հաշվառման համարը:

26. «Ապահովադրի հաշվառման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) տրված հաշվառման համարը:

27. «Աշխատող» տողում ստորագրում է ապահովագրված անձը:

28. «Կազմակերպության ղեկավար» տողում ստորագրում է կազմակերպության ղեկավարը:

29. Ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող ապահովագրված անձը հայտը լրացնում է սույն կարգով սահմանված կանոնների համաձայն: Այս դեպքում չեն լրացվում սույն կարգի 4-րդ, 5-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ կետերում նշված տողերը և վանդակները:

30. Այն ֆիզիկական անձը, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ է կատարում այլ ֆիզիկական անձի (անձանց) համար, հայտում լրացնում է այդ անձի (անձանց) տվյալները` սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով:

i

31. Ապահովադիրները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները) իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար հայտերը ներկայացնում են առանձին խմբաքանակով` յուրաքանչյուրում 100 հայտից ոչ ավելի:

Անկախ խմբաքանակում առկա հայտերի քանակից` խմբաքանակի առաջին փաստաթուղթը «Տիտղոսաթերթն» է` Ձև 8: Ապահովադիրը անհատական հաշիվ բացելու հայտերի տիտղոսաթերթի «Հ/հ» ուղղահայաց սյունակի հերթական համարի թիվը լրացնում է տվյալ անձի համար լրացված հայտի (ձև Ֆ1) վերևի աջ վանդակում:

Հայտերը խմբաքանակում դրվում են տիտղոսաթերթի «Հ/հ» ուղղահայաց սյունակում լրացված հերթական համարների հաջորդականությամբ:

(31-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼԸ

 

Անհատական հաշվետվության ձևի`

32. «Սոցիալական քարտի համարը» տողի վանդակներում լրացվում է ապահովագրված անձի սոցիալական ապահովության քարտի համարը:

33. «Ազգանունը» տողում լրացվում է ապահովագրված անձի ազգանունը, «Անունը» տողում` անունը, «Հայրանունը» տողում` հայրանունը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:

34. «Զբաղեցրած պաշտոնը» տողում լրացվում է ապահովագրված անձի զբաղեցրած պաշտոնի անվանումը: Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրված անձը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ապա լրացվում է վերջին պաշտոնի անվանումը: Եթե ապահովագրված անձի զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը) ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի թիվ 140 կամ 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշումներով հաստատված ցանկերում, ապա անկախ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ անձի կողմից այլ պաշտոններ զբաղեցնելու հանգամանքից, լրացվում է վերոգրյալ ցանկերում նշված համապատասխան պաշտոնի կամ մասնագիտության լրիվ անվանումը:

35. «Հաշվետու ժամանակաշրջանի»`

ա) «սկիզբը» տողի վանդակներում լրացվում է հաշվետու տարվա սկզբի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Եթե ապահովագրված անձը աշխատանքի է ընդունվել հաշվետու տարվա ընթացքում, ապա այդ տողում լրացվում են աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) պետական գրանցում է ստացել հաշվետու տարվա ընթացքում, ապա լրացվում է պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) «վերջը» տողի վանդակներում լրացվում է հաշվետու տարվա վերջի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Եթե ապահովագրված անձը աշխատանքից ազատվել է հաշվետու տարվա ընթացքում, ապա այդ տողում լրացվում է աշխատանքից ազատվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) իր գործունեությունը դադարեցրել է հաշվետու տարվա ընթացքում, ապա լրացվում է գործունեությունը դադարեցնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

i

36. «Հաշվետվության տեսակը» բաժնում «X» նշան դրվում է համապատասխան վանդակում.

ա) «Ընթացիկ» վանդակում` եթե ապահովագրված անձը ապահովադրի մոտ աշխատել է մինչև հաշվետու տարվա վերջը: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է հաշվետու տարվա վերջի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը,

բ) «Ճշտում» վանդակում` եթե ապահովադիրը անճշտություն է հայտնաբերել (այդ թվում` ստուգման արդյունքներով) նախկինում ներկայացրած անհատական հաշվետվության մեջ և տարածքային կենտրոն է ներկայացվում հայտնաբերման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում,

գ) «Միացում» վանդակում` եթե միացող ապահովադրի իրավունքները և պարտականությունները փոխանցման համապատասխան ակտով անցնում են այլ ապահովադրի: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է միացման պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տարածքային կենտրոն է ներկայացվում միացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում,

դ) «Բաժանում» վանդակում` եթե ապահովադրի իրավունքները և պարտականությունները բաժանման համապատասխան հաշվեկշռով անցնում են նոր առաջացած մեկ կամ մի քանի ապահովադիրների: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է բաժանման պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տարածքային կենտրոն է ներկայացվում բաժանման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում,

ե) «Առանձնացում» վանդակում` եթե ապահովադրի իրավունքների և պարտականությունների մի մասը բաժանման համապատասխան հաշվեկշռով անցնում է մեկ կամ մի քանի ապահովադիրների: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է առանձնացման պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տարածքային կենտրոն է ներկայացվում առանձնացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում,

զ) «Միաձուլում» վանդակում` եթե միաձուլվող յուրաքանչյուր ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները համապատասխան փոխանցման ակտով անցնում են նոր առաջացած ապահովադրին: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է միաձուլման պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տարածքային կենտրոն է ներկայացվում միաձուլման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

«Վերակազմավորում» վանդակում` եթե ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները կազմակերպական-իրավական ձևի փոփոխման հետևանքով համապատասխան փոխանցման ակտով անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին: Նոր առաջացած իրավաբանական անձը հիմնադրամի համապատասխան տարածքային կենտրոնին տեղեկացնում է վերակազմավորման հետևանքով առաջացած փոփոխությունների մասին,

