Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

08.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2005  -ից մինչեւ   08.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.11 թիվ 322-Ն որոշում)

i

050.0457.311005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2005 թվականի N 457-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի   ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 13-ի  2005 թվականի սեպտեմբերի 29-ի

    թիվ 457-Ն որոշմամբ             թիվ 1036-Ն հրամանով

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

________________ Տ.Սարգսյան

2005 թվականի սեպտեմբերի 19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» (այսուհետ` հաշվային պլան) 10-րդ բաժնում կատարել հետևյալ լրացումները.

1.1. բաժնի 103 ենթաբաժինը լրացնել նոր 1036 «Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում» և 1037 «Ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներից ստացվելիք տոկոսներ» հաշիվներով,

1.2. բաժինը լրացնել նոր 104 «Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված բանկերում» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«104 Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված բանկերում

1041 Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված ռեզիդենտ բանկերում

1042 Բանկի հետ կապված ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվների միջոցներից ստացվելիք տոկոսներ

1043 Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերում

1044 Բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվների միջոցներից ստացվելիք տոկոսներ

1045 Բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերնայթից ստացվելիք տոկոսներ»:

2. Հաշվային պլանի 12 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

2.1. բաժինը լրացնել նոր 120 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«120 ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր

1201 ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր

1202 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր

1203 ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերից ստացվելիք տոկոսներ,

2.2. բաժնից հանել 1215 «ՀՀ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1228 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1235 «Այլ երկրների պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1248 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1260 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ» և 1269 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ճշտման հաշիվ» հաշիվները,

2.3. 1252 «ՀՀ կենտրոնական բանկից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր», 1254 «Ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր» և 1256 «Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր» հաշիվներում «այլ արժեթղթեր» բառերը փոխարինել «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» բառերով,

2.4. 1258 «Այլ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր» հաշվի «ռեզիդենտներից» բառից առաջ «Այլ» բառը հանել:

3. Հաշվային պլանի 13 «Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ» բաժինը լրացնել նոր 133 «Բանկի հետ կապված անձանց մոտ ներդրված ավանդներ» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«133 Բանկի հետ կապված անձանց մոտ ներդրված ավանդներ

1331 Ցպահանջ ավանդներ բանկի հետ կապված ռեզիդենտ բանկերում

1332 Ցպահանջ ավանդներ բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերում

1333 Ժամկետային ավանդներ բանկի հետ կապված ռեզիդենտ բանկերում

1334 Ժամկետային ավանդներ բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերում

1335 Բանկի հետ կապված ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ

1336 Բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ

1337 Ցպահանջ ավանդներ բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններում

1338 Ժամկետային ավանդներ բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններում

1339 Բանկի հետ կապված ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններում ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ:»:

4. Հաշվային պլանի 139 «Կարճաժամկետ պահանջներ բանկերի նկատմամբ հաշվարկների գծով» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«139 Կարճաժամկետ պահանջներ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի և այլ հաշվարկների գծով

1391 Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով

1392 Կարճաժամկետ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով

1393 Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ այլ հաշվարկների գծով

1394 Կարճաժամկետ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ այլ հաշվարկների գծով:

5. Հաշվային պլանի 15 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

5.1. բաժինը լրացնել նոր 150 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«150 ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր

1501 ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր

1502 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր

1503 ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերից ստացվելիք տոկոսներ».

5.2 բաժնից հանել 1515 «ՀՀ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1528 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1535 «Այլ երկրների պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ», 1548 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ» և 1559 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ճշտման հաշիվ» հաշիվները:

6. Հաշվային պլանի 184 «Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» ենթաբաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

6.1 1842 «Ռեպո համաձայնագրերով ՀՀ կենտրոնական բանկին վաճառված այլ արժեթղթեր», 1844 «Ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ բանկերին վաճառված այլ արժեթղթեր», 1846 «Ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված այլ արժեթղթեր» հաշիվներում «այլ արժեթղթեր» բառերը փոխարինել «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» բառերով,

6.2 1848 «Ռեպո համաձայնագրերով այլ ռեզիդենտների վաճառված այլ արժեթղթեր» հաշվի «ռեզիդենտներից» բառից առաջ «այլ» բառը հանել:

7. Հաշվային պլանի 20 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժինը լրացնել նոր 200 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«200 ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր

2001 ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր

2002 ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերի զեղչատոկոս

2003 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր

2004 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոս

2005 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի հավելավճար

2006 ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսներ»:

8. Հաշվային պլանի 31 «Բանկերից ներգրաված ավանդներ և ստացված վարկեր» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

