Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149- ...

 

 

040.0238.110306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2006 թվականի N 238-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի ցանկում`

 

    ա) «110100, 1103                   Ալյուր, ձավար»

 

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

    «120600                            Սերմեր արևածաղկի  մանրատված և

                                       չմանրատված».

 

    բ) «2101-2105 00, 2106 90 100      Տարբեր սննդամթերք, խմորիչ,

                                       պաղպաղակ, հալած պանիր»

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «2101-2105 00, 2106 90 100,        Տարբեր սննդամթերք, հալած պանիր,

    2106 90 980                        բուսասերուցքային և

                                       սերուցքաբուսական յուղերի

                                       խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային

                                       յուղի պարունակությամբ».

 

    գ) «7214 99 100                    Ամրան ձողավոր` շիկագլոցված

                                       պարբերական պրոֆիլով բետոնի

                                       ամրանավորման համար»

 

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

    «7321 11, 7321 81                  Վառարաններ ջեռուցման, ջեռուցման

                                       - եփման և վառարաննԵր ուտելիք

                                       պատրաստելու համար գազային վառելիքով

 

    8403 10                            Կենտրոնական ջեռուցման կաթսաներ

                                       գազային վառելիքով

 

    8419 11 000                        Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2006
N 238-Ն
Որոշում