Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐ ...

 

 

118.1381.100106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         01           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11806004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 1381-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ (ԹԵՍՏԵՐԸ) ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 6-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների հարցերը (թեստերը) և տիպային խնդիրները` համաձայն հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարության

2005թ -ի N 1381-Ն հրամանի

 

Բաժին I. Հաշվապահական (ֆինանսական) հաշվառում

 

1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվառումը իրենից ներկայացնում է`

- կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

2. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների տարրեր չեն`

- դրամական միջոցների հոսքերը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

3. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական հաշվետվության տարրեր են`

- կազմակերպության ակտիվները, պարտավորությունները, սեփական կապիտալը, եկամուտները և ծախսերը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

4. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն ակտիվը`

- կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք կազմակերպություն

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

5. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտավորությունը`

- կազմակերպության ներկա պարտականությունն է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք, որի կատարումը ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

6. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն սեփական կապիտալը`

- կազմակերպության ակտիվներն են` պարտավորությունները հանելուց հետո

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

7. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամուտը`

- հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների ավելացումն է, որը տեղի է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման ձևով և որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի` բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի ավելացման

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

8. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն ծախսը`

- հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի կամ նվազման կամ պարտավորությունների առաջացման կամ աճի ձևով և որը հանգեցնում է սեփական կապիտալի նվազման` բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

9. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների նպատակն է`

- կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովելը, որը նրանց օգտակար է տնտեսական որոշումներ կայացնելու համար

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

10. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե`

- հավանական է, որ դրա հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն, և այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն գնահատվել

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

11. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտավորությունը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե`

- հավանական է, որ ներկա պարտականության կատարումը (մարումը) կհանգեցնի տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի, այն գումարը, որով մարվում է պարտավորությունը, կարող է արժանահավատորեն գնահատվել

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

12. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է, եթե`

- տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների աճ` կապված ակտիվների աճի կամ պարտավորությունների նվազման հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

13. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծախսը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է, եթե`

- տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների նվազում` կապված ակտիվների նվազման կամ պարտավորությունների աճի հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

14. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվների չափման հիմունք չի համարվում`

- օգտագործման արժեքը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

15. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվների` սկզբնական (փաստացի) արժեքով չափման հիմունքը ենթադրում է, որ ակտիվները գրանցվում են`

- ձեռքբերման պահի դրությամբ դրանց ձեռքբերման համար վճարված (վճարվելիք) դրամական միջոցների գումարի չափով, իսկ այլ ձևով հատուցելու դեպքում` հատուցման իրական արժեքի չափով

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

16. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվների` ընթացիկ (վերականգնման) արժեքով չափման հիմունքը ենթադրում է, որ ակտիվները գրանցվում են`

- դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

17. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվների` իրացման (մարման) արժեքով չափման հիմունքը ենթադրում է, որ ակտիվները գրանցվում են`

- դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել ակտիվները սովորական պայմաններում վաճառելով

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

18. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվների` ներկա արժեքով չափման հիմունքը ենթադրում է, որ ակտիվները գրանցվում են`

- դրամական միջոցների ապագա զուտ ներհոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կստեղծեն այդ ակտիվները կազմակերպության սովորական գործունեության ընթացքում

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

19. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտավորությունների` ներկա արժեքով չափման հիմունքը ենթադրում է, որ պարտավորությունները գրանցվում են`

- դրամական միջոցների ապագա զուտ արտահոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կպահանջվեն կազմակերպության սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

20. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞րը չի համարվում հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունք`

- ճանաչման սկզբունքը (ֆինանսական հաշվետվությունների տարրերը ֆինանսական հաշվետվություններում ճանաչվում են միայն այն դեպքում, երբ դրանք առաջ են եկել անցյալ դեպքի կամ գործառնության արդյունքում)

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

21. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞րը չի համարվում հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունք`

- գնահատման սկզբունքը (ակտիվները և պարտավորությունները գնահատվում են դրանց ձեռք բերման (ստանձնման) ժամանակ վճարված (ստացված) դրամական միջոցների գումարի չափով)

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

22. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անընդհատության սկզբունքի համաձայն`

- կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր գործունեությունը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

23. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևողականության սկզբունքի համաձայն, կազմակերպությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը`

- կարող է փոփոխել իր հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե կազմակերպության գործառնությունների բնույթում տեղի են ունենում էական փոփոխություններ

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

24. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվեգրման սկզբունքի համաձայն, տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են`

- այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել` անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետներից

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

25. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկանալիության սկզբունքի համաձայն`

- ֆինանսական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի օգտագործողներին, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ (տնտեսական գործունեության և հաշվապահական հաշվառման բնագավառներում)

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

26. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված էականության սկզբունքի համաձայն`

- տեղեկատվությունը համարվում է էական, եթե դրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` այդ հաշվետվությունների հիման վրա կայացրած տնտեսական որոշումների վրա

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

27. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված միասնականության սկզբունքի համաձայն`

- հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթներով նման հաշիվները ֆինանսական հաշվետվություններում պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

28. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված ձևի նկատմամբ բովանդակության գերակայության պահանջի համաձայն`

- տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն և ներկայացվեն` ելնելով դրանց տնտեսական բովանդակությունից և տնտեսավարման պայմաններից, և ոչ թե միայն դրանց իրավական ձևից

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

29. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվենկատության պահանջի համաձայն`

- ակտիվները և եկամուտները չպետք է գերագնահատվեն, իսկ պարտավորությունները և ծախսերը` թերագնահատվեն, միևնույն ժամանակ թույլ չտալով ակտիվների և եկամուտների միտումնավոր թերագնահատում, պարտավորությունների և ծախսերի միտումնավոր գերագնահատում

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

30. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված ամբողջականության պահանջի համաձայն`

- ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության և արժեքի սահմաններում

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

31. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված համադրելիության սկզբունքի համաձայն`

- կազմակերպության տարբեր ժամանակաշրջանների, ինչպես նաև տվյալ կազմակերպության և այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

32. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվանցման սկզբունքի համաձայն`

- ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

33. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանազատման սկզբունքի համաձայն`

- կազմակերպության ակտիվները և պարտավորություններն առանձնացված են այդ կազմակերպության հիմնադիրների, մասնակիցների և այլ կազմակերպությունների ակտիվներից և պարտավորություններից

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

34. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվառումը կազմակերպելու համար պատասխանատվություն է կրում`

- կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

35. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նշվածներից ո՞րը չի մտնում կազմակերպության ղեկավարի պարտականությունների մեջ, եթե նա իր ենթակայության տակ ունի հաշվապահական ծառայություն հանդիսացող կառուցվածքային ստորաբաժանում`

- վարել հաշվապահական հաշվառումը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

36. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար պատասխանատու է կազմակերպության`

- հաշվապահական ծառայության ղեկավարը (գլխավոր հաշվապահը)

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

37. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները ստորագրելու իրավունքի համար է պահանջվում գլխավոր հաշվապահի` հաշվապահական հաշվառումը կարգավորող մարմնի կողմից սահմանված կարգով որակավորված լինելը`

- առևտրային կազմակերպությունների, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

38. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նշվածներից ո՞րը չի հանդիսանում հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոն`

- կազմակերպության ակտիվների գնահատումը կատարվում է սկզբնական արժեքով` դրանց ձեռք բերման ժամանակ վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման պահին կողմերի համաձայնությամբ որոշված արժեքով

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

39. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով նշված վավերապայմաններից ո՞րը պարտադիր չէ, որ պարունակվի սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում`

- կազմակերպության ՀՎՀՀ-ն

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

40. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նշված վավերապայմաններից, ո՞րը պարտադիր չէ, որ ունենան սկզբնական հաշվառման փաստաթղթերը`

- բանկային վավերապայմանները և հասցեն

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

41. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, սկզբնական հաշվառման ո՞ր փաստաթղթերում սխալի ուղղում չի թույլատրվում`

- դրամարկղային և բանկային փաստաթղթերում

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

42. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր դեպքում պարտադիր չէ գույքագրման անցկացումը`

- միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 17)

43. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվեկշիռը բնութագրում է`

- հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

44. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը բնութագրում է`

- հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները

(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

45. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում են տեղեկություններ կազմակերպության`

- ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամուտների, ծախսերի, դրամական հոսքերի մասին

(ՀՀՀՀՍ 1, կետ 5)

46. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի ներառվում ֆինանսական հաշվետվությունների փաթեթում`

- շահութահարկի հաշվարկը

(ՀՀՀՀՍ 1, կետ 7)

47. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, հաշվառման մոտեցումների սխալ կիրառումը`

- չի ուղղվում ոչ կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության բացահայտմամբ և ոչ էլ կից ծանոթագրություններում ներկայացված բացատրություններով

(ՀՀՀՀՍ 1, կետ 11)

48. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս պետք է վարվի կազմակերպության ղեկավարությունը, եթե, օրինակ, ակտիվների որևէ տեսակի վերաբերյալ հաշվապահական հաշվառման ստանդարտներում հաշվառման մոտեցումներ ներկայացված չեն`

- պետք է առաջնորդվի նման և կապակցված հարցերին առնչվող հաշվապահական հաշվառման ստանդարտներում ներկայացված պահանջներով և ուղեցույցներով

(ՀՀՀՀՍ 1, կետ 16)

49. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռում ակտիվները պետք է ներկայացվեն`

- ըստ ընթացիկ և ոչ ընթացիկ դասակարգման

(ՀՀՀՀՍ 1, կետ 45)

50. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի դասակարգվում որպես ընթացիկ`

- հետաձգված հարկային ակտիվը

(ՀՀՀՀՍ 1, կետ 49)

51. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, ակտիվը դասակարգվում է որպես ընթացիկ, երբ այն`

- ակնկալվում են իրացնել (մարել), կամ պահել վաճառքի կամ սպառման համար կազմակերպության սովորական գործառնական փուլի ընթացքում

(ՀՀՀՀՍ 1, կետ 49)

52. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, ակտիվները դասակարգվում են որպես ոչ ընթացիկ, եթե դրանք`

- չեն դասակարգվել որպես ընթացիկ

(ՀՀՀՀՍ 1, կետ 49)

53. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րն է դասակարգվում որպես ընթացիկ`

- անավարտ արտադրանքը, որը ակնկալվում է, որ պատրաստի արտադրանք կդառնա ավելի քան մեկ տարի հետո

(ՀՀՀՀՍ 1, կետ 49, կետ 51)

54. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, պարտավորությունը դասակարգվում է որպես ընթացիկ, երբ այն`

- ակնկալվում է մարել կազմակերպության սովորական գործառնական փուլի ընթացքում

(ՀՀՀՀՍ 1, կետ 52)

55. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, պարտավորությունները դասակարգվում են որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, եթե դրանք`

- չեն դասակարգվել որպես ընթացիկ

(ՀՀՀՀՍ 1, կետ 52)

56. «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտի համաձայն, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ծանոթագրություններում ինչպե՞ս պետք է դասակարգվեն կազմակերպության կողմից կատարված ծախսերը`

- ծախսերը կարող են դասակարգվել կամ ըստ բնույթի, կամ ըստ գործառույթի

(ՀՀՀՀՍ 1, կետ 72)

57. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի դասակարգվի որպես պաշար`

- այն առարկաները, որոնց գումարը էական չէ և որոնք նախատեսվում է օգտագործել ավելի քան մեկ տարվա ընթացքում

(ՀՀՀՀՍ 2, կետ 3)

58. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, իրացման զուտ արժեքը որոշելիս նշված ծախսումներից որո՞նք են հանվում սովորական գործունեության ընթացքում վաճառքի ձևավորվող գնից`

- համալրման և վաճառքը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսումները

(ՀՀՀՀՍ 2, կետ 3)

59. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, իրացման զուտ արժեքը`

- սովորական գործունեության ընթացքում վաճառքի ձևավորվող գինն է` հանած համալրման և վաճառքը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսումները

(ՀՀՀՀՍ 2, կետ 3)

60. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, պաշարներն այն ակտիվներն են, որոնք`

- արտահայտված են նյութերի և արագամաշ առարկաների ձևով արտադրանքի թողարկման կամ ծառայություններ մատուցելու ընթացքում օգտագործելու համար

(ՀՀՀՀՍ 2, կետ 3)

61. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, պաշարները չափվում են`

- իրացման զուտ արժեքից և ինքնարժեքից նվազագույնով

(ՀՀՀՀՍ 2, կետ 5)

62. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից որո՞նք են միանշանակորեն ներառվում պաշարների ինքնարժեքում`

- ձեռքբերման ծախսումները

(ՀՀՀՀՍ 2, կետ 6)

63. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, ձեռք բերման ժամանակ ստացված առևտրային զեղչերը և գների այլ իջեցումները`

- ձեռք բերման ծախսումները որոշելիս հանվում են

(ՀՀՀՀՍ 2, կետ 7)

64. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում պաշարների ինքնարժեքում`

- պաշարների ներկրման հարկերը, որոնք ենթակա են վերադարձման

(ՀՀՀՀՍ 2, կետ 7)

65. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, հաստատուն արտադրական վերադիր ծախսումները`

- բաշխվում են վերամշակման ծախսումների վրա, ելնելով արտադրական սարքավորումների նորմատիվային հզորությունից

(ՀՀՀՀՍ 2, կետ 10)

66. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, չբաշխված վերադիր ծախսումները`

- ճանաչվում են որպես ծախս դրանց կատարման ժամանակաշրջանում

(ՀՀՀՀՍ 2, կետ 10)

67. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, փոփոխուն արտադրական վերադիր ծախսումները`

- յուրաքանչյուր միավոր արտադրանքի վրա բաշխվում են արտադրական հզորությունների փաստացի օգտագործման հիման վրա

(ՀՀՀՀՍ 2, կետ 10)

68. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում պաշարների ինքնարժեքում`

- վաճառքի (կոմերցիոն) ծախսումները

(ՀՀՀՀՍ 2, կետ 14)

69. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում պաշարների ինքնարժեքում`

- պաշարների` տեխնոլոգիական գործընթացով չնախատեսված պահպանման ծախսումները

(ՀՀՀՀՍ 2, կետ 14)

70. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը չի ներառվում պաշարների ինքնարժեքում`

- գերնորմատիվային ծախսումները` կապված աշխատուժի, նյութերի գծով ծախսումների անսովոր բարձր մակարդակի հետ

(ՀՀՀՀՍ 2, կետ 14)

71. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում պաշարների ինքնարժեքում`

- վարչական վերադիր ծախսումները, որոնք կապված չեն պաշարները ներկա գտնվելու վայր հասցնելու կամ պատշաճ վիճակի բերելու հետ

(ՀՀՀՀՍ 2, կետ 14)

72. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս է հաշվարկվում փոխադարձ փոխարկելի չհանդիսացող պաշարների ինքնարժեքը`

- կոնկրետ արտադրանքի ինքնարժեքի որոշման միջոցով

(ՀՀՀՀՍ 2, կետ 19)

73. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս է որոշվում հատուկ նախագծերի համար նախատեսված ու արտադրված ապրանքների միավորի ինքնարժեքը`

- կոնկրետ արտադրանքի ինքնարժեքի որոշման միջոցով

(ՀՀՀՀՍ 2, կետ 19)

74. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս է որոշվում փոխադարձ փոխարկելի հանդիսացող պաշարների ինքնարժեքը`

- «առաջինը մուտք` առաջինը ելք» (ՖԻՖՈ), «վերջինը մուտք` առաջինը ելք» (ԼԻՖՈ), կամ միջին կշռված արժեքի բանաձևերով

(ՀՀՀՀՍ 2, կետ 21)

75. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, երբ այլ արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի ինքնարժեքը բարձր է դրանց իրացման զուտ արժեքից`

- նյութերի ինքնարժեքը իջեցվում է մինչև իրացման զուտ արժեք միայն այն դեպքում, երբ ակնկալվում է, որ դրա միջոցով արտադրվելիք պատրաստի արտադրանքի ինքնարժեքը գերազանցելու է իրացման զուտ արժեքին

(ՀՀՀՀՍ 2, կետ 27)

76. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, պաշարների ինքնարժեքի` մինչև իրացման զուտ արժեք դուրս գրումը ճանաչվում է որպես`

- տվյալ ժամանակաշրջանի ծախս

(ՀՀՀՀՍ 2, կետ 29)

77. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, պաշարների ինքնարժեքի` նախկինում մինչև իրացման զուտ արժեք դուրս գրման վերականգնումը հետագա ժամանակաշրջաններում ճանաչվում է որպես`

- տվյալ ժամանակաշրջանի եկամուտ

(ՀՀՀՀՍ 2, կետ 29)

78. «Պաշարներ» ՀՀՀՀՍ 2 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս (ե՞րբ) է արագամաշ առարկաների արժեքը ճանաչվում ծախս կամ ծախսում`

- շահագործման հանձնման պահին

(ՀՀՀՀՍ 2, կետ 32)

79. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, նշվածներից որ հատկանիշը պարտադիր չէ, որպեսզի ներդրումը դասակարգվի որպես դրամական միջոցների համարժեք`

- ներդրումը պետք է լինի երկարաժամկետ

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

80. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի սահմանման համաձայն, ո՞ր գործունեությունն է համարվում գործառնական գործունեություն`

- կազմակերպությանը եկամուտ բերող հիմնական գործունեությունը, ինչպես նաև այլ գործունեությունը, բացառությամբ ֆինանսական և ներդրումային գործունեությունների

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

81. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի համարվում գործառնական գործունեություն`

- հիմնական միջոցների ձեռք բերումը

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

82. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի սահմանման համաձայն, ո՞ր գործունեությունն է համարվում ներդրումային գործունեություն`

- երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռք բերումն է և օտարումը, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

83. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի սահմանման համաձայն, ո՞ր գործունեությունն է համարվում ֆինանսական գործունեություն`

- գործունեություն, որի հետևանքով տեղի են ունենում կազմակերպության սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

84. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, դրամական միջոցների տեղաշարժերը` կապված դրամը բանկից դրամարկղ մուտքագրելու հետ`

- չեն համարվում որպես դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

85. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, նշված հատկանիշներից որ՞ն է պարտադիր, որպեսզի ներդրումը դասակարգվի որպես դրամական միջոցների համարժեք`

- արժեքի փոփոխման ռիսկը պետք է լինի ոչ էական

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

86. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, կրեդիտորական պարտքի մարումը պատրաստի արտադրանքով`

- չի հանդիսանում դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

87. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, ապրանքային վարկի ստացումը`

- չի հանդիսանում դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 5)

88. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, դրամական միջոցների և դրանց համարժեքների հոդվածների միջև դրամական միջոցների տեղաշարժերը`

- չեն դիտվում որպես դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 7)

89. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտադրական կազմակերպությունում նշվածներից ո՞րը չի համարվում գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր`

- հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների վաճառքից դրամական մուտքերը

(ՀՀՀՀՍ 7, կետ 12, 14)

90. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, նյութերի ձեռք բերման նպատակով տրված կանխավճարները արտադրական կազմակերպության դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում դասակարգվում են որպես`

- գործառնական գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 12)

91. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական միջոցներով տրամադրված փոխառությունները և վարկերը դասակարգվում են որպես`

- գործառնական գործունեություն

(ՀՀՀՀՍ 7, կետ 13)

92. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտադրական կազմակերպությունում նշվածներից ո՞րը չի համարվում ֆինանսական գործունեություն`

- այլ կազմակերպությանը փոխառության տրամադրումը

(ՀՀՀՀՍ 7, կետ 14, 15)

93. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտադրական կազմակերպությունում նշվածներից ո՞րը չի համարվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր`

- ստացված փոխառությունների դրամական միջոցներով մարումը

(ՀՀՀՀՍ 7, կետ 14, 15)

94. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտադրական կազմակերպությունում նշվածներից ո՞րը չի համարվում ներդրումային գործունեություն`

- սեփական բաժնետոմսերի տեղաբաշխումը

(ՀՀՀՀՍ 7, կետ 15)

95. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխություններից գոյացող չիրացված շահույթներն ու վնասները`

- չեն համարվում դրամական միջոցների հոսքեր

(ՀՀՀՀՍ 7, կետ 25)

96. «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ՀՀՀՀՍ 7 ստանդարտի համաձայն, արտադրական կազմակերպությունում նշվածներից ո՞րը չի համարվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր`

- շահաբաժինների ստացումը

(ՀՀՀՀՍ 7, կետ 28)

97. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, արտասովոր հոդվածները`

- եկամուտներ կամ ծախսեր են, որոնք առաջանում են այն դեպքերից կամ գործարքներից, որոնք հստակ տարբերվում են կազմակերպության սովորական գործունեությունից, հետևաբար չի ակնկալվում դրանց հաճախակի կամ պարբերաբար կրկնվելը

(ՀՀՀՀՍ 8, կետ 5)

98. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, ընթացիկ ժամանակաշրջանում բացահայտված` նախորդ ժամանակաշրջանին վերաբերող սխալը համարվում է էական, եթե`

- այն ունի այնպիսի նշանակություն, որ նախորդ մեկ կամ ավելի ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունները չեն կարող այլևս արժանահավատ համարվել` իրենց ներկայացման ամսաթվերի դրությամբ

(ՀՀՀՀՍ 8, կետ 5)

99. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման քաղաքականությունը իրենից ներկայացնում է`

- կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու նպատակով ընդունված որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր

(ՀՀՀՀՍ 8, կետ 5)

100. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում ճանաչված ծախսերը պետք է`

- ընդգրկվեն հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը (վնասը) որոշելիս, եթե հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում այլ մոտեցում

(ՀՀՀՀՍ 8, կետ 6)

101. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, երբ դժվար է տարբերակել հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը գնահատման փոփոխությունից, նման փոփոխությունը`

- դիտվում է որպես հաշվառման գնահատման փոփոխություն` համապատասխան բացահայտմամբ

(ՀՀՀՀՍ 8, կետ 24)

102. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխության (օրինակ` հիմնական միջոցների օգտակար ծառայության վերանայման, դեբիտորական պարտքերի գծով պահուստի չափի վերանայման) հետևանքը պետք է`

- ներառվի զուտ շահույթի կամ վնասի որոշման մեջ փոփոխման ժամանակաշրջանում` եթե փոփոխությունն ազդում է միայն հաշվետու ժամանակաշրջանի վրա, կամ փոփոխման ժամանակաշրջանում և հետագա ժամանակաշրջաններում, եթե փոփոխությունն ազդում է երկուսի վրա էլ

(ՀՀՀՀՍ 8, կետ 25)

103. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունների հետևանքը`

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացվում է միևնույն դասակարգմամբ, որը նախապես օգտագործվել էր գնահատման համար

(ՀՀՀՀՍ 8, կետ 27)

104. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, նախատեսված էական սխալների ուղղման հիմնական մոտեցման, նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող էական սխալների ուղղման գումարը պետք է`

- արտացոլի հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունում, ճշգրտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը

(ՀՀՀՀՍ 8, կետ 33)

105. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող էական սխալների ուղղման գումարը պետք է`

- ճշգրտի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը կամ արտացոլվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից

(ՀՀՀՀՍ 8, կետ 33, 37)

106. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, նախատեսված էական սխալների ուղղման թույլատրելի այլընտրանքային մոտեցման, նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող էական սխալների ուղղման գումարը պետք է`

- արտացոլվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս

(ՀՀՀՀՍ 8, կետ 37)

107. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, նշվածներից որ՞ն է դիտարկվում որպես հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություն`

- պաշարների` ՖԻՖՈ մեթոդով գնահատման բանաձևի փոփոխությունը միջին արժեքի մեթոդով գնահատման բանաձևի

(ՀՀՀՀՍ 8, կետ 41)

108. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություն պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ`

- փոփոխությունը նպաստում է կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում տնտեսական գործունեության դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը

(ՀՀՀՀՍ 8, կետ 41)

109. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման քաղաքականության նշված փոփոխություններից ո՞րը չպետք է կիրառվի հետընթաց`

- հիմնական միջոցների սկզբնական արժեքով հաշվառման քաղաքականության փոփոխությունը վերագնահատված արժեքով հաշվառման քաղաքականությամբ

(ՀՀՀՀՍ 8, կետ 43)

110. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի դիտարկվում որպես հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություն`

- դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումների չափի փոփոխությունը

(ՀՀՀՀՍ 8, կետ 43)

111. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն, ինչպե՞ս պետք է կազմակերպությունը արտացոլի հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության արդյունքը, եթե նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող ճշգրտումներից առաջացող գումարները խելամտորեն որոշելի են`

- քաղաքականության փոփոխությունը կիրառվի հետընթաց և կատարվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում

(ՀՀՀՀՍ 8, կետ 47)

112. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս պետք է կազմակերպությունը արտացոլի հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության արդյունքը, եթե նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող ճշգրտումներից առաջացող գումարները խելամտորեն որոշելի են`

- ճշգրտի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը կամ արտացոլվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս

(ՀՀՀՀՍ 8, կետ 47, 52)

113. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի համաձայն, եթե նախորդ ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած ճշգրտումից առաջացող գումարը խելամտորեն որոշելի չէ, հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը պետք է`

- կիրառվի առաջընթաց

(ՀՀՀՀՍ 8, կետ 50)

114. «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ՀՀՀՀՍ 8 ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման համաձայն, ինչպե՞ս պետք է կազմակերպությունը արտացոլի հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության արդյունքը, եթե նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող ճշգրտումներից առաջացող գումարները խելամտորեն որոշելի են`

- քաղաքականության փոփոխությունը պետք է կիրառվի հետընթաց և ճշգրտման արդյունքում արտացոլվի ընթացիկ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը որոշելիս

(ՀՀՀՀՍ 8, կետ 52)

115. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և ֆինանսական հաշվետվությունների` ներկայացման համար վավերացնելու ամսաթվի միջև որոշակի դեպքեր տեղի ունենալու պարագայում ե՞րբ է կազմակերպությունը ճշգրտում իր ֆինանսական հաշվետվությունները`

- երբ տեղի են ունեցել դեպքեր, որոնք հաստատում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող պայմանները

(ՀՀՀՀՍ 10, կետ 2)

116. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքերը այն դեպքերն են, որոնք`

- հաստատում են հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող պայմանները (իրավիճակը)

(ՀՀՀՀՍ 10, կետ 2)

117. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքերը այն դեպքերն են, որոնք`

- ցույց են տալիս հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո առաջացած պայմանները (իրավիճակը)

(ՀՀՀՀՍ 10, կետ 2)

118. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած չճշգրտող դեպքերն արտացոլելիս կազմակերպությունը`

- չպետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները

(ՀՀՀՀՍ 10, կետ 9)

119. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, նշվածներից որո՞նք չեն համարվում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի և ֆինանսական հաշվետվությունների ներկայացնելու համար վավերացման ամսաթվի միջև տեղի ունեցած ճշգրտող դեպքեր`

- ֆինանսական հաշվետվություններում ներկայացված ժամանակաշրջանի արդյունքներով շահաբաժինների հայտարարումը

(ՀՀՀՀՍ 10, կետ 11, 2)

120. «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր» ՀՀՀՀՍ 10 ստանդարտի համաձայն, եթե կազմակերպության ղեկավարությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո որոշում է, որ մտադիր է լուծարել այն, ապա կազմակերպությունը`

- չպետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվություններն անընդհատության հիմունքով

(ՀՀՀՀՍ 10, կետ 13)

121. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, ո՞ր պայմանը պարտադիր չէ, որպեսզի կառուցման մեկ պայմանագրում ընդգրկված յուրաքանչյուր ակտիվի կառուցում դիտվի որպես առանձին պայմանագիր`

- երբ կառուցվող ակտիվներից որևէ մեկի գծով ակնկալվող ծախսումները կգերազանցեն հասույթներին

(ՀՀՀՀՍ 11, կետ 7)

122. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, նշված պայմաններից ո՞րը պարտադիր չէ, որպեսզի մեկ կամ մի քանի պատվիրատուների հետ կնքված պայմանագրերը դիտվեն որպես կառուցման մեկ պայմանագիր`

- յուրաքանչյուր ակտիվի գծով ծախսումները և հասույթները հնարավոր է առանձին որոշել

(ՀՀՀՀՍ 11, կետ 8)

123. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, նշված պայմաններից որ՞ն է պարտադիր, որպեսզի լրացուցիչ ակտիվի կառուցումը դիտվի որպես կառուցման առանձին պայմանագիր`

- ակտիվի գնի վերաբերյալ բանակցությունները տարվում են անկախ սկզբնական պայմանագրի գնից

(ՀՀՀՀՍ 11, կետ 9)

124. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, նշվածներից որ՞ն է ներառվում կառուցման պայմանագրի հասույթներում`

- պայմանագրով համաձայնեցված հասույթի նախնական գումարը

(ՀՀՀՀՍ 11, կետ 10)

125. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, ստորև նշվածներից որո՞նք չեն ներառվում կառուցման պայմանագրի ծախսումներում`

- վաճառքի ծախսումները

(ՀՀՀՀՍ 11, կետ 19)

126. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, երբ պայմանագրի կատարման արդյունքները հնարավոր է արժանահավատորեն չափել, կապալառուի կողմից ինչպե՞ս պետք է ճանաչվեն կառուցման պայմանագրի հետ անմիջականորեն կապված հասույթները`

- աշխատանքների կատարման աստիճանի հիման վրա

(ՀՀՀՀՍ 11, կետ 21)

127. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, հաստատագրված գնով պայմանագրի դեպքում ո՞ր պայմանը պարտադիր չէ կառուցման պայմանագրի արդյունքը արժանահավատորեն գնահատելու համար`

- պայմանագրի կատարման ժամկետները հնարավոր է հստակ որոշել

(ՀՀՀՀՍ 11, կետ 22)

128. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, «ծախսում գումարած» պայմանագրի դեպքում ո՞ր պայմանն է պարտադիր կառուցման պայմանագրի արդյունքը արժանահավատորեն գնահատելու համար`

- տվյալ պայմանագրին վերագրվող ծախսումները, անկախ այն հանգամանքից դրանք փոխհատուցվող են, թե ոչ, հնարավոր է հստակորեն որոշել և արժանահավատորեն չափել

(ՀՀՀՀՍ 11, կետ 23)

129. «Կառուցման պայմանագրեր» ՀՀՀՀՍ 11 ստանդարտի համաձայն, երբ հավանական է, որ պայմանագրի ծախսումների հանրագումարը կգերազանցի պայմանագրի հասույթների հանրագումարին, կապալառուն ակնկալվող վնասները պետք է`

- անմիջապես ճանաչի որպես ծախս

(ՀՀՀՀՍ 11, կետ 35)

130. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային ակտիվ (ենթադրվում է, որ ճանաչման այլ չափանիշները բավարարված են)`

- ընթացիկ ժամանակաշրջանում դեբիտորական պարտքը ամբողջապես նվազեցվել է հարկվող շահույթից, սակայն, քանի որ կազմակերպությունը ակնկալում է, որ հետագա ժամանակաշրջաններում այն կմարվի, դեբիտորական պարտքը հաշվապահական նպատակներով դուրս չի գրվում

(ՀՀՀՀՍ 12, կետ 5)

131. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային ակտիվ (ենթադրվում է, որ ճանաչման այլ չափանիշները բավարարված են)`

- ընթացիկ ժամանակաշրջանում շահութահարկի հաշվարկման նպատակներով նվազեցվել է հիմնական միջոցի արժեքի 1/5-րդ մասը, սակայն հաշվապահական նպատակներով որպես ծախս է ճանաչվել դրա արժեքի 1/10-րդ մասը

(ՀՀՀՀՍ 12, կետ 5)

132. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային ակտիվ (ենթադրվում է, որ ճանաչման այլ չափանիշները բավարարված են)`

- ընթացիկ ժամանակաշրջանում շահութահարկի հաշվարկման նպատակներով նվազեցվել է հիմնական միջոցի արժեքի 2/5-րդ մասը, սակայն հաշվապահական նպատակներով որպես ծախս է ճանաչվել դրա արժեքի 3/10-րդ մասը

(ՀՀՀՀՍ 12, կետ 5)

133. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային պարտավորություն`

- ընթացիկ ժամանակաշրջանում հիմնական միջոցի արժեքը ամբողջապես ճանաչվել է որպես ծախս, սակայն շահութահարկի հաշվարկման նպատակներով նվազեցվել է դրա արժեքի 1/5-րդ մասը, իսկ մնացած մասը կնվազեցվի հետագա 4 տարիների ընթացքում

(ՀՀՀՀՍ 12, կետ 5, 16)

134. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային պարտավորություն`

- ընթացիկ ժամանակաշրջանում հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում դրանց հաշվեկշռային արժեքը աճել է, և այդ վերագնահատման արդյունքները շահութահարկի հաշվարկման նպատակներով հաշվի են առնվում

(ՀՀՀՀՍ 12, կետ 5)

135. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հարկի գծով ծախսը բաղկացած է`

- ընթացիկ հարկի գծով ծախսից և հետաձգված հարկի գծով ծախսից

(ՀՀՀՀՍ 12, կետ 5)

136. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, ակտիվի հարկային բազան`

- այն գումարն է, որը հարկային նպատակով նվազեցվելու է ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս ստացվելիք հարկվող տնտեսական օգուտներից

(ՀՀՀՀՍ 12, կետ 7)

137. Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, եթե ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս ստացվելիք տնտեսական օգուտները հարկվող չեն, ապա ակտիվի հարկային բազան հավասար է`

- դրա հաշվեկշռային արժեքին

(ՀՀՀՀՍ 12, կետ 7)

138. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, պարտավորության հարկային բազան`

- դրա հաշվեկշռային արժեքն է` հանած ցանկացած գումար, որը, կապված այդ պարտավորության հետ, հետագա ժամանակաշրջաններում հարկային նպատակներով նվազեցվելու է

(ՀՀՀՀՍ 12, կետ 8)

139. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկային պարտավորություն ճանաչվում է`

- հարկվող ժամանակավոր տարբերությունների գծով (այսինքն` այն ժամանակավոր տարբերությունները, որոնք ապագա ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս հանգեցնում են հարկվող գումարների առաջացման)

(ՀՀՀՀՍ 12, կետ 15)

140. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկային պարտավորություն ճանաչվում է`

- հարկվող ժամանակավոր տարբերությունների գծով, բացառությամբ այն հետաձգված հարկային պարտավորությունների, որոնք առաջանում են գուդվիլից, եթե դրա ամորտիզացիան հարկային նպատակով նվազեցման ենթակա չէ

(ՀՀՀՀՍ 12, կետ 15)

141. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկային պարտավորություն ճանաչվում է`

- հարկվող ժամանակավոր տարբերությունների գծով

(ՀՀՀՀՍ 12, կետ 15)

142. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, գուդվիլից, որի ամորտիզացիան հարկային նպատակներով նվազեցման ենթակա չէ, առաջացող հետաձգված հարկային պարտավորությունները`

- չեն ճանաչվում

(ՀՀՀՀՍ 12, կետ 15)

143. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, ե՞րբ է առկա հարկվող ժամանակավոր տարբերություն (այսինքն` այնպիսի ժամանակավոր տարբերություն, որը ապագա ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս հանգեցնում է հարկվող գումարների առաջացման)`

- երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը մեծ է նրա հարկային բազայից (ակտիվի հարկային բազան այն գումարն է, որը հարկային նպատակներով հանվելու է այն հարկվող տնտեսական օգուտներից, որոնք կազմակերպությունը ստանալու է ակտիվի հաշվեկշռային արժեքը փոխհատուցելիս)

(ՀՀՀՀՍ 12, կետ 16)

144. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, երբ հիմնական միջոցների վերագնահատման արդյունքում նրանց հաշվեկշռային արժեքը սկսում է տարբերվել հարկային բազայից, ապա այդ տարբերությունը`

- առաջացնում է կամ հետաձգված հարկային ակտիվներ, կամ էլ պարտավորություններ

(ՀՀՀՀՍ 12, կետ 17, 20)

145. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, ե՞րբ է առկա նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերություն (այսինքն` այնպիսի ժամանակավոր տարբերություն, որը ապագա ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս հանգեցնում է նվազեցնող (հանվող) գումարների առաջացման)`

- երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա հարկային բազայից

(ՀՀՀՀՍ 12, կետ 20)

146. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ գծով կազմակերպությունում չի առաջանա հետաձգված հարկային պարտավորություն`

- ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքը իրական արժեքով վերաչափման արդյունքում նվազել է, սակայն շահութահարկի հաշվարկման նպատակներով այդ վերաչափման արդյունքները հաշվի չեն առնվում

(ՀՀՀՀՍ 12, կետ 20)

147. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկային ակտիվ ճանաչվում է`

- նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների գծով (այսինքն` այնպիսի ժամանակավոր տարբերությունները, որոնք ապագա ժամանակաշրջանների հարկվող շահույթը որոշելիս հանգեցնում են նվազեցնող (հանվող) գումարների առաջացման), հետագա ժամանակաշրջաններ տեղափոխվող չօգտագործված հարկային վնասների և զեղչերի գծով

(ՀՀՀՀՍ 12, կետ 24, 34)

148. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, ե՞րբ կարող է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների գծով ճանաչվել հետաձգված հարկային ակտիվ`

- երբ ապագա ժամանակաշրջաններում հավանական է բավարար հարկվող շահույթի ստացում

(ՀՀՀՀՍ 12, կետ 24)

149. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, չհարկվող բացասական գուդվիլից, որը դիտվում է որպես հետաձգված եկամուտ, առաջացող հետաձգված հարկային ակտիվները`

- չեն ճանաչվում

(ՀՀՀՀՍ 12, կետ 24)

150. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կիրառելի չէ հետաձգված հարկային ակտիվների (պարտավորությունների) չափման համար`

- հետաձգված հարկային ակտիվները (պարտավորությունները) պետք է չափվեն իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 12, կետ 47, 48, 53, 56)

151. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով շահութահարկի գծով ճանաչման ենթակա ծախսը (եկամուտը) հավասար է (եթե անտեսենք սեփական կապիտալում ճանաչված, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումից առաջացող գումարները)`

- բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարին` ճշգրտած հետաձգված հարկային պարտավորությունների և հետաձգված հարկային ակտիվների մնացորդների փոփոխություններով

(ՀՀՀՀՍ 12, կետ 58, 5)

152. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, անմիջականորեն սեփական կապիտալում ճանաչվող հոդվածների գծով առաջացող հետաձգված հարկի գծով ծախսը`

- ճանաչվում է անմիջականորեն սեփական կապիտալում

(ՀՀՀՀՍ 12, կետ 61)

153. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, անմիջականորեն սեփական կապիտալում ճանաչվող հոդվածների գծով առաջացող ընթացիկ հարկի գծով ծախսը`

- ճանաչվում է անմիջականորեն սեփական կապիտալում

(ՀՀՀՀՍ 12, կետ 61)

154. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, սովորական գործունեությունից առաջացած շահույթին կամ վնասին վերաբերող հարկի գծով ծախսը`

- պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 12, կետ 61)

155. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկի գծով ծախսը`

- ճանաչվում է այդ հարկը առաջացնող գործարքի կամ իրադարձության հաշվառմանը համապատասխանող ձևով

(ՀՀՀՀՍ 12, կետ 61)

156. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորումից առաջացող հետաձգված հարկի գումարները`

- հաշվի են առնվում է գուդվիլի (բացասական գուդվիլի) արժեքը որոշելիս

(ՀՀՀՀՍ 12, կետ 66)

157. «Շահութահարկ» ՀՀՀՀՍ 12 ստանդարտի համաձայն, հետաձգված հարկային ակտիվները (պարտավորությունները) հաշվապահական հաշվեկշռում ներկայացվում են`

- որպես ոչ ընթացիկ ակտիվներ (պարտավորություններ)

(ՀՀՀՀՍ 12, կետ 69, 70)

158. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, ո՞ր կազմակերպությունները պետք է պարտադիր իրենց հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթում բացահայտեն ֆինանսական տեղեկատվություն ըստ սեգմենտների`

- այն կազմակերպությունները, որոնց սեփական կապիտալի կամ պարտքային արժեթղթերը ազատ շրջանառվում են կամ որոնք գտնվում են արժեթղթերի բաց շուկայում սեփական կապիտալի կամ պարտքային արժեթղթերի տեղաբաշխման գործընթացում և որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման

(ՀՀՀՀՍ 14, կետ 1, 3)

159. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, ո՞ր տիպի սեգմենտների գծով է պահանջվում ֆինանսական տեղեկատվություն`

- աշխարհագրական կամ արտադրական

(ՀՀՀՀՍ 14, կետ 9)

160. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշված հատկանիշներից որո՞նք են անհրաժեշտ, որպեսզի կազմակերպության առանձնացնելի բաղադրիչը բավարարի արտադրական սեգմենտի սահմանմանը`

- առանձին արտադրանքի (ծառայության) կամ կապակցված արտադրանքների (ծառայությունների) խմբի արտադրությամբ զբաղված լինելը և այլ արտադրական սեգմենտների ռիսկերից և հատույցներից տարբեր ռիսկերի և հատույցների ենթակա լինելը

(ՀՀՀՀՍ 14, կետ 9)

161. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշված հատկանիշներից որո՞նք են անհրաժեշտ, որպեսզի կազմակերպության առանձնացնելի բաղադրիչը բավարարի աշխարհագրական սեգմենտի սահմանմանը`

- որոշակի տնտեսական միջավայրում արտադրանքի կամ ծառայության արտադրությամբ (մատակարարմամբ) զբաղված լինելը և այլ տնտեսական միջավայրում գործող բաղադրիչների ռիսկերից և հատույցներից տարբեր ռիսկերի և հատույցների ենթակա լինելը

(ՀՀՀՀՍ 14, կետ 9)

162. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշված գործոններից որը, որպես կանոն, չի դիտարկվում աշխարհագրական սեգմենտները որոշելիս`

- աշխարհագրական և բնակլիմայական պայմանների նմանությունը

(ՀՀՀՀՍ 14, կետ 9)

163. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կարող է աշխարհագրական սեգմենտների որոշման հիմք հանդիսանալ`

- արտադրական կամ ծառայությունների մատուցման հզորությունների և այլ ակտիվների գտնվելու վայրը

(ՀՀՀՀՍ 14, կետ 13)

164. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից որ՞ն է ներառվում սեգմենտի հասույթում`

- կազմակերպության ընդհանուր հասույթում ներառված` բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող այլ ներդրումների շահույթում կազմակերպության բաժնեմասը

(ՀՀՀՀՍ 14, կետ 16)

165. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կարող է ներառվել սեգմենտի ծախսերում (ենթադրվում է, որ սեգմենտի գործառնությունները առավելապես ֆինանսական բնույթի չեն)`

- սեգմենտի կողմից գործառնական գործունեությունում օգտագործվող և ուղղակիորեն նրան վերագրելի պաշարների վաճառքից վնասը

(ՀՀՀՀՍ 14, կետ 16)

166. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը միանշանակորեն չի համարվի սեգմենտի ակտիվ (ենթադրվում է, որ սեգմենտի գործառնությունները առավելապես ֆինանսական բնույթի են)`

- սեգմենտի գործառնություններից շահութահարկի գծով ակտիվները

(ՀՀՀՀՍ 14, կետ 16)

167. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը միանշանակորեն չի համարվի սեգմենտի պարտավորություն (ենթադրվում է, որ սեգմենտի գործառնությունները առավելապես ֆինանսական բնույթի են)`

- ֆինանսական պարտավորությունները և սեգմենտի գործառնություններից շահութահարկի գծով պարտավորությունները

(ՀՀՀՀՍ 14, կետ 16, 20)

168. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, եթե որևէ ակտիվի մաշվածության գծով ծախսերը ներառվում են սեգմենտի ծախսերում, ապա`

- այդ ակտիվը ներառվում է սեգմենտի ակտիվներում

(ՀՀՀՀՍ 14, կետ 19)

169. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը պետք է որոշի, թե ո՞ր (արտադրական, թե աշխարհագրական) սեգմենտները պետք է լինեն կազմակերպության սեգմենտային հաշվետվության առաջնային ձև`

- կազմակերպության ռիսկերի և հատույցների գերակշռող բնույթը և աղբյուրը

(ՀՀՀՀՍ 14, կետ 25)

170. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, նշված պայմաններից ո՞րը պարտադիր չէ, որպեսզի արտադրական կամ աշխարհագրական սեգմենտը համարվի հաշվետու սեգմենտ`

- նրա ակտիվները կազմում են բոլոր սեգմենտների ընդհանուր ակտիվների ոչ պակաս, քան 10 տոկոսը

(ՀՀՀՀՍ 14, կետ 34)

171. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, եթե նոր ստեղծված սեգմենտի համապատասխան ցուցանիշները ցածր են բոլոր սեգմենտների ընդհանուր հասույթների, արդյունքի և ակտիվների 10 տոկոսից, ապա (ենթադրվում է, որ 75 տոկոսանոց պայմանը բավարարված է)`

- այդ սեգմենտը չի կարող որոշվել որպես հաշվետու սեգմենտ

(ՀՀՀՀՍ 14, կետ 34, 35, 36)

172. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, ե՞րբ պետք է արտադրական կամ աշխարհագրական սեգմենտը, որը նախկինում որոշված չի եղել որպես հաշվետու սեգմենտ, որոշվի որպես հաշվետու սեգմենտ (ենթադրվում է, որ 75 %-անոց պայմանը բավարարված է)`

- եթե նրա հասույթների մեծ մասը ստացվում է արտաքին հաճախորդներին վաճառքներից, և նրա ակտիվները կազմում են բոլոր սեգմենտների ընդհանուր ակտիվների ոչ պակաս, քան 10 տոկոսը

(ՀՀՀՀՍ 14, կետ 36, 34)

173. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, եթե հաշվետու սեգմենտներին վերագրվող ընդհանուր արտաքին հասույթը կազմում է ընդհանուր համախմբված հասույթի կամ կազմակերպության հասույթի 75 տոկոսից պակաս մեծություն, ապա`

- անհրաժեշտ է որոշել լրացուցիչ սեգմենտներ` որպես հաշվետու սեգմենտներ` նույնիսկ եթե նրանք չեն բավարարում 10-տոկոսանոց սահմանային ցուցանիշը

