Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 58 ...

 

 

040.0374.100997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 1997 թ. թիվ 374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը կարգավորելու մասին» թիվ 58 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

i

ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը «ռազմական տեխնիկայի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված անվանացանկի 15, 17, 18, 23, 25, 26 և 27-րդ կետերում նշված տեխնիկայի» բառերով.

բ) որոշմամբ հաստատված անվանացանկի`

i

17-րդ կետը լրացնել «այդ թվում` 140 S տիպի մարտկոց» բառերով.

18-րդ կետը լրացնել «այդ թվում` Ուրալ (բացի Ուրալ-375), ՄԱԶ, ԿԱՄԱԶ, ՈւԱԶ-469, ՈւԱԶ-452, ՈւԱԶ-3151, ԳԱԶ-66, ԿրԱԶ» բառերով.

25-րդ կետը լրացնել «այդ թվում` 5 տոննայից ավելի բարձրացնող» բառերով.

գ/ անվանացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26-րդ և 27-րդ կետերով.

 

«26. Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական

էլեկտրոնային չափիչ սարքավորումներ (սպեկտրոմետր,

ֆոտոմետր, կալլիմատոր, ինտերֆերոմետր, դիֆրակցիոն

ցանցեր, անալիզատոր, ջերմային ճառագայթման դետեկտոր)

 

«27. Բարձր, առանձնապես բարձր ճշտության և պրեցիզիոն

(երրորդ, չորրորդ և հինգերորդ դասի ճշտության)

հաստոցներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.1997
N 374
Որոշում