Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆ ...

11.10.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.09.2011  -ից մինչեւ   11.10.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 06.09.12 թիվ 1201-Ն որոշում)

i

040.0302.210306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 302-Ն

 

i

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հավատարմագրման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.07.11 թիվ 1130-Ն որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 302-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման և հաշվառման գործընթացները:

2. Սույն կարգը մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջին և միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտներին համապատասխան:

3. Հավատարմագրման նպատակը տեխնիկական անվտանգության փորձաքննության որակի և հավաստիության ապահովումն է: Հաշվառման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի անունից հավատարմագրման ծառայություններ մատուցում է լիազոր մարմնի աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):

5. Սույն կարգի իմաստով հավատարմագրումն ընթացակարգ է, որի միջոցով պաշտոնապես ճանաչվում է հայտատուի իրավասությունը` հավատարմագրված ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում փորձաքննություն կատարելու համար:

6. Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) որոշվում է (են) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգմանը համապատասխան:

7. Հայտատուն տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնում է միայն հավատարմագրված ոլորտի (ոլորտների) շրջանակներում:

8. Հավատարմագրման արդյունքում տրվում է հավատարմագրման վկայագիր, որը հավաստում է հայտատուի իրավասությունն իրականացնելու տեխնիկական անվտանգության փորձաքննություն` հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում: Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) ամրագրվում է (են) հավատարմագրման վկայագրի ներդիրում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է:

9. Հավատարմագրված իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացնում է գործակալությունը: Հաշվառման ընթացակարգերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

10. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են`

1) լիազոր մարմինը.

2) հայտատուները:

 

II. ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

11. Հայտատուները պետք է`

1) ունենան հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքեր, գործիքներ.

2) համալրված լինեն բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող փորձագետներով: Ըստ ոլորտների պահանջվող բարձրագույն մասնագիտական կրթության ցանկը հաստատում է լիազոր մարմինը:

12. Հայտատուն պետք է յուրաքանչյուր փորձագետի համար նախատեսի տեխնիկական անվտանգության փորձաքննության կոնկրետ ոլորտ, ինչը պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

1) հավատարմագրման հայտ ներկայացնելը.

2) հայտատուի ներկայացրած բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը և հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունելը.

3) հավատարմագրման վկայագրի հանձնումը:

14. Հավատարմագրման նպատակով հայտատուն սահմանված կարգով հայտ է ներկայացնում գործակալությանը:

15. Հայտին կից երկու օրինակից ներկայացվում են`

1) հայտատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքերի, գործիքների ցանկը.

3) անձնակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ վկայականները.

4) ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների համակարգին համապատասխան որակի ձեռնարկը:

16. Լիազոր մարմինը հայտն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել բացակայող փաստաթղթերը: Եթե սահմանված ժամկետում բացակայող փաստաթղթերը չեն լրացվում, ապա լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերադարձնում է հայտատուին:

17. Եթե ներկայացված հայտը լրակազմ է, ապա գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բոլոր ներկայացված փաստաթղթերը և կազմում եզրակացություն հավատարմագրման հայցվող ոլորտի (ոլորտների) համար սահմանված չափանիշներին հայտատուի համապատասխանության մասին և եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում գործակալությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատուի գույքը և անհրաժեշտ սարքավորումները:

18. Գործակալության կողմից կազմված եզրակացությունը կարող է լինել դրական կամ բացասական:

19. Գործակալությունը բացասական եզրակացություն է տալիս, եթե`

1) հայտատուն չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներից որևէ մեկին.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ են պարունակում:

20. Գործակալության եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարը 3 օրվա ընթացքում ընդունում է որոշում հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:

21. Հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին չհայտնելու դեպքում հայտատուն համարվում է հավատարմագրված:

22. Լիազոր մարմնի կողմից հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն հավատարմագրվում է որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն) և հանձնվում հավատարմագրման վկայագիր:

23. Լիազոր մարմինը հայտատուի հավատարմագրումը մերժելու մասին որոշումն ընդունելու դեպքում այդ որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է հավատարմագրումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառները:

24. Հավատարմագրված անձանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով ենթակա են պահպանման:

25. Հավատարմագրման վկայագիրը փորձագիտական կազմակերպության հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է: Վկայագրում նշվում են հերթական համարը և հավատարմագրման ժամկետը, որը սահմանվում է 2 տարի:

26. Հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների հաշվառումն իրականացնում է գործակալությունը:

 

IV. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

27. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման ոլորտի (ոլորտների) չափանիշներին փորձագիտական կազմակերպության համապատասխանությունը հավաստելու նպատակով լիազոր մարմնի աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պարբերական գնահատում:

28. Պարբերական գնահատման մեթոդիկան հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

29. Պարբերական գնահատման արդյունքները ներկայացվում են լիազոր մարմնի ղեկավարին:

30. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ` բացառությամբ այն դեպքերի, երբ հավատարմագրված կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված արտադրական վտանգավոր օբյեկտում վթար է տեղի ունեցել:

 

V. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

31. Լիազոր մարմինը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ փորձագիտական կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:

32. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց 3 ամսվանից ոչ ավելի ժամկետով:

33. Լիազոր մարմինը դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե փորձագիտական կազմակերպությունը`

1) չի վերացրել կասեցման հիմքերը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում.

2) խոչընդոտում է պարբերական գնահատման գործընթացին.

3) հավատարմագրման ոլորտից (ոլորտներից) դուրս իրականացրել է տեխնիկական անվտանգության փորձաքննության գործունեություն.

4) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:

 

VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄԸ

 

34. Հավատարմագրման ոլորտները կարող են ընդլայնվել փորձագիտական կազմակերպության կամ ֆիզիկական անձի դիմումի հիման վրա` սույն կարգին համապատասխան:

35. Հավատարմագրման ոլորտները կարող են կրճատվել`

1) տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպության դիմումի հիման վրա.

2) լիազոր մարմնի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվի, որ փորձագիտական կազմակերպությունը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:

 

(կարգը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, խմբ. 28.07.11 թիվ 1130-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 302-Ն որոշման

 

Ձև

 

Հայտի N_________________________

(հայտատուի անվանումը)

_______________________________

                                           (ղեկավարի անունը, ազգանունը)

                                          _______________________________

                                          (գտնվելու կամ բնակության վայրը)

                                          _______________________________

                                                  (հեռախոսահամարը)

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Խնդրում եմ հավատարմագրել _______________________________________________,

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

հավատարմագրման ոլորտի նախագծի շրջանակներում որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն:

Հայտնում եմ, որ տեղեկացված եմ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջներին:

Պարտավորվում ենք պահպանել հավատարմագրման ընթացակարգը:

Հայտին կից 2 օրինակից ներկայացնում եմ`

ա) կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) հավատարմագրման հայցվող ոլորտում (ոլորտներում) իր կողմից նախատեսված գործունեության համապատասխան ծրագիրը.

գ) հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական անվտանգության ոլորտի (ոլորտների) օրենսդրական ակտերի, համապատասխան այլ փաստաթղթերի, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքերի, գործիքների ցանկը.

դ) տվյալներ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մասին.

ե) յուրաքանչյուր մասնագետի տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու ոլորտում նախատեսելու մասին համապատասխան փաստաթղթերը.

զ) ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների համապատասխան որակի ձեռնարկը.

է) այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ հայտատուի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության մասին:

 

Կազմակերպության ղեկավար ___________________ _________________________

                             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 302-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

N ՏԱ - - - -

 

Շնորհման ամսաթիվը _____ ____ 200 թ.

ՈՒժի մեջ է մինչև _____ ____ 200 թ.

 

Սույն վկայագիրը հավաստում է, որ

 

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N    -Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հավատարմագրման

չափանիշներին և հավատարմագրված է որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն:

 

____________________________________________________

        (կազմակերպության գտնվելու վայրը)

 

սույն վկայագրի հավելվածով, ____ էջի վրա հավատարմագրման ոլորտի շրջանակներում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների

նախարար ___________________ ______________________

             (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

 

Հավելված

Տեխնիկական անվտանգության

ապահովման ոլորտում

հավատարմագրման N ՏԱ________

վկայագրի

 

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

    ________ էջի վրա                                     էջ N ________

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

._________________________________________________________________.

|NN |               Փորձաքննության օբյեկտը                        |

|ը/կ|                                                             |

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

|___|_____________________________________________________________|

._________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների

նախարար ___________________ ______________________

             (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 302-Ն
Որոշում