Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ...

01.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.11.2008  -ից մինչեւ   01.01.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 15.10.14 թիվ 383-Ն որոշում)

i

600.0199.100106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         01           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2005 թվականի N 199-Ն

 

i

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԲՆԱԿԻՉ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`

մինչև 2006 թվականի հունիսի 1-ը բնակիչ-բաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին:

i

3. 2006 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի «Կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 21 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի դեկտեմբերի 9-ի

N 199-Ն որոշմամբ

 

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ))

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N_________

 

    _________________                   «____»__________200 թվական

(կնքման վայրը)

 

Մատակարարը`_________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

____________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս _____________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է ____________________________________________ հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Բաժանորդը` ___________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________________,

(ներտնային գազասպառման համակարգի գտնվելու հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածների համաձայն Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել կենցաղային սպառման համար անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը` վճարել մատակարարված բնական գազի դիմաց:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետ` ԳՄՕԿ), Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

ա) ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87-ով սահմանված պայմաններին համապատասխանող բնական գազով.

բ) ապահովել գազի ճնշումը` նվազագույնը 0,013 բար (1,275 կՊա) հաշվառքի սարքի ելքում.

գ) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված գազի համար վճարման փաստաթղթերը` սույն պայմանագրի 3.1. և 5.4. կետերի համաձայն.

դ) ներտնային գազասպառման համակարգի (այսուհետ` ներտնային համակարգ) վթարների և վթարային իրավիճակների դեպքերում Բաժանորդի ահազանգով անհապաղ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, վերացնել վթարի պատճառները` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3), և վերսկսել գազամատակարարումը` այդ մասին նախազգուշացնելով Բաժանորդին.

ե) գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքում այն վերականգնել ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում` նախապես տեղեկացնելով Բաժանորդին.

զ) հաշվառքի սարքի փոխարինման դեպքում գազամատակարարումը վերսկսել Բաժանորդի հետ նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին.

է) անձամբ կամ իր հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպությունների միջոցով, Բաժանորդին մատուցել ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3).

ը) վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու կամ վճարի հաշվարկի ճշտությանը կասկածելու դեպքում Բաժանորդի պահանջով 5-օրյա ժամկետում պարզաբանել բնական գազի ծախսի և արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը.

թ) ապահովել հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը.

ժ) Բաժանորդի հետ անցկացնել ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների օգտագործման) հրահանգավորում (հավելված N 1).

ժա) տարին երկու անգամ իրականացնել Բաժանորդի հրահանգավորում` ներտնային համակարգի (ներառյալ` գազօգտագործող սարքավորումների) անվտանգ օգտագործման վերաբերյալ.

ժբ) գազամատակարարման դադարեցման կամ ընդհատման դեպքում ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում նախազգուշացնել Բաժանորդին: Գազամատակարարման համակարգի վթարի և այն կանխարգելելու նպատակով գազամատակարարման ընդհատման դեպքերում հնարավորինս սեղմ ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտնել ընդհատման պատճառների և վերականգնման կանխատեսվող ժամանակի մասին.

ժգ) Բաժանորդի հետ կազմել առանձնատան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի գազիֆիկացման (գազամատակարարման վերականգնման) տեխնիկական անձնագիր (հավելված N 4).

ժդ) սույն պայմանագրի 2.3. կետի գ) ենթակետում նախատեսված դեպքերում 15-օրյա ժամկետում քննարկել Բաժանորդի ներկայացրած դիմումը և, բավարարման դեպքում, անհրաժեշտ փոփոխություններ կատարել ներտնային համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորումների փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում Բաժանորդին ներկայացնել գրավոր հիմնավորում.

ժե) սույն պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Բաժանորդի դիմումի հիման վրա դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը` ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում.

ժզ) բնակարանի վարձակալության (փաստացի օգտագործման) դեպքում վարձակալին (փաստացի օգտագործողին) մատուցել Բաժանորդի կամ վարձակալի հետ կնքված պայմանագրով նախատեսված ծառայությունները.

