Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» հուլիսի 1993թ. Հ.Ն-0906-I

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Օրենսգրքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 26. ՏՈՒԳԱՆՔ

 

Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների նկատմամբ նշանակվող տուգանքը, որպես կանոն, չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկը, եթե վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար պատասխանատվությունն ուժեղացնելու կապակցությամբ այլ բան չի նախատեսվում:

Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվող տուգանքը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից»:

 

2. Օրենսգրքի 40.1 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը»:

3. Օրենսգրքի 40.2 հոդվածի սանկցիայում «երկու հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

4. Օրենսգրքի 40.3 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

5. Օրենսգրքի 40.4 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

6. Օրենսգրքի 40.5 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը»:

7. Օրենսգրքի 41 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

8. Օրենսգրքի 42 հոդվածի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև երկու հարյուր ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` վաթսունհինգ տոկոսից մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով:

9. Օրենսգրքի 43 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև քսանհինգ տոկոսի չափով»:

երկրորդ մասում «քաղաքացիների նկատմամբ մինչև երեսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

10. Օրենսգրքի 44 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհինգ տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

11. Օրենսգրքի 45 հոդվածի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

12. Օրենսգրքի 46 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

13. Օրենսգրքի 47 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

14. Օրենսգրքի 48 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը և պաշտոնատար անձանց նկատմամբ` եռապատիկից մինչև հնգապատիկը»:

15. Օրենսգրքի 49 և 50 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր վաթսունհինգ տոկոսից մինչև եռապատիկը»:

16. Օրենսգրքի 51 հոդվածի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

17. Օրենսգրքի 52 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

18. Օրենսգրքի 53 հոդվածի սանկցիայում «մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը» բառերով:

19. Օրենսգրքի 53.1 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

20. Օրենսգրքի 54, 55 և 56 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով»:

21. Օրենսգրքի 57 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

22. Օրենսգրքի 58 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

23. Օրենսգրքի 59 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը.

երկրորդ և երրորդ մասերի սանկցիաներում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

24. Օրենսգրքի 60 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

25. Օրենսգրքի 61 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը».

երկրորդ մասի սանկցիայում «հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը» բառերով:

26. Օրենսգրքի 62 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

27. Օրենսգրքի 63 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը».

երկրորդ մասի սանկցիայում «երկու հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

28. Օրենսգրքի 64 և 65 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

29. Օրենսգրքի 66 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը»:

30. Օրենսգրքի 67 և 68 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

31. Օրենսգրքի 69 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

32. Օրենսգրքի 70 և 71 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

33. Օրենսգրքի 72 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

երկրորդ մասի սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև տասը ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

34. Օրենսգրքի 73 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

35. Օրենսգրքի 74 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

36. Օրենսգրքի 75, 76 և 77 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

37. Օրենսգրքի 78 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

38. Օրենսգրքի 79 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև եռապատիկը»:

39. Օրենսգրքի 80, 81, 82 և 83 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

40. Օրենսգրքի 84 հոդվածի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

41. Օրենսգրքի 85 և 86 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

42. Օրենսգրքի 87 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով և տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

43. Օրենսգրքի 88 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով, իսկ «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

44. Օրենսգրքի 89 հոդվածում.

դիսպոզիցիայում «եթե հասցված վնասը չի գերազանցում հարյուր ռուբլուց» բառերը փոխարինել «եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը» բառերով.

սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը» բառերով:

45. Օրենսգրքի 90 հոդվածում.

վերնագրում և երկրորդ մասի դիսպոզիցիայում «ԽՍՀՄ բերելը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բերելը» բառերով, իսկ երկրորդ մասի դիսպոզիցիայում «ԽՍՀՄ կարմիր գրքում կամ» բառերը հանել.

առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

46. Օրենսգրքի 91 հոդվածում.

դիսպոզիցիայում «ԽՍՀՄ կարմիր գրքում կամ» բառերը հանել.

սանկցիայում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

47. Օրենսգրքի 92 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

48. Օրենսգրքի 93 հոդվածում.

դիսպոզիցիայում «ԽՍՀՄ կարմիր գրքում կամ» բառերը հանել.

սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

49. Օրենսգրքի 94 և 95 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

50. Օրենսգրքի 96 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

51. Օրենսգրքի 97 և 98 հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով»:

52. Օրենսգրքի 99 հոդվածի սանկցիայում.

«Նախազգուշացում կամ» բառերը հանել.

«մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

53. Օրենսգրքի 100 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

54. Օրենսգրքի 101 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

55. Օրենսգրքի 102 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

56. Օրենսգրքի 103 հոդվածի սանկցիայում.