(ՀՀՀՀՍ 14, կետ 36)

174. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, եթե սեգմենտը ընթացիկ ժամանակաշրջանում որոշվում է որպես հաշվետու սեգմենտ բոլոր սեգմենտների ընդհանուր հասույթների արդյունքի կամ ակտիվների 10-տոկոսանոց սահմանային ցուցանիշներին բավարարելու պատճառով, ապա այդ սեգմենտի գծով`

- համադրելիության նպատակներով ներկայացվող նախորդ ժամանակաշրջանի համար տվյալները պետք է վերաներկայացվեն

(ՀՀՀՀՍ 14, կետ 42)

175. «Սեգմենտային հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 14 ստանդարտի համաձայն, եթե սեգմենտների կողմից որոշ ակտիվներ օգտագործվում են համատեղ, ապա դրանք`

- պետք է բաշխվեն այդ սեգմենտներին, եթե նրանց համապատասխան հասույթներն ու ծախսերն արդեն բաշխվել են այդ սեգմենտներին

(ՀՀՀՀՍ 14, կետ 46)

176. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի համարվի հիմնական միջոց`

- շուկայական գնի աճի ակնկալիքով պահվող շենքը

(ՀՀՀՀՍ 16, կետ 6)

177. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի համարվի հիմնական միջոց`

- վաճառելու նպատակով կառուցվող ինքնաթիռը

(ՀՀՀՀՍ 16, կետ 6)

178. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշված ակտիվներից ո՞րը չի համարվի հիմնական միջոց`

- վաճառքի համար ձեռք բերված սարքավորումը

(ՀՀՀՀՍ 16, կետ 6)

179. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, օգտակար ծառայության նշված սահմանումներից ո՞րն է սխալ`

- այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հնարավոր է տնտեսապես օգտագործել ակտիվը

(ՀՀՀՀՍ 16, կետ 6)

180. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք`

- առկա են կազմակերպությունում արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար և նախատեսվում են օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով

(ՀՀՀՀՍ 16, կետ 6)

181. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից ձեռք բերված (կառուցված) հիմնական միջոցները սկզբնապես պետք է չափվեն`

- սկզբնական արժեքով (ինքնարժեքով)

(ՀՀՀՀՍ 16, կետ 13)

182. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում հիմնական միջոցների սկզբնական արժեքում (ինքնարժեքում)`

- հիմնական միջոցների ձեռք բերման հետ կապված անուղղակի հարկերը, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա են կազմակերպությանը հետ վերադարձման

(ՀՀՀՀՍ 16, կետ 14)

183. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը միանշանակորեն չի ներառվում հիմնական միջոցների սկզբնական արժեքում (ինքնարժեքում)`

- հիմնական միջոցների կառուցման ժամանակ կատարված աշխատուժի, նյութերի` նորմալ մակարդակից բարձր ծախսումները (գերնորմատիվային ծախսումները)

(ՀՀՀՀՍ 16, կետ 17)

184. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, ոչ համանման այլ ակտիվի հետ փոխանակման կարգով ստացված հիմնական միջոցի սկզբնական արժեք է հանդիսանում (ենթադրվում է, որ լրացուցիչ վճարումներ չեն կատարվել)`

- ստացված ակտիվի իրական արժեքը` հաշվի առնելով փոխանցված դրամական միջոցները

(ՀՀՀՀՍ 16, կետ 20)

185. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, համարժեք և նույնանման մեկ այլ ակտիվի հետ փոխանակման կարգով ստացված հիմնական միջոցի սկզբնական արժեք է հանդիսանում`

- տրված հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը

(ՀՀՀՀՍ 16, կետ 21)

186. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, ե՞րբ են հիմնական միջոցների վրա կատարված հետագա ծախսումները ավելացվում ակտիվի հաշվեկշռային արժեքին`

- երբ դրանք հանգեցնում են նրան, որ հիմնական միջոցից կազմակերպություն կներհոսեն ավելի մեծ չափով տնտեսական օգուտներ, քան ակնկալվում էր այդ հիմնական միջոցի նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից

(ՀՀՀՀՍ 16, կետ 22)

187. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞ր դեպքում հիմնական միջոցների վրա կատարված հետագա ծախսումները կկապիտալացվեն`

- երբ դրանք հանգեցնում են հիմնական միջոցի հզորության ավելացմանը` դրա սկզբնապես գնահատված մեծության համեմատ

(ՀՀՀՀՍ 16, կետ 22, 23)

188. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների միավորին վերաբերող հետագա ծախսումները կապիտալացնելու կամ ծախս ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս նշված գործոններից ո՞րը պետք է հաշվի առնվի`

- մաշվածության հաշվարկման վերաբերյալ սկզբնական գնահատումները

(ՀՀՀՀՍ 16, կետ 22-25)

189. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞ր դեպքում հիմնական միջոցների վրա կատարված հետագա ծախսումները չեն կապիտալացվի`

- երբ դրանք կատարվում են պահպանելու այն ապագա տնտեսական օգուտները, որոնք ակնկալվում էր ստանալ հիմնական միջոցի սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշների հիման վրա

(ՀՀՀՀՍ 16, կետ 24)

190. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցները սկզբնական ճանաչումից հետո պետք է չափվեն`

- սկզբնական արժեքով` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումը, կամ վերագնահատված արժեքով` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից

(ՀՀՀՀՍ 16, կետ 27, 28)

191. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հողի և շինությունների վերագնահատման նպատակով իրական արժեքը կարող է որոշվել`

- որպես կանոն մասնագիտական որակավորում ունեցող գնահատողի կողմից տրված գնահատման հիման վրա

(ՀՀՀՀՍ 16, կետ 29)

192. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, երբ հիմնական միջոցների յուրահատուկ բնույթի և դրանց հազվադեպ վաճառվելու պատճառով չկա ձևավորված շուկայական արժեք, ապա դրանք գնահատվում են`

- փոխարինման արժեքով` հանած մաշվածությունը

(ՀՀՀՀՍ 16, կետ 30)

193. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների վերագնահատված արժեքով հաշվառելու դեպքում նշված կանոններից ո՞րը ճիշտ չէ`

- հիմնական միջոցների վերագնահատման հաճախությունը կախված չէ իրական արժեքի փոփոխություններից

(ՀՀՀՀՍ 16, կետ 31)

194. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, երբ հիմնական միջոցների միավորը վերագնահատվում է, վերագնահատման պահի դրությամբ կուտակված մաշվածությունը`

- հանվում է ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքից (այսինքն` սկզբնական արժեքից կամ դրան փոխարինող այլ գումարից), և զուտ գումարը վերաձևակերպվում է վերագնահատված գումարի հիման վրա

(ՀՀՀՀՍ 16, կետ 32)

195. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճը պետք է`

- ճանաչվի սեփական կապիտալում, սակայն եթե այդ աճը հակադարձում է նախկինում այդ ակտիվի վերագնահատումից արժեքի նվազումը, որը ճանաչվել էր որպես ծախս, ապա աճը այդ չափով պետք է ճանաչվի որպես եկամուտ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 16, կետ 36)

196. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազումը պետք է`

- ճանաչվի որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, սակայն եթե այդ նվազումը հակադարձում է նախկինում այդ ակտիվի վերագնահատումից արժեքի աճը, որը ճանաչվել էր սեփական կապիտալում, ապա նվազումը այդ չափով պետք է ճանաչվի սեփական կապիտալում

(ՀՀՀՀՍ 16, կետ 37)

197. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճը, որը ներառվել էր սեփական կապիտալում`

- պետք է այդ հիմնական միջոցների դուրս գրման ժամանակ հաշվեգրվի չբաշխված շահույթին

(ՀՀՀՀՍ 16, կետ 38)

198. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման նշված կանոններից որ՞ն է սխալ`

- յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հաշվարկված մաշվածության գումարները պետք է ճանաչվեն որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 16, կետ 40)

199. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների մաշվածության գումարը պետք է ամորտիզացվի`

- դրա օգտակար ծառայության ընթացքում

(ՀՀՀՀՍ 16, կետ 40)

200. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, երբ հիմնական միջոցների միավորի օգտակար ծառայությունը վերանայվում է, և եթե ակնկալվող գնահատականները զգալի չափով տարբերվում են նախորդ գնահատականներից ապա`

- պետք է ճշգրտվեն ընթացիկ և հետագա ժամանակաշրջաններում հաշվեգրվելիք մաշվածության գումարները

(ՀՀՀՀՍ 16, կետ 48)

201. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցների օգտակար ծառայությունը`

- պետք է պարբերաբար վերանայվի, և ճշգրտվեն ընթացիկ և հետագա ժամանակաշրջանների մաշվածության հաշվեգրումները, եթե ակնկալվող գնահատականները զգալի չափով տարբերվում են նախորդ գնահատականներից

(ՀՀՀՀՍ 16, կետ 48)

202. «Հիմնական միջոցներ» ՀՀՀՀՍ 16 ստանդարտի համաձայն, երբ հիմնական միջոցների համար կիրառվող մաշվածության հաշվարկման մեթոդը փոփոխվում է, ապա`

- պետք է ճշգրտվեն ընթացիկ և հետագա ժամանակաշրջաններում հաշվեգրվելիք մաշվածության գումարները

(ՀՀՀՀՍ 16, կետ 51)

203. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, վարձակալությունը իրենից ներկայացնում է գործարք (պայմանավորվածություն), ըստ որի`

- վարձատուն վճարի (վճարների) դիմաց համաձայնեցված ժամկետով վարձակալին է փոխանցում ակտիվի օգտագործման իրավունքը

(ՀՀՀՀՍ 17, կետ 3)

204. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ո՞ր վարձակալությունն է համարվում ֆինանսական`

- այն վարձակալությունը, որի դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները

(ՀՀՀՀՍ 17, կետ 3)

205. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը բնորոշ չէ ֆինանսական վարձակալությանը`

- վարձակալության սկզբում նվազագույն վարձավճարների ներկա արժեքը ավելի փոքր է վարձակալված ակտիվի

իրական արժեքից

(ՀՀՀՀՍ 17, կետ 8)

206. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, նշվածներից որ՞ն է բնորոշ ֆինանսական վարձակալությանը`

- վարձակալված ակտիվի սեփականության իրավունքը վարձակալության ժամկետի ավարտին անցնելու է վարձակալին

(ՀՀՀՀՍ 17, կետ 8)

207. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալությամբ տրված ակտիվը`

- վարձատուի հաշվեկշռից դուրս է գրվում և ճանաչվում է վարձակալի հաշվեկշռում

(ՀՀՀՀՍ 17, կետ 12, 14, 19, 28)

208. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալությունը վարձակալի հաշվեկշռում ճանաչվում է որպես`

- ակտիվ և պարտավորություն

(ՀՀՀՀՍ 17, կետ 12)

209. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, վարձակալության սկզբի դրությամբ վարձակալի հաշվեկշռում վարձակալված ակտիվը և վարձավճարների վճարման պարտավորությունը ճանաչվում են (ենթադրվում է, որ վարձակալության հետ կապված սկզբնական ուղղակի ծախսումներ վարձակալի կողմից չեն կատարվել)`

- միևնույն գումարով

(ՀՀՀՀՍ 17, կետ 12, 14)

210. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, եթե հետադարձ վարձակալությամբ վաճառքը հանգեցրել է ֆինանսական վարձակալության, ապա վաճառված (վարձակալված) ակտիվը`

- պետք է ճանաչվի վաճառող վարձակալի մոտ

(ՀՀՀՀՍ 17, կետ 12, 14, 19, 28)

211. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալության գծով վարձավճարները վարձակալի մոտ`

- բաշխվում են ֆինանսական վճարի (տոկոսային ծախսի) և չվճարված պարտավորությունների նվազեցման միջև

(ՀՀՀՀՍ 17, կետ 17)

212. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալությամբ տրված ակտիվի մաշվածությունը հաշվարկելու է`

- վարձակալը

(ՀՀՀՀՍ 17, կետ 19, 20)

213. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալությամբ ստացված ամորտիզացվող (մաշվող) ակտիվի մաշվածության հաշվարկման նշված կանոններից որ՞ն է սխալ`

- վարձակալված ակտիվները պետք է ամորտիզացվեն վարձավճարների վճարման ժամանակացույցին համապատասխան

(ՀՀՀՀՍ 17, կետ 19-21)

214. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, ֆինանսական վարձակալության գծով վարձավճարները վարձատուի մոտ`

- բաշխվում են ֆինանսական եկամտի և ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի հաշվեկշռային արժեքի նվազեցման միջև

(ՀՀՀՀՍ 17, կետ 28-30)

215. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, գործառնական վարձակալությամբ տրված ակտիվը`

- պետք է արտացոլվի վարձատուի հաշվեկշռում

(ՀՀՀՀՍ 17, կետ 40)

216. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, գործառնական վարձակալությամբ տրված ակտիվի մաշվածությունը հաշվարկելու է`

- վարձատուն

(ՀՀՀՀՍ 17, կետ 40, 44)

217. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, եթե հետադարձ վարձակալությամբ վաճառքը հանգեցրել է գործառնական վարձակալության, ապա վաճառված (վարձակալված) ակտիվը`

- պետք է ճանաչվի գնորդ-վարձատուի մոտ

(ՀՀՀՀՍ 17, կետ 40)

218. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, վաճառք հետադարձ վարձակալությամբ գործարքն

իրենից ներկայացնում է`

- վաճառողի կողմից ակտիվի վաճառք և նույն ակտիվի վարձակալությունը նույն վաճառողի կողմից

(ՀՀՀՀՍ 17, կետ 48)

219. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, եթե հետադարձ վարձակալությամբ վաճառքը հանգեցրել է ֆինանսական վարձակալության, ապա վաճառողի (վարձակալի) մոտ վաճառքի դիմաց հասույթի և վաճառված (վարձակալված) ակտիվի հաշվեկշռային արժեքի միջև դրական տարբերությունը վաճառքի պահին`

- պետք է ճանաչվի որպես հետաձգված եկամուտ

(ՀՀՀՀՍ 17, կետ 49)

220. «Վարձակալություն» ՀՀՀՀՍ 17 ստանդարտի համաձայն, եթե հետադարձ վարձակալությամբ վաճառքը հանգեցրել է գործառնական վարձակալության, և վաճառքի գինը վաճառված (վարձակալված) ակտիվի իրական արժեքից բարձր է, ապա վաճառքից առաջացող շահույթը (վաճառքի գնի և իրական արժեքի տարբերության չափով) վաճառող վարձակալի մոտ պետք է`

- հետաձգվի և ամորտիզացվի ակտիվի օգտագործման ժամանակաշրջանում

(ՀՀՀՀՍ 17, կետ 51)

221. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, հասույթն իրենից ներկայացնում է`

- հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն ներհոսքը, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի

(ՀՀՀՀՍ 18, կետ 6)

222. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, հասույթը պետք է չափվի`

- ստացված կամ ստացվելիք հատուցման իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 18, կետ 8)

223. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ վաճառված ապրանքների դիմաց վճարվելիք գումարը դրա վճարման ժամկետի հետաձգման պատճառով ավելի մեծ է ստացվում ապրանքների առանց հետաձգման վաճառքի դեպքում կիրառվող գներից, ապա վաճառողը`

- վճարման ժամկետի հետաձգման շնորհիվ ավելի ստացվելիք գումարները հետագայում հաշվեգրում է որպես տոկոսային եկամուտ

(ՀՀՀՀՍ 18, կետ 10)

224. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, ապառիկ (վճարման ժամկետի հետաձգմամբ) վաճառքի դեպքում հասույթը չափվում է`

- ստացման ենթակա գումարների ներկա արժեքով

(ՀՀՀՀՍ 18, կետ 10)

225. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, ապառիկ (վճարման ժամկետի հետաձգմամբ) վաճառքի դեպքում հասույթը չափելիս որպես զեղչման դրույք օգտագործվում է`

- այն տոկոսադրույքը, որը ֆինանսական ակտիվի (ստացման ենթակա գումարների) անվանական գումարը զեղչում է մինչև ապրանքի (ծառայության) վաճառքի ընթացիկ գինը

(ՀՀՀՀՍ 18, կետ 10)

226. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ վաճառված ապրանքները փոխանակվում են ոչ նույնատիպ ապրանքների հետ`

- հասույթը չափվում է ստացված ապրանքների իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 18, կետ 11)

227. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, ոչ նմանատիպ ապրանքների փոխանակման դեպքում հասույթը չափվում է`

- ստացված ապրանքների իրական արժեքով, իսկ եթե դա հնարավոր չէ չափել` տրված ապրանքների իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 18, կետ 11)

228. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ ապրանքները փոխանակվում են նույն բնույթի և արժեքի ապրանքների հետ, ապա`

- այդպիսի գործարքը չի համարվում հասույթ առաջացնող գործարք

(ՀՀՀՀՍ 18, կետ 11)

229. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, ճանաչման չափանիշները կիրառվում են երկու կամ ավելի գործարքների նկատմամբ միասին այն դեպքում`

- երբ դրանք այնպես են փոխկապակցված, որ դրանց առևտրական արդյունքը չի կարող ընկալվել առանց մի շարք գործարքները որպես միասնական երևույթ դիտարկելու

(ՀՀՀՀՍ 18, կետ 12)

230. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ ապրանքի վաճառքի գինը ընդգրկում է նաև հետագա ծառայությունների (օրինակ` հետվաճառքային սպասարկման) որոշակի գումար, ապա`

- ծառայություններին վերաբերող գումարը որպես հասույթ ճանաչվում է ծառայությունների մատուցման ընթացքում, իսկ ապրանքների վաճառքին վերաբերող գումարը` վաճառքի պահին

(ՀՀՀՀՍ 18, կետ 12)

231. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը ապրանքների վաճառքից հասույթի ճանաչման համար անհրաժեշտ պայման չի հանդիսանում`

- կազմակերպությունը պահպանում է վաճառված ապրանքների նկատմամբ վերահսկողությունը

(ՀՀՀՀՍ 18, կետ 13)

232. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքները հնարավոր է արժանահավատորեն չափել, ինչպե՞ս պետք է ճանաչվեն ծառայությունների մատուցումից հասույթները`

- ֆինանսական հաշվետվության ամսաթվի դրությամբ գործարքի ավարտման աստիճանի հիման վրա

(ՀՀՀՀՍ 18, կետ 19)

233. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ առաջ է գալիս հավանականություն, որ նախկինում որպես հասույթ ճանաչված գումարի մի մասը չի հավաքագրվի, ապա`

- պետք է համապատասխան գումարի չափով ճանաչվի ծախս

(ՀՀՀՀՍ 18, կետ 21, 33)

234. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը սովորաբար ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ծառայությունների մատուցման գործարքի ավարտման աստիճանի որոշման համար`

- տվյալ ամսաթվի դրությամբ ստացված գումարների և գործարքից ստացվելիք բոլոր գումարների հարաբերակցությունը

(ՀՀՀՀՍ 18, կետ 23)

235. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ ծառայության մատուցման արդյունքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, ապա հասույթը`

- պետք է ճանաչվի միայն ճանաչված այն ծախսերի չափով, որոնք կփոխհատուցվեն

(ՀՀՀՀՍ 18, կետ 25)

236. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից պահվող բաժնեմասնակցության մեթոդով չհաշվառվող սովորական բաժնետոմսերի գծով շահաբաժինները ճանաչվում են`

- շահաբաժինների հայտարարման պահին

(ՀՀՀՀՍ 18, կետ 29)

237. «Հասույթ» ՀՀՀՀՍ 18 ստանդարտի համաձայն, երբ կազմակերպության կողմից գնված բաժնետոմսի գծով շահաբաժինը հայտարարվում է մինչև ձեռք բերումը հայտարարված զուտ շահույթի հիման վրա, ապա այդ շահաբաժինները դրանց հայտարարման պահին ճանաչվում են որպես`

- բաժնետոմսի հաշվեկշռային արժեքի նվազեցում

(ՀՀՀՀՍ 18, կետ 31)

238. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի համարվում որպես աշխատակիցներին կարճաժամկետ հատուցում`

- կյանքի ապահովագրությունը

(ՀՀՀՀՍ 19, կետ 4)

239. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված մասհանումների պլանը սահմանված է որպես այնպիսի հետաշխատանքային հատուցումների պլան`

- ըստ որի կազմակերպությունը ֆիքսված մասհանումներ է կատարում որևէ առանձին միավորի (հիմնադրամի) և չունի ոչ իրավական և ոչ էլ կառուցողական պարտականություն` կատարելու հետագա մասհանումներ, եթե հիմնադրամը չունենա բավարար ակտիվներ, որպեսզի վճարի աշխատակիցների բոլոր հատուցումները` կապված ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայության հետ

(ՀՀՀՀՍ 19, կետ 7)

240. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված հատուցումների պլանը սահմանված է որպես այնպիսի հետաշխատանքային հատուցումների պլան`

- սահմանված մասհանումների պլանից տարբեր հետաշխատանքային հատուցումների պլան

(ՀՀՀՀՍ 19, կետ 7)

241. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը բնորոշ չէ սահմանված մասհանումների պլանին`

- կազմակերպությունն ունի իրավական պարտականություն` կատարելու հետագա մասհանումներ, եթե հիմնադրամը չունենա բավարար ակտիվներ

(ՀՀՀՀՍ 19, կետ 7)

242. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ընթացիկ ժամանակաշրջանում աշխատակցի կողմից մատուցված ծառայությունները հանգեցնում են նրան, որ սահմանված հատուցումների գծով պարտավորությունը`

- աճում է այդ ծառայության մատուցման հետևանքով ապագայում աշխատակցին վճարվելիք գումարների ներկա արժեքի չափով

(ՀՀՀՀՍ 19, կետ 7)

243. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ակտուարային շահույթները և վնասները ներառում են`

- նախկին ակտուարային ենթադրությունների և փաստացի տեղի ունեցածների միջև տարբերությունները, ինչպես նաև ակտուարային ենթադրություններում փոփոխությունների հետևանքը

(ՀՀՀՀՍ 19, կետ 7)

244. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս պետք է ճանաչվեն աշխատակիցներին շահույթի բաշխումների ձևով կատարվող հատուցումները (երբ կազմակերպությունն ունի այդպիսի վճարումներ կատարելու ներկա իրավական կամ կառուցողական պարտականություն` որպես անցյալ դեպքերի արդյունք և այդ պարտականությունը հնարավոր է արժանահավատորեն գնահատել)`

- ճանաչվեն որպես ծախս, եթե այլ հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում դրանք ներառել այլ ակտիվի արժեքում

(ՀՀՀՀՍ 19, կետ 10, 17)

245. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս պետք է ճանաչվեն աշխատակիցներին պարգևավճարների ձևով կատարվող հատուցումները (երբ կազմակերպությունն ունի այդպիսի վճարումներ կատարելու ներկա իրավական կամ կառուցողական պարտականություն` որպես անցյալ դեպքերի արդյունք և այդ պարտականությունը հնարավոր է արժանահավատորեն գնահատել)`

- ճանաչվեն որպես ծախս, եթե այլ հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում դրանք ներառել այլ ակտիվի արժեքում

(ՀՀՀՀՍ 19, կետ 10, 17)

246. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, կուտակվող փոխհատուցումների գծով աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները (օրինակ` վճարովի տարեկան արձակուրդը) պետք է ճանաչվեն`

- աշխատակիցների կողմից ծառայությունների մատուցման (աշխատելու) ժամանակ, որն ավելացնում է նրանց իրավունքները փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ

(ՀՀՀՀՍ 19, կետ 11)

247. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս պետք է ճանաչվեն չկուտակվող փոխհատուցումների գծով աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները`

- բացակայությունների տեղի ունենալու ժամանակ

(ՀՀՀՀՍ 19, կետ 11)

248. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞ր դեպքերում կազմակերպությունը կճանաչի պարգևավճարների վճարման ակնկալվող ծախսումները`

- միայն այն ժամանակ, երբ կազմակերպությունն ունի այդպիսի վճարումներ կատարելու ներկա իրավական կամ կառուցողական պարտականություն` որպես անցյալ դեպքերի արդյունք, և պարտականությունը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուցումների գումարը ներառվել է մեկ այլ ակտիվի արժեքի մեջ

(ՀՀՀՀՍ 19, կետ 17, 10)

249. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ե՞րբ հնարավոր չէ արժանահավատորեն գնահատել շահույթի բաշխման պլանների համաձայն պարտականության գումարը`

- երբ այդ գումարն առաջացել է կազմակերպության սեփականատերերի հետ գործարքներից

(ՀՀՀՀՍ 19, կետ 20, 21)

250. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, հետաշխատանքային այնպիսի հատուցումների պլանը, ըստ որի կազմակերպության պարտականությունը սահմանափակվում է այն գումարով, որը նա համաձայնել է հատկացնել հիմնադրամին և, որպես հետևանք, ակտուարային և ներդրումային ռիսկերն ընկնում են աշխատակցի վրա, դասակարգվում է որպես`

- սահմանված մասհանումների պլան

(ՀՀՀՀՍ 19, կետ 25)

251. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, այնպիսի հատուցումների պլանը, ըստ որի կազմակերպությունը պարտականություն ունի տրամադրել համաձայնեցված հատուցումներ իր ներկա և նախկին աշխատակիցներին, և ակտուարային և ներդրումային ռիսկերը, ըստ էության, ընկնում են կազմակերպության վրա, դասակարգվում է որպես`

- սահմանված հատուցումների պլան

(ՀՀՀՀՍ 19, կետ 27)

252. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված մասհանումների պլանին վճարվելիք մասհանումները պետք է ճանաչվեն`

- աշխատակիցների կողմից համապատասխան ծառայությունը մատուցելու ժամանակաշրջանում

(ՀՀՀՀՍ 19, կետ 44)

253. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված մասհանումների պլանի գծով ծախսը (ծախսումը) և պարտավորությունը պետք է չափվեն (ենթադրվում է, որ պլանին մասհանումները ենթակա են կազմակերպության կողմից վճարման 1 տարուց պակաս ժամկետում)`

- կազմակերպության կողմից մասհանումների պլանին վճարման ենթակա գումարի չափով

(ՀՀՀՀՍ 19, կետ 44, 45)

254. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված մասհանումների պլանի գծով վճարվելիք գումարի ճանաչման և չափման նշված կանոններից որ՞ն է սխալ`

- երբ աշխատակիցը ժամանակաշրջանի ընթացքում ծառայություն է մատուցում կազմակերպությանը, այդ ծառայության դիմաց սահմանված մասհանումների պլանին վճարվելիք մասհանումը պետք է չափվի հետաշխատանքային հատուցումների մեծությամբ

(ՀՀՀՀՍ 19, կետ 44, 45)

255. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված հատուցումների պլանի գծով ակտիվները, որոնք ուղղակիորեն նախատեսված են այդ պլանի գծով պարտականությունները մարելու համար,

հաշվետու ամսաթվի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում ներկայացվում են որպես`

- սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքից հանում

(ՀՀՀՀՍ 19, կետ 54, 55)

256. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, սահմանված հատուցումների գծով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացվող գումարը որոշելիս նշվածներից ո՞րը հաշվի չի

առնվում`

- պլանի փոփոխությունների ազդեցությունը, որոնցով նվազեցվում են ապագա ծառայության դիմաց հատուցումները (կրճատումներ)

(ՀՀՀՀՍ 19, կետ 61, 98)

257. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, ակտուարային ենթադրությունները

իրենցից ներկայացնում են կազմակերպության այն փոփոխականների լավագույն գնահատականները, որոնք որոշելու են`

- հետաշխատանքային հատուցումներ տրամադրելու վերջնական ծախսումները

(ՀՀՀՀՍ 19, կետ 73)

258. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, հետաշխատանքային հատուցումները զեղչելիս նշվածներից ո՞րը պետք է օգտագործվի որպես զեղչման դրույքի որոշման հիմք`

- հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը, իսկ եթե այդ պարտատոմսերի համար չկա զարգացած շուկա` հաշվետու ամսաթվի դրությամբ պետական պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը

(ՀՀՀՀՍ 19, կետ 78)

259. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, հետաշխատանքային հատուցում չհանդիսացող աշխատակիցների երկարաժամկետ հատուցումների գծով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներկայացվող գումարը որոշելիս նշվածներից ո՞րը հաշվի չի առնվում`

- ապագա ծառայության արժեքը

(ՀՀՀՀՍ 19, կետ 129)

260. «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՀՀՍ 19 ստանդարտի համաձայն, աշխատակիցների ազատման նպաստների ճանաչման և չափման նշված կանոններից որ՞ն է սխալ`

- այն դեպքում, երբ առաջարկ է արվում աշխատանքից ազատվելը խրախուսելու նպատակով, ազատման նպաստները պետք է ճանաչվեն աշխատակիցների փաստացի աշխատանքից ազատվելու պահին

(ՀՀՀՀՍ 19, կետ 133-140)

261. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, ակտիվներին վերաբերող շնորհները այնպիսի պետական շնորհներ են, որոնց հիմնական պայմանն այն է, որ շնորհ ստացող կազմակերպությունը պետք է`

- գնի, կառուցի կամ այլ կերպ ձեռք բերի երկարաժամկետ ակտիվներ

(ՀՀՀՀՍ 20, կետ 3)

262. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, ե՞րբ պետք է ճանաչվեն որպես եկամուտ ակտիվներին վերաբերող շնորհները`

- այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում դրանք փոխհատուցում են համապատասխան ծախսումները, որոնց համար ստացվել են այդ շնորհները

(ՀՀՀՀՍ 20, կետ 12)

263. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, հիմնական միջոցներին վերաբերող պետական շնորհները ե՞րբ են ճանաչվում որպես եկամուտ`

- այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում հաշվարկվում է դրանց մաշվածությունը

(ՀՀՀՀՍ 20, կետ 14)

264. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, ի հատուցում արդեն կրած ծախսերի կամ վնասների հատկացվող պետական շնորհները ե՞րբ են ճանաչվում որպես եկամուտ`

- այն ժամանակաշրջանում, երբ դրանք դառնում են ստացման ենթակա

(ՀՀՀՀՍ 20, կետ 17)

265. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, ի հատուցում արդեն կրած ծախսերի կամ վնասների հատկացվող պետական շնորհները ճանաչվում են որպես`

- եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ այն դառնում է ստացման ենթակա գումար

(ՀՀՀՀՍ 20, կետ 17)

266. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, որպես շնորհ ստացված ոչ դրամային ակտիվները սովորաբար չափվում են`

- իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 20, կետ 20)

267. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, ակտիվներին վերաբերող շնորհները իրական արժեքով հաշվապահական հաշվեկշռում ներկայացվում են`

- որպես հետաձգված եկամուտ

(ՀՀՀՀՍ 20, կետ 21)

268. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, երբ պետական շնորհը դառնում է վերադարձման ենթակա, դա կազմակերպության կողմից դիտարկվում է որպես`

- հաշվապահական հաշվառման գնահատումների վերանայում

(ՀՀՀՀՍ 20, կետ 26)

269. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, շնորհների հետ վերադարձումը այն չափով, որքանով վերադարձման ենթակա գումարը գերազանցում է դեռևս եկամուտ չճանաչված (հետաձգված) կրեդիտային մնացորդը, ճանաչվում է որպես`

- ծախս

(ՀՀՀՀՍ 20, կետ 26)

270. «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՀՀՍ 20 ստանդարտի համաձայն, շնորհների հետ վերադարձումը կատարվում է`

- առաջին հերթին` տվյալ շնորհի հետ կապված չմարված հետաձգված (դեռևս եկամուտ չճանաչված) կրեդիտային մնացորդի հաշվին, իսկ այդ մնացորդը գերազանցող մասով վերադարձումը դիտվում է որպես ծախս

(ՀՀՀՀՍ 20, կետ 26)

271. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա ստորաբաժանումը`

- հաշվետու կազմակերպության դուստր կազմակերպությունն է, ասոցիացված կազմակերպությունը, համատեղ կազմակերպությունը կամ մասնաճյուղն է, որոնց գործունեությունը հիմնված է կամ ծավալվում է հաշվետու կազմակերպության երկրից դուրս` մեկ այլ երկրում

(ՀՀՀՀՍ 21, կետ 6)

272. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա միավորը`

- հաշվետու կազմակերպության դուստր կազմակերպությունն է, ասոցիացված կազմակերպությունը, համատեղ կազմակերպությունը կամ մասնաճյուղն է, որի գործունեությունը հաշվետու կազմակերպության գործունեության անբաժան մասը չէ

(ՀՀՀՀՍ 21, կետ 6)

273. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա գործակալը`

- հաշվետու կազմակերպության դուստր կազմակերպությունն է, ասոցիացված կազմակերպությունը, համատեղ կազմակերպությունը կամ մասնաճյուղն է, որի գործունեությունը հաշվետու կազմակերպության գործունեության անբաժան մասն է

(ՀՀՀՀՍ 21, կետ 6)

274. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ`

- արտարժույթով դրամային հոդվածները պետք է ներկայացվեն (վերահաշվարկվեն)` կիրառելով հաշվետու ամսաթվի դրությամբ առկա փոխարժեքը, իսկ ոչ դրամային հոդվածները պետք է ներկայացվեն գործարքի օրվա փոխարժեքով

(ՀՀՀՀՍ 21, կետ 10)

275. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտարժույթով դրամային հոդվածների մարման կամ հաշվեկշռի ամսաթվի դրությամբ դրանց վերահաշվարկման արդյունքում առաջացած փոխարժեքային տարբերությունների արդյունքը`

- երբ այն առաջացել է արժույթի ուժեղ արժեզրկման հետևանքով, որն ազդել է վերջերս ակտիվների ձեռք բերումից առաջացած պարտավորությունների վրա, փոխարժեքային տարբերությունների արդյունքը կարող է ներառվել այդ ակտիվների հաշվեկշռային արժեքում, եթե կազմակերպությունն ընտրել է հաշվապահական հաշվառման այդ քաղաքականությունը, մնացած դեպքերում փոխարժեքային տարբերությունների արդյունքը ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս

(ՀՀՀՀՍ 21, կետ 11)

276. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կհանգեցնի նրան, որ արտերկրյա ստորաբաժանումը ավելի շուտ կդասակարգվի որպես արտերկրյա գործակալ, քան արտերկրյա միավոր`

- արտերկրյա ստորաբաժանման գործարքների մեծ մասը իրականացվում է հաշվետու կազմակերպության հետ

(ՀՀՀՀՍ 21, կետ 23)

277. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա գործակալի ֆինանսական հաշվետվությունները պետք է`

- վերահաշվարկվեն այնպես, ինչպես եթե արտերկրյա գործարքները հանդիսանային հաշվետու կազմակերպության գործարքներ

(ՀՀՀՀՍ 21, կետ 24, 25)

278. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա գործակալի ֆինանսական հաշվետվությունները`

- պետք է վերահաշվարկվեն այնպես, ինչպես եթե արտերկրյա գործակալի գործարքները հանդիսանային հաշվետու կազմակերպության գործարքներ

(ՀՀՀՀՍ 21, կետ 24, 25)

279. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունները`

- պետք է վերահաշվարկվեն հաշվետու կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների հետ միավորելու նպատակով

(ՀՀՀՀՍ 21, կետ 27)

280. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման նշված ընթացակարգերից ո՞րն է սխալ (ենթադրվում է, որ այն երկրի տնտեսությունը, որտեղ հիմնված է կամ ծավալվում է արտերկրյա միավորի գործունեությունը, գերսղաճային չէ)`

- առաջացող բոլոր փոխարժեքային տարբերությունները պետք է հաշվետու կազմակերպության (համախմբված) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս

(ՀՀՀՀՍ 21, կետ 27)

281. «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՀՀՍ 21 ստանդարտի համաձայն, արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման արդյունքում առաջացած և ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված փոխարժեքային տարբերությունները հետագայում պետք է`

- ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս նույն ժամանակաշրջանում, որի ընթացքում ճանաչվում են արտերկրյա միավորի օտարումից առաջացած շահույթն ու վնասը

(ՀՀՀՀՍ 21, կետ 34)

282. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռնարկատիրական գործունեության միավորումը սահմանված է որպես`

- առանձին կազմակերպությունների միավորում մեկ տնտեսական միավորի մեջ` որպես հետևանք մի կազմակերպության հետ այլ կազմակերպության միացման կամ մի կազմակերպության կողմից այլ կազմակերպության զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ հսկողության իրավունքի ձեռք բերման

(ՀՀՀՀՍ 22, կետ 8)

283. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումը սահմանված է որպես`

- ձեռնարկատիրական գործունեության միավորում, որի համաձայն կազմակերպություններից մեկը` ձեռք բերողը, վերահսկման իրավունք է ստանում այլ կազմակերպության` ձեռք բերվողի զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ` ակտիվների փոխանցման, պարտավորությունների ստանձնման, կամ բաժնետոմսերի (բաժնեմասերի) թողարկման դիմաց

(ՀՀՀՀՍ 22, կետ 8)

284. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, բաժնեմասերի (շահերի) միացումը սահմանված է որպես`

- ձեռնարկատիրական գործունեության միավորում է, որտեղ միավորվող կազմակերպությունների բաժնետերերը միավորում են իրենց բոլոր, կամ համարյա բոլոր զուտ ակտիվների և գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը` միավորված կազմակերպությանը հատուկ ռիսկերի և օգուտների շարունակական համատեղ կրում ապահովելու նպատակով, և դա արվում է այնպես, որ ոչ մի կողմը չի կարող որոշվել որպես ձեռք բերող

(ՀՀՀՀՍ 22, կետ 8)

285. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերման ձևով տեղի ունեցող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ո՞ր ամսաթվից սկսած է ձեռք բերողը իր առանձին կամ համախմբված հաշվեկշռում ներառում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվները, որոշելի պարտավորությունները, ձեռք բերումից առաջացած գուդվիլը (բացասական գուդվիլը)`

- ձեռք բերման ամսաթվից, երբ ձեռք բերվող կազմակերպության նկատմամբ վերահսկումը փաստացի անցնում է ձեռք բերողին

(ՀՀՀՀՍ 22, կետ 19, 20)

286. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերման ձևով տեղի ունեցող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ո՞ր ամսաթվից սկսած է ձեռք բերողը իր առանձին կամ համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներառում ձեռք բերված կազմակերպության գործունեության արդյունքները`

- ձեռք բերման ամսաթվից, երբ ձեռք բերվող կազմակերպության նկատմամբ վերահսկումը փաստացի անցնում է ձեռք բերողին

(ՀՀՀՀՍ 22, կետ 19, 20)

287. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերված կազմակերպության փոքրամասնության բաժնեմասը (շահը) համախմբված ֆինանսական հաշվետվություններում պետք է չափվի`

- դուստր ընկերության որոշելի ակտիվների և պարտավորությունների նախքան ձեռք բերումը հաշվեկշռային արժեքով կամ դուստր ընկերության որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքով` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից

(ՀՀՀՀՍ 22, կետ 32, 34)

288. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, եթե կիրառվում է թույլատրելի այլընտրանքային մոտեցում, ճանաչված ձեռք բերվող որոշելի ակտիվները և պարտավորությունները ձեռք բերողի մոտ պետք է չափվեն`

- ձեռք բերման պահին դրանց իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 22, կետ 34)

289. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվ հանդիսացող պատրաստի արտադրանքը և ապրանքները ձեռք բերողի մոտ ձեռք բերման ամսաթվի դրությամբ պետք է չափվեն`

- վաճառքի գնով` հանած օտարման ծախսումները և հանած շահույթի ընդունելի զեղչը

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

290. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվ հանդիսացող անավարտ արտադրանքը ձեռք բերողի մոտ ձեռք բերման ամսաթվի դրությամբ պետք է չափվի`

- պատրաստի արտադրանքի վաճառքի գնով` հանած ավարտելու հետ կապված ծախսումները, իրացման ծախսումները և շահույթի ընդունելի զեղչը

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

291. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվ հանդիսացող հումքը ձեռք բերողի մոտ ձեռք բերման ամսաթվի դրությամբ պետք է չափվի`

- հումքի ընթացիկ վերականգնման արժեքով

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

292. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվ հանդիսացող հողը և շենքերը ձեռք բերողի մոտ ձեռք բերման ամսաթվի դրությամբ պետք է չափվեն`

- ձեռք բերման պահի դրությամբ շուկայական արժեքով

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

293. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի ակտիվ հանդիսացող մեքենաները և սարքավորումները ձեռք բերողի մոտ ձեռք բերման ամսաթվի դրությամբ պետք է չափվեն`

- շուկայական արժեքով, իսկ եթե այն հնարավոր չէ որոշել` վերականգնման արժեքով` հաշվի առած մաշվածությունը

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

294. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման դեպքում ձեռք բերված կազմակերպության որոշելի պարտավորություն հանդիսացող կրեդիտորական պարտքերը ձեռք բերողի մոտ պետք է ձեռք բերման ամսաթվի դրությամբ չափվեն`

- ներկա արժեքով, եթե զեղչման ազդեցությունը զգալի է, հակառակ դեպքում` նախքան ձեռք բերումը հաշվեկշռային արժեքով

(ՀՀՀՀՍ 22, կետ 39)

295. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող գուդվիլը իրենից ներկայացնում է (ենթադրվում է, որ ձեռք է բերվել ձեռք բերվողի բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 100%-ը)`

- ձեռք բերվողի որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքների և ձեռք բերման արժեքի (ձեռք բերման դիմաց տրված փոխհատուցման) միջև բացասական տարբերություն

(ՀՀՀՀՍ 22, կետ 41)

296. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող գուդվիլը`

- պետք է ճանաչվի և հաշվառվի սկզբնական արժեքով` հանած կուտակված ամորտիզացիան և արժեզրկումից կուտակված կորուստները

(ՀՀՀՀՍ 22, կետ 43)

297. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող գուդվիլի ամորտիզացիայի հաշվարկման նշված սկզբունքներից ո՞րն է սխալ`

- յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հաշվարկված ամորտիզացիայի գումարը պետք է ճանաչվի որպես ծախս կամ ներառվի այլ ակտիվների արժեքում

(ՀՀՀՀՍ 22, կետ 44, 45, 46)

298. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող գուդվիլի օգտակար ծառայությունը գնահատելիս նշվածներից որ գործոնը սովորաբար հաշվի չի առնվում`

- ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության ակտիվների իրական արժեքը

(ՀՀՀՀՍ 22, կետ 48)

299. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ե՞րբ պետք է կազմակերպությունը դիտարկի գուդվիլի արժեզրկված լինելը (փոխհատուցվող գումարը)`

- միայն երբ առկա է գուդվիլի արժեզրկված լինելու հայտանիշ (վկայություն), բացի այն դեպքերից, երբ գուդվիլը ամորտիզացվում է 20 տարին գերազանցող ժամանակաշրջանի ընթացքում` այդ դեպքում արժեզրկված լինելը (փոխհատուցվող գումարը) դիտարկելով առնվազն յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում

(ՀՀՀՀՍ 22, կետ 56)

300. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող բացասական գուդվիլը իրենից ներկայացնում է (ենթադրվում է, որ ձեռք է բերվել ձեռք բերվողի բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 100%-ը)`

- ձեռք բերվողի որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքների և ձեռք բերման արժեքի (ձեռք բերման դիմաց տրված փոխհատուցման) միջև դրական տարբերություն

(ՀՀՀՀՍ 22, կետ 59)

301. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող բացասական գուդվիլի հաշվառման նշված կանոններից ո՞րն է սխալ`

- բացասական գուդվիլը պետք է ամորտիզացվի եկամուտներին 20 տարին չգերազանցող ժամանակաշրջանի ընթացքում

(ՀՀՀՀՍ 22, կետ 61, 62)

302. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, ձեռք բերումից առաջացող բացասական գուդվիլը հաշվեկշռում պետք է ներկայացվի որպես`

- ակտիվներից հանում` նույն դասակարգմամբ, ինչ գուդվիլը

(ՀՀՀՀՍ 22, կետ 64)

303. «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ՀՀՀՀՍ 22 ստանդարտի համաձայն, երբ երկու կազմակերպություններ միանում են մեկ կազմակերպության մեջ, և այդ միավորումը իրենից ներկայացնում է շահերի (բաժնեմասերի) միացում, նոր ստեղծված կազմակերպության հաջորդ հաշվետու ամսաթվի դրությամբ ֆինանսական հաշվետվություններում նախորդ ժամանակաշրջանների տվյալները`

- լրացվում են այնպես, որպես թե կազմակերպությունները միավորված լինեին ներկայացվող ամենավաղ ժամանակաշրջանի սկզբից

(ՀՀՀՀՍ 22, կետ 78)

304. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, փոխառության ծախսումները սահմանվում են որպես`

- տոկոսների վճարման ծախսումներ և փոխառու միջոցների ստացման հետ կապված այլ ծախսումներ

(ՀՀՀՀՍ 23, կետ 3)

305. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, նշված ծախսումներից ո՞րը չի համարվում փոխառության ծախսումներ`

- փոխառությամբ ստացված դրամական միջոցների արժենվազման (ինֆլյացիայի) հետևանքով կրած ծախսումները

(ՀՀՀՀՍ 23, կետ 3, 4)

306. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, որո՞նք են համարվում որակավորվող ակտիվ`

- այն ակտիվները, որոնց անհրաժեշտ է ժամանակի զգալի հատված, որպեսզի դրանք պատրաստ լինեն ըստ նշանակության օգտագործման կամ վաճառքի համար

(ՀՀՀՀՍ 23, կետ 3)

307. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, փոխառության ծախսումները`

- պետք է ճանաչվեն որպես ծախս, իսկ որակավորվող ակտիվի ձեռք բերման, կառուցման կամ արտադրության հետ անմիջականորեն կապված փոխառության ծախսումները կարող են կապիտալացվել` կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան

(ՀՀՀՀՍ 23, կետ 6, 8, 9)

308. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, այնքանով, որքանով միջոցները փոխ են առնվում հատկապես որակավորվող ակտիվ ձեռք բերելու (կառուցելու, արտադրելու) նպատակով, այդ ակտիվի վրա համապատասխան ժամանակաշրջանում կապիտալացման ենթակա փոխառության ծախսումները հավասար են`

- այդ փոխառության գծով առաջացած փաստացի ծախսումներից հանած այդ փոխառության ժամանակավոր ներդրումից ստացվող եկամուտները

