Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆ ...

24.07.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.12.2000  -ից մինչեւ   24.07.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 29.05.03 թիվ 793-Ն որոշում)

i

040.0415.240997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«24» սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 415

 

i

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման գումարը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1997 թվականի

սեպտեմբերի 24-ի թիվ 415 որոշման

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԿԱՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամը կամ հուղարկավորությունը կատարած անձը թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (որում նշվում են կենսաթոշակառուի ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի սերիան և համարը).

բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը, որոնց վրա կատարվում է նշում` «Փոխհատուցումը վճարված է», և կնքվում կնիքով: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:

(1-ին կետը փոփ. 05.12.00 թիվ 804 որոշում)

2. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում կատարվում է կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով:

Նշված գումարը վճարվում է, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվել են կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.1997
N 415
Որոշում