ժէ) նվազագույնի հասցնել յուրաքանչյուր Բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, 12 ամսվա ընթացքում ընդհատումների թիվը չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդհատումը վթարի և վթարային իրավիճակներում սարքավորումների ավտոմատ կարճաժամկետ անջատումների կամ ֆորս մաժորի հետևանք է:

Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում հաշվառվող ընդհատումների քանակի մեջ:

2.3. Բաժանորդը պարտավոր է.

ա) վճարել մատակարարված գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով.

բ) պահպանել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների) կանոնները և պահանջները.

գ) իր նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման, կամ ներտնային համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.

դ) չխախտել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի և դրա տեղակայման արկղի, ինչպես նաև դրանց կապարակնիքների ամբողջականությունը: Խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնել Մատակարարին.

ե) գազը և ներտնային համակարգը չօգտագործել նախագծով և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական փաստաթղթերով (անձնագրերով) չնախատեսված նպատակներով ու պայմաններով.

զ) ներտնային համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել ներտնային համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները (անհրաժեշտության դեպքում նաև հաշվառքի սարքի արկղում տեղակայված փականները), օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.

է) չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման համակարգին.

ը) չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների` ներտնային համակարգի համապատասխանությունը նախագծին և տեխնիկական պայմաններին ստուգելու նպատակով մուտքն իր բնակարան, եթե ներկայացվում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը` լուսանկարով: Մատակարարի ներկայացուցիչների մուտքը Բաժանորդի բնակարան կատարվում է Բաժանորդի համաձայնությամբ և նրա կողմից նախընտրելի ժամերին, իսկ բացառիկ դեպքերում (գազամատակարարման ընթացքում վթարների վերացման)` առանց Բաժանորդի համաձայնության, օրենքով սահմանված կարգով.

թ) իր սեփականությունը հանդիսացող բնակարանը վաճառելու (կամ այլ ձևով օտարելու, որը հանգեցնում է բնակարանի սեփականատիրոջ փոփոխության) դեպքում դիմել Մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և բնակարանի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին.

ժ) բնակարանը վարձակալության (փաստացի օգտագործման) հանձնելու դեպքում գրավոր տեղեկացնել Մատակարարին` վարձակալին (փաստացի օգտագործողին) արտահերթ հրահանգավորման համար: Վարձակալը (փաստացի օգտագործողը) ստանձնում է սույն պայմանագրով նախատեսված Բաժանորդի իրավունքները և պարտականությունները.

ժա) իր միջոցներով վերականգնել, վերանորոգել տեխնիկական պայմանների խախտմամբ օգտագործված ներտնային համակարգը կամ փոխարինել այդ համակարգի անսարք վիճակում օգտագործվող մասը:

 

3. Մատակարարված բնական գազի հաշվառումը

 

3.1. Բաժանորդին մատակարարված բնական գազի հաշվառումը կատարվում է հաշվառքի սարքի միջոցով: Հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի` օրացուցային ամսվա վերջին օրը, պարտադիր զննելով հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:

3.2. Հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 2 հավելվածում:

3.3. Հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործելու դեպքերում օգտագործված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով: Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում կազմվում է երկկողմանի ստորագրված ակտ և կցվում սույն պայմանագրին:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազի ներտնային համակարգի սահմանազատման կետը հաշվառքի սարքի ելքն է (բկանցքը):

4.2. Հաշվառքի սարքի ձեռքբերման, հավաքակցման և շահագործման (ներառյալ` պլանային ստուգաչափման և փոխարինման) ծախսերն իրականացնում է Մատակարարը:

4.3. Մատակարարի և Բաժանորդի կողմից դրված կապարակնիքների փոխարինման հետ կապված ցանկացած գործողություն իրավասու և պարտավոր է կատարել միայն Մատակարարը` Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ: Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալու դեպքում Մատակարարը կապարակնիքների փոխարինումը կատարում է առանց Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցության: Նոր կապարակնիքներ դնելու դեպքում հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտում այդ մասին պարտադիր նշումներ են կատարվում (հավելված N 2):

4.4. Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում Մատակարարը պարտավոր է տեղադրել վկայագրված և ստուգաչափված այլ հաշվառքի սարք: Հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Մատակարարը Բաժանորդին գրավոր տեղեկացնում է այդ գործողության ժամկետի մասին: Հաշվառքի սարքի փոխարինումն արձանագրվում է երկկողմ ստորագրված ակտով, որի մեկ օրինակը տրվում է Բաժանորդին: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարը հաշվառքի սարքը փոխարինում է առանց Բաժանորդի մասնակցության: Նոր տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական պարամետրերը, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը ամրագրվում են ակտում և N 2 հավելվածում:

4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել իր կամ իր կողմից լիազորված անձի մասնակցությունը հաշվառքի սարքի ստուգաչափումներին:

4.6. Հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումն իրականացնում է Մատակարարը` Բաժանորդի ներկայացրած դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ` նախապես հայտնելով Բաժանորդին: Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի, հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում` Մատակարարը: Հաշվառքի սարքի փոխարինումը (վերականգնումը) իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4.7. Ստուգաչափման արդյունքում հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատվելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

4.8. Բաժանորդն իրավունք ունի 30-օրյա ժամկետում Մատակարարից տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի որակական ցուցանիշների վերաբերյալ: Բաժանորդի պահանջի դեպքում տեղեկատվությունը պետք է տրամադրվի գրավոր:

4.9. Բաժանորդն իրավունք ունի 30 օր և ավելի բացակայելու դեպքում նախազգուշացնել Մատակարարին` դադարեցնելու բնակարանի գազամատակարարումը: Տվյալ իրավունքը չիրականացնելու (Մատակարարին չնախազգուշացնելու) դեպքում Բաժանորդի բացակայության ժամանակ առաջացած վթարների և վթարային իրավիճակների, դրանց հետևանքով առաջացած վնասների համար Մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

5. Վճարման կարգը

 

5.1. Մատակարարվող բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

5.2. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

5.3. Միացման պայմանագրի հիման վրա գազամատակարարման համար Մատակարարի բանկային հաշվին Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափով Բաժանորդի վճարած կանխավճարի դիմաց Մատակարարը Բաժանորդին գազ է մատակարարում գազամատակարարումն սկսելուց հետո 12 ամսվան հաջորդող ժամանակահատվածում: Կանխավճարի դիմաց գազը մատակարարվում է գազ մատակարարելու պահին գործող սակագնով հաշվարկված գազի արժեքի չափով` մինչև կանխավճարի մարումը:

5.4. Մատակարարը մինչև հաջորդ ամսվա 10-ը Բաժանորդին է ներկայացնում մատակարարված գազի համար վճարման փաստաթուղթ (կամ տեսանելի տեղերում փակցնում է վճարման ցուցակներ, կամ վճարման կետեր է ներկայացնում վճարագրեր) հաշվարկված գործող սակագներով:

5.5. Բաժանորդը սպառված գազի դիմաց վճարում է Մատակարարի ներկայացրած հաշվեհամարին ոչ ուշ, քան վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Մատակարարը գրավոր հիշեցնում է Բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով Բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին Մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ Մատակարարը կարող է տեղում ստուգել Բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

5.6. Մատակարարը կարող է չդադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում` ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի 3-օրյա ժամկետում դադարեցնել նրա գազամատակարարումը` այդ մասին նախազգուշացնելուց հետո:

5.7. Տեխնիկական սպասարկման ծառայության համար վճարումներն իրականացվում են ըստ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3):

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

6.2. Սույն պայմանագրի 2.2 կետի ժէ) ենթակետով սահմանված ընդհատումների թույլատրելի քանակը կամ տևողությունը գերազանցելու դեպքում Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ, որի մեծությունը հաշվարկվում է բնական գազի սակագնի և Բաժանորդին նախորդ ամսին մատակարարված բնական գազի միջին օրական ծախսի արտադրյալով:

6.3. Սույն պայմանագրի 6.2 կետում նախատեսված տույժը վճարվում է այն Բաժանորդներին, որոնց գազամատակարարումը նախորդ 6 (վեց) ամիսների ընթացքում չվճարման հետևանքով չի դադարեցվել:

 

7. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման պայմանները

 

7.1. Մատակարարը կարող է ժամանակավորապես ընդհատել կամ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) Բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ կամ հաշվառքի սարքի միտումնավոր խախտմամբ գազի օգտագործման դեպքում,

ե) սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում:

7.2. Մատակարարը պարտավոր է դադարեցնել գազամատակարարումը`

ա) Բաժանորդի դիմումի համաձայն,

բ) ԳՄՕԿ-ով նախատեսված այլ դեպքերում:

7.3. Մատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման պատճառները վերացնելուց (վերանալուց) և մատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1. Կողմերը ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, գազամատակարարման ցանցի վթարներ այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, Մատակարարից անկախ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրած ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը

 

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

10.2. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

10.3. Հանձնաժողովի կողմից կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում:

10.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել.

