Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՓՈԽԱԴՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱ ...

 

 

329.0020.210306

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         03           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32906079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

1 մարտի 2006 թվականի N 06/20-Ն

 

i

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՈՒ «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման» կարգի 4-րդ կետին և 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

ա) Փոխադրման ամփոփագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Փոխադրման ամփոփագրի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի շրջանառության և հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետ Ա. Մեջլումյանին`

ապահովել մաքսային մարմիններում փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի լրացման համար ավտոմատ համակարգչային համակարգի կիրառությունը և էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատների պետերին`

սույն հրամանով հաստատված կարգերով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գործառույթի իրականացման պատասխանատվությունը հրամանով վերապահել մաքսատան կոնկրետ ստորաբաժանմանը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համապատասխան (սույն հրամանի N 3 հավելվածում նշված) վարչություններին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործերի կառավարիչ Խ. Սարգսյանին`

ապահովել փոխադրման ամփոփագրի` սույն հրամանով հաստատված ձևի ձևաթղթերի տպագրությունն ու մաքսային մարմիններին բաշխումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

2006 թ. մարտի 1-ի

N 06/20 -Ն հրամանի

 

Խիստ հաշվառման փաստաթուղթ

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

.________________.

._____________________________________________|1. Մաքսային     |

|           |    2. Ապրանքներ և  տրանսպորտային|հայտարարագրի    |  000000

|___________|    միջոցը տեղափոխման (փոխադրման)|տվյալները       |

|           |    ընդունած անձը                |                |

|           |                                 |                |

|___________|_________________________________|________________|__________.

