Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

005.05.05.97

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, ցանկանալով աջակցել երկու Պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցության զարգացմանը և կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափումը կանխելու Համաձայնագիրը,

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ԱՆՁԻՆՔ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության, նրա պետական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր կհամարվեն եկամուտների ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի, կամ եկամուտների կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը կկիրառվի, մասնավորապես հետևյալ` գոյություն ունեցող հարկերի առնչությամբ.

ա) Հայաստանի Հանրապետությունում.

(I) շահութահարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(հետագայում` «Հայկական հարկ»),

 

բ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում.

(I) ֆիզիկական անձանց եկամտահարկ,

(II) օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների և օտարերկրյա

ձեռնարկությունների համար եկամտահարկ,

(III) տեղական եկամտահարկ,

(հետագայում` «Չինական հարկ»):

 

4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև, ցանկացած նույնական կամ էականորեն համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն համաձայնագրի ստորագրումից հետո, ի լրումն 3-րդ կետում նշված գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխությունների մասին, այդպիսի

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Պայմանավորվող Պետություն» և «Պայմանավորվող մյուս Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Չինաստան,

բ) «Հայաստան» արտահայտությունը նշանակում է Հայաստանի Հանրապետություն,

գ) «Չինաստան» արտահայտությունը նշանակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,

դ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» արտահայտությունները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից իրականացվող կամ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի կողմից իրականացվող ձեռնարկություն,

ե) «հարկ» արտահայտությունը ենթատեքստից կախված, նշանակում է Հայկական հարկ կամ Չինական հարկ,

զ) «անձ» արտահայտությունը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ կազմավորում,

է) «ընկերություն» արտահայտությունը նշանակում է որևէ կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

ը) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.

I) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

II) Պայմանավորվող Պետության օրենքներով ստեղծված կամ կազմակերպված ցանկացած իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններ, որոնք հարկային նպատակների համար դիտարկվում են որպես այդ Պայմանավորվող Պետության օրենքներով ստեղծված կամ կազմակերպված իրավաբանական անձ,

թ) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավով, բացառությամբ, երբ ծովային կամ օդային նավը շահագործվում է միմիայն Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,

ժ) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

I) Հայաստանի առնչությամբ` ֆինանսների նախարարություն կամ նրա լիազորած ներկայացուցիչ,

II) Չինաստանի առնչությամբ` Հարկման պետական ադմինիստրացիա կամ նրա լիազորած ներկայացուցիչ:

2. Պայմանավորվող Պետության կողմից Համաձայնագիրը կիրառելիս, դրանում չսահմանված ցանկացած արտահայտություն կունենա, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պայմանավորվող Պետության օրենքներով` հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է ցանկացած անձ, որը այդ Պայմանավորվող Պետության օրենքներով այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, պաշտոնական բնակավայրի, ինկորպորացման վայրի, գլխավոր գրասենյակի վայրի կամ ցանկացած այլ նման բնույթի չափանիշի հիման վրա:

2. Եթե, առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կերպ.

ա) նա կհամարվի այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում էլ չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ ընթացիկ կացարան ունի,

գ) եթե նա երկու Պայմանավորվող Պետությունում էլ ընթացիկ կացարան ունի, կամ ոչ մեկում էլ այդպիսինը չունի, ապա նա կհամարվի այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է,

դ) եթե նա Պայմանավորվող երկու Պետությունների ազգային անձ է, կամ ոչ մեկում էլ այդպիսինը չէ, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ առաջին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու Պետությունների ռեզիդենտ է, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» արտահայտությունը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով իրականացվում է ձեռնարկության գործունեությունը` ամբողջությամբ կամ մասամբ:

2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը հատկապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արտադրամաս, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. «Մշտական հաստատություն» արտահայտությունը պարունակում է նաև.