8.1 բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31 «Բանկերից ներգրաված ավանդներ, ստացված վարկեր և այլ պարտավորություններ»»,

8.2 բաժինը լրացնել նոր 315 «Կարճաժամկետ պարտավորություններ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

«315 «Կարճաժամկետ պարտավորություններ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով

3151 Կարճաժամկետ պարտավորություններ ռեզիդենտ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով

3152 Կարճաժամկետ պարտավորություններ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով»:

9. Հաշվային պլանի 362 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«362 Պարտավորություն ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

3621 Պարտավորություն ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական արժեթղթերի գծով

3622 Պարտավորություն ռեզիդենտ բանկերի նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական արժեթղթերի գծով

3623 Պարտավորություն այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական արժեթղթերի գծով

3624 Պարտավորություն այլ ռեզիդենտների նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

3625 Պարտավորություն ոչ ռեզիդենտների նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով

3626 Պարտավորություն ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերի գծով

3627 Պարտավորություն ռեզիդենտ բանկերի նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերի գծով

3628 Պարտավորություն այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերի գծով»:

10. Հաշվային պլանի 608 «Տոկոսային եկամուտներ ներդրումներից» ենթաբաժինը լրացնել նոր 6087 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերից» և 6088 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից» հաշիվներով:

11. Հաշվային պլանի 6018 «Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով ավանդներից» հաշիվը «ավանդներից» բառից հետո լրացնել «և թղթակցային հաշիվներից» բառերով:

12. Հաշվային պլանի 811 «Ստացված գրավ» ենթաբաժինը լրացնել նոր 8110 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» հաշվով:

13. Հաշվային պլանի 813 «Տրամադրված գրավ» ենթաբաժինը լրացնել նոր 8130 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» հաշվով:

14. Հաշվային պլանի 851 «Ի պահ ընդունված արժեքներ» ենթաբաժինը լրացնել նոր 8510 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» հաշվով:

15. Հաշվային պլանի 852 «Ի պահ տրված արժեքներ» ենթաբաժինը լրացնել նոր 8520 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» հաշվով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի   ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 13-ի  2005 թվականի սեպտեմբերի 29-ի

    թիվ 457-Ն որոշմամբ             թիվ 1036-Ն հրամանով

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

________________ Տ.Սարգսյան

2005 թվականի սեպտեմբերի 19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» (այսուհետև` Կիրառման հրահանգ) 10 «Դրամական ակտիվներ և մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1.1 բաժնի առաջին պարբերությունը «103 «Թղթակցային հաշիվներ»» բառերից հետո լրացնել «, 104 «Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված բանկերում»» բառերով,

1.2 բաժնի 103 «Թղթակցային հաշիվներ» ենթաբաժնի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«103 ենթաբաժինը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում ՀՀ դրամով և արտարժույթով, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվների և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսների հաշվառման համար,

1.3 բաժնի 103 «Թղթակցային հաշիվներ» ենթաբաժինը լրացնել նոր 1036 «Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում» և 1037 «Ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներից ստացվելիք տոկոսներ» հաշիվներով հետևյալ բովանդակությամբ.

«1036 «Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում»- այս հաշվում արտացոլվում են ոչ ռեզիդենտ բանկերում առևտրային բանկի թղթակցային հաշիվներում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով միջոցների առկայությունն ու շարժը:

1037 «Ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվներից ստացվելիք տոկոսներ»- հաշիվը նախատեսված է ոչ ռեզիդենտ բանկերում բանկերի թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվների միջոցներից ստացվելիք տոկոսների հաշվառման համար:

Հաշիվը դեբետագրվում է ոչ ռեզիդենտ բանկերում բանկի թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվների միջոցների դիմաց տոկոսների հաշվեգրում կատարելիս`

Դտ- 1037

Կտ- 6018

Հաշիվը կրեդիտագրվում է ոչ ռեզիդենտ բանկերում բանկի թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվների միջոցների դիմաց տոկոսներ ստանալիս`

Դտ -Դրամական միջոցներ

Կտ -1037

1.4 բաժինը լրացնել նոր 104 «Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված բանկերում» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 104

«Թղթակցային հաշիվներ բանկի հետ կապված բանկերում»

 

104 ենթաբաժինը նախատեսված է բանկի հետ կապված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում ՀՀ դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվների և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 103 ենթաբաժնի դեպքում:»:

2. Կիրառման հրահանգի 112 «Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ ճանապարհին» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 112

«Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված

ձուլակտորներ ճանապարհին»

 

1121 «Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ ճանապարհին»- հաշիվը նախատեսված է ճանապարհին գտնվող թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվառման համար:

Հաշիվը դեբետագրվում է հետևյալ դեպքերում.