«նախազգուշացում կամ» բառերը հանել.

«մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

57. Օրենսգրքի 104 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

58. Օրենսգրքի 105 հոդվածի սանկցիայում.

«Նախազգուշացում կամ» բառերը հանել.

«մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

59. Օրենսգրքի 106 հոդվածի սանկցիայում.

«Նախազգուշացում կամ» բառերը հանել.

«մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

60. Օրենսգրքի 107 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը».

երրորդ մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «մինչև հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով» բառերով:

61. Օրենսգրքի 108 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով».

62. Օրենսգրքի 109 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

63. Օրենսգրքի 110 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

64. Օրենսգրքի 110.1 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

65. Օրենսգրքի 110.2 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

66. Օրենսգրքի 111 հոդվածում.

վերնագրում «մեխանիզատորների կողմից» բառերը փոխարինել «օգտագործողների կողմից» բառերով.

դիսպոզիցիայում «Մեխանիզատորների կողմից» բառերը փոխարինել «Օգտագործողների կողմից» բառերով:

67. Օրենսգրքի 112 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

68. Օրենսգրքի 113 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու «բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի» բառերով, իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով» բառերով:

69. Օրենսգրքի 114 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

70. Օրենսգրքի 115 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի» բառերով, իսկ «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով».

երրորդ մասի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

հինգերորդ մասի սանկցիայում «մինչև հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով:

71. Օրենսգրքի 116 հոդվածում.

առաջին և երկրորդ մասերի սանկցիաներում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ և չորրորդ մասերի սանկցիաներում «մինչև հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով» բառերով.

72. Օրենսգրքի 117 հոդվածում.

առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով».

երրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

73. Օրենսգրքի 118 հոդվածի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով, իսկ «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

74. Օրենսգրքի 119 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

75. Օրենսգրքի 120 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «երեքից մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայից հանել «նախազգուշացում կամ» բառերը, «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով, իսկ «պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

76. Օրենսգրքի 121 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը» բառերով:

77. Օրենսգրքի 122 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

78. Օրենսգրքի 123 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «երեք հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով» բառերով:

79. Օրենսգրքի 124 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով» բառերով:

8Օ. Օրենսգրքի 124.1 հոդվածի սանկցիայում «հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով» բառերով:

81. Օրենսգրքի 125 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

82. Օրենսգրքի 126 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «վեց հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

83. Օրենսգրքի 127 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով:

84. Օրենսգրքի 128 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

85. Օրենսգրքի 129 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

86. Օրենսգրքի 131 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «տասից մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերով:

87. Օրենսգրքի 132 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով:

88. Օրենսգրքի 133 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով:

89. Օրենսգրքի 134 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով, իսկ «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

i

90. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 134.1 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 134.1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

 

Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով»:

91. Օրենսգրքի 135 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաներում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով» բառերով:

92. Օրենսգրքի 136 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով.

երկրորդ և երրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով»:

93. Օրենսգրքի 137 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով, իսկ «տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «երկու ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով, իսկ «երեք ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «երեք ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով» բառերով.

հինգերորդ մասի սանկցիայում «հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով» բառերով.

94. Օրենսգրքի 138 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով:

95. Օրենսգրքի 139 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով:

96. Օրենսգրքի 140 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

97. Օրենսգրքի 141 և 142 հոդվածների սանկցիաներում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով» բառերով:

98. Օրենսգրքի 143 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով»:

99. Օրենսգրքի 144 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

100. Օրենսգրքի 145 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով»:

101. Օրենսգրքի 146 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հինգ ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով» բառերով:

102. Օրենսգրքի 147 հոդվածի սանկցիայում «հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով» բառերով:

103. Օրենսգրքի 148 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով» բառերով:

104. Օրենսգրքի 149 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

105. Օրենսգրքի 150 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

106. Օրենսգրքի 151 հոդվածի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

107. Օրենսգրքի 152 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

108. Օրենսգրքի 153 հոդվածի սանկցիայում «հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև դրա եռապատիկը» բառերով:

109. Օրենսգրքի 154 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մեկ հազարից մինչև երկու հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մեկ հազար հինգ հարյուրից մինչև երկու հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսուն տոկոսից մինչև երեք հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

110. Օրենսգրքի 155 հոդվածում.

առաջին և երկրորդ մասերի դիսպոզիցիաներում «ԽՍՀ Միության և» բառերը հանել.