ա) շինարարական հրապարակը, շինարարության, հավաքման կամ տեղակայման ծրագիր կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, բայց միայն երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 12 ամիսը,

բ) Պայմանավորվող Պետության ձեռնարկության ծառայությունների մատուցումը (այդ թվում խորհրդատվական)` Պայմանավորվող մյուս Պետությունում վարձու աշխատողների կամ այլ ներգրավված անձնակազմի միջոցով, պայմանով, որ այդ կարգի գործունեության տևողությունը մեկ կամ փոխկապակցված ծրագրերի ժամկետի կամ համընդհանուր ժամկետների համար գերազանցում է 12 ամիսը:

4. Չնայած 1-3 կետերի դրույթներին, կհամարվի, որ «մշտական հաստատություն» արտահայտությունը չի ներառի.

ա) հարմարությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքները կամ արտադրանքը պահելու, ցուցադրելու կամ հանձնելու նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի սպասարկումը բացառապես պահելու, ցուցադրելու կամ հանձնելու նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի սպասարկումը այլ ձեռնարկության կողմից միմիայն մշակման

դ) գործունեության կայուն վայրի սպասարկումը ձեռնարկության համար միմիայն ապրանքների կամ արտադրանքի գնման, կամ տեղեկությունների հավաքման, նպատակներով,

ե) գործունեության կայուն վայրի սպասարկումը ձեռնարկության համար միմիայն նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի սպասարկումը բացառապես ա) - ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը կունենա նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, եթե անձը չլինելով անկախ կարգավիճակով գործակալ, որին վերաբերում են 6-րդ կետի դրույթները, գործում է Պայմանավորվող Պետությունում Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա կհամարվի, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական հաստատություն առաջին հիշատակված Պայմանավորվող Պետությունում ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, բացառությամբ այդպիսի անձի համար 4-րդ կետով սահմանափակված գործունեության տեսակների, որոնք եթե անգամ իրականացվում են գործունեության կայուն վայրի միջոցով, չեն դարձնում այդ գործունեության կայուն վայրը մշտական հաստատություն այդ կետի դրույթների շրջանակներում:

6. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չի համարվի մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող մյուս Պետությունում, միայն եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալին կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, երբ այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջովին կամ համարյա ամբողջովին իրականացվում է այդ ձեռնարկության անունից, նա չի համարվի անկախ կարգավիճակով գործակալ սույն կետի իմաստով:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ) ինքնըստինքյան չի վեր ածի այդ ընկերություններից մեկին-մյուսի մշտական հաստատության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտ գյուղատնտեսությունից կամ անտառտնտեսությունից), կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» արտահայտությունը կունենա այն նշանակությունը, որը նա ունի Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ծովային և օդային նավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվի:

3. Առաջին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտի նկատմամբ:

4. Առաջին և երրորդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անհատական ձեռնարկություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ինչպես ասված է վերևում, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել Պայմանավորվող մյուս Պետությունում, բայց միայն նրա այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով երրորդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը կվերագրվի այն շահույթը, որը նա կարող էր ակնկալել ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույն կամ նման գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձնացված և առանձին ձեռնարկություն, և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ նրանից կատարված են դրանք Պետություններից որևէ մեկում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե որևէ այլ տեղ: Սակայն, ոչ մի այդպիսի հանում չպետք է թույլատրվի այն գումարների նկատմամբ եթե այդպիսինները կան, վճարված (այլ կերպ քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով: Նմանապես, ոչ մի գումար չի համարվի ընդունված մշտական հաստատության շահույթներ սահմանելիս պահանջված գումարների նկատմամբ, (այլ կերպ քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալտիի, հոնորարների կամ նման վճարումների միջոցով, կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով:

4. Եթե, Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատությանը վերաբերող շահույթի որոշումը սովորաբար կատարվում է ձեռնարկության շահույթի ընդհանուր գումարի տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, ապա երկրորդ կետի դրույթները չեն խանգարի այդ Պայմանավորվող Պետությանը հաշվառել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման միջոցով: Սակայն, ընդունված համամասնական բաշխման ձևը կլինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը ձեռնարկության համար այդ մշտական հաստատության կողմից ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:

6. Առաջինից հինգերորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե չլինի այն փոխելու համար պատշաճ և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ Հոդվածներում, ապա սույն Հոդվածի դրույթները չեն ազդի այդ Հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության միջազգային փոխադրումում ծովային կամ օդային նավերի շահագործումից շահույթը ենթակա կլինի հարկման միայն Պայմանավորվող այդ Պետությունում:

2. Առաջին կետի դրույթները կկիրառվեն նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից շահույթի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Երբ.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են և Պայմանավորվող Պետության ձեռնարկության և Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր համարվել նրանցից մեկինը, բայց այդ պայմանների պատճառով չի համարվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ներառում է - և համապատասխանաբար հարկում - մի շահույթ, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պայմանավորվող Պետությունում արդեն պարտավորված է հարկման, և այդ ձևով ներառած շահույթը այն շահույթն է, որը հաշվառված կլիներ առաջին հիշատակված Պայմանավորվող Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կկատարի իր մոտ հաշվառված շահույթի պարտավորված հարկի գումարի համապատասխան ճշտում: Այդպիսի ճշտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության վճարած շահաբաժինները Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պայմանավորվող Պետության օրենսդրության համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 %, եթե փաստացի սեփականատեր հանդիսացող ընկերությունը (ընկերակցություն չլինելու դեպքում) ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 %,

բ) շահաբաժինների համախառն գումարի 10 %, բոլոր մնացած դեպքերում:

Այս կետի դրույթները չեն ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» արտահայտությունը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ շահույթին մասնակցության իրավունք տվող այլ, պարտապահանջ չհանդիսացող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կոոպերատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը այն Պետության հարկային օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն սույն Համաձայնագրի 7-րդ Հոդվածի կամ 15-րդ Հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

5. Երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունից, այդ Պայմանավորվող մյուս Պետությունը կարող է որևէ հարկով չհարկել ընկերության վճարած շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ Պայմանավորվող մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամուտից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այդ Պետության օրենսդրության համապատասխան, բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 %:

3. Անկախ երկրորդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս Պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի և Կենտրոնական Բանկի կամ այդ կառավարությանը ամբողջովին պատկանող որևէ ֆինանսական հաստատության կողմից ստացված տոկոսները, կազատվեն հարկումից առաջին հիշատակված Պետությունում:

4. «Տոկոսներ» արտահայտությունը սույն Հոդվածում օգտագործվելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից` անկախ գրավային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու շահումները: Ժամկետանց վճարումների համար պարտավորեցված տույժերը սույն Հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտվի:

5. Առաջինից երրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ Հոդվածի կամ 15-րդ Հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

6. Տոկոսները կհամարվեն Պայմանավորվող Պետությունում առաջացած, եթե վճարողը Պայմանավորվող Պետության կառավարությունն է, այդ Պայմանավորվող Պետության պետական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, Պայմանավորվող Պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի համար վճարվել են տոկոսները, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները կհամարվեն առաջացած Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՌՈՅԱԼՏԻ

 

1. Պայմանավորվող Պետությունում առաջացող և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ առաջանում է, Պայմանավորվող այդ Պետության օրենսդրության համապատասխան, բայց եթե ստացողը ռոյալտիի փաստացի սեփականատերն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի ռոյալտիի համախառն գումարի 10 %:

3. «Ռոյալտի» արտահայտությունը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարումներ` ստացված որպես գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտագործման իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքներից, ներառյալ կինոֆիլմերը, և ռադիո կամ հեռուստա-հաղորդումների ֆիլմերը կամ ձայնագրությունները, ցանկացած պատենտից, նոու-հաուից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումները օգտագործելու կամ օգտագործելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության համար:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջանում է ռոյալտին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալտին փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ Հոդվածի կամ 15-րդ Հոդվածի դրույթները, կախված հանգամանքներից:

5. Ռոյալտին կհամարվի Պայմանավորվող Պետությունում առաջացած, եթե վճարողը Պայմանավորվող Պետության կառավարությունն է, այդ Պայմանավորվող Պետության պետական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն, եթե ռոյալտի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, Պայմանավորվող Պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է ռոյալտի վճարելու պարտավորություն, և այդպիսի ռոյալտիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալտին կհամարվի առաջացած Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալտիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող, 6-րդ Հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, կամ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերվող շարժական գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական` հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարման արդյունքում այդպիսի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումում Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավերի, ինչպես նաև այդպիսի ծովային կամ օդային նավերի շահագործմանը վերաբերվող, շարժական գույքի օտարման արդյունքում ստացած արժեքի հավելաճը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

4. Առաջինից երրորդ կետերում չհիշատակված ցանկացած գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճը ենթակա կլինի հարկման միայն այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է գույք օտարողը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտը մասնագիտական ծառայությունների մատուցման կամ այլ անկախ բնույթի գործունեության առնչությամբ ենթակա կլինի հարկման միայն այդ մեկի, երբ այդպիսի եկամուտը կարող է հարկվել նաև Պայմանավորվող մյուս Պետությունում.

ա) եթե նա Պայմանավորվող մյուս Պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակով իր տրամադրության տակ մշտապես ունի հաստատուն բազա. այդ դեպքում այդ Պայմանավորվող մյուս Պետությունում եկամուտը կարող է հարկվել միայն այն չափով, որ չափով վերագրված է այդ հաստատուն բազային,

բ) եթե նա գտնվում է Պայմանավորվող մյուս Պետությունում դիտարկվող օրացուցային տարում 183 օրը գերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում. այդ դեպքում այդ Պայմանավորվող մյուս Պետությունում եկամուտը կարող է հարկվել միայն այն չափով, որ չափով ստացվել է նրա իրականացրած գործունեությունից այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների անկախ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՎԱՐՁՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ Հոդվածների դրույթները, ռոճիկը, աշխատավարձը և այլ նման վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստացել է վարձու աշխատանքի դիմաց, ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում, բացառությամբ Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացված վարձու աշխատանքից: Եթե վարձու աշխատանքը իրականացված է այդպես, ապա այնտեղից ստացված այդպիսի վարձատրումը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Չնայած առաջին կետի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ենթակա կլինի հարկման միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է պայմանավորվող մյուս Պետությունում` դիտարկվող օրացուցային տարում ամբողջությամբ վերցրած 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

բ) վարձատրությունը վճարվում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն Հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթներին, միջազգային փոխադրումում շահագործվող ծովային կամ օդային նավի վրա իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած տնօրենների հոնորարները և մյուս նմանատիպ վճարումները, որպես Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի անդամ, կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

1. Չնայած 14-րդ և 15-րդ Հոդվածների դրույթներին, որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտը Պայմանավորվող մյուս Պետությունում կատարվող իր անհատական` որպես այդպիսին, գործունեությունից, կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող, անհատական գործունեության հետ կապված եկամուտը հատկացվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ Հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ իրականացվել է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող Պետությունների կառավարությունների միջև մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող արվեստի աշխատողի կամ մարզիկի Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացված գործունեությունից ստացած եկամուտը կազատվի հարկումից այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հաշվի առնելով 19-րդ Հոդվածի 2-րդ կետի դրույթները Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված կենսաթոշակները և այլ նմանատիպ վարձատրումները կապված նախկին վարձու աշխատանքի հետ ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. ա) Պայմանավորվող Պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից վճարված վարձատրությունը` ոչ կենսաթոշակի ձևով, ֆիզիկական անձին` այդ Պայմանավորվող Պետության կառավարությանը, նրա պետական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին համապետական բնույթի ֆունկցիաներ կատարելու դեպքում ենթակա կլինեն հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

բ) Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա կլինի հարկման միայն Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե ծառայություններն իրականացվում են այդ Պայմանավորվող մյուս Պետությունում և այդ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

I) այդ Պայմանավորվող մյուս Պետության ազգային անձ է, կամ

II) այդ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտը չի դարձել միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող Պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից, կամ նրանց մասնակցությունը ունեցած ֆոնդերից վճարված որևէ կենսաթոշակ ֆիզիկական անձին` կապված այդ Պայմանավորվող Պետության կառավարությանը, նրա պետական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների հետ, ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