(ՀՀՀՀՍ 23, կետ 13)

309. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, այնքանով, որքանով մի շարք փոխառություններ փոխ են առնվում և օգտագործվում են որակավորվող ակտիվ ձեռք բերելու (կառուցելու, արտադրելու) նպատակով, կապիտալացման ենթակա փոխառության ծախսումների գումարը պետք է որոշվի`

- այդ ակտիվի վրա օգտագործված գումարների նկատմամբ կապիտալացման դրույքը կիրառելով

(ՀՀՀՀՍ 23, կետ 15)

310. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, նշված պայմաններից ո՞րը պարտադիր չէ, որպեսզի սկսվի փոխառության ծախսումների կապիտալացումը որակավորվող ակտիվի վրա`

- սկսվել է փոխառության մարումը

(ՀՀՀՀՍ 23, կետ 19)

311. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, ե՞րբ պետք է կասեցվի փոխառության ծախսումների կապիտալացումը որակավորվող ակտիվի վրա`

- երբ երկարաձգված ժամանակաշրջանի ընթացքում ակտիվի վրա կատարվող աշխատանքներն ընդհատվում են

(ՀՀՀՀՍ 23, կետ 21)

312. «Փոխառության ծախսումներ» ՀՀՀՀՍ 23 ստանդարտի համաձայն, ե՞րբ պետք է դադարեցվի փոխառության ծախսումների կապիտալացումը որակավորվող ակտիվի վրա`

- երբ որակավորվող ակտիվը օգտագործման կամ վաճառքի համար նախատեսված վիճակի բերելու նպատակով

անհրաժեշտ աշխատանքները հիմնականում կատարված են

(ՀՀՀՀՍ 23, կետ 23)

313. «Կապակցված կողմերի բացահայտում» ՀՀՀՀՍ 24 ստանդարտի համաձայն, կապակցված կողմերի միջև գործարք է համարվում`

- ռեսուրսների կամ պարտավորությունների փոխանցումը կապակցված կողմերի միջև` անկախ վճարի գանձումից

(ՀՀՀՀՍ 24, կետ 5)

314. «Կապակցված կողմերի բացահայտում» ՀՀՀՀՍ 24 ստանդարտի համաձայն, նշվածներից որո՞նք տվյալ կազմակերպության համար չեն հանդիսանում կապակցված կողմ`

- այն կողմերը, որոնք չունեն տվյալ կազմակերպությունում նշանակալի ազդեցություն ֆինանսական կամ գործառնական որոշումներ կայացնելիս

(ՀՀՀՀՍ 24, կետ 5)

315. «Կապակցված կողմերի բացահայտում» ՀՀՀՀՍ 24 ստանդարտի համաձայն, կիրառման նպատակներով նշվածներից ո՞րը կազմակերպության համար չի համարվի կապակցված կողմ`

- այն առանձին գնորդը, մատակարարը, գործակալը, որոնց հետ կազմակերպությունը իրականացնում է իր գործարքների նշանակալի մասը և միայն այդ պատճառով նրանից տնտեսապես կախված է

(ՀՀՀՀՍ 24, կետ 6)

316. «Կապակցված կողմերի բացահայտում» ՀՀՀՀՍ 24 ստանդարտի համաձայն, կապակցված կողմերի միջև վերահսկողության առկայության դեպքում`

- պետք է բացահայտվեն կապակցված կողմերի միջև փոխհարաբերությունները, անկախ կապակցված կողմերի միջև գործարքների կատարման փաստից

(ՀՀՀՀՍ 24, կետ 20)

317. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, կիրառման նպատակներով ո՞ր ընկերությունն է համարվում տվյալ կազմակերպության համար դուստր ընկերություն`

- որը վերահսկվում է տվյալ կազմակերպության կողմից

(ՀՀՀՀՍ 27, կետ 4)

318. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, որ՞ն է համարվում վերահսկում`

- կազմակերպության ֆինանսական և տնտեսական քաղաքականության կառավարման իրավունքն է` նրա գործունեությունից օգուտներ ստանալու նպատակով

(ՀՀՀՀՍ 27, կետ 4)

319. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, դուստր ընկերությունը բացառվում է համախմբումից, երբ`

- նրա վերահսկումը լինելու է ժամանակավոր, քանի որ այն գնվել է և պահվում է բացառապես մոտ ապագայում օտարելու նպատակով

(ՀՀՀՀՍ 27, կետ 11)

320. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, դուստր ընկերության համախմբման արդյունքում դուստր ընկերությունում ներդրումը համախմբված հաշվեկշռում`

- մարվում է դուստր ընկերության սեփական կապիտալում մայր կազմակերպության բաժնեմասի հետ

(ՀՀՀՀՍ 27, կետ 12)

321. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, համախմբված հաշվապահական հաշվեկշռի կազմման կանոններից ո՞րն է սխալ`

- դուստր ընկերության ակտիվները արտացոլվում են համախմբման ամսաթվի դրությամբ իրական արժեքով

(ՀՀՀՀՍ 27, կետ 12)

322. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կազմման կանոններից ո՞րն է սխալ

- ներխմբային (մայր և դուստր ընկերությունների միջև կատարված) գործառնությունները գրանցվում են շուկայական գներով, եթե դրանց գները տարբերվում են շուկայականներից

(ՀՀՀՀՍ 27, կետ 12, 14)

323. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, համախմբված ֆինանսական հաշվետվություններում ներառվող դուստր ընկերություններում ներդրումները մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն (նշել սխալ պատասխանը)`

- վերագնահատված արժեքով

(ՀՀՀՀՍ 27, կետ 26)

324. «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 27 ստանդարտի համաձայն, համախմբված ֆինանսական հաշվետվություններում չներառվող դուստր ընկերություններում ներդրումները մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում կարող են հաշվառվել`

- որպես գնման համար մատչելի ֆինանսական ակտիվներ

(ՀՀՀՀՍ 27, կետ 27)

325. «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 28 ստանդարտի համաձայն, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառումը ենթադրում է, որ`

- ներդրումը սկզբնապես գրանցվում է ինքնարժեքով, իսկ հետո ճշգրտվում է ձեռք բերումից հետո ներդրման օբյեկտի զուտ ակտիվներում ներդրողի բաժնեմասի փոփոխությունների չափով

(ՀՀՀՀՍ 28, կետ 2)

326. «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 28 ստանդարտի համաձայն, ասոցիացված կազմակերպությունը այնպիսի կազմակերպություն է`

- որում ներդրողը ունի նշանակալի ազդեցություն, բայց որը չի հանդիսանում ներդրողի ոչ դուստր ընկերությունը, ոչ համատեղ կազմակերպությունը

(ՀՀՀՀՍ 28, կետ 2)

327. «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 28 ստանդարտի համաձայն, ներդրումը բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելու դեպքում ներդրման օբյեկտի կողմից հայտարարած` ներդրողին վերագրվող շահաբաժինները ներդրողի մոտ`

- ճանաչվում են որպես ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում

(ՀՀՀՀՍ 28, կետ 5)

328. «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 28 ստանդարտի համաձայն, նշված մոտեցումներից որո՞վ կարող են հաշվառվել ասոցիացված կազմակերպություններում ներդրումները, որոնք ներառվում են համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստող ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում և չեն պահվում մոտ ապագայում օտարելու նպատակով`

- սկզբնական արժեքով

(ՀՀՀՀՍ 28, կետ 11)

329. «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ՀՀՀՀՍ 28 ստանդարտի համաձայն, նշված մեթոդներից որո՞վ կարող են հաշվառվել ասոցիացված կազմակերպություններում ներդրումները, որոնք ներառվում են համախմբված ֆինանսական հաշվետվություններ չպատրաստող ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում`

- սկզբնական արժեքով

(ՀՀՀՀՍ 28, կետ 13)

330. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի համարվի համատեղ ձեռնարկում`

- պայմանագրային կարգավորումը սահմանվում է միայն ներդրողի վերահսկողությամբ

(ՀՀՀՀՍ 31, կետ 3)

331. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, նշվածներից որ՞ն է հանդիսանում համատեղ ձեռնարկման տարբերակիչ հատկանիշ`

- պայմանագրային կարգավորման առկայությունը, որը սահմանում է համատեղ վերահսկողություն

(ՀՀՀՀՍ 31, կետ 3)

332. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, համատեղ վերահսկվող ակտիվներում իր մասնակցության գծով յուրաքանչյուր ձեռնարկող իր առանձին ֆինանսական հաշվետվություններում, պետք է ճանաչի`

- համատեղ վերահսկվող ակտիվների իր բաժինը, դասակարգված են այդ ակտիվների բնույթին համապատասխան

(ՀՀՀՀՍ 31, կետ 16)

333. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, համախմբված ֆինանսական հաշվետվություններում ձեռնարկողը համատեղ վերահսկվող միավորներում իր մասնակցությունը պետք է ներկայացնի`

- համամասնական համախմբման մեթոդով կամ բաժնեմասնակցությամբ մեթոդով` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից

(ՀՀՀՀՍ 31, կետ 25, 32)

334. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, համամասնական համախմբման մեթոդի էությունը նրանումն է, որ`

- ձեռնարկողը համատեղ վերահսկվող միավորի ակտիվներից, պարտավորություններից, եկամուտներից, ծախսերից յուրաքանչյուրում իր բաժինը համախմբված ֆինանսական հաշվետվություններում ներկայացնում է առանձին տողային հոդվածներով

(ՀՀՀՀՍ 31, կետ 28)

335. «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ՀՀՀՀՍ 31 ստանդարտի համաձայն, առանձին ֆինանսական հաշվետվություններում ձեռնարկողը համատեղ վերահսկվող միավորներում իր մասնակցությունը չի կարող հաշվառել`

- իրացման արժեքով

(ՀՀՀՀՍ 31, կետ 38 և ՀՀՀՀՍ 28, կետ 11, 13)

336. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կազմակերպությունում չի դասակարգվի որպես ֆինանսական ակտիվ`

- ապրանքների ձեռք բերման համար տրված կանխավճարը

(ՀՀՀՀՍ 32, կետ 5, 12)

337. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կազմակերպությունում չի դասակարգվի որպես ֆինանսական պարտավորություն`

- որոնք պետք է ստացվեն կամ մարվեն դրամական ֆիքսված կամ անորոշ գումարի չափով

(ՀՀՀՀՍ 32, կետ 5)

338. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսը թողարկողի մոտ`

- դասակարգվում է որպես ֆինանսական պարտավորություն, եթե այն բավարարում է ֆինանսական պարտավորության սահմանմանը (օրինակ` ենթադրում է թողարկողի կողմից այդ բաժնետոմսի հետ գնում ֆիքսված կամ որոշելի գումարով ապագա որոշակի ամսաթվի դրությամբ), հակառակ դեպքում դասակարգվում է որպես սեփական կապիտալ

(ՀՀՀՀՍ 32, կետ 18-22)

339. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, հետագայում բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսը թողարկողի մոտ`

- բաժանվում է 2 մասի, որոնցից մեկը` դրամական միջոցներ տրամադրելու պարտականությունը, դասակարգվում է որպես ֆինանսական պարտավորություն, իսկ մյուսը` սեփական կապիտալի գործիքով փոխարկման իրավունքը, դասակարգվում է որպես սեփական կապիտալ

(ՀՀՀՀՍ 32, կետ 23-25)

340. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսի գծով հայտարարված շահաբաժինը թողարկողի մոտ`

- ճանաչվում է որպես ծախս, եթե այդ արտոնյալ բաժնետոմսը բավարարում է ֆինանսական պարտավորության սահմանմանը (օրինակ` ենթադրում է թողարկողի կողմից այդ բաժնետոմսի հետ գնում ֆիքսված կամ որոշելի գումարով ապագա որոշակի ամսաթվի դրությամբ), հակառակ դեպքում դեբետագրվում է սեփական կապիտալին

(ՀՀՀՀՍ 32, կետ 30-32)

341. «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ՀՀՀՀՍ 32 ստանդարտի համաձայն, ո՞ր դեպքերում են ֆինանսական ակտիվները և պարտավորությունները հաշվանցվում`

- երբ կազմակերպությունը ունի ճանաչված գումարները հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք և մտադիր է հաշվարկն իրականացնել զուտ հիմունքով կամ իրացնել ակտիվը և մարել պարտավորությունը միաժամանակ

(ՀՀՀՀՍ 32, կետ 33)

342. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի ցուցանիշները պետք է պարտադիր հաշվարկեն և ներկայացնեն`

- բոլոր կազմակերպությունները, որոնց սովորական բաժնետոմսերը կամ պոտենցիալ սովորական բաժնետոմսերը ազատ շրջանառվում են, կամ որոնք գտնվում են արժեթղթերի բաց շուկայում այդպիսի արժեթղթեր թողարկելու գործընթացում

(ՀՀՀՀՍ 33, կետ 1, 46)

343. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը հավասար է`

- սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթի և ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի միջին կշռված թվի հարաբերությանը

(ՀՀՀՀՍ 33, կետ 10)

344. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկում շահույթը հավասար է`

- տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթից հանած ոչ կուտակման (ոչ կումուլյատիվ) արտոնյալ բաժնետոմսերի գծով հայտարարված շահաբաժինները և հանած կուտակման (կումուլյատիվ) արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինները` անկախ դրանց հայտարարված լինելուց

(ՀՀՀՀՍ 33, կետ 11-13)

345. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, ինչպես է մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթի հաշվարկում հաշվի առնվում սովորական բաժնետոմսերի տրոհումը (այսինքն` երբ բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվում է և բաժնետոմսերի սեփականատերերին նախկինում ունեցած յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց տրվում են մի քանի բաժնետոմսեր` այդպիսով մեծացնելով շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակը)`

- դիտվում է այնպես, որպես թե տրոհումը տեղի է ունեցել ներկայացված ժամանակաշրջաններից ամենավաղ ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

(ՀՀՀՀՍ 33, կետ 11, 22)

346. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկվում է`

- հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի ազդեցությունը

(ՀՀՀՀՍ 33, կետ 25)

347. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկում բաժնետոմսերի թիվը որոշելիս`

- ենթադրվում է, որ նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերը փոխարկված են եղել սովորական բաժնետոմսերով տվյալ ժամանակաշրջանի սկզբի կամ, եթե դրանք թողարկվել են ավելի ուշ, այդ ամսաթվի դրությամբ

(ՀՀՀՀՍ 33, կետ 29)

348. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթի հաշվարկում պոտենցիալ սովորական բաժնետոմսերը դիտվում են որպես նոսրացնող հետևանք ունեցող այն և միայն այն դեպքում, երբ դրանց փոխարկումը սովորական բաժնետոմսերի`

- փոքրացնում է շարունակական սովորական գործառնություններից մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը

(ՀՀՀՀՍ 33, կետ 37)

349. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, պոտենցիալ սովորական բաժնետոմսերի նոսրացնող կամ հականոսրացնող հետևանք ունենալը որոշելիս ինչպիսի՞ հերթականությամբ դրանք պետք է դիտարկվեն`

- ըստ նոսրացնող հետևանքի մեծության

(ՀՀՀՀՍ 33, կետ 40)

350. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, պոտենցիալ սովորական բաժնետոմսերի նոսրացնող կամ հականոսրացնող հետևանք ունենալը որոշելիս`

- դրանք պետք է դիտարկվեն ըստ պոտենցիալ սովորական բաժնետոմսերի թողարկումների կամ խմբաքանակների

(ՀՀՀՀՍ 33, կետ 40)

351. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, կազմակերպությունները ո՞ր ֆինանսական հաշվետվությունում են ներկայացնում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթը սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր դասի համար, եթե դրանք ունեն տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթին մասնակցելու տարբեր իրավունքներ`

- մեկ բաժնետոմսին բաժին ընկնող և բազային, և նոսրացված շահույթի ցուցանիշները պետք է ներկայացվեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 33, կետ 46)

352. «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ» ՀՀՀՀՍ 33 ստանդարտի համաձայն, կազմակերպությունը ներկայացված բոլոր ժամանակաշրջանների համար մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթները`

- պետք է ներկայացնի հավասար մատչելիությամբ

(ՀՀՀՀՍ 33, կետ 46)

353. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների խտացված փաթեթում`

- պետք է ներառվեն ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերնագրերը և միջանկյալ հանրագումարները

(ՀՀՀՀՍ 34, կետ 9,10)

354. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, որպես ֆինանսական հաշվետվությունների խտացված փաթեթ ներկայացվող միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները`

- առնվազն պետք է ներառեն ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների և ընտրված բացատրական ծանոթագրությունների վերնագրերը և միջանկյալ հանրագումարները

(ՀՀՀՀՍ 34, կետ 10)

355. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, նշված տողային հոդվածներից ո՞րը պարտադիր պետք է առանձին տողային հոդվածով ներկայացվի խտացված միջանկյալ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում`

- մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի ցուցանիշները

(ՀՀՀՀՍ 34, կետ 11)

356. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում համեմատելի տեղեկատվությունը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ներկայացվի`

- անմիջապես նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

357. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում համեմատելի տեղեկատվությունը ո՞ր ժամանակաշրջանի համար պետք է ներկայացվի`

- անմիջապես նախորդող ֆինանսական տարվա սկզբից մինչև համապատասխան միջանկյալ հաշվետու ամսաթիվը ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

358. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում նշված ժամանակաշրջաններից որի՞ համար է տեղեկատվություն ներկայացվում`

- ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

359. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում համեմատելի տեղեկատվությունը ո՞ր ժամանակաշրջանի համար պետք է ներկայացվի`

- անմիջապես նախորդող ֆինանսական տարվա սկզբից մինչև համապատասխան միջանկյալ հաշվետու ամսաթիվը ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

360. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ հաշվետու ամսաթվի դրությամբ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում նշված ժամանակաշրջաններից որի՞ համար է տեղեկատվություն ներկայացվում`

- ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

361. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում հետևյալ ժամանակաշրջաններից որի՞ համար է տեղեկատվություն ներկայացվում`

- ինչպես հաշվետու միջանկյալ ժամանակաշրջանի համար (ոչ աճողական), այնպես էլ ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

362. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում համեմատելի տեղեկատվությունը ո՞ր ժամանակաշրջանի համար պետք է ներկայացվի`

- ինչպես անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համապատասխան միջանկյալ ժամանակաշրջանի համար (ոչ աճողական), այնպես էլ անմիջապես նախորդող ֆինանսական տարվա սկզբից մինչև համապատասխան միջանկյալ հաշվետու ամսաթիվը ընկած ժամանակաշրջանի համար (աճողական)

(ՀՀՀՀՍ 34, կետ 20)

363. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կազմակերպությունը`

- պետք է կիրառի հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը, որը կիրառվում է նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ամենավերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամսաթվից հետո և պետք է արտացոլվեն հաջորդ տարեկան ֆինանսական հաշվետվություններում

(ՀՀՀՀՍ 34, կետ 28)

364. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, ֆինանսական տարվա ընթացքում սեզոնայնորեն, ցիկլայնորեն կամ պատահաբար ստացվող հասույթները`

- չպետք է բաշխվեն (նախապես ճանաչվեն կամ հետաձգվեն) միջանկյալ ամսաթվի դրությամբ, եթե բաշխումը (նախապես ճանաչումը կամ հետաձգումը) նպատակահարմար չէ հաշվետու տարվա վերջի դրությամբ

(ՀՀՀՀՍ 34, կետ 37)

365. «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ՀՀՀՀՍ 34 ստանդարտի համաձայն, ֆինանսական տարվա ընթացքում անհավասարաչափ առաջացող ծախսումները միջանկյալ հաշվետվությունների նպատակների համար`

- պետք է բաշխվեն միայն այն դեպքում, եթե բաշխումը (նախապես ճանաչումը կամ հետաձգումը) նպատակահարմար է հաշվետու տարվա վերջի դրությամբ

(ՀՀՀՀՍ 34, կետ 39)

366. «Ընդհատվող գործառնություններ» ՀՀՀՀՍ 35 ստանդարտի նպատակն է`

- ընդհատող գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման սկզբունքների սահմանումը

(ՀՀՀՀՍ 35, կետ Նպատակը)

367. «Ընդհատվող գործառնություններ» ստանդարտի ՀՀՀՀՍ 35 համաձայն, ընդհատվող գործառնության առումով ո՞րը կարող է համարվել սկզբնական բացահայտման դեպք (այսինքն` այն դեպքը, որից հետո կազմակերպությունը պետք է ներկայացնի նշված ստանդարտի բացահայտման և ներկայացման պահանջները)`

- կազմակերպության կողմից վաճառքի պարտավորեցնող համաձայնագրի կնքումը, որի համաձայն վաճառվելու են տվյալ ընդհատվող գործառնությանը վերագրելի ըստ էության բոլոր ակտիվները

(ՀՀՀՀՍ 35, կետ 16)

368. «Ընդհատվող գործառնություններ» ստանդարտի ՀՀՀՀՍ 35 համաձայն, ո՞ր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների համար են կիրառվում ստանդարտով սահմանվող բացահայտման և ներկայացման պահանջները`

- սկզբնական բացահայտման դեպքի տեղի ունենալու ժամանակաշրջանից մինչև ընդհատման պլանի ավարտի կամ կազմակերպության կողմից դրանից հրաժարման ժամանակաշրջանը

(ՀՀՀՀՍ 35, կետ 27, 35)

369. «Ընդհատվող գործառնություններ» ստանդարտի ՀՀՀՀՍ 35 համաձայն, նշված ցուցանիշներից ո՞րը պետք է պարտադիր բացահայտվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում`

- ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների օտարման կամ պարտավորությունների մարման գծով ճանաչված շահույթը կամ վնասը նախքան հարկումը

(ՀՀՀՀՍ 35, կետ 39)

370. «Ընդհատվող գործառնություններ» ստանդարտի ՀՀՀՀՍ 35 համաձայն, ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների օտարումներից և պարտավորությունների մարումներից եկամուտները և ծախսերը պետք է ներկայացվեն որպես`

- սովորական գործունեությունից շահույթ (վնաս)

(ՀՀՀՀՍ 35, կետ 41)

371. «Ընդհատվող գործառնություններ» ստանդարտի ՀՀՀՀՍ 35 համաձայն, սկզբնական բացահայտման դեպքից հետո պատրաստված ֆինանսական հաշվետվություններում նախորդ ժամանակաշրջանի համեմատելի տեղեկատվությունը`

- պետք է վերաներկայացվի` առանձնացնելու համար շարունակվող և ընդհատվող ակտիվները, պարտավորությունները, եկամուտները, ծախսերը, դրամական միջոցների հոսքերը

(ՀՀՀՀՍ 35, կետ 45)

372. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, վերագնահատված արժեքով հաշվառվող ակտիվների գծով`

- արժեզրկումից կորուստի որոշումը կախված է իրական արժեքը որոշելու համար օգտագործված հիմունքներից

(ՀՀՀՀՍ 36, կետ 4)

373. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, վերագնահատված արժեքով հաշվառվող այն ակտիվների գծով, որոնց իրական արժեքը շուկայական արժեքն է`

- արժեզրկում կարող է ճանաչվել միայն այն դեպքում, երբ ակտիվի օտարման ծախսումներն աննշան չեն

(ՀՀՀՀՍ 36, կետ 4)

374. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, վերագնահատված արժեքով հաշվառվող այն ակտիվների գծով, որոնց իրական արժեքը որոշվում է շուկայական արժեքից տարբեր մեկ այլ հիմունքով`

- արժեզրկում պետք է ճանաչվի այլ ակտիվներին համանման ձևով

(ՀՀՀՀՍ 36, կետ 4)

375. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ե՞րբ է տվյալ ակտիվի գծով առկա արժեզրկումից կորուստ`

- երբ նրա հաշվեկշռային արժեքը մեծ է վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնից

(ՀՀՀՀՍ 36, կետ 5)

376. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ակտիվի փոխհատուցվող գումարը իրենից ներկայացնում է նրա`

- վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնը

(ՀՀՀՀՍ 36, կետ 5)

377. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ակտիվի օգտագործման արժեքը իրենից ներկայացնում է`

- ակտիվի շարունակական օգտագործումից և օգտակար ծառայության վերջում նրա օտարումից ակնկալվող դրամական միջոցների գնահատված ապագա հոսքերի ներկա (զեղչված) արժեքը

(ՀՀՀՀՍ 36, կետ 5)

378. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, եթե առանձին ակտիվի գծով առկա է հնարավոր արժեզրկման հայտանիշ, սակայն այդ ակտիվի փոխհատուցվող գումարը հնարավոր չէ որոշել, ապա կազմակերպությունը`

- փոխհատուցվող գումարը հաշվարկում է ակտիվների այն փոքրագույն որոշելի խմբի համար, որին պատկանում է այդ ակտիվը և որը շարունակական օգտագործումից առաջացնում է դրամական ներհոսքեր, որոնք մեծապես անկախ են այլ ակտիվներից կամ ակտիվների խմբերից առաջացող դրամական ներհոսքերից

(ՀՀՀՀՍ 36, կետ 5, 19)

379. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ո՞ր դեպքում է ակտիվի գծով ճանաչվում արժեզրկումից կորուստ`

- երբ նրա հաշվեկշռային արժեքը մեծ է վաճառքի զուտ գնից և օգտագործման արժեքից առավելագույնից

(ՀՀՀՀՍ 36, կետ 5, 58)

380. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, կազմակերպությունը պետք է`

- յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ գնահատի, թե առկա է արդյոք որևէ հայտանիշ, ըստ որի ակտիվը կարող է արժեզրկված լինելը

(ՀՀՀՀՍ 36, կետ 8)

381. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, երբ կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքը մեծ է նրա շուկայական կապիտալացումից (շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի և դրանց ընթացիկ շուկայական արժեքի արտադրյալից), ապա կազմակերպությունը`

- պետք է դիտարկի իր ակտիվների արժեզրկված լինելը

(ՀՀՀՀՍ 36, կետ 8, 9)

382. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը միանշանակորեն չի հանդիսանում ակտիվների հնարավոր արժեզրկման հայտանիշ`

- շուկայական տոկոսադրույքների զգալի նվազումը, որը ազդում է զեղչման դրույքի վրա

(ՀՀՀՀՍ 36, կետ 9)

383. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը միանշանակորեն չի հանդիսանում ակտիվների հնարավոր արժեզրկման հայտանիշ`

- ներքին հաշվետվական համակարգը վկայում է, որ ակտիվի տնտեսական ցուցանիշները ավելի բարձր են կամ ավելի բարձր, քան ակնկալվում էր

(ՀՀՀՀՍ 36, կետ 9)

384. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ակտիվի օգտագործման արժեքը որոշելու ժամանակ կիրառված զեղչման դրույքի աճը ինչպե՞ս կազդի օգտագործման արժեքի վրա`

- կփոքրացնի

(ՀՀՀՀՍ 36, կետ 9, 12, 13)

385. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, օգտագործման արժեքի որոշման նշված կանոններից ո՞րն է սխալ`

- օգտակար ծառայության վերջում ակտիվի օտարման դիմաց ստացվելիք (վճարվելիք) դրամական միջոցների հոսքերը հաշվի չեն առնվում

(ՀՀՀՀՍ 36, կետ 32, 37, 43)

386. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ակտիվի օգտագործման արժեքը հաշվարկելիս նշված դրամական հոսքերից ո՞րը պետք է հաշվի առնվի`

- այն դրամական հոսքերը, որոնք անհրաժեշտ են պահպանելու կամ ամրապնդելու ակտիվի սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշները

(ՀՀՀՀՍ 36, կետ 37, 42, 43)

387. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, դրամական հոսքերի զեղչման դրույքի որոշման նշված կանոններից ո՞րն է կեղծ`

- զեղչման դրույքը պետք է արտացոլի բոլոր այն ռիսկերը, որոնց գծով դրամական միջոցների ապագա հոսքերի գնահատումները ճշգրտվել են

(ՀՀՀՀՍ 36, կետ 48)

388. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, օգտագործման արժեքը որոշելիս նշվածներից ո՞րը կարող է հանդիսանալ որպես զեղչման դրույք`

- կազմակերպության կապիտալի միջին կշռված արժեքը

(ՀՀՀՀՍ 36, կետ 51)

389. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ո՞ր դեպքում է ակտիվի գծով ճանաչվում արժեզրկումից կորուստ`

- երբ նրա հաշվեկշռային արժեքը մեծ է փոխհատուցվող գումարից

(ՀՀՀՀՍ 36, կետ 58)

390. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, վերագնահատված արժեքով չհաշվառվող ակտիվների գծով արժեզրկումից կորուստը`

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ճանաչվի որպես ծախս

(ՀՀՀՀՍ 36, կետ 59)

391. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, երբ արժեզրկումից կորստի գումարն ավելի մեծ է, քան ակտիվի հաշվեկշռային արժեքը, ապա կազմակերպությունը`

- պետք է ճանաչի պարտավորություն միայն այն դեպքում, եթե դա պահանջվում է այլ հաշվապահական հաշվառման ստանդարտներով

(ՀՀՀՀՍ 36, կետ 61)

392. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ե՞րբ է դրամաստեղծ միավորի գծով ճանաչվում արժեզրկումից կորուստ`

- երբ նրա` որպես մեկ ամբողջության օգտագործման արժեքից և այն կազմող ակտիվների վաճառքի զուտ գների հանրագումարից առավելագույնը փոքր է այն կազմող ակտիվների հաշվեկշռային արժեքների հանրագումարից

(ՀՀՀՀՍ 36, կետ 73, 88)

393. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, դրամաստեղծ միավորի գծով առկա արժեզրկումից կորուստը (ենթադրվում է, որ այդ դրամաստեղծ միավորին վերաբերող գուդվիլ առկա չէ)`

- պետք է բաշխվի այդ դրամաստեղծ միավորը կազմող ակտիվների միջև` համամասնորեն

(ՀՀՀՀՍ 36, կետ 88)

394. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, ինչ հերթականությամբ պետք է բաշխվի դրամաստեղծ միավորի գծով արժեզրկումից կորստի գումարը (ենթադրվում է, որ տվյալ դրամաստեղծ միավորի գծով առկա է գուդվիլ)`

- նախ այդ դրամաստեղծ միավորին վերաբերող գուդվիլին, ապա դրամաստեղծ միավորի մնացած ակտիվներին` համամասնորեն

(ՀՀՀՀՍ 36, կետ 88)

395. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, եթե նախկինում ակտիվի գծով ճանաչվել է արժեզրկումից կորուստ և հետագայում ակտիվի փոխհատուցվող գումարը որոշելիս օգտագործված գնահատականներում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով այդ ակտիվի փոխհատուցվող գումարը աճել է, ապա կազմակերպությունը պետք է`

- հակադարձի նախկինում ճանաչված արժեզրկումից կորուստը այն չափով, որ նոր հաշվեկշռային արժեքը չգերազանցի այն հաշվեկշռային արժեքը, որը որոշված կլիներ, եթե նախկինում այդ ակտիվի գծով արժեզրկումից կորուստ ճանաչված չլիներ

(ՀՀՀՀՍ 36, կետ 99, 102)

396. «Ակտիվների արժեզրկում» ՀՀՀՀՍ 36 ստանդարտի համաձայն, վերագնահատված արժեքով չհաշվառվող ակտիվի արժեզրկումից կորստի հակադարձման գումարը պետք է`

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվի որպես եկամուտ

(ՀՀՀՀՍ 36, կետ 104)

397. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, պահուստը իրենից ներկայացնում է`

- պարտավորություն

(ՀՀՀՀՍ 37, կետ 7, 10)

398. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, ինչպե՞ս է պահուստը տարբերակվում այլ պարտավորություններից`

- պահուստի գումարը կամ ժամկետը անորոշ են

(ՀՀՀՀՍ 37, կետ 7, 10)

399. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, պահուստների հաշվառման նշված կանոններից ո՞րն է ճիշտ`

- պահուստները պետք է չափվեն այն ծախսումների ներկա (զեղչված) արժեքով, որոնք ակնկալվում է, որ կպահանջվեն այդ պարտականությունը մարելու համար, եթե զեղչման ազդեցությունը էական է

(ՀՀՀՀՍ 37, կետ 8, 45)

400. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞ր չափանիշն է պարտադիր պահուստի ճանաչման համար`

- ներկա պարտականության առկայությունը` որպես անցյալ դեպքերի արդյունք

(ՀՀՀՀՍ 37, կետ 14)

401. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ դեպքում սովորաբար չի ճանաչվում պահուստ`

- հիմնական միջոցների վերանորոգման գծով, առանց որի հիմնական միջոցների, և հետևաբար ողջ կազմակերպության աշխատանքը ապագայում հնարավոր չի լինի

(ՀՀՀՀՍ 37, կետ 19)

402. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, պայմանական պարտավորությունը`

- չպետք է ճանաչվի

(ՀՀՀՀՍ 37, կետ 27)

403. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, պայմանական ակտիվը`

- չպետք է ճանաչվի

(ՀՀՀՀՍ 37, կետ 31)

404. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, պահուստները ճանաչելիս`

- դրանք ճանաչվում են որպես ծախս, եթե այլ հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում դրանք ներառել այլ ակտիվի արժեքում

(ՀՀՀՀՍ 37, կետ 36)

405. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, ներկա արժեքով չափվող պահուստի հաշվեկշռային արժեքը ժամանակի անցնելու հետ կապված այլ հավասար պայմաններում`

- աճում է

(ՀՀՀՀՍ 37, կետ 60)

406. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, ներկա արժեքով չափվող պահուստի հաշվեկշռային արժեքը ժամանակի անցնելու հետ կապված աճելու դեպքում այդ ավելացումը ճանաչվում է որպես`

- փոխառության ծախսում

(ՀՀՀՀՍ 37, կետ 60)

407. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, այն պարտականությունը մարելու համար կատարված ծախսումները, որը ճանաչվել է որպես պահուստ`

- կատարվում են պահուստների հաշվին

(ՀՀՀՀՍ 37, կետ 61)

408. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, ապագա գործառնական վնասների գծով`

- պահուստ չպետք է ճանաչվի

(ՀՀՀՀՍ 37, կետ 63)

409. «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ՀՀՀՀՍ 37 ստանդարտի համաձայն, երբ կազմակերպությունը ունի անբարենպաստ պայմանագիր, ապա դրա գծով ներկա պարտականությունը պետք է`

- ճանաչվի և չափվի որպես պահուստ այդ պայմանագրի անբարենպաստ դառնալու ժամանակ

(ՀՀՀՀՍ 37, կետ 66-67)

410. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կարող է ճանաչվել որպես ակտիվ`

- նոր կամ էականորեն բարելավված նյութերի, սարքավորումների, արտադրատեսակների, գործընթացների, համակարգերի կամ ծառայությունների արտադրությունը (մատուցումը) պլանավորելու և նախագծելու համար կատարվող ծախսումները (մշակման ծախսումներ)

(ՀՀՀՀՍ 38, կետ 7, 42, 45, 47, 57)

411. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվը սահմանվում է որպես`

- ֆիզիկական սուբստանցիայից զուրկ որոշելի ոչ դրամային ակտիվ, որը պահվում է արտադրությունում օգտագործելու, ապրանքներ (արտադրանք) մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու, այլ անձանց վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար

(ՀՀՀՀՍ 38, կետ 7)

412. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվը սկզբնապես պետք է չափվի`

- սկզբնական արժեքով (ինքնարժեքով)

(ՀՀՀՀՍ 38, կետ 22)

413. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ներստեղծված (կազմակերպության ներքին պոտենցիալի հաշվին ստեղծված) գուդվիլը`

- չպետք է ճանաչվի

(ՀՀՀՀՍ 38, կետ 36)

414. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կարող է ճանաչվել որպես ոչ նյութական ակտիվ`

- ներստեղծված համակարգչային ծրագիրը

(ՀՀՀՀՍ 38, կետ 36, 45, 50, 51)

415. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը պետք է ճանաչվի որպես ակտիվ`

- ներստեղծված ոչ նյութական ակտիվները

(ՀՀՀՀՍ 38, կետ 39, 57)

416. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, հետազոտության ծախսումները (նոր գիտական գիտելիքների և իմացության ձեռք բերելու հետ կապված ծախսումները) պետք է ճանաչվեն որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 42)

417. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, մշակման փուլից առաջացող ոչ նյութական ակտիվների ճանաչման նշված չափանիշներից ո՞րը պարտադիր չէ`

- կազմակերպության կողմից արդեն ապահովված է ստեղծվելիք ոչ նյութական ակտիվի իրավաբանական պաշտպանվածությունը

(ՀՀՀՀՍ 38, կետ 45)

418. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, իրավաբանական անձ հիմնադրելու հետ կապված ծախսումները պետք է ճանաչվեն որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 57)

419. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, նոր արտադրամաս կամ գործունեության նոր տեսակ հիմնադրելու հետ կապված ծախսումները (նախագործարկման ծախսումներ) ճանաչվում են որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 57)

420. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, նոր արտադրատեսակների արտադրությունը սկսելու հետ կապված ծախսումները (նախագործառնական ծախսումներ) ճանաչվում են որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 57)

421. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման գծով ծախսումները պետք է ճանաչվեն որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 57)

422. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, գովազդի գծով ծախսումները պետք է ճանաչվեն որպես`

- ծախս դրանց կատարման ժամանակ

(ՀՀՀՀՍ 38, կետ 57)

423. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, որպես ոչ նյութական ակտիվ ճանաչված միավորի գծով նախկինում կատարված և որպես ծախս ճանաչված ծախսումները`

- չպետք է ավելացվեն ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքին

(ՀՀՀՀՍ 38, կետ 58)

424. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ե՞րբ ոչ նյութական ակտիվների վրա կատարված հետագա ծախսումները կարող են ավելացվել ակտիվի հաշվեկշռային արժեքին`

- երբ դրանք հանգեցնում են նրան, որ ոչ նյութական ակտիվից կազմակերպություն կներհոսեն ավելի մեծ չափով տնտեսական օգուտներ, քան ակնկալվում էր այդ ոչ նյութական ակտիվի նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից

(ՀՀՀՀՍ 38, կետ 59, 60)

425. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվները սկզբնական ճանաչումից հետո պետք է չափվեն`

- սկզբնական արժեքով` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումը, կամ վերագնահատված արժեքով` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից

(ՀՀՀՀՍ 38, կետ 62, 63)

426. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվները վերագնահատված գումարով հաշվառելու դեպքում ոչ նյութական ակտիվի իրական արժեքը`

- պետք է որոշվի գործող շուկայի հիման վրա

(ՀՀՀՀՍ 38, կետ 63)

427. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվները վերագնահատված արժեքով հաշվառելու դեպքում նշված կանոններից ո՞րն է սխալ`

- եթե վերագնահատված ոչ նյութական ակտիվների դասին պատկանող ոչ նյութական ակտիվը չի կարող վերագնահատվել այդ ակտիվի համար գործող շուկայի բացակայությամբ պատճառով, ապա վերագնահատման ժամանակ որպես հիմք պետք է ընդունվի ակտիվի վերականգնման (փոխարինման) արժեքը

(ՀՀՀՀՍ 38, կետ 63, 69, 71)

428. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճը պետք է`

- ճանաչվի սեփական կապիտալում, սակայն եթե այդ աճը հակադարձում է նախկինում այդ ակտիվի վերագնահատումից արժեքի նվազումը, որը ճանաչվել էր որպես ծախս, ապա աճը այդ չափով պետք է ճանաչվի որպես եկամուտ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 38, կետ 75)

429. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի նվազումը պետք է`

- ճանաչվի որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, սակայն եթե այդ նվազումը հակադարձում է նախկինում այդ ակտիվի վերագնահատումից արժեքի աճը, որը ճանաչվել էր սեփական կապիտալում, ապա նվազումը այդ չափով պետք է ճանաչվի սեփական կապիտալում

(ՀՀՀՀՍ 38, կետ 76)

430. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվառման նշված կանոններից ո՞րն է սխալ`

- ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան պետք է պարտադիր ճանաչվի որպես ծախս ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ամորտիզացիայի հաշվարկման ժամանակաշրջանում

(ՀՀՀՀՍ 38, կետ 78, 87, 93)

431. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, ոչ նյութական ակտիվների ամորտիզացվող գումարը պետք է ամորտիզացվի`

- դրա լավագույն գնահատականի հիման վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում

(ՀՀՀՀՍ 38, կետ 78)

432. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, օգտագործման համար դեռևս ոչ մատչելի, սակայն որպես ակտիվ ճանաչված ոչ նյութական միավորի արժեզրկված լինելը պետք է գնահատվի`

- առնվազն յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում

(ՀՀՀՀՍ 38, կետ 98)

433. «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՀՀՍ 38 ստանդարտի համաձայն, օգտագործման համար մատչելի լինելու ամսաթվից սկսած 20 տարին գերազանցող ժամանակաշրջանի ընթացքում ամորտիզացվող ոչ նյութական ակտիվի արժեզրկված լինելը պետք է գնահատվի`

- առնվազն յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում

(ՀՀՀՀՍ 38, կետ 98)

434. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական գործիքը իրենից ներկայացնում է`

- ցանկացած պայմանագիր, որը միաժամանակ մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կազմակերպությունում` ֆինանսական պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք

(ՀՀՀՀՍ 39, կետ 8)

435. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, սեփական կապիտալի գործիքը իրենից ներկայացնում է`

- ցանկացած պայմանագիր, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացորդային ակտիվների նկատմամբ իրավունքների մասին

(ՀՀՀՀՍ 39, կետ 8)

436. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, գործարքի հետ կապված ծախսումները իրենցից ներկայացնում են`

- լրացուցիչ ծախսումներ, որոնք ուղղակիորեն վերագրելի են ֆինանսական ակտիվի կամ պարտավորության ձեռք բերմանը կամ օտարմանը

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

437. Նշվածներից ո՞րը ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտում չի առանձնացված որպես ֆինանսական ակտիվների առանձին կատեգորիա`

- հիմնականում գների երկարաժամկետ աճի կամ շահաբաժիններ (տոկոսներ) ստանալու նպատակով պահվող ֆինանսական ակտիվներ

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

438. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական ակտիվներից, ո՞րը սովորաբար չի կարող դասակարգվել որպես մինչև մարման ժամկետը պահվող ներդրում`

- սովորական բաժնետոմսը

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

439. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, որպես մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ են դասակարգվում այն ներդրումները, որոնք կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր չեն և որոնք`

- ունեն ֆիքսված մարման ժամկետ, ենթադրում են ֆիքսված կամ որոշելի վճարումներ և կազմակերպությունը հաստատապես մտադրված է և հնարավորություն ունի պահել մինչև դրանց մարման ժամկետը լրանալը

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

440. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները սահմանվում են որպես այնպիսի ֆինանսական ակտիվներ, որոնք`

- չեն դասակարգվել ֆինանսական ակտիվների այլ խմբերում

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

441. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվները սահմանվում են որպես այնպիսի ֆինանսական ակտիվներ, որոնք`

- ձեռք են բերվել հիմնականում գների (դիլերային հավելագների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

442. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, արդյունավետ տոկոսադրույքը, որն օգտագործվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական գործիքները չափելիս, իրենից ներկայացնում է`

- այն դրույքը, որով մինչև մարման ժամկետը կամ շուկայի վրա հիմնված հաջորդ վերանայումը տվյալ ֆինանսական գործիքի գծով ակնկալվող դրամական հոսքերը զեղչվում են մինչև դրա ընթացիկ զուտ հաշվեկշռային արժեքը

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

443. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, հաշվապահական հաշվառման նպատակներով հեջավորումը սահմանվում է որպես`

- հեջավորման գործիքի նախատեսում, որի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունը ամբողջությամբ կամ մասամբ կփոխհատուցի հեջավորված հոդվածի նմանատիպ փոփոխության արդյունքը

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

444. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ածանցյալ գործիքը սահմանվում է որպես գործիք`

- որի արժեքը փոփոխվում է ի պատասխան որոշակի փոփոխականների փոփոխությունների, որը չի պահանջում սկզբնական զուտ ներդրում կամ էլ պահանջում է աննշան սկզբնական ներդրում շուկայական պայմանների փոփոխություններին համանման ձևով հակազդող պայմանագրերի այլ տեսակների հետ համեմատ և որի գծով վերջնահաշվարկը կատարվում է ապագա որևէ ամսաթվին

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

445. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական ակտիվների նշված կատեգորիաներից որում կդասակարգվի հեջի փոխհարաբերության մաս չկազմող ածանցյալ գործիքը`

- առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ

(ՀՀՀՀՍ 39, կետ 10, 103, 104, 103)

446. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունները սահմանվում են որպես այնպիսի ֆինանսական պարտավորություններ, որոնք`

- առաջացել են հիմնականում գների (դիլերային հավելագների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով

(ՀՀՀՀՍ 39, կետ 10)

447. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական ակտիվները սկզբնապես չափվում են`

- սկզբնական արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 66)

448. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական պարտավորությունները սկզբնական ճանաչման ժամանակ չափվում են`

- սկզբնական արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 66)

449. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական պարտավորության ստանձնմանը ուղղակիորեն վերագրելի լրացուցիչ ծախսումները (գործարքի հետ կապված ծախսումներ) ֆինանսական պարտավորությունները սկզբնապես չափելիս`

- ներառվում են ֆինանսական պարտավորության սկզբնական չափման մեջ

(ՀՀՀՀՍ 39, կետ 66)

450. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական ակտիվի ձեռքբերմանը ուղղակիորեն վերագրելի լրացուցիչ ծախսումները (գործարքի հետ կապված ծախսումներ) ֆինանսական ակտիվները սկզբնապես չափելիս`

- ներառվում են ֆինանսական ակտիվի սկզբնական չափման մեջ

(ՀՀՀՀՍ 39, կետ 66)

451. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչումից հետո մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները չափվում են`

- ամորտիզացված արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 69, 73)

452. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, իրական արժեքով վերաչափվող ֆինանսական ակտիվի օտարմանը ուղղակիորեն վերագրելի լրացուցիչ ծախսումները ֆինանսական ակտիվները հետագայում իրական արժեքով վերաչափելիս`

- հաշվի չեն առնվում իրական արժեքը որոշելիս (չեն նվազեցվում դրա իրական արժեքից)

(ՀՀՀՀՍ 39, կետ 69, 77)

453. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, իրական արժեքով վերաչափվող ֆինանսական պարտավորության մարմանը ուղղակիորեն վերագրելի լրացուցիչ ծախսումները ֆինանսական պարտավորությունները հետագայում իրական արժեքով վերաչափելիս`

- հաշվի չեն առնվում իրական արժեքը որոշելիս

(ՀՀՀՀՍ 39, կետ 69)

454. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական ակտիվներից ո՞րն է սկզբնական ճանաչումից հետո չափվում իրական արժեքով (ենթադրվում է, որ բոլոր ֆինանսական ակտիվների իրական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել և նրանք հեջի փոխհարաբերության մաս չեն կազմում)`

- վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվը

(ՀՀՀՀՍ 39, կետ 69,77)

455. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչումից հետո ֆինանսական ակտիվները, որոնք չեն չափվում իրական արժեքով և ունեն ֆիքսված մարման ժամկետ, չափվում են`

- ամորտիզացված արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 73)

456. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական ակտիվներից ո՞րն է սկզբնական ճանաչումից հետո չափվում ամորտիզացված արժեքով (ենթադրվում է, որ բոլոր ֆինանսական ակտիվները ունեն ֆիքսված մարման ժամկետ և հեջի փոխհարաբերության մաս չեն կազմում)`

- վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվը

(ՀՀՀՀՍ 39, կետ 73, 69, 77)

457. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական ակտիվներից ո՞րն է սկզբնական ճանաչումից հետո չափվում սկզբնական արժեքով (ենթադրվում է, որ նրանք հեջի փոխհարաբերության մաս չեն կազմում)`

- վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվը, որի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել և որը չունի ֆիքսված մարման ժամկետ

(ՀՀՀՀՍ 39, կետ 73, 69, 77)

458. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական ակտիվների` ամորտիզացված արժեքով չափումը ենթադրում է

- ենթադրում է արդյունավետ տոկոսային մեթոդի կիրառում ամորտիզացիայի հաշվարկման համար

(ՀՀՀՀՍ 39, կետ 73)

459. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից տրամադրված այն կարճ տևողությամբ դեբիտորական պարտքերը, որոնց համար ենթադրվող (ներքին) տոկոսադրույքի ազդեցությունը զգալի չէ, սովորաբար չափվում են`

- սկզբնական արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 74)

460. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, կազմակերպության կողմից տրամադրված այն փոխառությունները, որոնք ունեն ֆիքսված մարման ժամկետ և որոնք նախատեսվում է պահել մինչև մարումը, սկզբնական ճանաչումից հետո չափվում են`

- ամորտիզացված արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 75, 69, 77, 73)

461. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական պարտավորություններից ո՞րը պետք է չափվի իրական արժեքով`

- առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ

(ՀՀՀՀՍ 39, կետ 93)

462. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչումից հետո բոլոր ֆինանսական պարտավորությունները, բացառությամբ առևտրական նպատակներով պահվող պարտավորությունների և իրենցից պարտավորություն ներկայացնող ածանցյալ գործիքների, պետք է չափվեն`

- ամորտիզացված արժեքով

(ՀՀՀՀՍ 39, կետ 93)

463. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշված ֆինանսական պարտավորություններից ո՞րն է սկզբնական ճանաչումից հետո չափվում իրական արժեքով (ենթադրվում է, որ բոլոր ֆինանսական պարտավորությունների իրական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել և ֆինանսական պարտավորությունները հեջի փոխհարաբերության մաս չեն կազմում)`

- հիմնականում գների (դիլերային հավելագների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով առաջացած ֆինանսական պարտավորությունը

(ՀՀՀՀՍ 39, կետ 93, 10)

464. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, հեջի փոխհարաբերության մաս չկազմող և իրական արժեքով վերաչափվող վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից շահույթները և վնասները դրանց առաջացման ժամանակաշրջանում`

- ճանաչվում են սեփական կապիտալում կամ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս` կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան

(ՀՀՀՀՍ 39, կետ 103, 104)

465. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, հեջի փոխհարաբերության մաս չկազմող և իրական արժեքով վերաչափվող առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից շահույթները և վնասները դրանց առաջացման ժամանակաշրջանում`

- ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս

(ՀՀՀՀՍ 39, կետ 103)

466. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, հեջի փոխհարաբերության մաս չկազմող և իրական արժեքով վերաչափվող առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունների իրական արժեքով վերաչափումից շահույթները և վնասները դրանց առաջացման ժամանակաշրջանում`

- ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս

(ՀՀՀՀՍ 39, կետ 103)

467. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, եթե հեջի փոխհարաբերության մաս չկազմող և իրական արժեքով վերաչափվող վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից շահույթները և վնասները դրանց առաջացման ժամանակաշրջանում ճանաչվել են ուղղակիորեն սեփական կապիտալում, ապա դրանք հետագայում`

- ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս ֆինանսական ակտիվը օտարելիս (մարելիս), կամ երբ այն արժեզրկված է

(ՀՀՀՀՍ 39, կետ 103)

468. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ե՞րբ է համարվում, որ ֆինանսական ակտիվը արժեզրկված է`

- երբ դրա հաշվեկշռային արժեքը մեծ է փոխհատուցվող գումարից

(ՀՀՀՀՍ 39, կետ 109)

469. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ե՞րբ է կազմակերպությունը գնահատում իր ֆինանսական ակտիվների արժեզրկված լինելը`

- յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ, որպեսզի պարզի, թե արդյոք առկա է անկողմնակալ վկայություն ֆինանսական ակտիվի արժեզրկման մասին

(ՀՀՀՀՍ 39, կետ 109)

470. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ակտիվի տիրապետողին հայտնի դարձած նշվածներից որ տեղեկատվությունը չի ներառվում այն անկողմնակալ վկայության մեջ, ըստ որի ֆինանսական ակտիվը կամ ակտիվների խումբն արժեզրկված է կամ անհավաքագրելի է`

- կազմակերպության արժեթղթերի այլևս հրապարակայնորեն չշրջանառվելու արդյունքում գործող շուկայի վերանալը

(ՀՀՀՀՍ 39, կետ 110)

471. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ֆինանսական ակտիվի արժեզրկման մասին վկայող տեղեկատվություն է հանդիսանում`

- ֆինանսական դժվարությունների հետևանքով այդ ֆինանսական ակտիվի համար գործող շուկայի վերանալը

(ՀՀՀՀՍ 39, կետ 110)

472. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի կարող հանդիսանալ ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվի հնարավոր արժեզրկման վկայություն`

- երբ դրա հաշվեկշռային արժեքը փոքր է իրական արժեքից

(ՀՀՀՀՍ 39, կետ 110)

473. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների արժեզրկված լինելը ստուգելիս փոխհատուցվող գումարի հաշվարկի ժամանակ նշված դրույքներից որո՞վ են զեղչվում տվյալ ակտիվից ակնկալվող դրամական հոսքերը`

- տվյալ ֆինանսական ակտիվի սկզբնական արդյունավետ տոկոսադրույքը

(ՀՀՀՀՍ 39, կետ 111)

474. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով առկա արժեզրկումից կորստի գումարը ճանաչվում է`

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես տվյալ ժամանակաշրջանի ծախս

(ՀՀՀՀՍ 39, կետ 111)

475. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՀՀՍ 39 ստանդարտի համաձայն, ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների գծով առկա արժեզրկումից կորստի հակադարձման գումարը ճանաչվում է`

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ

(ՀՀՀՀՍ 39, կետ 114)

476. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ներդրումային գույքը սահմանված է որպես`

- գույք (հող կամ շինություն), որը պահվում է ավելի շուտ վարձակալական եկամուտ վաստակելու և (կամ) դրա արժեքի աճի, քան արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, վարչական նպատակներով օգտագործելու կամ սովորական գործունեության ընթացքում վաճառքի համար

(ՀՀՀՀՍ 40, կետ 4)

477. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, սկզբնական արժեք է համարվում`

- ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ վճարված կամ վճարվելիք դրամական միջոցների կամ դրամական միջոցների համարժեքների գումարը, կամ այլ հատուցման իրական արժեքը

(ՀՀՀՀՍ 40, կետ 4)

478. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը կդասակարգվի որպես ներդրումային գույք`

- վարձակալական եկամուտ վաստակելու նպատակով պահվող շինությունը

(ՀՀՀՀՍ 40, կետ 6)

479. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, նշվածներից ո՞րը չի դասակարգվի որպես ներդրումային գույք`

- աշխատակիցների բնակման համար պահվող շենքը

(ՀՀՀՀՍ 40, կետ 7, 6)

480. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, կառուցման կամ բարելավման ընթացքում գտնվող ներդրումային գույքը, որը ապագայում նախատեսվում է օգտագործել որպես ներդրումային գույք, կառուցման կամ բարելավման ընթացքում պետք է հաշվառվի այնպես, ինչպես հաշվառվում են`

- ներդրումային գույքը

(ՀՀՀՀՍ 40, կետ 7, 52)

481. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչման պահին ներդրումային գույքը պետք է չափվի`

- սկզբնական արժեքով (ինքնարժեքով)

(ՀՀՀՀՍ 40, կետ 17)

482. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ե՞րբ են ներդրումային գույքի վրա կատարված հետագա ծախսումները ավելացվում ակտիվի հաշվեկշռային արժեքին`

- երբ դրանք հանգեցնում են նրան, որ ներդրումային գույքից կազմակերպություն կներհոսեն ավելի մեծ չափով տնտեսական օգուտներ, քան ակնկալվում էր այդ ներդրումային գույքի նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից

(ՀՀՀՀՍ 40, կետ 22)

483. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչումից հետո կազմակերպությունը իր ողջ ներդրումային գույքը պետք է չափի`

- կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն` սկզբնական արժեքի մոդելով կամ իրական արժեքի մոդելով

(ՀՀՀՀՍ 40, կետ 24)

484. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, սկզբնական ճանաչումից հետո ներդրումային գույքը պետք է չափվի`

- սկզբնական արժեքով` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները, կամ իրական արժեքով` կախված կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությունից, բացի այն ներդրումային գույքից, որի սկզբնական ճանաչման պահին իրական արժեքը հնարավոր չէ որոշել` վերջիններս պարտադիր չափելով սկզբնական արժեքով` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները

(ՀՀՀՀՍ 40, կետ 24, 27, 47, 50)

485. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, իրական արժեքով չափվող ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափումից շահույթները կամ վնասները`

- պետք է պարտադիր ճանաչվեն դրանց առաջացման ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս

(ՀՀՀՀՍ 40, կետ 28)

486. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ներդրումային գույքի իրական արժեքի որոշման նշված հիմունքներից ո՞րն է սխալ`

- իրական արժեքի որոշման ժամանակ որպես հիմք պետք է ընդունվի պոտենցիալ գնորդների կողմից առաջարկվող ամենաբարձր գինը, եթե նույնիսկ այն շուկայականից բարձր է, եթե կազմակերպությունը կարող է ցուցադրել ներդրումային գույքը այդ գնորդին նշված գնով վաճառելու իր հնարավորությունը

(ՀՀՀՀՍ 40, կետ 29)

487. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ներդրումային գույքի իրական արժեքի որոշման նշված հիմունքներից ո՞րն է ճիշտ`

- իրական արժեքի որոշման ժամանակ պետք է որպես հիմք ընդունվեն փաստացի շուկայական իրավիճակը և հանգամանքները հաշվետու ամսաթվի, այլ ոչ թե անցյալ կամ ապագա որևէ ամսաթվի դրությամբ

(ՀՀՀՀՍ 40, կետ 31)

488. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ներդրումային գույքի իրական արժեքի որոշման նշված հիմունքներից ո՞րն է սխալ`

- իրական արժեքի որոշման ժամանակ չպետք է գնորդը և վաճառողը բավականաչափ տեղեկացված լինեն շուկայի վիճակի մասին

(ՀՀՀՀՍ 40, կետ 34-36)

489. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ դեպքում որպես ներդրումային դասակարգված գույքը կվերադասակարգվի ակտիվների այլ խմբերում`

- արժեքի աճի նպատակով պահվող գույքի` արտադրանքի արտադրության նպատակով օգտագործումը սկսելը

(ՀՀՀՀՍ 40, կետ 51, 4)

490. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, նշվածներից որի՞ դեպքում ակտիվների այլ խմբերում դասակարգված գույքը սովորաբար կվերադասակարգվի որպես ներդրումային գույք`

- վաճառքի նպատակով պահվող գույքի` այլ կողմին գործառնական վարձակալության տալը

(ՀՀՀՀՍ 40, կետ 51, 4)

491. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, ներդրումային գույքը որպես պաշար վերադասակարգելիս պաշարի սկզբնական արժեքը պետք է լինի հավասար`

- վերադասակարգման ամսաթվի դրությամբ գույքի իրական արժեքին

(ՀՀՀՀՍ 40, կետ 53, 54)

492. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, եթե արտադրանքի արտադրության նպատակով օգտագործվող գույքը վերադասակարգվում է որպես ներդրումային գույք, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա վերադասակարգման ամսաթվի դրությամբ հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի տարբերությունը`

- պետք է դիտարկվի նույն եղանակով, ինչ հիմնական միջոցների վերագնահատումից առաջացող տարբերությունները

(ՀՀՀՀՍ 40, կետ 55)

493. «Ներդրումային գույք» ՀՀՀՀՍ 40 ստանդարտի համաձայն, երբ պաշարները վերադասակարգվում են որպես ներդրումային գույք, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա վերադասակարգման ամսաթվի դրությամբ հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի տարբերությունը`

- պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում

(ՀՀՀՀՍ 40, կետ 57)

 

Դաս 1.

 

1.1. Երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

(ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը հաստատելու մասին» N 319 հրամանով հաստատված կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի երրորդ` «Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ» բաժնի (այսուհետ` Հրահանգ), «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» 118 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.2. Պահեստում գտնվող հիմնական միջոցի վերագնահատումից արժեքի աճի արտացոլում (նախկինում վերագնահատված կամ արժեզրկված չի եղել)`

- Դեբետ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.3. Շահագործման մեջ գտնվող հաստոցի վերագնահատումից կուտակված մաշվածության աճի ձևակերպում (նախկինում վերագնահատված կամ արժեզրկված չի եղել)`

- Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.4. Շահագործման մեջ գտնվող հաստոցի վերագնահատումից կուտակված մաշվածության նվազման ձևակերպում (նախկինում վերագնահատված կամ արժեզրկված չի եղել)`

- Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

Կրեդիտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» 724 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.5. Վերագնահատման արդյունքում պահեստում գտնվող հիմնական միջոցի արժեքի նվազման արտացոլում (նախկինում վերագնահատված կամ արժեզրկված չի եղել)`

- Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

Կրեդիտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» 724 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 10)

1.6. Իրացված` շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.7. Իրացված` պահեստում գտնվող հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.8. Լուծարված` շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.9. Լուծարված` պահեստում գտնվող հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

1.10. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցի արտացոլում`

- Դեբետ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

Կրեդիտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 119 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.11. Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի գծով արժեզրկումից կորստի ճանաչում`

- Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

Կրեդիտ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» 724 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» 124 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.12. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների վաճառքի դեպքում հաշվեկշռային արժեքի ծախս ճանաչում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.13. Սովորական բաժնետոմսերի ձեռքբերման արտացոլում`

- Դեբետ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 143 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

1.14. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում`

- Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 147 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.15. Շենքի ձեռքբերման նպատակով կանխավճարի արտացոլում`

- Դեբետ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 152 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.16. Ապրանքների հետ փոխանակման կարգով ձեռք բերված ֆինանսական ներդրման արտացոլում`

- Դեբետ 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»

Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

(Հրահանգ, «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 611 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.17. Դուստր ընկերության կանոնադրական կապիտալում ոչ նյութական ակտիվներով կատարված ներդրման արտացոլում (ներդրողի տեսանկյունից)`

- Դեբետ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.18. Հիմնադիրների կողմից ընկերության կանոնադրական կապիտալ կատարվելիք ներդրումների դիմաց ստացված հիմնական միջոցների մուտքագրում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Չվճարված կապիտալ» 312 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.19. Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներով այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրման արտացոլում`

- Դեբետ 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» 142 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.20. Դուստր ընկերության կանոնադրական կապիտալում նյութերի ներդրման արտացոլում (ներդրողի տեսանկյունից)`

- Դեբետ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.21. Դուստր ընկերության կանոնադրական կապիտալում ներդրումների կատարման գծով կրած ծախսումների արտացոլում`

- Դեբետ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.22. Դուստր ընկերության կանոնադրական կապիտալում հիմնական միջոցների ներդրման արտացոլում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) ծախսեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.23. Վարձակալական եկամուտ վաստակելու նպատակով հողամասի ձեռք բերման արտացոլում`

- Դեբետ 122 «Ներդրումային գույք»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ներդրումային գույք» 122 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.24. Երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում`

- Դեբետ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 251 «Դրամարկղ»

(Հրահանգ, «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դրամարկղ» 251 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

1.25. Հիմնական միջոցների ֆինանսական վարձակալության հանձնում (վարձատուի մոտ)`

- Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների

աղյուսակ, կետ 4)

1.26. Ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների հետ ընդունում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

1.27. Օտարման նպատակով շահագործումից հանված հիմնական միջոցների կուտակված մաշվածության արտացոլում`

- Դեբետ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

Կրեդիտ 114 «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» 114 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.28. Ավտոմեքենայի ձեռք բերման ժամանակ վճարված մաքսատուրքի արտացոլում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.29. Գույքագրմամբ հայտնաբերված տեղակայման ենթակա սարքավորման արտացոլում`

- Դեբետ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» 118 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.30. Գույքագրմամբ հայտնաբերված հիմնական միջոցի արտացոլում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

1.31. Տրված կանխավճարի դիմաց տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերում`

- Դեբետ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

(Հրահանգ, «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» 118 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 152 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.32. Վաճառված ոչ նյութական ակտիվի գծով կուտակված արժեզրկման դուրսգրման արտացոլում`

- Դեբետ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

Կրեդիտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» 136 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 131 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

1.33. Հողի բարելավման գծով կատարված ծախսումների կապիտալացման արտացոլում`

- Դեբետ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»

Կրեդիտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» 154 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» 826 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.34. Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածության գծով էական սխալների ուղղում` հիմնական մոտեցմամբ`

- Դեբետ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» 341 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

1.35. Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման հակադարձում`

- Դեբետ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» 136 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» 624 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.36. Ֆինանսական վարձակալությամբ ստացված շենքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման արտացոլում (վարձակալի մոտ)`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 119 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.37. Վաճառված բնական ռեսուրսների կուտակված սպառման դուրսգրման արտացոլում`

- Դեբետ 117 «Բնական ռեսուրսների սպառում»

Կրեդիտ 116 «Բնական ռեսուրսներ»

(Հրահանգ, «Բնական ռեսուրսների սպառում» 117 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Բնական ռեսուրսներ» 116 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.38. Գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Գուդվիլի ամորտիզացիա» 135 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.39. Ձեռք բերումից առաջացող գուդվիլի արտացոլում`

- Դեբետ 134 «Գուդվիլ»

Կրեդիտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»

(Հրահանգ, «Գուդվիլ» 134 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» 156 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

1.40. Գուդվիլի արժեզրկման արտացոլում`

- Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

Կրեդիտ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» 724 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» 136 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.41. Ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 122 «Ներդրումային գույք»

Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ներդրումային գույք» 122 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» 624 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

1.42. Ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազման արտացոլում`

- Դեբետ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

Կրեդիտ 122 «Ներդրումային գույք»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» 724 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ներդրումային գույք» 122 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

1.43. Այլ կազմակերպությանը հիմնական արտադրությունում օգտագործելու համար վարձակալության տրված ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» 123 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.44. Այլ կազմակերպությանը շենքի կառուցման մեջ օգտագործելու համար գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցի մաշվածության հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

1.45. Հետագա ժամանակաշրջաններ տեղափոխվող հարկային վնասի գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվ»

Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

(Հրահանգ, «Հետաձգված հարկային ակտիվ» 151 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.46. Դուստր ընկերության կողմից թողարկված երկարաժամկետ պարտատոմսերի ձեռք բերման արտացոլում`

- Դեբետ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 143 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

1.47. Հիմնական արտադրությունում օգտագործվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Կրեդիտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

(Հրահանգ, «Անուղղակի արտադրական ծախսումներ» 813 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» 132 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.48. Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազման արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 143 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.49. Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»

(Հրահանգ, «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 143 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» 322 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.50. Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում`

- Դեբետ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

Կրեդիտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» 149 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

1.51. Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում`

- Դեբետ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

(Հրահանգ, «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 147 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.52. Կազմակերպության կողմից տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում`

- Դեբետ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

(Հրահանգ, «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 147 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.53. Արժեքի երկարաժամկետ աճի նպատակով պահվող շինության` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 122 «Ներդրումային գույք»

Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ներդրումային գույք» 122 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» 624 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

1.54. Կազմակերպության կողմից տրամադրված երկարաժամկետ փոխառության գծով տոկոսների հաշվեգրում`

- Դեբետ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 147 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 627 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.55. Գործառնական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների գծով կատարված կապիտալացվող ծախսումների արտացոլում`

- Դեբետ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»

Կրեդիտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» 154 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ» 826 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.56. Ներստեղծվող անավարտ ոչ նյութական ակտիվների գծով մշակման փուլում կատարված ծախսումների արտացոլում`

- Դեբետ 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»

(Հրահանգ, «Անավարտ ոչ նյութական ակտիվներ» 133 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ» 824 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

1.57. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նվազեցվող ժամանակավոր տարբերությունների աճի գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

(Հրահանգ, «Հետաձգված հարկային ակտիվներ» 151 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.58. Նախորդ տարիների հարկային վնասի օգտագործում ընթացիկ ժամանակաշրջանում`

- Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

Կրեդիտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

(Հրահանգ, «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հետաձգված հարկային ակտիվներ» 151 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.59. Արտադրական գործունեության մեջ օգտագործելու պայմանով անհատույց ստացված հիմնական միջոցների արտացոլում`

- Դեբետ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.60. Արտադրական գործունեության մեջ օգտագործելու պայմանով անհատույց ստացված հիմնական միջոցների հետ վերադարձի արտացոլում`

- Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

1.61. Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով տոկոսային եկամտի հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 147 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 627 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.62. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում`

- Դեբետ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

Կրեդիտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 237 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.63. Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում`

- Դեբետ 234 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

Կրեդիտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

(Հրահանգ, «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 234 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 144 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.64. Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում`

- Դեբետ 236 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

Կրեդիտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»

(Հրահանգ, «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 236 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» 145 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.65. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նվազեցվող ժամանակավոր տարբերությունների նվազման գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

Կրեդիտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

(Հրահանգ, «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հետաձգված հարկային ակտիվներ» 151 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.66. Արտարժույթի փոխարժեքային տարբերությունների ներառումը ձեռք բերված հիմնական միջոցների ինքնարժեքում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.67. Ֆինանսական վարձակալության գծով վարձակալի կողմից կատարված սկզբնական ուղղակի ծախսումների արտացոլում`

- Դեբետ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 119 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.68. Արտարժույթի փոխարժեքային տարբերությունների ճանաչումը որպես ձեռք բերված ոչ նյութական ակտիվների ինքնարժեքի մաս`

- Դեբետ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվներ» 131 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.69. Գուդվիլի գծով ճանաչված արժեզրկման հակադարձում`

- Դեբետ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»

Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» 136 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» 624 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

1.70. Ակտիվների վերագնահատումից արժեքի աճի դեպքում կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) գումարի ավելացում`

- Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

1.71. Շահութահարկի հաշվարկման նպատակներով որպես եկամուտ ճանաչված (դուրս գրված) կրեդիտորական պարտքի գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում (հաշվապահական նպատակներով պարտավորությունը դուրս չի գրվում)`

- Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

(Հրահանգ, «Հետաձգված հարկային ակտիվներ» 151 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.72. Հիմնական միջոցի` որպես գրավ ստացում`

- Դեբետ 916 «Որպես գրավ պահվող ակտիվներ»

(Հրահանգ, 916 «Որպես գրավ պահվող ակտիվներ» հաշվի բնութագիր)

1.73. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության արտացոլում`

- Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»

Կրեդիտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Հիմնական արտադրություն» 811 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» 121 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

1.74. Տեղակայման ենթակա հիմնական միջոցի շահագործման հանձնում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» 118 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

1.75. Հետագայում արտադրությունում օգտագործման համար ստեղծված հոսքային գծի պահեստ մուտքագրում` ինքնարժեքով`

- Դեբետ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ» 113 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

 

Դաս 2.

 

2.1. Պահեստում գտնվող արագամաշ առարկաների շահագործման հանձնման արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 213 «Արագամաշ առարկաներ»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետեր 4, 8 և «Արագամաշ առարկաներ» 213 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.2. Ստացվելիք հայտարարված շահաբաժինների արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 627 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում պարտադիր սոցիալական ապահովագրության գծով գերավճարի արտացոլում`

- Դեբետ 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 227 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.4. Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` ընթացիկ հարկային պարտավորություններով հաշվանցման արտացոլում`

- Դեբետ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

Կրեդիտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» 524 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.5. Գործուղման համար աշխատակցին տրված կանխավճարի արտացոլում`

- Դեբետ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

Կրեդիտ 251 «Դրամարկղ»

(Հրահանգ, «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 228 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դրամարկղ» 251 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

2.6. Հումքի ձեռք բերման համար տրված, արտարժույթով արտահայտված կանխավճարի գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է)`

- Դեբետ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

(Հրահանգ, «Տրված ընթացիկ կանխավճարներ» 224 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.7. Արտարժույթով արտահայտված դրամական միջոցների գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է)`

- Դեբետ 253 «Արտարժութային հաշիվ»

Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

(Հրահանգ, «Արտարժութային հաշիվ» 253 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» 625 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.8. Նախապես հայտարարված շահաբաժինների վճարման արտացոլում`

- Դեբետ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» 529 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

2.9. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախսերի դուրսգրման արտացոլում`

- Դեբետ 331 «Ֆինանսական արդյունք»

Կրեդիտ 713 «Վարչական ծախսեր»

 

(Հրահանգ, «Ֆինանսական արդյունք» 331 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Վարչական ծախսեր» 713 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

2.10. Նախկինում դուրս գրված դեբիտորական պարտքի ստացում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.11. Պահեստում գույքագրման ժամանակ հայտնաբերված նյութերի գծով պակասորդի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 7)

2.12. Մասնակցի կողմից կանոնադրական կապիտալում ներդրումների գծով պարտքի մարում` նյութերով`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1, ենթակետ «բ» և «Չվճարված կապիտալ» 312 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1, ենթակետ «բ»)

2.13. Ստացված ապրանքները մինչև կազմակերպություն հասցնելու հետ կապված ծախսումների արտացոլում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.14. Իրացված պատրաստի արտադրանքի գծով վճարման ենթակա ԱԱՀ-ի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.15. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների արտացոլում`

- Դեբետ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»

Կրեդիտ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

(Հրահանգ, «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» 229 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

2.16. Բաժնետոմսերի հետգնման արտացոլում`

- Դեբետ 313 «Հետ գնված կապիտալ»

Կրեդիտ 251 «Դրամարկղ»

(Հրահանգ, «Հետ գնված կապիտալ» 313 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Դրամարկղ» 251 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 10)

2.17. Հաշվանցմամբ մարվում է կապալառուների պարտքը` նրանց վաճառված ոչ նյութական ակտիվների դիմաց ստացվելիք դեբիտորական պարտքով`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.18. Դրամարկղի արտարժույթի մնացորդի գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է)`

- Դեբետ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

Կրեդիտ 251 «Դրամարկղ»

(Հրահանգ, «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր» 725 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Դրամարկղ» 251 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 18)

2.19. Մատակարարներին տրված կանխավճարի հաշվին նյութերի ստացում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 224 «Տրված կանխավճարներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Տրված կանխավճարներ» 224 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.20. Անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրս գրման արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 224 «Տրված կանխավճարներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Տրված կանխավճարներ» 224 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.21. Դուստր ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության իրացման արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.22. Ամբողջ տարվա համար նախապես ստացված վարձավճարի արտացոլում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 523 «Ստացված կանխավճարներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ստացված կանխավճարներ» 523 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.23. Բանկային ծառայությունների դիմաց վճարների արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 13)

2.24. Հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետ ստացում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 224 «Տրված կանխավճարներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Տրված կանխավճարներ» 224 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

2.25. Էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպության կողմից առաքված էլեկտրաէներգիայի գծով պարտքի մարում (էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպության տեսանկյունից)`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.26. Հիմնական միջոցների լուծարումից նյութերի մուտքագրում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 12)

2.27. Պաշարների ինքնարժեքի նվազեցում մինչև իրացման զուտ արժեք`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 218 «Պաշարների արժեքի նվազում»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Պաշարների արժեքի նվազում» 218 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.28. Պաշարների արժեքի` նախկինում կատարված նվազեցումների վերականգնում`

- Դեբետ 218 «Պաշարների արժեքի նվազում»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Պաշարների արժեքի նվազում» 218 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 10)

2.29. Գույքագրման ժամանակ հայտնաբերված նյութերի ավելցուկի մուտքագրում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

2.30. Հիմնական հոտից խոտանված կենդանիների բտման հանձնում`

- Դեբետ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Աճեցվող և բտվող կենդանիներ» 212 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

2.31. Վաճառված ապրանքների դիմաց փոխանակման կարգով ձեռք բերված արագամաշ առարկաների մուտքագրում`

- Դեբետ 213 «Արագամաշ առարկաներ»

Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

(Հրահանգ, «Արագամաշ առարկաներ» 213 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 611 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.32. Ապրանքների կոմիսիոն հիմունքով վաճառքի հանձնում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 216 «Ապրանքներ»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

2.33. Գույքագրման ժամանակ հայտնաբերված ապրանքների պակասորդներին և կորուստներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» 217 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

2.34. Անձնակազմի գծով անհուսալի դեբիտորական պարտքի դուրսգրում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 228 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.35. Բաժնետոմսերի վաճառքից ստացված դրամական միջոցների մուտքագրում` բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող մասով`

- Դեբետ 251 «Դրամարկղ»

Կրեդիտ 314 «Էմիսիոն եկամուտ»

(Հրահանգ, «Դրամարկղ» 251 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.36. Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.37. Ֆինանսական վարձակալության գծով վարձավճարների` պայմանագրով սկզբնապես սահմանված ժամկետներում ստացման արտացոլում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ «ժբ» և «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» 237 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.38. Մոտ ապագայում օտարման նպատակով պահվող երկարաժամկետ պարտատոմսերի ձեռք բերման արտացոլում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և 252 «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

2.39. Շենքի կառուցման համար օգտագործելու պայմանով որպես շնորհ ստացված նյութերի մուտքագրում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.40. Վարչական նպատակներով օգտագործելու պայմանով որպես շնորհ ստացված արագամաշ առարկաների մուտքագրում կազմակերպության պահեստ`

- Դեբետ 213 «Արագամաշ առարկաներ»

Կրեդիտ 541 «Եկամուտների վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Արագամաշ առարկաներ» 213 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Եկամուտներին վերաբերող շնորհներ» 541 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.41. Վարչական նպատակներով օգտագործելու պայմանով որպես շնորհ ստացված արագամաշ առարկաների հետ վերադարձի արտացոլում`

- Դեբետ 541 «Եկամուտների վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 213 «Արագամաշ առարկաներ»

(Հրահանգ, «Եկամուտներին վերաբերող շնորհներ» 541 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Արագամաշ առարկաներ» 213 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

2.42. Ջրհեղեղի հետևանքով քանդված շենքի վերականգնման նպատակով որպես շնորհ ստացված նյութերի մուտքագրում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.43. Գների կարճաժամկետ տատանումներից օգուտ ստանալու նպատակով կարճ ժամկետում վաճառելու մտադրությամբ գնված ֆինանսական ակտիվների մուտքագրում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

2.44. Տրամադրված կարճաժամկետ փոխառության գծով տոկոսային եկամտի հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 238 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 627 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.45. Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների գծով տոկոսային եկամտի հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»

Կրեդիտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» 238 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» 627 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.46. Ապահովագրական հատուցումների գծով ստացման ենթակա գումարների արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

2.47. Կարճաժամկետ փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների անհավաքագրելիության արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» 241 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.48. Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» 241 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.49. Կարճաժամկետ փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների անհավաքագրելիության հակադարձում`

- Դեբետ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» 241 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

2.50. Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված արժեզրկման հակադարձում`

- Դեբետ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» 241 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

2.51. Վաճառքի նպատակով արտադրվող անավարտ ինքնաթիռի վրա կատարված ծախսումների արտացոլում հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ (ավարտուն վիճակի հասցնելու համար պահանջվում է 1 տարուց ավելի)`

- Դեբետ 214 «Անավարտ արտադրություն»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Անավարտ արտադրություն» 214 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

2.52. Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների վաճառքի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 622 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.53. Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումների արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» 223 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.54. Ապրանքների վաճառքի գծով անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրում`

- Դեբետ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» 223 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

2.55. Վաճառքներից առաջացած դեբիտորական պարտքերի գծով ճանաչված անհավաքագրելիությունից կորստի հակադարձում`

- Դեբետ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» 223 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.56. Արտարժույթի փոխարժեքային տարբերությունների ներառումը ձեռք բերված նյութերի ինքնարժեքում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.57. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից եկամտի արտացոլում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» 625 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.58. Հավատարմագրային կառավարման նպատակներով դրամական միջոցների ստացում`

- Դեբետ 921 «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ»

Կրեդիտ 924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ»

(Հրահանգ, «Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ» 921 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» 924 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.59. Հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրի համաձայն հաճախորդից դրամական միջոցների ստացում`

- Դեբետ 922 «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ»

Կրեդիտ 924 «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ»

(Հրահանգ, «Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ» 922 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ» 924 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.60. Արտարժույթի` դրամով փոխանակման ժամանակ հաշվարկային և փոխանակման փոխարժեքների դրական տարբերության արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 253 «Արտարժութային հաշիվ»

(Հրահանգ, «Արտարժութային հաշիվ» 253 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 16)

2.61. Դրամի` արտարժույթով փոխանակման ժամանակ հաշվարկային և փոխանակման փոխարժեքների բացասական տարբերության արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 17)

2.62. Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձում դրամական միջոցներով չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող մասով`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, 714 «Գործառնական այլ ծախսեր» հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 22 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 16)

2.63. Արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով օգտագործման ենթակա, որպես շնորհ ստացված դրամական միջոցների արտացոլում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 631 «Արտասովոր եկամուտներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Արտասովոր եկամուտներ» 631 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.64. Պաշարների` տեխնոլոգիական գործընթացով նախատեսված պահպանման ծախսումների արտացոլում`

- Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական արտադրություն» 811 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.65. Պատրաստի արտադրանքի` տեխնոլոգիական գործընթացով չնախատեսված պահպանման ծախսումների արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 7 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.66. Ապրանքների ձեռք բերման հետ կապված կոմիսիոն վարձատրության գումարների արտացոլում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.67. Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունում (որի ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման պահով) արտացոլվում է գնված նյութերի գծով հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (վճարումը դեռևս չի կատարվել)`

- Դեբետ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» 261 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.68. Էլեկտրաէներգիայի ծառայություններ մատուցող կազմակերպությունում արտացոլվում է գնված նյութերի գծով հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (վճարումը դեռևս չի կատարվել և ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԱՀ-ով հարկվում է դրամարկղային մեթոդով)`

- Դեբետ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» 261 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1, պարբերություն 2)

2.69. Դեբիտորական պարտքի հավաքագրելիության գնահատումներում փոփոխությունների հետևանքով հակադարձվում է նախորդ տարիներին ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծությունը`

- Դեբետ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» 223 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

2.70. Պաշարների իրացման զուտ արժեքի գնահատումներում փոփոխությունների հետևանքով հակադարձվում է նախորդ տարիներին պաշարների ինքնարժեքի` մինչև իրացման զուտ արժեք իջեցման գումարը`

- Դեբետ 218 «Պաշարների արժեքի նվազում»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Պաշարների արժեքի նվազում» 218 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 10)

2.71. Արտացոլվում է շահութահարկի հաշվարկման նպատակներով դեբիտորական պարտքի դուրս գրումը`

- Դեբետ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»

(Հրահանգ, «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր» 941 հաշվի բնութագիր)

2.72. Մանրածախ առևտրում ստացված ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 217»Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» 217 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.73. Երաշխիքային վաճառքի դեպքում վաճառված ապրանքի` նորով փոխարինման արտացոլում`

- Դեբետ 543 «Ընթացիկ պահուստներ»

Կրեդիտ 216 «Ապրանքներ»

(Հրահանգ, «Ընթացիկ պահուստներ» 543 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ապրանքներ» 216 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

2.74. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի գծով ավելացված արժեքի հարկի գումարների ճշգրտում`

- Դեբետ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

2.75. Կանխավճարի հաշվին ապրանքների ձեռք բերման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

Կրեդիտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»

(Հրահանգ, «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1, պարբերություն 1 և «Տրված ընթացիկ կանխավճարներ» 224 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.76. Կանխավճարի հաշվին հիմնական միջոցի ձեռք բերման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

Կրեդիտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»

(Հրահանգ, «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» 152 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.77. Առհաշիվ տրված գումարների հաշվին գնված ակտիվների գծով ավելացված արժեքի հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

Կրեդիտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

(Հրահանգ, «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 228 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.78. Վաճառելու նպատակով գնված համակարգչի մուտքագրումը պահեստ`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

2.79. Պատրաստի արտադրանքի` որպես գրավ ստացում`

- Դեբետ 916 «Որպես գրավ պահվող ակտիվներ»

(Հրահանգ, «Որպես գրավ պահվող ակտիվներ» 916 հաշվի բնութագիր)

2.80. Պատրաստի արտադրանքի վաճառքից եկամտի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 611 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.81. Արտադրանքի ինքնարժեքի գծով նախորդ տարիներին ավելի ծախս ճանաչված էական սխալի ուղղում (թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում)`

- Դեբետ 215 «Արտադրանք»

Կրեդիտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»

(Հրահանգ, «Արտադրանք» 215 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Նախորդ տարիների եկամուտներ» 641 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

2.82. Արտադրանքի ինքնարժեքի գծով նախորդ տարիներին պակաս ծախս ճանաչված էական սխալի ուղղում (թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում)`

- Դեբետ 741 «Նախորդ տարիների ծախսեր»

Կրեդիտ 215 «Արտադրանք»

(Հրահանգ, «Նախորդ տարիների ծախսեր» 741 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Արտադրանք» 215 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

 

Դաս 3.

 

3.1. Բաժնետերերից հետգնված սեփական բաժնետոմսերի շրջանառությունից դուրս հանելու արտացոլում`

- Դեբետ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

Կրեդիտ 313 «Հետգնված կապիտալ»

(Հրահանգ, «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Հետգնված կապիտալ» 313 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.2. Հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում` որպես ներդրում կանոնադրական կապիտալում`

- Դեբետ 131»Ոչ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվներ» 131 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Չվճարված կապիտալ» 312 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.3. Թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի արտացոլում`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.4. Պահուստների հաշվին նախորդ տարիների վնասների ծածկում`

- Դեբետ 351 «Պահուստային կապիտալ»

Կրեդիտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

(Հրահանգ, «Պահուստային կապիտալ» 351 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» 342 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

3.5. Պահուստների հաշվին արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների հայտարարում`

- Դեբետ 351 «Պահուստային կապիտալ»

Կրեդիտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)»

(Հրահանգ, «Պահուստային կապիտալ» 351 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» 529 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

3.6. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ անվանական արժեքից ավելի ստացված գումարների արտացոլում (տեղաբաշխման և վճարման պահերը համընկնում են)`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 314 «Էմիսիոն եկամուտ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.7. Հետգնված բաժնետոմսերը շրջանառությունից հանելու դեպքում հետգնման գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում`

- Դեբետ 314 «Էմիսիոն եկամուտ»

Կրեդիտ 313 «Հետ գնված կապիտալ»

(Հրահանգ, «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հետգնված կապիտալ» 313 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.8. Նախկինում հետգնված բաժնետոմսերի վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության ձևակերպում`

- Դեբետ 314 «Էմիսիոն եկամուտ»

Կրեդիտ 313 «Հետգնված կապիտալ»

(Հրահանգ, «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հետգնված կապիտալ» 313 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.9. Հետ գնված բաժնետոմսերի վաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության ձևակերպում (երբ տեղաբաշխման և վճարման պահերը համընկնում են)`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 314 «Էմիսիոն եկամուտ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.10. Հիմնադիրների կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալ կատարվելիք ներդրումների դիմաց տրված տեղակայման ենթակա սարքավորումների ձևակերպում`

- Դեբետ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»

Կրեդիտ 312 «Չվճարված կապիտալ»

(Հրահանգ, «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» 118 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և

«Չվճարված կապիտալ» 312 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.11. Հաստոցի գծով մաշվածության հաշվարկմանը զուգընթաց վերագնահատումից արժեքի աճի վերագրումը սեփական կապիտալի այլ հոդվածին`

- Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

Կրեդիտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Չվճարված կապիտալ» 342 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.12. Օտարվող հաստոցին վերաբերող վերագնահատումից արժեքի աճի վերագրումը սեփական կապիտալի այլ հոդվածին`

- Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

Կրեդիտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Չվճարված կապիտալ» 342 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.13. Հաշվետու տարվա զուտ վնասի արտացոլում`

- Դեբետ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

Կրեդիտ 331 «Ֆինանսական արդյունք»

(Հրահանգ, «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» 343 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական արդյունք» 331 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

3.14. Հաշվետու տարվա զուտ շահույթի արտացոլում`

- Դեբետ 331 «Ֆինանսական արդյունք»

Կրեդիտ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»

(Հրահանգ, «Ֆինանսական արդյունք» 331 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» 343 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.15. Արտադրանքի ինքնարժեքի գծով նախորդ տարիներին ավելի ծախս ճանաչված էական սխալի ուղղում (հիմնական մոտեցման դեպքում)`

- Դեբետ 215 «Արտադրանք»

Կրեդիտ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

(Հրահանգ, «Արտադրանք» 215 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Նախորդ տարիների ֆինանսական արդյունք» 341 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.16. Արտադրանքի ինքնարժեքի գծով նախորդ տարիներին պակաս ծախս ճանաչված էական սխալի ուղղում (հիմնական մոտեցման դեպքում)`

- Դեբետ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

Կրեդիտ 215 «Արտադրանք»

(Հրահանգ, «Նախորդ տարիների ֆինանսական արդյունք» 341 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանք» 215 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

3.17. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով առաջացած գումարների արտացոլում` հիմնական մոտեցման դեպքում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում)`

- Դեբետ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

Կրեդիտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

(Հրահանգ, «Նախորդ տարիների ֆինանսական արդյունք» 341 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» 342 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

3.18. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով առաջացած գումարների (եկամուտների) արտացոլում` թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում`

- Դեբետ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»

Կրեդիտ 331»Ֆինանսական արդյունք»

(Հրահանգ, «Նախորդ տարիների եկամուտներ» 641 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ֆինանսական արդյունք» 331 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.19. Շահաբաժինների վճարում նոր թողարկվող բաժնետոմսերով (կապիտալացում)`

- Դեբետ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

(Հրահանգ, «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» 342 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ,

կետ 3)

3.20. Բաժնետոմսերի հետգնում` կարճ ժամկետում դրանք վերավաճառելու մտադրությամբ`

- Դեբետ 313 «Հետ գնված կապիտալ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Հետ գնված կապիտալ» 313 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 12)

3.21. Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթների վերագրումը եկամուտներին`

- Դեբետ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» 322 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների

աղյուսակ, կետ 3)

3.22. Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված վնասների վերագրումը ծախսերին`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» 322 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ,

կետ 2)

3.23. Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազման հետևանքով առաջացած հետաձգված հարկային ակտիվի արտացոլում`

- Դեբետ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»

Կրեդիտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»

(Հրահանգ, «Հետաձգված հարկային ակտիվներ» 151 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» 322 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

3.24. Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի հետևանքով առաջացած հետաձգված հարկային պարտավորության արտացոլում`

- Դեբետ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»

Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»

(Հրահանգ, «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ» 322 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Հետաձգված հարկային պարտավորություն» 422 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

3.25. Հետ գնված բաժնետոմսերի վերավաճառքի արտացոլում, երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից (վերավաճառքի և վճարման պահերը չեն համընկնում)`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 313 «Հետ գնված կապիտալ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հետ գնված կապիտալ» 313 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

3.26. Հետ գնված բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում (վերավաճառքի և վճարման պահերը չեն համընկնում)`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 314 «Էմիսիոն եկամուտ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.27. Տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում (տեղաբաշխման և վճարման պահերը չեն համընկնում)`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 314 «Էմիսիոն եկամուտ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Էմիսիոն եկամուտ» 314 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

3.28. Չբաշխված շահույթի հաշվին շահաբաժինների հայտարարում`

- Դեբետ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»

Կրեդիտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)»

(Հրահանգ, «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» 342 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» 529 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

3.29. Տարեկան շահաբաժինների հայտարարումից հետո միջանկյալ շահաբաժինների դուրս գրում`

- Դեբետ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)»

Կրեդիտ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» 529 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Միջանկյալ շահաբաժիններ» 344 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

3.30. Հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալում ներդրման ենթակա գումարների արտացոլում`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.31. Հայտարարված միջանկյալ շահաբաժինների արտացոլում`

- Դեբետ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»

Կրեդիտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)»

(Հրահանգ, «Միջանկյալ շահաբաժիններ» 344 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին հիմնադիրներին)» 529 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

3.32. Տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի անվանական արժեքի արտացոլում`

- Դեբետ 312 «Չվճարված կապիտալ»

Կրեդիտ 311 Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

(Հրահանգ, «Չվճարված կապիտալ» 312 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

3.33. Պաշարների ինքնարժեքի կիրառվող բանաձևի փոփոխության հետընթաց կիրառման ազդեցության արտացոլում (պետք է ավելացվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին)`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» 341 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

Դաս 4.