ա) բանկի դրամապահոցից թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներն այլ բանկեր կամ կազմակերպություններ փոխանցելիս`

Դտ -1121

Կտ - 1111

բ) բանկի ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով հաշիվներից թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներն այլ բանկեր, կազմակերպություններ կամ հաշվետու բանկ փոխանցելիս.

Դտ - 1121

Կտ - 1036, 1381

Հաշիվը կրեդիտագրվում է հետևյալ դեպքերում.

ա) բանկի դրամապահոցից փոխանցված թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներն այլ բանկեր կամ կազմակերպություններ մուտքագրելիս,

բ) բանկի ոչ ռեզիդենտ բանկերում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով հաշիվներից թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներն այլ բանկեր, կազմակերպություններ կամ հաշվետու բանկ մուտքագրելիս:»:

3. Կիրառման հրահանգի 12 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

3.1 բաժնի առաջին պարբերությունը «ենթաբաժինները`» բառից հետո լրացնել «120 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր»» բառերով,

3.2 բաժինը լրացնել նոր 120 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 120

«ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր»

 

Ենթաբաժնում ընդգրկված հաշիվներն օգտագործվում են ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերի հաշվառման համար:

1201 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված զեղչատոկոսային (դիսկոնտային) արժեթղթերի հաշվառման համար:

Հաշիվը դեբետագրվում է արժեթուղթը ձեռք բերելիս` ձեռքբերման արժեքի չափով, ինչպես նաև ձեռք բերված արժեթղթի իրական արժեքի բարձրանալու (դրական վերագնահատման) դեպքում.

Արժեթուղթը ձեռք բերելիս.

Դտ- 1201

Կտ- Դրամական միջոցներ

Արժեթղթի իրական արժեքի բարձրանալու (դրական վերագնահատման) դեպքում.

Դտ - 1201

Կտ - 6430 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ»:

Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթի իրական արժեքի իջնելու (բացասական վերագնահատման) դեպքում, ինչպես նաև վաճառքի կամ մարման դեպքում.

Արժեթղթի իրական արժեքի իջնելու (բացասական վերագնահատման) դեպքում.

Դտ - 7516 «Կորուստներ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից»

Կտ - 1201

Արժեթուղթը իրացնելիս.

ա) վաճառքի գինը և հաշվեկշռային արժեքը հավասար են`

Դտ- Դրամական միջոցներ

Կտ-1201

բ) վաճառքի գինը գերազանցում է հաշվեկշռային արժեքը`

Դտ- Դրամական միջոցներ

Կտ-1201

Կտ-6422 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված օգուտներ»

բ) վաճառքի գինը ցածր է հաշվեկշռային արժեքից`

Դտ -Դրամական միջոցներ

Դտ -7513 «Կորուստներ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից»

Կտ -1201

1202 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային (կուպոնային) արժեթղթերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 1201 հաշվի դեպքում:

1203 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերից ստացվելիք տոկոսներ»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերից ստացվելիք տոկոսների հաշվառման համար:

Հաշիվը դեբետագրվում է տոկոսները հաշվեգրելիս`

Դտ- 1203

Կտ- 6087, 6088

Հաշիվը կրեդիտագրվում է տոկոսներն ստանալիս`

Դտ- Դրամական միջոցներ

Կտ- 1203

3.3 բաժնի 121 «ՀՀ պետական արժեթղթեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 121

«ՀՀ պետական արժեթղթեր»

 

Ենթաբաժնում ընդգրկված հաշիվներն օգտագործվում են ՀՀ պետական մարմինների կողմից թողարկված արժեթղթերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 120 ենթաբաժնի դեպքում:

3.4 բաժնի 122 «ՀՀ ոչ պետական արժեթղթեր» ենթաբաժնի 1221 «Ներդրումներ արտոնյալ բաժնետոմսերում» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1221 «Ներդրումներ արտոնյալ բաժնետոմսերում»- այստեղ հաշվառվում են բանկի ներդրումներն այլ կազմակերպությունների թողարկած արտոնյալ բաժնետոմսերում:

Հաշիվը դեբետագրվում է բաժնետոմսը ձեռք բերելիս` ձեռքբերման արժեքի չափով, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսի իրական արժեքի բարձրանալու (դրական վերագնահատման) դեպքում.

