Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈ ...

 

 

050.0424.061005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2005 թվականի N 424-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է) և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրման» կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 424-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Կարգավորման առարկան

 

1.1 Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը, ինչպես նաև դրանից ծագող հարաբերությունները:

1.2 Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1.2.1 էլեկտրոնային վճարային փաստաթուղթ (այսուհետ «ԷՎՓ»)` վճարում իրականացնելու համար հիմք հանդիսացող էլեկտրոնային փաստաթուղթ, որը պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ.

1.2.2 էլեկտրոնային տեղեկատվական փաստաթուղթ (այսուհետ «ԷՏՓ»)` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված հաշվարկների իրականացման, թղթակցային հաշիվների սպասարկման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (հարցումներ, հաշվետվություններ և այլ նմանատիպ փաստաթղթեր).

1.2.3 էլեկտրոնային փաստաթուղթ` Էլեկտրոնային ձևով ներկայացված տեղեկություն կամ հաղորդագրություն.

1.2.4 Մասնակից` էլեկտրոնային վճարումների համակարգում էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորած անձ կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

1.2.5 Գործընկեր` քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտ, որի հետ համագործակցում է Կենտրոնական բանկը իր խնդիրների իրականացման համար, կամ որի հետ համագործակցում են Կենտրոնական բանկի լիցենզավորած անձինք իրենց գործառնությունները իրականացնելու համար.

1.2.6 Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները համապատասխանում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործված հասկացություններին:

1.3 Սույն կարգում օգտագործվող հապավումն է`

1.3.1 Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

2. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից էլեկտրոնային

փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը

 

2.1 Էլեկտրոնային փաստաթուղթ կիրառելիս պետք է ապահովվի դրա վերարտադրման հնարավորությունը թղթային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բոլոր ռեկվիզիտների պահպանմամբ:

2.2 Կենտրոնական բանկը իր հաճախորդների և/կամ գործընկերների հետ էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման անհրաժեշտ միջոցների ընտրությունը իրականացնում է ինքնուրույն:

2.3 Կենտրոնական բանկի լիցենզավորած անձինք, իրենց հաճախորդների և/կամ գործընկերների հետ էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման անհրաժեշտ միջոցների ընտրությունը իրականացնում են ինքնուրույն` Կենտրոնական բանկին տեղեկացնելուց հետո:

2.4 Կենտրոնական բանկի լիցենզավորած անձը էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ տեղեկատվությունը`

2.4.1 էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների նկարագիրը,

2.4.2 հավաստագրման կենտրոնի (առկայության դեպքում) տվյալները (հավաստագրման կենտրոնի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավարի անվանումը),

2.4.3 էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման նպատակը (վճարումների իրականացում, քաղվածքների տրամադրում կամ այլ):

 

3. Մասնակիցների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային

ստորագրությունների կիրառման կարգը

 

3.1 էլեկտրոնային փաստաթուղթը կարող է ուղարկվել միայն Մասնակիցների միջև կնքված պայմանագրում նախատեսված եղանակներով և այդ պայմանագրում նշված միջոցների կիրառմամբ:

3.2 Էլեկտրոնային թվային ստորագրությունը ստեղծվում և ստուգվում է միայն էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման այն միջոցների կիրառմամբ, որոնց օգտագործումը նախատեսված է Մասնակիցների միջև կնքված պայմանագրով:

3.3 Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների խափանման դեպքում Էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակումը իրականացվում է համաձայն Մասնակիցների միջև կնքված պայմանագրի համապատասխան կետերով:

3.4 Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և/կամ ստուգման ընթացքում առաջացած տարաձայնությունները կարգավորվում են համաձայն Մասնակիցների միջև կնքված պայմանագրի:

3.5 Մասնակիցները պետք է ապահովեն Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների գործարկման և պահպանման անվտանգությունը, ինչպես նաև այդ միջոցների գործարկման համար անհրաժեշտ գաղտնաբառերի, էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման տվյալների գաղտնիությունը:

3.6 Մասնակիցների միջև կնքված պայմանագիրը պետք է ներառի էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների ցանկը և էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման կարգը:

 

4. Էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակման գործընթացում

Կենտրոնական բանկի հիմնական գործառույթները

 

Էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակման գործընթացում Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներն են.

