031.0276.281105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԿ-1173-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-1173-Ա կարգադրությամբ հաստատված երաժշտության հանձնախմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) Աշոտ Զոհրաբյանին, Մարտուն Իսրայելյանին և Դավիթ Ղազարյանին ազատել հանձնախմբի անդամի պարտականությունների կատարումից.
բ) հանձնախմբի կազմում ընդգրկել Ռոմեն Դավթյանին, Գագիկ Հովունցին և Մելիք Մավիսակալյանին:
2005թ. նոյեմբերի 28
ՆԿ-276-Ա