Բաժնետոմսը ձեռք բերելիս.

Դտ- 1221

Կտ- Դրամական միջոցներ

Բաժնետոմսի իրական արժեքի բարձրանալու (դրական վերագնահատման) դեպքում.

Դտ - 1221

Կտ - 6430 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ»:

Հաշիվը կրեդիտագրվում է բաժնետոմսի իրական արժեքի իջնելու (բացասական վերագնահատման), ինչպես նաև վաճառելու դեպքում`

Բաժնետոմսի իրական արժեքի իջնելու (բացասական վերագնահատման) դեպքում.

Դտ - 7516 «Կորուստներ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից»

Կտ - 1221

Բաժնետոմսը իրացնելիս.

ա) վաճառքի գինը և հաշվեկշռային արժեքը հավասար են

Դտ- Դրամական միջոցներ

Կտ-1221

բ) վաճառքի գինը գերազանցում է հաշվեկշռային արժեքը`

Դտ- Դրամական միջոցներ

Կտ-1221

Կտ-6422 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված օգուտներ»

գ) վաճառքի գինը ցածր է հաշվեկշռային արժեքից`

Դտ -Դրամական միջոցներ

Դտ -7513 «Կորուստներ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից»

Կտ -1221

3.5 բաժնի 122 «ՀՀ ոչ պետական արժեթղթեր» ենթաբաժնի 1228 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ» հաշիվը հանել

3.6 բաժնի 125 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» ենթաբաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործում է ռեպո համաձայնագրերում արժեթղթեր գնող բանկը: 1251, 1252, 1253, 1254, 1255, 1256, 1257, 1258, 1259 հաշիվների դեբետում գրանցվում են արժեթղթերի ձեռք բերման և իրական արժեքի բարձրացման (դրական վերագնահատման), իսկ կրեդիտում` վաճառքի և իրական արժեքի նվազման (բացասական վերագնահատման) ձևակերպումները:

4. Կիրառման հրահանգի 13 «Պահանջներ այլ բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

4.1 բաժնի առաջին պարբերությունը «132 «Ավանդներ»,» բառերից հետո լրացնել «133 «Բանկի հետ կապված անձանց մոտ ներդրված ավանդներ»,» բառերով,

4.2 բաժնի առաջին պարբերության «139 «Կարճաժամկետ պահանջներ բանկերի նկատմամբ հաշվարկների գծով»» բառերը փոխել «139 «Կարճաժամկետ պահանջներ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի և այլ հաշվարկների գծով»» բառերով,

4.3 բաժնի երկրորդ պարբերությունը չորրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«139 «Կարճաժամկետ պահանջներ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի և այլ հաշվարկների գծով» ենթաբաժնում արտացոլվում են բանկի կողմից իրականացվող կարճ ժամկետ ունեցող (2 օր) սփոթ տիպի գործարքների, ինչպես նաև այլ հաշվարկների գծով պահանջները:»:

5. Կիրառման հրահանգի 15 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

5.1 բաժնի առաջին պարբերությունը «ենթաբաժինները`» բառից հետո լրացնել 150 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր» բառերով,

5.2 բաժնի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե բանկը ընտրել է վաճառքի համար մատչելի ֆինանսական գործիքների իրական արժեքի փոփոխության հետևանքը ֆինանսական արդյունքներում (եկամուտներ-ծախսեր) արտացոլելու մեթոդը, ապա նշված գործիքների իրական արժեքի փոփոխության դեպքում 151, 152, 153, 154, 155 ենթաբաժինների համապատասխան հաշիվները թղթակցում են 6431 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ» և 7517 «Կորուստներ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից» հաշիվների հետ, իսկ եթե բանկը ընտրել է վաճառքի համար մատչելի ֆինանսական գործիքների իրական արժեքի փոփոխության հետևանքն ուղղակիորեն սեփական կապիտալում արտացոլելու մեթոդը, ապա նշված գործիքների իրական արժեքի փոփոխության դեպքում 151, 152, 153, 154, 155 ենթաբաժինների համապատասխան հաշիվները թղթակցում են 5123 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ:

6. Կիրառման հրահանգի 20 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.

