Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ (ԸՆԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 61

 

i

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ (ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՑՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ) ԵՎ 85-ՐԴ (ԲԱՑԱՌԻԿ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ) ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ (ընդդատությունը հայցվորի ընտրությամբ) և 85-րդ (բացառիկ ընդդատություն) հոդվածների կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերոհիշյալ հոդվածների դրույթները: Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված հոդվածները մեկնաբանվում են տարաբնույթ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է, որ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան, իսկ 83-րդ հոդվածը սահմանում է, որ տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ և 83-րդ հոդվածներում «բնակության (գտնվելու) վայր» սահմանելով օրենսդիրն ի նկատի ունի այն վայրը, որտեղ քաղաքացին ապրում է մշտապես կամ առավելապես (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 23), իսկ իրավաբանական անձի գտնվելու վայր է ճանաչվում նրա մշտապես գործող մարմնի գտնվելու վայրը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 59):

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածը նախատեսում է հայցի քննության բացառիկ ընդդատության դեպքեր: Դրանք են.

«1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:

2. Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:

3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:...»

Օրենսդիրը հստակ սահմանել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված բացառիկ ընդդատության դեպքերում ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 85, մաս 4):

Հետևաբար, բացառվում է «բացառիկ ընդդատության» ենթակա հայցերի հարուցումը և քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված ընդդատության կանոններով:

Օրինակ, եթե հայցը վերաբերում է հողամասի կամ շինության հատկացման մասին պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու և վիճարկվող հողամասն ու շինությունը հայցվորին հատկացնելու պահանջներին, ապա տվյալ դեպքում պետք է կիրառվեն բացառիկ ընդդատության կանոնները, և նշված հայցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է հարուցվի հողամասի կամ շինության գտնվելու վայրի դատարան:

Պետք է նկատել նաև, որ ընդդատության կանոնների կիրառման համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ և 83-րդ հոդվածները ընդհանուր նորմեր են, իսկ 85-րդ հոդվածը պարունակում է ընդհանուր նորմի նկատմամբ գերակայող հատուկ (բացառիկ) նորմ:

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով, միատեսակ դատական պրակտիկա ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված «ընդդատությունը հայցվորի ընտրությամբ» կանոնները կարող են կիրառվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված բացառիկ ընդդատության կանոններին չհակասելու դեպքում:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին: Այն դեպքում, երբ դատավորը վերը նշված ընդդատության կանոններին համապատասխան պարզում է, որ գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, ապա կայացնում է հայցադիմումը վերադարձնելու մասին պատճառաբանված որոշում:

3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը քննելիս պարզվել է, որ այն ընդունվել է վարույթ ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կայացնում է գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին պատճառաբանված որոշում:

 

20 սեպտեմբերի 2005 թվականի

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
20.09.2005
N 61
Որոշում