բ) Սակայն, այդպիսի կենսաթոշակը ենթակա կլինի հարկման միայն Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե այդ ֆիզիկական անձը այդ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտն է և ազգային անձը:

3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ Հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների մատուցման վարձատրության և կենսաթոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող Պետության կառավարության, նրա պետական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

 

Ֆիզիկական անձը, ով հանդիսանում է կամ մինչև անմիջապես Պայմանավորվող Պետություն ժամանելը հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ և գտնվում է առաջին հիշատակված Պայմանավորվող Պետությունում այդ Պայմանավորվող Պետության կառավարության արտոնագրած համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ ուսումնական հաստատությունում կամ գիտահետազոտական ինստիտուտում գլխավորապես ուսուցանելու, դասախոսելու կամ հետազոտումներ կատարելու նպատակով կազատվի հարկումից առաջին հիշատակված Պայմանավորվող Պետությունում այդպիսի ուսուցանման, դասախոսության հիշատակված Պայմանավորվող Պետություն իր առաջին ժամանելու ամսաթվից 3 տարվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆՏՆԵՐ

 

Ուսանողը կամ պրակտիկանտը, ով հանդիսանում է, կամ մինչև անմիջապես Պայմանավորվող Պետության ժամանելը հանդիսացել է, Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ և գտնվում է առաջին հիշատակված Պետությունում միմիայն իր ուսման կամ պրակտիկայի նպատակով ազատված կլինի հարկումից առաջին հիշատակված Պետությունում իր կողմից ստացված հետևյալ վճարումների կամ եկամուտների համար իր ապրուստի, ուսանելու կամ պրակտիկայի նպատակով.

ա) իր ապրուստի, կրթության, ուսման, հետազոտման կամ պրակտիկայի նպատակով այդ Պայմանավորվող Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացված վճարումների համար,

բ) կառավարության, կամ գիտական, կրթական, մշակութային կամ այլ հարկումից ազատված, կազմակերպության կողմից հատկացված նպաստներ, թոշակներ կամ պարգևներ:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտի սույն Համաձայնագրի նախորդ Հոդվածներում չքննարկված տեսակները, անկախ առաջացման վայրից, հարկման ենթակա կլինեն միայն այդ Պետությունում:

2. Առաջին կետի դրույթները չեն կիրառվի այլ եկամուտի նկատմամբ, քան 6-րդ Հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտ ստացողը լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայից և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված վճարվել է եկամուտը, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ Հոդվածի կամ 15-րդ Հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ԳՈՒՅՔ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականությունը համարվող և Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող, որպես անշարժ գույք (հիշատակված 6-րդ Հոդվածում) ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետության գույքի մաս կազմող, կամ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող, որպես շարժական գույք ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության սեփականություն համարվող և միջազգային փոխադրումներում շահագործվող որպես ծովային կամ օդային նավեր կամ այդպիսի ծովային կամ օդային նավերի շահագործման հետ կապված` որպես շարժական գույք ներկայացված գույքը ենթակա կլինի հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկման ենթակա կլինեն միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

1. Հայաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.

ա) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Չինաստանում, ապա Հայաստանը թույլ կտա.

I) այդ ռեզիդենտի եկամուտի վրա դրվող հարկից հանել Չինաստանում վճարված եկամտահարկին հավասար գումար,

II) այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից հանել Չինաստանում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի հանումը ամեն դեպքում չի գերազանցի մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերաբերվում է հանգամանքներից կախված եկամուտին կամ գույքին, որը կարող է հարկվել Չինաստանում:

բ) Երբ սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը համենայն դեպս կարող է այդպիսի ռեզիդենտի գույքի կամ եկամուտի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս, հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

2. Չինաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կարպ.