է) «Աշխատանքից ազատում» վանդակում` եթե աշխատողն ազատվել է աշխատանքից: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է աշխատանքից ազատվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բացառությամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված` կազմակերպության կառուցվածքային փոփոխությունների դեպքերի, և տարածքային կենտրոն է ներկայացվում ապահովագրված անձի աշխատանքից ազատվելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում,

ը) «Լուծարում» վանդակում` եթե ապահովադրի գործունեությունը դադարում է առանց իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) դադարեցնում է իր գործունեությունը: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է լուծարման պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տարածքային կենտրոն է ներկայացվում լուծարման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում,

թ) «Կենսաթոշակի նշանակում» վանդակում` եթե ապահովագրված անձն անցնում է կենսաթոշակի: Ապահովադիրը կենսաթոշակ նշանակելու նպատակով միջանկյալ անհատական հաշվետվություն է ներկայացնում տարածքային կենտրոնի պահանջով և (կամ) ապահովագրված անձի դիմումով` պահանջը և (կամ) դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է աշխատողի գրավոր դիմումը ներկայացնելու ամսվա 1-ը, իսկ հետագայում` սույն կարգով ներկայացվող հաշվետվությունների մյուս տեսակները ներկայացվում են «Կենսաթոշակի նշանակում» տեսակի հաշվետվության «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» ամսաթվից սկսած,

ժ) «Մահ» վանդակում` եթե ապահովագրված անձը մահացել է: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է ապահովագրված անձի մահվան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, «Ազատման հրամանի համարը» տողում լրացվում է աշխատողների ցուցակից ապահովագրված անձին հանելու մասին հրամանի համարը, իսկ «ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողում` հրամանի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և տարածքային կենտրոն է ներկայացվում ապահովագրված անձին աշխատողների ցուցակից հանելու մասին հրամանի օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:

(36-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

37. «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում լրացվում է հաշվետու տարվա սկզբի դրությամբ տվյալ ապահովագրված անձի համար հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդի գումարը: 2004 թվականի համար ներկայացվող անհատական հաշվետվություններում այս տողը չի լրացվում:

i

38. «Պետական գրանցման համարը» տողի վանդակներում, ապահովադիրների միացման, բաժանման, առանձնացման, միաձուլման, վերակազմավորման դեպքերում, լրացվում է այն գործատուի պետական գրանցման համարը, որի մոտ աշխատանքի է ընդունվել (փոխադրվել) ապահովագրված անձը:

(38-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

i

39. «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները (ԱՎՈՒՄ)» սյունակում լրացվում է ըստ ամիսների հաշվարկված ԱՎՈՒՄ-ը: Արձակուրդային գումարները բաժանվում են համապատասխան ամիսների` գումարելով տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձին:

Անհատ ձեռնարկատերը «ԱՎՈՒՄ» սյունակի «Ընդամենը» տողում լրացնում է տարեկան եկամտի գումարը:

(39-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

i

40. «Սոցիալական վճարը» սյունակում լրացվում է հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ, ըստ ամիսների, հաշվարկված սոցիալական վճարը:

Անհատ ձեռնարկատերը «Սոցիալական վճարը» սյունակի «Ընդամենը» տողում լրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական վճարի գումարը:

(40-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

i

41. «Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից, ըստ ամիսների, վճարված համապատասխան ապահովագրական նպաստի ծածկագիրը`

«1» - ժամանակավոր անաշխատունակության,

«2» - հղիության և ծննդաբերության,

«4» - ապահովագրված անձի թաղման.

բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը, ըստ ամիսների.

գ) «գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարված նպաստի գումարի չափը` ըստ ամիսների:

7, 8, 9, սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ նույն ամսվա ընթացքում ապահովագրված անձին տրվել է 2 տեսակի նպաստ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարած նպաստի գումարը անհատական հաշվետվությունում լրացվում է այն ամսում, երբ վճարվել է գումարը, իսկ օրերը լրացվում են օրացուցային օրերին համապատասխան:

(41-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

i

42. «Չաշխատած օրեր» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի ծածկագիրը`

«5» - առանց աշխատավարձի պահպանման,

«6» - առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի.

«7» - անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու.

բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի օրացուցային օրերի թիվը, իսկ անհատ ձեռնարկատերը լրացնում է պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնած լինելու ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվը:

(42-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

43. «Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցիալական վճարը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրված անձի համար հիմնադրամ փոխանցված սոցվճարի գումարի չափը:

44. «Հիմնադրամի նկատմամբ սոցիալական վճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջին տվյալ ապահովագրված անձի համար հիմնադրամի նկատմամբ սոցիալական վճարի պարտքի մնացորդի գումարը:

«Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվող գումարի չափը հավասար է «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում նշված գումարին` գումարած հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրված անձի համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված սոցվճարի գումարը, հանած հաշվետու ժամանակաշրջանում սոցվճարների հաշվին կատարված ծախսերը, հանած հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամին վճարած սոցվճարի գումարը:

45. «Աշխատանքի ընդունման հրամանի համարը» տողում լրացվում է ապահովագրված անձի` աշխատանքի ընդունվելու հրամանի համարը,

«ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողի վանդակներում լրացվում է ապահովագրված անձի` աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Սույն կետում նշված տողը և վանդակները լրացվում են այն դեպքում, երբ հաշվետու տարվա ընթացքում ապահովադիրը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական (որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում) պայմանագիր է կնքել կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի հետ (այսինքն` տվյալ անձի համար հիմնադրամում արդեն բացված է անհատական հաշիվ) և սույն կարգի համաձայն ներկայացնում է «Ընթացիկ» անհատական հաշվետվություն:

46. «Ազատման հրամանի համարը» տողում լրացվում է ապահովագրված անձին աշխատանքից ազատելու հրամանի համարը,

«ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողի վանդակներում լրացվում է ապահովագրված անձի` աշխատանքից ազատվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

«Հիմքը» տողում նշվում է համապատասխան օրենքի հոդվածը, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է աշխատողների թվաքանակի կրճատման և (կամ) լուծարման պատճառով:

Այս տողը լրացվում է այն դեպքում, երբ ապահովադիրը սույն կարգի համաձայն անհատական հաշվետվություն է ներկայացնում նշում կատարելով «Աշխատանքից ազատում» վանդակում:

47. «Ապահովադրի անվանումը» տողում լրացվում է կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) ազգանունը, անունը, հայրանունը:

48. «ՀՎՀՀ» տողի վանդակներում լրացվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) տված հաշվառման համարը:

49. «Ապահովադրի հաշվառման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի)` հիմնադրամում հաշվառման համարը:

50. «Կազմակերպության ղեկավար» տողում ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը):

51. «Գլխավոր հաշվապահ» տողում ստորագրում է կազմակերպության գլխավոր հաշվապահը:

52. Անհատական հաշվետվությունը դրոշմվում է կնիքով:

i

53. Ապահովադիրները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները) իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար անհատական հաշվետվությունները ներկայացնում են առանձին խմբաքանակով` յուրաքանչյուրում 100 անհատական հաշվետվությունից ոչ ավելի:

Անկախ խմբաքանակում առկա անհատական հաշվետվությունների քանակից` խմբաքանակի առաջին փաստաթուղթը «Տիտղոսաթերթն» է` Ձև 9: Ապահովադիրը անհատական հաշվետվության տիտղոսաթերթի «Հ/հ» ուղղահայաց սյունակի հերթական համարի թիվը լրացնում է տվյալ անձի համար լրացված անհատական հաշվետվության (ձև Ֆ10) վերևի աջ վանդակում:

Անհատական հաշվետվությունները խմբաքանակում դրվում են տիտղոսաթերթի «Հ/հ» ուղղահայաց սյունակում լրացված հերթական համարների հաջորդականությամբ:

(53-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

Հավելված N 2

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 2

 

ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

--------------------- տարածքային կենտրոնը ուսումնասիրելով

(կենտրոնի անվանումը)

----------------------------------------------------------------------

(ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ներկայացված` անհատական հաշիվ բացելու հայտերը և դրանցում առկա տվյալները որոշեց կենսաթոշակային ապահովագրության ենթակա ներքոհիշյալ անձի (անձանց) տվյալները հաշվառել տվյալների բազայում և բացել անհատական հաշիվ (հաշիվներ).

._________________________________________________________________.

|Հ/հ|Անունը,    |Սոցիալական|Տիտղոսա-|Տիտղոսա-|Անհատական|Ստորա-    |

|   |հայրանունը,|քարտի     |թերթի   |թերթում |հաշիվը   |գրությունը|

|   |ազգանունը  |համարը    |համարը  |հերթական|բացելու  |          |

|   |           |          |        |համարը  |ամսաթիվը,|          |

|   |           |          |        |        |ամիսը,   |          |

|   |           |          |        |        |տարեթիվը |          |

|___|___________|__________|________|________|_________|__________|

|___|___________|__________|________|________|_________|__________|

|___|___________|__________|________|________|_________|__________|

|___|___________|__________|________|________|_________|__________|

._________________________________________________________________.

 

Տարածքային կենտրոնի տնօրեն` ---------------- -----------------

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

«» ________ ____ թ.

 

Կ. Տ.

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Սույնով սահմանվում են անհատական հաշիվ բացելու մասին որոշման ձևը լրացնելու կանոնները`

1. «կենտրոնի անվանումը» տողում լրացվում է հայտն ընդունած տարածքային կենտրոնի անվանումը:

2. «Ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը» տողում լրացվում է ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` նրա ՀՎՀՀ-ն և անունը, հայրանունը, ազգանունը, կամ հայտ ներկայացրած ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը:

3. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

4. «Անունը, հայրանունը, ազգանունը» սյունակում լրացվում է անձի անունը, հայրանունը, ազգանունը:

5. «Սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի սոցիալական ապահովության քարտի համարը:

6. «Տիտղոսաթերթի համարը» սյունակում լրացվում է տարածքային կենտրոն ներկայացված տիտղոսաթերթի համարը:

7. «Տիտղոսաթերթում հերթական համարը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի` անհատական հաշիվը բացելու հայտերի տիտղոսաթերթում նշված հերթական համարը:

8. «Անհատական հաշիվը բացելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի համար անհատական հաշիվ բացելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

10. «Ստորագրությունը» սյունակում ստորագրում է այն ապահովագրված անձը, ում համար բացվել է անհատական հաշիվ:

11. «Տարածքային կենտրոնի տնօրեն» տողում ստորագրում է տարածքային կենտրոնի տնօրենը, լրացնում իր անունը և ազգանունը:

Ձևը դրոշմվում է տարածքային կենտրոնի կնիքով` նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

 

Հավելված N 3

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 3

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

--------------------- տարածքային կենտրոնը ուսումնասիրելով

(կենտրոնի անվանումը)

-----------------------------------------------------------------------

(ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ներկայացված` անհատական հաշիվ բացելու հայտերի տիտղոսաթերթը (տիտղոսաթերթերը), կից ներկայացված հայտերը և դրանցում առկա տվյալները` պարզեց, որ տվյալների բազայում կա (կան) տիտղոսաթերթում (տիտղոսաթերթերում) նշված անձի (անձանց) համար բացված նույնական տվյալներ պարունակող անհատական հաշիվ (հաշիվներ) կամ հայտում (հայտերում) ներառված տվյալներում կան անճշտություններ և որոշեց մերժել ներքոհիշյալ անձի (անձանց) հաշվառումը.

