Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎ ...

 

 

040.2243.090106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2243-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)`

հազ. հեկտար, որից` ոռոգվող

 

    Հանրապետության տարածքը                       2974.3      232.9

        այդ թվում`

1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`

    ա) գյուղատնտեսական նշանակության հողեր        2135.3      179.7

        որից` վարելահող                          457.7       145.0

              բազմամյա տնկարկ                    29.0        28.2

              խոտհարք                            127.8       3.1

              արոտ                               885.1       2.1

              այլ հողեր                          635.7       1.3

    բ) բնակավայրերի հողեր                        133.9       51.0

        որից` տնամերձ և այգեգործական

              (ամառանոցային) հողեր               84.2        48.5

գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և

այլ արտադրական նշանակության հողեր`               20.9        0.1

դ) էներգետիկայի, տրանսպորտի, կապի և

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր     9.1         -

    ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր         187.8       0.7

    զ) հատուկ նշանակության                       29.5        -

    է) անտառային                                 398.0       1.4

    ը) ջրային                                    22.1        -

թ) պահուստային (այդ թվում` նպատակային

նշանակությունը դեռևս  չճշտված)                   37.7        -

1.2. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`

    ա) քաղաքացիների`                             486.8

    բ) իրավաբանական անձանց`                      0.6

    գ) համայնքային`                              775.9

    դ) պետական`                                  1711.0

    ընդամենը` հանրապետությունում                 2974.3

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ավարտել Հայաստանի Հանրապետության մնացած 238 համայնքների և Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի սկզբնական հաշվառման աշխատանքներն ու 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2243-Ն
Որոշում