Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ II-8.04.02.-2005 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ II-8.04.02.-2005 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ ...

01.04.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.07.2005  -ից մինչեւ   01.04.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.2024 թիվ 10-Ն հրաման)

i

117.0075.130605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         06           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11705211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 մայիսի 2005 թվականի N 75-Ն

 

i

ՀՀՇՆ II-8.04.02.-2005 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և 2005թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դնել ՀՀՇՆ II - 8.04.02 - 2005 «Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. 2005թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.04.09-84 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա» միջպետական շինարարական նորմերը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

թիվ 75 առ 02.05.05 հրամանով

 

__________________________________________________________________________

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ՀՀ ՇՆ II - 8.04.02 - 2005 __________________________________________________________________________

 

Գործարկման թվականը ________________

 

1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1 Սույն նորմերը տարածվում են շենքերի և շինությունների հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքների նախագծման, հավաքակցման ու շահագործման վրա:

Հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքների նախագծումն ու տեղադրումը պարտադիր է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

1.2 Սույն նորմերը չեն տարածվում հետևյալ նախագծման աշխատանքների վրա.

ա/ հատուկ նորմերով նախագծվող շենքերի և շինությունների,

բ/ շենքից դուրս տեղաբաշխված տեխնոլոգիական կայանքների,

գ/ շարժական դարակաշարերով պահեստային շենքերի,

դ/ օդակախույթային փաթեթավորմամբ արտադրանքի պահեստավորման շենքերի,

ե/ 5.5մ ավելի բարձրությամբ բեռների պահեստավորման պահեստային շենքերի հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների:

1.3 Սույն նորմերը չեն տարածվում նաև Դ դասի հրդեհների, ինչպես նաև հետևյալ քիմիական ակտիվ նյութերի ու նյութեղենի հրդեհների մարման հրդեհաշիջման համար կիրառվող կայանքների նախագծման աշխատանքների վրա.

ա/ հրամարիչ նյութի փոխազդեցումից պայթող (ալյումինաօրգանական միացություններ, ալկալիական մետաղներ),

բ/ հրամարիչ նյութի հետ փոխազդեցության ժամանակ քայքայվող և այրվող գազեր անջատող (լիթիումօրգանական միացություններ, կապարի ազիդ, ալյումինի, ցինկի և մագնեզիումի հիդրիտներ),

գ/ հրամարիչ նյութի փոխազդեցությունից ուժեղ ջերմանջատիչ արդյունք ունեցող (ծծմբաթթու, տիտանի քլորիդ, թերմիտ),

դ/ ինքնաբռնկվող նյութեր:

 

2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՍՆիՊ 2.04.01-85 - Շենքերի ներքին ջրմուղ և կոյուղի:

ՍՆիՊ 2.04.02-84 * - Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և շինություններ:

ՍՆիՊ 3.05.05-84 - Տեխնոլոգիական սարքավորանք և տեխնոլոգիական խողովակաշարեր:

ՍՆիՊ 3.05.06-85 - Էլեկտրատեխնիկական սարքվածքներ:

ՀՀՇՆ II-8.03-96 - Բնական և արհեստական լուսավորում:

ՀՀՇՆ II-8.04.01-97 - Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն:

ՀՀՇՆ IV-12.02.01-04 - Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում:

ԷՍԿ - Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ (Հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 24-ի N 189-ԳՄ հրամանով):

 

3 ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Առբերիչ խողովակաշար - խողովակաշար, որը հրամարիչ նյութի աղբյուրը միացնում է կառավարման հանգույցներին:

Արագարար - սարքվածք, որն ապահովում է օդային ցայտաջրմուղի և դրենչերային հրաշիջման կայանքների իներցիայի նվազեցումը:

Բաժանավորիչ - սարքվածք, որը նախատեսված է հրաշիջման կայանքներում ջրի հանդեպ փրփրարարի (հավելանյութերի) բաժանավորման համար:

Բաշխիչ խողովակաշար - խողովակաշար, որի վրա տեղակայված են ոռոգիչներ (գլխադիրներ) պաշտպանվող գոտում հրամարիչ նյութի բաշխման համար:

Բաշխիչ սարքվածք - խողովակաշարի վրա տեղակայված փականային սարքվածք, որն ապահովում է գազային հրամարիչ նյութի բացթողումը որոշակի մայրուղային խողովակաշարի մեջ:

Գազային հրդեհաշիջման կենտրոնացված կայանք - գազային հրդեհաշիջման կայանք, որտեղ գազալցված գլանանոթները տեղադրված են հրդեհաշիջման կայանի սենքում:

Գազային հրդեհաշիջման մարտկոց - գազային հրաշիջման մոդուլների խումբ, որը միավորված է ընդհանուր հավաքիչով և ձեռքի գործարկման սարքով:

Գազային հրդեհաշիջման մոդուլ - փակիչագործարկային սարքվածքով գլանանոթ, որը նախատեսված է գազային հրամարիչ նյութերի պահման և արձակման համար:

Գազային հրդեհաշիջման մոդուլային կայանք - հրդեհաշիջման գազային կայանք, որը պարունակում է մեկ կամ մի քանի հրդեհաշիջման գազային մոդուլներ, որոնց գլանանոթները տեղավորված են պաշտպանվող սենքում կամ նրա կողքին:

Գլխադիր - սարքվածք, որը նախատեսված է հրամարիչ նյութի արձակման և շիթի (շիթերի) կազմավորման համար:

Դրդիչ համակարգ - ջրով, ջրալուծույթով, սեղմած օդով լցված խողովակաշար կամ ջերմային փականքներով ճոպան, որը նախատեսված է հրդեհաշիջման դրենչերային կայանքների, ինչպես նաև գազային և փոշով հրդեհաշիջման կայանքների ինքնաշխատ և հեռագործ միացման համար:

Դրենչեր - հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքվածք:

Դրենչերային հրդեհաշիջման կայանք - դրենչերային ոռոգիչներով սարքավորված հրաշիջման կայանք:

Դրենչերային ոռոգիչ - բաց ելքային անցքեր ունեցող ոռոգիչ:

Ընդունիչ-վերահսկիչ հրդեհային սարք - սարքվածք, որը նախատեսված է հրդեհի ազդասարքերից ազդանշանների ընդունման, հրդեհի գործուն (հոսանաօգտագործող) ազդասարքերի էլեկտրասնման ապահովման, լուսային և ձայնային ազդարարիչներին և կենտրոնացված դիտարկման վահանակներին տեղեկատվություն տալու, ինչպես նաև հրդեհի կառավարման սարքի գործարկման մեկնարկային ազդակի կազմավորման համար:

Ընդունիչ-վերահսկիչ և կառավարման հրդեհային սարք - սարքվածք, որն իր մեջ համատեղում է ընդունիչ-վերահսկիչ հրդեհային սարքի և կառավարման հրդեհային սարքի գործառույթը:

Ինքնաշխատ ջրասնուցիչ - ջրասնուցիչ, որը խողովակաշարերում ինքնաբերաբար ապահովում է կառավարման հանգույցների գործարկման համար անհրաժեշտ ճնշում:

Ինքնավար հրդեհաշիջման կայանք - կայանք, որն ինքնաբերաբար իրականացնում է հրդեհի օջախների հայտնաբերումը և մարումը, անկախ սնուցման արտաքին աղբյուրներից ու կառավարման համակարգերից և միաժամանակ կատարում են հրդեհի կամ հրդեհաշիջման կայանքների գործարկման մասին ազդարարման գործառույթ:

Ծավալային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման կայանք, որը պաշտպանվող սենքի (շինության) ծավալում ստեղծում է այրմանը չօժանդակող միջավայր:

Կայանքի իներցիոնություն - ժամանակ, որը հաշվվում է հրդեհի վերահսկիչ գործոնի զգայուն տարրի գործարկման շեմին հասնելու ակնթարթից մինչև պաշտպանվող գոտում հրամարիչ նյութի (բաղադրության) մատուցումը:

Կայանքի հեռագործ միացում (գործարկում) - պաշտպանվող սենքերում կամ դրանց կողքին, կարգավորման սենքում կամ հրդեհային կետում պաշտպանվող շինությունում կամ սարքավորանքի մոտ տեղադրված գործարկվող տարրերից միացում (գործարկում):

Կայանքի տեղային միացում (գործարկում) - միացում (գործարկում), որն իրականացվում է պոմպակայանի կամ հրդեհաշիջման կայանի սենքերում տեղադրված գործարկման տարրերից:

Կառավարման հանգույց - փականային և ազդանշանման սարքվածքների, նրանց գործարկման արագարարների (դանդաղարարների), գազային և փրփրային հրաշիջման կայանքների առբերիչ ու սնիչ խողովակաշարերի միջև տեղաբաշխված գործարկման ու աշխատունակության վերահսկման համար նախանշված խողովակաշարային արմատուրի և չափիչ սարքերի ամբողջությունը:

Կառավարման հրդեհային սարք - սարքվածք, որը նախատեսված է հրդեհաշիջման կառավարման ինքնաշխատ միջոցների ազդանշանումների կազմավորման, նրանց վիճակի վերահսկման, լուսային և ձայնային ազդարարումների, ինչպես նաև տարբեր տեղեկատվական ցուցատախտակների և հիշասխեմաների կառավարման համար:

Հապաղման խցիկ - սարքվածք, որը տեղադրվում է ճնշումային ազդարարիչի գծի վրա և նախատեսվում է ջրամատակարարման աղբյուրի ճնշման կտրուկ տատանումների հետևանքով ազդանշանային կափույրների բացման ժամանակ առաջացած կեղծ տագնապի ազդանշանների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Հիմնական ջրասնուցիչ - ջրասնուցիչ, որն ապահովում է հաշվարկային ծախսով ու ճնշմամբ ջրով և/կամ ջրալուծույթով հրդեհաշիջման կայանքի աշխատանքը` նորմավորված ժամանակի ընթացքում:

Հրամարիչ նյութ - նյութ, որի ֆիզիկաքիմիական հատկությունները թույլ են տալիս ստեղծել այրումը դադարեցնելու համար պայմաններ:

Հրամարիչ նյութի հաշվարկային քանակությունը - հրամարիչ նյութի քանակություն, որը որոշված է նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան և պահվում է հրդեհաշիջման կայանքում` հրդեհի առաջացման դեպքում անմիջապես օգտագործման համար պատրաստ վիճակում:

Հրամարիչ նյութի մատուցման ինտենսիվություն - հրամարիչ նյութերի այն քանակը, որը մատուցվում է միավոր մակերեսի (ծավալի) վրա միավոր ժամանակում:

Հրամարիչ նյութի մատուցման նորմատիվային ինտենսիվություն - հրամարիչ նյութի մատուցման նորմատիվային փաստաթղթերով սահմանված ինտենսիվությունը:

Հրամարիչ նյութի պահուստ - պահանջվող քանակությամբ հրամարիչ նյութ, որը կրկնակի բոցավառման կամ հրդեհաշիջման կայանքի կողմից իր խնդրի չկատարման դեպքում պատրաստ է անմիջապես կիրառման:

Հրամարիչ նյութի պաշար - օբյեկտում պահվող պահանջվող քանակով հրամարիչ նյութ, որը նախատեսվում է պահվող հրամարիչ նյութի հաշվարկային քանակը և պահուստը վերականգնելու համար:

Հրամարիչ նորմատիվային պարունակություն - գործող նորմատիվային փաստաթղթերով սահմանված հրամարիչ պարունակությունը:

Հրամարիչ պարունակություն - ծավալի ներսում հրամարիչ նյութի պարունակությունը, որը ստեղծում է այրմանը չօժանդակող միջավայր:

Հրամարիչ օդակախույթ - օդակախույթաստեղծ բաղադրության այրման արգասիքներ, որոնք հրդեհի օջախի վրա ունենում են հրամարիչ ազդեցություն:

Հրամարիչ օդակախույթի գեներատոր - սարքվածք, որը նախատեսված է պահանջվող հարաչափերով հրամարիչ օդակախույթ ստանալու և այն պաշտպանվող սենքին մատուցելու համար:

Հրդեհային կետ - օբյեկտի, հերթապահ անձնակազմի շուրջօրյա ներկայությամբ, հատուկ սենք, որը սարքավորված է հրդեհային ինքնաշխատ միջոցների վիճակը վերահսկող սարքերով:

Հրդեհաշիջման կայան - հրդեհաշիջման կայանքների անոթներ և սարքավորանք` տեղակայված հատուկ սենքում:

Հրդեհաշիջման կայանք - անշարժ տեխնիկական միջոցների ամբողջություն` հրամարիչ նյութի արտանետման հաշվին հրդեհը մարելու համար:

Հրդեհի ազդանշանիչ - հրդեհաշիջման կայանքների և/կամ փականքային սարքվածքների գործարկման մասին ազդանշանը կազմավորող սարքվածք:

Հրդեհի ազդանշանման (հրդեհի ազդասարքերի) վերահսկողության գոտի - օբյեկտի մակերեսների, սենքերի ծավալների ամբողջությունը, որտեղ հրդեհի գործոնների հայտնվելը կբացահայտվի հրդեհի ազդասարքերով:

Հրդեհի ազդասարք - հրդեհի մասին ազդանշանը կազմավորող սարքվածք:

Հրդեհի առավելագույն ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որը կազմավորում է հրդեհի ազդարարումը շրջակա միջավայրի ջերմաստիճանը ազդասարքի գործարկման ջերմաստիճանի սահմանված շեմային արժեքից գերազանցելու դեպքում:

Հրդեհի բոցային ազդասարք - սարք, որն արձագանքում է բոցի էլեկտրամագնիսական ճառագայթմանը կամ մարմրող օջախին:

Հրդեհի գազային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է նյութերի մարմրումից և այրումից անջատված գազերին:

Հրդեհի գծային ազդասարք (ծխային, ջերմային) - հրդեհի ազդասարք, որը հրդեհի գործոններին արձագանքում է երկայնության գծային գոտում:

Հրդեհի ինքնաշխատ ազդասարք - ազդասարք, որն արձագանքում է հրդեհին ուղեկցող գործոններին:

Հրդեհի ինքնավար ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է նյութերի և նյութեղենի այրման (հրաքայքայման) օդակախույթային արգասիքների որոշակի խտության մակարդակի և, հնարավոր է, նաև հրդեհի այլ գործոնների վրա ու որի պատյանում կոնստրուկտիվ միավորված են ինքնաշխատ սնուցման աղբյուրը և հրդեհի հայտնաբերման ու դրա մասին անմիջապես ազդարարման համար բոլոր բաղադրիչները:

Հրդեհի իոնացման (ճառագայթաիզոտոպային) ծխային ազդասարք - հրդեհի ազդասարք, որի գործողության սկզբունքը հիմնվում է նրա վրա այրման արգասիքների ազդեցության արդյունքում առաջացած իոնացված հոսանքի փոփոխությունների գրանցման վրա:

Հրդեհի ծխային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է մթնոլորտում գտնվող, այրման և/կամ հրաքայքայման արգասիքների կոշտ կամ հեղուկ մասնիկներին:

Հրդեհի ծխային օպտիկական ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է այրման այն արգասիքներին, որոնք անդրամանուշակագույն, ենթակարմիր կամ տեսողական սպեկտրի ընդգրկույթում ընդունակ են ազդելու ճառագայթման կլանող կամ ցրող հատկությունների վրա:

Հրդեհի համակցված ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է հրդեհի երկու և ավելի գործոնների:

Հրդեհի հասցեական ազդասարք - հրդեհի ազդասարք, որը հրդեհի ազդարարման հետ համատեղ հասցեական ընդունող վերահսկիչ սարքին հայտնում է նաև իր հասցեանիշը:

Հրդեհի ջերմային առավելագույն տարբերական ազդասարք - հրդեհի ազդասարք, որը համատեղում է հրդեհի ջերմային առավելագույն և տարբերական ազդասարքերի գործառույթը:

Հրդեհի տարբերական ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որը կազմավորում է հրդեհի ազդարարումը շրջակա միջավայրում ջերմության սահմանված շեմային մեծության աճի արագության գերազանցման դեպքում:

Հրդեհի ազդանշանման կայանք - հրդեհի հայտնաբերման, տրված ձևով հրդեհի մասին ազդարարման մշակման և ներկայացման, հատուկ տեղեկատվության համար և/կամ հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների միացման հրահանգների տրման տեխնիկական միջոցների ամբողջությունը և տեխնիկական սարքավորանքը:

Հրդեհի ազդանշանման համակարգ - հրդեհի ազդանշանման կայանքների համախումբ, որը հավաքակցված է մեկ օբյեկտում և վերահսկվում է ընդհանուր հրդեհային կետից:

Հրդեհի ազդանշանման շլեյֆ - միացման գծեր, որոնք տեղադրվում են հրդեհի ազդասարքերից մինչև բաշխիչ տուփը կամ ընդունող-վերահսկիչ սարքը:

Հրդեհի կետային ազդասարք (ծխային, ջերմային) - հրդեհի ազդասարք, որն ամփոփ գոտում արձագանքում է հրդեհի գործոններին:

Հրդեհի ձեռքի ազդասարք - սարքվածք, որը հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման համակարգերում նախատեսված է հրդեհային տագնապի ազդանշանը ձեռքով միացնելու համար:

Հրդեհի ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է ջերմության որոշակի արժեքի դեպքում և/կամ նրա աճի արագությանը:

Մակերևութային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է այրվող մակերևույթի վրա:

Մայրուղային խողովակաշար - խողովակաշար, որը միացնում է գազային հրաշիջման կայանքների բաշխիչ սարքվածքները բաշխիչ խողովակաշարերին:

Միացնող գծեր - հաղորդալարեր և մալուխներ, որոնք ապահովում են հրդեհի ազդանշանման համակարգի բաղադրիչների միացումն իրար հետ:

Ոռոգիչ - սարքվածք, որը նախատեսված է ջրի և/կամ ջրալուծույթների ջրցողման կամ փոշիացման համար:

Ջերմային փականք - ջերմազգայուն փակիչ տարր, որը բացվում է ջերմաստիճանի որոշակի արժեքի դեպքում:

Ջրի նրբափոշիացված շիթ (ջահ) - ջուր, որը ստացվում է ջրային շիթի մանրացման` կաթիլների վերածման արդյունքում, որոնց միջին թվաբանական տրամագիծը 150 մկմ է և պակաս:

Սենքի անհերմետիկության աստիճանը - մշտապես բաց բացվածքների գումարային մակերեսի և սենքի մակերևույթի ընդհանուր մակերեսի հարաբերությունը` արտահայտված տոկոսներով:

Սենքի անհերմետիկության հարաչափ - մեծություն, որը թվային բնութագրում է պաշտպանվող սենքի անհերմետիկությունը և որոշվում է մշտապես բաց վիճակում գտնվող բացվածքների ընդհանուր մակերեսի և պաշտպանվող սենքի ծավալի հարաբերությամբ:

Սնիչ խողովակաշար - խողովակաշար, որը կառավարման հանգույցը միացնում է բաշխիչ խողովակաշարերի հետ:

Տեղայնածավալային հրդեհաշիջման կայանք - ծավալի հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է սենքի ծավալի մի մասի և/կամ առանձին տեխնոլոգիական միավորի վրա:

Տեղայնամակերևութային հրդեհաշիջման կայանք - մակերևութային հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է սենքի մակերեսի մի մասի և/կամ առանձին տեխնոլոգիական միավորի վրա:

Ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման ինքնաշխատ կայանք, որը սարքավորված է ցայտաջրմուղային ոռոգիչներով:

Ցայտաջրմուղային ոռոգիչ - արձակման անցքի փակիչ սարքվածքով ոռոգիչ, որը բացվում է ջերմային փականի գործարկման դեպքում:

Ցայտաջրմուղային ջրալցված հրդեհաշիջման կայանք - ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք, որի բոլոր խողովակաշարերը լցված են ջրով (ջրալուծույթով):

Ցայտաջրմուղային օդային հրդեհաշիջման կայանք - ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք, որի առբերիչ խողովակաշարը լցված է ջրով (ջրալուծույթով), իսկ մնացած մասը` ճնշման տակ գտնվող օդով:

Փակիչագործարկման սարքվածք - փակիչ սարքվածք, որը տեղադրվում է անոթի (գլանանոթի) վրա և ապահովում է նրանից հրամարիչ նյութերի ելքը:

Փրփուրի պատիկությունը - փրփուրի և այն առաջացնող լուծույթի ծավալների հարաբերությունը: (Ցածր պատիկությունը` 7-10, միջին պատիկությունը` 70-150, բարձր պատիկությունը` 150-ից ավելի:)

Օժանդակ ջրասնուցիչ - խողովակաշարերում ինքնաբերաբար ճնշում ապահովող ջրասնուցիչ, որն անհրաժեշտ է կառավարման հանգույցների գործարկման, ինչպես նաև մինչև հիմնական ջրասնուցիչի աշխատանքային գործելակարգի մեջ մտնելը, ջրի և/կամ ջրալուծույթի հաշվարկային ծախսի ու ճնշման ապահովման համար:

 

4 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքները պետք է նախագծել` ելնելով Էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (այսուհետև` ԷՍԿ) և տվյալ բնագավառում գործող նորմատիվային փաստաթղթերից, ինչպես նաև հրդեհից պաշտպանվող շենքերի, սենքերի և շինությունների շինարարական առանձնահատկություններից, հրամարիչ նյութերի կիրառման հնարավորություններից ու պայմաններից` հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական գործընթացի բնույթը:

4.2 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքները միաժամանակ պետք է կատարեն նաև հրդեհի ինքնաշխատ ազդանշանման գործառույթ:

4.3 Կայանքի տեսակը և հրամարիչ նյութն անհրաժեշտ է ընտրել` հաշվի առնելով արտադրվող, պահվող և օգտագործվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները և հրդեհային վտանգավորությունը:

4.4 Հրդեհաշիջման կայանքներով սարքավորվող շենքերում և շինություններում, որտեղ առկա են առանձին սենքեր, որոնցում` ըստ նորմերի պահանջվում է միայն հրդեհի ազդանշանում, տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում նրա փոխարեն թույլատրվում է այդ սենքերի պաշտպանության համար նախատեսել հրդեհաշիջման կայանքներ: Այդ դեպքում հրամարիչ նյութերի մատուցման ինտենսիվությունը պետք է ընդունել նորմատիվային:

4.5 Հրդեհաշիջման կայանքի գործարկման դեպքում պետք է նախատեսվի պաշտպանվող սենքերում գտնվող տեխնոլոգիական սարքավորանքի անջատման համար ազդանշանում` ըստ տեխնոլոգիական կանոնակարգի կամ սույն նորմերի:

 

5 ՋՐՈՎ, ՑԱԾՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՊԱՏԻԿՈՒԹՅԱՄԲ ՓՐՓՈՒՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

5.1 Ընդհանուր պահանջներ

 

5.1.1 Ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքները պետք է իրագործվեն` ըստ այդ կայանքների ընդհանուր տեխնիկական պահանջների վերաբերյալ ստանդարտների:

5.1.2 Հրդեհաշիջման կայանքների հարաչափերը որոշվում են` ըստ Ա հավելվածի և 1-3 աղյուսակների:

5.1.3 Կայանքներում, որտեղ որպես հրամարիչ նյութ օգտագործվում է հավելանյութով ջուր, հրամարիչ նյութի ծախսի հաշվարկի և կայանքների աշխատելու ժամանակի որոշման համար մակերեսը ընդունվում է հրդեհաշիջման ջրային կայանքներին համապատասխան` ըստ 1 աղյուսակի:

5.1.4 Սենքերում, որտեղ առկա է լարման տակ գտնվող էլեկտրասարքավորանք, որի ջրի ներթափանցումից թաղանթի պաշտպանության աստիճանը «4»-ից պակաս է, ջրային և փրփրային հրդեհաշիջման դեպքում, նախքան հրդեհի օջախի վրա հրամարիչ նյութի մատուցումը պետք է նախատեսել էլեկտրաէներգիայի ինքնաշխատ անջատում:

5.1.5 Սենքերում, որտեղ առկա են հատակի հարթությունից 0.7մ ոչ պակաս բարձրությամբ տեղադրված տեխնոլոգիական հարթակներ ու սարքավորանք և 0.75մ ավելի լայնությամբ կամ տրամագծով հորիզոնական կամ թեք տեղադրված օդափոխության տուփախողովակներ, որոնք խոչընդոտում են պաշտպանվող մակերեսի ոռոգմանը, հրդեհաշիջման կայանքների սարքավորման դեպքում հարկավոր է լրացուցիչ տեղադրել ցայտաջրմուղային ոռոգիչ կամ հրդեհային ջրածածկույթ առաջացնող սարքվածք (այսուհետև` դրենչեր), ինչպես նաև դրդիչ համակարգ` հարթակների, սարքավորանքի և տուփախողովակների տակ:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Սենքերի|Ոռոգման         |Մեկ ցայտա-  |Ջրի      |Ջրային      |Ցայտա-      |

|խումբը |ինտենսիվությունը|ջրմուղային  |փրփրարարի|հրդեհաշիջման|ջրմուղային  |

|       |լ/(վ.մ)2        |ոռոգիչով կամ|լուծույթի|կայանքի     |ոռոգիչների  |

|       |ոչ պակաս        |դրդիչ       |ծախսի    |աշխատանքի   |կամ         |

|       |________________|համակարգի   |հաշվարկի |տևողու-     |դյուրահալ   |

|       |ջրով |փրփրարարի |ջերմային    |համար    |թյունը,     |փականքների  |

|       |     |լուծույթով|փականքով    |մակերեսը,|րոպե        |միջև        |

|       |     |          |հսկվող      |մ2       |            |առավելագույն|

|       |     |          |առավելագույն|         |            |հեռավորու-  |

|       |     |          |մակերեսը, մ2|         |            |թյունը, մ   |

|_______|_____|__________|____________|_________|____________|____________|

|      1| 0.08|         -|          12|      120|          30|           4|

|_______|_____|__________|____________|_________|____________|____________|

|      2| 0.12|      0.08|          12|      240|          60|           4|

|_______|_____|__________|____________|_________|____________|____________|

|      3| 0.24|      0.12|          12|      240|          60|           4|

|_______|_____|__________|____________|_________|____________|____________|

|    4.1|  0.3|      0.15|          12|      360|          60|           4|

|_______|_____|__________|____________|_________|____________|____________|

|    4.2|    -|      0.17|           9|      360|          60|           3|

|_______|________________|____________|_________|____________|____________|

|      5|ըստ 2 աղյուսակի |           9|      360|          60|           3|

|_______|________________|____________|_________|____________|____________|

|      6|     _»_       |           9|      360|          60|           3|

|_______|________________|____________|_________|____________|____________|

|      7|     _»_       |           9|      360|           -|           3|

|_________________________________________________________________________|

|   1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:                            |

|   2. Սենքերը դրենչերային կայանքներով սարքավորելիս, ջրի ու փրփրարարի     |

|լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսը, ինչպես նաև  միաժամանակ աշխատող  |

|հատվածամասերի քանակը պետք է որոշվի` ըստ տեխնոլոգիական պահանջների:        |

|   3. Ցածր և  միջին պատիկությամբ փրփուրով փրփրային հրդեհաշիջման          |

|կայանքների աշխատանքի տևողությունը  պետք է ընդունել Ա, Բ, Վ1 կարգի        |

|պայթահրդեհային վտանգավորության սենքերի համար 15 րոպե, իսկ Վ2-Վ4 հրդեհային|

|վտանգավորության սենքերի համար 10 րոպե:                                   |

|   4. Հրդեհաշիջման այն կայանքների համար, որտեղ որպես հրամարիչ միջոց      |

|օգտագործվում է ընդհանուր նշանակությամբ փրփրարարի հիմքի վրա թրջիչի        |

|ավելացումով ջուր, ոռոգման ինտենսիվությունն ընդունվում է 1.5 անգամ պակաս, |

|քան ջրայինի համար:                                                       |

|   5. Ցայտաջրմուղային կայանքների համար ոռոգման ինտենսիվության և  ջրի ու  |

|փրփրարարի լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսների արժեքները բերված են |