ա) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

բ) Բաժանորդի կողմից միակողմանի` սույն պայմանագրի 2.3 կետի թ) ենթակետով սահմանված կարգով.

գ) Մատակարարի կողմից միակողմանի` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1 - Ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական

գազից օգտվելու անվտանգության (այդ թվում` գազօգտագործող

սարքավորումների) կանոնների և պահանջների հրահանգավորման

թերթիկ

Հավելված N 2 - Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտ

(կազմվում է երկու օրինակից)

Հավելված N 3 - Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման

համաձայնագիր

Հավելված N 4 - Առանձնատան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի

գազիֆիկացման (գազամատակարարման վերականգնման) տեխնիկական

անձնագիր

 

    Մատակարար`                                   Բաժանորդ`

 

______________________________  ___________________________________

    (գտնվելու վայրը)                    (անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________   ___________________________________

    (հեռախոսահամարը)                    (բնակության վայրը)

______________________________   ___________________________________

    (էլ. փոստը)                         (հեռախոսահամարը)

______________________________

(Հ/Հ)

______________________________  ___________________________________

(պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (անձնագրի տվյալները)

 

______________________________  ___________________________________

    (ստորագրությունը)                   (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 1

Կենցաղային սպառման համար

բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ))

պայմանագրի

 

Ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու

անվտանգության (այդ թվում` գազօգտագործող սարքավորումների)

կանոնների և պահանջների հրահանգավորման թերթիկ

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________

2. Բաժանորդ ________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ներտնային համակարգի հասցեն)

3. Բաժանորդային քարտի համարը _______________________________________

 

Ներտնային համակարգի անվտանգ օգտագործման համար պատասխանատվություն է կրում Բաժանորդը:

Ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումը իրականացնում է Մատակարարն անձամբ կամ իր կողմից ընտրված կազմակերպության միջոցով, սույն պայմանագրի N 3 հավելվածի համաձայն:

Բաժանորդը պետք է պահպանի անվտանգության հետևյալ կանոնները.

ա) չկատարել գազատար խողովակներին ապօրինի միացումներ,

բ) չկատարել նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումների տեղափոխումներ կամ լրացուցիչ սարքավորումների ինքնակամ միացումներ,

գ) չօգտվել գազիֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության, իրավասու մարմնի կողմից չհավաստված գազօգտագործող սարքավորումներից (այդ թվում` ջեռուցման և ջրատաքացուցիչ),

դ) չշահագործել ծխաօդատար ուղիները, այդ թվում` թիթեղյա խողովակներով միացումները տեխնիկական ստուգման ժամկետանց ակտով և (կամ) անսարք վիճակում,

ե) չօգտվել անսարք, տեխնիկական անձնագրին համապատասխան չհամալրված կամ նորոգման ենթակա գազօգտագործող սարքավորումներից,

զ) պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները,

է) գազօգտագործող սարքավորումների աշխատելու ընթացքում ապահովել հսկողությունը համաձայն տեխնիկական կանոնակարգերի,

ը) գազամատակարարման և (կամ) ներտնային համակարգում գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքերում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից, փակել գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքերի փականները, օդափոխել շինությունը, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և անհապաղ տեղեկացնել գազի վթարային ծառայությանը` 1-04 հեռախոսահամարով,

թ) կազմակերպված ծխահեռացմամբ գազօգտագործող սարքավորումներից օգտվելուց առաջ ստուգել ծխատար ուղիների քարշի առկայությունը, անսարքության դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից և անհապաղ դիմել Մատակարարին:

Մինչ գազամատակարարման իրականացումը (գազամատակարարման վերականգնումը) Մատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվել է ներտնային գազասպառման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին: Թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:

 

    Հրահանգավորում ստացող Բաժանորդ              Հրահանգավորող

_________________________________ ______________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)    (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________ ______________________________

    (ստորագրությունը)                      (ստորագրությունը)

Կ.Տ.