4.1 Գրանցում է Մասնակիցներին, պահպանում և վարում է Մասնակիցների ցանկը.

4.2 Պահպանում է Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների, ինչպես նաև այդ միջոցների փաստաթղթերի նմուշները:

4.3 Էլեկտրոնային փաստաթղթերի հավաստիության վերաբերյալ Մասնակիցներին և/կամ իրավասու պետական մարմիններին եզրակացություններ է տրամադրում` վերջիններիս կողմից հարցում ստանալու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4 Իրազեկում է մասնակիցներին` մասնակիցների կազմի կամ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

5. Էլեկտրոնային փաստաթղթի ստորագրման և ստորագրության

իսկության ստուգման կարգը

 

5.1 Էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկող Մասնակիցը կազմում է Էլեկտրոնային փաստաթուղթը, Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների կիրառմամբ ստորագրում է այն:

5.2 Ստորագրման հաջող ավարտի դեպքում Էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է ստացող Մասնակցին:

5.3 Էլեկտրոնային թվային ստորագրության ձևավորման անհնարինության դեպքում (տեխնիկական կամ այլ պատճառներով) ուղարկող Մասնակիցը այդ մասին տեղեկացնում է ստացող Մասնակցին` պայմանագրով նախատեսված եղանակով:

5.4 Էլեկտրոնային փաստաթուղթը ստանալիս ստացող Մասնակիցը պետք է իրականացնի տվյալ փաստաթղթի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգում:

5.5 Էլեկտրոնային փաստաթղթի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգումը կարող է իրականացվել միայն Մասնակիցների միջև կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման միջոցների կիրառմամբ:

5.6 Այն Էլեկտրոնային փաստաթուղթը, որի վրա դրված Էլեկտրոնային թվային ստորագրությունը ձևավորվել է այլ միջոցների կիրառմամբ, հետագա մշակմանը չի մասնակցում, ինչի մասին ուղարկող Մասնակիցը տեղեկացվում է էլեկտրոնային տեղեկատվական փաստաթղթի միջոցով:

5.7 Էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման արդյունքները չեն կարող օգտագործվել, եթե այդ ստուգումը իրականացվել է Մասնակիցների միջև կնքված պայմանագրով չնախատեսված միջոցների կիրառմամբ:

5.8 Այն Էլեկտրոնային փաստաթուղթը, որի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը չի հաստատվել, հետագա մշակմանը չի մասնակցում, ընդ որում, այդ Էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկող Մասնակիցը այդ մասին անմիջապես տեղեկացվում է համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական փաստաթղթի միջոցով:

5.9 Այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատվել է, համարվում է ընդունված և մշակվում է համաձայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի, Մասնակիցների միջև կնքված պայմանագրերի և այլ իրավական ակտերի սահմանված պահանջներից ելնելով:

 

6. Էլեկտրոնային փաստաթուղթը կատարելու մասին Մասնակցին

ուղարկվող Էլեկտրոնային փաստաթղթի կազմման կարգը

 

6.1 Էլեկտրոնային փաստաթղթի վրա դրված իսկության ստուգման բոլոր փուլերի հաջող ավարտի դեպքում Էլեկտրոնային փաստաթուղթը մշակվում է համաձայն Մասնակիցների միջև կնքված պայմանագրի և Կենտրոնական բանկի իրավական ակտերի:

6.2 Էլեկտրոնային փաստաթղթի մշակման արդյունքների մասին ուղարկող Մասնակիցը ստացող Մասնակցին տեղեկացնում էլեկտրոնային տեղեկատվական փաստաթղթի միջոցով:

 

7. Էլեկտրոնային փաստաթղթերի պահպանումը և ոչնչացումը

 

7.1 Մասնակիցները պարտավոր են ապահովել իրենց կողմից ստացված և ուղարկված էլեկտրոնային փաստաթղթերի պահպանումը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում:

7.2 Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվները պահպանվում են Մասնակիցների կողմից` համաձայն թղթային վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ օրենքի և կարգերի:

7.3 Այն Էլեկտրոնային փաստաթղթերը և դրանց պատճենները, որոնց պահպանման ժամկետը լրացել է, կարող են ոչնչացվել:

7.4 Էլեկտրոնային փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է դրանց թղթային պատճենների ոչնչացման հետ միաժամանակ:

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 424-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) և Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից լիցենզիայով սահմանված գործառնությունները իրականացնելիս կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) հավատարմագրման կարգը:

1.2 Կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգում և Կենտրոնական բանկի միջբանկային ցանցում (Սի-բի-էյ-նեթ) հավաստագրման կենտրոն է հանդիսանում Կենտրոնական բանկը:

1.3 Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործված հասկացություններին:

1.4 Սույն կարգի պահանջները չեն տարածվում էլեկտրոնային թվային ստորագրության և/կամ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման և ստուգման տվյալների հավաստագրման այն ծառայությունների վրա, որոնք Կենտրոնական բանկը, Կենտրոնական բանկի լիցենզավորած անձինք մատուցում են իրենց ներքին տեղեկատվական համակարգերում:

 

2. Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման համար

ներկայացվող փաստաթղթերը

 

2.1 Հավաստագրման կենտրոնը Կենտրոնական բանկի կողմից հավատարմագրում ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

2.1.1 հավատարմագրում ստանալու մասին դիմում (համաձայն Ձև 1-ի).

2.1.2 իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

2.1.3 օրենքով սահմանված կարգով հաստատված հավաստագրման կենտրոնի կանոնադրության պատճենը` երկու օրինակից.

2.1.4 էլեկտրոնային ստորագրությունների ստեղծման և ստուգման միջոցների նկարագիր.

2.1.5 Սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

 

3. Հավաստագրման կենտրոնի հավատարմագրումը և հավաստագրման կենտրոնի

հավատարմագրման մերժումը

 

3.1 Կենտրոնական բանկը, ստանալով 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում հավաստագրման կենտրոնին հավատարմագրելու մասին և տալիս է հավատարմագրման վկայական (համաձայն Ձև 2-ի):

3.2 Կենտրոնական բանկը մերժում է հավաստագրման կենտրոնի հավատարմագրումը, եթե`

3.3.1 ներկայացվել են կեղծ տեղեկություններ.

3.3.2 ներկայացված փաստաթղթերը թերի են:

 

Ձև 1

 

Կենտրոնական բանկի նախագահ`

------------------ ին

 

____________________________________

(Հավաստագրման կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը

___________________________

Հեռախոսը

___________________________

 

ԴԻՄՈՒՄ

Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման մասին

 

Խնդրում եմ Ձեզ «------------------» հավաստագրման կենտրոնին տալ հավատարմագրում:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. __________________________________________________________ 2. ______________________ 3. 4.

 

Տնօրեն _____________________________ _____________________________

                (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

«----» ----------- 200 թ.

 

Ձև 2

.____________________________________________________________________.

|               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ            |

|                                                                    |

|                                       Հավատարմագրման վկայականը     |

|                                       տրված է ՀՀ կենտրոնական       |

|                                       բանկի նախագահի --- թ. ---    |

|                                       -------- թիվ --- որոշմամբ    |

|                                                                    |

|                        ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ                     |

|                                                                    |

|                                 N ___                              |

|                                                                    |

|   Հավատարմագրման կենտրոնի անվանումը և  գտնվելու վայրը -----------  |

|   ---------------------------------------------------------------  |

|   ---------------------------------------------------------------  |

|   Պետական գրանցման վկայականի համարը -----------------------------  |

|   Մատուցվող ծառայությունների տեսակները --------------------------  |

|   ---------------------------------------------------------------  |

|   ---------------------------------------------------------------  |

|   ---------------------------------------------------------------  |

|                                                                    |

|   Հայաստանի Հանրապետության                                         |

|   կենտրոնական բանկի նախագահ`                     Տ.Սարգսյան        |

|                               ստորագրություն                       |

|                                                                    |

|                                                                    |

.____________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.08.2005
N 424-Ն
Որոշում