|մինչև  10մ բարձրության սենքերի համար, ինչպես նաև  այն երդիկային սենքերի  |

|համար, որոնց երդիկների գումարային մակերեսը չի գերազանցում մակերեսի 10%:  |

|Երդիկային սենքի բարձրությունը 10% ավելի երդիկների մակերես ունենալու      |

|դեպքում պետք է ընդունել մինչև  երդիկի ծածկը: 10մ մինչև  20մ              |

|բարձրությամբ սենքերի համար կայանքների նշված հարաչափերը պետք է ընդունել`  |

|ըստ 3 աղյուսակի:                                                         |

|   6. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակության փրփրարարի ջրալուծույթով|

|ոռոգման ինտենսիվությունները:                                             |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|Պահեստավորման         |                  Սենքերի խումբը                  |

|բարձրությունը, մ      |__________________________________________________|

|                      |        5       |        6       |        7       |

|                      |__________________________________________________|

|                      |   Ոռոգման ինտենսիվությունը, լ/(վ.մ)2, ոչ պակաս   |

|                      |__________________________________________________|

|                      |ջրով |փրփրարարի |ջրով |փրփրարարի |ջրով |փրփրարարի |

|                      |     |լուծույթով|     |լուծույթով|     |լուծույթով|

|______________________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Մինչև  1 ներառյալ     | 0.08|      0.04| 0.16|      0.08|    -|       0.1|

|______________________|_____|__________|_____|__________|_____|__________|

|1-ից մինչև  2 ներառյալ| 0.16|      0.08| 0.32|       0.2|    -|       0.2|

|______________________|_____|__________|_____|__________|_____|__________|

|2 -»-  3 -»-        | 0.24|      0.12|  0.4|      0.24|    -|       0.3|

|______________________|_____|__________|_____|__________|_____|__________|

|3 -»-  4 -»-        | 0.32|      0.16|  0.4|      0.32|    -|       0.4|

|______________________|_____|__________|_____|__________|_____|__________|

|4 -»-  5.5 -»-      |  0.4|      0.32|  0.5|       0.4|    -|       0.4|

|_________________________________________________________________________|

|   1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:                            |

|   2. Ռետինի, ռետինատեխնիկական պատրաստվածքների, կաուչուկի և  խեժերի      |

|մարումը 6 խմբում պետք է իրականացնել ջրով թրջիչի հետ կամ ցածրապատիկ       |

|փրփուրով:                                                                |

|   3. Մինչև  5.5մ պահեստավորման բարձրությամբ և  10մ ավելի սենքի          |

|բարձրությամբ պահեստների համար, 5-7 խմբերում ջրի և  փրփրարարի լուծույթի   |

|ծախսի հաշվարկի համար ինտենսիվության և  մակերեսի արժեքները պետք է         |

|յուրաքանչյուր 2մ սենքի բարձրության համար մեծացնել 10%:                   |

|   4. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակության փրփրարարի ջրալուծույթով|

|ոռոգման ինտենսիվությունները:                                             |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

._________________________________________________________________________.

|Սենքի           |                   Սենքերի խումբը                       |

|բարձրությունը, մ|________________________________________________________|

|                |  1  |        2       |        3       |      4.1       |

|                |________________________________________________________|

|                |       Ոռոգման ինտենսիվությունը, լ/(վ.մ)2, ոչ պակաս     |

|                |________________________________________________________|

|                |ջրով |ջրով |փրփրարարի |ջրով |փրփրարարի |ջրով |փրփրարարի |

|                |     |     |լուծույթով|     |լուծույթով|     |լուծույթով|

|________________|_____|_____|__________|_____|__________|_____|__________|

|10-ից մինչև  12 | 0.09| 0.13|      0.09| 0.26|      0.13| 0.33|      0.17|

|________________|_____|_____|__________|_____|__________|_____|__________|

|12 -»- 14      |  0.1| 0.14|       0.1| 0.29|      0.14| 0.36|      0.18|

|________________|_____|_____|__________|_____|__________|_____|__________|

|14 -»- 16      | 0.11| 0.16|      0.11| 0.31|      0.16| 0.39|       0.2|

|________________|_____|_____|__________|_____|__________|_____|__________|

|16 -»- 18      | 0.12| 0.17|      0.12| 0.34|      0.17| 0.42|      0.21|

|________________|_____|_____|__________|_____|__________|_____|__________|

|18 -»- 20      | 0.13| 0.18|      0.13| 0.36|      0.18| 0.45|      0.23|

._________________________________________________________________________.

.________________. .___________________________________________.

|Սենքի           | |      Սենքերի խումբը                       |

|բարձրությունը, մ| |___________________________________________|

|                | |      4.2       |  1 |  2 |  3 | 4.1 | 4.2 |

|                | |________________|__________________________|

|                | |                |Ջրի, փրփրարարի լուծույթի  |

|                | |________________|ծախսի հաշվարկի համար      |

|                | |ջրով |փրփրարարի |մակերեսը, մ2              |

|                | |     |լուծույթով|                          |

|________________| |_____|__________|__________________________|

|10-ից մինչև  12 | |    -|      0.20| 132| 264| 264|  396|  475|

|________________| |_____|__________|____|____|____|_____|_____|

|12 -»- 14      | |    -|      0.22| 144| 288| 288|  432|  518|

|________________| |_____|__________|____|____|____|_____|_____|

|14 -»- 16      | |    -|      0.25| 156| 312| 312|  460|  552|

|________________| |_____|__________|____|____|____|_____|_____|

|16 -»- 18      | |    -|      0.27| 166| 336| 336|  504|  605|

|________________| |_____|__________|____|____|____|_____|_____|

|18 -»- 20      | |    -|      0.30| 180| 360| 360|  540|  650|

|________________. .___________________________________________|

|   1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:                 |

|   2. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակման փրփրարարի      |

|լուծույթով ոռոգման ինտենսիվությունները:                       |

.______________________________________________________________.

 

5.1.6 Ոռոգիչները պետք է տեղակայել` ըստ 1 աղյուսակի, հաշվի առնելով նրանց տեխնիկական բնութագրերը:

5.1.7 Հրդեհաշիջման կայանքներում կիրառվող փականային արմատուրի (սողնակի) տեսակը պետք է ապահովի նրանց վիճակի («բաց է», «փակ է») տեսողական վերահսկողությունը:

 

5.2 Ցայտաջրմուղային կայանքներ

 

5.2.1 Կախված սենքերի օդի ջերմաստիճանից, հրդեհաշիջման ջրային և փրփրային ցայտաջրմուղային կայանքները պետք է նախագծել.

ա/ ջրալցված` 5 oC և բարձր օդի նվազագույն ջերմաստիճանով սենքերի համար,

բ/ օդային` 5 oC ցածր օդի նվազագույն ջերմաստիճանով չտաքացվող սենքերի համար:

5.2.2 Ցայտաջրմուղային կայանքներ պետք է նախագծել 20մ ոչ ավելի բարձրությամբ սենքերի համար, բացառությամբ այն կայանքների, որոնք նախատեսված են շենքերի և շինությունների վերնածածկերի կոնստրուկտիվ տարրերի պաշտպանման համար: Այդ դեպքում 20մ ավելի բարձրությամբ սենքերի համար կայանքների հարաչափերը պետք է ընդունել` ըստ 1 աղյուսակի սենքերի 1-ին խմբի:

5.2.3 Ցայտաջրմուղի մեկ հատվածամասի համար պետք է ընդունել բոլոր տեսակների 800-ից ոչ ավելի, իսկ ներդարակաշարային տարածություններում` 500-ից ոչ ավելի ցայտաջրմուղային ոռոգիչներ: Ընդ որում, օդային կայանքի յուրաքանչյուր հատվածամասի խողովակաշարի ընդհանուր տարողությունը պետք է կազմի 3.0մ3 ոչ ավելի:

Ցայտաջրմուղային կայանքի յուրաքանչյուր հատվածամաս պետք է ունենա կառավարման ինքնուրույն հանգույց:

Արագարարով կառավարման հանգույցի օգտագործման դեպքում, խողովակաշարերի տարողությունը կարելի է մեծացնել մինչև 4.0մ3:

Մեկ ցայտաջրմուղային հատվածամասով շենքի մի քանի սենքերի, հարկերի պաշտպանության դեպքում, բոցավառման հասցեն (վայրը) ճշտող ազդանշանման, ինչպես նաև ազդարարման և ծխահեռացման համակարգերի միացման համար թույլատրվում է սնուցող խողովակաշարերի վրա տեղակայել հեղուկի հոսքի ազդարարներ:

Հեղուկի հոսքի ազդարարների առջև պետք է տեղակայել իրադրությունը վերահսկող տվիչներով փակիչ արմատուր` համաձայն կետ 5.1.7:

5.2.4 Կ0 և Կ1 հրդեհային վտանգավորության դասի հեծանային ծածկերով (վերնածածկերով) 0.32մ ավելի, իսկ մնացած դեպքերում 0.2մ ավելի բարձրությամբ ելուստված մասերով շենքերում, ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայվեն հեծանների, սալերի կողերի և ծածկի (վերնածածկի) ելուստված այլ տարրերի միջև` ապահովելով հատակի ոռոգման հավասարաչափությունը:

5.2.5 Հեռավորությունը ցայտաջրմուղային ոռոգիչի վարդակից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.08-ից մինչև 0.4մ:

Հեռավորությունը իր առանցքի հանդեպ հորիզոնական տեղադրված ցայտաջրմուղային ոռոգիչի անդրադարձիչից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.07-ից մինչև 0.15մ:

Թույլատրվում է ոռոգիչների տեղակայում թաքնված կամ կախովի առաստաղի խորացման մեջ:

5.2.6 1/3-ից ավելի թեքություն ունեցող միալանջ և երկլանջ վերնածածկով շենքերում, հորիզոնական հեռավորությունը ցայտաջրմուղային ոռոգիչներից մինչև պատերը և ցայտաջրմուղային ոռոգիչներից մինչև վերնածածկի գագաթնագիծը, վերնածածկի հրդեհային վտանգավորության Կ0 դասի դեպքում պետք է լինի 1.5մ ոչ ավելի և 0.8մ ոչ ավելի` այլ դեպքերում:

5.2.7 Այն տեղերում, որտեղ կա մեխանիկական վնասումների վտանգ, ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է պաշտպանվեն հատուկ պաշտպանիչ ցանցերով:

5.2.8 Ջրալցված կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայել ուղղաձիգ` վարդակները վեր, ցած կամ հորիզոնական, օդային կայանքներում ուղղաձիգ` վարդակները վեր կամ հորիզոնական:

5.2.9 Կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայել այն սենքերում կամ սարքավորանքում, որոնց շրջապատող միջավայրի առավելագույն ջերմաստիճանը, oC.

