Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐ ...

 

 

040.1931.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2005 թվականի N 1931-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՍՏԻ ԱՌԱՔՄԱՆ (ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաներով, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի N 17 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 9-ի

N 1931-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՍՏԻ ԱՌԱՔՄԱՆ (ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը մշակվել է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաների, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի N 17 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի հիման վրա:

2. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) ու սպասարկման կարգը և նպատակ ունի ապահովելու դիվանագիտական փոստի անվտանգությունն ու անընդհատությունը:

3. Սույն կարգի իմաստով`

ա) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ նշանակում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, միջազգային կազմակերպությունները և գրասենյակները,

բ) դիվանագիտական փոստ նշանակում է դիվանագիտական ներկայացուցչությանը և դրա գործառույթներին վերաբերող պաշտոնական թղթակցությունը, փաստաթղթերը, բացառապես դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական օգտագործման համար նախատեսվող առարկաները:

4. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից առաքվող և ստացվող դիվանագիտական փոստի ստացման ու առաքման աշխատանքներ իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների վրա:

5. Դիվանագիտական փոստը պետք է ունենա տեսանելի արտաքին նշաններ «Դիվանագիտական փոստ» նշագրմամբ, լինի կնքված կամ զմռսված փաթեթներով:

6. Դիվանագիտական փոստը ենթակա չէ ավիացիոն անվտանգության հսկողության, բացման և ուշացման:

7. Դիվանագիտական փոստն ընդունում կամ առաքում է դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական սուրհանդակը կամ հատուկ այդ նպատակով նշանակված անձը, որը պետք է ունենան իր կարգավիճակը և դիվանագիտական փոստը կազմող տեղերի քանակը հաստատող փաստաթուղթ:

8. Դիվանագիտական բեռներն առաքող (ընդունող) դիվանագիտական սուրհանդակները և նրանց ուղեկցող անձինք օգտվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ընդհանուր սրահներից, իսկ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից կարող են օգտվել ընդհանուր հիմունքներով:

9. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտք գործելիս` դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական սուրհանդակներին օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից տրվում են համապատասխան անցագրեր:

 

II. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՍՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ (ԱՌԱՔՈՒՄԸ)

 

10. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում դիվանագիտական փոստի ընդունման կամ առաքման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները դիվանագիտական փոստի ընդունումից (առաքումից) առնվազն 24 ժամ առաջ հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` նշելով դիվանագիտական փոստի ընդունման (առաքման) օրը, ժամը, քանակը, ժամանող (մեկնող) ինքնաթիռի չվերթի համարը, ինքնաթիռի պատկանելությունը, ինչպես նաև այն ընդունող (առաքող) դիվանագիտական ներկայացուցչության աշխատողների տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

11. Դիվանագիտական փոստի ընդունման (առաքման), դեպի ինքնաթիռ փոխադրման, ինչպես նաև օդանավի հրամանատարի միջոցով (չուղեկցվող) դիվանագիտական փոստի ընդունման (առաքման) աշխատանքներն իրականացվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության պայմաններում:

12. Դիվանագիտական ներկայացուցչությունների` ուղեկցվող դիվանագիտական փոստի ընդունման (առաքման) դեպքերում օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտի ու ինքնաթիռի կանգառ դիվանագիտական սուրհանդակների և նրանց ուղեկցող անձանց մուտքն իրականացվում է օդանավակայանի ընդհանուր սրահների կամ բեռնային համալիրների ծառայողական մուտքերից:

13. Այն դեպքերում, երբ դիվանագիտական փոստը փոխանցվում է օդանավի հրամանատարի միջոցով (չուղեկցվող դիվանագիտական փոստ), դրանց սպասարկման աշխատանքներն իրականացվում են սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2005
N 1931-Ն
Որոշում