 

._______________________________________________________________.

|Հ/հ|Անունը,    |Սոցիալական|Տիտղոսա-|Տիտղոսա-|Մերժման|Ստորա-    |

|   |հայրանունը,|քարտի     |թերթի   |թերթում |պատճառը|գրությունը|

|   |ազգանունը  |համարը    |համարը  |հերթական|       |          |

|   |           |          |        |համարը  |       |          |

|___|___________|__________|________|________|_______|__________|

|___|___________|__________|________|________|_______|__________|

|___|___________|__________|________|________|_______|__________|

|___|___________|__________|________|________|_______|__________|

._______________________________________________________________.

 

Տարածքային կենտրոնի տնօրեն` ---------------- -----------------

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

«» ________ ____ թ.

 

Կ. Տ.

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Սույնով սահմանվում են հաշվառումը մերժելու մասին որոշման ձևը լրացնելու կանոնները:

1. «Կենտրոնի անվանումը» տողում լրացվում է հայտն ընդունած տարածքային կենտրոնի անվանումը.

2. «Ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը» տողում լրացվում է ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` նրա ՀՎՀՀ-ն և անունը, հայրանունը, ազգանունը կամ հայտ ներկայացրած ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը:

3. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

4. Անունը, հայրանունը, ազգանունը» սյունակում լրացվում է անձի անունը, հայրանունը, ազգանունը:

5. «Սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է անձի սոցիալական ապահովության քարտի համարը:

6. «Տիտղոսաթերթի համարը» սյունակում լրացվում է տարածքային կենտրոն ներկայացված տիտղոսաթերթի համարը:

7. «Տիտղոսաթերթում հերթական համարը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի` անհատական հաշիվը բացելու հայտերի տիտղոսաթերթում նշված հերթական համարը:

8. «Մերժման պատճառը» սյունակում լրացվում է անձի հաշվառումը մերժելու որոշում կայացնելու հիմքը. «բացված է եղել անհատական հաշիվ» կամ «հայտում ներառված տվյալներում կա (կան) անճշտություն (անճշտություններ)»:

9. «Ստորագրությունը» սյունակում ստորագրում է այն անձը, ում հաշվառումը մերժելու մասին որոշում է կայացվել:

10. «Տարածքային կենտրոնի տնօրեն» տողում ստորագրում է տարածքային կենտրոնի տնօրենը, լրացնում իր անունը և ազգանունը:

Ձևը դրոշմվում է տարածքային կենտրոնի կնիքով` նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

 

Հավելված N 4

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 4

 

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ

 

--------------------- տարածքային կենտրոնը ուսումնասիրելով

(կենտրոնի անվանումը)

-----------------------------------------------------------------------

(ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ներկայացված` անհատական հաշիվ բացելու հայտերը և դրանցում առկա տվյալները` պարզեց, որ հայտում (հայտերում) ներառված տվյալներում կան անճշտություններ: Անհրաժեշտ է ճշտել հետևյալ անձի (անձանց) անհատական տվյալները և 15 աշխատանքային օրվա ընթացքում` ուղեկցող ամփոփաթերթի հետ միասին տարածքային կենտրոն վերադարձնել տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումը և ճշտված տվյալներով լրացված նոր հայտերը.

.__________________________________________________________.

|Հ/հ|Անունը,    |Սոցիալական|Տիտղոսա-|Տիտղոսա-|Անճշտությունը|

|   |հայրանունը,|քարտի     |թերթի   |թերթում |             |

|   |ազգանունը  |համարը    |համարը  |հերթական|             |

|   |           |          |        |համարը  |             |

|___|___________|__________|________|________|_____________|

|1  |     2     |    3     |   4    |   5    |      6      |

|___|___________|__________|________|________|_____________|

|___|___________|__________|________|________|_____________|

|___|___________|__________|________|________|_____________|

.__________________________________________________________.

 

Տարածքային կենտրոնի տնօրեն` ---------------- -----------------

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

«» ________ ____ թ.

 

Կ. Տ.

 

ԿԱՐԳ

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնը անհատական հաշիվ բացելու հայտեր ներառված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում ապահովադրին ուղարկում է տվյալները ճշտելու հարցում, որը լրացվում է հետևյալ կերպ.

1. «Կենտրոնի անվանումը» տողում լրացվում է այն տարածքային կենտրոնի անվանումը, որը հարցում է կատարում:

2. «Ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը կամ անձի անունը, հայրանունը, ազգանունը» տողում լրացվում է ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) դեպքում` նրա ՀՎՀՀ-ն և անունը, հայրանունը, ազգանունը կամ հայտ ներկայացրած ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը:

3. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

4. «Անունը, հայրանունը, ազգանունը» սյունակում լրացվում է անձի անունը, հայրանունը, ազգանունը:

5. «Սոցիալական քարտի համարը» սյունակում լրացվում է անձի սոցիալական ապահովության քարտի համարը:

6. «Տիտղոսաթերթի համարը» սյունակում լրացվում է տարածքային կենտրոն ներկայացված տիտղոսաթերթի համարը:

7. «Տիտղոսաթերթում հերթական համարը» սյունակում լրացվում է անձի` անհատական հաշիվը բացելու հայտերի տիտղոսաթերթում նշված հերթական համարը:

8. «Տարածքային կենտրոնի տնօրեն» տողում ստորագրում է տարածքային կենտրոնի տնօրենը, լրացնում իր անունը և ազգանունը:

Տվյալները ճշտելու հարցումը դրոշմվում է կազմակերպության կնիքով, նշվում է հարցում կատարելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

 

i

Հավելված N 5

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 5

ՁԵՎԱԹՈՒՂԹ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

._______________________________________________________________

|          |   Հ/հ|Ապահովագրված              |Կազմա- |Աշխատան- |

|          |      |անձի                      |կերպու-|քային    |

|          |      |                          |թյան   |գործու-  |

|          |      |                          |անվա-  |նեության |

|Ձևաթուղթը |      |                          |նումը  |         |

|լրացնող   |      |                          |կամ այլ|         |

|ապահովադրի|      |                          |գործու-|         |

|          |      |                          |նեու-  |         |

|          |      |                          |թյան   |         |

|          |      |                          |անվա-  |         |

|__________|______|__________________________|նումը  |_________|

|ՀՎՀՀ|անվա-|      |ազգա-|անունը|հայր- |սոցիա-|       |    |    |

|    |նումը|      |նունը|      |անունը|լական |       |սկիզ|ավար|

|    |     |      |     |      |      |քարտի |       |բը  |տը  |

|    |     |      |     |      |      |համարը|       |    |    |

|    |     |      |     |      |      |      |       |    |    |

|____|_____|______|_____|______|______|______|_______|____|____|

|____|_____|______|_____|______|______|______|_______|____|____|

|____|_____|______|_____|______|______|______|_______|____|____|

._______________________________________________________________

 

____________________________.

|Արտոնյալ պայմաններով, երկա-|

|րամյա ծառայության, մասնակի |

|կենսաթոշակի իրավունք տվող  |

|աշխատանքային գործունեության|

|տեսակները` ըստ Ցուցակների  |

|(ՀՀ կառավարության 1993 թ.  |

|մարտի 31-ի թիվ 140 որոշում)|

|և  ցանկի (ՀՀ կառավարության |

|2003 թ. մայիսի 29-ի թիվ    |

|793-Ն որոշում)             |

|___________________________|

|ծած-|մասնագի-|սկիզբը|ավարտը|

|կա- |տու-    |      |      |

|գիրը|թյունը  |      |      |

|    |և  (կամ)|      |      |

|    |պաշտոնը |      |      |

|____|________|______|______|

|____|________|______|______|

|____|________|______|______|

____________________________.

 

    Ապահովագրված անձ   _____________________     ___________________

                        (անունը, ազգանունը)       ստորագրությունը

    Ղեկավար   ______________________________________    _______________

              (պաշտոնի անվանումը, անունը, ազգանունը)    ստորագրությունը

 

«________»_________________________ 200 թ.

(ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը)

 

Կ.Տ.

 

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ՄԻՆՉԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ապահովագրված անձանց` մինչև պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում իրենց հաշվառվելն ընկած ժամանակահատվածում ձեռք բերած ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալների ձևաթղթի լրացման կանոնները:

 

II. ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Ձևաթղթի`

1. «Ձևաթուղթը լրացնող ապահովադրի ՀՎՀՀ» սյունակում լրացվում է ապահովադրի` հարկ վճարողի հաշվառման համարը:

2. «Ձևաթուղթը լրացնող ապահովադրի անվանումը» սյունակում լրացվում է ապահովադրի անվանումը:

3. «Հ/հ» սյունակում լրացվում են հերթական համարները:

4. «Ապահովագրված անձի» հատվածի «ազգանունը», «անունը», «հայրանունը», «սոցիալական քարտի համարը» սյունակներում լրացվում են ապահովագրված անձի ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը:

5. «Կազմակերպության անվանումը» սյունակում հերթականությամբ լրացվում են այն կազմակերպությունների անվանումները, որտեղ աշխատել է ապահովագրված անձը, կամ այլ գործունեության անվանումը, որով զբաղվել է ապահովագրված անձը:

6. «Աշխատանքային գործունեության» հատվածի «սկիզբը» սյունակում լրացվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում լրացվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը:

7. «Արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության տեսակները` ըստ Ցուցակների և ցանկի» հատվածի`

ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է համապատասխան ցանկի ծածկագիրը`

«01» - թիվ 1 Ցուցակ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1987-Ն որոշում),

«02» - թիվ 2 Ցուցակ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1987-Ն որոշում),

«03» - ցանկ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշում),

բ) «մասնագիտությունը և (կամ) պաշտոնը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի զբաղեցրած պաշտոնի և (կամ) մասնագիտության անվանումը, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1987-Ն կամ 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշումներով հաստատված ցանկերում,

գ) «սկիզբը» սյունակում լրացվում են տվյալ կազմակերպությունում թիվ 1 կամ թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով, պաշտոններում աշխատանքային գործունեության սկզբի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) «ավարտը» սյունակում լրացվում են տվյալ կազմակերպությունում թիվ 1 կամ թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով, պաշտոններում աշխատանքային գործունեության ավարտի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

8. «Ապահովագրված անձ» տողում լրացվում են ապահովագրված անձի անունը և ազգանունը ու ստորագրվում է ապահովագրված անձի կողմից:

9. «Ղեկավար» տողում լրացվում են ձևաթուղթը լրացրած կազմակերպության ղեկավարի պաշտոնի անվանումը, անունը, ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի պարագայում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:

Ձևաթուղթը ստորագրում է ձևաթուղթը լրացրած կազմակերպության ղեկավարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի պարագայում` անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, և տվյալների իսկությունը վավերացվում է կնիքի դրոշմմամբ:

10. «Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում դրվում են ձևաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(5-րդ հավելվածը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

Հավելված N 6

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 6

 

------------------------------

                   (Հիմնադրամի ստորաբաժանման անվանումը)

                   ------------------------------

                   (ստորաբաժանման ղեկավարի անունը և ազգանունը)

                   Դիմող ----------------------------

                   (ապահովագրված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

                   -------------------------------

                   (ապահովագրված անձի սոցիալական քարտի համարը)

 

Բնակության վայրը -----------------------

(բնակվելու հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տրամադրել իմ անհատական հաշվի քաղվածքը:

 

    ------------------------      ---------------------------

    (դիմողի ստորագրությունը)      (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

Հավելված N 7

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 7

 

ՔԱՂՎԱԾՔ N ____ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ Ազգանունը ----------------------

Անունը     ----------------------   

Հայրանունը ----------------------

Սոցիալական քարտի համարը         ._____________________________.

._____________________________.

Կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը __________________ թ.

.______________________________________________________________________.

|Հ/|Ապահո-|Աշխա-  |Աշխա- |Անհատական|ԱՎՈՒՄ|Հաշվարկված|Սոցիալական|Փոխանց-|

|հ |վադրի |տանքի  |տանքից|հաշվե-   |-ը   |սոցիալական|վճարի     |ված    |

|  |անվա- |ընդուն-|ազատ- |տվության |     |վճարի     |հաշվին    |սոցիա- |

|  |նումը |վելու  |վելու |տարիները |     |գումարի   |կատարված  |լական  |

|  |      |ամսա-  |ամսա- |         |     |չափը      |ծախսերի   |վճարի  |

|  |      |թիվը,  |թիվը, |         |     |          |գումարի   |գումարի|

|  |      |ամիսը, |ամիսը,|         |     |          |չափը      |չափը   |

|  |      |տարե-  |տարե- |         |     |          |          |       |

|  |      |թիվը   |թիվը  |         |     |          |          |       |

|__|______|_______|______|_________|_____|__________|__________|_______|

|__|______|_______|______|_________|_____|__________|__________|_______|

|__|______|_______|______|_________|_____|__________|__________|_______|

|__________________________________|_____|__________|__________|_______|

|Ընդամենը                          |     |          |          |       |

.______________________________________________________________________.

 

Քաղվածքը տրամադրող ստորաբաժանման անվանումը ____________________________

____________________________

                             (ստորագրությունը, ազգանունը)

                             ____________________________

                             (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՆՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼԸ

 

1. «Ազգանունը» տողում լրացվում է ապահովագրված անձի ազգանունը, «Անունը» տողում` անունը, «Հայրանունը» տողում` հայրանունը:

2. «Սոցիալական քարտի համարը» տողի վանդակներում լրացվում է սոցիալական ապահովության քարտի համարը:

3. «Կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է ապահովագրված անձի համար անհատական հաշիվ բացելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

4. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

5. «Ապահովադրի անվանումը» տողում լրացվում է կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) ազգանունը, անունը, հայրանունը:

6. «Աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի համապատասխան կազմակերպությունում աշխատանքի ընդունման հրամանի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) համար լրացվում է պետական գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

7. «Աշխատանքից ազատվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» սյունակում լրացվում է ապահովագրված անձի աշխատանքից ազատվելու հրամանի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) համար լրացվում է գործունեության դադարեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

8. «Անհատական հաշվետվության տարիները» սյունակում լրացվում է այն տարեթիվը (տարեթվերը), որի (որոնց) համար ապահովադիրը ներկայացրել է ապահովագրված անձի անհատական հաշվետվություն (հաշվետվություններ):

9. «ԱՎՈՒՄ-ը» սյունակում լրացվում է հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների գումարի չափը` հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետի պահանջը:

10. «Հաշվարկված սոցիալական վճարի գումարի չափը» սյունակում լրացվում է հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարը:

11. «Սոցիալական վճարի հաշվին կատարված ծախսերի գումարի չափը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, ապահովագրված անձի թաղման նպաստների վճարման գումարները:

12. «Փոխանցված սոցիալական վճարի գումարի չափը» սյունակում լրացվում է ապահովադրի (ապահովադիրների) ներկայացրած անհատական հաշվետվությունների «Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցիալական վճարը» տողի գումարի (գումարների) չափը:

13. «Քաղվածքը տրամադրող ստորաբաժանման անվանումը» տողում լրացվում է հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման անվանումը:

14. «Ստորագրությունը, ազգանունը» տողում ստորագրում է քաղվածքը տրամադրող ստորաբաժանման ղեկավարը, նշելով ազգանունը:

15. «Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է քաղվածքի տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

16. Քաղվածքը դրոշմվում է հիմնադրամի ստորաբաժանման կնիքով:

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

17. Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում (այսուհետ` համակարգ) ընդգրկված ֆիզիկական անձանց (այսուհետ` ապահովագրված անձ) անհատական հաշվում արտացոլված տվյալները նրանց տրամադրվում են անվճար` տարեկան 2 անգամ, անհատական հաշվի քաղվածքի տեսքով:

i

18. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) ապահովագրված անձին յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, տրամադրում է նրա անհատական հաշվում արտացոլված տվյալների քաղվածքը: Ապահովագրված անձի անհատական հաշվում արտացոլված տվյալների քաղվածքը ներառում է տեղեկություններ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) վերաբերյալ:

(18-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

19. Ապահովագրված անձի դիմելու դեպքում նրա անհատական հաշվի քաղվածքը հիմնադրամը տրամադրում է անձամբ նրան, տարեկան մեկ անգամ, դիմումը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Այդ դեպքում ապահովագրված անձի անհատական հաշվում արտացոլված տվյալների քաղվածքը ներառում է տեղեկություններ վերջին հաշվետու տարվա վերաբերյալ` ըստ ամիսների, ինչպես նաև հաշվեգրված դրամական միջոցների ընդհանուր գումարի չափն ու հաշվետու ժամանակահատվածները: Եթե ապահովագրված անձի դիմելու օրվա դրությամբ նրան տրամադրված չի եղել սույն կարգի 18-րդ կետով սահմանված քաղվածքը, ապա նրան տրամադրվում է նաև նախորդ տարվա տվյալների քաղվածքը` ըստ ամիսների, ինչպես նաև հաշվեգրված դրամական միջոցների ընդհանուր գումարի չափն ու հաշվետու ժամանակահատվածները:

(19-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

20. Անհատական հաշվի քաղվածքը հիմնադրամը տրամադրում է.

ա) պատվիրված նամակով` ծանուցման հանձնմամբ,

բ) էլեկտրոնային փոստով կամ ֆաքսիմիլային եղանակով,

գ) առձեռն:

 

Հավելված N 8

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

i

Ձև 8

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ N__

 

    Ապահովադրի անվանումը         __________________________

.__________________________.

    Պետական գրանցման համարը      .__________________________.

.____________________.

    ՀՎՀՀ                         .____________________.

._____.  ._________________.

Ապահովադրի հաշվառման համարը  ._____.  ._________________.

 

._________________________________________________________.

|Հ/հ|Ազգանունը, անունը, հայրանունը|Սոցիալական քարտի համարը|

|___|_____________________________|_______________________|

|___|_____________________________|_______________________|

|___|_____________________________|_______________________|

|___|_____________________________|_______________________|

|___|_____________________________|_______________________|

|___|_____________________________|_______________________|

._________________________________________________________.

Կազմակերպության ղեկավար ________________

(ստորագրություն)

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը «» ---------- 200 թ.

 

Կ.Տ.

(8-րդ ձևը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Սույնով սահմանվում են անհատական հաշվի բացման հայտի տիտղոսաթերթի լրացնելու կանոնները:

1. «ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ N» տողում լրացվում է տարածքային կենտրոն ապահովադրի (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների) կողմից ներկայացվող տիտղոսաթերթի հերթական համարը:

2. «Ապահովադրի անվանումը» տողում լրացվում են կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) ազգանունը, անունը, հայրանունը:

3. «Պետական գրանցման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարի) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված հաշվառման համարը:

4. «ՀՎՀՀ» տողի վանդակներում լրացվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարի) տրված հաշվառման համարը:

5. «Ապահովադրի հաշվառման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի)` հիմնադրամում հաշվառման համարը:

6. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

7. «Ազգանունը, անունը, հայրանունը» և «Սոցիալական քարտի համարը» սյունակների տողերում լրացվում են խմբաքանակում առկա` տվյալ անձի համար անհատական հաշվի բացման հայտի համապատասխան տվյալները:

8. «Կազմակերպության ղեկավար» տողում ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը):

9. Տիտղոսաթերթը դրոշմվում է կնիքով:

Տիտղոսաթերթը կարող է բաղկացած լինել մի քանի էջից: Այս դեպքում տիտղոսաթերթի 1-ից 100 տողերը շարունակաբար լրացվում են հերթական համարներով` որպես առանձին խմբաքանակ: Կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) ստորագրում է տիտղոսաթերթի վերջին էջի` դրա համար նախատեսված տեղում: Տիտղոսաթերթը դրոշմվում է կնիքով:

i

10. «Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում են խմբաքանակը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(10-րդ կետը լրաց. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

Հավելված N 9

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 9

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ N____

 

    Ապահովադրի անվանումը         __________________________

.__________________________.

    Պետական գրանցման համարը      .__________________________.

.____________________.

    ՀՎՀՀ                         .____________________.

._____.  ._________________.

Ապահովադրի հաշվառման համարը  ._____.  ._________________.

.___________.

Հաշվետու տարին .___________. Անհատական հաշվետվության տեսակը

 

դրամներով

._______________________________________________________________.

|Հ/հ|Ազգանունը, անունը, հայրանունը|Սոցիալական|Հաշվետու          |

|   |                             |քարտի     |ժամանակաշրջանում  |

|   |                             |համարը    |                  |

|   |                             |          |__________________|

|   |                             |          |ԱՎՈՒՄ-ը|Սոցիալական|

|   |                             |          |       |վճարը     |

|   |                             |          |(ընդա- |(ընդա-    |

|   |                             |          |մենը)  |մենը)     |

|___|_____________________________|__________|_______|__________|

| 1 |               2             |     3    |   4   |     5    |

|___|_____________________________|__________|_______|__________|

|___|_____________________________|__________|_______|__________|

|___|_____________________________|__________|_______|__________|

|___|_____________________________|__________|_______|__________|

|___|_____________________________|__________|_______|__________|

|_________________________________|__________|_______|__________|

| ԸՆԴԱՄԵՆԸ                        |    x     |       |          |

._______________________________________________________________.

 

Կազմակերպության ղեկավար ________________ Գլխավոր հաշվապահ _______________

                        (ստորագրություն)                 (ստորագրություն)

«________»_________________________ 200  թ.

(ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը)

 

Կ.Տ.

