Սեղմել Esc փակելու համար:
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵ ...

25.11.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2006  -ից մինչեւ   25.11.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

i

050.0542.091205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2005 թվականի N 542-Ն

 

i

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման գրավոր և բանավոր քննության թեմաների ցանկը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման գրավոր և բանավոր քննության թեմաների ցանկը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ, քարտային վճարումների պրոցեսինգ և վճարային քարտերի ու այլ փաստաթղթերի թողարկման և իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու գրավոր քննության թեմաների ցանկը» և «Դրամական (փողային) փոխանցումներ, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ, քարտային վճարումների պրոցեսինգ և վճարային քարտերի ու այլ փաստաթղթերի թողարկման և իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու բանավոր հարցազրույցի թեմաների ցանկը» հաստատելու մասին» թիվ 393-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թ. նոյեմբերի 22-ի

թիվ 542-Ն որոշմամբ

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Բանկային ավանդի բնորոշումը` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի:

2. Բանկային հաշիվների բնորոշումը` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի:

3. Կանխիկ և անկանխիկ հաշվարկները` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի:

4. Վճարահաշվարկային համակարգ, վճարահաշվարկային փաստաթուղթ, վճարային գործիք, վճարահաշվարկային ծառայություն, միջոցների փոխանցում, վճարային քարտեր, էլեկտրոնային փող հասկացությունները` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

5. Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի բնորոշումը` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

6. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձ, վճարահաշվարկային կազմակերպություն, վճարահաշվարկային համակարգի օպերատոր հասկացությունների սահմանումները` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող գործառնությունները:

8. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը:

9. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների պարտավորությունները երաշխավորող միջոցները և դրանց դեպոնացման և օգտագործման կարգը:

10. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, անվտանգության և ծրագրային պահանջները:

11. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի վերաձևակերպման ընթացակարգը:

12. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեության մեջ լրացումների կամ փոփոխությունների գրանցման կարգը:

13. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների բացման և հաշվառման կարգը:

14. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները:

15. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպություններում ստուգումների իրականացման կարգը:

16. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և պահանջվող այլ տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը և ժամկետները:

17. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության, մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության հրապարակումը:

18. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային ծառայությունների հաշվառման տարրերը:

19. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պահպանումը:

20. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը և հաշվետվություն տրամադրող անձինք:

21. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տեղեկացման ենթակա գործարքները:

22. Ֆինանսական հաշվետվությունները և դրանց կազմը` ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

23. Վճարունակ թղթադրամներ և մետաղադրամներ` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 9-ի:

24. Վճարահաշվարկային համակարգերում հնարավոր ռիսկերի տեսակները, դրանց տարբերություններն ու առանձնահատկությունները:

25. Գործառնական ժամ հասկացությունը` համաձայն «Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

26. Հաճախորդների սպասարկման մերժման հիմքերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թ. նոյեմբերի 22-ի

թիվ 542-Ն որոշմամբ

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Բանկային հաշիվները` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի:

2. Կանխիկ և անկանխիկ հաշվարկները` ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի:

3. Վճարահաշվարկային համակարգ, վճարահաշվարկային փաստաթուղթ, վճարային գործիք, վճարահաշվարկային ծառայություն, միջոցների փոխանցում, վճարային քարտեր, էլեկտրոնային փող հասկացությունները` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

4. Քլիրինգ, պրոցեսինգ, վերջնահաշվարկ և զուտացում հասկացությունները` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

5. Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

6. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձ, վճարահաշվարկային կազմակերպություն, վճարահաշվարկային համակարգի օպերատոր հասկացությունները` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող գործառնությունները:

8. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը:

9. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների կանոնադրական կապիտալը և դրա չափը:

10. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող տեխնիկածրագրային պահանջները:

11. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի վերաձևակերպումը:

12. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեության մեջ լրացումների կամ փոփոխությունների գրանցման կարգը:

13. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների բացման և հաշվառման կարգը:

14. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները:

15. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններում ստուգումների իրականացման կարգը:

16. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և պահանջվող այլ տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը և ժամկետները:

17. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության, մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության հրապարակումը:

18. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը և հաշվետվություն տրամադրող անձինք:

19. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տեղեկացման ենթակա գործարքները:

20. Ֆինանսական հաշվետվությունները և դրանց կազմը` ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

21. Վճարահաշվարկային համակարգերում հնարավոր ռիսկերի տեսակները, դրանց տարբերություններն ու առանձնահատկությունները:

22. Քլիրինգային հաշվարկների տեսակները:

23. Վերջնահաշվարկի երաշխավորման միջոցները:

24. Համախառն և զուտ հաշվարկները, դրանց տարբերություններն ու առավելությունները:

25. Հավաստագրում (ավտորիզացիա) և նույնականացում (պերսոնալիզացիա) հասկացությունների բնորոշումը:

26. Գործարքների կնքման և հաշվարկների իրականացման ժամկետները:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.11.2005
N 542-Ն
Որոշում