առաջին մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

111. Օրենսգրքի 156 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

112. Օրենսգրքի 157 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երկու հարյուր հիսուն տոկոսից մինչև քառապատիկը»:

113. Օրենսգրքի 158 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը»:

114. Օրենսգրքի 159 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

115. Օրենսգրքի 160 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «երեսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

116. Օրենսգրքի 161 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսանհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

117. Օրենսգրքի 162 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հիսունից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «երկու հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հինգ հարյուրից մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը» բառերով:

118. Օրենսգրքի 162.1 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

119. Օրենսգրքի 162.2 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ».

երկրորդ մասի սանկցիայում «հարյուրից մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

120. Օրենսգրքի 163 հոդվածում.

դիսպոզիցիայում «եթե շահառության չափը չի գերազանցում հինգ հարյուր ռուբլուց» բառերը փոխարինել «եթե շահառության չափը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափը» բառերով.

սանկցիայում «մեկ հազարից մինչև երեք հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

121. Օրենսգրքի 164 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

122. Օրենսգրքի 165 հոդվածում.

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օտարերկրյա արժույթ, օտարերկրյա արժույթով վճարման փաստաթղթեր կամ օտարերկրյա արժույթի դիմաց ձեռք բերվող ( դրանք այդպիսի արժույթի փոխարկելու իրավունքով) ռուբլիների վերածված վճարման բանկային փաստաթղթերը ապօրինի գնելը, վաճառելը կամ փոխանակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` արժույթի և վճարման փաստաթղթերի բռնագրավմամբ».

երկրորդ մասի սանկցիայում «մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

123. Օրենսգրքի 166 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

124. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.1 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 166.1 ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԻ ԲԵՐՈՒՄՈՎ ՍՏԱՑԱԾ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՆՁՆԵԼԸ

 

Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով»:

125. Օրենսգրքի 167 հոդվածի սանկցիայում «քսանից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

126. Օրենսգրքի 168 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

127. Օրենսգրքի 169 հոդվածի սանկցիայում «երկու հազարից մինչև հինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

128. Օրենսգրքի 169.1 հոդվածի սանկցիայում «մեկ հազարից մինչև երեք հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

129. Օրենսգրքի 170 հոդվածում.

դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը ոչ պետական ձեռնարկություններում կամ դրա իրավասությունը չունեցող պետական ձեռնարկություններում».

սանկցիայում «հինգ հազարից մինչև տասնհինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև վեցապատիկը» բառերով:

130. Օրենսգրքի 170.1 հոդվածի սանկցիայում «մինչև տասնհինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև վեցապատիկը» բառերով:

131. Օրենսգրքի 170.2 հոդվածում.

վերնագիրը և դիսպոզիցիան «հարկային կամ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովագրության ֆոնդի» բառերով.

սանկցիայում «մինչև հինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի համար հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

132. Օրենսգրքի 170.3 հոդվածի սանկցիայում «մինչև երկու հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

133. Օրենսգրքի 170.4 հոդվածում.

վերնագիրը «զբաղվածության ֆոնդի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովագրության ֆոնդի» բառերով.

դիսպոզիցիան «զբաղվածության ֆոնդի» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կամ սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմիններում մեկ տարվա ընթացքում հաշվառման կանգնելուց խուսափելը`».

սանկցիայում «մինչև երկու հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

134. Օրենսգրքի 170.5 հոդվածի սանկցիայում «երկու հազարից մինչև հինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը» բառերով:

135. Օրենսգրքի 171 հոդվածի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

136. Օրենսգրքի 172 հոդվածի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

137. Օրենսգրքի 172.1 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` ձեռք բերված իրերի բռնագրավմամբ կամ առանց դրա».

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

138. Օրենսգրքի 173 հոդվածի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

139. Օրենսգրքի 174, 174.1 և 174.2 հոդվածները վերացնել:

140. Օրենսգրքի 175 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիայում «երեսունից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

141. Օրենսգրքի 176 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «երեսունից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

142. Օրենսգրքի 177 հոդվածի սանկցիայում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

143. Օրենսգրքի 178 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիայում «տասից մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև ութսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «երեսունից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

144. Օրենսգրքի 179 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «նախազգուշացում կամ» բառերը հանել իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «հիսունից մինչև երեք հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

145. Օրենսգրքի 179.1 հոդվածում.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը».

երկրորդ մասի սանկցիայում «մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

146. Օրենսգրքի 180 հոդվածի սանկցիայում «մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

147. Օրենսգրքի 180.1 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «նախազգուշացում կամ» բառերը հանել, իսկ «մինչև երեք հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը» բառերով:

148. Օրենսգրքի 181 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով» բառերով:

149. Օրենսգրքի 182 հոդվածի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը» բառերով:

150. Օրենսգրքի 183 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

151. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 183.1 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 183.1 ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՈՒՆԻՑ, ՄԻՆՉԵՎ ՏՎՅԱԼ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ

 

Պետական ծառայողների կողմից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, որոշումն ընդունող պետական մարմնի անունից որևէ պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով»:

152. Օրենսգրքի 184 հոդվածում.