4.1. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

 

4.2. Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերի ճանաչում`

- Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»

Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

(Հրահանգ, «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» 727 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և

«Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.3. Երկարաժամկետ բանկային վարկերի ստացում կրեդիտորական պարտքի մարմամբ`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

4.4. Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի

տեղափոխում`

- Դեբետ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

(Հրահանգ, «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 512 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.5. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է)`

- Դեբետ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

(Հրահանգ, «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» 625 հաշվի կրեդիտով

թղթակցությունների աղյուսակ)

4.6. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ բանկային վարկերի գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է)`

- Դեբետ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

Կրեդիտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր» 725 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

4.7. Կրեդիտորական պարտքի վերաձևակերպում որպես երկարաժամկետ փոխառություն`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

4.8. Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում`

- Դեբետ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

(Հրահանգ, «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 514 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.9. Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում`

- Դեբետ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 515 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

 

4.10. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների` վարձատուին հետ վերադարձի արտացոլում`

- Դեբետ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» 413 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» 119 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

4.11. Ակտիվներին վերաբերող շնորհների ստացում`

- Դեբետ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

4.12. Ակտիվներին վերաբերող շնորհների գծով եկամտի արտացոլում`

- Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ»

(Հրահանգ, «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 421 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ» 628 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

4.13. Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերագնահատումից (արժեքը աճել է) առաջացած հետաձգված հարկային պարտավորության արտացոլում`

- Դեբետ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»

Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 321 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Հետաձգված հարկային պարտավորություններ» 422 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

4.14. Երկարաժամկետ բանկային վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

4.15. Ժամկետից շուտ մարված երկարաժամկետ բանկային վարկի հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության արտացոլում`

- Դեբետ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»

(Հրահանգ, «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 411 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» 727 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.16. Երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

4.17. Մարված երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում`

- Դեբետ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

(Հրահանգ, «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 412 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

4.18. Բացասական գուդվիլի արտացոլում`

- Դեբետ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»

Կրեդիտ 423 «Բացասական գուդվիլ»

(Հրահանգ, «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» 156 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Բացասական գուդվիլ» 423 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

4.19. Բացասական գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրում`

- Դեբետ 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Բացասական գուդվիլի ամորտիզացիա» 424 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 14)

4.20. Ոչ ընթացիկ պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական այլ ծախսեր» 729 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ ընթացիկ պահուստներ» 425 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

4.21. Հիմնական միջոցների ապատեղակայման ծախսումների համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ոչ ընթացիկ պահուստներ» 425 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

4.22. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկվող ժամանակավոր տարբերությունների աճի գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

Կրեդիտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»

(Հրահանգ, «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հետաձգված հարկային պարտավորություններ» 422 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

4.23. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկվող ժամանակավոր տարբերությունների նվազման գծով հետաձգված հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»

Կրեդիտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

(Հրահանգ, «Հետաձգված հարկային պարտավորություններ» 422 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

 

4.24. Երաշխիքային վաճառքի գծով սպասարկման և վերանորոգման ծախսումների համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ պահուստներ» 425 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.25. Երկարաժամկետ բանկային վարկերի ստացման գծով կատարված սկզբնական ուղղակի ծախսումների (գործարքի հետ կապված ծախսումների) արտացոլում`

- Դեբետ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.26. Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի տեղափոխում`

- Դեբետ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

Կրեդիտ 543 «Ընթացիկ պահուստներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ պահուստներ» 425 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ընթացիկ պահուստներ» 543 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

4.27. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների`

- Դեբետ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»

(Հրահանգ, «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 148 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 415 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.28. Սահմանված հատուցումների պլանի գծով ընթացիկ ծառայության արժեքի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» 426 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

4.29. Սահմանված հատուցումների պլանի գծով անցյալ ծառայության արժեքի դրական աճի արտացոլում` չերաշխավորված հատուցումների գծով`

- Դեբետ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»

Կրեդիտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»

(Հրահանգ, «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ» 428 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» 426 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

4.30. Սահմանված հատուցումների պլանի գծով անցյալ ծառայության արժեքի բացասական աճի արտացոլում` չերաշխավորված հատուցումների գծով`

- Դեբետ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»

Կրեդիտ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»

(Հրահանգ, «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» 426 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ» 428 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

 

4.31. Սահմանված հատուցումների պլանի գծով ակտուարային գնահատումների փոփոխության հետևանքով առաջացած ակտուարային շահույթների արտացոլումը`

- Դեբետ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»

Կրեդիտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»

(Հրահանգ, «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» 426 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)» 427 հաշվի կրեդիտով թղթակցությունների

աղյուսակ, կետ 1)

4.32. Դեռևս չճանաչված ակտուարային վնասների ճանաչում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)» 427 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

 

Դաս 5.

 

5.1. Գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 7)

5.2. Հարկման օբյեկտները թաքցնելու համար հաշվարկված տույժերի և տուգանքների գումարի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.3. Պատճառված նյութական վնասի փոխհատուցման դիմաց աշխատակցի աշխատավարձից կատարված պահումների արտացոլում`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.4. Աշխատակիցների կողմից պատճառված նյութական վնասի դիմաց կատարված վճարումների արտացոլում`

- Դեբետ 251 «Դրամարկղ»

Կրեդիտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

(Հրահանգ, «Դրամարկղ» 251 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.5. Կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումից միջոցների մուտքագրում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.6. Ստացված կարճաժամկետ փոխառությունների մարում`

- Դեբետ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.7. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ բանկային վարկերի գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է)`

- Դեբետ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

Կրեդիտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր» 725 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

5.8. Արտարժույթով արտահայտված կարճաժամկետ փոխառությունների գծով փոխարժեքային տարբերության արտացոլում (արտարժույթի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է)`

- Դեբետ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

Կրեդիտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

(Հրահանգ, «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ կետ 3 և 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

5.9. Շահութահարկի գծով ծախսի արտացոլում (ընթացիկ հարկի մասով)`

- Դեբետ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» 751 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.10. Աշխատակցի աշխատավարձից պահվող եկամտահարկի արտացոլում`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.11. Ակցիզային հարկի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.12. Գույքահարկի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.13. Հողի հարկի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.14. Հարկային օրենսդրության խախտման համար շահութահարկի գծով հաշվարկված տույժերի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.15. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում`

- Դեբետ 225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» 225 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

5.16. Բյուջե փոխանցված գերավճարների հաշվին ընթացիկ հարկային պարտավորությունների մարում`

- Դեբետ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

Կրեդիտ 225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» 225 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.17. Ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցման արտացոլում`

- Դեբետ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

Կրեդիտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» 226 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.18. Գերավճարի հաշվին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտքի մարում`

- Դեբետ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

Կրեդիտ 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 227 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.19. Ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված մաքսատուրքի արտացոլում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.20. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում աշխատավարձի գծով գերավճարի տեղափոխում`

- Դեբետ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» 229 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.21. Փոխադարձ պարտավորությունների հաշվանցմամբ գնումների գծով կրեդիտորական պարտքի մարում`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

5.22. Հաստատագրված վճարի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 10 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.23. Երաշխիքային վաճառքի գծով սպասարկման և վերանորոգման ծախսումների համար ստեղծված պահուստի օգտագործում այդ ծախսումների դիմաց`

- Դեբետ 543 «Ընթացիկ պահուստներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Ընթացիկ պահուստներ» 543 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

5.24. Հիմնական միջոցների ապատեղակայման ծախսումների համար ստեղծված պահուստների օգտագործում այդ ծախսումների դիմաց`

- Դեբետ 543 «Ընթացիկ պահուստներ»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Ընթացիկ պահուստներ» 543 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

5.25. Կարճաժամկետ բանկային վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 511»Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» 511 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.26. Ժամկետից շուտ մարված երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մասի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում`

- Դեբետ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

Կրեդիտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

(Հրահանգ, «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 512 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.27. Կարճաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում`

- Դեբետ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» 513 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.28. Հաշվետու ամսաթվի դրությամբ առևտրական նպատակներով պահվող ածանցյալ ֆինանսական պարտավորության` որպես ֆինանսական ակտիվի վերածվելու արտացոլում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ» 517 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.29. «Կարճ վաճառքի» (երբ կազմակերպությունը վաճառում է դեռևս իր տնօրինության տակ չգտնվող արժեթղթեր) արտացոլում`

- Դեբետ 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ»

(Հրահանգ, «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 722 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ» 517 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.30. Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ» 517 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

5.31. Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազման արտացոլում`

- Դեբետ 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ» 517 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.32. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների` իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից ծախսեր» 726 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 518 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

5.33. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների` իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազման արտացոլում`

- Դեբետ 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» 518 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից ծախսեր» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.34. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկած տույժերի ու տուգանքների արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

5.35. Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների վճարում արտադրանքով`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 611 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

5.36. Որպես եկամուտներին վերաբերող շնորհ դասակարգված նյութերի ստացման արտացոլում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Եկամուտներին վերաբերող շնորհներ» 541 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

5.37. Եկամուտներին վերաբերող շնորհների` եկամուտներին հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Եկամուտներին վերաբերող շնորհներ» 541 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 15)

5.38. Որպես եկամուտներին վերաբերող շնորհ դասակարգված` անհատույց ստացված նյութերի հետ վերադարձի արտացոլում (դեռևս չօգտագործված մասով)`

- Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Եկամուտներին վերաբերող շնորհներ» 541 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 6)

5.39. Անբարենպաստ պայմանագրերի գծով ճանաչված ընթացիկ պահուստի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 543 «Ընթացիկ պահուստներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Ընթացիկ պահուստներ» 543 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.40. Հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական արտադրություն» 811 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.41. Աշխատակիցներին հասանելիք պարգևավճարների արտացոլում`

- Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական արտադրություն» 811 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.42. Ժամկետից շուտ մարված երկարաժամկետ փոխառության (կարճաժամկետ մասի) հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության արտացոլում`

- Դեբետ 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»

Կրեդիտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»

(Հրահանգ, «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» 514 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» 727 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.43. Հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում`

- Դեբետ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.44. Աշխատակիցներին պարգևավճարի վճարում նյութերով`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.45. Ձեռք բերված հիմնական միջոցի գծով հարկային հաշվում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ավելացված արժեքի հարկի գումարի արտացոլում (ձեռք բերման և հաշվանցման պահերը չեն համընկնում)`

- Դեբետ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» 261 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.46. Արտացոլվում է խմելու ջրի մատակարարման ծառայությունների գծով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը (վճարումը դեռևս չի ստացվել)`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 542 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» 542 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.47. Արտացոլվում է էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների գծով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը (վճարումը դեռևս չի ստացվել և ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԱՀ-ով հարկվում է դրամարկղային մեթոդով)`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 542 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» 542 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.48. Արտացոլվում է արտարժույթով արտահայտված նյութերի գնման գծով կրեդիտորական պարտքի աճը արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետևանքով`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.49. Կարճաժամկետ բանկային վարկի ստացման գծով սկզբնական ուղղակի ծախսումների (գործարքի հետ կապված ծախսումների) արտացոլում`

- Դեբետ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 516 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.50. Արտացոլվում է շահութահարկի հաշվարկման նպատակներով կրեդիտորական պարտքերի դուրս գրումը`

- Դեբետ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»

(Հրահանգ, «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր» 942 հաշվի բնութագիր)

5.51. Արտացոլվում է հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարը`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.52. Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից կատարվում են հատկացումներ աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովագրության գծով`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

5.53. Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից կատարվում են հատկացումներ աշխատակիցների` կազմակերպությունից ապառիկ գնված ապրանքների գծով պարտքի մարման համար`

- Դեբետ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

5.54. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում աշխատակիցների` առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտով մնացորդի ձևակերպումը որպես կրեդիտորական պարտք`

- Դեբետ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

Կրեդիտ 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցների այլ գործառնությունների գծով»

(Հրահանգ, «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» 228 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցների այլ գործառնությունների գծով» 528 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

5.55. Ստացված կանխավճարի մարում ոչ ընթացիկ ակտիվների փոխանցմամբ`

- Դեբետ 523 «Ստացված կանխավճարներ»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Ստացված կանխավճարներ» 523 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.56. Վարչական նպատակներով օգտագործման ենթակա նյութերի բեռնաթափման աշխատանքների գծով աշխատավարձի ծախսումների արտացոլում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.57. Վաճառված հիմնական միջոցներով կանխավճարների մարման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների արտացոլում`

- Դեբետ 523 «Ստացված կանխավճարներ»

Կրեդիտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

(Հրահանգ, «Ստացված կանխավճարներ» 523 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 524 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

5.58. Կրեդիտորական պարտքերի փոխարկում կազմակերպության սեփական բաժնետոմսերով`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» 311 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

 

Դաս 6.

 

6.1. Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների օտարումից եկամտի արտացոլում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 622 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

6.2. Վաճառված արտադրանքի հետ վերադարձումից հասույթի ճշգրտման գումարների դուրս գրում` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ`

- Դեբետ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»

Կրեդիտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում»

(Հրահանգ,»Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» 611 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» 612 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

6.3. Վաճառված ապրանքների հետ վերադարձումից առաջացած գումարների արտացոլում`

- Դեբետ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում»

Կրեդիտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

(Հրահանգ, «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» 612 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

6.4. Հումքի իրացումից հասույթի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

6.5. Գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

6.6. Գործառնական վարձակալության գծով հաշվարկված տույժից եկամտի արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

6.7. Դուրս գրված առևտրական դեբիտորական պարտքի մարում`

- Դեբետ 252 «Հաշվարկային հաշիվ»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

6.8. Աշխատակիցների կողմից նյութական վնասի փոխհատուցման գծով ստացման ենթակա գումարների արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

6.9. Ստացման ենթակա ապահովագրական հատուցման արտացոլում`

- Դեբետ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»

Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» 222 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Գործառնական այլ եկամուտներ» 614 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

6.10. Այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում արժեթղթերով կատարված ներդրման արտացոլում`

- Դեբետ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

Կրեդիտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ)

6.11. Ապրանքային նշանի վաճառքից եկամտի արտացոլում`

- Դեբետ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ

(Հրահանգ, «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 221 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

6.12. Մայր կազմակերպության մոտ դուստր ընկերության զուտ ակտիվների աճի արտացոլում`

- Դեբետ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

Կրեդիտ 629 «Ոչ գործառնական այլ եկամուտներ»

(Հրահանգ, «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 7 և «Ոչ գործառնական այլ եկամուտներ» 629 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

6.13. Ջրհեղեղի հետևանքով առաջացած նյութերի կորստի վերականգնման նպատակով անհատույց ստացված նյութերի արտացոլում`

- Դեբետ 211 «Նյութեր»

Կրեդիտ 631 «Արտասովոր եկամուտներ»

(Հրահանգ, «Նյութեր» 211 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտասովոր եկամուտներ» 631 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

6.14. Ֆինանսական վարձակալության հանձնված հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի և ֆինանսական վարձակալությունում զուտ ներդրման բացասական տարբերության արտացոլում`

- Դեբետ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»

Կրեդիտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»

(Հրահանգ, «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» 146 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» 621 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

6.15. Հիմնական միջոցների արժեզրկումից կորստի հակադարձում`

- Դեբետ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»

Կրեդիտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» 124 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» 624 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

6.16. Կարճ ժամկետում վաճառքի նպատակով պահվող ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից եկամուտների արտացոլում`

- Դեբետ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»

Կրեդիտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ»

(Հրահանգ, «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ» 231 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» 626 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

6.17. Արտացոլվում է ընդհատվող գործառնությանը վերագրելի պարտավորության մարման ժամանակ այդ պարտավորության հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի դրական տարբերությունը`

- Դեբետ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կրեդիտ 623 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից (օտարումներից) և պարտավորությունների մարումներից եկամուտներ»

(Հրահանգ, «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից (օտարումներից) և պարտավորությունների մարումներից եկամուտներ» 623 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

 

Դաս 7.

 

7.1. Վարչական նշանակության հիմնական միջոցների մաշվածության արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.2. Հիմնական միջոցների անհատույց տրման ժամանակ հաշվեկշռային արժեքի արտացոլում`

- Դեբետ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» 728 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

7.3. Արտադրանքի վաճառքի հետ կապված ծախսերի ձևակերպում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ կետեր 7, 9 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 13)

7.4. Վաճառված ապրանքների ապահովագրության գծով ծախսումների արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 8 և «Այլ ընթացիկ պարտավորություններ» 531 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.5. Մանրածախ առևտրում իրացված ապրանքներին վերաբերող առևտրային հավելագնի ձևակերպում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով`

- Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

Կրեդիտ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»

(Հրահանգ, «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 711 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» 217 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.6. Արտադրանքի վաճառքի համար օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրման արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.7. Տնօրենի աշխատավարձի գծով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.8. Մայր կազմակերպության մոտ դուստր ընկերության զուտ ակտիվների նվազման արտացոլում`

- Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական այլ ծախսեր» 729 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

7.9. Ջրհեղեղից նյութերի կորստի ձևակերպում`

- Դեբետ 731 «Արտասովոր ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Արտասովոր ծախսեր» 731 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

7.10. Վաճառված հումքի ինքնարժեքի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.11. Պատրաստի արտադրանքի պահպանության ծառայության աշխատողներին հաշվարկված աշխատավարձի գումարի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 527»Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.12. Պատրաստի արտադրանքի պահպանության ծառայության աշխատողների աշխատավարձի գծով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.13. Խանութի շենքի մաշվածության գումարի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.14. Խանութի շենքի նորոգման ծախսերի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.15. Գովազդի գծով կատարված ծախսերի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 521»Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.16. Կոմիսիոն վճարների գծով կատարված ծախսերի արտացոլում`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.17. Աուդիտի գծով կատարված ծախսերի արտացոլում`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 9 և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.18. Այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում արժեթղթով կատարված ներդրման ժամանակ ներդրված արժեթղթերի արժեքի դուրս գրում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» 141 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.19. Ապրանքային նշանի վաճառքի արտացոլում`

- Դեբետ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»

Կրեդիտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»

(Հրահանգ, «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» 721 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Ոչ նյութական ակտիվներ» 131 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.20. Վաճառված ապրանքի հետ վերադարձումից ապրանքի ինքնարժեքի արտացոլում`

- Դեբետ 216 «Ապրանքներ»

Կրեդիտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

(Հրահանգ, «Ապրանքներ» 216 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 711 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.21. Տարերային աղետի հետևանքով շարքից դուրս եկած հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի դուրսգրում`

- Դեբետ 731 «Արտասովոր ծախսեր»

Կրեդիտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»

(Հրահանգ, «Արտասովոր ծախսեր» 731 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» 111 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

7.22. Գործառնության ընդհատման հետ կապված հումքի և նյութերի վաճառքի ծախսերի արտացոլում`

- Դեբետ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր» 723 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

7.23. Արտացոլվում է ընդհատվող գործառնությանը վերագրելի պարտավորության մարման ժամանակ այդ պարտավորության հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերությունը`

- Դեբետ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր» 723 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.24. Որպես շնորհ տրամադրված նյութերի արտացոլում`

- Դեբետ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» 728 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 5)

7.25. Արտացոլվում են ապրանքները գնորդին հասցնելու հետ կապված տրանսպորտային ծախսումները, երբ ապրանքները մինչև տեղ հասցնելը սեփականության իրավունքով պատկանում են վաճառողին`

- Դեբետ 712 «Իրացման ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Իրացման ծախսեր» 712 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 7 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 13)

7.26. Արտացոլվում է բարեգործական նպատակներով դրամական միջոցների անհատույց տրամադրումը`

- Դեբետ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» 728 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 15)

7.27. Ներկայացուցչական ծախսերի արտացոլում` ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող մասով`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 6 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 11)

7.28. Գործառնական վարձակալության տրված ակտիվների մաշվածության ծախսումների արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 3 և «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.29. Գործառնական վարձակալության գծով հաշվեգրված վարձավճարների արտացոլում (վարձակալի մոտ)`

- Դեբետ 713 «Վարչական ծախսեր»

Կրեդիտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

(Հրահանգ, «Վարչական ծախսեր» 713 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 5 և «Այլ ընթացիկ պարտավորություններ» 531 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.30. Վաճառված պատրաստի արտադրանքի ինքնարժեքի արտացոլում`

- Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

Կրեդիտ 215 «Արտադրանք»

(Հրահանգ, «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 711 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանք» 215 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

7.31. Գործառնական վարձակալության գծով հաշվարկված տույժերի արտացոլում (վարձակալի մոտ)`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 4 և «Այլ ընթացիկ պարտավորություններ» 531 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.32. Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից ծախսերի արտացոլում`

- Դեբետ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»

Կրեդիտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»

(Հրահանգ, «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր» 726 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» 232 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

7.33. Ժամկետից շուտ մարված երկարաժամկետ բանկային վարկի հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի դրական տարբերության արտացոլում`

- Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» 727 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2, «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.34. Ժամկետից շուտ մարված կարճաժամկետ փոխառության հաշվեկշռային արժեքի և փաստացի վճարված գումարի բացասական տարբերության արտացոլում`

- Դեբետ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր»

Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

(Հրահանգ, «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» 727 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Հաշվարկային հաշիվ» 252 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

7.35. Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսերի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 16)

 

ԴԱՍ 8

 

8.1. Արտադրանքի թողարկման ժամանակ օգտագործվող արտադրամասային նշանակության հիմնական միջոցների մաշվածության արտացոլում`

- Դեբետ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Անուղղակի արտադրական ծախսումներ» 813 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.2. Կապիտալ շինարարության մեջ օգտագործվող հիմնական միջոցների մաշվածության արտացոլում`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն» 112 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ արտադրության մնացորդի արտացոլում`

- Դեբետ 214 «Անավարտ արտադրություն»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Անավարտ արտադրություն» 214 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

8.4. Պատվիրատուի համար կատարված շինարարական աշխատանքների ինքնարժեքի արտացոլում` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ`

- Դեբետ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 711 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

8.5. Ծնաճից ստացված մատղաշ կենդանիների փաստացի ինքնարժեքի արտացոլում`

- Դեբետ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Աճեցվող և բտվող կենդանիներ» 212 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

8.6. Արտադրության գործընթացում գտնվող չվերականգնվող խոտանված արտադրանքի փաստացի ինքնարժեքի արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 8 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

8.7. Արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսերի դուրս գրում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 7 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 7)

8.8. Արտադրամասի պետին հաշվարկված աշխատավարձի արտացոլում`

- Դեբետ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Անուղղակի արտադրական ծախսումներ» 813 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.9. Արտադրամասի պետի աշխատավարձի գծով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտացոլում`

- Դեբետ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

Կրեդիտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»

(Հրահանգ, «Անուղղակի արտադրական ծախսումներ» 813 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» 525 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.10. Կազմակերպության վարչական նշանակության շենք կառուցող բանվորին հաշվարկված աշխատավարձի արտացոլում`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.11. Կազմակերպության վարչական նշանակության շենքի կառուցման համար ծախսված նյութերի արտացոլում`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.12. Խոտան արտադրանքի (դեռևս չիրացված) հետ վերադարձում արտադրություն` խոտանը շտկելու նպատակով`

- Դեբետ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

Կրեդիտ 215 «Արտադրանք»

(Հրահանգ, «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 814 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Արտադրանք» 215 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

8.13. Իրացված խոտան արտադրանքի արտադրություն հետ վերադարձում`

- Դեբետ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

Կրեդիտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»

(Հրահանգ, «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 814 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» 711 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.14. Շտկված արտադրանքի սովորական (նորմալ) ինքնարժեքով պահեստ մուտքագրում`

- Դեբետ 215 «Արտադրանք»

Կրեդիտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

(Հրահանգ, «Արտադրանք» 215 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 814 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.15. Խոտան արտադրանքի սովորական (նորմալ) ինքնարժեքը գերազանցող ծախսումների դուրս գրում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 8 և «Խոտան և դրա շտկման ծախսումներ» 814 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

8.16. Օժանդակ արտադրության` չվերականգնվող խոտանված արտադրանքի դուրս գրում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 812 «Օժանդակ արտադրություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 8 և «Օժանդակ արտադրություն» 812 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 4)

8.17. Հիմնական արտադրությանը ջերմային էներգիայով ապահովող արտադրության արտադրական ծախսումների սովորական մակարդակը գերազանցող մասի դուրս գրում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 812 «Օժանդակ արտադրություն»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 7 և «Օժանդակ արտադրություն» 812 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 8)

8.18. Հիմնական արտադրությունում օգտագործման ենթակա սարքավորումների տեղակայման գծով կատարված ծախսումների արտացոլում`

- Դեբետ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 822 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.19. Աշխատանքի վճարման գծով հիմնական միջոցների վրա կապիտալացվող ծախսումների արտացոլում`

- Դեբետ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 823 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.20. Ոչ գործառնական նպատակներով օգտագործվելիք ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումների արտացոլում`

- Դեբետ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ» 824 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.21. Ոչ նյութական ակտիվների մշակման չկապիտալացվող ծախսումների դուրս գրումը որպես ժամանակաշրջանի ծախս`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 13 և «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ» 824 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 3)

8.22. Հիմնական միջոցների կառուցման նպատակով ներգրավված փոխառության գծով հաշվեգրված ծախսումների կապիտալացումը`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» 414 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

8.23. Վաճառքի նպատակով կառուցվող շենքի կառուցման ժամանակ կատարված ծախսումների արտացոլում`

- Դեբետ 811 «Հիմնական արտադրություն»

Կրեդիտ 211 «Նյութեր»

(Հրահանգ, «Հիմնական արտադրություն» 811 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 2 և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.24. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառքի նպատակով կառուցվող անավարտ շենքի կառուցման գծով կատարված ծախսումների արտացոլումը (տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ)`

- Դեբետ 214 «Անավարտ արտադրություն»

Կրեդիտ 811 «Հիմնական արտադրություն»

(Հրահանգ, «Անավարտ արտադրություն» 214 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 1 և «Հիմնական արտադրություն» 811 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 9)

8.25. Արտասովոր դեպքերի վերացման ժամանակ օգտագործելու նպատակով կառուցվող հիմնական միջոցի կառուցման գծով աշխատավարձի ծախսումների արտացոլում`

- Դեբետ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

Կրեդիտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» 527 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.26. Շահագործման հանձնված հիմնական միջոցի կառուցման ժամանակ կատարված գերնորմատիվային ծախսումների արտացոլումը`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 12 և «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» 821 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

8.27. Արտադրամասային նշանակության հիմնական միջոցի վրա կատարվող կապիտալ բնույթի ծախսումների արտացոլում`

- Դեբետ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»

Կրեդիտ 211»Նյութեր»

(Հրահանգ, «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ» 823 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Նյութեր» 211 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

8.28. Ներստեղծվող անավարտ ոչ նյութական ակտիվների գծով հետազոտության փուլում կատարված ծախսումների արտացոլում`

- Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կրեդիտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»

(Հրահանգ, «Գործառնական այլ ծախսեր» 714 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ, կետ 13 և «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ» 824 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 2)

8.29. Հոսքային գծի տեղակայման ծախսումների արտացոլում`

- Դեբետ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»

Կրեդիտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

(Հրահանգ, «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» 822 հաշվի դեբետով թղթակցությունների աղյուսակ և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 521 հաշվի կրեդիտով թղթակցությունների աղյուսակ, կետ 1)

Բաժին II. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են, մասնավորապես`

- ՀՀ կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական և այլ ակտերով սահմանված դրույթներում հակասություններ, երկիմաստություն կամ տարընթերցումներ պարունակվելու դեպքում, այդ դրույթները հարկման նպատակով`

- մեկնաբանվում, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտին

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերը վճարվում են`

- ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

4. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք`

- պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված, 5)

5. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարկի վճարման պարտավորությունը`

- առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում կարող է դրվել հարկային գործակալի վրա

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

6. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է`

- միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

7. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել`

- միայն մեկ անգամ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

8. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարկերը վճարվում են`

- հայկական դրամով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

9. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն`

- Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում են Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

10. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային օրենսդրությամբ սահմանված` հարկային արտոնության տեսակ չի հանդիսանում`

- հարկից ազատումը

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

11. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային արտոնությունները կարող են սահմանվել`

- օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

12. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարողն իրավունք ունի`

- առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

13. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարողը պարտավոր է`

- ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

14. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունը ներառում է`

- հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և ՀՀ-ում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

15. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունը դադարում է`

- անհուսալի դառնալուց հետո հինգ տարվա ընթացքում չգանձվելու դեպքում

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

16. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն`

- հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

17. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (կամ հարկային գործակալից) գանձվում է տույժ ժամանակին չմուծված հարկի գումարի`

- 0,15 %-ի չափով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

18. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը հաշվարկվում է անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան`

- 365 օրվա համար

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

19. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարողների կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ո՞ր ժամկետից ուշացնելու դեպքում է գանձվում տուգանք յուրաքանչյուր 15 օրվա համար 5%-ի չափով`

- 2 ամսից ավելի

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

20. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվապահական հաշվառում չվարելու, կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, հաշվետվությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք`

- 10 % -ի չափով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 25)

21. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված անձանցից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է`

- տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

22. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից գանձվում է`

- թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

23. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները չեն կիրառվում`

- եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվությունները (հայտարարագրերը) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող, հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

24. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գնորդի պահանջով մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների, կատարված աշխատանքների գործարքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից`

- գանձվում է տուգանք 150 հազար դրամի չափով, եթե այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

25. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա, սակայն չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքում`

- այդ ապրանքները ենթակա են ոչնչացման հարկային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 282)

26. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու դեպքում, չգրանցված առարկաների արժեքի 25 %-ի չափով տուգանքը ենթակա է վճարման հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո`

- 30-օրյա ժամկետում

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

27. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով չգրանցելու առաջին խախտման դեպքում հարկ վճարողներից`

- գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 50 տոկոսի չափով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 283)

28. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո`

- 10-օրյա ժամկետում

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 29)

29. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային օրենսդրության խախտումները հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է`

- այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող 3 տարին լրանալուց հետո

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 301)

30. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրելու դեպքում`

- այդ փաստաթղթերը դրանք դուրս գրող անձանց ցանկի հրապարակման հաջորդ օրվանից հարկերի հաշվարկման և (կամ) հաշվանցումների համար հիմք չեն կարող հանդիսանալ

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

31. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված`

- սկզբում տույժերի, տուգանքների, ապա հարկերի գումարների հաշվին

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

32. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, անուղղակի հարկերի գծով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված գումարների և հաշվանցման (պակասեցման կամ վերադարձման) ենթակա գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը`

- հաշվանցվում (պակասեցվում կամ վերադարձվում) է այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված կարգով

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

33. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները սահմանված կարգով հարկ վճարողին վերադարձվում են`

- եթե հարկ վճարողի կողմից կատարվել են բոլոր հարկային պարտավորությունները

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

34. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե գործատուներն աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա`

- այդ գումարները վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 34)

35. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը`

- չի դադարեցնում հարկերի գանձումը, սակայն գանգատը քննության առնող հարկային մարմինը (հարկային տեսչության վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը

(«Հարկերի մասին» ՀՀ օրենք, հոդված 37)

36. Ավելացված արժեքի հարկ վճարողներ չեն համարվում`

- գործատուների հետ կնքած պայմանագրերի համաձայն վարձու աշխատողներ համարվող և, միաժամանակ, օրենքով սահմանված հարկվող գործարքներ (գործառնություններ) չիրականացնող քաղաքացիները

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

37. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս ավելացված արժեքի հարկ չի գանձվում, եթե`

- այդ ապրանքների քանակը կամ արժեքը չի գերազանցում օրենքով սահմանված չափերը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

38. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս`

- այդ անձանցից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով գանձվում է ավելացված արժեքի հարկ

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

39. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող`

- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

40. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե`

- նրանց կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից ստացված հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

41. Ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ չեն համարվում`

- ֆիզիկական անձանց պատկանող բնակելի շինության օտարումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

42. Ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ չեն համարվում`

- «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ ռեժիմներով Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

43. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`

- կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է զրո տոկոս և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

44. Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

- Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

45. Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկվող օբյեկտ չեն համարվում)`

- իրավաբանական անձի օրենքով սահմանված կարգով վերակազմավորման գործարքները

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

46. Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

- հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

47. Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում`

- ապրանքների և ծառայությունների արժեքը (ներառյալ այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

48. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է հանդիսանում`

- ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, դրանց համար գանձվող ակցիզային հարկի գումարը և մաքսատուրքերը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

49. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս`

- օտարերկրյա անձանց փոխարեն օրենքով սահմանված կարգով հարկային պարտավորություններ են կրում պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

50. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում`

- միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսվում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

51. Ավելացված արժեքի հարկի կիրառման առումով ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե`

- այդ ապրանքներն առաքվել կամ հանձնվել են գնորդներին Հայաստանի Հանրապետության տարածքում կամ արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

52. Ստորև թվարկվող դրույթներից ճշմարիտ է`

- ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

53. Բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշ դեպքերի, ծառայության մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ`

- ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը)

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

54. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար ծառայությունների մատուցման վայր է համարվում`

- այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

55. Ավելացված արժեքի հարկի կիրառման առումով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայր է համարվում`

- այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

56. Ավելացված արժեքի հարկի կիրառման առումով Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձանց մատուցվող խորհրդատվական ծառայությունների դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում`

- այն վայրը, որտեղ օտարերկրյա անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են այդ ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

57. Ավելացված արժեքի հարկի կիրառման առումով փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայությունների մատուցման վայր է համարվում`

- այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

58. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային ծառայությունների համար ծառայությունների մատուցման վայր է համարվում`

- Հայաստանի Հանրապետության տարածքը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

59. Ավելացված արժեքի հարկից ազատելը`

- հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

60. Ավելացված արժեքի հարկից ազատված է`

- ամսագրերի իրացումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

61. Ստորև նշված դրույթներից ո՞րն է սխալ («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն)`

- ավելացված արժեքի հարկից ազատվում են այն ծառայությունները, որոնց մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

62. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվում են`

- հանրապետության տարածքում սկսվող և չընդհատվող երթուղով իրականացվող միջազգային փոխադրումները

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք հոդվածներ 14 և 16)

63. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվում են`

- դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծումը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

64. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվում են`

- այն ծառայությունները, որոնց մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

65. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, օրենքով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի հարկային հաշիվներ`

- դուրս չեն գրվում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

66. ԱԱՀ վճարողները ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել ավելացված արժեքի հարկի հարկային հաշիվներ, եթե`

- մանրածախ առևտրի ոլորտում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով գնորդը պահանջում է դուրս գրել ավելացված արժեքի հարկի հարկային հաշիվ

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 19 և 20)

67. ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնում են տեղեկություններ`

- այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ներառված հարկվող շրջանառության մեծությունը գերազանցում է ՀՀ կառավարության սահմանած չափը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

68. Հաշվետու ժամանակաշրջանում լրիվ հատուցման դիմաց իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարներից հաշվանցման ենթակա են`

- տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված սարքավորումների համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկի գումարները` անկախ ներմուծված սարքավորման արժեքից

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

69. Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների գծով ձեռքբերումների մասով 2006 թվականից սկսած ոչ բանկային փոխանցումներով վճարված ԱԱՀ-ի գումարները`

- հաշվանցվել չեն կարող

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

70. ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցում են`

- արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության ներքին տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների համար մատակարարների կողմից ներկայացված` ՀՀ կառավարության սահմանած չափը չգերազանցող հարկվող շրջանառությամբ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց մասով մատակարարին բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

71. Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի մասով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, օրենքով սահմանված մյուս պայմանների բավարարման դեպքում`

- կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

72. Հաշվետու ժամանակաշրջանում այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ պետական բյուջեից վերադարձման ենթակա են սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գերավճարների այն գումարները, որոնք առաջացել են`

- ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման արդյունքում (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արդյունքում առաջացող գումարների)

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 25)

73. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքները ձեռքբերման արժեքից ցածր արժեքով իրացնելու դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և սահմանված կարգով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը`

- հաշվանցման ենթակա չէ

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

74. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները`

- ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

75. Ոչ իրացման նպատակով ձեռք բերված մարդատար ավտոմեքենաների հետագա իրացման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից, օրենքով սահմանված մյուս պայմանների բավարարման դեպքում հաշվանցվում են`

- այդ ավտոմեքենաների իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների չափով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

76. ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատերին սննդամթերքի մատակարարման գործարքի դեպքում ավելացված արժեքի հարկի հարկային պարտավորության առաջացման պահ է համարվում այն պահը, երբ`

- սննդամթերքը առաքվել կամ հանձնվել է գնորդին

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

77. ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում`

- յուրաքանչյուր եռամսյակը, սակայն նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման գործարքներից հասույթը 60.0 մլն դրամը գերազանցած անձանց համար` յուրաքանչյուր ամիսը

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

78. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկները հարկային մարմիններին են ներկայացվում և ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվում`

- մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

79. ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել`

- ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտված հաշվարկները վերաբերում են գնորդներին դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների վերահաշվարկմանը բոլոր այն դեպքերում, երբ հարկային հաշիվների դուրս գրումը օրենքով արգելված է

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

80. Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայություններն, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից`

- եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

81. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտները բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխելու գործարքը`

- ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 40)

82. Անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով մատակարարներին սահմանված կարգով վճարված (հարկային հաշիվներում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով`

- առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 40)

83. Գույքի հավատարմագրային կառավարման գործունեության դեպքում հավատարմագրային կառավարչի և կառավարման հիմնադրի ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է (են)`

- գույքի հավատարմագրային կառավարիչը` իր և կառավարման հիմնադրի փոխարեն

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 401)

84. ԱԱՀ վճարողների կողմից հարկային հաշիվները սահմանված կարգի խախտումներով լրացնելու համար ԱԱՀ վճարողներից գանձվում է`

- տուգանք` հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարի 10 տոկոսի չափով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 42)

85. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է`

- թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 43)

86. Հարկային մարմիններին հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում, տեղեկություններ ներկայացնող անձը վճարում է`

- տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5.000 դրամի չափով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 431)

87. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապրանքների ձեռքբերման գծով մատակարարի կողմից դուրս գրված` ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող հարկվող շրջանառությամբ հարկային հաշիվների վերաբերյալ գնորդի կողմից հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չներկայացնելու դեպքում`

- այդ հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցվել այդ տեղեկությունները ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 431)

88. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ավելացված արժեքի հարկի հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում (բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրի համաձայն անձը կրում է գործարքը կատարելու պարտավորություն), այդպիսի հարկային հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է`

- այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք այդ գումարի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք. հոդված 441)

89. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկատուներից ձեռք բերված ապրանքների գծով հարկային հաշիվների ստացման դեպքում այդ հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները այդ ցանկի հրապարակմանը հաջորդ օրվանից`

- հաշվանցման ենթակա չեն

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 441)

90. Մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները, օրենքով սահմանված` հաշվանցում կատարելու համար մյուս պայմանների բավարարման դեպքում, հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարներից հաշվանցման ենթակա չեն`

- եթե հարկային հաշիվներում լրացված են օրենքով սահմանված բոլոր պարտադիր տվյալները (այդ թվում` առանձին տողով նշված է ԱԱՀ-ի գումարը), սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ից ազատված գործարքների գծով

(«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 441)

91. Ակցիզային հարկ վճարվում է`

- Օրենքով սահմանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրողների կողմից օտարման դեպքերում

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

92. Ակցիզային հարկ վճարում են`

- ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտադրող (ներառյալ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական և ֆիզիկական անձինք

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

93. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի պարտավորությունը կրում են`

- Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձինք` պատվիրատուները

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

94. Արտադրողից էթիլային սպիրտի ձեռքբերման և շշալցման ամբողջ շղթայում ակցիզային հարկ վճարողներ են համարվում`

- ինչպես էթիլային սպիրտ արտադրող-իրացնողները, այնպես էլ շշալցնողները

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

95. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի պարտավորությունը կրում են`

- Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

96. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է`

- գրավատուն, եթե նա ակցիզային հարկ վճարող է

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

97. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

- Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

98. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ խաղողի և այլ գինիների, գինենյութի և սպիրտային խմիչքների) համար հարկման բազա է համարվում`

- այդ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված չափման բնաիրային միավորներով

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 4 և 5)

99. Հայաստանի Հանրապետությունից արտահանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը`

- ակցիզային հարկով չի հարկվում, եթե առկա է օրենքով սահմանված փաստաթուղթը

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

100. Ակցիզային հարկով չեն հարկվում`

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը` եթե դրանց քանակը կամ արժեքը չի գերազանցում մաքսային օրենսդրությամբ սահմանված քանակը կամ մաքսային արժեքը

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

101. Ստորև թվարկվող դրույթներից ո՞րն է ճշմարիտ`

- ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի կանխավճար

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

102. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից արտադրված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարներից հաշվանցման ենթակա են`

- ձեռք բերված և ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները` արտադրանքի իրացմանը համամասնորեն

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

103. Ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկը վճարվում է`

- ներմուծումից հետո 10 օրվա ընթացքում

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

104. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է`

- մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

105. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից արտադրված և արտահանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման դեպքում, ակցիզային հարկ վճարողին չի վերադարձվում`

- ներմուծված և ձեռք բերված հումքի դիմաց հաշվարկված և չվճարված ակցիզային հարկի գումարը

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

106. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից արտադրված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարից այդ արտադրանքի պատրաստման համար օգտագործված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարի հաշվանցման հետևանքով առաջացող բացասական տարբերությունը`

- հաշվանցվել կամ հետ վերադարձվել չի կարող

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

107. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկ վճարողին ակցիզային հարկի գումարը հետ է վերադարձվում`

- այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

108. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք`

- թաքցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

109. Ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի ճշգրտված հաշվարկներ ներկայացնելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք`

- մեկից ավելի յուրաքանչյուր ճշգրտված հաշվարկի համար` 200 հազ. դրամի չափով

(«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

110. Շահութահարկը`

- հարկ վճարողների կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

111. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում`

- սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

112. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում`

- ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, բացառությամբ ՀՀ պետական կառավարչական հիմնարկների, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով և ՀՀ կենտրոնական բանկի

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

113. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ռեզիդենտ են համարվում`

- Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպությունները, բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

114. Շահութահարկով հարկվող օբյեկտ է համարվում`

- ռեզիդենտների համար` ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

115. Շահութահարկով հարկվող օբյեկտ է համարվում`

- ոչ ռեզիդենտների համար` հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող շահույթը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

116. Շահութահարկով հարկվող շահույթը`

- հարկատուի համախառն եկամտի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

117. Շահութահարկով հարկվող շահույթը`

- հարկատուի համախառն եկամտի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

118. Շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը`

- հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

119. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ է համարվում`

- հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

120. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, սեփական կապիտալ է համարվում`

- ակտիվների և պարտավորությունների տարբերությունը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

121. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ակտիվ է համարվում`

- հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը նյութական ակտիվները, գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները ոչ նյութական ակտիվները, արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

122. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտավորություն է համարվում`

- հարկատուի առկա պարտքը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

123. Հարկվող շահույթը որոշելիս եկամուտների թվին են դասվում մասնավորապես`

- անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

124. Հարկվող շահույթը որոշելիս եկամուտների թվին են դասվում մասնավորապես`

- հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և կամ ավելի ցույց տրված նվազեցումը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

125. Առևտրային կազմակերպության հարկվող շահույթը որոշելիս անհատույց ստացված ակտիվները`

- դասվում են եկամուտների թվին

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

126. Հարկվող շահույթը որոշելիս օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները դասվու՞մ են արդյոք եկամուտների թվին`

- ոչ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

127. Հարկվող շահույթը որոշելիս եկամուտների թվին են դասվում կրեդիտորական պարտքերի գումարները, եթե`

- դրանք ՀՀ կառավարության սահմանած կարգով ճանաչվել են անհուսալի և դուրս գրվել

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

128. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ցպահանջ կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է`

- պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

129. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ չի համարվում`

- համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

130. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը`

- եկամուտ չի համարվում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

131. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս`

- նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

132. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս`

- համախառն եկամտից թույլատրվում է կատարել միայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նվազեցումները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

133. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս`

- համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

134. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծախս է համարվում`

- հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

135. Շահութահարկը հաշվարկելիս ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

- հավատարմագրային գործառնությունների ծախսերը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

136. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծախս չեն համարվում`

- այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

137. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը`

- նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

138. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը`

- որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

139. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

140. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- վարձակալի մոտ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

141. Շահութահարկով հարկման նպատակով շինության վրա կատարված կապիտալ բնույթի ծախսը, որը գերազանցում է ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ շինության հաշվեկշռային արժեքը`

- ավելացվում է այդ շինության հաշվեկշռային արժեքին և ամորտիզացվում օրենքով սահմանված կարգով, բայց ոչ պակաս հինգ տարում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

142. Շահութահարկով հարկման նպատակով շինության վրա կատարված կապիտալ բնույթի ծախսը, որը չի գերազանցում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ շինության հաշվեկշռային արժեքը`

- ավելացվում է այդ շինության հաշվեկշռային արժեքին և ամորտիզացվում է օրենքով սահմանված կարգով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

143. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա հարկատուի կատարած ծախսերը`

- նվազեցվում են ոչ նյութական ակտիվների համար սահմանված կարգով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

144. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա հարկատուի կատարած ծախսերը`

- նվազեցվում են կատարման տարվա ընթացքում ամբողջությամբ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

145. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում`

- այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

146. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին վերադարձվող միջոցների գումարը`

- հարկվող շահույթը որոշելիս նվազեցվում է համախառն եկամուտից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 17)

147. Վարկային կազմակերպությունները շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս`

- համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

148. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս բանկային և վարկային կազմակերպություններ չհամարվող կազմակերպությունները`

- համախառն եկամուտը նվազեցնում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար ՀՀ կառավարության սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

149. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս`

- բանկերը համախառն եկամուտը նվազեցնում են ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

150. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- ՀՀ կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի ծախսերի չափով` առանց հիմնավորող փաստաթղթերի

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

151. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից ստորև նշվածներից ո՞րն է նվազեցվում`

- հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ երեք տարիներում ավելի ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված նվազեցումը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

152. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

153. Շահութահարկով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

154. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատույց ստացված ակտիվները`

- եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

155. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկատուի գործունեությունից վնասը`

- «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 25)