 

Հավելված N 2

Կենցաղային սպառման համար

բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ))

պայմանագրի

 

ԱԿՏ

Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման)

(կազմվում է երկու օրինակից)

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

 

2. Բաժանորդ ________________________________________________________

 

Ներտնային գազասպառման համակարգի գտնվելու հասցեն ____________________

 

________________________________________________________________________

 

Բաժանորդային քարտի համարը __________________________________________

 

3. Հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) հիմքը _____________________

 

________________________________________________________________________

(Նոր Բաժանորդ, պլանային փոխարինում, արտապլանային փոխարինում, հանձնարարության N, ամսաթիվը, ամիսը, տարին)

 

4. Տեղադրման (փոխարինման) հանձնարարություն տվող անձը _______________

 

________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

 

5. Տեղադրող (փոխարինող) պատասխանատու անձը __________________________

 

________________________________________________________________________

                (անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

 

6. Հաշվառքի սարքի տվյալները

 

.__________________________________________________________________.

|N |Տեսակը|Գործարանային|Տեղադրման|Ստուգա-|Արկղի |Կողմերի           |

|  |      |համարը      |ժամկետը  |չափման |կնիքի |ստորագրությունները|

|  |      |            |         |ժամկետը|համարը|__________________|

|  |      |            |         |       |      |Մատակարար|Բաժանորդ|

|__|______|____________|_________|_______|______|_________|________|

|1 |      |            |         |       |      |         |        |

|__|______|____________|_________|_______|______|_________|________|

|2 |      |            |         |       |      |         |        |

|__|______|____________|_________|_______|______|_________|________|

|3 |      |            |         |       |      |         |        |

|__|______|____________|_________|_______|______|_________|________|

|4 |      |            |         |       |      |         |        |

.__________________________________________________________________.

 

7. Հանված հաշվառքի սարքի ցուցմունքի և տեխնիկական վիճակի նկարագրությունը ________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

8. Նախատեսվում է (չի նախատեսվում) հանված հաշվառքի սարքի ստուգաչափում`

 

Բաժանորդի ներկայությամբ ____________________________________________

ամիս, ամսաթիվ, հասցե

________________________________________________________________________

 

9. Հաշվառքի սարքի փոխարինման ժամանակ Բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի զննման արդյունքները ______________________________

________________________________________________________________________

 

10. Փոխարինման և կապարակնքման աշխատանքները կատարվել են Բաժանորդի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ «____»___________ 200__թվական

 

    Մատակարար`                                        Բաժանորդ`

     _________________________________       ___________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը) (անունը, հայրանունը,

ազգանունը)

     _________________________________       ___________________________

    (ստորագրությունը)                               (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Նշումներ կապարակնիքի փոխարինման մասին

 

  ____________________________________________________________ (     )

  ____________________________________________________________ (     )

  ____________________________________________________________ (     )

  ____________________________________________________________ (     )

 

Հավելված N 3

i

Կենցաղային սպառման համար

բնական գազի մատակարարման

(Մատակարար - Բաժանորդ (Բնակիչ))

պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման

 

1. Համաձայնագրի առարկան

 

1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ Բաժանորդը` վճարել մատուցված ծառայության դիմաց:

2. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը ներառում է`

1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.

2) գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև վերացնել ցանկացած արգելք, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջության խաթարման հետ և որակվում են որպես սույն համաձայնագրի 9-րդ կետում բերված աշխատանքներ).

3) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

4) ներտնային գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին բնակարանում ներկա գտնվող և տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացիների հրահանգավորումը:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

3. Բաժանորդը պարտավոր է`

1) օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության այլ պահանջները.

2) գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ ներտնային գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.

3) սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցած ծառայության համար.

4) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության կատարման ժամկետների վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում չխոչընդոտել Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր բնակարան (առանձնատուն), եթե վերջինս ներկայացնում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը` լուսանկարով:

4. Մատակարարը պարտավոր է`

1) սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ).

2) ստուգել ներտնային գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.

