Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 19 ...

 

 

040.0349.280306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2006 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».

բ) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».

գ) որոշման հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի պաշտոններ առնվազն մեկ տարի զբաղեցնող աշխատողներից, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են 2 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2006
N 349-Ն
Որոշում