156. Հարկվող շահույթը որոշելիս`

- համախառն եկամուտը չի նվազեցվում նախորդ 5 տարիներին առաջացած վնասների չափով, եթե հաշվետու տարում կազմակերպությունը միաձուլվել, միացել կամ վերակազմավորվել է

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 25)

157. Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, շահաբաժին է համարվում`

- այլ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

158. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը`

- նվազեցվում է ռեզիդենտ հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

159. Իրավաբանական անձի լուծարման դեպքում հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը`

- նվազեցվում է հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

160. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը`

- համախառն եկամտից նվազեցվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացմանը համապատասխան

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

161. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները`

- կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

162. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի չափով`

- համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

163. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի չափով`

- համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

164. Շահութահարկի գումարը հաշվարկվում է`

- հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 33)

165. Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

- հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 38)

166. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարված ներդրման արժեքը 2004 թվականի հունվարի 1-ից կազմում է 500 մլն դրամ, ապա`

- տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը 2004 և 2005 թվականներին նվազեցվում է 100 տոկոսով, իսկ հետագա տարիներին չի նվազեցվում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 39)

167. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ բանկի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 2004 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն. դրամ, ապա`

- տվյալ ռեզիդենտի համար արտոնություն սահմանված չէ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 39)

168. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող`

- ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 391)

169. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող`

- ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 391)

170. Շահութահարկով հարկվող օբյեկտը որոշելիս`

- եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 42)

171. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են`

- շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 46)

172. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և, կամ, միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները`

- շահութահարկի հաշվարկ չեն լրացնում և չեն ներկայացնում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 46)

173. Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար օրենքով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը`

- նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով) արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 47)

174. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որ հիմնադրված հարկատուն`

- կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմին

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 47)

175. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա`

- դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի համաձայն

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 47)

176. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա`

- վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 47)

177. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը`

- նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 471)

178. Եթե օրենքով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը փոքր է նվազագույն շահութահարկի ամսական գումարից, ապա`

- հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի ամսական գումարի վճարում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 471)

179. Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե`

- մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 50)

180. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից չբխող սխալներ հայտնաբերելու դեպքում`

- հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 51)

181. Հարկատուի կողմից ներկայացված շահութահարկի ճշտված հաշվարկի հիման վրա`

- օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 51)

182. Հայաստանի Հանրապետությունում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը`

- նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան, բայց այդ նվազեցվող գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 52)

183. Եթե օտարերկրյա պետություններում ռեզիդենտների վճարած` օրենքով սահմանված կարգով որոշված նվազեցման ենթակա շահութահարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա`

- գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 52)

184. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտներ են համարվում`

- Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

185. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ է համարվում`

- Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը` անկախ վճարման վայրից

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

186. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտների ստացած պասիվ եկամուտներ են համարվում`

- ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրելով), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

187. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստորև թվարկվածներից որը հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտ չէ`

- Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքի` Հայաստանի Հանրապետությունից դուրս իրացումից ստացված եկամուտը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

188. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստորև թվարկվածներից որը հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտ չէ`

- ՀՀ սահմաններից դուրս արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը, որի վճարումը կատարվել է ոչ ռեզիդենտի կողից ՀՀ տարածքում

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

189. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը`

- Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 54)

190. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելու հետ կապված գործունեությունը`

- որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 55)

191. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից`

- ստացած եկամուտը հարկման ենթակա չէ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 55)

192. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը`

- չի նվազեցվում հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 56)

193. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում`

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 57)

194. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայաստանյան աղբյուրներից շահաբաժին ստացող ոչ ռեզիդենտը`

- շահութահարկով հարկվում է վճարման աղբյուրի մոտ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 58)

195. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայաստանյան աղբյուրներից եկամուտներ (բացառությամբ շահաբաժինների) ստացող ոչ ռեզիդենտը`

- կարող է ազատվել աղբյուրի մոտ շահութահարկի պահումից, եթե վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք են և ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաստատված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառված լինելու և հարկատուի հաշվառման համար ունենալու մասին

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 58)

196. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստորաբաժանման միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտը`

- տարվա ընթացքում` կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ, եթե նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 59)

197. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ ռեզիդենտը տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմիններին է ներկայացնում`

- հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 60)

198. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումը`

- հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 60)

199. Ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանման վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում

որոշվում է`

- որպես գործունեությունից ստացած տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 61)

200. Շահութահարկը աղբյուրի մոտ չպահելու դեպքում`

- հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը

(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 70)

201. Եկամտահարկը`

- հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

202. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում`

- ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

203. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ռեզիդենտ է համարվում`

- այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

204. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կենսական շահերի կենտրոն է համարվում`

- այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

205. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում`

- ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող եկամուտը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

206. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում`

- հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

207. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող օբյեկտ է համարվում`

- Ոչ ռեզիդենտի համար հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

208. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող եկամուտը`

- հարկատուի համախառն եկամտի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

209. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկվող եկամուտը`

- հարկատուի համախառն եկամտի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

210. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, համախառն եկամուտը`

- հաշվետու ժամանակաշրջանում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրից

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

211. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ են համարվում`

- խաղատներում, շահումով խաղերում ստացած եկամուտները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

212. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ է համարվում`

- ապահովագրական հատուցումը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

213. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ չեն համարվում`

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան վճարվող կենսաթոշակները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

214. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եկամուտ չեն համարվում`

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան վճարվող ապրուստավճարները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

215. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս`

- համախառն եկամտից կարող են կատարվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նվազեցումները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

216. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նվազեցումներն են`

- նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

217. Եկամտահարկը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են`

- ապահովագրական հատուցումները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

218. Եկամտահարկը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում է`

- պարենային բավարարման արժեքը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

219. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

- ստացված շահաբաժինների չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

220. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

- գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

221. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է`

- գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

222. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամուտը`

- նվազեցվում է համախառն եկամտից

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

223. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը`

- նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումարի չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

224. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը`

- նվազեցվում է ՀՀ քաղաքական կուսակցություններին փոխանցված միջոցների, նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

225. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս`

- համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 20 000 դրամի չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

226. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս հարկային գործակալը`

- օրենքով սահմանված անձնական նվազեցումը կատարում է առանց հաշվի առնելու տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

227. Եկամտահարկով հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող ծախսն անհրաժեշտ է համարվում, եթե`

- անմիջականորեն և բացառապես կապված է տվյալ եկամտի ստացման հետ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

228. ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը եկամտահարկի ինչ դրույքաչափով է հարկում հարկային գործակալը`

- մինչև 80.000 դրամ ամսական հարկվող եկամտի դեպքում` հարկվող եկամտի 10 տոկոսի չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

229. ֆիզիկական անձին վճարված տոկոսները եկամտահարկի ինչ դրույքաչափով են հարկվում`

- 10 տոկոս դրույքաչափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

230. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային գործակալը ֆիզիկական անձից բնակարան ձեռք բերելու դեպքում`

- եկամտահարկը հաշվարկում է վճարվող եկամտի 10 տոկոսի չափով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

231. Հարկային գործակալը եկամտահարկի պահում չի իրականացնում, եթե`

- վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով օրենքով պահանջվող բոլոր տվյալները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

232. Հարկային գործակալը եկամտահարկի պահում չի իրականացնում, եթե`

- վճարվում են խաղատներում ստացված եկամուտներ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

233. Հարկային գործակալը եկամտահարկի պահում չի իրականացնում, եթե`

- վճարվում են վիճակախաղի իրային շահումներ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

234. Հարկային գործակալը եկամտահարկի պահումը իրականացնում է`

- յուրաքանչյուր վճարման դեպքում

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

235. Ընթացիկ ամսում ֆիզիկական անձին մի քանի անգամ եկամուտ վճարելիս հարկային գործակալը`

- կատարում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

236. Հարկային գործակալը պահված (գանձված) եկամտահարկը բյուջե է վճարում`

- ֆիզիկական անձանց եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

237. Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ`

- կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

238. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկելիս ծախսերի թվին են դասվում`

- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

239. Անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկը հաշվարկելիս ծախսերի թվին են դասվում`

- պատճառած վնասի հատուցումը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

240. Անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկը հաշվարկելիս ծախսերի թվին են դասվում`

- աուդիտորական ծառայությունների ծախսերը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

241. Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը`

- չի կարող պակաս լինել 30000 դրամից

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

242. Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը`

- 30.000 դրամից պակաս լինելու դեպքում վճարվում է 30.000 դրամ և դրանց տարբերությունը վերադարձման ենթակա չէ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

243. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը`

- կարող է պակաս լինել 30.000 դրամից

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

244. Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը`

- հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

245. Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմնին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ`

- այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

246. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն`

- պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ` օրենքով սահմանված կարգով

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդ. 29)

247. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկատուն`

- կարող է կանխավճարներ չկատարել մինչ հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ, եթե ընթացիկ տարում է գործունեությունը սկսում

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 29)

248. Անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկի կանխավճարային մուծումները`

- կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 29)

249. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկ վճարող ֆիզիկական անձինք`

- պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, եթե օրենքով այլ բան սահմանված չէ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

250. Ֆիզիկական անձինք իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող են չներկայացնել, եթե`

- հարկային տարում ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնք օրենքի համաձայն համարվում են նվազեցվող եկամուտներ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

251. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են`

- տվյալ տարվան հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

252. Հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե`

- մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

253. Տարեկան եկամուտների մասին հայտարարագրերում արտացոլված տվյալներում ֆիզիկական անձինք իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել`

- ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

254. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված աշխատավարձից ՀՀ քաղաքացիները`

- յուրաքանչյուր ամիս կատարում են տվյալ ամսվա համախառն եկամտի 10 տոկոսի չափով եկամտահարկի վճարումներ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 311)

255. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

- ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 34)

256. Ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտը`

- հարկման ենթակա չէ, եթե կապված է ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեության հետ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 35)

257. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտահարկի ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում`

- կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 37)

258. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում`

- անհատ ձեռնարկատերից գանձվում է տուգանք` ավելի ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:

(«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 38)

259. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապառքը`

- օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումարն է

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

260. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սոցիալական վճարներ են կատարում`

- գործատուները, վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

261. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք`

- որպես գործատու իրենց մոտ վարձու աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների համար սոցիալական վճարների կատարումից չեն ազատվում

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

262. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները`

- սոցիալական վճարներ չեն կատարում, եթե իրենց մոտ չունեն վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

263. Օտարերկրյա քաղաքացիների վարձու աշխատանքն օգտագործող գործատուները`

- ազատվում են նրանց համար սոցիալական վճարների կատարման պարտավորությունից

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

264. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է`

- վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

265. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է`

- գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

266. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է`

- գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

267. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է`

- անհատ ձեռնարկատերերի տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

268. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են`

- առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

269. Գործատուն վարձու աշխատողին 20. 000 դրամ աշխատավարձ վճարելու դեպքում`

- համապատասխան բյուջե է վճարում 5600 դրամ

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

270. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում`

- աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

271. Անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարումներ են կատարում`

- Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը մինչև 1200000 դրամ լինելու դեպքում 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60.000 դրամից

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

272. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը`

- սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

273. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործատուները`

- յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում և ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 20-ը

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

274. Անհատ ձեռնարկատերերը տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և ամսական վճարված նվազագույն սոցիալական վճարների տարբերությունը`

- ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

275. Սոցիալական վճարների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում`

- ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0.15 տոկոսի չափով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

276. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից`

- գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ լիազորված մարմնի կողմից հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

277. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապահովադիրների լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում`

- այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

278. Սոցիալական վճարումների կատարման արտոնություններ`

- սահմանվում են օրենքով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

279. Սոցիալական վճարների հաշվետվությունները հայտարարագրերը սխալ կազմելու համար`

- ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

280. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքում`

- գործատուն տվյալ արձանագրման ամսում հաշվարկում և վճարում է այդ չձևակերպված վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

281. Ավելի վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները`

- հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

282. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապահովադիրները`

- պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

283. Սոցիալական վճարումներ կատարողները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն`

- մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

284. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու կարգի խախտման դեպքերում`

- գործատուն սոցիալական վճարները հաշվարկում (վերահաշվարկում) է ընդհանուր սահմանված կարգով

(«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

285. Պարզեցված հարկը`

- օրենքով սահմանված չափով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

286. Պարզեցված հարկը`

- նոտարների համար փոխարինում է ԱԱՀ-ին և եկամտահարկին

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

287. Պարզեցված հարկ վճարողների համար «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով`

- կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

288. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում`

- իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և օրենքով սահմանված պայմանները բավարարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

289. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել`

- նոտարները, անգամ եթե նրանց նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը գերազանցել է 50 մլն դրամը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

290. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`

- առևտրային գործունեության հարցերով խորհրդատվություն իրականացնողները

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

291. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործունեության մի քանի տեսակներով զբաղվող անձինք`

- կարող են պարզեցված հարկ վճարել, եթե նրանց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50 մլն դրամը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

292. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքներ ներմուծող անձինք`

- չեն կարող համարվել պարզեցված հարկ վճարող, եթե նրանց կողմից նախորդ տարվա ընթացքում ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին, գերազանցում է 1 մլն դրամը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

293. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, տվյալ տարվա հունվարի 1-ին 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող անձինք`

- չեն կարող պարզեցված հարկ վճարող համարվել

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

294. Պարզեցված հարկ վճարող չեն կարող լինել`

- այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50 % և ավելի փայաբաժինը բաժնետոմսը, բաժնեմասը պատկանում է պարզեցված հարկ վճարողին

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

295. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններին բավարարող հարկ վճարողը կարող է համարվել պարզեցված հարկ վճարող, եթե`

- իր հաշվառման մարմին սահմանված ժամկետում ներկայացնում է ՀՀ պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

296. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե`

- հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

297. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

- հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

298. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարձակալության և փոխառության գործարքներ իրականացնելու դեպքում`

- պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի և փոխատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը` վարձավճարները և տոկոսները

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

299. Պարզեցված հարկ վճարողները հարկը հաշվարկում են`

- ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի` իրացման շրջանառության նկատմամբ 3.5 տոկոս դրույքաչափով, եթե առևտրային գործունեություն են իրականացնում խանութների, կրպակների տաղավարների միջոցով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

300. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտը որոշելիս`

- եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

301. Պարզեցված հարկ վճարողները`

- այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

302. Պարզեցված հարկ`

- վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձին և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

303. Պարզեցված հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց վճարած ավելացված արժեքի հարկի գումարները`

- միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

304. Պարզեցված հարկ վճարողները իրենց վարձու աշխատողների համար`

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով վճարում են հաստատագրված վճար` յուրաքանչյուրի համար ամսական 6.000 դրամ

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

305. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին)`

- դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

306. Պարզեցված հարկ վճարող դարձած անձինք`

- որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

307. Պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից`

- չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների ձեռք բերված ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարած ծախսերը

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

308. Պարզեցված հարկ վճարողները`

- «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

309. Պարզեցված հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում`

- տվյալ եռամսյակի համար հարկը վճարելու ժամկետում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցման

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

310. Վարձու աշխատողների թվաքանակը թերհայտարարագրելու համար պարզեցված հարկ վճարողները`

- վճարում են տուգանք` յուրաքանչյուր չհայտարարագրված աշխատողի համար 50.0 հազար դրամի չափով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

311. Պարզեցված հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում`

- գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

312. Պարզեցված հարկ վճարողը վիճակախաղերի կազմակերպման գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում`

- վճարում է տուգանք` 100 հազար դրամի չափով

(«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

313. Հաստատագրված վճարը փոխարինում է`

- ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին)

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

314. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է`

- ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

315. Իրավաբանական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է`

- ավելացված արժեքի հարկի և (կամ) շահութահարկի գումարին

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

316. Հաստատագրված վճարը`

- պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

317. Հաստատագրված վճար վճարողները`

- «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

318. Հաստատագրված վճար վճարողների համար`

- հաշվի չեն առնվում շահութահարկի կամ եկամտահարկի գծով նվազեցումները

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

319. Հաստատագրված վճար վճարողների համար`

- հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

320. Հաստատագրված վճարի գումարի մեջ բացառությամբ մի քանի տեսակների ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`

- 60 տոկոսի չափով

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

321. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության համար սահմանված հաստատագրված վճարում`

- շահութահարկի հաշվարկային մեծությունը 100 տոկոս է

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

322. Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ է հանդիսանում`

- ավտոտրանսպորտային գործունեությունը

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

323. Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ է հանդիսանում`

- համակարգչային խաղերի կազմակերպումը

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

324. Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում`

- օրենքով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների համախումբը` դրամական արտահայտությամբ

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

325. Հաստատագրված վճար վճարողները հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ տեղեկություններն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում`

- մինչև օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը)

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

326. Հաստատագրված վճար վճարողները հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են`

- իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

327. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում`

- հաստատագրված վճար վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (2 օրինակից) ներկայացնելու միջոցով

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

328. Հաստատագրված վճար վճարողները`

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ)

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

329. Հաստատագրված վճար վճարողները`

- օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

330. Բացառապես «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում`

- հաստատագրված վճար վճարողները հարկային տեսչության մարմիններին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

331. Հաստատագրված վճար վճարողները`

- իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

332. Հաստատագրված վճար վճարողների կողմից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում`

- պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 17)

333. Հաստատագրված վճար վճարողները «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարված) ավելացված արժեքի հարկի գումարները`

- միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին)

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

334. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է`

- վճարողի կողմից ինքնուրույնաբար, յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

335. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով`

- շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

336. Հաստատագրված վճար`

- վճարողների համար հաստատագրված վճարի գումարի նվազագույն չափ սահմանված չէ

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

337. Եթե վիճակախաղ կազմակերպողները չեն ներկայացրել հաստատագրված վճարների հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա`

- հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված և հարկային տեսչության մարմինների կողմից կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում

(«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 94)

338. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում`

- հողի սեփականատերերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողները

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

339. Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հողի հարկը գանձվում է`

- վարձատուից

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

340. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում`

- հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

341. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում`

- հողի կադաստրային գնահատման արժեքը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդ. 2)

342. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանված է`

- կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15% -ի չափով

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

343. Բնակավայրի ներսում գտնվող ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանված է`

- կադաստրային գնահատման արժեքի 1 % -ի չափով

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

344. Բնակավայրից դուրս գտնվող ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանված է`

- կադաստրային գնահատման արժեքի 0.5 % -ի չափով

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

345. Հողի հարկը հաշվարկվում է սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման`

- հաջորդ ամսից

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

346. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է`

- այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

347. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է`

- արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

348. Հողի հարկից ազատվում են`

- ծառաբանական զբոսայգիները

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

349. Ձեռնարկությունները հողի հարկի հաշվարկները ներկայացնում են`

- ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

350. Հողի հարկ վճարողների հաշվառումը և հարկի հաշվարկումը կատարվում է`

- յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

351. Քաղաքացիները և գյուղացիական տնտեսությունները տվյալ տարվա համար հաշվարկված հողի հարկը վճարում են հավասար մասերով, ոչ ուշ, քան`

- մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

352. Ձեռնարկությունները հողի հարկը վճարում են բյուջե`

- եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը

(«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

353. Ստորև նշված դրույթներից ո՞րն է սխալ`

- գույքահարկը ուղղակի հարկ է, որն անմիջականորեն կախված է հարկատուների տնտեսական գործունեության արդյունքներից

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

354. Գույքահարկի գծով հարկատուներ չեն հանդիսանում`

- տեղական ինքնակառավարման մարմինները

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

355. Փոխադրամիջոցի գույքահարկով հարկման բազան նրա`

- քաշող շարժիչի (շարժիչների) հզորությունն է

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

356. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող 5 մլն դրամ հարկման բազա ունեցող անավարտ կիսակառույց`

- շինությունների գույքահարկի գումարը կազմում է 2100 դրամ

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

357. Հասարակական և արտադրական նշանակության շինությունները գույքահարկով հարկվում են`

- 0.3 տոկոս դրույքաչափով

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

358. 25 տարվա վաղեմություն ունեցող բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար`

- գույքահարկ չի հաշվարկվում

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

359. Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է`

- համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

360. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման`

- ամսվան հաջորդող ամսվա 1-ից

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

361. Ֆիզիկական անձանց շինության օտարման դեպքում նախկին սեփականատիրոջ գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները`

- անցնում են շինության նոր սեփականատիրոջը

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

362. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկները ներկայացնում են`

- յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև հաշվետու եռամսյակին անմիջապես հաջորդող ամսվա 25-ը ներառյալ

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

363. Ֆիզիկական անձինք շինությունների գույքահարկի հաշվարկները ներկայացնում են`

- յուրաքանչյուր շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

364. Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բաժնետիրոջ շինության (մասի) գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ`

- յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

365. Հարկատու համարվող ֆիզիկական անձինք հաշվարկված գույքահարկի տարեկան գումարը վճարում են`

- մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

366. Կազմակերպությունները հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են`

- յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

367. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհրաժեշտության դեպքում, առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար գույքահարկի արտոնություններ`

- կարող է սահմանել համայնքի ավագանին

(«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

368. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, ոչ սակագնային կարգավորման միջոցները` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցներն են, որոնք`

- ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծումը և արտահանումը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 2)

369. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողությունների կատարման կամ անգործության համար կրում են պատասխանատվություն`

- մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 13)

370. Այն կազմակերպությունները, հիմնարկները և ֆիզիկական անձինք, որոնք շահագրգռված են իրենց տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար, անվճար կարգով մաքսային մարմիններին են տրամադրում`

- անհրաժեշտ տարածքներ, գրասենյակներ, պահեստներ, սարքավորումներ, կապի միջոցներ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 13)

371. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել`

- օրենքով նախատեսված դեպքերում

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 18)

372. Վերադաս մաքսային մարմնի նախանշած սահմանային մաքսային կետերում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են փոխադրվել`

- շաբաթվա բոլոր օրերին, բացառությամբ հանգստյան օրերի

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 21)

373. Մաքսային գործի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված են`

- 15 մաքսային ռեժիմներ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 22)

374. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից`

- անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե ՀՀ մաքսային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 23)

375. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացումն իրականացվում է`

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 241)

376. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք`

- առանց հետագա արտահանման պարտավորության

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 25)

377. «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով և դեպքերում`

- գանձվում են մաքսային վճարներ, կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 25)

378. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «վերաներմուծում» ռեժիմը կարգավորում է`

- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում» ռեժիմներով արտահանված ապրանքների և «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմով արտահանված` Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների հետադարձ ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 26)

379. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «վերաներմուծում» ռեժիմի շրջանակներում մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում`

- վերադարձվում են նախկինում դրանց արտահանման համար գանձված մաքսատուրքի գումարները

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 26)

380. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «տարանցիկ փոխադրում» ռեժիմը կարգավորում է`

- մաքսային հսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմինը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 27)

381. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմի շրջանակներում`

- մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով սահմանված դեպքերում` այլ վճարների, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ մաքսային օրենսգրքով, այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այս մաքսային ռեժիմի համար նախատեսված դեպքերի

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 27)

382. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմի շրջանակներում պահանջվում է երկու մաքսային կետերի միջև ապրանքների տեղափոխման ավարտ առավելագույնը`

- տասն օրվա ընթացքում

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 27)

383. ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով ապրանքների և տրանսպորտային միջոցների «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխման համար նախատեսված պատասխանատվությունը կրում է`

- ապրանքներ տեղափոխող անձը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 28)

384. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմը կարող է կիրառվել այն ապրանքների համար`

- որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված չէ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 30)

385. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները կարող են պահվել`

- մինչև մեկ տարի ժամկետով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 30)

386. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է`

- ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 33)

387. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է`

- ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 34)

388. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել`

- նոր ապրանքների պատրաստում, այդ թվում` ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 34)

389. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար`

- «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 39)

390. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունը սահմանում է`

- Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 35)

391. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է`

- ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 37)

392. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը`

- մեկ տարուց ավելի ժամկետով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 37)

393. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները`

- հսկվում են մաքսային մարմինների կողմից

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 39)

394. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է`

- հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 41)

395. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի շրջանակներում`

- չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 41)

396. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմը կարգավորում է`

- Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված ազատ մաքսային պահեստներում պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծելը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 45)

397. «Ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմը չի կարող կիրառվել`

- Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 45)

398. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները`

- մեծածախ վաճառք

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 46)

399. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, մաքսային մարմիններն իրավունք ունեն արգելել ազատ մաքսային պահեստում

- այն անձանց գործունեությունը, որոնք չեն կատարում սույն օրենսգրքի և իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև նրանց մուտքը` ազատ մաքսային պահեստ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 46)

400. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները`

- կարող են պահպանվել մինչև 3 տարի ժամկետով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 47)

401. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է`

- ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, այդ տարածքից ապրանքներ արտահանելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 471)

402. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք և այլ ապրանքներ, որոնք համարվում են սահմանափակ շրջանառության օբյեկտներ, ազատ տնտեսական գոտու տարածք կարող են ներմուծվել`

- համապատասխան թույլտվության առկայության դեպքում

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 471)

403. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է`

- այդտեղ գտնվող ապրանքների մանրածախ վաճառքը, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նշված դեպքերի

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 472)

404. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքները`

- կարող են պահպանվել անժամկետ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 473)

405. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է`

- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 48)

406. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը`

- մեկ տարուց ավելի ժամկետով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 51)

407. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է`

- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից առանց հետագա ներմուծման պարտավորության ապրանքներ արտահանելը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 51)

408. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը կարգավորում է`

- ապրանքների անհատույց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը ապրանքներ տեղափոխող անձի կողմից

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 53)

409. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, «ոչնչացում» ռեժիմը կարգավորում է`

- ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 54)

410. Հայաստանի Հանրապետության արժույթի, արժեթղթերի, արտարժույթի, պատմական, հնագիտական և մշակութային նշանակության արժեքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման կարգը`

- սահմանվում է ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 57)

411. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ`

- ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 75)

412. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն, մաքսային վճարներ են հանդիսանում`

- մաքսատուրքերը, մաքսավճարները և մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 97)

413. Մաքսատուրքերը`

- պարտադիր վճարներ են

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 98)

414. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, որպես հայտարարատու կարող է հանդես գալ`

- ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 131)

415. Յուրահատուկ մաքսատուրքեր են համարվում այն մաքսատուրքերը, որոնք`

- հաշվարկվում են կայուն դրույքաչափով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 101)

416. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ տեղափոխել ապրանքներ, որոնց`

- ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 105)

417. ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, եթե ապրանքի արտադրությանը մասնակցել են մեկից ավելի երկրներ, ապա ծագման երկիր է համարվում այն երկիրը`

- որտեղ վերջին անգամ կատարվել են բավարար վերամշակման աշխատանքներ

(ՀՀ մաքսային օրենսգիրք, հոդված 161)

418. Պետական տուրքի գանձման օբյեկտ են`

- ծառայությունները կամ գործողությունները

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

419. Պետական տուրքը գանձվում է`

- պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

420. Որտե՞ղ է մուծվում պետական տուրքի գումարը`

- պետական և (կամ) համայնքների բյուջեներ

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

421. Ֆիզիկական անձանց համար պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում`

- պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

422. Պետական տուրքի գանձման օբյեկտ է համարվում`

- համապատասխան ծառայությունների մատուցումը կամ գործողությունների կատարումը

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

423. Պետական տուրք չի գանձվում`

- ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

424. Պետական տուրք չի գանձվում`

- ջրօգտագործման համար

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

425. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են`

- գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

426. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են`

- օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ կամ գնահատման ենթակա գույքի արժեքի նկատմամբ

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

427. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են`

- օրենքով

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 9 և 20)

428. Բազային տուրքի չափ է սահմանված`

- 1000 դրամը

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

429. Ծառայությունից օգտվողը պետական տուրքի գումարը վճարում է`

- բանկային համակարգի միջոցով կամ ծառայության մատուցման վայրում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

430. Տարեկան պետական տուրքերը վճարվում են մեկ տարվա ընթացքում`

- մինչև առաջին անգամ կատարված վճարման օրը

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 34)

431. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման`

- պաշտոնատար անձանցից

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 35)

432. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար գանձվում է`

- պետական տուրք

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

433. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է`

- նշված ծառայությունների համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի կրկնակի չափով

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

434. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

- Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 29)

435. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ չեն կարող սահմանել`

- մարզպետները

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

436. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները

(Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

437. Որտե՞ղ է մնում պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը`

- պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

438. Կանխիկ գանձված պետական տուրքի գումարները ե՞րբ են մուծվում բանկ`

- համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

439. Ինչպե՞ս են վարվում, երբ պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժվում է (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)`

- պետական տուրքը ենթակա է վերադարձման

(«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 38)

440. Տեղական տուրքը գանձվում է`

- տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

441. Տեղական վճարը գանձվում է`

- տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

442. Տեղական տուրքերի տեսակ է հանդիսանում`

- համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայության իրականացնելու թույլտվության տրամադրումը

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

443. Տեղական վճարների տեսակ է հանդիսանում`

- տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարը

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

444. Համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ ե՞րբ է սահմանում տեղական տուրքերի դրույքաչափերը`

- համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

445. Ո՞ր մարմինն է սահմանում տեղական տուրքերի դրույքաչափերը`

- համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

446. Ի՞նչ չափով է սահմանվում տեղական վճարի դրույքաչափը`

- տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

447. Ո՞ր մարմինը կարող է սահմանել տեղական տուրքի կամ տեղական վճարի գծով արտոնություն`

- համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

448. Ե՞րբ է գանձվում տեղական տուրքը`

- նախքան համապատասխան ծառայությունների կամ գործողությունների իրականացումը

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

449. Ո՞ր մարմինն է իրականացնում տեղական տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը`

- համայնքի ղեկավարը

(«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 17)

450. Բնապահպանական վճարը վճարվում է`

- պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

451. Բնապահպանական վճարի տեսակ չի համարվում`

- կենսապաշարների օգտագործման համար վճարը

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

452. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է`

- այդ ապրանքների մաքսային արժեքից

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

453. Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար վճարը հաշվարկվում է ելնելով`

- թափոնների ծավալներից և թունավորման դասից

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

454. Բնօգտագործման վճարի տեսակ չի համարվում`

- վնասակար նյութեր շրջակա միջավայր արտանետելու համար վճարը

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

455. Բնօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանվում են`

- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

456. Բնապահպանական և բնօգտագործման վճարների գումարները հաշվարկում են`

- վճարողները` ինքնուրույն

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

457. Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները գերազանցելու դեպքում`

- որպես վճարի դրույքաչափ կիրառվում է օրենքով սահմանված դրույքաչափին բազմապատիկ դրույքաչափ

(«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

458. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է`

- ամսական դրույքաչափերով

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

459. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի դրույքաչափը սահմանված է`

- գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

460. Ներհանրապետական փոխադրումների դեպքում ճանապարհային վճարը գանձվում է`

- մինչև փոխադրումների իրականացումը

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

461. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար կատարված հաշվարկը ստուգում են`

- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

462. Տարվա ընթացքում ավտոմոբիլային ճանապարհներին նոր գովազդ տեղադրելու դեպքում վճարի գումարը`

- նվազեցվում է տարվա անցած օրերին համամասնական գումարի չափով

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

463. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է`

- Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

464. Ճանապարհային վճարի արտոնությունները սահմանվում են`

- օրենքով

(«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

 

Բաժին III. Աուդիտ

 

1. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞րն է օրենքի կարգավորման առարկան`

- օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

2. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչն է համարվում աուդիտորական ծառայություն`

- աուդիտը և (կամ) աուդիտորական դիտարկումը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

3. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ովքե՞ր են հանդիսանում աուդիտ իրականացնող անձ`

- աուդիտորական կազմակերպությունը և (կամ) անհատ աուդիտորը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

4. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է համարվում անհատ աուդիտոր`

- աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

5. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է հանդիսանում աուդիտի ենթարկվող անձ`

- իրավաբանական անձը, հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը, որի մոտ իրականացվում են աուդիտորական ծառայություններ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

6. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է հանդիսանում աուդիտոր`

- աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

7. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր կազմակերպությունը կարող է իր անվանման մեջ օգտագործել «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալները`

- միայն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման իմաստից բխում է, որ խոսքն աուդիտորական գործունեությանը չի վերաբերում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

8. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունը որքա՞ն ժամանակ կարող է իր անվանման մեջ օգտագործել «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալները`

- չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

9. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է աուդիտորական գործունեությունը`

- ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների իրականացումն է

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

10. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, որո՞նք են աուդիտին հարակից ծառայությունները`

- աուդիտորական դիտարկումը, համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

11. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քանի՞ աուդիտորի կողմից պետք է իրականացվեն աուդիտորական ծառայությունները`

- առնվազն մեկ աուդիտորի կողմից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

12. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է աուդիտը`

- աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

13. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞րն է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակը`

- հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

14. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ե՞րբ է անցկացվում պարտադիր աուդիտը`

- օրենքով սահմանված դեպքերում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

15. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ու՞մ նախաձեռնությամբ է անցկացվում կամավոր աուդիտը`

- աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

16. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր դեպքում կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն)`

- եթե աուդիտի արդյունքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող օգտագործողների համար

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

17. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումը`

- այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

18. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպիսի՞ ընթացակարգեր են համաձայնեցված ընթացակարգերը`

- աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

19. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է կոմպիլյացիան`

- ֆինանսական տեղեկատվության հավաքագրումը, դասակարգումը և ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

20. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպիսի՞ նորմատիվ իրավական ակտեր են աուդիտի ստանդարտները`

- աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

21. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր մարմինն է սահմանում աուդիտի ստանդարտները և աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները`

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

22. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար աուդիտի ենթարկվող անձին ինչպիսի՞ ծառայություններ մատուցելու դեպքում աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը տվյալ աուդիտի ենթարկվող անձի մոտ չի կարող իրականացնել աուդիտորական ծառայություն`

- հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

23. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար աուդիտի ենթարկվող անձին ինչպիսի՞ ծառայություններ մատուցելու դեպքում աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը տվյալ աուդիտի ենթարկվող անձի մոտ չի կարող իրականացնել աուդիտորական ծառայություն`

- ակտիվների և պարտավորությունների գնահատում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

24. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է նախատեսում աուդիտի փաստաթղթավորումը`

- աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմումը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

25. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր փաստաթղթերն են համարվում աուդիտորի աշխատանքային փաստաթղթեր`

- աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող փաստաթղթերն են

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

26. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, որո՞նք են համարվում առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր`

- աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտորական հաշվետվությունը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13 և հոդված 16)

27. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ կարգով (ժամկետով) են պահպանվում աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

28. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է աուդիտորական եզրակացությունը`

- աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

29. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր իրավական ակտերով են սահմանվում աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները`

- աուդիտի ստանդարտներով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

30. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպիսի՞ փաստաթուղթ է աուդիտորական եզրակացությունը` գաղտնիության առումով`

- գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

31. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է որոշում աուդիտորական եզրակացության հրապարակման անհրաժեշտությունը`

- աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

32. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ու՞մ կողմից է ստորագրվում և հաստատվում աուդիտորական եզրակացությունը`

- ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

33. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր աուդիտորական եզրակացությունն է համարվում կեղծ`

- որը կազմվել է առանց աուդիտ անցկացնելու կամ աուդիտի ստանդարտներին համապատասխան փաստաթղթավորում իրականացնելու, ինչպես նաև այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված և աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

34. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ կարգով է աուդիտորական եզրակացությունը ճանաչվում կեղծ`

- դատական կարգով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

35. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քանի՞ օրինակից են կազմվում աուդիտորական եզրակացությունը և աուդիտորական հաշվետվությունը`

- առնվազն երկու օրինակից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14 և հոդված 16)

36. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ու՞մ են տրվում աուդիտորական հաշվետվության օրինակները`

- առնվազն մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

37. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, աուդիտորն ի՞նչ կարգավիճակով կարող է իրականացնել աուդիտորական ծառայություններ`

- ինքնուրույն` որպես անհատ աուդիտոր և (կամ) որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 17)

38. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, աուդիտ իրականացնող անձն ումի՞ց իրավունք ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն`

- աուդիտի ենթարկվող անձից, պահանջել այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից, ինչպես նաև աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անել և երրորդ անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

39. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, լիցենզավորմանը ներկայացվող պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում աուդիտ իրականացնող անձի մոտ ի՞նչ պարտականություն է առաջանում լիազորված մարմնի նկատմամբ`

- աուդիտ իրականացնող անձը պարտավոր է խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել լիազորված մարմին

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

40. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպիսի՞ հաշվետվություններ է պարտավոր աուդիտ իրականացնող անձը ներկայացնել լիազորված մարմին`

- եռամսյակային, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 18)

41. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ու՞մ իրավունք ունի աուդիտի ենթարկվող անձը տեղեկացնելու աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման մասին`

- լիազորված մարմնին, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է որևէ մասնագիտացված կառույցի, ապա նաև տվյալ մասնագիտացված կառույցին

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

42. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպե՞ս են որոշվում աուդիտորական ծառայությունների դիմաց վճարի չափը, վճարման կարգը և ձևը`

- կողմերի միջև կնքված պայմանագրով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 20)

43. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ի՞նչ է աուդիտորների որակավորումը`

- «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու ընթացակարգ է

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

44. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպե՞ս է իրականացվում աուդիտորների որակավորումը`

- քննությունների միջոցով

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

45. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր մարմինն է հաստատում աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը`

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

46. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է կազմակերպում և անցկացնում աուդիտորների որակավորման քննությունները`

- լիազորված մարմինը և (կամ) մասնագիտացված կառույցը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

47. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է հաստատում աուդիտորների որակավորման հանձնաժողովների անհատական կազմը, կանոնադրությունը`

- քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում` լիազորված մարմինը, իսկ քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում` տվյալ կառույցը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

48. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞վ է հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննությունների հարցերը`

- քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում` լիազորված մարմինը, իսկ քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում` տվյալ կառույցը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

49. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քանի՞ անդամից է բաղկացած աուդիտորների

որակավորման հանձնաժողովը`

- հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

50. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, աուդիտորների որակավորման հանձնաժողովի կազմում որքա՞ն է լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը`

- չի կարող պակաս լինել չորսից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

51. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ է մասնագիտացված կառույցի հավատարմագրումը`

- աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 221)

52. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ովքե՞ր կարող են մասնակցել աուդիտորների որակավորման քննությանը`

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

53. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ու՞մ չի թույլատրվում մասնակցել աուդիտորների որակավորման քննություններին`

- ով դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

54. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ի՞նչ ժամկետով է տրվում որակավորման վկայականը`

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

55. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր դեպքում է աուդիտորը պարտավոր լիազորված մարմին կամ մասնագիտացված կառույց դիմում ներկայացնել` որակավորման վկայականի վերաձևակերպման համար`

- իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

56. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր մարմինն է կայացնում վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը`

- այն մարմինը, որը տվել է վկայականը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 241)

57. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր կազմակերպությունը կարող է ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա`

- առևտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձեվից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

58. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմակերպության համար ստորև բերված պայմաններից ո՞րն է պարտադիր աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար`

- կազմակերպության աշխատողներից առնվազն երկուսը պետք է լինեն աուդիտոր

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

59. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմակերպության համար ստորև բերված պայմաններից ո՞րն է պարտադիր աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար`

- կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսը պետք է լինեն աուդիտոր, և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի նրանց

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 26)

60. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու դեպքում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը ե՞րբ է համարվում դադարեցված`

- աուդիտորական եզրակացությունը օրենքով սահմանված կարգով կեղծ ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

61. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր մարմինն է իրականացնում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը`

- Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 30)

62. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ո՞ր մարմինն է կազմակերպում և իրականացնում հսկողություն աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ`

- լիազորված մարմինը

(«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 30)

63. «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի համաձայն, աուդիտորին հավաստիացման միջին մակարդակ ապահովելու հնարավորություն է ընձեռում`

- դիտարկումը

(«Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120, կետ 4)

64. «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի համաձայն, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման արդյունքում ներկայացվում է հաշվետվություն`

- փաստացի ստացված տվյալների վերաբերյալ

(«Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120, կետ 9)

65. «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի համաձայն, դիտարկման արդյունքում աուդիտորի կողմից ապահովվող հավաստիացման միջին մակարդակը արտահայտվում է`

- բացասական հավաստիացման տեսքով

(«Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120, կետ 8)

66. «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի համաձայն, աուդիտի արդյունքում աուդիտորի կողմից ապահովվող հավաստիացման բարձր մակարդակը արտահայտվում է`

- դրականորեն, որպես ողջամիտ հավաստիացում

(«Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120, կետ 7)

67. «Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120-ի համաձայն, ստորև բերված ծառայություններից որոնք են հնարավորություն ընձեռում աուդիտորին ապահովելու հավաստիացման որևէ մակարդակ`

- աուդիտը և դիտարկումը

(«Աուդիտի ստանդարտների շրջանակները» աուդիտի ստանդարտ 120, կետ 4)

68. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, աուդիտորի կարծիքը`

- մեծացնում է վստահությունը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 3)

69. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, աուդիտորի կարծիքն արտահայտելու համար օգտագործվող արտահայտություններն են`

- տալիս են ճշմարիտ և իրական պատկերը

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 2)

70. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, աուդիտը պետք է պլանավորվի և իրականացվի`

- մասնագիտական կասկածամտության հիման վրա

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 6)

71. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, աուդիտի ստանդարտներին համապատասխան իրականացվող աուդիտորական ընթացակարգերը պետք է որոշվեն`

- աուդիտորի կողմից

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 7)

72. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, նշվածներից որ գործոնով են պայմանավորված աուդիտին բնորոշ այնպիսի սահմանափակումները, որոնք խանգարում են աուդիտորին էական խեղաթյուրումներ հայտնաբերելու գործում`

- այն փաստը, որ ձեռքբերված աուդիտորական ապացույցները ավելի շուտ կրում են համոզիչ, քան որոշիչ բնույթ

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 9)

73. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք կազմելու և այն արտահայտելու պատասխանատվությունը կրում է`

- աուդիտորը

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 12)

74. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200-ի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման համար պատասխանատվությունը կրում է`

- կազմակերպության ղեկավարությունը

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները» աուդիտի ստանդարտ 200, կետ 12)

75. «Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210-ի համաձայն, աուդիտորը, որին մինչև աշխատանքների ավարտը առաջարկվել է պարտավորությունը փոփոխել հավաստիացման ավելի ցածր մակարդակ ապահովող մեկ այլ պարտավորությամբ, պետք է`

- քննարկի այդ առաջարկության նպատակահարմարությունը

(«Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210, կետ 12)

76. «Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210-ի համաձայն, պարտավորությունների պայմանների փոփոխության դեպքում`

- պատվիրատուն և աուդիտորը պետք է համաձայնության գան նոր պայմանների շուրջ

(«Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210, կետ 17)

77. «Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210-ի համաձայն, եթե աուդիտորը չի կարող ընդունել պարտավորությունների փոփոխությունը և միևնույն ժամանակ նրան թույլ չի տրվում շարունակել սկզբնական պարտավորություններով նախատեսված աշխատանքները, ապա նա պետք է`

- հրաժարվի աշխատանքները իրականացնելուց

(«Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210, կետ 19)

78. «Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220-ի համաձայն որակի վերահսկողության քաղաքականությունն ու ընթացակարգերը պետք է իրականացվեն`

- ինչպես աուդիտորական կազմակերպության մակարդակով, այնպես էլ յուրաքանչյուր աուդիտի մակարդակով

(«Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220, կետ 2)

79. «Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220-ի համաձայն աուդիտորական կազմակերպությունը պետք է իրականացնի որակի վերահսկողության քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նախատեսված են հավաստիացնելու, որ աուդիտն իրականացվում է`

- աուդիտի ստանդարտներին և փորձին համապատասխան

(«Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220, կետ 4)

80. «Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220-ի համաձայն աուդիտորը պետք է իրականացնի որակի վերահսկողության այնպիսի ընթացակարգեր, որոնք`

- աուդիտ իրականացնող անձի քաղաքականության և ընթացակարգերի համատեքստում համապատասխանում են տվյալ աուդիտին

(«Աուդիտորական աշխատանքների որակի վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 220, կետ 8)

81. «Փաստաթղթավորումը» աուդիտի ստանդարտ 230-ի համաձայն աուդիտորը պետք է փաստաթղթավորի այն նյութերն ու փաստերը, որոնք, որպես ապացույց, կարևորություն են ներկայացնում`

- աուդիտորական կարծիքը հիմնավորելու հարցում

(«Փաստաթղթավորումը» աուդիտի ստանդարտ 230, կետ 2)

82. «Փաստաթղթավորումը» աուդիտի ստանդարտ 230-ի համաձայն աշխատանքային փաստաթղթերը աուդիտորը պետք է պատրաստի բավականին մանրամասն և ամբողջական`

- աուդիտի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում տալու համար

(«Փաստաթղթավորումը» աուդիտի ստանդարտ 230, կետ 5)

83. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն աուդիտորական ընթացակարգերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքների գնահատման ու իրազեկման ժամանակ աուդիտորը պետք է`

- ուսումնասիրի խարդախության կամ սխալների հետևանքով ֆինանսական հաշվետվություններում էական խեղաթյուրումներ առաջանալու ռիսկը

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 2)

84. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի ճշգրիտ իրականացման ու գործելու ընթացքում խարդախության և սխալների կանխարգելման և հայտնաբերման համար պատասխանատվությունը կրում է`

- կազմակերպության ղեկավարությունը

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 5)

85. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն խարդախությունը կարող է ներառել`

- գործարքների արդյունքները թաքցնելը և համապատասխան փաստաթղթերում չգրանցելը

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 3)

86. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն ֆինանսական հաշվետվություններում կատարված ոչ դիտավորյալ սխալներն են`

- վրիպումը կամ փաստերի սխալ մեկնաբանումը

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 4)

87. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն աուդիտորը կազմակերպությունում խարդախությունը և սխալները չկանխարգելելու համար`

- պատասխանատու չէ

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 5)

88. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն, երբ ռիսկի գնահատման միջոցով նախատեսված և իրականացված աուդիտորական ընթացակարգերի արդյունքները ցույց են տալիս, որ կարող են առկա լինել խարդախության կամ սխալների դեպքեր, ապա աուդիտորը պետք է`

- հաշվի առնի դրանց հնարավոր ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների վրա

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 15)

89. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն, երբ ձևափոխված կամ լրացուցիչ ընթացակարգերի իրականացման արդյունքում խարդախության կամ սխալների առկայության մասին կասկածները չեն փարատվում, ապա աուդիտորը պետք է`

- կազմակերպության ղեկավարության հետ քննարկի այդ հարցը և պարզի, թե արդյոք թերությունները ուղղվել կամ ֆինանսական հաշվետվություններում արտացոլվել են պատշաճորեն

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 17)

90. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն, եթե կազմակերպությունը խոչընդոտում է աուդիտորին` ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, որոնց նպատակն է որոշել, թե առկա են կամ կարող են առկա լինել արդյոք ֆինանսական հաշվետվությունների վրա էականորեն ազդող խարդախության կամ սխալների դեպքեր, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 22)

91. «Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240-ի համաձայն, եթե աուդիտորը գալիս է այն եզրակացության, որ տեղի ունեցած խարդախության կամ սխալների դեպքերը էական ազդեցություն են գործում ֆինանսական հաշվետվությունների վրա, սակայն պատշաճորեն չեն ուղղվել կամ դրանցում չեն արտացոլվել, ապա նա պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Խարդախություն և սխալներ» աուդիտի ստանդարտ 240, կետ 21)

92. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250-ի համաձայն, կազմակերպության գործունեությունը օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնելուն հետևելու գործում պատասխանատու է`

- կազմակերպության ղեկավարությունը

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250, կետ 9)

93. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250-ի համաձայն, երբ աուդիտորը իրազեկ է դառնում հնարավոր անհամապատասխանության դեպքի մասին, ապա նա պետք է`

- ձեռք բերի բավարար չափով այլ տեղեկատվություն` ֆինանսական հաշվետվությունների վրա այդ անհամապատասխանության հնարավոր ազդեցությունը գնահատելու համար

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250, կետ 26)

94. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250-ի համաձայն, եթե աուդիտորը գալիս է այն եզրակացության, որ տվյալ անհամապատասխանությունը էական ազդեցություն է գործում ֆինանսական հաշվետվությունների վրա և դրանցում պատշաճորեն չի արտացոլվել, ապա նա պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250, կետ 35)

95. «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250-ի համաձայն, եթե կազմակերպությունը խոչընդոտում է աուդիտորին` ձեռք բերելու բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, որի նպատակն է որոշել, թե առկա են կամ կարող են առկա լինել արդյոք այնպիսի անհամապատասխանություններ, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, ապա աուդիտորը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 250, կետ 36)

96. «Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300-ի համաձայն, աուդիտն արդյունավետորեն անցկացնելու համար աուդիտորը պետք է`

- պլանավորի աուդիտորական աշխատանքները

(«Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300, կետ 2)

97. «Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300-ի համաձայն, աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի կազմման համար պատասխանատվությունը կրում է`

- աուդիտորը

(«Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300, կետ 7)

98. «Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300-ի համաձայն, աուդիտորական ընթացակարգերի անսպասելի արդյունքների, ինչպես նաև հանգամանքների փոփոխման պատճառով պլանավորման գործընթացը`

- շարունակվում է աուդիտի ամբողջ ընթացքում

(«Պլանավորումը» աուդիտի ստանդարտ 300, կետ 12)

99. «Գործիմացությունը» աուդիտի ստանդարտ 310-ի համաձայն, գործի վերաբերյալ գիտելիքներն արդյունավետ օգտագործելու նպատակով աուդիտորը պետք է`

- հաշվի առնի, թե ինչպես են դրանք ազդում ֆինանսական հաշվետվությունների վրա ընդհանուր առմամբ, և թե ֆինանսական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համապատասխանում է արդյոք գործի վերաբերյալ աուդիտորի գիտելիքներին

(«Գործիմացությունը» աուդիտի ստանդարտ 310, կետ 13)

100. «էականությունը աուդիտում» աուդիտի ստանդարտ 320-ի համաձայն, եթե կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է ֆինանսական հաշվետվություններում կատարել համապատասխան ուղղումներ, իսկ ծավալուն աուդիտորական ընթացակարգերի արդյունքները հնարավորություն չեն ընձեռում աուդիտորին որոշելու, թե արդյոք չուղղված խեղաթյուրումների ամբողջությունը էական է, թե ոչ, ապա աուդիտորը պետք է`

- հաշվի առնի աուդիտորական եզրակացության համապատասխան ձևափոխման հարցը

(«էականությունը աուդիտում» աուդիտի ստանդարտ 320, կետ 15)

101. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն, աուդիտորը կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պետք է ձեռք բերի բավականաչափ գիտելիքներ`

- աուդիտը պլանավորելու և արդյունավետ աուդիտորական մոտեցումներ մշակելու նպատակով

(«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400, կետ 2)

102. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն, աուդիտորական ռիսկի բաղադրիչ չի հանդիսանում`

- հայտնաբերման ռիսկը

(«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400, կետ 3)

103. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն, աուդիտի ընդհանուր պլանը մշակելիս աուդիտորը պետք է գնահատի`

- ֆինանսական հաշվետվությունների հետ կապված բնորոշ ռիսկը

(«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400, կետ 11)

104. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն, վերահսկողության թեստերից ստացված արդյունքների հիման վրա աուդիտորը պետք է`

- ստուգի, թե արդյոք ներքին վերահսկողությունը նախագծվել և կիրառվում է այնպես, ինչպես նախատեսվել է վերահսկողության ռիսկի նախնական գնահատման ժամանակ

(«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400, կետ 34)

105. «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն, եթե աուդիտորը գտնում է, որ էական հաշիվների մնացորդների կամ գործառնությունների դասերի համար ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությանը վերաբերող չհայտնաբերման ռիսկը հնարավոր չէ իջեցնել ընդունելի մակարդակի, ապա նա պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400, կետ 47)

106. «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402-ի համաձայն, եթե պատվիրատուին սպասարկող աուդիտորը եզրակացնում է, որ սպասարկող կազմակերպության գործունեությունը կարևոր է կազմակերպության համար և վերաբերում է աուդիտին, ապա աուդիտորը պետք է բավականաչափ տեղեկատվություն ձեռք բերի`

- կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ պատկերացում կազմելու համար

(«Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402, կետ 7)

107. «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402-ի համաձայն, սպասարկող կազմակերպության աուդիտորական եզրակացությունից օգտվելիս պատվիրատուին սպասարկող աուդիտորը պետք է ուսումնասիրի`

- եզրակացության բնույթն ու բովանդակությունը

(«Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402, կետ 11)

108. «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402-ի համաձայն, սպասարկող կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի նկարագրությունը, որպես կանոն, իրականացնում է`

- սպասարկող կազմակերպության ղեկավարությունը

(«Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402, կետ 12)

109. «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402-ի համաձայն, սպասարկող կազմակերպության աուդիտի եզրակացությունը կարող է լինել հետևյալ ձևերի`

- եզրակացություն կառուցվածքի պիտանելիության և արդյունավետության վերաբերյալ

(«Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402, կետ 12)

110. «Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402-ի համաձայն, երբ պատվիրատուին սպասարկող աուդիտորն օգտվում է սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությունից, ապա`

- պատվիրատուին սպասարկող աուդիտորի եզրակացությունը չպետք է պարունակի հղում սպասարկող կազմակերպության աուդիտորի եզրակացությանը

(«Սպասարկող կազմակերպության ծառայություններից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ աուդիտորական ուսումնասիրությունները» աուդիտի ստանդարտ 402, կետ 18)

111. «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում, աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ`

- հիմնավորված եզրահանգումների հիման վրա աուդիտորական կարծիքն արտահայտելու նպատակով

(«Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500, կետ 2)

112. «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ի համաձայն, երբ աուդիտորն ի վիճակի չի լինում ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, ապա նա պետք է`

- հրաժարվի կարծիք արտահայտելուց կամ արտահայտի վերապահումներով դրական կարծիք

(«Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500, կետ 18)

113. «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501-ի համաձայն, եթե անկանխատեսելի հանգամանքների պատճառով աուդիտորը հնարավորություն չի ունենում նախատեսված օրը ներկա գտնվել ակտիվների գույքագրման գործընթացին, ապա նա պետք է`

- ինքնուրույն իրականացնի որոշ ակտիվների գույքագրումը

(«Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501, կետ 6)

114. «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501-ի համաձայն, դատական գործընթացների կամ հայցերի առկայության դեպքում կամ այն դեպքերում, երբ աուդիտորը գտնում է, որ դրանք կարող են գոյություն ունենալ, նա պետք է`

- անմիջական կապ հաստատի կազմակերպության իրավաբանների հետ

(«Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501, կետ 33)

115. «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501-ի համաձայն, եթե կազմակերպության ղեկավարությունը իրավաբանի հետ հաղորդակցվելու թույլտվություն չի տալիս աուդիտորին, ապա դա կդիտվի որպես աուդիտի շրջանակների սահմանափակում և աուդիտորը, որպես կանոն, պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501, կետ 37)

116. «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501-ի համաձայն, երբ երկարաժամկետ ներդրումները էական են ֆինանսական հաշվետվությունների համար, ապա աուդիտորը պետք է`

- ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ` դրանց գնահատման և բացահայտման վերաբերյալ

(«Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտի ստանդարտ 501, կետ 38)

117. «Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510-ի համաձայն, եթե աուդիտորական ընթացակարգերի իրականացման արդյունքում աուդիտորն ի վիճակի չի լինում սկզբնական մնացորդների վերաբերյալ ձեռք բերել բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, ապա աուդիտորական եզրակացության մեջ պետք է արտահայտվի`

- վերապահումներով դրական կարծիք

(«Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510, կետ 11)

118. «Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510-ի համաձայն, եթե խեղաթյուրման արդյունքները հստակորեն հաշվի չեն առնվել և ճշգրտորեն չեն բացահայտվել ֆինանսական հաշվետվություններում, ապա աուդիտորը պետք է`

- համապատասխանաբար արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510, կետ 12)

119. «Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510-ի համաձայն, եթե հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` սկզբնական մնացորդների առումով, համապատասխանորեն չի կիրառվում, և եթե փոփոխությունները հստակորեն հաշվի չեն առնվել և ճշգրտորեն չեն բացահայտվել, ապա աուդիտորը պետք է`

- արտահայտի համապատասխանաբար` վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Սկզբնական աուդիտ - սկզբնական մնացորդներ» աուդիտի ստանդարտ 510, կետ 13)

120. «Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520-ի համաձայն, աուդիտորը պետք է աուդիտի պլանավորման փուլում վերլուծական ընթացակարգերը կիրառի`

- կազմակերպության գործունեության մասին պատկերացում կազմելու և հնարավոր ռիսկի միջավայրերը հայտնաբերելու նպատակով

(«Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520, կետ 8)

121. «Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520-ի համաձայն, աուդիտորը պետք է կիրառի վերլուծական ընթացակարգերը աուդիտի ավարտին կամ դրան մոտ ընկած ժամանակահատվածում, եթե`

- նա գալիս է ընդհանուր եզրահանգման այն մասին, թե արդյոք ամբողջությամբ վերցրած ֆինանսական հաշվետվությունները համընկնում են կազմակերպության գործունեության վերաբերյալ աուդիտորի գիտելիքներին

(«Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520, կետ 13)

122. «Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520-ի համաձայն, երբ վերլուծական ընթացակարգերի կիրառման արդյունքում հայտնաբերվում են նշանակալի փոփոխություններ կամ այնպիսի փոխկապվածություն, որը չի համապատասխանում այլ տեղեկատվությանը կամ շեղվում է կանխատեսված գումարներից, ապա աուդիտորը պետք է`

- ուսումնասիրի և ձեռք բերի համապատասխան բացատրություններ, ինչպես նաև դրանք հաստատող ապացույցներ

(«Վերլուծական ընթացակարգեր» աուդիտի ստանդարտ 520, կետ 17)

123. «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530-ի համաձայն, անսովոր սխալը դա`

- այն սխալն է, որն առաջանում է մեկուսացված ինչ-որ երևույթի արդյունքում, որը տեղի է ունենում միայն հատուկ դեպքերում, և հետևաբար չի համարվում ընդհանուր բազմությունում հայտնաբերված սխալների մի մաս

(«Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530, կետ 5)

124. «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530-ի համաձայն, թույլատրելի սխալը դա`

- բազմության մեջ առկա առավելագույն այն սխալն է, որը աուդիտորը պատրաստ է ընդունել

(«Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530, կետ 12)

125. «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530-ի համաձայն, ընտրանքի մեծությունը որոշելիս աուդիտորը պետք է հաշվի առնի`

- թե արդյոք ընտրանքային ռիսկն իջեցված է մինչև ընդունելի ցածր մակարդակը

(«Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530, կետ 40)

126. «Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530-ի համաձայն, եթե ընտրանքային արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ բազմության համապատասխան հատկանիշների նախնական գնահատումները վերանայման կարիք են զգում, ապա աուդիտորը կարող է`

- փոփոխել պլանավորված աուդիտորական ընթացակարգերը

(«Աուդիտորական ընտրանքը և ընտրանքային այլ ընթացակարգերը» աուդիտի ստանդարտ 530, կետ 56)

127. «Հաշվապահական գնահատումների աուդիտ» աուդիտի ստանդարտ 540-ի համաձայն, ֆինանսական հաշվետվություններում արտացոլված հաշվապահական գնահատումների կատարման համար պատասխանատու է`

- կազմակերպության ղեկավարությունը

(«Հաշվապահական գնահատումների աուդիտ» աուդիտի ստանդարտ 540, կետ 4)

128. «Հաշվապահական գնահատումների աուդիտ» աուդիտի ստանդարտ 540-ի համաձայն, հաշվապահական գնահատումների աուդիտի ժամանակ աուդիտորը պետք է`

- իրականացնի կազմակերպության ղեկավարության կողմից հաշվապահական գնահատումների կատարման համար մշակված ընթացակարգերի վերանայում ու թեստավորում

(«Հաշվապահական գնահատումների աուդիտ» աուդիտի ստանդարտ 540, կետ 10)

129. «Կապակցված կողմեր» աուդիտի ստանդարտ 550-ի համաձայն, կողմերը համարվում են կապակցված`

- եթե նրանցից մեկը կարող է վերահսկել մյուսին կամ նշանակալի ազդեցություն ունենալ մյուսի վրա` ֆինանսական կամ գործառնական որոշումներ կայացնելիս

(«Կապակցված կողմեր» աուդիտի ստանդարտ 550, կետ 4)

130. «Կապակցված կողմեր» աուդիտի ստանդարտ 550-ի համաձայն, երբ աուդիտորն ի վիճակի չէ կապակցված կողմերի և այդ կողմերի հետ գործարքների վերաբերյալ ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ կամ գալիս է այն եզրահանգման, որ ֆինանսական հաշվետվություններում դրանց վերաբերյալ բացահայտումները ճշգրտորեն չեն կատարված, ապա նա պետք է`

- համապատասխանորեն ձևափոխի աուդիտորական եզրակացությունը

(«Կապակցված կողմեր» աուդիտի ստանդարտ 550, կետ 16)

131. «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ի համաձայն, երբ աուդիտորական եզրակացության կազմման ամսաթվից հետո, սակայն մինչև ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը, աուդիտորը տեղեկանում է այնպիսի փաստերի մասին, որոնք կարող են էականորեն ազդել ֆինանսական հաշվետվությունների վրա, նա պետք է`

- որոշի, թե կա արդյոք այդ ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև պետք է քննարկի այդ հարցը կազմակերպության ղեկավարության հետ և գործի հանգամանքներին համապատասխան

(«Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560, կետ 9)

132. «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ի համաձայն, եթե կազմակերպության ղեկավարությունը ֆինանսական հաշվետվություններում չի կատարում աուդիտորի կողմից անհրաժեշտ համարվող ուղղումները, և աուդիտորական եզրակացությունը դեռ չի ներկայացվել կազմակերպությանը, ապա աուդիտորը պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560, կետ 11)

133. «Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560-ի համաձայն, եթե ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո աուդիտորը տեղեկանում է այնպիսի փաստերի մասին, որոնք առկա էին աուդիտորական եզրակացության կազմման օրվա դրությամբ, և որի պատճառով նա կձևափոխեր իր եզրակացությունը, ապա աուդիտորը պետք է`

- որոշի, թե կա արդյոք այդ ֆինանսական հաշվետվություններում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև պետք է քննարկի այդ հարցը կազմակերպության ղեկավարության հետ և գործի հանգամանքներին համապատասխան

(«Հետագա դեպքեր» աուդիտի ստանդարտ 560, կետ 14)

134. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, աուդիտորական ընթացակարգերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքների գնահատման ժամանակ աուդիտորը պետք է ուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար որպես հիմք ընդունված`

- կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության տեղին լինելու հարցը

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 2)

135. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, աուդիտորական եզրակացությունը`

- չի հանդիսանում երաշխիք կազմակերպության ապագա կենսունակության հարցում

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 3)

136. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, ելնելով կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունից աուդիտորը պետք է`

- հաշվի առնի այն ռիսկը, որ կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը կարող է տեղին չլինել

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 5)

137. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության համապատասխանության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում աուդիտորը պետք է`

- ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ` տեսանելի ապագայում կազմակերպության հետագա գործունեության հնարավորության հարցը իր համար պարզելու նպատակով

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 8)

138. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, անհրաժեշտ ընթացակարգերն իրականացնելուց, պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ձեռք բերելուց, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության բոլոր պլանները և այլ մեղմացնող հանգամանքները ուսումնասիրելուց հետո աուդիտորը պետք է`

- որոշում կայացնի, թե արդյոք կազմակերպության անընդհատ գործելու ենթադրության վերաբերյալ առաջացած հարցը ստացել է բավարար լուծում

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 12)

139. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, եթե աուդիտորը գտնում է, որ ձեռք են բերվել կազմակերպության անընդհատ գործելու ենթադրությունը հաստատող բավականաչափ և համապատասխան ապացույցներ, ապա աուդիտորը`

- չպետք է ձևափոխի աուդիտորական եզրակացությունը

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 13)

140. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, եթե ֆինանսական հաշվետվություններում համապատասխան բացահայտում չի կատարվում, ապա աուդիտորը, ելնելով նպատակահարմարությունից, պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 14)

141. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, եթե ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումները ճշգրիտ են համարվում, ապա աուդիտորը`

- չպետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 15)

142. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, եթե ֆինանսական հաշվետվություններում կատարվել են համապատասխան բացահայտումներ, ապա աուդիտորը, որպես կանոն, պետք է`

- արտահայտի դրական կարծիք և ձևափոխի աուդիտորական եզրակացությունը` ավելացնելով հանգամանքները լուսաբանող մաս

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 16)

143. «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն, եթե ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս հիմք ընդունված անտեղի ենթադրության հետևանքները այնքան էական և համատարած են, որ կարող է հանգեցնել ֆինանսական հաշվետվությունների մոլորեցնող բնույթի, ապա աուդիտորը պետք է`

- արտահայտի բացասական կարծիք

(«Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570, կետ 18)

144. «Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580-ի համաձայն, եթե կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը հակասում է աուդիտորական այլ ապացույցներին, ապա աուդիտորը պետք է`

- ուսումնասիրի հանգամանքները և անհրաժեշտության դեպքում վերանայի կազմակերպության ղեկավարության կողմից տրամադրված այլ տեղեկատվության հավաստիությունը

(«Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580, կետ 9)

145. «Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580-ի համաձայն, կազմակերպության ղեկավարությունից նամակ-ծանուցագիր պահանջելիս աուդիտորը`

- պետք է պահանջի, որպեսզի այն հասցեագրվի իրեն, պարունակի որոշակի տեղեկատվություն, լինի պատշաճորեն թվագրված և ստորագրված

(«Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580, կետ 12)

146. «Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580-ի համաձայն, երբ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվում է աուդիտորին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, ապա դա դիտվում է որպես աուդիտի շրջանակների սահմանափակում, և աուդիտորը պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Կազմակերպության ղեկավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 580, կետ 15)

147. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, երբ հիմնական աուդիտորն օգտագործում է այլ աուդիտորի կողմից կատարված աշխատանքների արդյունքները, ապա նա պետք է`

- պարզի, թե դրանք ինչպես կազդեն աուդիտի ընթացքի վրա

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 2)

148. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, հիմնական աուդիտորն այն աուդիտորն է, որը`

- պատասխանատվություն է կրում կազմակերպության այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելու համար, որոնք ներառում են այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված մեկ կամ մի քանի ստորաբաժանումների ֆինանսական տեղեկատվություն

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 3)

149. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, մինչև այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները օգտագործելը, հիմնական աուդիտորը պետք է`

- ուսումնասիրի այլ աուդիտորի մասնագիտական ունակությունները` կոնկրետ առաջադրանքների կտրվածքով

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 7)

150. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, հիմնական աուդիտորը պետք է իրականացնի ընթացակարգեր ձեռք բերելու համար բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին, որ կոնկրետ առաջադրանքների կտրվածքով այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները`

- համապատասխանում են հիմնական աուդիտորի նպատակներին

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 8)

151. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, այլ աուդիտորը, տեղյակ լինելով այն բանին, թե հիմնական աուդիտորը որքանով և ինչ նպատակով է օգտագործելու իր կողմից իրականացված աշխատանքների արդյունքները`

- պետք է համագործակցի հիմնական աուդիտորի հետ

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 15)

152. «Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600-ի համաձայն, երբ հիմնական աուդիտորը գալիս է այն եզրահանգման, որ այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները չեն կարող օգտագործվել, իսկ նա հնարավորություն չի ունեցել իրականացնելու բավականաչափ լրացուցիչ ընթացակարգեր այլ աուդիտորի կողմից աուդիտի ենթարկված ստորաբաժանման ֆինանսական տեղեկատվության նկատմամբ, ապա նա պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կարծիք կամ հրաժարվի կարծիք արտահայտելուց

(«Այլ աուդիտորի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների օգտագործումը» աուդիտի ստանդարտ 600, կետ 16)

153. «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610-ի համաձայն, արտաքին աուդիտորը պետք է ուսումնասիրի ներքին աուդիտի գործունեությունը և դրա ազդեցությունը`

- արտաքին աուդիտորական ընթացակարգերի վրա

(«Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610, կետ 2)

154. «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610-ի համաձայն, արտաքին աուդիտորը պետք է բավարար պատկերացում կազմի ներքին աուդիտի գործունեության վերաբերյալ, ինչը կօգնի`

- աուդիտի պլանավորման և արդյունավետ աուդիտորական մոտեցումների մշակման գործում

(«Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610, կետ 9)

155. «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610-ի համաձայն, աուդիտի պլանավորման ընթացքում արտաքին աուդիտորը պետք է իրականացնի ներքին աուդիտի նախնական գնահատում, եթե`

- պարզվում է, որ աուդիտի կոնկրետ բնագավառներում ներքին աուդիտը համապատասխանում է արտաքին աուդիտին

(«Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը»

աուդիտի ստանդարտ 610, կետ 11)

156. «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610-ի համաձայն, երբ արտաքին աուդիտորը մտադիր է օգտագործել ներքին աուդիտի կատարած որոշակի աշխատանքների արդյունքները, ապա նա պետք է գնահատի ու ստուգի դրանք` համոզվելու համար, որ`

- վերջիններս համապատասխանում են արտաքին աուդիտորի նպատակներին

(«Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610, կետ 16)

157. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, փորձագետի կողմից կատարված աշխատանքը օգտագործելիս աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին`

- որ նման աշխատանքը համապատասխանում է աուդիտի նպատակներին

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 2)

158. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, փորձագետի աշխատանքի օգտագործումը պլանավորելիս աուդիտորը պետք է`

- գնահատի փորձագետի մասնագիտական ունակությունները

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 8)

159. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, եթե աուդիտորը համոզված չէ փորձագետի ունակությունների և օբյեկտիվության հարցում, ապա նա`

- պետք է որոշի, թե հնարավոր է արդյոք ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ փորձագետի աշխատանքի վերաբերյալ

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 10)

160. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, աուդիտորը պետք է ձեռք բերի բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ այն մասին`

- որ փորձագետի աշխատանքի շրջանակները համապատասխանում են աուդիտի նպատակներին

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 11)

161. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, եթե փորձագետի կողմից իրականացված աշխատանքի արդյունքները չեն ապահովում բավականաչափ և համապատասխան աուդիտորական ապացույցներ, կամ եթե դրանք չեն համապատասխանում աուդիտորական այլ ապացույցներին, ապա`

- աուդիտորը պետք է այդ հարցին լուծում տա, օրինակ` կիրառելով լրացուցիչ ընթացակարգեր

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 15)

162. «Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620-ի համաձայն, չձևափոխված աուդիտորական եզրակացություն պատրաստելիս աուդիտորը`

- չպետք է հղում կատարի փորձագետի կողմից իրականացված աշխատանքներին

(«Փորձագետի աշխատանքի օգտագործումը» աուդիտի ստանդարտ 620, կետ 16)

163. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու նպատակով աուդիտորը պետք է`

- վերանայի ու գնահատի ձեռքբերված աուդիտորական ապացույցների հիման վրա կատարված եզրահանգումները

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 2)

164. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, աուդիտորական եզրակացությունը պետք է պարունակի հստակ արտահայտված ամբողջական կարծիք`

- ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 4)

165. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, աուդիտորական եզրակացության մեջ պետք է նկարագրվեն աուդիտի շրջանակները` նշելով, որ`

- աուդիտն անցկացվել է աուդիտի ստանդարտներին կամ մասնագիտական փորձին համապատասխան

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 12)

166. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, աուդիտորական եզրակացության մեջ պետք է ներառվի դրույթ այն մասին, որ աուդիտը պլանավորվել և իրականացվել է`

- ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ հավաստիացում ձեռք բերելու նպատակով

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 13)

167. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, երբ պատրաստվում է աուդիտորական եզրակացություն այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնք կազմվել են մեկ այլ երկրում օգտագործելու համար, աուդիտորը պետք է`

- հաշվի առնի այն երկրի հաշվապահական հաշվառման սկզբունքները նշելու անհրաժեշտությունը, որտեղ կազմվել են այդ ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հաշվի առնի, թե արդյոք կատարվել են ֆինանսական հաշվետվություններում համապատասխան բացահայտումները

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 22)

168. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, աուդիտորական եզրակացությունը պետք է թվագրվի`

- աուդիտորական աշխատանքների ավարտման ամսաթվով

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 23)

169. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, աուդիտորական եզրակացության մեջ պետք է նշվի աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրը`

- որը սովորաբար այն քաղաքն է, որտեղ գտնվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու գրասենյակը

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 25)

170. «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700-ի համաձայն, եթե ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականության, դրա կիրառման մեթոդների կամ ֆինանսական հաշվետվություններում կատարված բացահայտումների համապատասխանելիության վերաբերյալ աուդիտորի և կազմակերպության ղեկավարության միջև անհամաձայնությունների առաջացման պատճառները էականորեն ազդում են ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վրա, ապա աուդիտորը պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 700, կետ 36)

171. «Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710-ի համաձայն, համեմատությունների համար գոյություն ունեն ֆինանսական հաշվետվությունների կազմման երկու հիմնական հիմունքներ`

- համապատասխան ցուցանիշներ և համադրելի ֆինանսական հաշվետվություններ

(«Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710, հավելած 1, կետ 3)

172. «Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710-ի համաձայն, համապատասխան ցուցանիշների հիմունքով ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման դեպքում`

- նախորդ ժամանակաշրջանի գումարները և այլ բացահայտումները համարվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների մի մաս և նախատեսված են միայն հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող գումարների հետ միասին ուսումնասիրելու համար

(«Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710, կետ 3)

173. «Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710-ի համաձայն, համադրելի ֆինանսական հաշվետվությունների հիմունքով ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման դեպքում`

- նախորդ ժամանակաշրջանի գումարները և այլ բացահայտումները համեմատելու նպատակով ներառվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, սակայն չեն կազմում դրանց մի մասը

(«Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710, կետ 3)

174. «Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710-ի համաձայն, երբ հաջորդող աուդիտորը պարզում է, որ համապատասխան ցուցանիշները էականորեն խեղաթյուրված են, ապա նա պետք է`

- պահանջի կազմակերպության ղեկավարությունից` վերանայելու համապատասխան ցուցանիշները

(«Համեմատություններ» աուդիտի ստանդարտ 710, կետ 19)

175. «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 720-ի համաձայն, աուդիտորը պետք է ուսումնասիրի այլ տեղեկատվությունը`

- աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հետ էական անհամապատասխանություններ հայտնաբերելու նպատակով

(«Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 720, կետ 2)

176. «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 720-ի համաձայն, եթե աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում ուղղումներ կատարելու անհրաժեշտություն կա, սակայն կազմակերպությունը հրաժարվում է դրանից, ապա աուդիտորը պետք է`

- արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք

(«Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվությունը» աուդիտի ստանդարտ 720, կետ 12)

177. «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800-ի համաձայն, ստանդարտը չի կիրառվում`

- դիտարկման, համաձայնեցված ընթացակարգերի կամ կոմպիլյացիոն աշխատանքների նկատմամբ

(«Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800, կետ 1)

178. «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800-ի համաձայն, հատուկ նպատակներով իրականացվող աուդիտի վերաբերյալ պատրաստված աուդիտորական եզրակացությունը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը`

- մաս` ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտահայտված կարծիքի մասին

(«Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800, կետ 5)

179. «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800-ի համաձայն, եթե հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունները համապատասխան վերնագիր չունեն կամ հաշվապահական հաշվառման հիմունքները բավարար չափով չեն բացահայտված, ապա աուդիտորը պետք է`

- աուդիտորական եզրակացությունը հրապարակի համապատասխան ձևափոխումներով

(«Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800, կետ 11)

180. «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800-ի համաձայն, եթե աուդիտորը կարծիք է արտահայտում այն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են ամփոփված ֆինանսական հաշվետվությունները, ապա նա`

- չպետք է ներկայացնի եզրակացություն ամփոփված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

(«Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» աուդիտի ստանդարտ 800, կետ 21)

181. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, «կանխատեսումը» այն ֆինանսական տեղեկատվությունն է, որը պատրաստվում է`

- ապագայում ակնկալվող դեպքերի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա, որոնք կազմակերպության ղեկավարությունը սպասում է, որ տեղի կունենան, և այն գործողությունների հիման վրա, որոնք կազմակերպության ղեկավարությունը նախատեսում է ձեռնարկել այդ տեղեկատվության պատրաստման ամսաթվի դրությամբ (ճշգրիտ գնահատմամբ կատարված ենթադրություններ)

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 4)

182. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, «նախագծումը» այն ապագա ֆինանսական տեղեկատվությունն է, որը պատրաստվում է`

- ապագայում կայանալիք դեպքերի և կազմակերպության ղեկավարության կողմից նախատեսվող գործողությունների վերաբերյալ կատարվող վարկածային ենթադրությունների հիման վրա, որոնք պարտադիր չէ, որ տեղի ունենան

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 5)

183. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, ապագա ֆինանսական տեղեկատվությունը կարող է ներառել ֆինանսական հաշվետվությունները, դրանց մեկ կամ մեկից ավելի տարրեր և կարող է պատրաստվել`

- որպես ներքին կառավարչական գործիք, որը կարող է օժանդակել հնարավոր կապիտալ ներդրումների գնահատման աշխատանքներին

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 6)

184. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, եթե աուդիտորը գտնում է, որ ապագա ֆինանսական տեղեկատվությունը չի համապատասխանի օգտագործման նախատեսված նպատակներին, ապա նա`

- չպետք է ընդունի պարտավորությունները կամ պետք է հրաժարվի դրանցից

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 11)

185. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման վերաբերյալ աուդիտորի կողմից պատրաստված եզրակացությունը պետք է ներառի`

- համապատասխան նախազգուշացում, որը վերաբերում է ապագա ֆինանսական տեղեկատվության մեջ նախանշված արդյունքներին հասնելու հավանականությանը

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 27)

186. «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810-ի համաձայն, եթե աուդիտորը գտնում է, որ ապագա ֆինանսական տեղեկատվության ներկայացումն ու բացահայտումը համապատասխանորեն չեն կատարվել, ապա նա`

- ապագա ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ պատրաստած եզրակացության մեջ պետք է արտահայտի վերապահումներով դրական կամ բացասական կարծիք, կամ անհրաժեշտության դեպքում պետք է հրաժարվի այդ աշխատանքներից

(«Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» աուդիտի ստանդարտ 810, կետ 31)

187. «Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910-ի համաձայն, դիտարկման աշխատանքների իրականացման դեպքում աուդիտորը պետք է ղեկավարվի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներով, որոնցից են`

- անկախությունը

(«Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910, կետ 4)

188. «Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910-ի համաձայն, դիտարկման աշխատանքները ապահովում են հավաստիացման`

- միջին մակարդակ

(«Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910, կետ 9)

189. «Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910-ի համաձայն, քանի որ աուդիտորը պատասխանատու է կազմակերպության կողմից կազմված և ներկայացված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ իր կողմից պատրաստված եզրակացության համար, նա`

- չպետք է թվագրի դիտարկման արդյունքում կազմվող եզրակացությունը կազմակերպության ղեկավարության կողմից այդ ֆինանսական հաշվետվությունների ստորագրման և հաստատման ամսաթվից ավելի վաղ ամսաթվով

(«Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 910, կետ 28)

190. «Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 920-ի համաձայն, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման դեպքում աուդիտորը պետք է ղեկավարվի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներով, որոնցից են`

- գաղտնիությունը

(«Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 920, կետ 7)

191. «Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 920-ի համաձայն, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքները ապահովում են հավաստիացման`

- ոչ մի մակարդակ

(«Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքներ» աուդիտի ստանդարտ 920, կետ 5)

192. «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930-ի համաձայն, կոմպիլյացիոն աշխատանքները ապահովում են հավաստիացման`

- ոչ մի մակարդակ

(«Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930, կետ 3)

193. «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930-ի համաձայն, կոմպիլյացիոն աշխատանքների իրականացման դեպքում հաշվապահը պետք է ղեկավարվի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներով, որոնցից են`

- մասնագիտական ունակությունը և պատշաճ վերաբերմունքը

(«Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930, կետ 5)

194. «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930-ի համաձայն, հաշվապահը պետք է փաստաթղթավորի ապացույցների տրամադրման ժամանակ կարևոր հարցերը`

- ապացուցելու համար, որ աշխատանքներն իրականացվել են աուդիտի ստանդարտ 930-ի և պարտավորությունների պայմանների համաձայն

(«Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930, կետ 10)

195. «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930-ի համաձայն, եթե հաշվապահը իրազեկ է դառնում որևէ էական խեղաթյուրման մասին, ապա նա պետք է`

- փորձի ուղղումներ կատարել` դրանք համաձայնեցնելով կազմակերպության հետ

(«Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա» աուդիտի ստանդարտ 930, կետ 16)

196. Աուդիտորի վարքագծի կանոնների համաձայն, աուդիտորի վարքագծի կանոնները`

- բարոյականության համընդհանուր սկզբունքների, ինչպես նաև աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքների վրա հիմնված` «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների պահանջներին համապատասխան աուդիտորի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են

(Աուդիտորի վարքագծի կանոններ, կետ 2)

197. Աուդիտորի վարքագծի կանոնների համաձայն, աուդիտորի վարքագծի կանոնների գործողությունը տարածվում է`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած անձանց վրա

(Աուդիտորի վարքագծի կանոններ, կետ 3)

198. Աուդիտորի վարքագծի կանոնների համաձայն, աուդիտորի վարքագծի կանոնների խախտման հիմքով աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը ընդունում է`

- այն մարմինը, որը տվել է վկայականը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա

(Աուդիտորի վարքագծի կանոններ, կետ 6)

199. Աուդիտորի վարքագծի կանոնների համաձայն, ներքոհիշյալ կանոններից ո՞րը աուդիտորը պարտավոր չէ պահպանել`

- չստանալ հոնորար իր կողմից պատրաստված հրապարակումների համար

(Աուդիտորի վարքագծի կանոններ, կետ 8)

200. Աուդիտորի վարքագծի կանոնների համաձայն, ներքոհիշյալ կանոններից ո՞րը պարտավոր չէ պահպանել աուդիտորը`

- աուդիտի ենթարկվող անձի պահանջով ներկայացնել մինչ այդ իր կողմից աուդիտի ենթարկված անձանց ցանկը

(Աուդիտորի վարքագծի կանոններ, կետ 8)

 

Բաժին IV. Տնտեսական իրավունք

 

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավական ակտն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ընդունված պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են`

- պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` ՀՀ ժողովրդի, ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում`

- ընդունած վարքագծի կանոնն է

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Սահմանադրությունը`

- ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններն ու ընդունվում է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան`

- հանրաքվեի միջոցով կամ ՀՀ Ազգային ժողովի կողմից

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն`

- ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ կառավարության օրենքի ուժ ունեցող որոշումներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

6. ՀՀ իրավական ակտերը գործում են ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված`

- առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

7. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն (օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում`

- գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

8. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն`

- ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 24)

9. Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով, ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար`

- բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 45)

10. Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում`

- դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 46)

11. Հետադարձ ուժ կարող է տրվել այն իրավական ակտերին, որոնք`

- մեղմացնում են իրավախախտում կատարած անձանց դրությունը

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 78)

12. Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը`

- անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 79)

13. Օրենքով նախատեսված դեպքերում իրավական ակտերի նորմերի կիրառումն անալոգիայով (համանմանությամբ) կատարվում է, եթե`

- ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ այլ իրավական ակտերով

(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 88)

14. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը`

- իրականացնելու համար օրենքով պահանջվում է լիցենզիա

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

15. Իրավաբանական անձը համարվում է լիցենզավորված, եթե`

- ստացել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

16. Լիցենզավորված անձի կողմից կատարված ո՞ր խախտումն է համարվում չարամտորեն խախտում`

- այն խախտումը, որը շարունակել է կատարվել լիցենզավորող մարմնի գրավոր զգուշացումից հետո, և որի չկատարումը կարող է ծանր վնաս հասցնել

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

17. Տարածվու՞մ է արդյոք լիցենզիայի գործողությունը լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձաց վրա`

- ոչ, չի տարածվում

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 7)

18. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են`

- համապատասխան լիցենզիա ունեցող անձինք

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

19. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն տալի՞ս է արդյոք լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա ներդիրի կրկնօրինակ`

- տալիս է, եթե լիցենզիան կամ ներդիրը կորել կամ ոչնչացել են կամ օգտագործման համար ոչ պիտանի են դարձել

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

20. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն նշված դեպքերից ո՞րը չի կարող հիմք հանդիսանալ լիցենզավորող պետական մարմնի կողմից լիցենզիա ստանալու հայտը մերժելու համար`

- եթե դիմող իրավաբանական անձի կանոնադրությունը չի նախատեսում հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 29)

21. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան`

- իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

22. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան`

- բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիան ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

23. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառների վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում`

- խախտումները վերացնելու մասին լիցենզավորված անձի հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 34)

24. Թվարկված հիմքերից ո՞ր մեկի առկայության դեպքում լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

- լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարվելու դեպքում

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 37)

25. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումը, լիցենզիաներում գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում`

- դրանք լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից

(«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 38)

26. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն համալիր ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է`

- տնտեսվարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

27. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստուգում իրականացնող անձինք իրավունք չունեն`

- ստուգումների ընթացքում միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 2)

28. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն ովքե՞ր կարող են կատարել պետական մարմնի կողմից իրականացվող ստուգումները`

- ստուգումն իրականացնող պետական մարմնի ղեկավարի հրամանում կամ հանձնարարագրում նշված անձը կամ անձինք

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

29. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում`

- ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

30. Ստուգման արդյունքներով կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին`

- երեք օրվա ընթացքում

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

31. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստուգումն իրականացնող մարմնի գործողությունների դեմ բողոքները վերադասության կարգով քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են`

- ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

32. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստուգումն իրականացնող անձանց գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել`

- այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան

(«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք, հոդված 11)

33. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ածանցյալ արժեթուղթ է համարվում`

- ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը կամ պարտավորությունը հավաստող արժեթուղթը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

34. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթի անվանատեր է համարվում`

- անձը, որի անունով անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում, Կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ` առանց սեփականության իրավունքի փոխանցման գրանցվում են այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող անվանական արժեթղթերը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

35. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթի անվանատեր կարող են լինել`

- միայն բրոքերը, դիլերը, պահառուն և հավատարմագրային կառավարիչը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

36. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն թողարկողի կողմից արժեթուղթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջին ներդրողին վաճառելը կոչվում է`

- արժեթղթի թողարկում

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

37. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնային արժեթուղթ է համարվում`

- բաժնետոմսը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթուղթը, ինչպես նաև նման արժեթղթի փոխարկվող արժեթուղթը, նման արժեթղթին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոնը կամ այլ համաձայնությունը (իրավունքը)

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

38. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ինստիտուցիոնալ ներդրող է համարվում`

- բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային (ինվեստիցիոն) ընկերությունները, հիմնադրամները և նման այլ կազմակերպություններ

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

39. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն հրապարակային առաջարկ է համարվում`

- արժեթուղթ վաճառելու հրապարակային առաջարկը, կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրապարակային հրավերը, կամ նույն դասի արժեթղթերը վաճառելու կամ ձեռք բերելու որևէ այլ առաջարկ, որն արվել է 100-ից ավելի անձանց` չհաշված ինստիտուցիոնալ ներդրողներին

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

40. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն թողարկմանն առնչվող առավելագույնն ի՞նչ վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը պետք է ներառվեն արժեթղթերի գրանցման հայտարարագրում`

- 3 տարի

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

41. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ազդագրում չեն ներառվում հետևյալ տեղեկությունները`

- թողարկողի հետ փոխկապակցված անձանց` նախկինում թողարկված արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

42. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվետու թողարկողի կողմից ՀՀ արժեթղթերի հանձնաժողովին ներկայացվող տարեկան հաշվետվությունը պետք է իր մեջ ներառի`

- անկախ աուդիտորական եզրակացություն

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 31)

43. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի վաճառքն առանց բրոքերի (դիլերի) թույլատրվում է`

- մասնավոր գործարքների դեպքում, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 46)

44. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում`

- էական փաստ կամ տեղեկություն պարունակող ոչ հրապարակային տեղեկությունը (տեղեկատվությունը), որը վերաբերում է մեկ կամ ավելի հաշվետու թողարկողներին կամ նրանց հրապարակայնորեն վաճառվող արժեթղթին

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 49)

45. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկ կարող է համարվել`

- հրապարակային վաճառվող արժեթղթերի որևէ մասի գնման հրապարակային առաջարկը, ըստ որի առաջարկվել է տվյալ արժեթղթերի սեփականատերերին այդ թողարկողի արժեթղթերի 10 և ավելի տոկոսն օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

46. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` եթե հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցուցակված չէ ֆոնդային բորսայում կամ չի վաճառվում ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն, ապա այդ արժեթղթերի շուկայական արժեքը որոշվում է`

- անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 53)

47. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք են համարվում`

- բրոքերային (դիլերային) ընկերությունները, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչները, արժեթղթերի պահառուները և օրենքով սահմանված այլ անձինք

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 60)

48. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեության լիցենզիան տրվում է`

- անժամկետ

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 61)

49. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն բրոքերային գործունեություն է համարվում`

- հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 74)

50. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն դիլերային գործունեություն է համարվում`

- տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 74)

51. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթերի հավատարմագրային կառավարում է համարվում`

- անձի կողմից պարգևավճարի դիմաց իր տիրապետմանը հանձնված այլ անձին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 80)

52. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերը կարո՞ղ են արդյոք գրավադրվել կամ բռնագանձվել հավատարմագրային կառավարչի պարտքերի դիմաց`

- ոչ

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 82)

53. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արժեթղթերի պահառության գործունեություն է համարվում`

- արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունը

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 84)

54. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ինքնակարգավորվող կազմակերպության շահույթը կարող է օգտագործվել`

- բացառապես կանոնադրական նպատակների իրականացման համար

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 92)

55. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆոնդային բորսա է համարվում`

- ինքնակարգավորվող կազմակերպությունը, որը որոշակի տեղում, օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերով հրապարակային առևտուր և արժեթղթերի գնանշում

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 105)

56. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ կարող են լինել`

- ֆոնդային բորսան, մասնագիտացված անձինք, բանկերը (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը)

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 111)

57. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է`

- կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրի, ինչպես նաև հաշվանցման (քլիրինգի) և վերջնահաշվարկի գործառույթները

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք, հոդված 111)

58. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավաբանական անձը փոխկապակցված (աֆիլացված) է այն իրավաբանական անձին`

- որի մեջ տվյալ իրավաբանական անձը իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին

(«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

59. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն թվարկված համաձայնություններից ո՞րը չի համարվում հակամրցակցային`

- տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20%-ը

(«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 5)

60. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի`

- առնվազն 1/3-ը

(«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

61. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն համակենտրոնացումը, որի առնվազն մեկ մասնակից մտցված է տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ռեեստրի (գրանցամատյանի) մեջ, ենթակա է`

- հայտարարագրման

(«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

62. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն նույն ապրանքային շուկայում համակենտրոնացումն արգելվում է, եթե այն հանգեցնում է`

- գերիշխող դիրքի, բացառությամբ այն դեպքի, որը նպաստում է տվյալ ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի զարգացմանը

(«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 10)

63. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերը սահմանում են`

- քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1)

64. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կիրառվու՞մ է արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հարաբերությունների նկատմամբ`

- կիրառվում է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1)

65. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ներքոհիշյալ դրույթներից ո՞րն է համարվում քաղաքացիական օրենսդրության սկզբունք`

- կամքի ինքնավարությունը և գույքային ինքնուրույնությունը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 3)

66. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ունե՞ն արդյոք հետադարձ ուժ քաղաքացիական օրենսդրության ակտերը`

- քաղաքացիական օրենսդրության ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 5)