3) առնվազն 3 օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել (տեսանելի վայրերում փակցնելով հայտարարություն) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու ժամկետների վերաբերյալ:

 

3. Մատուցված ծառայության հավաստումը

 

5. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը հավաստվում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտում (հավելված): Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացի):

 

4. Վճարման կարգը

 

6. Սույն համաձայնագրի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցման համար Բաժանորդը Մատակարարին վճարում է Հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար վճար սահմանելու մասին» N 154-Ն որոշմամբ սահմանված` Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար` _________ դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը.

1) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում կազմում է 2400 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 5700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

3) երեք և ավելին գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 6900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

7. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար Բաժանորդը վճարում է յուրաքանչյուր ամիս` տարեկան վճարի 1/12 մասով, մատակարարված գազի վճարման փաստաթղթում (կամ տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակներում կամ վճարման կետեր ներկայացրած հաշիվներում) նշված հաշվեհամարին (առանձին տողով և չափով):

8. Հանձնաժողովի կողմից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի փոփոխման դեպքում նոր վճարն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն համաձայնագրում:

 

5. Այլ պայմաններ

 

9. Ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգով նախատեսված պարբերաբար կատարվող աշխատանքներն իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին` համապատասխան լիազորություններ ունեցող «Հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» միությանն անդամագրված ծխնելուզագործական ընկերությունների կողմից:

10. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում.

1) Մատակարարը հաջորդ հաշվարկային կիսամյակի համար Բաժանորդից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի գանձում, ինչի մասին մինչև տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 25-ը գրավոր տեղեկացնում է Բաժանորդին.

2) Մատակարարը պարտավոր է վճարել տույժ, սույն համաձայնագրի 6-րդ կետով սահմանված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի 1/2-ի չափով, որը հաշվի է առնվում տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամիսը հաջորդող ամսին Բաժանորդի ծախսած բնական գազի համար ներկայացվող վճարման հաշվում:

11. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորության խախտում է համարվում հաշվարկային կիսամյակի ընթացքում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չիրականացնելը:

12. Սույն համաձայնագրի 10-րդ կետը կիրառվում է 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

    Բաժանորդ                          Մատակարար

 

_______________________________  _______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)  (անունը, հայրանունը, ազգանունը,

պաշտոնը)

_______________________________  _______________________________

    (ստորագրությունը)                 (ստորագրությունը)

 

    «_____» _____________20 թ.        «_____» ______________20 թ.

 

Պայմանագիր N ________ Կ.Տ.

 

Հավելված

Ներտնային գազասպառման

համակարգի տեխնիկական

սպասարկման

 

_________________________________________

(սպասարկումն իրականացնող ընկերություն)

 

ԱԿՏ

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ

 

.__________________________________________________________________.

|Կատարման  |Մատակարարի (լիազորված|Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի  |

|ամսաթիվ,  |անձի) ներկայացուցիչ  |(տվյալ հասցեում բնակվող չափահաս  |

|ամիս,     |                     |քաղաքացու)                       |

|տարեթիվ   |_____________________|_________________________________|

|          |անունը,  |ստորագրու- |անունը,  |ստորագրու-|Ծանոթություն|

|          |ազգանունը|թյունը     |ազգանունը|թյունը    |(լրացվում է |

|          |         |           |         |          |դժգոհություն|

|          |         |           |         |          |կամ առաջար- |

|          |         |           |         |          |կություն    |

|          |         |           |         |          |ունենալու   |

|          |         |           |         |          |դեպքում)    |

|__________|_________|___________|_________|__________|____________|

|«__» ____ |         |           |         |          |            |

|20__ թ.   |         |           |         |          |            |

|__________|_________|___________|_________|__________|____________|

|«__» ____ |         |           |         |          |            |

|20__ թ.   |         |           |         |          |            |

.__________________________________________________________________.

 

1. Բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները չի կատարել կամ մասնակի է կատարել: Այս դեպքում բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) ծանոթություն սյունակում կատարում է համապատասխան գրառում:

 

(3-րդ հավելվածը փոփ. 08.10.08 թիվ 539-Ն որոշում)

 

.________________________________________________________________.

|                                     Հավելված N 4               |

|                                  Կենցաղային սպառման համար      |

|                                  բնական գազի մատակարարման      |

|                                  (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) |

|                                  պայմանագրի                    |

|                                                                |

|                                                                |

|                      ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ                       |

|                                                                |

|              ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ                |

|                    ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ                      |

|                (ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ)                 |

|                                                                |

|     ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ _________________                |

|                                                                |

|                   _________________________ ԳԳՄ                |

|                                                                |

|                   _________________________ ԱՇԾ                |

|                                                                |

|                                                                |

|                                                                |

|          __________________________________________            |

|           (բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը)            |

|          __________________________________________            |

|                 (ներտնային համակարգի հասցեն)                   |

|                                                                |

.________________________________________________________________.