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Սույն կարգով սահմանվում են անհատական հաշվետվության տիտղոսաթերթը լրացնելու կանոնները:

1. «ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ N» տողում լրացվում է տարածքային կենտրոն ապահովադրի (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների) կողմից ներկայացվող տիտղոսաթերթի հերթական համարը:

2. «Ապահովադրի անվանումը» տողում լրացվում են կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի) ազգանունը, անունը, հայրանունը:

3. «Պետական գրանցման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված հաշվառման համարը:

4. «ՀՎՀՀ» տողի վանդակներում լրացվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կամ նոտարին) տված հաշվառման համարը:

5. «Ապահովադրի հաշվառման համարը» տողի վանդակներում լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կամ նոտարի)` հիմնադրամում հաշվառման համարը:

6. «Հաշվետու տարին» տողի վանդակներում լրացվում է այն տարեթիվը, որի համար ներկայացվում է անհատական հաշվետվության տվյալ տեսակի խմբաքանակը, իսկ «Անհատական հաշվետվության տեսակը» տողում լրացվում է խմբաքանակում առկա անհատական հաշվետվության տեսակի անվանումը:

7. «Հ/հ» սյունակում լրացվում է տողի հերթական համարը:

8. «Ազգանունը, անունը, հայրանունը» և «Սոցիալական քարտի համարը» սյունակների տողերում լրացվում են խմբաքանակում առկա` տվյալ անձի համար ներկայացվող անհատական հաշվետվության համապատասխան տվյալները:

9. «Հաշվետու ժամանակաշրջանում ընդամենը» հատվածի`

ա) «ԱՎՈՒՄ-ը (ընդամենը)» սյունակում լրացվում է խմբաքանակում առկա` տվյալ անձի համար ներկայացվող անհատական հաշվետվության «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները (ԱՎՈՒՄ)» սյունակի «Ընդամենը» տողում նշված գումարի չափը,

բ) «Սոցիալական վճարը (ընդամենը)» սյունակում լրացվում է խմբաքանակում առկա` տվյալ անձի համար ներկայացվող անհատական հաշվետվության «Սոցիալական վճարը» սյունակի «Ընդամենը» տողում նշված գումարի չափը:

10. «Կազմակերպության ղեկավար» տողում ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը), իսկ «Գլխավոր հաշվապահ» տողում` կազմակերպության հաշվապահը:

11. Տիտղոսաթերթը դրոշմվում է կնիքով:

Տիտղոսաթերթը կարող է բաղկացած լինել մի քանի էջից: Այս դեպքում տիտղոսաթերթի 1-ից 100 տողերը շարունակաբար լրացվում են հերթական համարներով` որպես առանձին խմբաքանակ: Կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը (կամ նոտարը) ստորագրում է տիտղոսաթերթի վերջին էջի` դրա համար նախատեսված տեղում: Տիտղոսաթերթը դրոշմվում է կնիքով:

12. «Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում են խմբաքանակը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(9-րդ հավելվածը փոփ. 22.02.07 թիվ 41-Ն հրաման)

 

Հավելված N 10

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    աշխատանքի և  սոցիալական        սոցիալական ապահովագրության

        հարցերի նախարարի           պետական հիմնադրամի նախագահի

 

    2005 թվականի սեպտեմբերի 8      2005 թվականի սեպտեմբերի 8

        N 120-Ն հրամանի                 N 93-Ն հրամանի

 

Ձև 10

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

----------------------------- տարածքային կենտրոնը (կենտրոնի անվանումը)

----------------------------------------------------------------

                    (ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը)

է հանձնում ------------ ապահովագրված անձանց համար անհատական հաշիվ

(թիվը` տառերով) բացելու մասին որոշումը, -------- անձանց անհատական հաշվառումը մերժելու մասին

(թիվը` տառերով) որոշումը, տվյալները ճշտելու վերաբերյալ ---------------- հարցում:

(թիվը` տառերով)

Անհրաժեշտ է ընդունված որոշման (որոշումների) մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել ապահովագրված անձին (անձանց): Ապահովագրված անձի` իրեն վերաբերող որոշմանը տեղեկացված լինելը հավաստվում է նրա ստորագրությամբ:

Ամփոփաթերթը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է տարածքային կենտրոն` կցելով տվյալները ճշտելու հարցումները և ճշտված տվյալներով լրացված նոր հայտերը:

 

Տարածքային կենտրոնի տնօրեն` ---------------- -----------------

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

 

«» ________ ____ թ.

 

Կ. Տ.

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

 

Սույնով սահմանվում են անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու մասին որոշումները, տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները ապահովադրին հանձնելու ամփոփաթերթի ձևը լրացնելու կանոնները:

1. «Կենտրոնի անվանումը» տողում լրացվում է հայտն ընդունած տարածքային կենտրոնի անվանումը:

2. «Ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը» տողում լրացվում է ապահովադրի ՀՎՀՀ-ն և անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` նրա ՀՎՀՀ-ն և անունը, հայրանունը, ազգանունը:

3. «Թիվը` տառերով» տողերում տառերով համապատասխանաբար լրացվում են ապահովադրին հանձնվելիք` ապահովագրված անձանց համար անհատական հաշիվ բացելու մասին որոշումների քանակը, անձանց անհատական հաշվառումը մերժելու մասին որոշումների քանակը և տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումների քանակը:

4. «Տարածքային կենտրոնի տնօրեն» տողում ստորագրում է տարածքային կենտրոնի տնօրենը, լրացնում իր անունը և ազգանունը:

Ձևը դրոշմվում է տարածքային կենտրոնի կնիքով` նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

 

pin
Սոցապ. հիմնադրամ
Որոշում