Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՆՈՒՄՆԵ ...

10.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.2008  -ից մինչեւ   10.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.02.11 թիվ 168-Ն որոշում)

i

040.2274.140106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2005 թվականի N 2274-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 47-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 8-ի

N 2274-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների (այսուհետ` հնարավոր մասնակիցներ) որոշման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված այլ իրավական ակտերով կարող են սահմանվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշմանն առնչվող սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման առարկայի բնութագիրը հաստատվելու հետ միասին պետական մարմնի ղեկավարը հաստատում է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգ կազմակերպելու մասին հայտարարության տեքստը: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլում և տվյալ մարմնի ու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի ինտերնետային էջերում: Հայտարարությամբ հրապարակվում են`

ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը,

բ) համառոտ տեղեկություն գնման առարկայի անվանման մասին և պայմանագրի կատարման նախընտրելի կամ պահանջվող ժամկետը,

գ) տեղեկություններ`

հնարավոր մասնակիցներին ներկայացվող` պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների, ինչպես նաև գնումներին առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով նախատեսված այլ պահանջների մասին,

հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգի, այդ թվում` մասնակցի որակավորման հատկանիշներին վերաբերող պահանջների մասին,

գնումների գործընթացին մասնակցելու նպատակով մասնակցի կողմից փաստաթղթերի, այդ թվում` մասնակցության դիմումի ներկայացման պայմանների մասին,

գնման ընթացակարգի կազմակերպման ժամկետի մասին,

պետական մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

i

4. Գնման գործընթացին մասնակցելու նպատակով պատվիրատուին են ներկայացվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը: Պարբերական մրցույթի կազմակերպման դեպքում հայտարարությունը վավերական է մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված երեք տարի, իսկ գնման այլ ձևերի կազմակերպման դեպքում` առնվազն յոթ աշխատանքային օր: Փաստաթղթերն ստորագրում և հնարավորության դեպքում կնքում է դրանք ներկայացնող անձը:

Ներկայացված փաստաթղթերն ստանում, դրանք առանձին գրանցամատյանում գրանցում և դրանց` սահմանված պահանջներին համապատասխանությունը գնահատում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուն (պատասխանատուները կամ պատասխանատու ստորաբաժանումը):

Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմաններին չհամապատասխանող, այդ թվում` սահմանված ժամկետից հետո ստացված փաստաթղթեր ներկայացրած մասնակիցները չեն կարող որակվել որպես տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ մասին պատվիրատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է մասնակցին` նշելով մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:

(4-րդ կետը փոփ. 04.12.08 թիվ 1444-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված գնահատման շրջանակներում, ներկայացված տեղեկատվության իսկությունը (արժանահավատությունը) պարզելու նպատակով, կարող են պահանջվել պարզաբանումներ և (կամ) լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր: Պահանջվող տեղեկությունները չներկայացվելու կամ ներկայացված տեղեկություններում նշանակալի անհամապատասխանություններ կամ կեղծ տվյալներ հայտնաբերվելու դեպքում մասնակցի` տվյալ գնման գործընթացին հետագա մասնակցությունը գրավոր մերժվում է:

Անհամապատասխանությունները համարվում են նշանակալի, եթե դրանք հանգեցնում են սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանների փոփոխման:

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխանող գնահատված մասնակիցները, որոնք սահմանված կարգով պատվիրատուի հետ կնքում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորագիր, համարվում են գնման տվյալ գործընթացի հնարավոր մասնակից:

7. Մեկ անձից գնման ձևով գնում կատարելու դեպքում, սույն կարգի 3-6-րդ կետերով նախատեսված պայմանները չեն գործում, իսկ հնարավոր մասնակիցները որոշվում են գնման տվյալ առարկայի կամ համանման գնման այլ ընթացակարգերի ժամանակ հնարավոր մասնակից որակված անձանցից, իսկ դրա անհնարինության դեպքում` տվյալ գործընթացի հրավերի պայմաններին համապատասխանող անձանցից:

8. Հնարավոր մասնակիցների գնման գործընթացին հետագա մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2005
N 2274-Ն
Որոշում