Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ա ...

 

 

111.0538.281205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105493

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 նոյեմբերի 2005 թվականի N 538-Ն

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված 1-ին հավելվածի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգի» 3-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վ. Գասպարյանին:

 

Հավելված

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2005 թ. նոյեմբերի 10-ի

N 538-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը:

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար հայտատուն գրավոր դիմում է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն (այսուհետ` Գործակալություն):

3. Հայտը գրանցվում է Գործակալության հայտերի գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կնիքով:

4. Գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

5. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:

6. Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից (ներից) և այլ փաստաթղթերից:

7. Գործը պահվում է Գործակալության արխիվում` օրենսդրությամբ սահմանված ժամկետով:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
10.11.2005
N 538-Ն
Հրաման