|           |    3. Ապրանքներ տեղափոխող անձը  |4. Տրանսպորտային|5.Կազմման |

|           |    / հասցեատերը                 |միջոցի տեսակը   |օրը,      |

|           |                                 |                |ամիսը,    |

|           |                                 |                |տարին     |

|           |                                 |                |          |

|___________|_____________________________________________________________|

|           |    6. Տրանսպորտային միջոցի տվյալները                        |

|___________|_____________________________________________________________|

|           |                                                             |

|___________|_____________________________________________________________|

|           |                                                             |

|___________|_____________________________________________________________|

|           |                                                             |

|___________|_____________________________________________________________|

|           |7. ՈՒղարկող        |8. Նշանակման        |9. Մաքսային         |

|           |  մաքսային մարմինը |   մաքսային մարմինը |   ապահովումներ     |

|___________|________________________________________|____________________|

| 10.       |Տեղերի|Փաթեթա-|Ապրանքների|Քաշը|Քանակը   |11. Ապրանքատեսակների|

|           |քանակը|վորումը|անվանումը |    |ըստ չ/մ-ի|    քանակը          |

|           |______|_______|__________|____|_________|                    |

|Ապրանքների |      |       |          |    |         |                    |

|նկարագիրը  |______|_______|__________|____|_________|                    |

|           |      |       |          |    |         |                    |

|           |______|_______|__________|____|_________|____________________|

|           |      |       |          |    |         |12. Ընդհանուր քաշը  |

|           |______|_______|__________|____|_________|                    |

|           |      |       |          |    |         |                    |

|           |______|_______|__________|____|_________|____________________|

|           |      |       |          |    |         |13. Տեղերի ընդհանուր|

|           |______|_______|__________|____|_________|    քանակը          |

|           |      |       |          |    |         |                    |

|___________|________________________________________|____________________|

| 14.       |                                        |15. Ընդհանուր արժեքը|

|Ապրանքներն |                                        |                    |

|ու         |........................................|                    |

|տրանսպոր-  |                                        |                    |

|տային      |                                        |                    |

|միջոցն     |........................................|         |          |

|ուղեկցող   |                                        |         |          |

|փաստաթղթերը|                                        |         |          |

|_________________________________________________________________________|

|16. ՈՒղարկող մաքսային մարմնի նշումները           |A.     նշանակման վայրը |

|                                                 |                       |

|                                                 |                       |

|_________________________________________________|_______________________|

|17. Տեղափոխման երթուղին|         |       |       |           |           |

|_________________________________________________|_______________________|

|B.                                               |18.                    |

|   Զգուշացված են մաքսային ապահովման միջոցները    |                       |

|   վնասելու և  (կամ) կորցնելու առանց մաքսային    |                       |

|   մարմինների թույլտվության բեռը բեռնաթափելու,   |                       |

|   փոխաբեռնելու, հանձնելու, ինչպես նաև           |_______________________|

|   սահմանված ժամկետում բեռը նշանակման վայր       |19. Ապրանքները և       |

|   չհասցնելու դեպքում` ՀՀ օրենքով նախատեսված     |տրանսպորտային միջոցը   |

|   պատասխանատվության մասին:                      |տեղափոխման (փոխադրման) |

|                                                 |ընդունած անձի նշումները|

|   Բեռը նշանակման վայր հասցնելու                 |                       |

|   ժամկետն է` «__» __ 20   թ.                    |                       |

|   Ապրանքները և  տրանսպորտային միջոցը            |                       |

|   տեղափոխման ընդունող անձի                      |                       |

|   ստորագրությունը _____________________         |                       |

|_________________________________________________|_______________________|

|20. Նշանակման մաքսային մարմնի նշումները          |21. ՈՒղարկող մաքսային  |

|                                                 |պաշտոնատար անձի        |

|                                                 |_______________        |

|                                                 |ազգանունը         Կ.Տ. |

|                                                 |_______________        |

|                                                 |անձնական կնիքի համարը  |

|                                                 |_______________        |

|                                                 |ստորագրությունը        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

2006 թ. մարտի 1-ի

N 06/20 -Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է փոխադրման ամփոփագրի լրացման կարգը:

2. ՈՒղարկող մաքսային մարմնում լրացվում են փոխադրման ամփոփագրի 2-17-րդ, 19-րդ, 21-րդ, ինչպես նաև «A» և «B» սյունակները:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված սյունակները լրացնում է ուղարկող մաքսային մարմինը, բացառությամբ 19-րդ և «B» սյունակների: 19-րդ սյունակը լրացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը), իսկ «B» սյունակում` ժամկետը լրացվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից, իսկ ստորագրության համար նախատեսված տեղում ստորագրում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը):

4. Փոխադրման ամփոփագրի 1-ին և 20-րդ սյունակները լրացվում են նշանակման մաքսային մարմնում` նշանակման մաքսային մարմնի կողմից:

5. Փոխադրման ամփոփագրի սյունակները լրացվում են համակարգչի միջոցով, բացառությամբ 1-ին, 16-րդ, 19-րդ և 20-րդ սյունակների, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված սյունակի, որոնք պետք է լրացվեն ընթեռնելի ձեռագրով: «B» սյունակում համակարգչով է լրացվում ապրանքները և տրանսպորտային միջոցը նշանակման վայր հասցնելու ժամկետը: 21-րդ սյունակում համակարգչով են լրացվում «ազգանունը» և «անձնական կնիքի համարը» տողերը:

6. Լրացված փոխադրման ամփոփագիրը գրանցվում է մաքսային մարմիններում գործող ավտոմատ համակարգչային համակարգում: Համակարգում գրանցվելուց հետո, փոխադրման ամփոփագրի վերին աջ անկյունում նշվում է փոխադրման ամփոփագրի հաշվառման համար հետևյալ տեսքով

«XXXX / XX / XXXXXX»

* առաջին մասում նշված թիվը ցույց է տալիս փոխադրման ամփոփագրի լրացման տարին

* երկրորդ մասում նշված թիվը ցույց է տալիս ուղարկող մաքսային մարմնի ծածկագիրը

* երրորդ մասում նշված թիվը ցույց է տալիս առաջին մասում նշված տարում, երկրորդ մասում նշված մաքսային մարմնում լրացված փոխադրման ամփոփագրի հերթական համարը

7. Փոխադրման ամփոփագրի սյունակներում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1-ին սյունակում նշանակման մաքսային մարմինը, փոխադրման ամփոփագրում նշված ապրանքների բացթողումից հետո, նշում է մաքսային հայտարարագրի տվյալները` մաքսային ռեժիմը, ընդունման համարը, օրը, ամիսը, տարին:

2-րդ սյունակում նշվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը (այսուհետ` բեռը) տեղափոխման ընդունող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:

3-րդ սյունակում նշվում են ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:

4-րդ սյունակում նշվում է ապրանքները մինչև նշանակման վայր հասցնելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը. սյունակում նշվում է փոխադրամիջոցի ծածկագիրը և անվանումը` «30» «Ավտոմոբիլային տրանսպորտ» կամ «20» «Երկաթուղային տրանսպորտ»:

5-րդ սյունակում նշվում է փոխադրման ամփոփագիրը կազմելու օրը, ամիսը և տարին:

6-րդ սյունակում նշվում է 4-րդ սյունակում նշված տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, պետհամարանիշը (համարը), իսկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի համար` նաև բեռնատարողությունը և քաշը դատարկ վիճակում. ընդ որում, տեխնիկական անձնագրում բեռնատարողության և (կամ) դատարկ քաշի մասին նշում չլինելու դեպքում` փոխադրման ամփոփագրին կցվում է տեխնիկական անձնագրի պատճենը, դրա մասին նշելով փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե ապրանքները տեղափոխվում են բեռնարկղով, ապա նշվում են թե կոնտեյների, թե այն տրանսպորտային միջոցի տվյալները, որով տեղափոխվում է տվյալ կոնտեյները: Եթե ապրանքը տեղափոխվում է երկաթուղային վագոնով, ապա նշվում են երկաթուղային շարժակազմի համարը և ըստ հերթականության վագոնների համարները:

7-րդ սյունակում նշվում է ուղարկող մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:

8-րդ սյունակում նշվում է նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:

9-րդ սյունակում նշվում է մաքսային ապահովության միջոցների տեսակը, քանակը և համարը:

10-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների

* տեղերի քանակը

* փաթեթավորման տեսակը

* ապրանքի անվանումը

* քաշը կիլոգրամով` փաթեթավորման հետ միասին

* քանակն ըստ Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի չափման լրացուցիչ միավորի:

Եթե փոխադրման ամփոփագրի 10-րդ սյունակի տողերը չեն բավականացնում մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվող բեռի բոլոր ապրանքատեսակները նշելու համար,

ապա`

* 10-րդ սյունակի «Ապրանքի անվանումը» բաժնում արվում է «Ապրանքներ` ըստ մասնացուցակի (առդիր` էջ)» գրառումը` նշելով մասնացուցակի էջերի քանակը, և

* 10-րդ սյունակի «Քաշը» բաժնի վերջին տողում նշվում է ամբողջ բեռի ընդհանուր քաշը կիլոգրամով` փաթեթավորման հետ միասին, և

* փոխադրման ամփոփագրի 10-րդ սյունակի ձևով կազմվում և փոխադրման ամփոփագրին է կցվում ապրանքների մասնացուցակ, որի յուրաքանչյուր էջը համարակալվում և կնքվում է փոխադրման ամփոփագրի 21-րդ սյունակում նշված անձի անձնական կնիքով: Մասնացուցակը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը կցվում է փոխադրման ամփոփագրի ուղարկող մաքսային մարմնից վերադաս մաքսային մարմին ուղարկվող օրինակին, իսկ մյուսը` նշանակման մաքսային մարմին ուղարկվող փոխադրման ամփոփագրի օրինակներին: Նշանակման մաքսային մարմնին ուղարկված մասնացուցակի օրինակը, մաքսային ձևակերպումների ավարտից հետո, կցվում է նշանակման մաքսային մարմնում պահվող փոխադրման ամփոփագրի օրինակին:

11-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ապրանքատեսակների ընդհանուր քանակը:

12-րդ սյունակում նշվում է բեռի ընդհանուր քաշը կիլոգրամով` փաթեթավորման հետ միասին:

13-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների տեղերի ընդհանուր քանակը:

14-րդ սյունակը լրացվում է բեռն ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում: Սյունակում նշվում են ապրանքներն ու տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթերի անվանումները, լրացման (կազմման) ամսաթվերը, համարները: Փոխադրման ամփոփագրի

14-րդ սյունակում նշված բոլոր փաստաթղթերը կնքվում են 21-րդ սյունակում նշված անձի անձնական կնիքով:

15-րդ սյունակը լրացվում է հաշիվ-ապրանքագրի առկայության դեպքում. սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ընդհանուր հաշիվ-ապրանքագրային արժեքը և տարադրամի ծածկագիրը:

16-րդ սյունակն օգտագործվում է ուղարկող մաքսային մարմնի նշումների համար: Սյունակում պարտադիր նշվում է ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող բեռի ընդհանուր քաշը` տրանսպորտային միջոցի հետ միասին` փոխադրման ամփոփագրին կցելով կշռման կտրոնը, որի տվյալները նշվում են փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե միևնույն տրանսպորտային միջոցով տեղափոխվում են տվյալ փոխադրման ամփոփագրում չնշված ապրանքներ (օրինակ` այլ փոխադրման ամփոփագրով տեղափոխվող ապրանքներ), ապա սյունակում նշվում է նաև այդ մասին` նշելով տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա չտեղափոխվող ապրանքների քաշը (առանց տրանսպորտային միջոցի) կիլոգրամով:

«A» սյունակում նշվում է նշանակման վայրի անվանումը և հասցեն:

Նույն սյունակում նշվում է նաև մաքսային պահեստի ծածկագիրը (այն դեպքում, երբ ապրանքների և տրանսպորտային միջոցի տեղափոխման նշանակման վայրը հանդիսանում է մաքսային պահեստ կամ ազատ մաքսային պահեստ):

17-րդ սյունակում նշվում է տեղափոխման երթուղին:

19-րդ սյունակն օգտագործվում է բեռը տեղափոխման ընդունած անձի նշումների համար:

«B» սյունակում նշվում է բեռը նշանակման վայր հասցնելու ժամկետը: Բացի այդ, սյունակում իր ստորագրությունն է դնում փոխադրման ամփոփագրի 3-րդ սյունակում նշված անձը, առ այն, որ նա ստանձնում է տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա ապրանքներն ու տրանսպորտային միջոցը տեղափոխելու պատասխանատվությունը` ծանոթ լինելով տեղափոխման երթուղուն, ժամկետին, և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվությանը:

20-րդ սյունակն օգտագործվում է նշանակման մաքսային մարմնի նշումների համար: Նույն սյունակում պարտադիր նշվում է բեռը նշանակման մաքսային մարմին հասցնելու օրը, ամիսը, տարին: 20-րդ սյունակում արված նշումները հաստատվում են նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով:

8. Փոխադրման ամփոփագրի 18-րդ սյունակը կարող է լրացվել մաքսային հսկողության նպատակներով տեղեկություններ նշելու համար` ուղարկող կամ նշանակման մաքսային մարմնի կողմից: Այդ սյունակում արված նշումները շրջագծվում են և կնքվում նշումը կատարած անձի անձնական կնիքով:

9. ՈՒղարկող մաքսային մարմնում լրացված փոխադրման ամփոփագրի ձևաթղթերում և փոխադրման ամփոփագրին կցվող մասնացուցակում արգելվում է ջնջումներ և (կամ) ուղղումներ կատարելը: Նման դեպքերում կազմվում է ճշտված տվյալներով նոր փոխադրման ամփոփագիր, իսկ սխալ կամ ջնջումներով կամ ուղղումներով լրացված փոխադրման ամփոփագրի բոլոր երեք օրինակները հանվում են շրջանառությունից` դրանք կից ցուցակով ուղարկելով վերադաս մաքսային մարմնի մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

10. Փոխադրման ամփոփագրի նշանակման մաքսային մարմնի կողմից լրացվող սյունակներում ուղղումները կատարվում են սխալ բառի և (կամ) թվի (համարի, ամսաթվի) վրա գիծ քաշելով և ճիշտ տվյալները ընթեռնելի ձեռագրով գրելով: Սույն կետում նշված ուղղումները շրջագծվում, կնքվում և ստորագրվում են ուղղումը կատարած պաշտոնատար անձի կողմից:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

2006 թ. մարտի 1-ի

N 06/20 -Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ` ՄՊԿ) կազմակերպում է փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, դրանց բաշխումը մաքսային մարմիններին, ինչպես նաև տպագրված, լրացված և խոտանված ձևաթղթերի հաշվառումը:

2. Փոխադրման ամփոփագրերի (այսուհետ` Փ/Ա) ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով: Փ/Ա ձևաթղթերը տպագրվում են հերթական համարներով` 3 օրինակից: Մեկ փոխադրման ամփոփագրի բոլոր 3 օրինակները տպագրվում են նույն հերթական համարով: Մեկ փոխադրման ամփոփագրի 3 օրինակները տպագրվում են իրարից տարբերվող գունային ֆոներով: Փոխադրման ամփոփագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր տպագրվող խմբաքանակի համարակալումը սկսվում է նախորդ խմբաքանակի վերջին համարին հաջորդող համարից:

3. Փ/Ա տպագրված ձևաթղթերը մուտքագրվում են ՄՊԿ պահեստ:

4. ՄՊԿ պահեստից Փ/Ա ձևաթղթերը բաշխվում են մաքսատներին` դրանց կողմից նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա: Բաշխումն իրականացվում է ընդունման-հանձնման ակտի հիման վրա, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

5. Մաքսատները սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ստացված Փ/Ա ձևաթղթերը ընդունման-հանձնման ակտերով բաշխում են իրենց ենթակայության տակ գործող մաքսային կետերին (եթե այդպիսիք կան):

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ընդունման-հանձնման ակտի պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

7. Փ/Ա ձևաթղթերի լրացման և դրանց շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար մաքսային մարմիններում գործում է ավտոմատ համակարգչային համակարգ (այսուհետ` համակարգ): Յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգում մուտքագրում է իր կողմից ստացված, լրացված և (կամ) իր հսկողության տակ գտնվող Փ/Ա տվյալները:

8. Յուրաքանչյուր մաքսային մարմին կարող է տվյալներ մուտքագրել և օգտվել համակարգի իրեն հատկացված տիրույթից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի:

9. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը Փ/Ա շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կարող է առանց սահմանափակումների օգտվել համակարգից, սակայն, չեն կարող տվյալներ մուտքագրել համակարգ, կամ փոփոխել համակարգում պարունակվող տեղեկատվությունը:

10. Մաքսային մարմիններում Փ/Ա ձևաթղթերի բաշխումից հետո, յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգ է մուտքագրում իրեն հատկացված Փ/Ա ձևաթղթերի հերթական համարները:

11. Փ/Ա լրացվում է համակարգչի միջոցով, բացառությամբ ՄՊԿ սահմանած դեպքերի: Լրացված Փ/Ա-ի վրա նշվում է համակարգում դրա հաշվառման համարը:

12. Լրացված Փ/Ա 1-ին օրինակները եռօրյա ժամկետում ուղարկող (լրացնող) մաքսային մարմինները` կից ցուցակներով, ուղարկում են իրենց վերադաս մաքսատուն կամ ՄՊԿ-ին ուղղակի ենթակայության դեպքում` ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

13. Վերադաս մաքսատունը, սույն կարգի 12-րդ կետի համաձայն ստացված Փ/Ա 1-ին օրինակները և ցուցակները ուղարկում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` եռօրյա ժամկետում:

14. Փ/Ա 2-րդ և 3-րդ օրինակները ուղարկող մաքսային մարմինների կողմից տրվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունած անձին` նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:

15. Նշանակման մաքսային մարմինը Փ/Ա հիման վրա ուղարկված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից հետո, Փ/Ա իրեն հանձնված երկու օրինակների վրա նշում է մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) համարը, ամսաթիվը և մաքսային ռեժիմը, ինչից հետո` Փ/Ա մեկ օրինակը պահվում է նշանակման մաքսային մարմնում` կցելով տվյալ բեռի համար ընդունված մաքսային հայտարարագրին (եթե տվյալ Փ/Ա-ով տեղափոխված բեռի համար ընդունվել են 1-ից ավելի հայտարարագրեր, ապա Փ/Ա բնօրինակը կցվում է դրանցից ամենացածր համար ունեցողին, իսկ մյուս հայտարարագրերին կցվում են Փ/Ա պատճենները), իսկ մյուս օրինակը ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` 10-օրյա ժամկետում:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն են ուղարկվում կից ցուցակներով:

17. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը ուղարկող մաքսային մարմիններից իրեն ուղարկված Փ/Ա 1-ին օրինակները պահում է հսկողության տակ մինչև սույն կարգի 15-16-րդ կետերին համապատասխան դրանց երկրորդ օրինակները ստանալը:

18. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչություն է ներկայացնում այն Փ/Ա պատճենները (կից ցուցակներով).

ա) որոնց 2-րդ օրինակները տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ սույն կարգի 15-րդ կետի համաձայն չեն ստացվել նշանակման մաքսային մարմիններից.

բ) որոնցում նկատվել են Փ/Ա լրացման կարգի խախտումներ:

19. Ստանալով սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը, ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչությունը, մինչև հաջորդ ամսվա 1-ը, ՄՊԿ նախագահին զեկուցում է Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ չներկայացնելու և Փ/Ա լրացման կարգի խախտման յուրաքանչյուր դեպքի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
01.03.2006
N 06/20-Ն
Հրաման