առաջին մասի դիսպոզիցիան «ԽՍՀՄ շքանշան» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության և» բառերով.

առաջին մասի սանկցիայում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի չափով» բառերով:

153. Օրենսգրքի 185 հոդվածի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

154. Օրենսգրքի 186 հոդվածի սանկցիայում.

«նախազգուշացում կամ» բառերը հանել.

«տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

155. Օրենսգրքի 187 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

156. Օրենսգրքի 188 հոդվածում.

դիսպոզիցիայում 1-ին կետից «(բացառությամբ ԽՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)» բառերը հանել.

սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով»:

157. Օրենսգրքի 189 հոդվածի սանկցիայում «մեկ հազարից մինչև երեք հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը» բառերով:

158. Օրենսգրքի 189.1 հոդվածի սանկցիայում «մինչև երկու հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

159. Օրենսգրքի 190 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «տասից մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունհինգ տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

160. Օրենսգրքի 191 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «հինգից մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «տասից մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երրորդ մասի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով.

չորրորդ մասի սանկցիայում «երեսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

161. Օրենսգրքի 192 հոդվածի սանկցիայում «հինգից մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով» բառերով:

162. Օրենսգրքի 193 հոդվածի սանկցիայում «հինգից մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով» բառերով:

163. Օրենսգրքի 194 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

164. Օրենսգրքի 195, 196 և 197 հոդվածների սանկցիաներում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերով:

165. Օրենսգրքի 198 հոդվածում.

առաջին մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:

166. Օրենսգրքի 199 և 200 հոդվածների սանկցիաներում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով» բառերով:

167. Օրենսգրքի 201 հոդվածում.

առաջին, երկրորդ և չորրորդ մասերի դիսպոզիցիաներում «ԽՍՀՄ-ում» և «ԽՍՀՄ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետությունում» և «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ երրորդ մասի դիսպոզիցիայում «ԽՍՀՄ» բառը` «Հայաստանի Հանրապետություն» բառերով.

առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով».

երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը».

երրորդ և չորրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով»:

168. Օրենսգրքի 204 հոդվածում.

դիսպոզիցիայում «և 202 հոդվածի 9-րդ կետով» բառերը հանել.

սանկցիայում «մինչև երեսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

169. Օրենսգրքի 205 հոդվածի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

170. Օրենսգրքի 206 հոդվածի սանկցիայում «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերով:

171. Օրենսգրքի 206.1, 206.2 և 206.3 հոդվածների սանկցիաներում «հիսունից մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով:

172. Օրենսգրքի 206.4 հոդվածի սանկցիայում «հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերով:

173. Օրենսգրքի 207 հոդվածում.

առաջին մասի դիսպոզիցիայում «Ընդհանուր զինապարտության մասին» ԽՍՀՄ օրենքի 89 - 92 հոդվածներով» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 -62 հոդվածներով» բառերով.

առաջին մասի սանկցիայում «մինչև տասը ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասի սանկցիայում «տասից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

174. Օրենսգրքի 208, 209, 210, 211, 212 և 213 հոդվածներում.

առաջին մասերի սանկցիաներում «տասից մինչև քսան ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով.

երկրորդ մասերի սանկցիաներում «քսանից մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով:

175. Օրենսգրքի 214 հոդվածի հինգերորդ կետը «կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմինները» բառերից հետո լրացնել «սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները» բառերով:

176. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասը «163» թվից հետո լրացնել «166.1» թվով, իսկ «182» թվից հետո` «183.1» թվով:

177. Օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը «134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ)» բառերից հետո լրացնել «134.1 հոդվածով» բառերով:

178. Օրենսգրքի 236 հոդվածում.

երկրորդ մասի 1-ին կետը «խախտումների համար» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգ տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի չափով, իսկ օդային տրանսպորտում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով.

քաղաքների և շրջանների գլխավոր պետական սանիտարական բժիշկները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով».

երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոններն ու նորմերը խախտելու համար` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.

քաղաքների և շրջանների գլխավոր պետական սանիտարական բժիշկները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի չափով»:

179. Օրենսգրքի 244.3 հոդվածի վերնագիրը, առաջին և երկրորդ մասերը «զբաղվածության ֆոնդի» բառերից հետո լրացնել «և սոցիալական ապահովագրության ֆոնդի» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 02.09.1993
N ՀՕ-79 օրենք