Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ...

13.09.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.11.2005  -ից մինչեւ   13.09.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 13.09.11 թիվ 1 պաշտոնական պարզաբանում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

4 նոյեմբերի 2005 թվականի թիվ 2

 

i

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 3-րդ հոդվածի «ժթ» և «ի» կետերի` հայաստանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկային համակարգ է կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկային համակարգ է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող օտարերկրյա կամ միջազգային վճարահաշվարկային համակարգ է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հայաստանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետև` բանկ), վճարահաշվարկային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այն կազմակերպությունները, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնել սույն օրենքով սահմանված վճարահաշվարկային և (կամ) նմանատիպ ծառայություններ:

Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ հայաստանյան վճարահաշվարկային համակարգերը ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում: Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Մինչդեռ, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բանկերն արդեն իսկ իրավունք ունեն բանկային գործունեության լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ, որոնց թվում այդ օրենքի 34-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված է նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, այդ թվում` դրամական (փողային) փոխանցումները, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգը և քլիրինգային հաշվարկները և վերջնահաշվարկը: Այսինքն, բանկերի կամ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այն կազմակերպությունների համար, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնել օրենքով սահմանված վճարահաշվարկային և (կամ) նմանատիպ ծառայություններ, օրենքով նախատեսված թույլտվությունը դառնում է կրկնակի թույլտվություն:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է, որ`

ա) Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությունը չի պահանջվում, եթե համակարգի օպերատորը և մասնակիցները բանկեր են կամ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այնպիսի կազմակերպություններ, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնել դրամական (փողային) փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգային հաշվարկներ և վերջնահաշվարկ:

բ) Բանկերի համար արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությունը չի պահանջվում, եթե այդ համակարգի օպերատորը բանկ է կամ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այլ կազմակերպություն, որն իր երկրում իրավունք ունի իրականացնել դրամական (փողային) փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգային հաշվարկներ և վերջնահաշվարկ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.11.2005
N 2
Պաշտոնական պարզաբանում