ա/ մինչև 41` ջերմային փակիչի 57-67 oC քայքայման ջերմաստիճանով,

բ/ մինչև 50` ջերմային փակիչի 68-79 oC քայքայման ջերմաստիճանով,

գ/ 51-ից մինչև 70` ջերմային փակիչի 93 oC քայքայման ջերմաստիճանով,

դ/ 71-ից մինչև 100` ջերմային փակիչի 141 oC քայքայման ջերմաստիճանով,

ե/ 101-ից մինչև 140` ջերմային փակիչի 182 oC քայքայման ջերմաստիճանով,

զ/ 141-ից մինչև 200` ջերմային փակիչի 240 oC քայքայման ջերմաստիճանով:

5.2.10 Մեկ պաշտպանվող սենքի սահմաններում պետք է տեղակայել միևնույն տրամագծի թողարկիչ անցքերով ցայտաջրմուղային ոռոգիչներ:

5.2.11 Ցայտաջրմուղային ոռոգիչների և Կ1 հրդեհային վտանգավորության դասի պատերի (միջնապատերի) միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1 աղյուսակում նշված ցայտաջրմուղային ոռոգիչների միջև հեռավորության կեսին:

Ցայտաջրմուղային ոռոգիչների և չնորմավորված հրդեհային վտանգավորության դասի պատերի (միջնապատերի) միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1.2 մ:

Հարթ ծածկերի (վերնածածկերի) տակ տեղակայված ջրային հրդեհաշիջման կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչների միջև հեռավորությունը պետք է լինի 1.5 մ ոչ պակաս:

 

5.3 Դրենչերային կայանքներ

 

5.3.1 Դրենչերային կայանքների ինքնաշխատ միացումը պետք է իրականացնել հետևյալ տեխնիկական միջոցների որևէ տեսակից ստացված ազդանշաններով.

ա/ դրդիչ համակարգերի,

բ/ հրդեհի ազդարարման կայանքների,

գ/ տեխնոլոգիական սարքավորանքի տվիչների:

5.3.2 Դրենչերային կայանքների ջրով կամ փրփրարարի լուծույթով լցված դրդիչ խողովակաշարը պետք է տեղակայել կափույրի նկատմամբ հաստատուն ճնշման (մետրերով) առբերիչ խողովակաշարում` Զ բարձրությունից ոչ ավելի, կամ կառավարման հանգույցում օգտագործվող կափույրի տեխնիկական փաստաթղթերի (այսուհետև`ըստ տեքստի, տեխնիկական փաստաթղթեր) համապատասխան:

5.3.3 Գործառույթով կապված մի քանի դրենչերային պատվարների համար նախատեսվում է կառավարման մեկ հանգույց:

5.3.4 Հրդեհաշիջման կայանքը հեռագործ կամ ձեռքով գործարկվելու դեպքում, դրենչերային պատվարի միացումն իրականացվում է ինքնաշխատ:

5.3.5 Դրենչերային պատվարների ոռոգիչների միջև հեռավորությունը պետք է որոշել 1մ բացվածքի լայնության վրա 1.0 լ/վրկ ջրի կամ փրփրարարի լուծույթի ծախսի հաշվով:

5.3.6 Հեռավորությունը դրդիչ համակարգի ջերմային փակիչից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.08-ից մինչև 0.4 մ:

5.3.7 Ծավալափրփրային հրդեհաշիջման դեպքում, փրփուրով սենքի լցվածությունը պետք է նախատեսել պաշտպանվող սարքավորանքի ամենաբարձր կետից 1մ ոչ պակաս գերազանցումով:

Պաշտպանվող սենքի ընդհանուր ծավալը հաշվելիս, այնտեղ գտնվող սարքավորանքի ծավալը չպետք է հանել սենքի պաշտպանվող ծավալից:

 

5.4 Կայանքների խողովակաշարերը

 

5.4.1 Խողովակաշարերը պետք է նախագծել ուղղակարան պողպատե էլեկտրաեռակցված խողովակներից` եռակցովի և կցաշուրթային միացումներով և պողպատե ջրագազային խողովակներից` եռակցովի, կցաշուրթային և պարուրակային միացումներով, ինչպես նաև միացման կցորդիչներով` միայն ջրալցման ցայտաջրմուղային կայանքների համար: Խողովակաշարային անջատովի կցորդիչները կարող են կիրառվել միայն 200 մմ ոչ ավելի տրամագծով խողովակների համար:

Չհանվող կախովի առաստաղների հետևում, փակ ատամնաորմածքում և նման այլ դեպքերում խողովակաշարերի տեղադրման ժամանակ հավաքակցումը պետք է կատարել միայն եռակցմամբ:

Ջրալցված ցայտաջրմուղային կայանքներում թույլատրվում է միայն համապատասխան փորձարկումներ անցած պլաստիկ խողովակների կիրառումը: Ընդ որում, այդ կայանքների նախագծումը պետք է իրականացվի` ըստ յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մշակված տեխնիկական պայմանների:

5.4.2 Առբերիչ խողովակաշարերը (արտաքին և ներքին) անհրաժեշտ է նախագծել օղակաձև:

Երեք և պակաս կառավարման հանգույցների համար առբերիչ խողովակաշարերը թույլատրվում է նախագծել փակուղային միայն այն դեպքում, եթե արտաքին փակուղային խողովակաշարի երկարությունը չի գերազանցում 200 մ:

5.4.3 Առբերիչ օղակաձև խողովակաշարերը (արտաքին և ներքին) պետք է սողնակներով բաժանել նորոգման հատվածամասերի: Կառավարման հանգույցների քանակը մեկ հատվածամասում պետք է լինի երեքից ոչ ավելի: Խողովակաշարերի հիդրավլիկական հաշվարկի ժամանակ օղակաձև ցանցերի նորոգման հատվածամասերի անջատումը հաշվի չի առնվում` ընդ որում, օղակաձև ցանցի խողովակաշարի տրամագիծը պետք է լինի կառավարման հանգույցներին մոտեցող առբերիչ խողովակաշարի տրամագծից ոչ պակաս:

5.4.4 Ջրային հրդեհաշիջման կայանքների առբերիչ խողովակաշարերը (արտաքին) և հակահրդեհային, արտադրական կամ խմելու-տնտեսական ջրմուղի խողովակաշարերը պետք է լինեն ընդհանուր:

5.4.5 Արտադրական, սանիտարատեխնիկական սարքավորանքի միացումը հրդեհաշիջման կայանքների սնող խողովակաշարերին չի թույլատրվում:

5.4.6 Ջրալցված ցայտաջրմուղային կայանքներում, 65 մմ և ավելի տրամագծով սնող խողովակաշարերի վրա թույլատրվում է տեղակայել հրդեհային ծորակներ` ըստ ՍՆիՊ 2.04.01:

5.4.7 Ցայտաջրմուղային կայանքների խողովակաշարերին միացվող հրդեհային ներքին ծորակների տեղաբաշխումը պետք է իրականացվի` ըստ ՍՆիՊ 2.04.01:

5.4.8 12 և ավելի հրդեհային ծորակներ ունեցող ցայտաջրմուղային կայանքի հատվածամասը պետք է ունենա երկու ներանցում: Երկու և ավելի հատվածամասերով ցայտաջրմուղային կայանքների համար, սողնակով երկրորդ ներանցումը թույլատրվում է իրականացնել հարակից հատվածամասից: Ընդ որում, կառավարման հանգույցների վերևում անհրաժեշտ է նախատեսել ձեռքի շարժաբերով սողնակի տեղակայում, իսկ առբերիչ խողովակաշարը պետք է լինի օղակավորված և այդ երկու կառավարման հանգույցների միջև տեղակայվում է բաժանիչ սողնակ:

5.4.9 Կայանքի բաշխիչ խողովակաշարի մեկ ճյուղի վրա պետք է տեղակայվի մինչև 12 մմ տրամագծով ելքային անցք ունեցող վեցից ոչ ավելի ոռոգիչ կամ 12 մմ ավելի տրամագծով ելքային անցքերով չորսից ոչ ավելի ոռոգիչ:

5.4.10 Ցայտաջրմուղային կայանքների սնուցման և բաշխման խողովակաշարերին թույլատրվում է միացնել դրենչերային պատվարներ դռների և տեխնոլոգիական բացվածքների ոռոգման համար, իսկ սնուցման խողովակաշարերին` դրդիչ համակարգով միացվող դրենչերներ:

5.4.11 Դրենչերային կայանքների օդաճնշումային (օդային) դրդիչ խողովակաշարի տրամագիծը պետք է լինի ոչ պակաս 15 մմ, իսկ հիդրավլիկականինը` 25 մմ ոչ պակաս:

5.4.12 Փակուղային և օղակային սնող խողովակաշարերն անհրաժեշտ է սարքավորել լվացման սողնակներով:

Սնող խողովակաշարի տրամագծով և խցափակիչով սողնակը տեղակայվում է փակուղային խողովակաշարերի հատվածամասի վերջում, իսկ օղակաձև խողովակաշարերում` կառավարման հանգույցից առավել հեռացված տեղում:

5.4.13 Սնող և բաշխիչ խողովակաշարերի վրա չի թույլատրվում փակիչ արմատուրի տեղակայում, բացառությամբ 4.2.3, 4.4.6, 4.4.8, 4.4.10, 4.4.12 կետերով նախատեսված դեպքերի:

Ցայտաջրմուղային կայանքի խողովակաշարերի ցանցի վերին կետում թույլատրվում է տեղակայել խցանային ծորակներ, որպես օդի հեռացման սարքվածք և ծորակի տեղակայում առավել հեռավոր և բարձր տեղադրված ոռոգիչի առջև` ճնշումը վերահսկող ճնշաչափի տակ:

5.4.14 Օդային ցայտաջրմուղային կայանքի սնող և բաշխիչ խողովակաշարերը պետք է տեղադրել թեքությամբ դեպի կառավարման հանգույցը կամ ջրթողման սարքվածքները` հավասար.

