Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵ ...

 

 

101.0001.021205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10105447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ

 

22 նոյեմբերի 2005 թվականի N 1-Ն

 

i

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» N 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2005 թ. նոյեմբերի 22-ի

N 1-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին (այսուհետ` զինծառայող), ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները:

2. Զինծառայողին, արձակուրդի վայր մեկնելիս և վերադառնալիս, Հայաստանի Հանրապետության տարածքում տարեկան մեկ անգամ (լրացուցիչ արձակուրդի դեպքում նաև մեկից ավելի, եթե այն ձևակերպված է համապատասխան փաստաթղթերով) տրվում է տրանսպորտից օգտվելու ծախսերի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված չափերով:

3. Զինծառայողին փոխհատուցումը տրվում է վերջնահաշվարկի ձևով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան տարածքային մարմնի կամ նրա ստորաբաժանման (բաժին, բաժանմունք) կողմից արձակուրդի վկայականում կատարված ժամանման և մեկնման նշումների առկայության դեպքում:

4. Զինծառայողի կողմից արձակուրդի անցկացման մեկից ավելի վայր ընտրելու դեպքում փոխհատուցումը վճարվում է մեկ վայրի համար` զինծառայողի ցանկությամբ:

5. Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը տասնօրյա ժամկետում ֆինանսական մարմին է ներկայացնում արձակուրդի վկայականը:

Զինծառայողն արձակուրդի վկայականը ֆինանսական մարմին է ներկայացնում ուղեկցող գրությամբ կամ զեկուցագրի հետ միասին` նշելով արձակուրդի անցկացման վայրը և իրեն ուղեկցած ընտանիքի անդամներին:

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
22.11.2005
N 1-Ն
Հրաման