Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.0444.170997

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 1997 թ. թիվ 444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության ենթակայության պետական ձեռնարկությունների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով.

1. Միաձուլել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության «Հրազդան-2» հասարակական սննդի միավորումը, «Հրազդան-3» պետական ձեռնարկությունը և առևտրի ու հասարակական սննդի «Հրազդան» միավորումը` «Հրազդան-2» հասարակական սննդի միավորման:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» թիվ 85 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի ցանկը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի թիվ 135 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորում

 

«Հրազդան-4» առողջապահության կենտրոն

 

Արզականի ամառանոցային տնտեսություն

 

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն

 

Գերատեսչական տների շահագործման տնտեսություն

 

Ավտոտրանսպորտային տնտեսություն

 

Շինվերանորոգման ձեռնարկություն

 

Նախագծանախահաշվային ձեռնարկություն

 

Կոնդի առանձնատների տնտեսություն

(2-րդ կետը փոփ. 28.10.98 թիվ 659 որոշում)

 

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի թիվ 85 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 496 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.1997
N 444
Որոշում