 

ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Գազիֆիկացման նախագիծ N ______________________

 

Շինհավաքակցող ընկերություն _____________________________________

 

Առանձնատուն (բնակարան) _________________________________________

Շինհավաքակցման աշխատանքները սկսվել են ___________________

ավարտվել են ___________________

1. Գազատարի և սարքավորումների բնութագիրը

._____________________________________________________________________.

|Գազատար |Տեղադրված գազօգտագործող         |Գազի առևտրային |փականներ   |

|        |սարքավորումների քանակը և  տեսակը|հաշվառքի սարքի |           |

|________|________________________________|մակնիշը և      |___________|

|D   |L  |գազասալիկ|ջրատաքա- |ջեռուցման   |գործարանային   |տրամա-|քա- |

|(մմ)|(մ)|         |ցուցիչ   |սարք        |համարը         |չափը  |նակը|

|____|___|_________|_________|____________|_______________|______|____|

|    |   |Քան.|Մակ-|Քան.|Մակ-|Քան.|Մակ-   |               |      |    |

|    |   |    |նիշը|    |նիշը|    |նիշը   |               |      |    |

|    |   |____|____|____|____|____|_______|_______________|______|____|

|    |   |____|____|____|____|____|_______|_______________|______|____|

._____________________________________________________________________.

 

2. Օգտագործվող նյութերի տվյալները

._____________________________________________________.

| N/N|Նյութի   |Նյութի տեսակը|Արտադրող գործարանը,     |

| ը/կ|անվանումը|             |Սերտիֆիկատ (հավաստագիր) |

|    |         |             |       N                |

|____|_________|_____________|________________________|

|____|_________|_____________|________________________|

|____|_________|_____________|________________________|

|____|_________|_____________|________________________|

._____________________________________________________.

 

3. Տվյալներ զոդակարերի վերաբերյալ

._____________________________________________________________.

|Զոդողի անունը,|Վկայականի N  |  Զոդակարերի    |               |

|ազգանունը     |տրման ժամկետը|________________|ստորագրությունը|

|              |             |տրամաչափը|քանակը|               |

|______________|_____________|_________|______|_______________|

|______________|_____________|_________|______|_______________|

._____________________________________________________________.

 

4. Ներտնային համակարգի գազատարերի փչամաքրումը և փորձարկումը`

ըստ ամրության ու կիպության կատարվել է «» ___________ 200 թ. և ապահովում է շին. նորմերի պահանջները

Աշխատանքների ղեկավար` ____________________ ______________________

(ստորագրությունը) (պաշտոնը, ազգանունը, անունը)

 

Հաստատում եմ` _______________________________________________________

(շինհավաքակցող ընկերության ղեկավարի ազգանունը, անունը, ստորագրությունը)

 

Պատվիրատու` _________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

5. Ծխաօդատար ուղիներ

 

Ծխաօդատար ուղիների պիտանելության ակտ N ____, տրված «___» ______ 200 թ.

 

6. Ակտ

Ներտնային գազասպառման համակարգի ավարտված

աշխատանքների ընդունման և համակարգի գործարկման

 

Քաղաք (ավան, գյուղ) _______________________, «____» __________ 200 թ.

 

Ընդունող հանձնաժողով`

 

1. Շինհավաքակցող ընկերության ներկայացուցիչ`

________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

2. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ`__________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

 

3. Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` _____________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

ուսումնասիրեցին`

._______________________________________________________________.

|N|Փաստաթղթերի|Փաստաթղթերի|Փաստաթղթերը     |Թերթերի|Ծանոթություն|

| |անվանումը  |տրման      |տվող ընկերության|քանակը |            |

| |           |ժամկետը    |անվանումը,      |       |            |

| |           |           |հավաստագրի N    |       |            |

|_|___________|___________|________________|_______|____________|

|_|___________|___________|________________|_______|____________|

|_|___________|___________|________________|_______|____________|

|_|___________|___________|________________|_______|____________|

._______________________________________________________________.