Երբ Չինաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում Հայաստանից, Հայաստանում վճարման ենթակա եկամուտի վրա դրվող հարկի գումարը կարող է հաշվանցվել սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան այդ ռեզիդենտի առնչությամբ սահմանված Չինական հարկի դիմաց: Հաշվանցման գումարը, սակայն, չի գերազանցի Չինաստանի հարկային օրենքներին և կարգերին համապատասխան հաշվարկված եկամուտի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող մյուս Պետությունում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու կապված պարտավորությունները, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում այդ մյուս Պետության ազգային անձինք: Սույն դրույթը, անկախ առաջին Հոդվածի դրույթներից, կկիրառվի նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի Պայմանավորվող այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին շնորհել, հարկման նպատակների համար, որևէ անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

3. Բացառությամբ երբ կիրառվում են 9-րդ Հոդվածի 1-ին, 11-րդ Հոդվածի 7-րդ կամ 12-րդ Հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալտին և Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի, որոշման նպատակով ենթակա կլինեն հանման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք վճարվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին: Նմանապես Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտքեր Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով ենթակա կլինեն հանման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք պարտավորվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին:

4. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում կամ վերահսկվում է, ուղղակի կամ անուղղակի Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջին հիշատակված Պետությունում ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, որն այլ է կամ ավելի ծանր է քան հարկումն կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել առաջին հիշատակված Պետության այլ նմանատիպ ձեռնարկությունները:

5. Սույն Հոդվածի դրույթները կկիրառվեն, չնայած 2-րդ Հոդվածի դրույթների, բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնի քննարկմանը, որի ռեզիդենտը հանդիսանում է կամ, եթե իր գործը վերաբերվում է սույն Համաձայնագրի 25-րդ Հոդվածի առաջին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձը հանդիսանում է: Դիմումը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը, եթե դիմումը կհամարի հիմնավորված և եթե չկարողանա ինքնուրույն հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն պետք է իրականացվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել ցանկացած դժվարություն կամ հակասություն, որը կարող է առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ կրկնակի հարկումը բացառելու նպատակով Համաձայնագրով չնախատեսված դեպքերում:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ 2-րդ և 3-րդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Երբ համաձայնության գալու համար նպատակահարմար կգտնվի, Պայմանավորվող Պետության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են հանդիպել միմյանց հետ կարծիքների բանավոր փոխանակման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդպիսի տեղեկություններ կփոխանակեն, որոնք անհրաժեշտ կլինի սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ, մինչև որ հարկումը չի հակասի սույն Համաձայնագրին, մասնավորապես այդ հարկերից խուսափումը կանխելու համար: Տեղեկությունների փոխանակումը առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի և կհանձնվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են առնչությամբ հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով, կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմանը: Այդպիսի անձինք կամ մարմինները կօգտագործեն տեղեկությունը միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակորեն բացահայտել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատարանի որոշումներ ընդունելիս:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես

Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրությունից կամ վարչական գործավարությունից տարբերվող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չէ ստանալ այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության շրջանակներում.

գ) ներկայացնել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց, կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակարգին):

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների անդամների միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված ֆինանսական արտոնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ ներքին իրավական արարողակարգի ավարտումը վկայող դիվանագիտական ծանուցագրերի փոխանակման ամսաթվից 30 օր հետո: Համաձայնագիրը կկիրառվի.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտներից,

բ) այլ հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսած ցանկացած հարկային տարվա համար գանձման ենթակա հարկերից:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ անորոշ ժամանակով, բայց Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է Պայմանավորվող մյուս Պետությանը գրավոր ծանուցում անել դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին, ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարվա ժամկետը լրանալուց հետո ցանկացած օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը ներառյալ: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված ստացված եկամուտներից.

բ) այլ հարկերի առնչությամբ` դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսված ցանկացած հարկային տարվա համար գանձման ենթակա հարկերից:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ համապատասխան ձևով Կառավարությունների կողմից լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարվել է ք. Պեկինում 1996 թվականի մայիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, չինարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

        ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ                      ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

        ԱՆՈՒՆԻՑ`                           ԱՆՈՒՆԻՑ`

 

 

pin
ՉԺՀ
05.05.1997
Համաձայնագիր