Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ...

 

 

040.2225.291205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2005 թվականի N 2225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Գյուրջյան           - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի

                             նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Քալանթարյան         - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             հնագիտության և ազգագրության ինստիտուտի

                             տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Վ. Հովհաննիսյան        - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

                             (համաձայնությամբ)

    Գ. Մալխասյան           - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

    Վ. Բարխուդարյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի,

                             ակադեմիկոս-քարտուղար

    Ս. Մինասյան            - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                             աշխատակազմի ղեկավար

    Ա. Գրիգորյան           - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի

                             նախարարության աշխատակազմի պատմության և

                             մշակույթի հուշարձանների պահպանության

                             գործակալության պետ

    Ս. Մուսոյան            - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի

                             նախարարության աշխատակազմի պատմության և

                             մշակույթի հուշարձանների պահպանության

                             գործակալության պետի տեղակալ

    Կ. Վարդանյան           - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի

                             նախարարության աշխատակազմի մշակութային

                             քաղաքականության վարչության պետ

    Ռ. Օհանյան             - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                             ճարտարապետության բաժնի պետ

    Հ. Սիմոնյան            - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման

                             գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

    Ի. Ղարիբյան            - Երևանի  պետական համալսարանի հնագիտության

                             ամբիոնի վարիչ

    Գ. Սարգսյան            - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             հնագիտության և ազգագրության ինստիտուտի

                             գիտական քարտուղար

    Լ. Խաչատրյան           - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության

                             բաժնի վարիչ

    Հ. Հակոբյան            - Երևանի  պետական համալսարանի հնագիտության

                             ամբիոնի դոցենտ»:

 

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման մեջ, կանոնադրության վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.

բ) որոշման ամբողջ տեքստում «վարչություն» բառը` ըստ հոլովառության փոխարինել «նախարարություն» բառով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2005
N 2225-Ն
Որոշում