Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻ ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2006  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 22-Ն որոշում)

i

603.0018.051205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2005 թվականի N 18-Ն

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Միջազգային և ներհանրապետական (միջքաղաքային) հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 32-Ն որոշումը:

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.

թիվ 18-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 3):

2.1. 110-121 տողերում արտացոլվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները (սարքերը):

Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով` դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

2.2. 111-112.4 տողերում առանձնացվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային (111-111.4) և միջպետական (112-112.4) կապի ցանցերում` հաշվի առնելով այն հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալությամբ տրվել են այլ կազմակերպություններին:

Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

2.3. 111.1 և 112.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

2.4. 111.2 և 112.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջքաղաքային հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

2.5. 111.3 և 112.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը:

2.6. 111.4 և 112.4 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային և միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով:

2.7. 120 տողում արտացոլվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: Տվյալ տողում բերված տվյալների անճշտությունների վերացման նպատակով միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը հաշվառվում է այն կազմակերպության կողմից, որի հաշվեկշռում առկա են այլ կազմակերպությունների ներշրջանային գծերը խտացնող հաղորդման համակարգի սարքավորումներ:

2.8. 130 տողում արտացոլվում են վերջնամասային միջքաղաքային հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողում լրացվում է բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

2.9. 131 տողում լրացվում է միայն գործածության մեջ դրված կապուղիների քանակը, այսինքն` սպառողին հասցված կապուղիները:

2.10. 131.1 տողում արտացոլվում է գործածության մեջ դրված վերջնամասային հեռախոսային կապուղիների քանակը:

2.11. 140 տողում արտացոլվում է բոլոր ելակետային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր և ներշրջանային կապի ավտոմատ սարքեր, 150 տողում` ազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր, իսկ 160 տողում` միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր:

2.12. 2-րդ բաժնի առաջին սյունակում (մոնտաժված ունակությունը) լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա միջքաղաքային հեռախոսային կայանների մոնտաժված ունակությունը տարվա վերջի դրությամբ, իսկ 2-րդ սյունակում` գործածության մեջ դրված ունակությունը:

2.13. 210 տողի (միջքաղաքային կոմուտատորներ) մոնտաժված և գործածության մեջ դրված ունակությունները որոշվում են միջքաղաքային կոմուտատորներով ըստ կապի ձեռքի կոմպլեկտների քանակի, որոնք ներառված են ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայաններում:

2.14. 220 տողի (ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապի սարքավորումներ) մոնտաժված և գործածության մեջ դրված ունակությունները պետք է համապատասխանեն ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կապի կապուղիների և գծերի քանակի հանրագումարին, որոնք առանձնացվում են 221-223 տողերում:

2.15. 3-րդ բաժնի (Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը) լրացման կարգը նույնն է ինչ 2-րդ բաժնինը:

2.16. 410 տողում (Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը) լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից` կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում: 410 տողի տվյալները պետք է համապատասխանեն «Կապի կազմակերպությունների մասին» ձև թիվ 18-կապ հաշվետվության 3-րդ բաժնի տվյալների հետ (41-կապ հաշվետվության 410 տողի և ձև թիվ 18-կապ հաշվետվության 410 տողի 2-րդ սյունակի հանրագումարը պետք է համապատասխանի ձև թիվ 18-կապ հաշվետվության 410 տողի առաջին սյունակի տվյալներին):

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|          ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ            |

|                        ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ                          |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |Կապի ծառայություններ       |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |մատուցող                   |տարվան հաջորդող     |

|                        |կազմակերպությունները և     |տարվա փետրվարի 20-ը |

|                        |անհատ ձեռնարկատերերը       |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      41-ԿԱՊ        |

|                           (անվանումը)              |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|                                                    |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|                                                    |   վիճակագրության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|                                    (փոստային դասիչ)|28 հոկտեմբերի 2005թ.|

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 18-Ն որոշմամբ  |

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|    «Տպագրված է»    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200 ________ թ. համար

 

1. Հեռախոսային կապուղիներ

._________________________________________________________________________.