ա/ 0.01` 57 մմ պակաս արտաքին տրամագծով խողովակների համար,

բ/ 0.005` 57 մմ և ավելի արտաքին տրամագծով խողովակների համար:

5.4.15 Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել կայանքը սնող խողովակաշարերում 1.0 ՄՊա ավելի ճնշման մեծացումը կանխող միջոցառումներ:

 

5.5 Խողովակաշարերի ամրակապումը

 

5.5.1 Խողովակաշարերի և սարքավորանքի հավաքակցման ժամանակ, նրանց ամրակապումն անհրաժեշտ է իրականացնել` ըստ ՍՆիՊ 3.05.05:

5.5.2 Խողովակաշարերն անհրաժեշտ է բռնիչներով ամրակապել անմիջապես շենքի կոնստրուկցիաներին` ընդ որում նրանք չպետք է օգտագործվեն որպես հենարան այլ կոնստրուկցիաների համար:

5.5.3 Խողովակաշարերը թույլատրվում է ամրակապել շենքի տեխնոլոգիական սարքվածքների կոնստրուկցիաներին միայն բացառության կարգով: Այդ դեպքում, բեռնվածքը տեխնոլոգիական սարքվածքների կոնստրուկցիաների վրա ընդունվում է ոչ պակաս ամրակապերի համար հաշվարկի կրկնակի չափից:

5.5.4 Խողովակների ամրակապման հանգույցները տեղակայվում են 4 մ ոչ ավելի քայլով: Քայլը թույլատրվում է մեծացնել մինչև 6 մ միայն 50 մմ ավելի տրամագծով պայմանական անցամասով խողովակների համար:

5.5.5 Բաշխիչ խողովակաշարի վրա 1մ ավելի երկարությամբ կանգնուկները (ճյուղերը) անհրաժեշտ է ամրակապել լրացուցիչ բռնիչներով: Կանգնուկի (ճյուղերի) վրա, հեռավորությունը բռնիչից մինչև ոռոգիչը պետք է լինի 0.15 մ ոչ պակաս:

5.5.6 Բաշխիչ խողովակաշարի վրա, հեռավորությունը բռնիչից մինչև վերջին ոռոգիչը պետք է կազմի 25 մմ և պակաս տրամագծով պայմանական անցքով խողովակների համար ոչ ավելի 0.9 մ, իսկ 25 մմ ավելի տրամագծի համար` 1.2 մ:

5.5.7 Շենքի կոնստրուկցիաների պարկուճների և փորակների միջով խողովակաշարերի անցկացման դեպքում, հեռավորությունը հենարանային կետերի միջև առանց լրացուցիչ բռնակների պետք է կազմի 6մ ոչ ավելի:

 

5.6 Կառավարման հանգույցներ

 

5.6.1 Կայանքների կառավարման հանգույցները պետք է տեղադրել պոմպակայանների, հրշեջ կետերի սենքերում, պաշտպանվող սենքերում, որոնք ունեն 5 oC և ավելի օդի ջերմաստիճան և ապահովված են սպասարկող անձնակազմի ազատ մուտքով:

Պաշտպանվող սենքերում տեղադրված կառավարման հանգույցներն այդ սենքերից անհրաժեշտ է բաժանել REI 45 ոչ պակաս հրակայունության սահման ունեցող հակահրդեհային միջնապատերով ու ծածկերով և EI 30 ոչ պակաս հրակայունության սահման ունեցող դռներով:

Պաշտպանվող սենքերից դուրս տեղադրված կառավարման հանգույցներն անհրաժեշտ է առանձնացնել ապակեպատ կամ ցանցկեն միջնապատերով:

5.6.2 Ջրալցված ցայտաջրմուղային կայանքների կառավարման հանգույցներում, գործարկման մասին կեղծ ազդանշանների բացառման համար, ճնշման ազդասարքի առջև նախատեսվում են հապաղման խցիկներ:

5.6.3 Փրփրային ցայտաջրմուղային կայանքների հանգույցներում թույլատրվում է սողնակի տեղակայում` կառավարման հանգույցից վեր:

 

5.7 Կայանքների ջրամատակարարումը

 

5.7.1 Ջրային հրդեհաշիջման համար, որպես ջրամատակարարման աղբյուր, հարկավոր է օգտագործել տարբեր նշանակման ջրմուղներ: Փրփրային հրդեհաշիջման կայանքների համար, որպես ջրամատակարարման աղբյուր անհրաժեշտ է օգտագործել ոչ խմելու նպատակի ջրմուղներ` ընդ որում, ջրի որակը պետք է բավարարի կիրառվող փրփրարարի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Թույլատրվում է օգտագործել խմելու ջրի խողովակաշարը` ջուրը վերցնելու պահին շիթի (հոսքի) խզումն ապահովող սարքվածքի առկայության դեպքում:

5.7.2 Ջրային հրդեհաշիջման կայանքների ջրի հաշվարկային քանակությունը պահվում է ջրմուղային ջրամբարներում, որտեղ հարկավոր է նախատեսել նշված ջրի ծավալն այլ կարիքների համար օգտագործումը բացառող սարքվածք:

5.7.3 Ջրային հրդեհաշիջման կայանքների համար ջրամբարների ծավալների որոշման ժամանակ հարկավոր է հաշվի առնել հրդեհաշիջման ամբողջ ժամանակահատվածում ջրամբարներում ջրի ինքնաշխատ լրալցման հնարավորությունը:

5.7.4 Փրփրային հրդեհաշիջման կայանքներում հաշվարկային քանակությունից բացի անհրաժեշտ է նախատեսել փրփրարարի 100% պահուստ` երկու տարողություններում:

5.7.5 Փրփրարարի պատրաստի լուծույթը պահելու դեպքում, նրա միախառնման համար հեղուկամբարում անհրաժեշտ է նախատեսել շրջագծով տեղադրված ծակոտած խողովակաշար` այնտեղ գտնվող ջրի հաշվարկային մակարդակից 0.1 մ ցածր:

5.7.6 Փրփրային հրդեհաշիջման կայանքների փրփրարարի լուծույթի քանակը որոշելու համար, հարկավոր է լրացուցիչ հաշվի առնել հրդեհաշիջման կայանքի խողովակաշարի տարողությունը:

5.7.7 Ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքների համար, հրամարիչ նյութի հաշվարկային քանակության վերականգնման առավելագույն ժամկետը պետք է ընդունել` ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.7.8 Ցայտաջրմուղային կայանքներում անհրաժեշտ է նախատեսել ինքնաշխատ ջրասնիչ` անոթ (անոթներ), որի ծավալի 2/3-ը լցված է ջրով (ոչ պակաս 0.5 մ3) և սեղմված օդով:

Որպես ինքնաշխատ ջրասնիչ թույլատրվում է առանց պահուստավորման` 40 լ ոչ պակաս միջանկյալ տարողությամբ լրասնուցիչ պոմպի (ժոկեյ-պոմպի), ինչպես նաև հաստատուն ճնշմամբ տարբեր նշանակման` կառավարման հանգույցի գործարկումն ապահովող ջրմուղների օգտագործումը, որոնց ճնշումը մեծ է կամ հավասար հաշվարկայինին:

5.7.9 Ձեռքով միացվող ներքին այրման շարժիչից գործարկվող հրդեհային պահուստային պոմպով հրդեհաշիջման կայանքներում անհրաժեշտ է նախատեսել ինքնաշխատ միացվող օժանդակ ջրասնիչ սարքվածք` ապահովելով կայանքի աշխատանքը հրամարիչ նյութի հաշվարկային ծախսով 10 րոպեի ընթացքում:

5.7.10 Օժանդակ և ինքնաշխատ ջրասնիչները հիմնական պոմպերի միացման դեպքում պետք է անջատվեն ինքնաշխատ:

5.7.11 30մ ավելի բարձրությամբ շենքերում օժանդակ ջրասնիչը հարկավոր է տեղադրել վերին տեխնիկական հարկերում:

5.7.12 Ստորգետնյա շինություններում անհրաժեշտ է նախատեսել սարքվածք հրդեհի դեպքում ջրի հեռացման համար:

5.7.13 Փրփրային հրաշիջման կայանքներում անհրաժեշտ է նախատեսել հատուկ տարողություն` կայանքի փորձարկման դեպքում կամ նորոգման դեպքում` խողովակաշարերից փրփրարային լուծույթի հավաքման համար:

 

5.8 Պոմպակայաններ

 

5.8.1 Ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքների պոմպակայանները պետք է վերագրել գործողության հուսալիության 1-ին կարգին` ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.8.2 Պոմպակայաններն անհրաժեշտ է տեղաբաշխել շենքերի առանձին սենքում` առաջին, խարսխային կամ նկուղային հարկերում, նրանք պետք է ունենան առանձին ելք դեպի դուրս կամ դեպի դուրս ելք ունեցող սանդղավանդակ:

Պոմպակայանները տեղաբաշխվում են նաև առանձին կանգնած շենքերում կամ կցաշենքերում:

5.8.3 Պոմպակայանի սենքը այլ սենքերից հարկավոր է առանձնացնել REI 45 հրակայունության սահմանով հակահրդեհային միջնապատերով և ծածկերով:

Պոմպակայանի սենքում ջերմաստիճանը պետք է լինի 5-ից մինչև 35 oC, օդի հարաբերական խոնավությունը 25 oC դեպքում 80% ոչ ավելի:

Աշխատանքային և վթարային լուսավորությունը պետք է լինի` ըստ ՀՀՇՆ II - 8.03:

Կայանի սենքը պետք է սարքավորված լինի հրդեհային կետի սենքի հետ հեռախոսակապով:

Կայանի սենքի մուտքի մոտ պետք է լինի լուսատախտակ` «Հրշեջ կայան» մակագրությամբ:

5.8.4 Պոմպակայանի սենքերում սարքավորանքի տեղաբաշխումն անհրաժեշտ է նախագծել` ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.8.5 Պոմպակայանի սենքում հրդեհաշիջման կայանքը շարժական հրդեհային տեխնիկային միակցելու համար, անհրաժեշտ է նախատեսել միացման գլխիկներով սարքավորված և կարճախողովակներով դուրս բերված խողովակաշարեր:

Խողովակաշարերը պետք է ապահովեն հրդեհաշիջման կայանքի թելադրող հատվածամասի առավելագույն հաշվարկային ծախսը:

Դրսից միացման գլխիկներն անհրաժեշտ է տեղադրել այն հաշվով, որ հնարավոր լինի միաժամանակ ոչ պակաս երկու հրշեջ ավտոմոբիլների միակցումը:

5.8.6 Պոմպակայանի սենքում, հրդեհային պոմպերը, ինչպես նաև բաժանավորիչ պոմպերը պետք է լինեն 2-ից ոչ պակաս (այդ թվում` մեկը պահուստային):

5.8.7 Հեղուկամբարը հրամարիչ նյութով լցնող խողովակաշարերի վրա տեղակայված սողնակները հարկավոր է տեղակայել պոմպակայանի սենքում:

5.8.8 Հեղուկամբարներում (տարողություններում) հրամարիչ նյութերի դիտողական հսկողության համար չափաքանոնով ստուգիչ-չափիչ սարքավորանքը պետք է տեղադրել պոմպակայանի սենքում:

 

6 ԲԱՐՁՐԱՊԱՏԻԿ ՓՐՓՈՒՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

6.1 Բարձրապատիկ փրփուրով հրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում` կայանքներ) կիրառվում են Ա, Բ, Ց հրդեհային դասի ծավալային և տեղայնածավալային հրդեհների մարման համար:

6.2 Ըստ ծավալի տեղային հրդեհաշիջման կայանքները կիրառվում են առանձին ագրեգատների կամ սարքավորանքի հրդեհի մարման համար այն դեպքում, երբ սենքերն ամբողջությամբ պաշտպանելու համար բարձրապատիկ փրփուրի կայանքի կիրառումը տեխնիկապես հնարավոր չէ կամ տնտեսապես աննպատակահարմար է:

6.3 Կայանքները պետք է ապահովեն պաշտպանվող սենքի փրփուրով լցվածությունը սարքավորանքի ամենաբարձր կետից 1 մ ոչ պակաս գերազանցումով և 10-ից ոչ ավելի րոպեի ընթացքում:

6.4 Սարքավորանքը, խողովակաշարերի երկարությունն ու տրամագիծը անհրաժեշտ է ընտրել պայմանով, որ կայանքի իներցիոնությունը չգերազանցի 180 վրկ:

6.5 Կայանքի արտադրողականությունը և փրփրարարի լուծույթի քանակությունը որոշվում է` ելնելով պաշտպանվող սենքերի հաշվարկային ծավալից:

Կայանքը մի քանի սենքերում կիրառելիս, որպես հաշվարկային ընդունվում է այն սենքը, որի պաշտպանության համար պահանջվում է առավել քանակությամբ փրփրարարի լուծույթ:

6.6 Տեղայնածավալային կայանքի կիրառման դեպքում, պաշտպանվող ագրեգատներն ու սարքավորանքը ցանկապատվում են 5 մմ ոչ ավելի բջիջների չափ ունեցող մետաղական ցանցով: Ցանկապատող կոնստրուկցիայի բարձրությունը պետք է լինի պաշտպանվող ագրեգատից կամ սարքավորանքից 1 մ բարձր և նրանից 0.5 մ ոչ պակաս հեռավորության վրա:

6.7 Տեղայնական հրդեհաշիջման հաշվարկային ծավալը որոշվում է ագրեգատի կամ սարքավորանքի ցանկապատող կոնստրուկցիայի հիմքի մակերեսի և նրա բարձրության արտադրյալով:

Պաշտպանվող ծավալի լցման ժամանակը տեղային մարման դեպքում չպետք է գերազանցի 180 վրկ:

6.8 Փրփուրի գեներատորները պետք է տեղաբաշխվեն պոմպակայանում կամ անմիջապես պաշտպանվող սենքում: Առաջին դեպքում, փրփուրը սենք է մատուցվում կամ անմիջական գեներատորի ելքային կարճախողովակից կամ հատուկ խուղակներով, որոնց տրամագիծը պետք է լինի գեներատորի ելքային կարճախողովակից ոչ պակաս, իսկ երկարությունը` 10 մ ոչ ավելի: Երկրորդ դեպքում պետք է ապահովվի թարմ օդառք կամ այրման արգասիքների միջավայրում փրփուր առաջացնելու ընդունակություն ունեցող փրփրարարների կիրառումը:

6.9 Փրփուր մատուցող խուղակները պետք է համապատասխանեն Կ0 հրդեհային վտանգավորության դասին:

6.10 Փրփուրը պաշտպանվող սենք է մատուցվում այնպես, որ ապահովի ամբողջ սենքի լցվածությունը, ներառյալ դրանում ցանկապատված տեղամասերը: Պաշտպանվող սենքերի վերին մասում փրփուրի ներանցման հակադարձ կողմից անհրաժեշտ է նախատեսել փրփուրի մատուցման ժամանակ օդանետում:

6.11 Ներմղման միջոցով ստացվող բարձրապատիկ փրփուրի գեներատորի ելքային անցքը կամ փրփուրի խողովակաշարը պոմպակայանի տարածքից դուրս գալու տեղում անհրաժեշտ է սարքավորել փակիչ սարքվածքով: Սարքվածքը պետք է բացվի ինքնաշխատ` փրփուրի մատուցման հետ միաժամանակ: Պետք է նախատեսել այդ սարքվածքի ձեռքի կառավարումը և դիրքի` «բաց է» և «փակ է» ցուցանակ:

6.12 Կայանքներն անհրաժեշտ է սարքավորել սնիչ խողովակաշարերի վրա` փոշեցիրներից առաջ տեղակայված ցանցավոր զտիչներով: Զտիչ բջջի չափը պետք է լինի փոշեցրի արտահոսքի անցքի նվազագույն չափից փոքր:

6.13 Եթե պաշտպանվող սենքի մակերեսը գերազանցում է 400մ2, ապա փրփուրի ներանցումն անհրաժեշտ է իրականացնել ոչ պակաս երկու տեղում սենքի հակադարձ կողմերում դասավորված:

6.14 Մեկ սենքում անհրաժեշտ է կիրառել միայն մեկ տիպի և կոնստրուկցիայի փրփուրի գեներատորներ:

6.15 Փրփուրի գեներատորները հնարավոր մեխանիկական վնասվածքներ ստանալու տեղերում տեղադրելու դեպքում, նրանց համար պետք է նախատեսել պաշտպանություն:

6.16 Հաշվարկային քանակությունից բացի կայանքներում անհրաժեշտ է նախատեսել փրփրարարի 100% պահուստ` երկու տարողություններում:

6.17 Խողովակաշարերը հարկավոր է նախագծել պողպատե ջրագազային ցինկապատ խողովակներով: Դրանց ամրակապումը, պոմպակայանները, ջրամատակարարումը պետք է համապատասխանեն 5-րդ բաժնի պահանջներին:

 

7 ՆՐԲԱՓՈՇԻԱՑՎԱԾ ՋՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

7.1 Նրբափոշիացված ջրով հրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում` կայանքներ) կիրառվում են մակերևութային և տեղայնական` ըստ մակերևույթի Ա ու Բ կարգի հրդեհի օջախները մարելու համար:

7.2 Տևական պահման հետևանքով նստվածք և փուլերի տարանջատում առաջացնող հավելանյութերով ջրի օգտագործման դեպքում, կայանքներում անհրաժեշտ է նախատեսել սարքվածք դրանց միախառնման համար:

7.3 Մոդուլային կայանքների համար, որպես գազարտամղիչ օգտագործվում են օդ, իներտ գազեր, ածխածնի երկօքսիդ, ազոտ: Որպես հրամարիչ նյութերի արտամղիչ օգտագործվող հեղուկացված գազերը չպետք է վատացնեն կայանքի աշխատանքի հարաչափերը:

Հրամարիչ նյութի արտամղման համար կայանքներում հարկավոր է օգտագործել արդյունաբերական փորձարկում անցած և հրդեհային տեխնիկայում օգտագործման համար հանձնարարելի գազագեներացնող տարրեր: Գազագեներացնող տարրերի կոնստրուկցիան պետք է բացառի նրա որևիցե մի բեկորի թափանցումը հրամարիչ նյութի մեջ:

Մշակութային արժեքների պաշտպանության դեպքում արգելվում է որպես հրամարիչ նյութի արտամղիչներ կիրառել գազագեներացնող տարրեր:

7.4 Կայանքներն անհրաժեշտ է սարքավորել փոշեցիրներից առաջ տեղակայված ցանցավոր զտիչներով: Զտիչ բջջի չափը պետք է լինի փոշեցրի արտահոսքի անցքի նվազագույն չափից փոքր:

7.5 Գլխադիրների (փոշեցիրների) ելքային անցքերն անհրաժեշտ է պաշտպանել արտաքին միջավայրի աղտոտող գործոններից: Պաշտպանիչ հարմարանքները (գեղազարդային պատյան, թասակ) չպետք է վատացնեն կայանքի աշխատանքի հարաչափերը:

7.6 Կայանքների խողովակաշարերը պետք է լինեն ցինկապատ կամ չժանգոտվող պողպատից:

7.7 Այն օբյեկտները, որոնց պաշտպանության համար կիրառվում են մի տիպաչափսի մոդուլներ, պետք է ունենան մոդուլների պահուստ, ամենամեծ չափերով սենքը պաշտպանող կայանքում 100% փոխարինման հաշվարկով:

Եթե մեկ օբյեկտում կիրառվում են տարբեր տիպաչափսերի մոդուլային կայանքներ, ապա մոդուլների պահուստը պետք է ապահովվի յուրաքանչյուր տիպաչափսի մոդուլներով պաշտպանվող ամենամեծ ծավալով սենքում կայանքների աշխատունակության վերականգնումը:

7.8 Նրբափոշիացված ջրի մատուցման նորմատիվային հարաչափերը և կայանքի հաշվարկի մեթոդակարգն ընդունվում է յուրաքանչյուր օբյեկտի համար մշակված տեխնիկական պայմաններով:

 

8 ԳԱԶԱՅԻՆ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

8.1 Գազային հրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում` կայանքներ) կիրառվում են Ա, Բ, Ց դասի և էլեկտրասարքավորանքի (գազային հրամարիչ նյութերի (այսուհետև` ԳՀՄՆ) օգտագործման վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերում նշվածից ոչ ավելի լարումով էլեկտրակայանքների) հրդեհների մարման համար:

Ընդ որում, կայանքները չպետք է կիրառվեն հետևյալ հրդեհների մարման համար.

ա/ թելավոր, սորուն, ծակոտկեն և այլ այրվող նյութերի, որոնք հակված են նյութի ծավալի ներսում ինքնաբոցավառման և/կամ մարմրման,

բ/ քիմիական նյութերի և դրանց խառնուրդների, առանց օդի ներկայության մարմրման և այրման հակված պոլիմերային նյութերի,

գ/ մետաղների հիդրիտների և հրակիր նյութերի,

դ/ մետաղների փոշիների:

Ց դասի հրդեհի մարումը նախատեսվում է միայն այն դեպքում, եթե տեղի չի ունենում պայթավտանգ մթնոլորտի առաջացում:

8.2 Ծավալային հրդեհաշիջման կայանքները (բացի ազոտային և արգոնային հրդեհաշիջման կայանքներից) կիրառվում են այն սենքերի (սարքավորանքի) պաշտպանության համար, որոնք ունեն անշարժ պատող կոնստրուկցիաներ և Բ հավելվածի 12 աղյուսակում նշված անհերմետիկության ոչ ավելի արժեքներ:

Ազոտային և արգոնային հրդեհաշիջման կայանքների համար անհերմետիկության հարաչափի արժեքը չպետք է գերազանցի 0.001 մ-1:

Պաշտպանվող սենքի ծավալը հարակից գոտիների բաժանելու դեպքում անհերմետիկության հարաչափը չպետք է գերազանցի յուրաքանչյուր գոտու համար նշված արժեքներից: Անհերմետիկության հարաչափը որոշվում է առանց հարակից գոտիների միջև պատող մակերևույթներում բացվածքների` եթե այնտեղ նախատեսված է գազային նյութերի միաժամանակյա մատուցում:

Անհերմետիկության հարաչափի մեծ արժեքներ ունեցող պաշտպանվող սենքերի համար ծավալային հրդեհաշիջման կայանքների նախագծումը կատարվում է կոնկրետ օբյեկտի համար մշակված լրացուցիչ նորմերով:

8.3 Կայանքներում կիրառվում են 4 աղյուսակում նշված ԳՀՄՆ:

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________.

|      Հեղուկացված գազեր      |         Խտացված գազեր         |

|_____________________________|_______________________________|

|Ածխածնի երկօքսիդ (CO2)       |Ազոտ (N2)                      |

|_____________________________|_______________________________|

|Ֆրեոն 23 (CF3H)              |Արգոն (Ar)                     |

|_____________________________|_______________________________|

|Ֆրեոն 125 (C2F3H)            |Իներգեն.                       |

|_____________________________|_______________________________|

|Ֆրեոն 218 (C3F8)             |  ազոտ - 52% (ծավ.)            |

|_____________________________|_______________________________|

|Ֆրեոն 227 ea (C3F7H)         |  արգոն - 40% (ծավ.)           |

|_____________________________|_______________________________|

|Ֆրեոն 318Ց (C4F8Ճ)           |  ջրածնի երկօքսիդ - 8% (ծավ.)  |

|_____________________________|_______________________________|

|Վեցֆտորային ծծումբ (SF6)     |                               |

|_____________________________________________________________|

|   Այլ ԳՀՄՆ (այդ թվում` հեղուկացված ազոտ և  արգոն, ինչպես    |

|նաև  4 աղյուսակում չնշված) օգտագործումը կատարվում է լրացուցիչ|

|նորմերով, որոնք մշակվում են կոնկրետ օբյեկտի համար:           |

._____________________________________________________________.

 

8.4 Որպես արտամղիչ գազ պետք է կիրառել օդ կամ ազոտ, որի համար ցողի կետը պետք է լինի մինուս 40 oC ոչ բարձր:

8.5 Կայանքները պետք է համապատասխանեն ինքնաշխատ գազային հրդեհաշիջման կայանքների վերաբերյալ ստանդարտի պահանջներին: Կայանքի կազմում գտնվող սարքավորանքի տարբերակը պետք է համապատասխանի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

8.6 Կայանքի տեխնոլոգիական մասի նախագիծը կազմելիս կատարվում են հաշվարկներ.

ա/ հրդեհաշիջման կայանքում գտնվող ԳՀՄՆ զանգվածի (հաշվարկի համար ելակետային տվյալները բերված են Բ հավելվածում),

բ/ կայանքի խողովակաշարերի տրամագծի, գլխադիրների տեսակի և քանակի, ԳՀՄՆ մատուցման ժամանակի (հիդրավլիկական հաշվարկ),

գ/ գազային հրամարիչ նյութի մատուցման ժամանակ, պաշտպանվող սենքից ճնշման ավելցուկի արտանետման համար բացվածքի մակերեսի:

Հաշվարկների ելակետային տվյալները բերված են Բ հավելվածում:

 

8.7 Գազային հրամարիչ նյութերի քանակը

 

8.7.1 Կայանքում ԳՀՄՆ հաշվարկային քանակը (զանգվածը) պետք է բավարար լինի նորմատիվային հրամարիչ պարունակությունը ցանկացած պաշտպանվող սենքում կամ միաժամանակ պաշտպանվող սենքերի խմբում ապահովելու համար:

8.7.2 Կենտրոնացված կայանքները, բացի ԳՀՄՆ հաշվարկային քանակից, պետք է ունենան դրա 100% պահուստ:

Թույլատրվում է ԳՀՄՆ հաշվարկային քանակության և պահուստի համատեղ պահում հավասարաջերմային հեղուկամբարում, միայն այն պայմանով, որ նա սարքավորվի դարձափոխիչային հաղորդակ և նրա կառավարման տեխնիկական միջոցներ ունեցող փակիչագործարկող սարքվածքով:

8.7.3 Մոդուլային կայանքները, բացի ԳՀՄՆ հաշվարկային քանակից, պետք է ունենան դրա 100% պահուստ:

Օբյեկտում մի քանի մոդուլային կայանքների առկայության դեպքում, պահուստը նախատեսվում է օբյեկտի ցանկացած պաշտպանվող սենքում գործարկված կայանքի աշխատունակության վերականգնման համար բավարար ծավալով:

Պահուստն անհրաժեշտ է պահել կայանքի մոդուլների նմանակ մոդուլներում: Պահուստով մոդուլները պետք է պատրաստ լինեն կայանքներ հավաքակցման համար:

Պահուստով մոդուլները պետք է պահվեն օբյեկտի կամ հրդեհաշիջման կայանքի սպասարկումն իրականացնող կազմակերպության պահեստում:

8.7.4 Կայանքի փորձարկման անհրաժեշտության դեպքում, փորձարկման համար ԳՀՄՆ պահուստն ընդունվում է ելնելով նվազագույն ծավալով սենքի պաշտպանության պայմանից, եթե չկան այլ պահանջներ:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
02.05.2005
N 75-Ն
Հրաման