6.1 բաժնի առաջին պարբերության «ենթաբաժինները`» բառից հետո լրացնել «200 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր»» բառերով,

6.2 բաժինը լրացնել նոր 200 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր»» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 200

«ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր»

 

Այս ենթաբաժնում ներառված հաշիվները նախատեսված են ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթերի հաշվառման համար: Եթե արժեթղթերը ձեռք են բերվել անվանականից բարձր կամ ցածր արժեքով, ապա հավելավճարի կամ զեղչատոկոսի համար օգտագործվում են

առանձին հաշիվներ:

2001 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված զեղչատոկոսային (դիսկոնտային) և անտոկոս արժեթղթերի հաշվառման համար: Զեղչատոկոսային արժեթղթերից եկամուտը ստացվում է անվանական արժեքի ու ձեռքբերման գնի տարբերություն հանդիսացող զեղչի (դիսկոնտի) ամորտիզացիայի միջոցով:

Հաշիվը դեբետագրվում է արժեթուղթը ձեռք բերելիս`

Դտ- 2001 (անվանական արժեքով)

Կտ- 2002 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերի զեղչատոկոս» (ձեռքբերման գնի և անվանական արժեքի տարբերության չափով)

Կտ- Դրամական միջոցներ (ձեռքբերման արժեքով)

Հաշիվը կրեդիտագրվում է արժեթղթի մարման դեպքում`

Կտ- 2001

Դտ- Դրամական միջոցներ:

2002 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերի զեղչատոկոս»- այս հաշվում հաշվառվում է մինչև մարման ժամկետը պահվող ՀՀ ԿԲ կողմից թողարկված զեղչատոկոսով (դիսկոնտային) արժեթղթերի զեղչատոկոսը: Մինչև արժեթղթի մարման ժամկետը բանկը էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդով կատարում է զեղչատոկոսի ամորտիզացիա` այն դուրս գրելով եկամուտների հաշվին`

Դտ- 2002 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերի զեղչատոկոս»

Կտ- 6087 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերից»:

2003 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր»- այս հաշվում հաշվառում են տոկոսային եկամուտ բերող ԿԲ կողմից թողարկված արժեթղթերը: Այս ներդրումները կարող են ձեռք բերվել ինչպես անվանական արժեքով, այնպես էլ դրանից բարձր կամ ցածր գնով` կախված արժեթղթերի կուպոնային և շուկայական տոկոսադրույքների մակարդակից:

Հաշիվը դեբետագրվում է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր ձեռք բերելիս:

Եթե արժեթուղթը ձեռք է բերվել զեղչով, ապա տրվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ- 2003 (անվանական արժեքով)

Կտ- 2004 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոս»

Կտ- Դրամական միջոցներ (ձեռքբերման գնով):

Եթե արժեթուղթը ձեռք է բերվել հավելավճարով, ապա տրվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ- 2003 (անվանական արժեքով)

Դտ- 2005 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի հավելավճար»

Կտ- Դրամական միջոցներ (ձեռքբերման գնով):

2004 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոս»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոսի հաշվառման համար: Զեղչատոկոսի ամորտիզացիան կատարվում է էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդով:

Մինչև արժեթղթի մարման ժամկետը բանկը կատարում է զեղչատոկոսի ամորտիզացիա` այն դուրս գրելով եկամուտների հաշվին`

Դտ- 2004 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոս» (էֆեկտիվ տոկոսադրույքով հաշվարկված տոկոսային եկամտի և ստացվելիք կուպոնային տոկոսների տարբերության գումարով)

Կտ- 6088 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից»:

2005 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի հավելավճար»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի հավելավճարի հաշվառման համար: Հավելավճարի ամորտիզացիան կատարվում է էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդով:

Մինչև արժեթղթի մարման ժամկետը բանկը կատարում է հավելավճարի ամորտիզացիա` այն դուրս գրելով եկամուտներից`

Դտ- 6088 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից»

Կտ- 2005 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի հավելավճար» (էֆեկտիվ տոկոսադրույքով հաշվարկված տոկոսային եկամտի և ստացվելիք կուպոնային տոկոսների տարբերության գումարով):

2006 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսներ»- հաշիվը նախատեսված է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսների հաշվառման համար:

Հաշիվը դեբետագրվում է`

ա) ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի ձեռքբերման դեպքում, գնի մեջ ներառված կուտակված, բայց դեռևս չվճարված տոկոսների չափով`

Դտ- 2006 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսներ»

Կտ- Դրամական միջոցներ

բ) ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի գծով տոկոսներ հաշվեգրելիս`

Դտ- 2006 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսներ» (կուպոնային տոկոսադրույք x անվանական արժեք)

Կտ- 6088 «Տոկոսային եկամուտներ ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից»