67. Քաղաքացիական օրենսդրության ակտերի գործողությունը մինչև դրանց ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է այն դեպքում, երբ`

- դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 5)

68. Եթե ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա`

- կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 6)

69. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են`

- տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 50)

70. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են`

- հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 50)

71. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն`

- ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 51)

72. Ո՞ր փաստաթուղթն է համարվում իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը`

- իրավաբանական անձի հիմնադիրների հաստատած կանոնադրությունը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 55)

73. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞ր տեսակի իրավաբանական անձանց գործունեության առարկան և նպատակները պետք է սահմանվեն նրա կանոնադրության մեջ`

- ոչ առևտրային իրավաբանական անձանց կանոնադրություններում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 55)

74. Ո՞ր պահից է իրավաբանական անձը համարվում ստեղծված`

- իրավաբանական անձի պետական գրանցման պահից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 56)

75. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ ստանձնում`

- իրավաբանական անձի մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև նրա մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 57)

76. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞րն է իրավաբանական անձի մասնաճյուղի օրենսդրական բնորոշումը`

- մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 61)

77. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձանց միաձուլման դեպքում`

- նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 64)

78. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձի լուծարմամբ`

- իրավաբանական անձի գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 67)

79. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերը`

- իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 66)

80. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա`

- նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 66)

81. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն իրավաբանական անձը կարող է լուծարվել հետևյալ հիմքով`

- իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) որոշմամբ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 67)

82. Ո՞ր պահից է իրավաբանական անձը համարվում լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած`

- այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 69)

83. Իրավաբանական անձի լուծարման դեպքում պարտատերերի բավարարման ենթակա պահանջներից առաջին հերթին բավարարվում են`

- լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պահանջները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 70)

84. Լիակատար ընկերակցության շահույթի և վնասների բաշխումից մասնակցին մեկուսացնելու մասին համաձայնությունն առոչինչ է և ընկերակցության շահույթը և վնասները բաշխվում են նրա մասնակիցների միջև`

- ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 82)

85. Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը`

- մյուս մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ իր մտնելը ծագած պարտավորությունների համար

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 83)

86. Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը`

- մինչև իր դուրս գալու պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 83)

87. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու նրանից`

- առնվազն վեց ամիս առաջ հայտարարելով ընկերակցությանը մասնակցելուց իր հրաժարվելու մասին

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 85)

88. Վստահության վրա հիմնված ընկերակցության կոմանդիտիստն այն անձն է, որը`

- ընկերակցությունում իր ներդրած ավանդի գումարների սահմաններում կրում է ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը և չի մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 90)

89. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարում են`

- լիակատար ընկերները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 92)

90. Վստահության վրա հիմնված ընկերակցության կոմանդիտիստն իրավունք չունի`

- մասնակցել վստահության վրա հիմնված ընկերակցության կառավարմանը և գործերի վարմանը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 92)

91. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում`

մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի և մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 95)

92. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները`

- պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 95)

93. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա`

- ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 98)

94. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը`

- նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 99)

95. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի`

- ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 103)

96. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է`

- նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 104)

97. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել`

- միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 124)

98. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն պետական գրանցման ենթակա են`

- անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիպոթեքը, սերվիտուտները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 135)

99. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անհատապես որոշվող գույք է համարվում`

- այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով առանձնացված գույքը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 139)

100. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞ւմ է պատկանում գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները)`

- այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 144)

101. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարման համար ովքե՞ր են պատասխանատվություն կրում արժեթղթի օրինական տիրապետողի առջև`

- արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք` համապարտ կերպով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 150)

102. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն արժեթղթերի շարքին են դասվում`

- բաժնետոմսերը, չեկերը, բանկային գրքույկը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 153)

103. Ո՞ր դրույթն է ճիշտ բնորոշում սեփականության իրավունքի հասկացությունը. Սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և`

- պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 163)

104. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞վ է կրում գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը`

- գույքի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 165)

105. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞վ կարող է լինել գույքի գրավատու`

- միայն գույքի սեփականատերը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 228)

106. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը`

- կրում է գրավատուն, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 239)

107. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կոշտ գրավ է կոչվում այն գրավը, որի`

- առարկան գտնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 258)

108. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն նշված դրույթներից ո՞րն է համարվում ռեկվիզիցիայի օրենսդրական բնորոշումը`

- ռեկվիզիցիան արտակարգ բնույթ կրող հանգամանքներում գույքը սեփականատիրոջից վերցնելն է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 285)

109. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքները քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն ուղղված` իրավաբանական անձանց և քաղաքացիների`

- գործողություններն են

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 289)

110. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքը (պայմանագիրը) կարող է կնքվել բանավոր, եթե`

- օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր ձև

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 295)

111. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ո՞ր դեպքերում է գործարքների նոտարական վավերացումը պարտադիր`

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում, ինչպես նաև կողմերից մեկի պահանջի դեպքում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 299)

112. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքի (պայմանագրի) նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է`

- գործարքի անվավերության

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 300)

113. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները բոլոր դեպքերում են ենթակա պետական գրանցման, ապա շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթակա են`

- օրենքով նախատեսված դեպքերում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 301)

114. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջները չպահպանելը հանգեցնում է`

- գործարքի անվավերության

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 302)

115. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ`

- այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 304)

116. Քաղաքացիական լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել, եթե լիազորագրում այդ ժամկետը նշված չէ, ապա այն`

- ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 322)

117. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը`

- մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 322)

118. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անձը, ում տրված է լիազորագիրը`

- կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել լիազորությունից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 324)

119. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու

- հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 327)

120. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա`

- ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 329)

121. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը`

- սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 334)

122. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն դատարանն իրավունքի պաշտպանության մասին պահանջը`

- քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 335)

123. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից`

- երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 337)

124. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հայցային վաղեմության ժամկետը չի կասեցվում, այլ ընդհատվում է, եթե`

- սահմանված կարգով հայց է հարուցվել, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 340)

125. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն պարտապանը կամ այլ պարտավոր անձը, ով պարտականությունը կատարել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո`

- իրավունք չունի կատարածը հետ պահանջել, թեկուզև կատարելու պահին նա չի իմացել վաղեմության ժամկետը լրանալու մասին

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 343)

126. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել, ապա դրամական պարտավորությունները լրիվ կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում, մարման ենթակա պահանջները ըստ օրենքի մարվում են հետևյալ հերթականությամբ`

- 1-ին հերթին մարվում է պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, 2-րդ հերթին` պարտքի գումարին հասնող տոկոսները, 3-րդ հերթին` պարտքի հիմնական գումարը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 358)

127. Քաղաքացիական պայմանագիր է համարվում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված`

- երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 436)

128. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են կնքել`

- ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 437)

129. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի`

- պայմանները պահպանում են իրենց ուժը, եթե օրենքին չի տրված հետադարձ ուժ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 438)

130. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, պայմանագրի կատարումը պետք է վճարվի համեմատելի հանգամանքներում սովորաբար նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գանձվող գնով, այն դեպքում, երբ`

- հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ և չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 440)

131. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե նախնական պայմանագրում որոշված չէ այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիրը, ապա այն պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից`

- մեկ տարվա ընթացքում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 445)

132. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կողմերի ստորագրած մտադրությունների մասին արձանագրությունը հանգեցնում է քաղաքացիական իրավական հետևանքների`

- եթե դրանում ուղղակիորեն արտահայտված է դրան նախնական պայմանագրի ուժ տալու մասին կողմերի կամքը

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 445)

133. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում`

- այդ իրավունքի գրանցման պահից

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 449)

134. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, օֆերտան այն առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ և հասցեագրված է`

- մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 451)

135. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, ակցեպտը համարվում է չստացված, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է`

- ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 455)

136. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե պայմանագրում նշված չէ դրա կնքելու վայրը, պայմանագիրը կնքված է համարվում`

- օֆերտա ուղարկած քաղաքացու բնակության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 460)

137. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի`

- դիմել դատարան` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 461)

138. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն մրցույթը սակարկությունների այն ձևն է, որում հաղթած է համարվում այն անձը`

- որը սակարկությունների կազմակերպչի կողմից նախապես նշանակված հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 463)

139. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է հաղթած մասնակցին`

- վերադարձնել նախավճարը կրկնակի չափով` ինչպես նաև սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետևանքով կրած վնասները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 464)

140. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն փակ աճուրդի կամ փակ մրցույթի կազմակերպիչը սակարկություններից հրաժարվելու դեպքում պարտավոր է հատուցել իր հրավիրած մասնակիցների կրած իրական վնասը`

- անկախ այն բանից, թե ծանուցումն ուղարկելուց հետո ինչ ժամկետում է հրաժարվել

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 464)

141. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն պայմանագրի փոփոխումը կամ լուծումը հնարավոր է`

- կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 466)

142. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե պայմանագրի փոփոխման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն իրավունք ունի`

- պահանջելու հատուցել պայմանագրի փոփոխմամբ պատճառված վնասները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 469)

143. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Այդ դեպքում վկաների ցուցմունքների միջոցով վիճարկում`

- չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 882)

144. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք չունեցող անձը բանկային ավանդի պայմանագրով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա`

- նման պայմանագիրն անվավեր է

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 903)

145. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, բանկային ավանդի պայմանագրով բանկ ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը`

- իրավունք ունի փոփոխել, եթե պայմանագրում այլ բան նախատեսված չէ

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 906)

146. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները սուբսիդիար պատասխանատվություն են կրում բանկի կողմից քաղաքացիների ավանդների վերադարձի համար, եթե բանկի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի կամ բաժնետերերի`

- հիսուն տոկոսից ավելին պատկանում է նրանց

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 908)

147. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն վճարու՞մ է արդյոք հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց` իր հաշվով կատարվող գործառնությունների համար`

- վճարում է բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 919)

148. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե օրենքով, բանկային կանոններով այլ բան նախատեսված չէ, ապա տվյալ բանկում հաշիվ չունեցող անձի դրամական միջոցները բանկի միջոցով փոխանցելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են`

- վճարման հանձնարարականներով հաշվարկների կանոնները

(ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 931)

149. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանում վիճարկել վարչական իրավախախտման համար իր նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին որոշումը`

- այդ որոշման պատճենը իրեն հանձնելու օրվանից տասն օրվա ընթացքում

(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 156)

150. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների համար տույժի ենթարկելու մասին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումները վիճարկելու գործը քննելիս դատարանը չի կարող`

- կայացնել վճիռ վարչական տույժի միջոցը և չափը խստացնելու մասին

(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 158)

151. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն իրավաբանական անձը կարող է դիմել դատարան` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` ակտերն անվավեր ճանաչելու դիմումով, եթե ակտը հակասում է`

- օրենքին և խախտում է օրենքներով երաշխավորված նրա իրավունքը և (կամ) ազատությունը

(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 159)

152. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դատարանին դիմում տալը`

- չի կասեցնում վիճարկվող ակտի գործողությունը

(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 160)

153. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրավաբանական անձի դիմումը դատարանում քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է`

- ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա

(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 162)

154. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն որպես կանոն վարչական օրենսգրքով վարչական տույժ կարելի է նշանակել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան`

- երկու ամսվա ընթացքում

(Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37)

155. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն վարչական տույժի ենթարկված անձը համարվում է վարչական տույժի չենթարկված, եթե նա նոր վարչական իրավախախտում չի կատարել`

- տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում

(Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 38)

156. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն գույքի մանր հափշտակումը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը), որպես վարչական իրավախախտում, այդ գույքի հափշտակումն է`

- յուրացման, վատնման, պաշտոնական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով

(Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 53)

157. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերությունը իր բաժնետերերի պարտավորությունների համար`

- պատասխանատու չէ

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

158. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը իրավազոր է համարվում`

- եթե դրան մասնակցում են տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև բաժնետերերի 3/4-ը

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

159. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը ընդունվում է`

- ժողովին մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում` ժողովին մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների մեծամասնությամբ կամ խորհրդի միաձայն որոշմամբ

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

160. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերության լուծարման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը ընդունվում է`

- ժողովին մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

161. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի ո՞ր մասի սեփականատեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին`

- առնվազն 10 տոկոսի

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 27)

162. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում տվյալ ընկերության պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը նվազագույնը կարող է կազմել`

- առնվազն երկու ամիս` սկսած լուծարման մասին հրապարակման պահից

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

163. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի`

- նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

164. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կարո՞ղ է բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանափակումներ դրվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի (դասի) բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաև տրամադրվող ձայների առավելագույն թվի նկատմամբ`

- այո` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

165. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերությունն իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար`

- չի կարող բաժնետոմսեր թողարկել

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35)

166. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումը ընդունվում է`

- ժողովի կողմից` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 36)

167. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին նախատեսվող վճարումները կատարվում են`

- կանոնադրության պետական գրանցումից հետո, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով, կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 36)

168. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերության կողմից երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժինները չվճարելը կարող է հիմք հանդիսանալ`

- ընկերությունը դատական կարգով լուծարելու համար

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 38)

169. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը`

- չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 40)

170. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերությանը թույլատրվում է թողարկել առանց ապահովման պարտատոմսեր`

- ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 40)

171. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռք բերման ժամանակ դրանց անվանական արժեքի առնվազն ո՞ր մասը պետք է վճարվի ձեռքբերողի կողմից, եթե դրանց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով`

- պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն 25 տոկոսը

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 42)

172. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն պահուստային հիմնադրամը կարող է օգտագործվել`

- ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 43)

173. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ տվյալ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ապա ընկերությունը պարտավոր է`

- ընդունել որոշում լուծարման մասին

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 43)

174. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր դասի բաժնետոմսերի համար հայտարարված շահութաբաժինները կարո՞ղ է վճարել գույքով`

- այո` եթե սահմանված է կանոնադրությամբ

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 49)

175. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի՞ արդյոք ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը տնօրենների խորհրդի որոշմամբ`

- այո` եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 54)

176. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարն ընկերության կանոնադրական կապիտալի ո՞ր մասից նվազելու դեպքում տնօրենների խորհուրդն իրավունք չունի տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռք բերման մասին որոշում ընդունել`

- 90 տոկոսից

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 54)

177. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն խոշոր գործարքի կնքման մասին որոշումը, որի առարկան հանդիսանում է գույքն ու որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 %-ը ընդունվում է`

- ընկերության խորհրդի կողմից` միաձայն

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 61)

178. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող ընկերությունում գործարքը կնքելու մասին որոշումը, որում առկա է շահագրգռվածություն, ընդունվում է`

- խորհրդի կողմից գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող, խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 64)

179. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի որոշումն օրինական ուժ ունի`

- եթե քվեարկությանը մասնակցել է ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 69)

180. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կարո՞ղ է արդյոք բաժնետիրական ընկերության արտահերթ ընդհանուր ժողովը գումարվել ընկերության աուդիտն իրականացնող անձի պահանջով`

- այո

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 74)

181. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերության տնօրենների խորհրդի կազմում առանց ընտրության ընդգրկվելու կամ այնտեղ իրենց ներկայացուցչին նշանակելու իրավասություն ունեն`

- այն բաժնետերերը, որոնք ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 85)

182. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վերստուգող հանձնաժողովի անդամները ընտրվում են`

- 3 տարի ժամկետով

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 91)

183. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն աուդիտորի կողմից իրականացվում է`

- ընկերության` քվեարկող բաժնետերերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր բաժնետերերի պահանջով

(«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 92)

184. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերությանը մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին`

- եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն մնացած մասնակիցների համաձայնությամբ

(«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

185. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը` որպես բացառիկ լիազորություն, պատկանում են`

- նրա ընդհանուր ժողովին

(«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 36)

186. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունը`

- շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն է

(«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

187. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը`

- հիմնադրի կողմից սահմանված կարգով

(«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 23)

188. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն կարող են իրականացնել`

- բանկի մասնաճյուղերը

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

189. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն չեն կարող ունենալ`

- քաղաքական կուսակցությունները և արհեստակցական միությունները

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13)

190. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի կառավարման մարմին չի համարվում`

- ներքին հսկող խումբը

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

191. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի ղեկավար չեն համարվում`

- բանկի մասնակիցները

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22)

192. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկին թույլատրվում է գնել իր կողմից թողարկված բաժնետոմսերը`

- բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունները չկատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 37)

193. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկերը կարող են շահաբաժիններ վճարել`

- բացառապես տարեկան արդյունքներով

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36)

194. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկերը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով պարտավոր են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակել պարբերաբար`

- ոչ պակաս, քան եռամսյակը մեկ

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 43)

195. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի ընդհանուր կապիտալը`

- հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 45)

196. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացուցիչ կապիտալի տարրերը սահմանում է`

- ՀՀ կենտրոնական բանկը

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 45)

197. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի ընդհանուր իրացվելիության նորմատիվը, դա`

- բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունն է

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 48)

198. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկերի տարեկան աուդիտն իրականացնող կազմակերպությունը`

- նշանակվում է բանկի կողմից` ՀՀ ԿԲ սահմանած կարգով

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 58)

199. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը ՀՀ ԿԲ է ներկայացվում`

- ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա ժամկետում

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 58)

200. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԿԲ պահանջով անկախ աուդիտային կազմակերպությունը պարտավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել`

- բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, եթե անգամ դրանք բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմեն

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 58)

201. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո`

- չորսամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշիռը և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը, ֆինանսական հաշվետվությունը

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59)

202. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպությունը չի կարող ստեղծվել`

- հասարակական կազմակերպության կազմակերպաիրավական ձևով

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

203. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպությունը չի կարող`

- ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

204. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպությունը չի կարող`

- իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեություն

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

205. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել`

- բացառապես ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ, իսկ սպառողական վարկերը կամ փոխառությունները` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 8)

206. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված

- պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 12)

207. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպությունների գործունեությունը`

- յուրաքանչյուր տարի պարտադիր ստուգվում է աուդիտային կազմակերպության կողմից

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

208. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային կազմակերպության կողմից անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը ՀՀ ԿԲ է ներկայացվում`

- ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում

(«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 16)

209. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԿԲ-ի հիմնական խնդիրն է`

- ՀՀ-ում գների կայունության ապահովումը

(«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

210. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԿԲ-ում հաշվապահական հաշվառումը վարվում է`

- ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով` ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան

(«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 15)

211. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտատերերի հանդեպ պարտավորությունները չկատարած պարտապանը կարող է անվճարունակ (սնանկ) ճանաչվել միայն`

- դատարանի վճռով, եթե ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում

(«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք, հոդված 3)

212. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի համաձայն դատավորը սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակում է`

- հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ

(«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք, հոդված 14)

213. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի համաձայն դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու մասին պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը պարտապանին է ուղարկում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով հայցադիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա`

- ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին

(«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք, հոդված 19)

214. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորը`

- անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ

(«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք, հոդված 21)

215. «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի համաձայն սնանկության գործերով կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանում է դատարանը`

- վերջին տարում պարտապանի տնօրենի (գլխավոր տնօրենի, ղեկավարի) տարեկան վաստակի 1/12-րդ չափով

(«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենք, հոդված 32)

216. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որը`

- իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է

(«Անհատ ձեռնարկատիրոջ մասին մասին» ՀՀ օրենք, հոդված 1)

217. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատերն իրավունք ունի ունենալ վարձու աշխատողներ, որոնց թիվը`

- չի սահմանափակված

(«Անհատ ձեռնարկատիրոջ մասին մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

218. Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է`

- իրեն պատկանող գույքով` բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում

(«Անհատ ձեռնարկատիրոջ մասին մասին» ՀՀ օրենք, հոդված 9)

219. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելիս կարող է սահմանվել փորձաշրջան`

- կողմերի համաձայնությամբ

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 91)

220. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից`

- եթե գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով նա չի համապատասխանում առաջադրված պահանջներին, այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով աշխատողին

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 93)

221. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն առանց աշխատողի համաձայնության գործատուն իրավունք ունի նրան այլ աշխատանքի փոխադրել արտադրական անհրաժեշտության դեպքում`

- մինչև մեկ ամիս ժամանակով

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 106)

222. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիրը`

- առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 112)

223. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն արձակուրդում գտնվելու ժամանակ գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատել`

- արգելվում է` բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) կամ գործատուի սնանկ ճանաչման հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114)

224. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատաժամանակի մեջ մտնում է`

- գործուղման ժամանակահատվածը

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 138)

225. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի աշխատավարձը կախված է`

- աշխատանքի քանակից և որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից, աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 178)

226. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում ժամային դրույքաչափի`

- մեկուկես անգամից ոչ պակաս չափով

(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 184)

227. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է համարվում նույն օրենսգրքով նախատեսված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը կատարվել է`

- մեղավորությամբ

(ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 18)

228. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի հանցագործությունները դասակարգվում են`

- ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների

(ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 19)

229. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին`

- գտնվել է անմեղսունակության վիճակում

(ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 25)

230. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը` որպես կեղծ ձեռնարկատիրություն պատժվում է, եթե դրա հետևանքով`

- պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս

(ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 189)

231. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն կեղծ սնանկությունը` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի, հավասարապես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելն է` պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով, և եթե`

- պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս

(ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 194)

Հաշվապահական (ֆինանսական) հաշվառման տիպային խնդիրներ

 

խնդիր 1.

 

«Կահույք» ԲԲԸ-ն 2002թ. հունվարին գնել է փայտամշակման հաստոց 250.000 միավորով, որի տեղափոխման համար ծախսվել է 15.000 միավոր: Հաստոցի տեղակայման համար ծախսվել է 10.000 միավոր: Տեղակայումը տևել է 4 ամիս: Բացի այդ աշխատանքային վիճակի բերելու համար ծախսվել է ևս 9.000 միավոր: 2002թ. ավարտին շուկայական պայմանների նշանակալի փոփոխությունների հետևանքով հաստոցի վաճառքի գինը փորձագետների գնահատմամբ կազմում էր 223.000 միավոր: Վաճառքն իրականացնելու համար կպահանջվի 11.000 միավոր: Հայտնի է նաև, որ ակտիվի օգտագործման արժեքը կազմում է 210.000 միավոր:

Կազմակերպությունը մտադիր է օգտագործել հաստոցը 5 տարի (մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով), այնուհետև` վաճառել այն 14.000 միավորով:

 

Պահանջվում է որոշել հաստոցի հաշվեկշռային արժեքը, այսինքն` այն գումարը, որով ակտիվը պետք է արտացոլվի հաշվապահական հաշվեկշռում 2003թ. հունվարի 1-ի դրությամբ:

 

(3 միավոր)

 

խնդիր 2.

 

«Ա» կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է «Բ» կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 35%-ը և «Գ» կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 60%-ը:

«Գ» կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է «Բ» կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20%-ը և «Ե» կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 30%-ը:

«Բ» կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է «Դ» կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 40%-ը:

 

Պահանջվում է` որոշել, թե «Ա», «Բ» և «Գ» կազմակերպություններում ինչպես պետք է դասակարգվեն ներդրումները (որպես դուստր ընկերությունում թե՞ ասոցիացված կազմակերպությունում ներդրում):

 

(3 միավոր)

 

խնդիր 3.

 

«Ա» կազմակերպությունը 01.01.2000թ. «Բ» կազմակերպությանը ապառիկ վաճառում է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը կազմում է 800.000 դրամ, ընդ որում` կանխիկ գնելու դեպքում «Բ» կազմակերպությունը պետք է վճարեր 1.000.000 դրամ: Համաձայն վաճառքի պայմանագրի` «Բ» կազմակերպությունը վճարումները կատարում է 3 տարվա ընթացքում, սկսած 01.01.2001թ.` յուրաքանչյուր տարվա վերջում վճարելով 400.000 դրամ: Պայմանական տոկոսադրույքը (տվյալ դեպքում դա այն տոկոսադրույքն է, որը զեղչում է հատուցման անվանական գումարը` այն հասցնելով սարքավորման վաճառքի գնին) կազմում է 9%:

 

Պահանջվում է հաշվարկել 2001-2003թթ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում սարքավորման վաճառքի հետ կապված ճանաչման ենթակա հասույթների մեծությունները:

 

(4 միավոր)

 

խնդիր 4.

 

01.01.2004թ. կազմակերպությունը գնում է 100.000 միավոր արժեքով սարքավորում, որն անմիջապես հանձնվում է շահագործման: Փաստացի մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով, մնացորդային արժեքը հաշվարկվում է 0, օգտակար ծառայությունը` 5 տարի: Հարկային նպատակով սարքավորման մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով` տարեկան 50% տոկոսադրույքով: Շահութահարկի դրույքաչափը` 20%:

 

Պահանջվում է որոշել` 31.12.2004թ. դրությամբ ինչպիսի ժամանակավոր տարբերություն է առաջանում հաստոցի հաշվապահական (ֆինանսական) և հարկային հաշվառումների տարբերության հետևանքով և առաջացող հետաձգված հարկային ակտիվի (պարտավորության) մեծությունը:

 

(4 միավոր)

 

խնդիր 5.

 

2003թ. վերջին կազմակերպությունը կատարել էր վարչական շենքի ընթացիկ վերանորոգում: Կատարված 20,0 հազար դրամի ծախսերը կապիտալացվել էին: 2005թ. փետրվարին այդ սխալը հայտնաբերվել է և համարվել է էական: Վարչական շենքը սկսել է շահագործվել 2005 թվականից: Ստորև ներկայացված է քաղվածք 2003թ. և 2004թ. կազմակերպության հաշվետվություններից նախքան սխալի ուղղումը.

 

.___________________________________________________________________.

|                                         |   2004 թ.  |   2005 թ.  |

|                                         |(հազար դրամ)|(հազար դրամ)|

|_________________________________________|____________|____________|

| Համախառն շահույթ                        |    200,0   |    230,0   |

|_________________________________________|____________|____________|

| Վարչական ծախսեր (ներառյալ ընթացիկ       |    (80,0)  |    (80,0)  |

| վերանորոգման ծախսեր                     |            |            |

|_________________________________________|____________|____________|

| Զուտ շահույթ` նախքան շահութահարկի գծով  |    120,0   |    150,0   |

| ծախսի նվազումը                          |            |            |

|_________________________________________|____________|____________|

| Շահութահարկի գծով ծախս (դրույքը 20%)    |    (24,0)  |    (30,0)  |

|_________________________________________|____________|____________|

| Զուտ շահույթ` շահութահարկի գծով ծախսի   |     96,0   |    120,0   |

| նվազեցումից հետո                        |            |            |

|_________________________________________|____________|____________|

| Նախորդ տարվա չբաշխված շահույթ           |    150,0   |     30,0   |

|_________________________________________|____________|____________|

| Հաշվետու տարվա չբաշխված շահույթ         |    246,0   |    150,0   |

.___________________________________________________________________.

 

Պահանջվում է կատարել համապատասխան ուղղումներ վերը ներկայացված քաղվածքում` համաձայն ՀՀՀՀՍ 8-ի հիմնական մոտեցման:

 

(5 միավոր)

 

խնդիր 6.

 

«Կահույք» ՍՊԸ-ն արտադրում է միատեսակ գրասենյակային կահույք: Ապրիլ ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները.

 

հազար դրամ

Փոփոխուն ծախսումներ

    Աշխատավարձ             արտադրական բանվորներ         800,0

                           արտադրամասի այլ աշխատողներ              250,0

                           իրացման գծով աշխատողներ                 300,0

    Արտադրության մեջ օգտագործվող նյութեր                         1.140,0

    Էլեկտրաէներգիայի ծախս                                80,0

 

Հաստատուն ծախսումներ

                           Վարչական աշխատողներ          150,0

                           Շենքերի վարձակալություն      150,0

    Արտադրական մեքենաների մաշվածություն                  50,0

 

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Ժամանակաշրջանի սկզբում պատրաստի արտադրանքի մնացորդ չկար:

2. Ապրիլ ամսվա ընթացքում արտադրվեց 800 միավոր արտադրանք:

3. Ապրիլի վերջին ամբողջ արտադրանքը պատրաստի էր:

4. 600 միավոր արտադրանքը վաճառվեց յուրաքանչյուրը 4.500 դրամով:

5. Արտադրամասը զբաղեցնում է շենքի 2/3-ը, վարչական անձնակազմը` 1/3:

6. Էլեկտրաէներգիայի 75%-ը սպառվել է արտադրական կարիքների համար:

7. Յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված է թողարկել 1.600 միավոր արտադրանք

 

Պահանջվում է որոշել, թե որքան է յուրաքանչյուր արտադրված միավորի ինքնարժեքը և վաճառքից հետո պատրաստի արտադրանքի մնացորդի քանակն ու արժեքը:

 

(5 միավոր)

 

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տիպային խնդիրներ

 

խնդիր 1.

 

Նախորդ տարում պարզեցված հարկ վճարողից 2005 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարող դարձած ընկերությունը ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում (հաշվետու ժամանակաշրջան) իրականացրել է հետևյալ գործարքները.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացրել է նախորդ տարվա չիրացված ապրանքների մնացորդը, որից ստացված հասույթի ծավալը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 50.0 մլն դրամ: Նշված ապրանքներն ընկերությունը ձեռք էր բերել ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերից` 30.0 մլն դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի), որի գծով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել և մատակարարին բանկային փոխանցմամբ վճարվել է 6.0 մլն դրամ ԱԱՀ-ի գումար,

բ) ընթացիկ տարում իր կողմից մատակարարված ապրանքների համար հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում անհատույց մատուցել է սպասարկման ծառայություններ` 1.0 մլն դրամ իրական արժեքով: Այդ ծառայությունների շրջանակներում կատարել է նաև որակին չհամապատասխանող մասերի անհատույց փոխարինում, որոնց իրական արժեքը կազմում է 3.0 մլն դրամ (նշված մասերը նույն հաշվետու ժամանակաշրջանում ներմուծվել էին օտարերկրյա պետությունից, որոնց ներմուծման պահին մաքսային մարմիններին վճարվել է 0.4 մլն դրամ ԱԱՀ): Նշված գործարքների մասով ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվ, որում առանձնացվել է 0.8 մլն դրամ

ԱԱՀ-ի գումար,

գ) ընկերությունը նույն հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներին բանկային փոխանցմամբ վճարել է նաև առաջին հաշվետու ժամանակաշրջանում հարկային հաշիվների հիման վրա (որոնց վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվել են տեղեկություններ) ձեռք բերված ապրանքների գծով ունեցած պարտքերը, այդ

թվում` ԱԱՀ-ն 3.0 մլն դրամ:

Որոշել հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

(3 միավոր)

 

խնդիր 2.

 

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերությունը մասնագիտացած է թեթև արդյունաբերության ոլորտում օգտագործվող սարքավորումների արտադրությամբ: 2005 թվականի ընթացքում իրականացրել է հետևյալ գործարքները.

ա) արտադրել է 15.000 հատ սարքավորում, որի գծով կատարել է աշխատավարձի ծախս 40.0 մլն դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 10.0 մլն դրամ, նյութական ծախս` 10.0 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Նյութական ծախսի 1 տոկոսը վերաբերում է տեխնոլոգիական կորուստներին, որը պայմանավորված է հիմնական միջոցի հնարավորություններով և ՀՀ կառավարության կողմից այդ կորստի համար չափ սահմանված չէ: Տարվա ընթացքում իրացրել է 12.000 հազար հատ սարքավորում` մեկ հատը 8.0 հազար դրամ արժեքով,

բ) սարքավորումների արտադրության համար օգտագործվել է հոսքային գիծ, որի հաշվեկշռային արժեքը, 1 տարի օգտագործվելուց հետո, 2005թ. հունվարի 1-ի դրությամբ 15.0 մլն դրամ է,

գ) տարվա ընթացքում կատարված ընդհանուր տնտեսական ծախսերը կազմել են 3.0 մլն դրամ, սակայն միայն 1.0 մլն դրամն է փաստաթղթերով հիմնավորված, ինչպես նաև ստացել է 2.0 մլն դրամի եկամուտ, որի ստացման փաստաթղթերում բացակայում է այդ եկամուտները վճարող իրավաբանական անձի անվանումը և կնիքը,

դ) տարվա ընթացքում վճարել է 30.0 մլն դրամ շահութահարկի կանխավճար, իսկ նվազագույն շահութահարկի տարեկան մեծությունը կազմել է 9.5 մլն դրամ:

Որոշել`

1. Ընկերության 2005 թվականի փաստացի շահութահարկի գումարը (եթե խնդրի պայմաններում այլ բան նախատեսված չէ, ընդունել, որ ծախսերը փաստաթղթերով հիմնավորված են),

2. Ընկերության կողմից լրացուցիչ վճարման կամ ընկերությանը հետ վերադարձման ենթակա շահութահարկի գումարի մեծությունը:

(3 միավոր)

 

խնդիր 3.

 

ԱԱՀ վճարող համարվող ընկերությունը 2005 թվականի առաջին եռամսյակում (հաշվետու ժամանակաշրջանում) իրականացրել է հետևյալ գործարքները.

ա) «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 20.0 մլն դրամ մաքսային արժեքով` մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափով հարկվող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքներ, որոնց համար մաքսային մարմիններին վճարել է նաև 0.5 մլն դրամ մաքսավճար: Ներմուծված ապրանքները նույն հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ իրացրել է հանրապետության ներքին տարածքում 24.0 մլն դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) համանման գործարքների իրական արժեքից 60 տոկոս ցածր արժեքով գնորդներին է մատակարարել ապրանքներ, որոնց դիմաց ստացված հասույթի ծավալը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 20.0 մլն դրամ: Նշված գործարքի մասով մատակարարներին վճարման ենթակա (հարկային հաշիվներում առանձնացված) ԱԱՀ-ն կազմել է 4.0 մլն դրամ, սակայն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներին վճարումը կատարել է մասնակիորեն, այդ թվում` կանխիկ վճարվել է 2.0 մլն դրամ ԱԱՀ (մյուս մասն ընդհանրապես չի վճարել): Վճարված գումարներից 0.9 մլն դրամ ԱԱՀ-ն վերաբերում է մինչև 100.0 հազ. դրամ հարկվող շրջանառությամբ հարկային հաշիվներին (նշված գումարը հաշվետու եռամսյակի ամիսների վրա բաշխված է հավասարաչափ), իսկ մյուս 1.1 մլն դրամ ԱԱՀ-ն` 100.0 հազ. դրամից մեծ հարկվող շրջանառությամբ հարկային հաշիվներին,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` արտադրական նպատակներով չօգտագործվող իրեն պատկանող շինությունը վարձակալությամբ տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձին, որից հաշվետու ժամանակաշրջանում ստացված հասույթը կազմել է 3.0 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Նույն հաշվետու ժամանակաշրջանում, նախքան գույքը վարձակալության տալը պատվիրել է գույքի վերանորոգման աշխատանքներ, որի գծով շինարարական կազմակերպության կողմից դուրս գրված հարկային հաշվի հիման վրա վերջինիս բանկային փոխանցմամբ վճարել է ամբողջ գումարը (այդ թվում` ԱԱՀ-ն 0.8 մլն դրամ) և, սահմանված կարգով, հարկային մարմին ներկայացրել է այդ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկություններ:

Որոշել հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

(4 միավոր)

 

խնդիր 4.

 

Շահութահարկ վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերության 2005 թվականի գործունեությունը բնութագրվել է ստորև ներկայացվող պայմաններով.

ա) տարվա ընթացքում 3600.0 մլն դրամով իրացրել է 1800.0 մլն դրամ արժողությամբ ձեռք բերված ապրանքները: Ընդ որում, այդ ապրանքների 20 տոկոսը ձեռք էր բերել դեռևս 2004 թվականին: Այդ ապրանքների վաճառքի հետ կապված իրականացրել է նաև 50.0 մլն դրամ իրացման ծախսեր,

բ) փետրվար ամսին գնորդներն ընկերությանը ամբողջությամբ վճարել են 60.0 մլն դրամ դեբիտորական պարտքը, որի համար ընկերությունը նախորդ տարում արդեն իսկ 50 տոկոսի չափով դեբիտորական պարտքերի պահուստին մասհանում էր կատարել,

գ) օտարերկրյա պետությունում իրացրած արտադրանքների դիմաց ստացել է 2000.0 մլն դրամ եկամուտ, որի հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը կազմել են 1200.0 մլն դրամ: Այդ եկամուտների ստացման հետ կապված աղբյուրի մոտ վճարել է նաև 240.0 մլն դրամ շահութահարկ,

դ) ընկերությունը դեկտեմբերին մարել է բանկից վերցված 100.0 մլն դրամ վարկը և 10.0 մլն դրամ հաշվարկված տոկոսավճարները: Վարկի գումարը մարելիս ընկերությունը ունեցել է նաև կուրսային տարբերություններով պայմանավորված եկամուտ` 5.0 մլն դրամի չափով,

ե) տարվա ընթացքում աղետի գոտու բարեկարգման աշխատանքների համար կատարել է 8.0 մլն դրամ ծախսեր, ինչպես նաև առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով սահմանված զեղչ սակագներով ծառայություններ է մատուցել, որի համար 2.0 մլն դրամի չափով գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չի ստացել:

Որոշել`

1. 2005 թվականի շահութահարկի գումարը, եթե կատարված բոլոր գործարքները փաստաթղթերով հիմնավորված են:

2. Շահութահարկի գումարից նվազեցման (պակասեցման) ենթակա գումարը:

(4 միավոր)

 

խնդիր 5.

 

ԱԱՀ վճարող համարվող ընկերությունը 2005 թվականի հուլիս ամսին (հաշվետու ժամանակաշրջանում) իրականացրել է հետևյալ գործարքները.

ա) իրացրել է իր կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված հումքի հիման վրա արտադրված պատրաստի արտադրանքը` 50.0 մլն դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի), որից 25.0 մլն դրամ արժեքով ապրանքները ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում մատակարարել է բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությանը, իսկ 25.0 մլն դրամ արժեքով ապրանքները` այլ առևտրային կազմակերպության: Նշված մատակարարումների հետ կապված` նախորդ հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը կազմել են 30.0 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի), որից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումներին ուղղակիորեն վերագրվում է 15.0 մլն դրամը: Ընդ որում, կատարված ձեռքբերումների մասով առկա են եղել ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու բոլոր հիմքերը և ընկերությունն այդ հաշվանցումները սահմանված կարգով կատարել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանում,

բ) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձի պատվերով օտարերկրյա անձին մատուցել է գովազդային ծառայություններ` Հայաստանի Հանրապետության մայրուղիներին տեղադրելով օտարերկրյա անձի կողմից արտադրվող ապրանքների գովազդման վահանակներ: Մատուցած ծառայությունների արժեքը կազմել է 10.0 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի), իսկ այդ ծառայությունների մատուցման գծով կատարված ձեռքբերումները` 6.0 մլն դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Կատարված ծախսերի մասով առկա են հարկային հաշիվներ, մատակարարներին վճարումը կատարվել է բանկային փոխանցումներով և հարկային մարմիններին սահմանված կարգով ներկայացվել են այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ,

գ) ապրանքների արտադրության համար օգտագործվող էլեկտրաէներգիայի համար ընկերությունը յուրաքանչյուր ամիս բանկային փոխանցումներով մատակարարին կատարում է տվյալ ամսվա ընթացքում սպառվող էլեկտրաէներգիայի կանխավճարային մուծումներ` 1.5 մլն դրամի չափով: Հուլիս ամսվա ընթացքում սպառված` 1.2 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) էլեկտրաէներգիայի գծով ընկերությունը հարկային հաշիվը ստացել է նույն տարվա օգոստոսի 10-ին և դրա վերաբերյալ հարկային մարմիններին սահմանված կարգով ներկայացրել է տեղեկություններ նույն ամսվա 20-ին,

դ) ընկերությունը պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության հետ կնքած պայմանագրի համաձայն վերջինիս տրամադրել է 20.0 մլն դրամ փոխառություն, որի գծով հուլիս ամսվա ընթացքում հաշվեգրվել է 0.2 մլն դրամ տոկոսի գումար, որը սակայն վճարվել է 2 ամիս ուշացումով:

Որոշել ընկերության կողմից հաշվետու ամսվա գործունեության արդյունքներով բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը:

(5 միավոր)

 

խնդիր 6.

 

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2004 թվականին ունեցել է 10.0 մլն դրամ հարկային վնաս, 2005 թվականի հունվարի 8-ին, փոխանցման ակտին համապատասխան, վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության: 2004 թվականի արդյունքներով ընկերության նվազագույն շահութահարկի տարեկան գումարը կազմել է 250.0 մլն դրամ, իսկ շահութահարկի հաշվարկը ներկայացրել է 2005 թվականի փետրվարի 10-ին: Ընկերության 2005 թվականի գործունեությունը բնութագրվում է հետևյալ պայմաններով.

ա) արտադրել է 2500 մլն դրամ արժեքով արտադրանք, որից իրացրել է 2000 մլն դրամ արժեքով արտադրանքը: Իրացված արտադրանքի դիմաց ընկերությունը վճարումները ստացել է պայմանագրերով սահմանված ժամկետներում: Արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը կազմել են 1260 մլն դրամ, իսկ վարչական և ընդհանուր տնտեսական բնույթի այլ ծախսերը` 160 մլն դրամ, որոնք փաստաթղթերով հիմնավորված են,

բ) 2003 թվականի հունվարին 3 տարով վարձակալել է մի վարչական շենք, որի համար պայմանագրով նախատեսվել է ամսական 5.0 մլն դրամ վարձավճար: Վարձակալի կողմից այդ շենքի վերանորոգման աշխատանքների կատարման մասին որևէ դրույթ պայմանագրով նախատեսված չէ: Ամսական վարձավճարները կատարվել են պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ 2005 թվականի հունիսին կազմված կատարողական ակտի հիման վրա, այդ շենքի վրա կատարվել է կապիտալ բնույթի ծախս` 20.0 մլն դրամի չափով,

գ) այլ անձի կանոնադրական կապիտալում կատարված ներդրման արդյունքում ստացել է 2.0 մլն դրամ շահաբաժին, որի ստացման հետ կապված կատարել է նաև 0.1 մլն դրամի չափով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր,

դ) ընկերությունն ունի 6.0 մլն դրամ կետանցված դեբիտորական պարտք, որի համար նախորդ տարում արդեն իսկ ստեղծվել էր 4.5 մլն դրամի պահուստ, և, որի 366-րդ օրը լրացել է 2005 թվականին, սակայն մինչև տարեվերջ այն չի դասակարգվել որպես անհուսալի դեբիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման պահանջները չբավարարելու պատճառով,

ե) 2005 թվականի մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 2004 թվականին կատարված ծախսերից 12.0 մլն դրամը փաստաթղթերով հիմնավորված չէ և այդ ակտի հետ կապված հարկային պարտավորությունները ընկերությունը վճարել է օրենքով սահմանված ժամկետում:

Որոշել`

1. 2005 թվականի շահութահարկի գումարը` առանց ստուգման արդյունքների

2. Ստուգման արդյունքներով պայմանավորված հարկային պարտավորությունների գումարը:

(5 միավոր)

 

Աուդիտի տիպային խնդիրներ

խնդիր 1.

 

Ներքին աուդիտի դերը

 

Պահանջվում է «Ներքին աուդիտորական աշխատանքների ուսումնասիրումը» աուդիտի ստանդարտ 610-ի համաձայն նկարագրել ներքին աուդիտի դերը կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու գործում:

(3 միավոր)

 

խնդիր 2.

 

Աուդիտորական նամակ-պարտավորագիրը

 

Պահանջվում է «Աուդիտի անցկացման պայմանները» աուդիտի ստանդարտ 210-ի համաձայն բնորոշել աուդիտորական նամակ-պարտավորագիրը և նշել, թե որ հարցերն են դրանով կարգավորվում:

(3 միավոր)

 

խնդիր 3.

 

Հարցումներ դատական գործընթացների և հայցերի վերաբերյալ

 

Դատական գործընթացները և հայցերը, որոնց մեջ ներգրավված է կազմակերպությունը, կարող են էական ազդեցություն գործել կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների վրա և այդ պատճառով կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի դրանք բացահայտվեն և (կամ) նախատեսվեն ֆինանսական հաշվետվություններում:

 

Պահանջվում է «Աուդիտորական ապացույցներ - հատուկ հոդվածների լրացուցիչ ուսումնասիրություններ» աուդիտորական ստանդարտ 501-ի համաձայն նկարագրել, թե ինչպիսի ընթացակարգեր պետք է իրականացնի աուդիտորը դատական գործընթացներին և հայցերին տեղեկանալու համար:

(4 միավոր)

 

խնդիր 4.

 

Աուդիտորական ապացույցների հուսալիությունը

 

Պահանջվում է «Աուդիտորական ապացույցներ» աուդիտի ստանդարտ 500-ի համաձայն նշել, թե ինչպես կարելի է գնահատել աուդիտորական ապացույցների հուսալիությունը:

(4 միավոր)

 

խնդիր 5.

 

Կազմակերպության գործունեության անընդհատությունը

 

Պահանջվում է «Կազմակերպության գործունեության անընդհատությունը» աուդիտի ստանդարտ 570-ի համաձայն թվարկել հայտանիշների այն երեք խմբերի անվանումները, որոնք կարող են ազդել կազմակերպության գործունեության անընդհատության վրա: Յուրաքանչյուր խմբից թվարկել նաև երկուական հայտանիշ:

(5 միավոր)

 

խնդիր 6.

 

Ներքին վերահսկողությանը բնորոշ սահմանափակումները

 

«Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերը բնորոշ սահմանափակումների պատճառով չեն կարող կազմակերպության ղեկավարությանը հիմնավոր ապացույցներ տրամադրել բոլոր նպատակները իրականացված լինելու մասին:

Պահանջվում է «Ռիսկի գնահատումը և ներքին վերահսկողությունը» աուդիտի ստանդարտ 400-ի համաձայն նկարագրել ներքին վերահսկողությանը բնորոշ սահմանափակումները:

(5 միավոր)

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
28.12.2005
N 1381-Ն
Հրաման