Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵ ...

31.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.1997  -ից մինչեւ   31.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)

i

040.0477.301097

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 1997 թ. թիվ 477

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի սեփականության սուբյեկտների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի սեփականության սուբյեկտների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կարգը հաստատելու մասին» թիվ 338 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 477 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ու իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան սպասարկման և դրա շինարարության համար նախատեսված հողեր, բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ), ավտոտնակներ, անասնաշենքեր, կացարաններ, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականաշնորհված հողեր, գյուղատնտեսական, արտադրական, առևտրական, սեփականաշնորհված և այլ օբյեկտներ, անավարտ (կիսակառույց) շինություններ և այլն) օտարման (վաճառք, նվիրատվություն, փոխանակում) կարգը:

i

2. Չի թույլատրվում անշարժ գույքի բաժանումն առանձին մասերի և դրանց օտարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, գործող քաղաքաշինական, հողաշինարարական և սանիտարական նորմերին:

i

3. Գյուղացիական տնտեսության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամ դրա մի մասն օտարվում է տնտեսության ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից` տնտեսության բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ:

i

4. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամ դրա մի մասն օտարվում է տնտեսության ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կարգին և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությանը համապատասխան:

i

5. Քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի օտարման գործարքները ենթակա են նոտարական կարգով հաստատման:

6. Իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի օտարման գործարքները ենթակա են նոտարական կարգով հաստատման, եթե կողմերից մեկը քաղաքացի է:

7. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի օտարման գործարքների նոտարական կարգով հաստատման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական (մինչև անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականների ձեռքբերումն ուժի մեջ են նաև հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը, շենքերի սեփականության վկայագրերը, այգեգործների անդամատոմսերը).

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինների տված տեղեկանքն անշարժ գույքի չափի, կադաստրային գնահատման արժեքի, սահմանափակումների, այդ թվում` օգտակալության (սերվիտուտ), գրավի (հիփոթեքի) առկայության, ընդհանուր սեփականության դեպքում` սեփականատերերի թվի բաժնեմասի չափի, անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության աստիճանի շինությունների և հողատեսքերի շարքը դասելու տեխնիկական չափանիշների մասին:

i

8. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի օտարման գործարքները նոտարական կարգով հաստատվելուց հետո ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական միասնական կադաստրում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.1997
N 477
Որոշում