Հաշիվը կրեդիտագրվում է ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի տոկոսները ստանալիս`

Դտ- Դրամական միջոցներ

Կտ- 2006 «ՀՀ ԿԲ կողմից թողարկված տոկոսային արժեթղթերից ստացվելիք տոկոսներ»:

7. Կիրառման հրահանգի 31 «Բանկերից ներգրաված ավանդներ և ստացված վարկեր» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

7.1 բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31 «Բանկերից ներգրաված ավանդներ, ստացված վարկեր և այլ պարտավորություններ»»,

7.2 բաժինը լրացնել նոր 315 «Կարճաժամկետ պարտավորություններ բանկերի նկատմամբ արտարժույթի առքուվաճառքի գծով» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 315

«Կարճաժամկետ պարտավորություններ բանկերի նկատմամբ

արտարժույթի առքուվաճառքի գծով»

 

Այս ենթաբաժինը նախատեսված է բանկի կողմից իրականացվող կարճ ժամկետ ունեցող (2 օր) սփոթ տիպի գործարքների արտարժույթի առքուվաճառքի գծով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ պարտավորությունները:

8. Կիրառման հրահանգի 5123 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5123 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»- այս հաշվում հաշվառվում է վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը: Հաշիվն օգտագործվում է այն դեպքում, երբ բանկն ընտրել է վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքի փոփոխությունների հետևանքը (վերագնահատումները) ուղղակիորեն սեփական կապիտալում արտացոլելու մեթոդը:

Հաշիվը դեբետագրվում է հետևյալ դեպքերում.

ա) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքի նվազման դեպքում`

Դտ - 5123

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155,

բ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները իրական (վերագնահատված) արժեքով վաճառելու դեպքում`

Դտ - Դրամական միջոցներ

Դտ - 5123

Կտ - 6430 «Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ»

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155,

գ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները որպես առևտրական նպատակներով պահվող վերադասակարգելու դեպքում, եթե մինչ այդ վերագնահատվել է դրական`

Դտ - 120, 121, 122, 123, 124, 126

Դտ - 5123

Կտ - 6431 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ»

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155,

կամ մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ դասակարգելու դեպքում`

Դտ - 200, 201, 202, 203, 204, 205, 206

Դտ - 5123

Կտ - 5124 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով շահույթ/վնաս»

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155

Հաշիվը կրեդիտագրվում է` ա) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքի աճելու դեպքում, բ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները վաճառելու դեպքում, եթե մինչ այդ վերագնահատվել է բացասական, գ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները որպես առևտրական նպատակներով պահվող կամ մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ վերադասակարգելու դեպքում, եթե մինչև այդ վերագնահատվել է բացասական.

ա) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքի աճելու դեպքում`

Դտ - 150, 151, 152, 153, 154, 155

Կտ - 5123

բ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները վաճառելու դեպքում, եթե մինչ այդ վերագնահատվել է բացասական`

Դտ - Դրամական միջոցներ

Դտ - 7517 «Կորուստներ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից»

Կտ - 5123

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155,

գ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները, որպես առևտրական նպատակներով պահվող վերադասակարգելու դեպքում, եթե մինչև այդ վերագնահատվել է բացասական`

Դտ - 120, 121, 122, 123, 124, 126

Դտ - 7516 «Կորուստներ առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից»

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155,

Կտ - 5123

կամ վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ դասակարգելու դեպքում, եթե վերագնահատվել է բացասական`

Դտ - 200, 201, 202, 203, 204, 205, 206

Դտ - 5124 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով շահույթ/վնաս»

Կտ - 150, 151, 152, 153, 154, 155

Կտ - 5123:»:

9. Կիրառման հրահանգի 60 «Տոկոսային եկամուտներ» բաժինը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, բանկի հետ կապված բանկերում թղթակցային հաշիվներից և ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսները հաշվառվում են 601 «Տոկոսային եկամուտներ թղթակցային հաշիվներից և ներդրված ավանդներից» ենթաբաժնի համապատասխան հաշիվներով` ըստ ռեզիդենտության:»:

10. Կիրառման հրահանգի 6430 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ» և 6431 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված օգուտներ» հաշիվներում «ճշգրտման» բառը փոխարինել «համապատասխան» բառով:

11. Կիրառման հրահանգի 7517 «Կորուստներ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից» հաշվի «ճշտման» բառը փոխարինել «համապատասխան» բառով:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
13.09.2005
N 457-Ն
Որոշում