Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌ ...

 

 

500 2804.291205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50005494

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2005 թվականի N 2804-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված NN 1 և 3 հավելվածների 12-րդ և 15-րդ կետերը.

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության.

ա/ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ համար անցկացնելու մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ/ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորում անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ղեկավարի /Ս. Կոշեցյան/ վրա:

3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Հավելված 1

Երևանի քաղաքապետի

2005 թ. դեկտեմբերի 21-ի

հ. 2804-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` փակ բաժնետիրական ընկերություն/ գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ համար անցկացվող մրցույթի ընթացակարգը` մրցութային հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ ձևավորման կարգը:

2. Պետական ոչ առևտրային կազմակերպության կամ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոն առաջանալուց հետո, քաղաքապետը կայացնում է որոշում` թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին: Որոշումը և մրցույթի պայմանները քաղաքապետարանի աշխատակազմը 5-օրյա պարբերականությամբ առնվազն երկու անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով: Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

3. Հայտարարության տեքստում պետք է նշվի`

ա/ մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել,

բ/ մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

գ/ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը /նյութերը/,

դ/ հավակնորդին ներկայացվող պահանջները /չափանիշները/:

4. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`

ա/ դիմում,

բ/ լուսանկար,

գ/ քաղվածք` աշխատանքային գրքույկից,

դ/ ինքնակենսագրություն,

ե/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,

է/ տեղեկանք` մշտական բնակության վայրից,

ը/ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,

թ/ բնութագիր` վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/:

5. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ անձ: Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած /անվավեր/ և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը տալիս է քաղաքապետարանի աշխատակազմը` 2 շաբաթ հետո: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն կարգին համապատասխան:

6. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը:

7. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է քաղաքապետի որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը /այսուհետ` հանձնաժողով/: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ընտրության /նշանակման/ համար քաղաքապետի որոշմամբ հաստատվում է մրցույթ անցկացնող հանձնաժողովի նոր կազմը: Նույն որոշմամբ նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

8. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները:

Հանձնաժողովի կազմը հինգ անդամից պակաս չպետք է լինի:

9. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը հանձնաժողովի նշանակված անդամներին տեղյակ է պահում նրանց նշանակման, մրցույթի անցկացման օրվա ժամի և վայրի մասին:

10. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ, քարտուղար և հանձնաժողովի կազմը քաղաքապետի որոշմամբ համալրվում է նոր անդամով:

11. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է քաղաքապետի որոշումով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

12. Հանձնաժողովը`

ա/ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը` քննության առնելով փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

բ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

գ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

դ/ ամփոփում է մրցույթի արդյունքները և կազմում արձանագրություն,

ե/ հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ քաղաքապետին է տալիս եզրակացություն:

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի միջոցով` մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին:

16. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում`

ա/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Իրավական ակտերի մասին» «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,

բ/ պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն,

գ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

դ/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

ե/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

զ/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

է/ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

ը/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

17. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

18. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

19. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

20. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

21. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո:

22. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ հանձնաժողովը քաղաքապետին տալիս է եզրակացություն:

24. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ քաղաքապետին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

 

Հավելված 2

Երևանի քաղաքապետի

2005 թ. դեկտեմբերի 21-ի

հ. 2804-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևանի քաղաքապետարանի /այսուհետ` քաղաքապետարան/ ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` փակ բաժնետիրական ընկերություն/ գործադիր մարմինների /այսուհետ` գործադիր մարմին/ ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Գործադիր մարմինների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը:

3. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

4. Ատեստավորման ենթակա գործադիր մարմիններն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ ներկայացնում են գրավոր հաշվետվություն` իրենց ղեկավարած պետական կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին:

5. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը /այսուհետ` հանձնաժողով/ ձևավորվում է Երևանի քաղաքապետի /այսուհետ` քաղաքապետ/ որոշումով: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է քաղաքապետի որոշմամբ: Նույն որոշմամբ նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները:

Հանձնաժողովի կազմը չպետք է պակաս լինի 5 անդամից:

7. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը հանձնաժողովի կազմում նշանակվածներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ, քարտուղար և հանձնաժողովի կազմը քաղաքապետի որոշմամբ համալրվում է նոր անդամով:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է քաղաքապետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

10. Հանձնաժողովը`

ա/ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունից ստանում է ատեստավորմանը մասնակիցների փաստաթղթերը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին,

բ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

գ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները,

դ/ ատեստավորման արդյունքների վերաբերյալ քաղաքապետին տալիս է եզրակացություն:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

13. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ` հաշվետվության հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ատեստավորվողների հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում`

ա/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Լեզվի մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,

բ/ պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն,

գ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

դ/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

ե/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

զ/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

է/ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

ը/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

15. Հարցազրույցն անցկացնելուց հետո ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

18. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից անմիջապես հետո գործադիր մարմինների մասին ընդունած որոշումը ներկայացնում է քաղաքապետին:

19. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքներն ամփոփելուց և մասնակիցների վերաբերյալ քաղաքապետին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
21.12.2005
N 2804-Ն
Որոշում