Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱ ...

 

 

040.0465.221097

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 1997 թ. թիվ 465

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

i

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Անշարժ գույքի համակարգված դիտարկումը (մոնիտորինգ) դիտարկվող օբյեկտների, անշարժ գույքի սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական դիտարկումների հիման վրա անշարժ գույքի վիճակի, արժեքի, դրա վրա ազդող որակական չափանիշների ուսումնասիրումն է:

2. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

i

2.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողերի համապետական և տարածքային նշանակության համակարգված դիտարկումների (այսուհետ` մոնիտորինգ) իրականացման կարգը, որը ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիտորինգը:

(2.1-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկման օբյեկտ է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը` հողը (ըստ նպատակային նշանակության) և ամրակայված գույքը (անկախ սեփականության ձևից):

3.1. Հողերի մոնիտորինգի խնդիրներն են`

i

ա) ժամանակին հողերի վիճակի փոփոխության բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:

(3.1-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

3.2. Ելնելով համակարգված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիտորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային նշանակության: Հողերի մոնիտորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:

(3.2-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

4. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքում ստացվում են հավաք տվյալներ անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնների վերաբերյալ:

i

5. Անշարժ գույքի վիճակի վերաբերյալ համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) հողը` ըստ նպատակային նշանակության, որպես գույք, և դրա վրա ազդող փոփոխությունները.

բ) հողատեսքերի փոփոխությունները.

գ) հողի, որպես արտադրության միջոցի և քաղաքաշինական ու բնապահպանական արժեք ունեցող գույքի, վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

դ) շենքերը, շինությունները` ըստ գործառական նշանակության, դրանց վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

ե) շենքերի, շինությունների տեխնիկական վիճակը.

զ) շենքերի, շինությունների մաշվածության աստիճանը.

է) շենքերի, շինությունների հաղորդակցուղիներով ապահովվածությունը.

ը) շենքերի, շինությունների հարկայնությունը.

թ) շենքերի, շինությունների տեսակը.

ժ) հողի, շենքերի և շինությունների վիճակի վրա ազդող այլ գործոններ:

(5-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

i

5.1. Հողերի վիճակի մոնիտորինգն իրականացվում է տեղագրական, հողագիտական, երկրաբանական և այլ հետազոտությունների ու հետախուզումների հիման վրա:

(5.1-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

i

6. Անշարժ գույքի արժեքի համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) անշարժ գույքի վրա շուկայի ազդեցությունը սահմանված ժամկետներում.

բ) անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի արժեքի վրա ազդող գործոնները (գտնվելու վայրը, չափը, հարկը, դիրքը, ճանապարհների ու հաղորդակցուղիների առկայությունը և այլն).

գ) անշարժ գույքի տեղադրությունը (գոտի).

դ) անշարժ գույքը որպես արտադրության, տարածքային, քաղաքաշինական, բնապահպանական արժեք ունեցող գույք, դրա վրա ազդող գործոնները.

ե) անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի փոփոխությունը.

զ) անշարժ գույքի զարգացման գոտիները, դրանց վրա ազդող գործոնները.

է) հողերի հեռանկարային զարգացման գոտիները, դրանց լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

(6-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

7. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միասնական մեթոդիկայով` միասնական ծրագրերով` համագործակցություն ապահովելով բազմաբնույթ կադաստրի վարման նպատակով համակարգված դիտարկումներ իրականացնող մարմինների հետ` նույնացված կադաստրային փաստաթղթեր և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար հավաք տվյալներ ապահովելու նպատակով:

8. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են`

ա) ըստ վարչատարածքային բաժանման.

բ) ըստ գույքի տեղադրման (գոտիների).

գ) ըստ անշարժ գույքի առանձին միավորների (հողամաս, շենքեր, շինություններ):

9. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով:

10. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ընթացքում կատարվում են ուսումնասիրություններ` հաշվի առնելով անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնները` կապված օրինական, ամսական, տարեկան, հնգամյա, սեզոնային և անշարժ գույքի վրա էական ազդեցություն ունեցող այլ ժամանակահատվածների հետ:

11. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների իրականացման ժամանակ սեփականատերերը, օգտագործողները, վարձակալներն անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող մարմիններին տրամադրում են անհրաժեշտ տվյալներ:

12. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող պետական մարմինները, նշված դիտարկումներն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ընդգրկել այլ անձանց:

13. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ներկայացվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, սեփականատերերին, օգտագործողներին, վարձակալներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

14. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալների տրամադրումը կատարվում է անշարժ գույքի տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն:

15. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալներն ընդգրկվում են յուրաքանչյուր տարվա անշարժ գույքի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված` անշարժ գույքի առկայության ու բաշխման մասին հաշվետվության մեջ:

17. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ժամանակացույցը, ձևերը, փաստաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

i

18. Տարբեր նպատակային նշանակության հողերի համար հողերի և դրանց վրա ամրակայված գույքի մոնիտորինգն իրականացնում են դիտարկում իրականացնող մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեթոդիկաներով:

(18-րդ կետը լրաց. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.1997
N 465
Որոշում