|                    Ցուցանիշի անվանումը                   |  Տողի  |     |

|                                                          | համարը |     |

|__________________________________________________________|________|_____|

|                             Ա                            |    Բ   |  1  |

|__________________________________________________________|________|_____|

|Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, հազար |   110  |     |

|կապուղի/կմ                                                |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|այդ թվում` մայրուղային կապ, ընդամենը                      |   111  |     |

|__________________________________________________________|________|_____|

|դրանից` օդային գծերով                                     |  111.1 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        մալուխային գծերով                                 |  111.2 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        ռադիոռելեային գծերով                              |  111.3 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        արբանյակային գծերով                               |  111.4 |     |

|__________________________________________________________|________|_____|

|Միջքաղաքային կապ, ընդամենը                                |   112  |     |

|__________________________________________________________|________|_____|

|դրանից` օդային գծերով                                     |  112.1 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        մալուխային գծերով                                 |  112.2 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        ռադիոռելեային գծերով                              |  112.3 |     |

|__________________________________________________________|________|_____|

|        արբանյակային գծերով                               |  112.4 |     |

|__________________________________________________________|________|_____|

|Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման    |   120  |     |

|թվային համակարգով                                         |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|դրանցից` օպտիկաթելքային մալուխներով                       |   121  |     |

|__________________________________________________________|________|_____|

|Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք |   130  |     |

|առաջացել են վերջնամասային խտացման սարքավորումներով, հատ,  |        |     |

|ընդամենը                                                  |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|դրանցից` գործածության մեջ դրված կապուղիների քանակը        |   131  |     |

|__________________________________________________________|________|_____|

|131 տողից`                                                |  131.1 |     |

|վարձակալված հեռախոսային կապուղիների քանակը                |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|վերջնամասային միջազգային կապուղիներով                     |  131.2 |     |

|__________________________________________________________|________|_____|

|Էմ-10 Ցե կայանի կոմպլեկտներով Էմ Ջի Էլ (երկլարային ձեռքի  |  131.3 |     |

|սպասարկման) ավտոմատ կապուղիների քանակը                    |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիների      |  131.4 |     |

|քանակը                                                    |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգերով           |  131.5 |     |

|__________________________________________________________|________|_____|

|Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող հեռախոսային կապուղիների |   140  |     |

|քանակը                                                    |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող ազգային կապուղիների     |   150  |     |

|քանակը                                                    |        |     |

|__________________________________________________________|________|_____|

|Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող միջազգային կապուղիների  |   160  |     |

|քանակը                                                    |        |     |

._________________________________________________________________________.

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը

 

._________________________________________________________________________.

|             Ցուցանիշի անվանումը          | Տողի |ունակությունը (կապուղի)|

|                                          |համարը|_______________________|

|                                          |      |մոնտաժված|գործածության |

|                                          |      |         | մեջ դրված   |

|__________________________________________|______|_________|_____________|

|                      Ա                   |   Բ  |    1    |       2     |

|__________________________________________|______|_________|_____________|

|Միջքաղաքային կոմուտատորներ, ընդամենը      |  210 |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|Ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապի     |  220 |         |             |

|սարքավորումներ                            |      |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|այդ թվում` կոորդինատային համակարգեր       |  221 |         |             |

|(ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապ-2,  |      |         |             |

|ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապ-3 և  |      |         |             |

|ուրիշներ)                                 |      |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|քվազիէլեկտրոնային և  էլեկտրոնային         |  222 |         |             |

|կոմուտացիոն հեռախոսային կայաններ          |      |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|ավտոմատ զոնային հեռախոսային կապի          |  223 |         |             |

|սարքավորումներ (և  զոնային կապի այլ       |      |         |             |

|կոմպլեկտներ)                              |      |         |             |

._________________________________________________________________________.

 

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը

 

._________________________________________________________________________.

|             Ցուցանիշի անվանումը          | Տողի |ունակությունը (կապուղի)|

|                                          |համարը|_______________________|

|                                          |      |մոնտաժված|գործածության |

|                                          |      |         | մեջ դրված   |

|__________________________________________|______|_________|_____________|

|                      Ա                   |   Բ  |    1    |       2     |

|__________________________________________|______|_________|_____________|

|Միջազգային կոմուտատորներ, ընդամենը        |  310 |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|Ավտոմատ միջազգային հեռախոսային կապի       |  320 |         |             |

|սարքավորումներ                            |      |         |             |

|__________________________________________|______|_________|_____________|

|դրանցից` քվազիէլեկտրոնային և  էլեկտրոնային|  321 |         |             |

|համակարգով                                |      |         |             |

._________________________________________________________________________.

 

Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, հատ (410) _____

 

Ղեկավար                _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր       _____________________     ________________________

հաշվապահ կամ այլ         (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

լիազորված անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
28.10.2005
N 18-Ն
Որոշում