Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու և անձնական օգտագործման գույք հասկացությունները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չեն, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին և 87 հոդվածի 2-րդ մասերի պահանջներով, «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածների, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես պարզաբանում ենք`

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած ՀՀ մշտական բնակության ժամանող ՀՀ քաղաքացիները վերադառնալիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է համապատասխան եզրակացություն:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով անձնական օգտագործման գույք է համարվում քաղաքացու անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում, քաղաքացու կողմից ձեռք են բերվել մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը:

3. Մաքսային մարմինները մշտական բնակության ժամանող անձանց կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային վճարների արտոնությունները կիրառում են միայն սույն պարզաբանման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետությունում նրանց մշտական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
28.12.2005
N 2
Պաշտոնական պարզաբանում