Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈ ...

 

 

041.0247.130406

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2006 թվականի N 247-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

    Գ. Ղարիբջանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        նախագահ)

 

    Ա. Աբրահամյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ

 

    Վ. Աթալյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին

                        տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

 

    Գ. Թևոսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության սահմանապահ զորքերի շտաբի սահմանային

                        ծառայության կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ

 

    Հ. Թորոսյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        միջազգային իրավական հարաբերությունների վարչության

                        պետ

 

    Լ. Կարապետյան     - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի

                        աշխատակազմի մաքսային վերահսկողության վարչության

                        պետ

 

    Ա. Մկրտումյան     - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության

                        սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ

 

    Վ. Հակոբյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության պետ

 

    Ա. Ազնավուրյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ

 

    Հ. Պետրոսյան      - «Գեոդեզիայի և  քարտեզագրության կենտրոն» պետական ոչ

                        առևտրային կազմակերպության տնօրեն

 

    Հ. Վարդանյան      - «Հողշինմոնիթորինգ» պետական ոչ առևտրային  

                        կազմակերպության տնօրեն

 

    Է. Հակոբյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական

                        վարչության ռեֆերենտ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2006
N 247-Ա
Որոշում