 

Ընդունող հանձնաժողովը գտնում է, որ ներտնային գազասպառման համակարգի շինհավաքակցման ու փորձարկման (գործարկման) աշխատանքները կատարված են նախագծին և շինարարական նորմերին ու կանոններին համապատասխան:

Տեխնիկական կատարողական փաստաթղթերն առկա են:

Ներտնային գազասպառման համակարգը պատրաստ է շահագործման:

 

Ընդունող հանձնաժողովի անդամներ.

 

1. Շինհավաքակցող ընկերության ներկայացուցիչ` ____________________

(ստորագրությունը)

2. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ` __________________________________________________________

(ստորագրությունը)

3. Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` ______________________________

(ստորագրությունը)

 

7. Կարգագիր N _____________

Գազավտանգ աշխատանքների կատարման (թողարկման)

 

Աշխատանքների կատարման սկիզբը ______________, վերջը _______________

                                 (ամիս, ամսաթիվ)       (ամիս, ամսաթիվ)

Պատասխանատու ղեկավար`

 

________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Կատարողներ` 1. _____________________________________________________________________

 

2. ______________________________________________________________________

 

3. ______________________________________________________________________

 

Կարգագիրը տվեց ______________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Գազաթողարկման աշխատանքների պատասխանատու`

 

________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_____________________________

                            (ստորագրությունը)

«___» ________________ 200 թ.

 

8. Ակտ

Գազի առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և ներտնային

գազասպառման համակարգ գազի թողարկման

 

Քաղաք (ավան, գյուղ) _____________________ «___»_____________ 200 թ.

 

Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ներկայացուցիչ`

________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Գազի թողարկման պատասխանատու` ________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

Պատվիրատու (տնատեր, ներկայացուցիչ)` _________________________________

(անունը, ազգանունը)

Տեղադրված է գազի առևտրային հաշվառքի սարք ___________________ տիպի,

 

գործարանային N ___________

 

Գազի թողարկումը կատարված է շահագործման ընդունված ներքոհիշյալ

գազօգտագործող սարքավորումներին`

.___________________________________________________________.

|N|Գազօջախ       |Ջրատաքացուցիչ |Ջեռուցման սարք|Ծանոթություն|

| |______________|______________|______________|            |

| |մակնիշը|քանակը|մակնիշը|քանակը|մակնիշը|քանակը|            |

|_|_______|______|_______|______|_______|______|____________|

|_|_______|______|_______|______|_______|______|____________|

|_|_______|______|_______|______|_______|______|____________|

|_|_______|______|_______|______|_______|______|____________|

.___________________________________________________________.

 

1. Մատակարարի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի

ներկայացուցիչ`                      ___________________________

                                     (ստորագրությունը)

2. Գազի թողարկման պատասխանատու` ___________________________

(ստորագրությունը)

 

Գազի առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է:

Գազը թողարկված է ներտնային գազասպառման

համակարգի վերոնշյալ գազօգտագործող

սարքավորումներին`

 

Բաժանորդ ___________________________

(ստորագրությունը)

 

9. Ներտնային գազասպառման համակարգի նախագիծ-գծապատկերը

 

Հաստատում եմ`

 

_______ ԳԳՄ տնօրենի տեղակալ

 

___________________________

 

«____» ____________ 200__թ.

 

._______________________________.

| Պայմանական նշաններ            |

|_______________________________|

|            | Գազատար և  փական |

|____________|__________________|

|            | Գազի հաշվիչ      |

|____________|__________________|

|            | Ջրատաքացուցիչ    |

|____________|__________________|

|            | Ջեռուցման վառարան|

|____________|__________________|

|            | Գազօջախ          |

Կազմեց ________________         |____________|__________________|

(պաշտոնը, անունը,           |            | Ջեռուցման կաթսա  |

ազգանունը, ստորագրությունը) |____________|__________________|

Ստուգեց ________________         |            | Օդատար ուղի      |

(պաշտոնը, անունը,           |____________|__________________|

ազգանունը, ստորագրությունը) |            | Ծխատար ուղի      |

._______________________________.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.12.2005
N 199-Ն
Որոշում